Changes

Հոբիտ կամ գնալն ու գալը

Ավելացվել է 57 037 բայտ, 11:57, 22 Փետրվարի 2013
/* ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ ԽԱՎԱՐՈՒՄ */
==ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ ԽԱՎԱՐՈՒՄ==
Երբ Բիլբոն վերջապես աչքերը բացեց, ապա նույնիսկ չհասկացավ՝ բացե՞լ է արդյոք․ շուրջն անթափանց խավար էր։Մոտակայքում ոչ մի շունչ։ Պատկերացրեք, թե Բիլբոն ինչպես վախեցավ։ Ոչինչ չէր լսում, ոչինչ չէր տեսնում և ոչինչ չէր զգում, բացի իր տակի սառը քարե հատակից։    Մեծ դժվարությամբ նա վեր կացավ չորեքթաթ և սաղաց, մինչև շոշափեց թունելի պատը։ Ոչ գոբլինների ձայն էր լսվում, ոչ էլ թզուկների, նրա գլուխը պտտվում էր, նույնիսկ չէր կարող որոշել, թե որ կողմն էին վազում իր ընկնելուց առաջ։ Ընտրելով, ինչպես նրան թվաց, ճիշտ ուղղությունը, նա այդպես էլ չորեքթաթ սողաց բավական երկար, մինչև ձեռքը դիպավ փոքրիկ սառը մետաղյա մի մատանու, որն ընկած էր գետնին։ Դա շրջադարձային պահ էր նրա կյանքում, բայց ինքը դեռ այդ բանը չգիտեր։ Մեքենայորեն նա մատանին դրեց գրպանը՝ հիմա դա իրեն պետք չէր։ Հետո նստեց սառը հատակին և երկար ժամանակ ընկավ դառը խոհերի գիրկը։ Նա պատկերացրեց, թե ինչպես է խոզի մսով ձվածեղ անում իր տանը։ Ստամոքսը վաղուց էր ակնարկում նրան, որ կուշտ ուտելու ժամանակն է, և սովից իրեն էլ ավելի դժբախտ էր զգում։    Նա չէր կարողանում հասկանալ, թե ինչ պետք է անի, չէր կարող հիշել, թե ինչու են իրեն մենակ թողել, այդ դեպքում ինչու գոբլինները իրեն չեն տարել, ինչպես նաև՝ թե ինչու է իր գլուխն այսպես ցավում։ Ախր պատճառն այն էր, որ ինքը նետվեց անկյունը ու մնաց իր համար մթության մեջ ընկած։ Ինչպես ասում են՝ աչքից հեռու․․․ սրտից հեռու։   Որոշ ժամանակ հետո նա գրպանում շոշափեց ծխամորճը․ լավ է, չէր կոտրվել։ Հետո քիսան հանեց, այնտեղ մի քիչ ծխախոտ էր մնացել՝ էլի մի բան էր։ Հետո գրպանները քրքրեց և ոչ մի տեղ լուցկի չգտավ։ Նրա երազները հօդս ցնդեցին։ Մի քիչ մտածելով, չիշտ է, նա որոշեց, որ այդպես նույնիսկ ավելի լավ է։ Աստված գիտե, թե ինչի կհասցներ լուցկու չրթոցը և ծխախոտի հոտը։ Ո՞վ կհարձակվեր նրա վրա այդ սև անցուղիներից։ Բայց այնուամենայնիվ լուցկու բացակայությունը մի պահ նրան վշտացրեց։ Շուրջն ափլփելիս՝ նրա ձեռքը կպավ դաշույնի կոթին, որ վերցրել էր տրոլների քարանձավից և որի մասին բալորովին մոռացել էր։ Լավ է, որ գոբլինները չեն նկատել․ դաշույնը խրված էր գոտու տակ։ Բիլբոն դաշույնը հանեց պատյնաից, և այն թույլ լուսավառվեց մթության մեջ։   «Ուրեմն սա էլ էլֆերի սարքածն է,― մտածեց Բիլբոն,― իսկ գոբլինները չնայած մոտիկ չեն, բայց այնքան էլ հեռու չեն»։   Նա մի քիչ հանգստացավ։ Այնուամենայնիվ, շատ լավ է, երբ մոտդ զենք ունես, որ պատրաստված է Գոնդոլինում՝ գոբլինների դեմ պատերազմելու համար, որի մասին այնքան երգեր են երգվել։ Նա արդեն նկատել էր, որ գոբլինները, էլֆերի զենքը տեսնելով, իսկույն իրենց կորցնում էին։    «Ե՞տ գնալ,― մտածեց նա։― Բացառված է։ Կողքի՞։ Անիմաստ է։ Առա՞ջ։ Միակ խելացի բանը։ Այսպես, ուրեմն, առաջ»։   Նա ոտքի ելավ և դանդաղ քարշ գալով շարժվեց առաջ, մի ձեռքով դաշույնը բռնած, մյուսով պատերին հենվելով։ Նրա սիրտը թպրտում էր ու դողդողում։   Այո, Բիլբոն արտակարգ դժվար վիճակի մեջ հայտնվեց։ Բայց դուք պետք է հիշեք, որ դա նրա համար ավելի նվազ դժվար էր, քան ասենք ինձ համար կամ ձեզ համար։ Հոբիտներն, այնուամենայնիվ, այն չեն, ինչ մարդիկ։ Բացի դրանից, չնայած նրանց բները դուրեկան են, հարմարավետ, լավ օդափոխված և բոլորովին նման չեն գոբլինների թունելներին, հոբիտներն, այնուամենայնիվ, առավել շատ են սովոր ստորգետնյա անցուղիներին, քան մենք, և այնքան էլ հեշտությամբ չեն կորցնում գետնի տակ կողմնորոշվելու ընդունակությունը։ Հատկապես, երբ արդեն ուշքի են գալիս գլուխը քարին թրխկացնելուց հետո։ Հոբիտները քայլում են անաղմուկ, կարողանում են ճարպկորեն թաքնվել և արագ կազդուրվում են վնասվածքներից ու ընկնելուց։ Նրանք իմաստուն առածների ու ասացվածքների անսպառ պաշար ունեն, որոնց մասին մարդիկ երբեք չեն լսել կամ վաղուց մոռացել են։    Եվ, այնուամենայնիվ, անձամբ ես չէի ուզենա միստր Բեգինսի տեղը լինել։ Թվում էր այդ թունելը երբեք չի վերջանա։ Շարունակ աջ ու ձախ կողմերի վրա ուրիշ ուղիներ էին գնում։ Բիլբոն դրանք տեսնում էր դաշույնի լուսավորության շնորհիվ։ Այդ կողմերը նա չէր նայում, միայն շտապում էր առաջ, վախենալով, թե հանկարծ այդտեղից գոբլիններ կամ էլի ինչ-որ արարածներ դուրս կթռչեն։ Նա գնում էր հա գնում, առաջ ու առաջ, ներքև հա ներքև։ Եվ առաջվա պես ոչ ձեն, ոչ ձուն, միայն հազվադեպ մոտիկից թռչող չղջիկի թևերի թափահարումն էր լսում։ Սկզբում նա վախենում էր, բայց հետո դադարեց՝ չղջիկները հաճախ էին թռչում։ Չգիտեմ արդեն, թե որքան նա այդպես քարշ եկավ, բայց վերջապես զգաց, որ հոգնել է, ինչպես երբեք․ նրան թվում էր, որ ինքն արդեն անցել է վաղվան և այդպես պետք է քայլի մինչև կյանքի վերջը։    Անսպասելի, ոչինչ չկասկածելով, նա չլմփաց ջրի մեջ։ Բը-ռ-ռ, ջուրը ոնց որ սառույց լիներ։ Դա Բիլբոյին ուշքի բերեց և ստիպեց ձգվել։ Նա չգիտեր, դա պարզապես ջրափո՞ս է ճանապարհին, գետնի տակով հոսող վտակի ա՞փ, որ հատում է թունելը, թե՞ գետնի տակ գտնվող խոր ու խորհրդավոր լճի եզրը։ Դաշույնը լույս տալուց համարյա դադարեց։ Բիլբոն քարացավ տեղում և ականջ դրեց․ «կը՛թ, կը՛թ» անտեսանելի տանիքից կաթիլներն ընկնում էին ջրի մեջ։ Ուրիշ ոչ մի ձայն։    «Ուրեմն սա ջրափոս է կամ լիճ և ոչ թե գետ»,― մտածեց Բիլբոն։ Նա չէր համարձակվում մթության մեջ ջուրը մտնել։ Լողալ չգիտեր, և նրան պատկերանում էին զանազան զզվելի լպրծուն էակներ, դուրս պրծած կույր աչքերով, որ գալարվում են ջրի մեջ։ Տարօրինակ էակներ են լինում լեռների խորքերում գտնվող լճակներում․ ձկներ, որոնց նախնիները լողացել եկել են այստեղ աստված գիտե թե երբվանից, և այլևս չեն կարողացել լույս աշխարհ դուրս գալ, նրանց աչքերն անընդհատ դուրս են պրծնում ու դուրս գալիս խոռոչներից նրա համար, որ ջանում են մթության մեջ տեսնել։ Այնտեղ արարածներ կան, որ ձկներից էլ սարսափելի են։ Դրանք բնակվել են քարանձավներում գոբլիններից առաջ և հիմա թաքնվում են մութ անկյուններում, դեսուդեն են ընկնում, գաղտագողի նայում ու հոտոտում։    Այստեղ խորության և մթության մեջ, հենց ջրի ափին ապրում էր ծեր Գոլլումը՝ մեծամարմին և լպրծուն մի էակ։ Չգիտեմ որտեղից էր նա հայտնվել և ով էր կամ ինչ էր իրենից ներկայացնում։ Գոլլում՝ և վերջ։ Աև, ինչպես ինքը խավարը, երկու հսկայական կլոր անգույն աչքեր նեղ դեմքի վրա։ Նա ուներ մի փոքրիկ նավակ և դրանով հանդարտ սահում էր լճի վրա։ Դա իսկապես էլ լիճ էր՝ լայն, խոր և սառը։ Նա թիավարում էր իր ետևի երկար թաթերով, դրանք նավակողերից ցած կախելով, թիավարում էր անձայն, առանց մի ճողփյունի։ Նա ձեր ասածներից չէր, որ աղմկեր։ Իր՝ մաղի նման կլոր աչքերով հետևում էր կույր ձկներին և երկար մատներով կայծակնային արագությամբ հանում ջրի միջից։ Միս էլ էր սիրում։ Երբ նրան հաջողվում էր գոբլին բռնել, շատ գոհ էր լինում․ նրանց համը դուրեկան էր։ Բայց ինքը իր հերթին աշխատում էր նրանց աչքին չերևալ։ Սովորաբար գոբլինների վրա հարձակվում էր թիկունքից և խեղդում, եթե պատահում էր, որևէ գոբլին մեն-մենակ հայնտնվում էր լճի ափին, այն ժամանակ, երբ Գոլլումը չափչփում էր մոտակայքը։ Նրանք, իհարկե, շատ հազվադեպ էին ջուրն իջնում, որովհետև զգում էին, որ այնտեղ, ներքևում, լեռան բուն արմատների մոտ իրենց համար տհաճություն է դարանում։ Նրանք լճին դեմ էին առել շատ վաղուց, երբ թունելներ էին փորում, և համոզվել էին, որ դրանից այն կողմ թափանցել չեն կարող։ Դրա համար էլ ճանապարհը հենց այդտեղ վերջանում էր։ Այնտեղ գնալու հարկ էլ չկար, եթե միայն հանկարծ Գերագույն Գոբլինի սիրտը լճի ձուկ չուզեր և ինքը չուղարկեր նրանց։ Երբեմն նա այլևս ոչ ձուկն էր տեսնում, ոչ ձկնորսին։    Գոլլումն ապրում էր լճի մեջտեղում ընկած սոթլիկ քարե կղզյակում։ Նա արդեն վաղուց նկատել էր Բիլբոյին և նրա վրա չռել իր հեռադիտակի նման դժգույն աչքերը։ Բիլբոն Գոլլումին տեսնել չէր կարող, իսկ Գոլլումը նրան տեսնում էր և, հետաքրքրասիրությունից նվաղելով, հասկանում էր, որ դա գոբլին չէ։ Նա մտավ նավակն ու հեռացավ կղզյակից, իսկ Բիլբոն այդ ժամանակ նստել էր ափին՝ մոլորված, գլուխը կորցրած, մի խոսքով՝ կատարելապես շշկռված։ Եվ հանկարծ անշշուկ մոտեցավ Գոլլումը ֆշշացրեց ու սուլեց շատ մոտիկից․― Ուտես-ս ու խմես-ս-ս, իմ ս-ս-ս-քանչելի․․․ Փառավոր հյուրա-ս-սիրություն․․․ համեղ պատառ-ռ մեզ-զ-զ համար․․․Եվ նա կոկորդային ահավոր մի ձայն արձակեց․ «Գոլլմ»։ Իզուր չէր, որ նրա անունը Գոլլում էր, թեպետ ինքն իրեն «իմ ս-ս-ս-քանչելի» անվանեց։ Հոբիտի սիրտը քիչ մնաց դուրս թռչեր, երբ նա հանկարծ լսեց ֆշշոցն ու տեսավ իր վրա հառված երկու դժգույն աչքերը։    ― Ո՞վ ես,― հարցրեց Բիլբոն՝ դաշույնն առաջ մեկնելով։    ― Իսկ նա՞ ով է, իմ ս-ս-ս-քանչելի,― ֆշշացրեց Գոլլումը (նա սովոր էր ինքն իրեն դիմելու, որովհետև էլ ուրիշ մեկը չկար, որի հետ խոսեր)։ Նա հատուկ եկել էր իմնալաու, թե դա ով է։ Հիմա նա քաղց չէր զգում, միայն հետաքրքրասիրություն․ սոված լիներ, նախ Բիլբոյին կճանկեր, իսկ հետո արդեն կֆշշար։   ― Ես միստր Բիլբո Բեգինսն են։ Ես կորցրել եմ թզուկներին, կորցրել եմ կախարդին և չգիտեմ, թե որտեղ են։ Չեմ էլ ուզում իմանալ, մենակ թե դուրս պրծնեմ այստեղից։    ― Էդ ի՞նչ բ-բ-բ-ան է նրա ձեռիքն,― հարցրեց Գոլլումը դաշույնին նայելով, որը նրան հաստատ դուր չեկավ։    ― Թուր, պատրաստված Գոնդոլինում։   ― Լս-ս-սո՞ւմ ես,― ֆշշացրեց Գոլլումը և շատ քաղաքավարի դարձավ։― Չնս-ս-ստե՞ս արդյոք, իմ ս-ս-ս-քանչելի, մի քիչ չզրու-ցե՞ս-ս-ս նրա հետ։ Ինչպե՞ս-ս-ս են դուր գալիս-ս-ս նրան հանելուկները։ Գուցե դո՞ւր են գալիս-ս-ս։   Գոլլումն աշխատում էր որքան կարելի է բարեհամբույր պահել իրեն, համենայն դեպս մի որոշ ժամանակ, մինչև որքան հնարավոր է շատ բան պարզեր թրի և հոբիտի մասին․ իսկապե՞ս նա մենակ է և կարելի՞ է արդյոք նրան ուտել-լ, և արդյոք չի՞ սովածացել ինքը՝ Գոլլումը։ Հանելուկներ, ահա թե ինչ անցավ նրա մտքով։ Հանելուկներ հորինել, մեկ-մեկ էլ շատ հազվադեպ պատասխանն ասել՝ միակ խաղն էր, որ նրան վիճակվել էր խաղալ շատ վաղուց, ուրիշ հրաշալի գազանների հետ, որ նստած էին իրենց բներում։ Այդ ժամանակվանից նա կորցրել էր իր բոլոր բարեկամներին, աքսորական դարձել, մնացել մենակ և սողացել խո՜ր-խոր, լեռան ամենամութ խորքը։    ― Լավ,― ասաց Բիլբոն, որոշելով համակերպվել, մինչև որքան կարելի է շատ բան իմանա այդ արարածի մասին՝ միայնա՞կ է նա, չա՞ր է արդյոք, գոբլիններին բարեկա՞մ է։― Առաջ դու սկսիր,― ավելացրեց նա, որովհետև ինքը ոչինչ մտածել չէր հասցրել։    Եվ Գոլլումը ֆշշացրեց․   Արմատներ ունի անտեսանելի,
Բարդուց էլ բարձր է մի քանի անգամ,
Անվերջ բարձրանում, բարձրանում է վեր,
Չի աճում սակայն։   ― Դե դա հեշտ է,― ասաց Բիլբոն։― Երևի լեռն է։   ― Տես-ս ինչ-չ-չ շ-շ-շուտ գլխի ըն-կավ։ Թող մեր մեջ մրցում լինի։ Եթե իմ ս-ս-սքանչելին հարցնի, իսկ նա չպատասխանի, իմ ս-ս-ս-քանչելին նրան կուտի։ Եթ-թե նա հարցնի մեզ-զ-զ, իսկ մենք չիմանանք, մենք կ-կանենք այն, ինչ նա խնդրի, լ-լ-լա՞վ։ Մենք նրան ցույց կտանք ճանապարհը, իմ ս-ս-քանչելի։   ― Համաձայն եմ,― ասաց Բիլբոն, չհամարձակվելով հրաժարվել և հուսահատորեն փորձելով հանելուկ մտածել, որն իրեն ուտելուց փրկեր։     Կարմիր բլուրների վրա
Երեսուն ճերմակ նժույգներ
Միանում են իրար
ՈՒ բաժանվում,
Հետո անշարժ սպասում
Նույնի կրկնությանը։   Ահա բոլորը, ինչ նա կարողացավ քամել իրենից․ «ուտել» բառը նրան խանգարում էր մտածել։ Հանելուկը հին էր, և Գոլլումն, իհարկե, պատասխանը գիտեր մեզնից էլ ոչ վատ։   ― Հ-հ-հին է,― ֆշշացրեց նա։― Ատամները․․․ Ատամները․․․ իմ ս-ս-սքանչելի․․․ Մերը վ-վ-վեցն է․․․Ապա նա երկրորդ հանելուկն առաջադրեց․   Ձայն չունի, բայց կանչում է,
Թևեր չունի, թռչում է,
Կոկորդ չունի՝ ոռնում է,
Ձեռքեր չունի՝ բռնում է։   ― Մի րոպե․․․― ճչաց Բիլբոն, որի ականջներում առաջվա նման հնչում էր «ուտել» բառը։ Բարեբախտաբար, ինչ-որ նման բան նա երբևէ լսել էր և հիմա հիշողությունը լարեց ու պատասխանեց․   ― Քամին, հասկանելի է, քամին․․․Նա այնքան գոհ էր իրենից, որ հետևյալ հանելուկն ինքը հնարեց։ «Թող տանջվի գարշելի արարածը»,― մտածեց նա։   Մի հսկա աչք է
Երկնքում շողում,
Մի փոքրիկ աչք է խոտերում դողում։
Մեծ աչքը նայեց
Եվ ուրախ ասաց․
«Եղբայրիկս է»։   ― Ս-ս-ս,― շվվացրեց Գոլլումը։ Նա այնքան վաղուց էր ապրում գետնի տակ, որ մոռացել էր այդպիսի բաների մասին։ Բայց երբ Բիլբոն արդեն սկսեց հուսալ, որ անճոռնի արարածը տանուլ է տվել, Գոլլումը հիշողության մեջ վերակենդանացրեց այն հեռավոր ժամանակները, երբ ինքը տատիկի հետ ապրում էր բնում, գետի ափին։   ― Սը՜-ս-ս, իմ ս-ս-քանչելի,― սուլեց նա,― խատուտիկը, ահա թե ինչ։Բայց այդպիսի առօրեական, վերգետնային հանելուկները ձանձրացրին նրան։ Միաժամանակ հիշեցրին այն օրերի մասին, երբ նա այսպես միայնակ չէր, այսքան զզվելի չէր, չէր թաքնվում, պահ չէր մտնում։ Եվ նրա տրամադրությունը փչացավ։ Եվ հետն էլ սովածացավ։ Այդ պատճառով էլ այս անգամ ավելի խարդախ հանելուկ մտածեց․   Ոչ կարող ես շոշափել,
Ոչ էլ կարող ես տեսնել,
Ոչ գույն ունի, ոչ էլ համ,
Լռություն է անսահման։
Տարածվում է երկնքում
Անպարագիծ և անհուն,
Նրանով է ամեն ինչ սկսվում և վերջանում։   Ի դժբախտություն Գոլլումի, Բիլբոն ինչ-որ ժամանակ լսել էր այս տեսակ մի բան, և համենայն դեպս պատասխանը լեզվի ծայրին էր․   ― Խավարը,― վրա բերեց նա, առանց նույնիսկ ծոծրակը քորելու կամ էլ մատը ճակատին դնելու։   &nbspԱնդուռ, անճեղք կլոր մի տուն,
Մեջը՝ դեղին ոսկու կտոր,―  &nbspասաց Բիլբոն հենց այնպես, որպեսզի ժամանակը ձգի, մինչև իսկականից անլուծելի մի բան հնարի։ Նա մտածեց, թե հանելուկը բավականաչափ մաշված է, և աշխատեց արտահայտել գոնե նոր բառերով։ Բայց Գոլլումի համար հանելուկը անսպասելիորեն դժվար դուրս եկավ։ Գոլլումը սուլում էր ու ֆշշացնում, փնչում, բայց ոչ մի կերպ չէր կարողանում գլխի ընկնել։  &nbspԲիլբոն արդեն սկսեց համբերությունից դուրս գալ։  &nbsp― Դե ինչ,― ասաց նա։― Քո արձակած հնչյուններից կարելի է ենթադրել, որ պատասխանը «թշշացող թեյնիկն է»։   &nbsp― Ուղեղը շ-շ-շարժել, թող մեզ-զ-զ ժամանակ տա, ուղեղը շ-շ-շարժել, իմ ս-ս-սքանչելի։  &nbsp― Դե՞,― կրկնեց Բիլբոն, գտնելով, որ բավականին ժամանակ է տվել «ուղեղը շ-շ-շարժելու համար»։― Ասա պատասխանը։  &nbspԵվ այստեղ Գոլլումը հանկարծ հիշեց իր մանկությունը, թե ինչպես բներից ձվեր էր գողանում և հետո, ափին նստած, իր տատիկին սովորեցնում էր ծծել դրանց պարունակությունը։  &nbsp― Ս-ս-սուլ-սուլեց նա։― Ս-ս-սու, այ թե ինչ։ Եվ արագ առաջադրեց․  &nbspԱռանց օդի է ապրում,
Շիրիմի պես սառն է անվերջ,
Զրահ ունի՝ չի զնգում,
Ջուր չի խմում՝ ջրի մեջ։  &nbspՀիմա էլ Գոլլումն էր իր հերթին հանելուկը չափազանց հեշտ համարում, որովհետև պատասխանը միշտ պտտվում էր գլխում։ Ուղղակի այդ րոպեին ձվի մասին հանելուկը նրան այնքան էլ հուզել, որ ավելի դժվարը չկարողացավ հորինել։ Բայց դա խեղճ Բիլբոյին անլուծելի թվաց, ախր նա ջանում էր, երբ կարողանում էր, ջրի հետ գործ չունենալ։ Դուք, իհարկե, գիետք պատասխանը կամ ուղղակի կռահեցիք, քանի որ նստած եք հարմարավետ տանը, և ոչ ոք չի պատրաստվում ձեզ ուտել։ Բիլբոն հազաց մեկ-երկու անգամ, բայց պատասխանը չհայտնվեց։  &nbspՇուտով Գոլլումն սկսեց բավականությունից սուլել՝ ինքն իրեն դիմելով․  &nbsp― Հետաքրքիր է, շ-շ-շա՞տ համով է արդյոք նա։ Շ-շա՞տ հյութեղ է արդյոք։ Կարելի՞ է խ-խ-խրթ-խրթացնել։  &nbspՆա նորից խավարի միջից աչքերը չռեց Բիլբոյի վրա։  &nbsp― Մի րոպե,― աղաչեց հոբիտը՝ տերևի պես դողալով։― Կես րոպե։ Չէ որես քեզ ժամանակ տվեցի ուղեղդ շարժելու։  &nbsp― Թող շ-շ-շտապի, շ-շ-շտապի,― խոսեց Գոլլումը և սկսեց նավակից տեղափոխվել ափ, Բիլբոյին մոտիկ։ Բայց հազիվ էր նա իր նիհար, սարդային ձեռն իջեցրել ջրի մեջ, երբ այնտեղից դուրս թռավ վախեցած ձուկը և շրմփաց Բիլբոյի ոտքին։   &nbsp― Վա՜խ,― ճչաց նա։― Ինչ սառն է, լպրծուն․․․― Եվ այստեղ փայլատակեց նրա գլխում։― Ձո՛ւկ,― գոռաց նա։― Ձո՛ւկ, ձուկ։  &nbspԳոլլումը խիստ հիասթափվեց։ Իսկ Բիլբոն, վայրկյան իսկ չկորցնելով, նոր հարց տվեց, այնպես որ Գոլլումը ուզած-չուզած ստիպված էր ետ դառնալ նավակ և մտածել։  &nbspԵրկու ոտք՝
&nbspԵրեք ոտքի վրա,
&nbspԻսկ անոտը բերանում,
&nbspՉորս ոտք վազքով գալիս են
&nbspԱնոտի հետ հեռանում։  &nbspՆա այնքան էլ հաջող ժամանակ չընտրեց այդ հանելուկի համար, բայց շատ էր շտապում։ Մի այլ դեպքում Գոլլումը հարկադրված կլիներ գլուխ ջարդել այդ հանելուկի վրա, բայց հիմա, երբ հենց նոր խոսք բացվեց ձկան մասին, «անոտքը» բավական հեշտ հասկացվեց, իսկ մնացածը գնաց հալած յուղի պես․ «Մարդը նստած է աթոռակի վրա և ձուկ է ուտում։ Մոտ է վազում կատուն, ձուկը փախցնում»։ Գոլլումը որոշեց, որ հասել է իսկապես ուժերից վեր ու զարզանդեցնող որևէ բան հարցնելու ժամանակը։ Եվ ահա թե ինչ հարցրեց նա․  &nbspՈչնչացնում է շուրջը ամեն ինչ՝
&nbspԾաղիկ ու գազան, շենքեր ու ծառեր,
&nbspԵրկաթը ծամում, պողպատ լափում,
&nbspՓոշի է դարձնում ժայռեր ու սարեր․
&nbspԵվ ոչ մի քաղաք, և ոչ մի արքա
&nbspՀզորություն և ուժ չունի այդքան։  &nbspԽեղճ Բիլբոն նստել ու մտքում վերհիշում էր բոլոր հրեշների ու ճիվաղների անունները, որոնց մասին լսել էր, բայց դրանցից ոչ մեկն այդքան ավերածություն միանգամից պատճառել չէր կարող։ Նա այնպիսի զգացում ուներ, որ իրբ թե պատասխանը բոլորովին էլ հրեշի հետ կապված չէ, որ ինքը գիտե այն, բայց գլուխն այլևս հրաժարվում է աշխատելուց։ Նա խուճապի մեջ ընկավ, իսկ դա միշտ խանգարում է մտածելուն։ Գոլլումը նորից թաթերը նավակողից դուրս գցեց, թռավ ջուրը և ճլմփացրեց դեպի ափ։ Նրա աչքերը գնալով մոտենում էին Բիլբոյին․․․ Բիլբոյի լեզուն կապ ընկավ․ նա ուզում էր ճչալ․ «Մի քիչ էլ ժամանակ տուր․․․ ժամանակ տուր․․․»։ Բայց կոկորդից միայն ծվոց դուրս եկավ․ «Ժամանակ․․․ժամանակ»։  &nbspՊատահականությունը փրկեց Բիլբոյին։ Պատասխանն էլ հենց դա էր։   &nbspԳոլլումի հույսերը նորից ի դերև ելան։ Նա սկսում էր բարկանալ, խաղը նրան ձանձրացրել էր, նա սովածացել էր։ Այս անգամ նա չվերադարձավ նավակ, այլ նստեց մթության մեջ, Բիլբոյի կողքը։ Դա Բիլբոյին վերջնականապես հավասարակշռությունից հանեց և զրկեց մտածելու ընդունակությունից։  &nbsp― Թ-թ-թող մեկ անգամ էլ հարցնի, թ-թ-թող, թ-թ-թող,― ասաց Գոլլումը։  &nbspԲայց Բիլբոն ուղղակի ի վիճակի չէր մտածելու, երբ կողքին նստած էր այդպիսի նողկալի, թաց ու սառը արարած և անընդհատ ձեռք էր տալիս ու շոշափում։ Բիլբոն քորում էր ինքն իրեն, Բիլբոն կսմթում էր ինքն իրեն, ոչինչ չէր ստացվում։  &nbsp― Թ-թ-թող հարցնի մեզ-զ-զ, հարցնի մեզ-զ-զ,― սուլում էր Գոլլումը։Բիլբոն մեկ անգամ էլ կսմթեց ինքն իրեն, թփթփացնելով շոշափեց իրեն բոլոր կողմերից, սեղմեց դաշույնի կոթը և նույնիսկ մյուս ձեռքով գրպանը փորփրեց։ Այնտեղ նա շոշափեց մատանին, որ գտել էր թունելում և որի մասին մոռացել էր։  &nbsp― Ի՞նչ կա իմ գրպանում,― հարցրեց նա բարձրաձայն։   &nbspՆա հարցն այնպես տվեց, ինքն իրեն, բայց Գոլլումը կարծեց, թե հարցն իրեն է վերաբերում, և սարսափելի հուզվեց։  &nbsp― Անաս-ս-նիվ է, անաս-ս-սնիվ է․․․ ― Սուլեց նա։― Ճիշտ չէ՞, իմ ս-ս-սքանչելի, անաս-ս-սնիվ է, չէ՞, հարցնել մեզ-զ-զ՝ ինչ կա նրա գարշ-շ-շելի գրպանիկում։  &nbspԲիլբոն հասկանալով, թե ինչ տեղի ուենցավ, ավելի լավ բան չգտավ, քան մեկ անգամ էլ կրկնել բարձր ձայնով․  &nbsp― Ի՞նչ կա իմ գրպանում։  &nbsp― Ս-ս-ս,― սուլեց Գոլլումը։ ― Թող մեզ-զ-զ թողնի երեք անգամից պատաս-ս-սխանել։  &nbsp― Լավ, մտածիր,― ասաց Բիլբոն։  &nbsp― Ձե՞ռքը,― հարցրեց Գոլլումը։  &nbsp― Ճիշտ չէ,― պատասխանեց Բիլբոն՝ ժամանակին ձեռքը գրնապից հանելով։ ― Նորից․․․  &nbsp― Ս-ս-ս,― սուլեց Գոլլումը։ Նա ավելի հուզվեց և սկսեց հիշել բոլոր առարկաները, որ պահում էր իր գրպաններում՝ ձկան փուշ, գոբլինների ատամներ, թաց խխունջներ, չղջիկի թևի կտոր, ժանիքներ սրելու քար և այլ անպետքություններ։   &nbsp― Դանակ,― վերջապես դժվարութմյաբ պատասխանեց նա։  &nbsp― Չիմացար,― ուրախացավ Բիլբոն, որ վաղուց կորցրել էր դանակը։― Մնաց վերջինը։  &nbspԳոլլումը հիմա առավել ծանր վիճակում էր, քան ձվի մասին հանելուկից հետո։ Նա ֆշշում էր ու թքում, ետ ու առաջ օրորվում և թաթերով շրմփացնում գետնին, կուչուձիգ անում, բայց ոչ մի կերպ չէր կարողանում վճռել և վերջին անգամ պատասխանել։   &nbsp― Դե, շուտ արա,― շտապեցրեց Բիլբոն։ ― Ես սպասում եմ։  &nbspՆա խրոխտացավ և իրեն վստահ ու առույգ ձևացրեց, իսկ իրականում վախենում էր մտածել, թե ինչով կվերջանա խաղը, անկախ այն բանից՝ Գոլլումը կպատասխանի, թե ոչ։   &nbsp― Ժամանակը լրացավ,― հայտարարեց նա։  &nbsp― Առաս-ս-ս-սան կամ ոչինչ,― ծղրտաց Գոլլումը։ Նա այնքան էլ ազնիվ չվարվեց․ երկու պատասխան միանգամից ասելն էլ մի բան չէ։  &nbsp― Ոչ մեկը, ոչ էլ մյուսը,― թեթևացած գոռաց Բիլբոն։  &nbspՆույն րոպեին նա ոտքի թռավ, մեջքով հենվեց ժայռին և դաշույնն առաջ մեկնեց։ Նա, իհարկե, գիտեր, որ հանելուկների խաղը շատ հին է և սուրբ է համարվում, նույնիսկ չար էակները չեն համարձակվում այդ խաղի մեջ խարդախություն անել։ Բայց Բիլբոն այդ լպրծուն արարածին չէր վստահում․ հուսահատությունից նա կարող էր ինչ ասես անել։ Ցանկացած պատրվակով կարող էր պայմանը խախտել։ Դե, վերջին հանելուկն էլ, տեղն եկավ, ասենք, ըստ խաղի հին կանոնների, չէր կարող իսկական համարվել։   &nbspԲայց Գոլլումը առայժմ Բիլբոյի վրա չէր հարձակվում։ Նա տեսնում էր Բիլբոյի ձեռքի զենքը և հանգիստ նստած էր՝ դողալով ու ինչ-որ բաներ շշնջալով։ Վերջապես Բիլբոն չդիմացավ․  &nbsp― Դե,― ասաց նա,― ո՞ւր մնաց խոստումդ։ Իմ գնալու ժամանակն է։ Խոստացել ես ճանապարհը ցույց տալ՝ ցույց տուր։  &nbsp― Մենք խոս-ս-ստացե՞լ ենք, իմ ս-ս-սքանչելի, գարշ-շ-շելի միս-ս-ստր Բեգինս-սին ճանապահր դուրս-ս-ս բերել։ Հնարավոր է։ Բայց ինչ-չ-չ կա նրա գրպանիկում։ Առաս-ս-սան չէ, իմ ս-ս-սքանչելի, բայց և դատարկ էլ չէ, դատարկ էլ չէ։ Գոլլմ․․․  &nbsp― Դա քեզ չի վերաբերում,― պատասխանեց Բիլբոն։― Խոստումը պետք է կատարել։  &nbsp― Նա շ-շ-շատ ջղային է, իմ ս-ս-սքանչելի, ինչ էլ շ-շ-շտապում է,― սուլեց ու ֆշշացրեց Գոլլումը։― Թող ս-ս-սպաս-ս-սի, ս-ս-սպաս-ս-ս-ի։ Մենք չենք կարող այդպես հապճեպ գնալ թունելներով։ Մենք պետք է ն-ն-նախ որոշ-շ-շ կարևոր բան վերցնենք։  &nbsp― Այդ դեպքում՝ արագ,― հրամայեց Բիլբոն, ուրախանալով, որ Գոլլումն ուղղակի պատրվակ է փնտրում, որպեսզի ծլկի և չվերադառնա։ Ի՞նչ է փնթփնթում։ Ի՞նչ մի կարևոր բան է պահել այդ սև լճում։ Բիլբոն սխալվում էր։ Գոլլումը մտադիր էր վերադառնալ։ Նա շատ էր սովածացել ու զայրացել։ Այդ չար, թշվառ էակի գլխում մի պլան էր ծնվել։   &nbspԿղզյակում, որի մասին Բիլբոն ոչինչ չգիտեր, Գոլլումը պահում էր ամեն տեսակի ոչնչություն, բացի դրանից՝ շատ օգտակար, շատ գեղեցիկ և շատ կախարդական մի բան։ Մատանի՝ ոսկե թանկարժեք մատանի։  &nbsp― Իմ ծննդյան օրվա նվերը,― շշնջաց նա, ինչպես սիրում էր շշնջալ ինքն իրեն անվերջանալի ու անթափանց խավար օրերին։― Ահա հիմա ինչ է մեզ-զ-զ հարկավոր, մեզ-զ-զ հարկավոր․․․  &nbspԲանն այն է, որ այդ մատանին հասարակ մատանի չէր, այլ կախարդական․ նա, ով դա դնում էր մատին, անտեսանելի էր դառնում, և միայն արևի պայծառ լույսի տակ կարելի էր ստվեր տեսնել, այն էլ շատ թույլ, անիրական։   &nbsp― Նվեր, ս-ս-ստացած ծննդյան օրը, իմ ս-ս-սքանչելի։  &nbspԱյդպես նա միշտ հավատացրել էր ինքն իրեն, բայց ո՞վ գիտե Գոլլումն ինչ ճանապարհով էր ձեռք բերել դա այն վաղեմի ժամանակներում, երբ այդպիսի մատանիներ աշխարհում շատ կային։ Հավանաբար Վարպետն ինքը՝ մատանիների տիրակալն էլ դա չգիտեր։ Սկզբում Գոլլումը մատանին կրում էր մատին, հետո ձանձրացավ և սկսեց տոպրակի մեջ դրած կախել վզից, մինչև մատանին տրորտեց մաշկը և վերք բացեց։ Այժմ Գոլլումը մատանին սովորաբար պահում էր իր կղզյակում, քարերի տակ, և շարունակ ստուգում էր՝ տեղո՞ւմ է արդյոք։ Նա մատանին կրում էր շատ հազվադեպ, երբ արդեն բոլորովին ի վիճակի չէր դիմանալ առանց դրա, կամ երբ շատ սոված էր լինում, իսկ ձկից զզվանք էր զգում։ Այդ ժամանակ նա գաղտագողի գնում էր մութ թունելներով դեպի վեր և հետևում գոբլիններին։ Երբեմն սիրտ էր անում ծիկ անել այնտեղ, որտեղ ջահեր էին վառվում․ աչքերը լույսից ցավում էին, կկոցում էր, բայց ինքն անվտանգության մեջ էր։ Այո, լիակատար անվատանության մեջ։ Ոչ ոք նրան չէր տեսնում, չէր նկատում, և հանկարծ՝ հ-հոպ․․․ Նրա մատները խրվում էին գոբլինի կոկորդը։ Ընդամենը մի քանի ժամ առաջ նա դրեց մատանին և մի փոքրիկ գոբլին բռնեց։ Սա ինչպե՜ս էր ծղրտում։ Նրանից մի երկու ոսկոր էր մնացել, բայց հիմա Գոլլումը որևէ ավելի նուրբ բան էր ուզում։  &nbsp― Լիակատար անվտանգության մեջ-ջ-ջ,― շշնջում էր քթի տակ։― Նա մեզ-զ-զ չի տես-ս-սնի, ճիշտ է, իմ ս-ս-սքանչելի։ Ոչ, չի տեսնի և գարշ-շ-շելի թրիկը մեզ-զ-զ համար ս-ս-սարսափլի չի լինի, ս-ս-սարսափելի չի լինի։  &nbspԱհա ինչպիսի պլաններ էին վխտում նրա չար ուղեղում, երբ հանկարծ նա ճլմփաց դեպի նավակն ու անհետացավ մթության մեջ։ Բիլբոն որոշեց, որ նա չքվեց, էլ չի գա։ Բայց այնուամենայնիվ մի քիչ սպասեց․ միևնույն է, նա չէր պատկերացնում, թե ինչպես պետք է այստեիղց դուրս գա։  &nbspՀանկարծ մի սուր ճիչ լսեց։ Փշաքաղվեց։ Ինչ-որ տեղ, ոչ այնքան հեռու, մթության մեջ, Գոլլումը հայհոյումէր ու ողբում։ Նա կղզյակում էր, մեկ այստեղ էր քանդում, մեկ այնտեղ, փնտրում էր ու փորփրում, բայց ապարդյուն։  &nbsp― Ի՞նչ է եղել, ո՞ւր է կորել,― լսեց Բիլբոն։― Կորել է, իմ ս-ս-սքանչելի, կորել է․․․   &nbsp― Ի՞նչ է պատահել,― ձայն տվեց նրան Բիլբոն։― Ի՞նչն է կորել։  &nbsp― Թող մեզ-զ չ-չ-չհարցնի,― ծղրտաց Գոլլումը։― Նրան չ-չ-չի վերաբերում։ Գոլլմ։ Կորել է, գոլլմ, գոլլմ, գոլլմ․․․  &nbsp― Ես էլ եմ կորել,― անհամբերությամբ գոռաց Բիլբոն։― Եվ ուզում եմ գտնվել։ Ես քեզ հաղթել եմ, ախր դու խոստացար։ Հիմա եկ այստեղ։ Եկ և ինձ դուրս հանիր, իսկ հետո կշարունակես փնտրել․․․Ինչպիսի դժբախտության մեջ էլ որ լիներ Գոլլումը, միևնույն է, Բիլբոն չէր կարող նրան կարեկցել։ Եվ հետո այդ իրից, որ Գոլլումին այդպես ծայրահեղորեն անհրաժեշտ էր, հաստատ լավ բան չսպասես։  &nbsp― Եկ այստեղ,― ավելի բարձր գոռաց Բիլբոն։  &nbsp― Ոչ, ոչ, իմ ս-ս-սքանչելի, թող ս-ս-սպասի,― սուլեց Գոլլումը։― Մենք դեռ կփնտրենք, այն կորել է, գոլլմ։  &nbsp― Բայց դու այդպես էլ չպատասխանեցիր վերջին հարցին, իսկ խոստումը պետք է կատարել,― պնդեց Բիլբոն։  &nbsp― Վերջին հարցը,― կրկնեց Գոլլումը։ Եվ հանկարծ խավարից սուր ֆշշոց լսվեց․― Ի՞նչ կա նրա գրպանում, թող աս-ս-սի, ն-ն-նախ թող աս-ս-սի։  &nbspԸնդհանրապես Բիլբոն Գոլլումին հանելուկի պատասխանը չասելու պատճառ չուներ։ Բայց նրան ջղայնացնում էր այդ ամբողջ քաշքշուկը։ Վերջ ի վերջո ինքը հաղթել է, համարյա ազնվորեն և ընդ որում կյանքը վտանգի ենթարկելով։  &nbsp― Հանելուկներին պատասխանում են մտածելով, ոչ թե հուշելով,― առարկեց նա։  &nbsp― Բայց հանելուկը անաս-ս-սնիվ էր,― պատասխանեց Գոլլումը։ Հարց-ց-ց էր, ոչ թե հանելուկ, իմ ս-ս-սքանչելի, ոչ թե հանելուկ։  &nbsp― Դե, քանի որ մենք անցանք հասարակ հարցերի, ապա առաջինը ես հարցրի,― պատասխանեց Բիլբոն։― Ի՞նչ ես կորցրել։   &nbsp― Ի՞նչ կա նրա գրպանում, իմ ս-ս-սքանչելի։― Սուլոցն ու ֆշշոցը հանկարծ այնքան բարձր ու սուր հնչեցին, որ Բիլբոն նայեց այն կողմը և, ի սարսափ իրեն, տեսավ ուղիղ իր վրա հառված երկու վառվող կետեր։ Որքան աճում էր Գոլլումի կասկածը, այնքան նրա աչքերն ավելի ուժեղ էին վառվում։  &nbsp― Ի՞նչ ես կորցրել,― համառեց Բիլբոն։  &nbspԱյժմ Գոլլումի աչքերը վառվում էին կանաչ կրակով, և երկու կրակներն սկսեցին մոտենալ սպառնալից արագությամբ։ Գոլլումը կատաղորեն թիավարում էր դեպի ափ։ Կորուստը և կասկածը կատաղության այնպիսի ալիք բարձրացրին նրա հոգում, որ հիմա նրա համար ոչ մի դաշույն սարսափեի չէր։ Բիլբոն, իհարկե, չէր կարող կռահել, թե ինչն է այդպես կատաղեցրել այդ զզվելի էակին, բայց հասկանում էր, որ ամեն ինչ կորած է, Գոլլումը հիմա իրեն սպանելու է։ Նա շրջվեց և սկսեց փախչել, առանց ճանապահրը տեսնելու, մութ թունելով, որը նրան բերել էր այստեղ։ Նա ջանում էր պատին մոտիկ մնալ և ձեռքով շոշափում էր այն։  &nbsp― Ի՞նչ կա նրա գր-ր-րպանում,― Բիլբոն բարձր ֆշշոց և ճողփյուն լսեց, երբ Գոլլումը նավակից թռավ ջուրը։  &nbsp― Հետաքրքիր է, ի՞նչ կա իմ գրպանում,― ինքն իրեն հարցերց Բիլբոն ու ոտքերը քարշ տալով գնաց թունելով։ Նա ձախ ձեռքը մտցրեց գրպանը։ Սառը մատանին սահեց ձգված մատի վրա։   &nbspՖշշոցը լսվում էր արդեն թիկունքից, շատ մոտիկ։ Բիլբոն շրջվեց և տեսակ կանաչ լապտերներ՝ Գոլլումի աչքերը։ Վախից ամբողջապես գլուխը կորցնելով՝ Բիլբոն նետվեց առաջ, ոտքը կպավ մի արմատի, սայթաքեց և բերանքսիվայր փռվեց գետնին։  &nbspՄի վայրկյանում Գոլլումը հասավ նրան։ Բայց նախքան Բիլբոն կհասցներ գոնե որևէ բան անել՝ շունչ քաշել, ոտքի թռչել կամ դաշույնը հանել, Գոլլումը վազելով անցավ կողքից, ոչ մի ուշադրություն չդարձնելով նրա վրա և շշուկով հայհոյելով ու ողբալով։  &nbspԴա ի՞նչ էր նշանակում։ Գոլլումը մթության մեջ գերազանց էր տեսնում։ Նույնիսկ հիմա, ետ մնալով, Բիլբոն առջևում նշմարում էր Գոլլումի աչքերի դժգույն լույսը։ Բիլբոն Դժվարությամբ վեր կացավ և զգուշորեն գնաց Գոլլումի ետևից։ Նրան ուրիշ ոչինչ չէր մնում անելու։ Հո նորից ետ չէ՞ր սողա դեպի լիճը։ Մեկ էլ տեսար, Գոլլումն իրեն դուրս բերեց սորևէ տեղ, ազատ աշխարհը, ինքն էլ այդ բանը չիմանալով։   &nbsp― Վրեժ։ Վրեժ,― շշնջաց Գոլլումը։― Վրեժ։ Բեգինս-ս-սից։ Այն կորել է։ Ի՞նչ կա նրա գրպանում։ Մենք կռ-ռ-ռահում ենք, իմ ս-ս-սքանչելի, կռ-ռ-ռահում ենք։ Բեիինս-ս-սը գտել է, գտել է ծննդյան օրվա նվերը․․․  &nbspԲիլբոն ականջները սրեց։ Վերջապես, ինքն էլ սկսեց գլխի ընկնել։ Նա արագացրեց քայլերը, հասավ Գոլլումին և գնաց նրա ետևից, անվտանգ տարածություն թողնելով իր և նրա միջև։ Սա առաջվա նման արագ չլմփացնելով գնում էր առաջ, առանց ետ նայելու և գլուխը տարուբերելով։― Բիլբոն դա նկատում էր պատերի վրա ընկնող թույլ շողքից։   &nbsp― Ծննդյան օրվա նվեր․․․ Չ-չ-չարագործություն․․․ Ինչպես կորցրինք այն, իմ ս-ս-սքանչելի, պարս-սս է, պարս-ս-ս է։ Երբ վերջին անգամ այս-ս-ստեղ ոլորեցինք գարշելի ճղղանի վիզը։ Այդպե՜ս-ս-ս, այդպե՜ս-ս-ս։ Նա լքեց մեզ-զ-զ այս-ս-քան տարիներից հետո։ Նա անհետացել է, հափշտակված է, գոլլմ։  &nbspԱնսպասելիորեն Գոլլումը նստեց և լաց եղավ։ Հոգեմաշ ու խղճալի էր լսել, թե ինչիպիսի շվվացնող, բխկխբկացող, ճլմփացող ձայներ էր հանում։ Բիլբոն կանգ առավ ու սեղմվեց պատին։ Աստիճանաբար Գոլլումը դադարեց լաց լինելուց և նորից սկսեց քրթմնջալ։ Ըստ երևույթին նա ինքն իր հետ էր վիճում։   &nbsp― Փնտրել պետք չ-չ-չէ, պետք չ-չ-չէ։ Մենք չենք կարող հիշ-շ-շել բոլոր տեղերը, որտեղ լինում ենք։ Անօգուտ է։ Մատանին Բեգինս-ս-սի գրպանում է։ Գարշ-շ-շելի ս-ս-ստահակն է գտել, մենք համոզված ենք։ Ոչ, մենք միայն կռ-ռ-ռահում ենք, իմ ս-ս-սքանչելի, միայն կռ-ռ-ռահում ենք։ Մենք չենք կարող իմանալ, մինչև չբռնենք գարշ-շ-շելի արարածին, մինչև նրա վիզը չոլորենք։ Ախր նա չգիտի, թե ինչ կարող է անել նվերը, ճի՞շտ է։ Նա այն ուղղակի կպահի գրպանում։ Նա չէր կարող հեռու գնալ։ Նա կորել է, գարշ-շ-շելի, խորամանկ արարածը։ Նա չ-չ-չգիտի այս-ս-ստեղից գնալու ճանապարհը, չ-չ-չգիտի, նա ինքն էր ասում։ Այո, աս-ս-սում էր, բայց նա խորամանկ է։ Նա պատասխանը չի աս-ս-սում, իմ ս-ս-սքանչելի․․․ Չի աս-ս-սում, թե ինչ կա իր գրպանում։ Նա կարող-ղացել է ներս մտնել, ուրեմն և կկարողանա դուրս-ս-գալ։ Նա փախել է դեպի ետնամուտքը։ Ուրեմն մենք էլ կգնանք այն կողմը։ Այնտեղ նրան գոբլինս-ս-սները կճանկեն։ Այնտեղից նա դուրս-ս-ս չ-չ-չի գա, իմ ս-ս-սքանչելի։ Գոբլինս-ս-սները․․․ Եթե մեր գանձը նրա մոտ է, ապա գոբլինս-ս-սներին բաժին կընկնի, գոլլմ․․․ Նրանք գլխի կընկնեն, թե ինչ կարող է անել մատանին։ Մենք երբեք անվտանգ չենք լինի, երբեք, գոլլմ․․․ Գոբլինս-ս-սը կդնի մատին ու կանհետանա։ Գոբլինս-ս-սը այս-ս-ստեղ կլինի, իս-ս-սկ մենք նրան չենք տես-ս-սնի։ Նույնիսկ մեր ս-ս-սուր աչքերը նրան չեն նկատի։ Եվ այն ժամանակ գոբլինս-ս-սը կձևացնի, գաղտնի կմոտենա և կճանկի մեզ-զ-զ, գոլլմ․․․ Բավական է․ շ-շ-շատախոսել, իմ ս-ս-սքանչելի, շ-շ-շտապիր։ Եթե Բեգինս-ս-սը գանցել է այն կողմը, պետք է հաս-ս-սնել։ Առաջ գնալ․․․ քիչ է մնացել․․․ Շ-շ-շ-շուտ․․․   &nbspԳոլլումը վեր թռավ, ասես նրան վեր նետեցին, և անհավատալի արագությամբ չլմփացնելով գնաց առաջ։ Բիլբոն շատպեց նրա ետևից, առաջվա պես զգուշություն պահպանելով։ Այժմ նրա գլխավոր հոգսն էր նորից չշրմփալ և աղմուկ չբարձրացնել։ Նրա գլխում փոթորիկ էր՝ հույսն ու հուսահատությունը խառնվել էին իրար։ Պարզվում է, որ իր գտած մատանին կախարդական է։ Այն անտեսանելի է դարձնում։ Բիլբոն, իհարկե, հնագույն հեքիաթներից գիտեր այդպիսի բաների մասին, բայց ինչ-որ դժվար էր հավատալ, որ դու ինքդ պատահաբար այդպիսի մատանի ես գտել։ Սակայն, հավատաս թե չհավատաս, միևնույն է, Գոլլումն իր լապտեր-աչքերով թռավ անցավ նրա կողքով։   &nbspՆրանք անընդհատ առաջ էին վազում․ Գոլլումը՝ ճլըմփ, ճլըմփ, առջևից, ֆշշացնելով ու նախատելով, Բիլբոն ետևից, անշշուկ, որպես իսկական հոբիտ։ Շուտով նրանք վազելով հասան այն տեղին, ուր երկու կողմերից, ինչպես Բիլբոն նկատել էր դեռևս դեպի լիճը գնալիս, կողմնային ուղիներ էին բացվում։ Գոլլումը իսկույն սկսեց հաշվել դրանք․ «Մեկը ձախից, մեկը աջից, այդպես-ս-ս։ Երկուս-ս-սը աջից, երկուս-ս-սը ձախից, այդպես-ս-ս, այդպես-ս-ս»։ Եվ այլն։  &nbspՀաշվելով, նա ավելի ու ավելի դանդաղ էր շարժվում առաջ։ Քայլերն ավելի անվստահ էին դառնում, իսկ քրթմնջոցն ավելի լացակումած․ ախր նա գնալով ավելի էր հեռանում ջրից, և դա սարսափելի էր նրա համար։ Գոբլիններն ամեն րոպե կարող էին հայտնվել բոլոր կողմերից, մատանին էլ կորցրել էր։ Վերջապես նա կանգ առավ ձախ կողմից բացվող մի ոչ մեծ անցի առջև։ «Յոթերրորդը աջից, այդպես-ս-ս․․․ վեցերորդը ձախից, այդպես-ս-ս․․․― շշնջում էր նա։― Այս-ս-ստեղ։ Ետնամուտքի ճանապարհը, այդպես-ս-ս։ Անցումն այս-ս-ստեղ է․․․»։  &nbspՆա նայեց այնտեղ ու ետ թռավ։  &nbsp― Մենք չենք համարձակվի առաջ գնալ, իմ ս-ս-սքանչելի,չենք համարձակվի։ Այնտեղ գոբլինս-ս-սներ են, շատ գոբլինս-ս-սներ։ Մենք նրանց հոտն զգում ենք։ Ս-ս-ս․․․ Ինչպե՞ս-ս-ս վարվենք։ Ջրի տարածները, գետնի տակն անցնեն դրանք․․․ Հարկավոր է ս-ս-սպաս-ս-սել և նայել։  &nbspԱյսպիսով ամեն ինչ խափանվեց․ Գոլլումը համենայն դեպս Բիլբոյին ճիշտ ճանապարհ հանեց, բայց Բիլբոն չէր կարող անցնել․․․  &nbspՄուտքի մոտ, երկտակված ու գլուխը ծնկներին խոնարհած, նստած էր Գոլլումը, նրա չքերն առկայծում էին սառը լույսով։  &nbspԲիլբոն մկից էլ զգույշ հեռացավ պատից։ Բայց Գոլլումը իսկույն խլշկոտեց, քթով օդ ներս քաշեց, աչքերը վառվեցին կանաչ կրակով։ Նա ցածր, բայց սպառնալից ֆշշացրեց։ Գոլլումը հոբիտին տեսնել չէր կարող, բայց խավարը սրել էր նրա լսողությունն ու հոտառությունը։ Նա կռացավ՝ թաթերի տափակ ափերով գետնին հենված, և վիզն առաջ մեկնեց, համարյա քթով քարե հատակին քսվելով։ Նրա աչքերը թույլ լույս էին արձակում, այդ լույսի մեջ հազիվ նշմարվում էր նրա ուրվագիծը, բայց Բիլբոն զգաց, որ Գոլլումը, լարված աղեղի նման, պատրաստվեց թռիչքի։   &nbspԲիլբոն ինքն էլ քարացավ տեղում և համարյա դադարեց շնչել։ Նա հուսահատված էր։ Անհրաժեշտ է դուրս գալ այստեղից, այս սարսափելի խավարից, քանի դեռ իր մեջ ուժ է մնացել։ Հարկավոր է պայքարել։ Այդ չար արարածին դաշույնով խփել, սպանել, կանխել նրան, քանի դեռ նա չի սպանել Բիլբոյին։