</ref>։ Սակայն այս պահեստաֆոնդն էլ դարձյալ երկակի ձևով գոյություն ուներ։ Բանկային բաժանմունքի [banking department] պահեստաֆոնդը հավասար է բանկնոտների այն ավելցուկին, որ բանկն իրավազոր է թողարկելու՝ շրջանառության մեջ գտնվող բանկնոտներից վեր։ Թողարկելի բանկնոտների օրինական մաքսիմումը = 14 միլիոնի (որի համար ոչ մի մետաղապահեստ չի պահանջվում. սա բանկից պետության առած պարտքի մոտավոր գումարն է) պլյուս բանկի ազնիվ մետաղների պաշարի գումարը։ Հետևաբար, եթե այս պաշարը = է 14 միլիոն £-ի, ապա բանկը կարող է 28 միլիոն £-ի բանկնոտներ թողարկել, և եթե սրանից 20 միլիոնը շրջանառության մեջ է, ուրեմն banking department-ի [բանկային բաժանմունքի] պահեստաֆոնդը = 8 միլիոնի։ Այս դեպքում այս 8 միլիոնի բանկնոտները կազմում են այն օրինական բանկիրական կապիտալը, որը տնօրինելու իրավունք ունի բանկը, և միաժամանակ հանդիսանում են նրա ավանդների պահեստաֆոնդը։ Արդ, եթե ոսկու տարհոսումն է տեղի ունենում, որը մետաղապաշարը պակսեցնում է 6 միլիոնով,— որի դիմաց պետք է նույնքան բանկնոտներ ոչնչացվեն,— ապա banking department-ի պահեստը 8-ից կիջնի 2 միլիոնի։ Մի կողմից՝ բանկը իր տոկոսադրույքը շատ բարձրացրած կլիներ, մյուս կողմից՝ նշանավոր չափերով կնվազեր Անգլիայի բանկի պահեստաֆոնդը, որով ապահովվում են բանկերի և այլ ավանդատուների ավանդները։ 1857 թվին Լոնդոնի չորս ամենամեծ ակցիոներական բանկեր սպառնում էին, որ եթե Անգլիայի բանկը ձեռք չբերի «կառավարական հրամանագիր»՝ 1844 թվի բանկային օրենքը կախակայելու համարը<ref>1844 թվականի բանկային օրենքի կախակայումը բանկին հնարավորություն է տալիս բանկնոտներ թողարկել ցանկացած չափով, հաշվի չառնելով սրանց գոցման համար նախանշված ու իր ձեռին գտնվող ոսկեպաշարը, հետևաբար հնարավորություն է տալիս ստեղծելու թղթյա ֆիկտիվ փողային կապիտալի ուզածդ քանակությունը սրանով էլ փոխատվություններ ընձեռելու բանկերին ու մուրակամիջնորդներին ու սրանց միջոցով Էլ՝ առևտրին։</ref>, ապա իրենք ետ կպահանջեն իրենց ավանդները, որով banking department-ը կսնանկանար։ Այսպիսով banking department-ը կարող է սնանկանալ, ինչպես 1847 թվին, մինչդեռ issue department-ում [էմիսիոն բաժնում] պառկած են մնում բազմաքանակ միլիոններ (օրինակ, 1847 թվին՝ 8 միլիոն), իբրև շրջանառող բանկնոտների փոխարկելիության երաշխիք։ Բայց այս էլ դարձյալ պատրանքային է։
«Ավանդների մեծ մասը, որոնք անմիջականորեն պետք չեն բանկիրներին իրենց, ընկնում է billbroker-ների (տառացի՝ մուրհակային միջնորդների, ըստ էության՝ կես բանկիրների) ձեռքը, որոնք բանկիրին, իբրև նրանից ստացած փոխատվության ապահովություն, այնպիսի առևտրամուրհակներ են տալիս, որ իրենք Լոնդոնում ու գավառում արդեն զեղչել են զանազան մարդկանց համար։ Billbroker-ը բանկիրի առջև պատասխանատու է այս money at call-ի (ըստ պահանջման իսկույն ետվճարելի փողի) ետվճարման համար. և այս գործարքներն այնպիսի վիթխարի ծավալով են կատարվում, որ պարոն Նիվը՝ {Անգլիայի} բանկի այժմյան կառավարիչը, որպես վկա տված իր ցուցմունքի մեջ ասում է. «Մենք գիտենք, որ մի broker [միջնորդ] ուներ 5 միլիոն, և մենք հիմք ունենք ենթադրելու, որ մեկ ուրիշը 8-ից 10 միլիոն ուներ. մեկն ուներ 4, մի ուրիշը՝ 3½, երրորդը՝ 8-ից ավելի։ Իմ խոսքը broker-ների մոտ եղած ավանդների մասին է» («Report of Committee on Bank Acts», 1857—58, էջ 5, հատված № 8)։ «Լոնդոնի billbroker-ներն իրենց վիթխարի գործառնությունները վարում էին առանց որևէ կանխիկ պահեստի, նրանք իրենց հույսը դնում էին իրենց հետզհետե ժամկետահաս մուրհակներից սպասվող ստանալիքների վրա, կամ թե, կարիքի դեպքում, իրենց կողքից արդեն զեղչված մուրհակները գրավադրելով Անգլիայի բանկում, սրանից փոխատվություններ ստանալու հնարավորության վրա»։— Լոնդոնի billbroker-ների երկու ֆիրմա 1847 թվին իրենց վճարումները դադարեցրին. երկուսն էլ հետագայում վերսկսեցին գործը։ 1857 թվին նրանք դարձյալ կախակայեցին վճարումները։ Մի ֆիրմայի պասսիվը 1847 թվին կլոր թվով 2 683 000 £ էր, իսկ նրա կապիտալը՝ 180 000 £. 1857 թվին նրա պասսիվը կազմում էր 5 300 000 £, այն ինչ կապիտալը 1847 թվին եղած կապիտալի մեկ քառորդից ավելի չէր հավանորեն։ Մյուս ֆիրմայի պասսիվները երկու դեպքումն էլ 3-ից մինչև 4 միլիոն էին՝ 45 000 £-ից ոչ ավելի կապիտալով»։ (Ն. տ., էջ XXI, հատված № 52)։ ===ԵՐԵՍՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՓՈՂԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼ ԵՎ ԻՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ։ I=== Վարկային գործին վերաբերող միակ դժվար հարցերը, որոնց մենք հիմա մոտենում ենք, հետևյալներն են. '''Առաջին'''. բուն փողային կապիտալի կուտակումը։ Սա որչափով կարող է և որչափով չի կարող նշանացույց ծառայել կապիտալի իրական կուտակման, այսինքն՝ ընդլայնված մասշտաբով վերարտադրության։ Կապիտալի այսպես կոչված plethora-ն՝ գերառատությունը,— մի արտահայտություն, որ միշտ գործ է ածվում միմիայն տոկոսաբեր կապիտալի, այսինքն փողային կապիտալի վերաբերմամբ,— այդ plethora-ն արդյունաբերական գերարտադրությունն արտահայտելու մի առանձին եղանակ է լոկ, թե՞ նրա կողքին կազմում է մի հատուկ երևույթ։ Արդյոք փողային կապիտալի այս գերառատությունը, այս գերառաջարկը համընկնում է լճացած փողային մասսայի (ձույլ ոսկի և արծաթ, ոսկեփող, բանկնոտների առկայության հետ, այնպես որ իսկական փողի այս ավելցուկը փոխատու կապիտալի հիշյալ գերառատության արտահայտությունն է ու նրա դրսևորման ձևը։ Եվ, '''երկրորդ''', փողի նկատմամբ առաջացած նեղվածությունը, այսինքն փոխատու կապիտալի այս պակասությունը որչափով է իրական կապիտալի (ապրանքային կապիտալի ու արտադրողական կապիտալի) պակասություն արտահայտում։ Մյուս կողմից՝ փողային նեղվածությունը ո՞րչափով է համընկնում փողի՝ իբրև այսպիսու, պակասության հետ, շրջանառության միջոցների պակասության հետ։ Որչափով որ մինչև հիմա քննարկում էինք ընդհանրապես փողային կապիտալի ու փողային գույքի կուտակման յուրահատուկ ձևը, մենք տեսանք, որ կուտակման այս ձևը հանգում է այն բաժնեպահանջների կուտակմանը, որ սեփականությունն առաջադրում է աշխատանքի նկատմամբ։ Ինչպես պարզվեց, պետական պարտքի կապիտալի կուտակումն ուրիշ ոչինչ չի նշանակում, քան շատացում պետական վարկատուների դասակարգի, որոնք իրավազորված են հարկերի ընդհանուր քանակից մի հայտնի գումար յուրացնելու իրենց համար<ref>«Պետական ֆոնդերն ուրիշ բան չեն, քան երևակայական կապիտալ, որը ներկայացնում է ամենամյա եկամտի՝ պարտքի վճարման համար նախանշված մասը։ Նրանց համապատասխանող կապիտալը արդեն ծախսված է. նա իրմով որոշել է փոխառության գումարը, բայց պետական արժեթղթերը հիշյալ կապիտալը չեն ներկայացնում, որովհետև այս կապիտալն ամենևին գոյություն չունի արդեն։ Այնինչ նոր հարստություններ պետք է ստեղծվեն արդյունաբերական աշխատանքով. ամեն տարի այս հարսնությունների մի մասը առաջուց նախանշվում է նրանց համար, ովքեր փոխատրել են այն կապիտալը, որը հիմա ոչնչացված է արդեն, այս մասը հարկերի միջոցով կորզվում է հարստություններ արտադրողներից՝ պետության վարկատուներին տալու համար, ընդ որում կապիտալի ու սրա բերած տոկոսների միջև եղած այն համամասնության համեմատ, որը սովորական է տվյալ երկրի համար, ենթադրվում է մի երևակայական կապիտալ՝ հավասար այն կապիտալին, որով կարող էր արտադրվել վարկատուների ստացած ամենամյա ռենտան»։ (Sismondi: „Nouveaux Principes”, R. II, 230. [տես Сисмонди. „Новые начала полит. экономии”, հ. II, 1937, էջ 111—112].</ref>։ Այն իրողության մեջ, որ նույնիսկ պարտքերի կուտակումը կարոդ է ներկայանալ իբրև կապիտալի կուտակում, երևան է գալիս իրական հարաբերությունների այն լիակատար այլաշրջումը, որ տեղի է ունենում վարկային սիստեմի պայմաններում։ Այս պարտաթղթերը, որոնք տրված են լինում սկզբնապես փոխատրված ու վաղուց արդեն ծախսված կապիտալի համար, ոչնչացված կապիտալի այս թղթե դուպլիկատներն իրենց տերերի համար իբրև կապիտալ գործում են այն չափով, որչափով որ նրանք ծախելի ապրանքներ են և, ուրեմն, կարող են ետփոխարկվել կապիտալի։ Հասարակական ձեռնարկությունների, երկաթուղիների, հանքարանների և այլոց գույքատիտղոսները, ճիշտ է, ինչպես մենք հենց նոր տեսանք, իրական կապիտալի տիտղոս են իրոք։ Սակայն նրանք այս կապիտալը տնօրինելու հնարավորություն չեն տալիս։ Այն չի կարելի մեջտեղից հանել։ Նրանք սրանից ձեռբերելի Հավելյալ արժեքի մի մասի նկատմամբ իրավապահանջներ են տալիս միայն։ Բայց այս տիտղոսներն իրական կապիտալի թղթե դուբլիկատներ են դառնում ճիշտ այնպես, ինչպես բեռնագիրը մի արժեք ստանար բեռի կողքին ու սրա հետ միաժամանակ։ Նրանք դառնում են գոյություն չունեցող կապիտալների անվանական֊ ներկայացուցիչներ։ Որովհետև իրական կապիտալը գոյություն ունի հիշյալ տիտղոսների կողքին և ամենևին ձեռից ձեռ չի անցնում այն բանի հետևանքով, որ այս դուբլիկատներն անցնում են ձեռից ձեռ։ Նրանք տոկոսաբեր կապիտալի ձևեր են դառնում ո՛չ թե լոկ այն պատճառով, որ որոշ եկամուտներ են ապահովում, այլ և այն պատճառով, որ ծախվելու դեպքում նրանց համար փող են վճարում, որպես իրական կապիտալային արժեքների համար։ Որչափով որ այս թղթերի կուտակումը երկաթուղիների, հանքարանների, շոգենավերի և այլոց կուտակումն է արտահայտում, նա արտահայտում է իրական վերարտադրության պրոցեսի ընդլայնում, ճիշտ այնպես, իչպես որ, օրինակ, շարժական գույքի հարկաթերթի մեծանալը տվյալ շարժական գույքի ծավալումն է ցույց տալիս։ Բայց դուբլիկատների նման, որոնք հենց իրենք վաճառելի են իբրև ապրանքներ և ուրեմն հենց իրենք էլ շրջանառում են որպես կապիտալային արժեքներ, նրանք պատրանքային են, և նրանց արժեքի գումարը կարող է ընկնել կամ բարձրանալ այն իրական կապիտալի արժեքի շարժումից անկախ, որի տիտղոսն են նրանք։ Նրանց արժեքի գումարը, այսինքն՝ նրանց կուրսը բորսայում, անհրաժեշտորեն միտում ունի բարձրանալու՝ տոկոսադրույքի ընկնելու հետ զուգահեռ, որչափով որ սա, փողային կապիտալի յուրահատուկ շարժումից անկախ, շահույթի նորմայի ընկնելու տենդենցի սոսկական հետևանքն է։ Այսպիսով, այս երևակայական հարստությունը, որի յուրաքանչյուր բաղկացուցիչ մասն ըստ արժեքային արտահայտության իր որոշակի սկզբնական անվանական արժեքն ունի, հենց նոր միայն նշած պատճառով ընդարձակվում է կապիտալիստական արտադրության զարգացման ընթացքին զուգահեռ<ref>Կուտակված փողային կապիտալի փոխատրելի մասն արդյունաբերական կապիտալի սոսկական արտահայտություն է իրոք։ Եթե, օրինակ, Անգլիան 1857 թվին 80 միլիոն £ ներդրեց ամերիկյան երկաթուղիների և ուրիշ ձեռնարկությունների մեջ, ապա գրեթե ամբողջովին կատարվեց անգլիական ապրանքներ արտահանելով, որոնց դիմաց ամերիկացիները ոչ մի ետվճարում չունեին անելու£ Անգլիական արտահանորդն այս ապրանքների դիմաց մուրհակներ էր ստանում Ամերիկայի վրա հասցեագրված, ակցիաների անգլիական բաժանորդները գնում էին այս մուրհակները և Ամերիկա էին ուղարկում՝ իբրև ակցիաների արժեքի վճար։</ref>։ Այս գոյքատիտղոսների գնատատանունների հետևանքով շահումն ու կորուստը, ինչպես և նրանց կենտրոնացումը երկաթուղային արքաների և այլոց ձեռին՝ գործի էության համաձայն ավելի ու ավելի է դառնում հետևանք այն խաղի, որն այսպիսով բռնում է աշխատանքի տեղը՝ ներկանալով իբրև կապիտալիստական սեփականություն ձեռք բերելու սկզբնական հղանակ, այլև գրավում է ուղղակի բռնության տեղն էլ։ Փողային ֆիկտիվ գույքի այս տեսակը կազմում է ոչ միայն մասնավոր անձերի փողային գույքի, այլև, ինչպես արդեն հիշել ենք, բանկիրական կապիտալի մի շատ նշանավոր մասը։ Փողային կապիտալի կուտակում ասելով,— մենք այս հիշատակում ենք նրա համար, որ շուտ հրաժեշտ տանք այս հարցին,— կարող էր հասկացվել նաև հարստության կուտակումը բանկիրների (զբաղմունքով փող փոխափտվողների) ձեռին, որոնք միջնորդ են մի կողմից՝ մասնավոր փողային կապիտալիստների ու մյուս կողմից, պետության, համայնքների ու վերարտադրող փոխառուների միջև. ընդ սմին վարկային սիստեմի ամբողջ վիթխարի ընդարձակումը, ընդհանրապես ամբողջ վարկը այդ բանկիրների կողմից շահագործվում է իբրև իրենց մասնավոր կապիտալ։ Այս մարդկանց կապիտալն ու եկամուտը հանդես են գալիս միշտ փողի ձևով կամ փողի ուղղակի պահանջումների ձևով։ Այս դասակարգի մոտ հարստության կուտակումը կարող է կատարվել իրական կուտակումից շատ տարբեր ուղղությամբ, բայց համենայն դեպս ապացուցում է, թե այս դասակարգը իր գրպանն է դնում իրական կուտակման մի նշանավոր մասը։ Քննարկվող հարցն ավելի նեղ սահմանների մեջ դնելու համար պետք է ասենք.— պետական ֆոնդերը, ինչպես նաև ակցիաներն ու ամեն տեսակի այլ արժեթղթերը, ներդրման ոլորտներ են փոխատրելի կապիտալի համար, այն կապիտալի, որը նախանշված է տոկոսաբեր դառնալու համար։ Նրանք կապիտալը փոխատրելու ձևեր են։ Բայց նրանք իրենք այն փոխատու կապիտալը չեն, որը ներդրված է; նրանց մեջ։ Մյուս կողմից՝ որչափով որ վարկն ուղղակի դեր է խաղում վերարտադրության պրոցեսում, պետք է նկատի ունենալ հետևյալը. արդյունաբերողը կամ թե վաճառականը, երբ ուզում է մուրհակներ զեղչած լինել կամ թե փոխառություն ստանալ, ոչ ակցիաների կարիք է ունենում ու ոչ էլ պետական թղթերի։ Նա փողի կարիք ունի։ Ահա ինչու նա գրավադրում է կամ ծախում է նշված արժեթղթերը, եթե ուրիշ կերպ չի կարողանում իրեն համար փող ճարել։ Ահա հենց այս փոխատու կապիտալի կուտակման մասին է, որ մենք այստեղ պիտի խոսենք ու այն էլ հատկապես՝ փոխատրելի փողային կապիտալի մասին։ Այստեղ խոսքը չի վերաբերում տների, մեքենաների կամ մի ուրիշ հիմնական կապիտալի փոխառությանը։ Այստեղ խոսքը չի վերաբերում նաև այն փոխատվություններին, որ արդյունաբերողները կամ վաճառականներն իրար ընձեռում են ապրանքներով ու վերարտադրության պրոցեսի շրջանակներում, թեև մենք այս կետը նախապես պետք է ավելի մանրամասն հետազոտենք. խոսքը բացառապես վերաբերում է այն փողային փոխառություններին, որոնք արվում են արդյունաբերողներին ու վաճառականներին բանկիրների որպես միջնորդների ձեռով։ <br><TABLE border = 0 width="128px" align=center> <TR> <TD style='border-top:solid windowtext 1.0pt;'></TD> </TR></TABLE><br> Այսպես ուրեմն, ամենից առաջ վերլուծենք վաճառականական վարկը, այսինքն այն վարկը, որ վերարտադրության մեջ զբաղված կապիտալիստներն են մատուցում միմյանց։ Նա կազմում է վարկային սիստեմի պատվանդանը։ Նրա ներկայացուցիչը մուրհակն է, որոշակի վճարաժամկետ ունեցող պարտաթուղթը, document of deferred payment [հետաձգված վճարման փաստաթուղթ]։ Ամեն մեկը մի ձեռով վարկ է տալիս ու մյուսով վարկ է ընդունում։ Առայժմ մի կողմ թողնենք բանկիրական վարկը, որը բոլորովին ուրիշ, էապես տարբեր մոմենտ է կազմում։ Որչափով որ այս մուրհակները կրկին որպես վճարամիջոցներ են շրջանառում հենց վաճառականների միջև՝ մեկի կողմից մեկ ուրիշի հասցեով փոխգրվելով, առանց զեղչի միջնորդության, ապա հիշյալն ուրիշ բան չէ, քան պարտապահանջման փոխանցումն A-ից B-ին, և սա ամենևին չի փոխում գործի էությունը; Այս գործարքը լոկ մի անձի դնում է մի ուրիշի տեղ։ Եվ նույնիսկ այս դեպքում լուծարքը կարող է առանց փողի միջամտության տեղի ունենալ։ Օրինակ, A մանագործարանատերը պետք է մի մուրհակով վճարի B բամբակամիջնորդին, սա էլ՝ C ներմուծորդին։ Արդ, եթե C-ն մանվածք է արտահանում միաժամանակ, որ բավական հաճախ է պատահում, ապա նա կարող է մուրհակով մանվածք գնել A-ից, և A մանածագործը կարող է B միջնորդին ունեցած պարտքը գոցել սրա սեփական, C-ից իբրև վճար ստացած մուրհակով, ընդ որում, փողով վճարելու է մնում, ամենաշատը, մնացորդը։ Այս ամբողջ գործարքը միջնորդագործում է միայն բամբակի ու մանվածքի փոխանակությունը։ Արտահանորդը ներկայացուցիչն է լինում լոկ մանագործարանատիրոջ, բամբակամիջնորդը՝ բամբակաբույծի։ Արդ, այս սուտ վաճառականական վարկի պտույտը քննելիս՝ պետք է նկատել երկու բան։ '''Առաջին'''. այս փոխադարձ պարտապահանջումների մարումը կախված է կապիտալի և ետհոսումից, այսինքն Ա—Փ ակտից, որը հետաձգված է միայն։ Եթե մանագործարանատերը մուրհակ է ստացել չթագործարանատիրոջից, ապա այս վերջինը կարող է վճարել այն ժամանակ միայն, եթե շուկայում ունեցած նրա չիթը ծախվել է ադեն։ Եթե հացահատկի սպեկուլանտը մուրհակ է տվել իր հանձնակատարի վրա, ապա հանձնակատարը փողը կարող է վճարել, երբ նույն միջոցին հացահատիկը ծախվել է սպասված գնով։ Հետևաբար, այս վճարումները կախումն ունեն վերարտադրության, այսինքն արտադրության պրոցեսի ու սպառման պրոցեսի հոսունությունից։ Բայց քանի որ վարկերը փոխադարձ ենք ուստի ամեն մեկի վճարունակությունը միաժամանակ կախված է մի ուրիշի վճարունակությունից. որովհետև իր մուրհակը տալու ժամանակ հիշյալ անձը կարող է հույս դրած լինել կամ իր սեփական ձեռնարկության մեջ եղած կապիտալի ետհոսման վրա, կամ էլ մի երրորդ անձի ձեռնարկության մեջ ետոհոսման վրա, որն այդ միջոցում նրան պետք է մուրհակով ետհոսումերի վրա դրած հույսը մի կողմ թողնենք, ապա վճարումը կարող է հնարավոր դառնալ այն պահեստակապիտալի միջոցով միայն, որ մուրհակատուն իր տրամադրության տակ ունի՝ ետհոսումների դեպքում իր պարտավորությունները մարելու համար։ Երկրորդ. այս վարկային սիստեմը չի վերացնում կանխիկ փողով վճարելու անհրաժեշտությունը։ Նախ և առաջ՝ ծախսումների մի խոշոր մասը միշտ պետք է կանխիկ վճարել, ինչպես օրինակ աշխատավարձը, հարկերը և այլն։ Այնուհետև. օրինակ, B-ն, որը C-ից վճարի փոխարեն մի մուրհակ է ստացել՝ նախքան այս մուրհակի ժամկետի լրանալը, ինքը մի ժամկետահաս մուրհակ ունի D-ին վճարելու, և սրա համար B-ն պետք է կանխիկ փող ունենա։ Վերարտադրության մի այնպիսի լիակատար շրջապտույտ, ինչպիսին վերևում ենթադրեցինք բամբակաբույծից սկսած՝ մինչև բամբակամանագործարանատերն ու ընդհակառակը, լոկ իբրև բացառություն կարող է լինել և միշտ պետք է ընդհատվի շատ կետերում։ Վերարտադրության պրոցեսի քննարկման ժամանակ մենք տեսանք (II գիրք, III բաժին), որ հաստատուն կապիտալ արտադրողները մասամբ իրար հետ են փոխանակում հաստատուն կապիտալը։ Հենց այս պատճառով մուրհակներն ավելի կամ պակաս չափով կարող են իրար մարել։ Նույնն է նաև արտադրության վերընթաց գծի ժամանակ, երբ բամբակ վաճառողը մուրհակ է տալիս մանագործարանատիրոջ վրա, մանագործարանատերը՝ չթագործարանատիրոջ վրա, սա՝ արտահանորդի վրա, սա էլ՝ ներմուծորդի (գուցե կրկին բամբակի ներմուծորդի) վրա։ Սակայն այստեղ բացակայում է գործարքների շրջապտույտը, ուստի և պահանջաշարքի վերջափակումը, Օրինակ, մանագործարանատիրոջ պահանջը մանածագործարանատիրոջից՝ չի կարող գոցվել ածխամատակարարի՝ մեքենաշինարարին ուղղած պահանջով. մանագործարանատերը իր ձեռնարկության մեջ երբեք հնարավորություն չունի հակապահանջ անելու մեքենաշինարարից, որովհետև նրա արդյունքը, մանվածքը, երբեք չի կարող մտնել մեքենաների վերարտադրության պրոցեսի մեջ որպես բաղկացուցիչ տարր։ Ուստի այսպիսի պահանջները փողով պետք է մարվեն։ Այս վաճառականական վարկի սահմանները, եթե նրանք քննարկենք, ինքնըստինքյան, հետնյալներն են. 1) արդյունաբերողների և վաճառականների հարստությունը, այսինքն կապիտալի ձգձգվող ետհոսումների դեպքում իրենց տրամադրության տակ պահեստի կապիտալ ունենալը. 2) Հենց իրենց այս ետհոսումները։ Սրանք կարող են առժամանակ ձգձգվել, կամ ապրանքների գները կարող են նույն ժամանակամիջոցում ընկնել և կամ ապրանքը կարող է չծախված մնալ հանկարծ՝ գործարքների կանգառման հետևանքով շուկայում։ Որքան ավելի երկարաժամկետ է մուրհակը, այնքան ավելի մեծ պետք է լինի պահեստի կապիտալը և այնքան ավելի մեծ է ետհոսման նվազելու կամ թե հետաձգվելու հնարավորությունը՝ գների անկման կամ թե շուկայում ստեղծված գերառաջարկի հետևանքով։ Եվ ապա, ետհոսումներն այնքան ավելի անապահով են, որքան ավելի է սկզբնական գործարքը պայմանավորված եղել ապրանքագների բարձրանալու կամ ընկնելու վրա հույս դրած սպեկուլացիայով։ Բայց պարզ է, որ աշխատանքի արտադրողական ուժի և ուրեմն խոշոր մասշտաբով արտադրության զարգացման հետ՝ 1) շուկաներն ընդարձակվում են և հեռանում արտադրավայրից, 2) ուստի վարկերը պետք է ավելի երկարաժամկետ լինեն, և հետևաբար 3) սպեկուլատիվ տարրն ավելի ու ավելի պետք է իշխի գործարքների մեջ։ Խոշոր մասշտաբով ու հեռավոր շուկաների համար կատարվող արտադրությունն ամբողջ արդյունքը նետում է առևտրականների ձեռքը. սակայն անհնարին է, որ ազգի կապիտալը կրկնապատկվի, այնպես որ առևտրականներն իրենք իրենց ի վիճակի լինեն սեփական կապիտալով ազգային ամբողջ արդյունքը գնելու և ապա նորից ծախելու։ Հետևաբար, վարկն այստեղ անխուսափելի է, և վարկն այստեղ, ըստ իր ծավալի, աճում է արտադրության արժեքի աճման հետ և ավելի ու ավելի երկարաժամկետ է դառնում՝ վաճառահանման շուկաների աճող հեռավորության հետ։ Այստեղ փոխազդեցություն է կատարվում։ Արտադրության պրոցեսի զարգացումն ընդլայնում է վարկը, իսկ վարկն էլ տանում է դեպի արդյունաբերական ու առևտրային գործառնությունների ընդարձակում։ Եթե մենք այս վարկը քննենք բանկիրական վարկից անջատ, տպա ակներև է, որ նա աճում է բուն իսկ արդյունաբերական կապիտալի ծավալի աճման հետ միասին։ Փոխատուական կապիտալն ու արդյունաբերական կապիտալն այստեղ նույնն են. փոխատրված կապիտալներն ապրանքային կապիտալներ են, որոնք նախանշված են անհատական կամ վերջնական սպառման համար, կամ թե արտադրողական կապիտալի հաստատուն տարրերի փոխարինման համար։ Հետևաբար այն, որ այստեղ ներկայանում է իբրև փոխատրված կապիտալ, մի այնպիսի կապիտալ է միշտ, որը գտնվում է վերարտադրության պրոցեսի մեկ որոշ փուլի մեջ, բայց առուծախի միջոցով մի ձեռից անցնում է մեկ ուրիշ ձեռք ընդ որում նրա էկվիվալենտը լոկ հետագայումն է վճարվելու, գնորդի կողմից, պայմանավորված ժամկետում։ Օրինակ, բամբակը մուրհակով անցնում է մանագործարանատիրոջ ձեռը, մանվածքը մուրհակով՝ չթագործարանատիրոջ ձեռը, չիթը մուրհակով՝ վաճառականի ձեռը, սրա ձեռից մուրհակով՝ արտահանորդի ձեռը, արտահանորդի ճեռից դարձյալ մուրհակով Հնդկաստանի մի վաճառականի ձեռը, որը ծախում է այն և փոխարենը հնդիկոն է գնում և այլն։ Մի ձեռքից մի ուրիշն այսպես անցնելու դեպքում բամբակը կերպարանափոխվում է չթի, իսկ չիթը վերջիվերջո փոխադրվում է Հնդկաստան և փոխանակվում հնդիկոնի հետ, որը ուղարկվում է Եվրոպա և այնտեղ դարձյալ մտնում է վերարտադրության պրոցեսի մեջ։ Վերարտադրության պրոցեսի տարբեր փուլերն այստեղ միջնորդագործվում են վարկով, ընդ որում մանագործարանատերը կանխիկ վճար չի մտցնում բամբակի համար, չթագործարանատերը՝ մանվածքի համար, վաճառականը չթի համար և այլն։ Պրոցեսի առաջին գործողությունների ժամանակ ապրանք-բամբակն անցնում է արտադրության տարբեր փուլերով, և այս անցումը կատարվում է վարկի միջոցով։ Բայց հենց որ բամբակն արտադրության մեջ ստացավ իր ավարտական ձևն իբրև ապրանք, նույն այս ապրանքային կապիտալը դեռ անցնում է տարբեր վաճառականների ձեռով միայն, որոնց միջոցով կատարվում է նրա փոխադրումը դեպի հեռավոր շուկա և որոնցից վերջինը հիշյալ ապրանքը վերջիվերջո ծախում է սպառորդին և փոխարենը գնում է մի այնպիսի ապրանք, որը կա՛մ սպառման մեջ է մտնում, կա՛մ էլ՝ վերարտադրության պրոցեսի մեջ։ Հետևաբար, այստեղ պիտի տարբերել երկու շրջան. առաջինում վարկը միջնորդագործում է տվյալ առարկայի արտադրության իրական հաջորդական փուլերը, երկրորդում նա միջնորդագործում է նույն առարկայի անցնումը մի վաճառականի ճեռից մի ուրիշի ձեռն, ընդ որում այս շրջանն իր մեջ պարփակում է փոխադրանքն էլ, ուրեմն իրագործվում է շրջանառության Ա—Փ ակտը։ Բայց այստեղ էլ ապրանքը համենայն դեպս գտնվում է առնվազն շրջանառության պրոցեսում, հետևաբար՝ վերարտադրության պրոցեսի մի որոշ փուլում։ Հետևաբար, այն, ինչ որ փոխատրվում է այստեղ, անզբաղ կապիտալը չի երբեք, այլ մի կապիտալ է, որը իր տիրոջ ձեռքում պետք է իր ձևը փոխի, որը գոյություն ունի մի այնպիսի ձևով, որով նա տիրոջ համար սոսկ ապրանքային կապիտալ է, այսինքն այնպիսի կապիտալ, որը պետք է ետփոխարկվի և ամենից առաջ գոնե փող դարձվի։ Այստեղ ուրեմն վարկով միջնորդագործվում է ապրանքի փոխակերպությունը, ո՛չ միայն Ա—Փ-ն, այլև Փ—Ա-ն և արտադրության իրական պրոցեսը։ Եթե մի կողմ թողնենք բանկիրական վարկը, ապա վերարտադրողական շրջապտույտի սահմաններում եղած վարկի առատությունը չի նշանակում ազատ կապիտալների առատություն, որոնք սպասում են փոխատվության և շահութաբեր ներդրումն են որոնում, այլ նշանակում է վերարտադրության պրոցեսում զբաղված կապիտալների առատություն։ Ուրեմն վարկն այստեղ՝ 1) որչափով խոսքը վերաբերում է արդյունաբերական կապիտալիստներին, միջնորդագործում է արդյունաբերական կապիտալի անցումը մի փուլից մի ուրիշը, արտադրության միևնույն կարգի պատկանող ու միմյանց մեջ ներթափանցող ոլորտների կապը. 2) որչափով խնդիրը վերաբերում է վաճառականներին, միջնորդագործում է ապրանքների փոխադրանքն ու անցումը մի ձեռից մի ուրիշը՝ մինչև նրանց վերջնական վաճառքը փողով կամ թե մինչև նրանց փոխանակումը մի ուրիշ ապրանքի հետ։ Վարկի մաքսիմումն այստեղ արտահայտում է արդյունաբերական կապիտալի ամենալրիվ զբաղվածությունը, այսինքն նրա վերարտադրության ուժի ամենից արտակարգ լարումը՝ առանց հաշվի առնելու սպառման սահմանները։ Սպառման այս սահմաններն ընդլայնվում են բուն իսկ վերարտադրության պրոցեսի լարման հետևանքով. սա մի կողմից ուժեղացնում է եկամուտի սպառումը բանվորների ու կապիտալիստների կողմից, մյուս կողմից էլ նույնանում է արտադրողական սպառման լարումի հետ։ Քանի դեռ վերարտադրության պրոցեսը կատարվում է անխափան և այդ պատճառով էլ կապիտալի ետհոսումն ապահովված է մնում, այս վարկը հարատևում է ու ընդլայնվում, և նրա ընդլայնումը հենվում է բուն իսկ վերարտադրության պրոցեսի ընդլայնման վրա։ Հենց որ շրջանառության պրոցեսում արգելակներ են առաջանում՝ կապիտալի ձգձգված ետհոսումների, շուկաների գերալցման, գների անկման հետևանքով, ապա ստեղծվում է արդյունաբերական կապիտալի մի ավելցուկ, բայց մի այնպիսի ձևով, որով նա չի կարող իր ֆունկցիաները կատարել։ Գոյանում է ապրանքային կապիտալի մի բազմություն, բայց նա գնորդներ չունի։ Գոյանում է հիմնական կապիտալի մի բազմություն, բայց սա վերարտադրության կանգառման հետևանքով մեծ մասամբ անզբաղ է։ Վարկը սեղմվում է՝ 1) որովհետև, այս կապիտալն անզբաղ է, այսինքն կանգ է առել իր վերարտադրության մի փուլում, որովհետև նա չի կարող իր փոխակերպությունն իրականացնել. 2) որովհետև վերարտադրության պրոցեսի հոսունության նկատմամբ վստահությունը խախտված է. 3) որովհետև այս վաճառականական վարկի նկատմամբ եղած պահանջարկը նվազում է։ Մանագործարանատերը, որը սահմանափակում է իր արտադրությունը և չծախված մանվածքի մի բազմություն ունի պահեստանոցում, ոչ մի կարիք չունի վարկով բամբակ գնելու. վաճառականը կարիք չունի վարկով ապրանք գնելու, որովհետև նա առանց այն էլ պետք եղածից շատ ավելի ապրանք ունի։ Հետևաբար, եթե կանգառումն է տեղի ունենում վերարտադրության պրոցեսի այս ծավալման կամ թե հենց միմիայն նորմալ լարման մեջ, ապա սրանով առաջ է գալիս նաև վարկի պակասություն. ավելի դժվար է լինում վարկով ապրանքներ ստանալ։ Կանխիկ վճարում պահանջելն ու ապառիկով ծախելուց զգուշանալը բնորոշ է արդյունաբերական ցիկլի հատկապես այն փուլի համար, որը հաջորդում է կրախին։ Բուն իսկ ճգնաժամի ժամանակ, երբ յուրաքանչյուրը ձգտում է ծախելու, բայց չի կարող ծախել, և սակայն պետք է ծախի՝ վճարելու համար, ոչ թե անզբաղ, զետեղելի կապիտալի, այլ իր վերարտադրության պրոցեսում արգելակված կապիտալի մասսան ամենից մեծ է լինում հենց ճիշտ այն ժամանակ, երբ վարկի պակասությունն էլ ամենից սաստիկ է (և ուրեմն բանկիրական վարկի ժամանակ զեղչի նորման էլ ամենաբարձրն է)։ Արդեն գործի մեջ ներդրված կապիտալն այն ժամանակ իրոք անզբաղ է մնում մասսայորեն, որովհետև վերարտադրության պրոցեսը կանգ է առնում։ Գործարանները կանգ են առնում, հում նյութերը կիտվում, պատրաստի արդյունքներն իբրև ապրանքներ գերալցում են շուկան։ Հետևաբար չկա ավելի սխալ բան, քան այսպիսի կացությունն արտադրողական կապիտալի պակաս լինելուն վերագրելը։ Հենց այդ ժամանակ առկա է լինում արտադրողական կապիտալի ավելցուկ՝ մասամբ վերարտադրության նորմալ, բայց առժամապես սեղմված մասշտաբի կապակցությամբ, մասամբ էլ՝ թուլացած սպառման կապակցությամբ։ Մի րոպե ենթադրենք, որ ամբողջ հասարակությունը կազմված է միայն արդյունաբերական կապիտալիստներից ու վարձու բանվորներից։ Այնուհետև, մի կողմ թողնենք գների տատանումները, որոնք ամբողջ կապիտալի խոշոր բաժնեմասերին արգելում են իրենց միջին համամասնությունների համաձայն փոխարինվելու և որոնք ամբողջ վերարտադրության պրոցեսի բաղկացուցիչ մասերի ընդհանրական կախման պարագայում, որը զարգանում է հատկապես վարկի շնորհիվ, պետք է ժամանակավոր ընդհանրական կանգառումներ առաջ բերեն։ Մի կողմ թողնենք նաև ֆիկտիվ ձեռնարկություններն ու սպեկուլատիվ գործառնությունները, որոնց զարկ է տալիս վարկային սիստեմը։ Այս դեպքում ճգնաժամը կարող էր բացատրվել միայն արտադրության տարբեր ճյուղերի անհամամասնությամբ և հենց իրենց կապիտալիստների սպառման ու նրանց կուտակման անհամամասնությամբ։ Բայց իրերի տվյալ պայմաններում՝ արտադրության մեջ ներդրված կապիտալների փոխարինումը մեծ մասամբ կախված է ոչ-արտադրողական դասակարգերի սպառունակությունից, այնինչ բանվորների սպառունակությունը սահմանափակված է մասամբ աշխատավարձի օրենքներով և մասամբ էլ նրանով, որ բանվորները բանեցվում են այնքան ժամանակ միայն, որքան ժամանակ որ կարող են շահույթով բանեցվել կապիտալիստների դասակարգի համար։ Բոլոր իսկական ճգնաժամերի վերջին պատճառ միշտ մնում է մասսաների աղքատությունն ու նրանց սպառման սահմանափակությունը, մի պարագա, որ խոչընդոտում է կապիտալիստական արտադրության ձգտումը՝ արտադրողական ուժերն այնպես զարգացնել, որ կարծես թե միմիայն հասարակության բացարձակ սպառունակությունը կազմելիս լիներ այդ ուժերի զարգացման սահմանները։ Արտադրողական կապիտալի իրոք պակաս լինելու մասին, գոնե կապիտալիստորեն զարգացած ազգերի մոտ, խոսք կարող է լինել ընդհանրական անբերությունների դեպքում միայն, լինեն սրանք գլխավոր սննդամիջոցների, թե ամենակարևոր արդյունաբերական հումքերի անբերություններ, միևնույն է։ Բայց այս վաճառականական վարկին ավելանում է բուն փողային վարկը։ Արդյունաբերողների ու վաճառականների՝ միմյանց ընձեռած փոխադարձ վարկատվությունը խառնահյուսվում է այն փողային փոխատվությունների հետ, որ նրանք ստանում են բանկիրներից ու փողով վարկատվություն անողներից։ Մուրհակի զեղչման դեպքում փոխատվությունը լոկ անվանական է։ Գործարանատերը իր արդյունքը ծախում է մուրհակով և այս մուրհակը զեղչում է մեկ billbroker-ի [մուրհակամիջնորդի] մոտ։ Սա իրականում փոխ է տալիս իր բանկիրի վարկը միայն, որը նրան, իր հերթին, փոխատրում է իր ավանդատուներից ստացած փողային կապիտալը, իսկ ավանդատուներ հանդիսանում են բուն իսկ արդյունաբերողներն ու վաճառականները, բայց նաև բանվորները (խնայդրամարկղների միջոցով), հողային ռենտա ստացողներն ու անարտադրողական այլ դասակարգերը։ Այսպիսով ահա ամեն մի անհատական գործարանատիրոջ կամ վաճառականի համար մեջտեղից վերանում է թե մի սոլիդ պահեստակապիտալի անհրաժեշտությունը և թե կապիտալի իրական ետհոսումներից կախված լինելը։ Բայց մյուս կողմից՝ ամբողջ պրոցեսն այնքան է բարդանում մասամբ պարզապես փքուն մուրհակատվությամբ, մասամբ էլ սոսկական մուրհակասարքման նպատակով արվող ապրանքագործարքներով, որ շատ սոլիդ ձեռնարկության երևութքն ու կապիտալի աշխույժ ետհոսումները դեռ հանգիստ կարող են շարունակել իրենց գոյությունն այն բանից հետո էլ, երբ ետհոսումներն իրականում երկար ժամանակից ի վեր արդեն կատարվելիս են լինում մասամբ խաբված փողավարկատուների, մասամբ էլ խաբված արտադրողների հաշվին։ Այս պատճառով ահա ձեռնարկությունը միշտ գրեթե չափազանց առողջ է թվում կրախից հենց անմիջապես առաջ։ Դրա լավագույն ապացույց տալիս են օրինակ, 1857 և 1858 թվերի «Reports on Bank Acts», որտեղ բանկերի բոլոր կառավարիչները, վաճառականները, կարճ ասած՝ բոլոր հրավիրված փորձագետները, իրենց գլուխ ունենալով լորդ Օվերստոնին, փոխադարձորեն միմյանց շնորհավորում էին գործերի ծաղկման ու առողջ զարգացման առթիվ՝ 1857 թվի օգոստոսին պայթած ճգնաժամից ճիշտ մի ամիս առաջ։ Եվ ապշեցուցիչ է, որ Տուկը իր History of Prices-ում վերստին տարվում է այս պատրանքով յուրաքանչյուր առանձին ճգնաժամի պատմական նկարագրությունն անելիս։ Ձեռնարկությունը միշտ կատարելապես առողջ է լինում և գործերն ընթանում են ամենափայլուն կերպով, մինչև որ հանկարծ բռնկում է փլուզումը։ <br><TABLE border = 0 width="128px" align=center> <TR> <TD style='border-top:solid windowtext 1.0pt;'></TD> </TR></TABLE><br> Հիմա մենք վերադառնում ենք փողային կապիտալի կուտակմանը։ Փոխատրելի փողային կապիտալի ամեն մի շատացում դեռ չի նշանակում կապիտալի իրական կուտակում կամ վերարտադրության պրոցեսի ընդլայնում։ Այս ամենից պարզ երևան է գալիս արդյունաբերական ցիկլի այն փուլում, որն անմիջապես հաջորդում է նոր միայն վերապրած ճգնաժամին, երբ փոխատուական կապիտալը մասսայորեն պարապ ընկած է լինում։ Այսպիսի մոմենտներում, երբ արտադրության պրոցեսը սահմանափակված է (անգլիական արդյունաբերական մարզերում արտադրությունը 1847 թվի ճգնաժամից հետո մեկ երրորդով կրճատվել էր), երբ ապրանքի գները հասնում են իրենց ամենացած մակարդակին, երբ ձեռներեցության ոգին հաշմացել է, այսպիսի մոմենտներում տոկոսադրույքի ավելի ցած մակարդակ է իշխում, որն այստեղ ուրիշ բան չի ցույց տալիս, քան փոխատրելի կապիտալի շատացում արդյունաբերական կապիտալի հենց սեղմվելու և անգործության մատնվելու հետևանքով։ Ըստինքյան ակներև է, որ շրջանառության ավելի քիչ միջոցներ են պահանջվում ընկած ապրանքագների, քչացած գործառնությունների ու աշխատավարձի վրա ծախսվող կապիտալի սեղմվելու հետ զուգահեռ. որ մյուս կողմից՝ արտասահմանին ունեցած պարտքերը մասամբ ոսկու տարհոսման ու մասամբ էլ սնանկությունների միջոցով լուծարելուց հետո ոչ մի լրացուցիչ փող չի պահանջվում իբրև համաշխարհային փող գործելու համար. վերջապես որ մուրհակաղեղչման գործի ծավալը կրճատվում է հենց նույն այս մուրհակների թվի ու նրանց արժեքային գումարների հետ զուգահեռ։ Այսպիսով նվագում է պահանջարկը փոխատրելի փողային կապիտալի նկատմամբ թե իբրև շրջանառության միջոցի ու թե իբրև վճարամիջոցի (նոր կապիտալաներդրման մասին դեռ խոսք չկա), ուստի և փոխատուական կապիտալը համեմատաբար առատ է լինում։ Բայց այսպիսի հանգամանքներում դրականորեն աճում է նաև փոխատուական փողային կապիտալի առաջարկը, ինչպես հետագայում ցույց կտանք։ Այսպես, 1847 թվի ճգնաժամից հետո իշխում Էր «գործառնությունների սահմանափակում ու փողի խոշոր ավելցուկ»։ „Comm. Distress”, 1847—1848, վկայություն № 1664), տոկոսադրույքը շատ ցածր էր «առևտրի գրեթե լիակատար ոչնչացման ու փող ներդրելու հնարավորություն համարյա բոլորովին չլինելու պատճառով» (ն. տ., էջ 45. Հոջսոնի՝ Royal Bank Of Liverpool-ի [Լիվերպուլի թագավորական բանկի] կառավարվի ցուցմունքը)։ Թե այս երևույթն իրենց պարզաբանելու համար ինչպիսի անմտություններ էին հորինում այս պարոնները (և Հոջսոնը սրանց մեջ ամենալավերից մեկն է դեռ), կարելի է տեսնել հետևյալ ֆրազից. «Նեղվածությունը (1847 թվին) պայմանավորվում էր երկրում եղած փողային կապիտալի իրական քչացումով, որի պատճառը մասամբ բոլոր աշխարհամասերից արված ներմուծումները ոսկով վճարելու անհրաժեշտությունն էր և մասամբ էլ շրջանառու կապիտալի (floating capital) փոխարկումը հիմնական կապիտալի։ Թե շրջանառու կապիտալի հիմնական դառնալն ինչպես կարող է երկրի փողային կապիտալը քչացնել,— այս ամենևին հասկանալի չէ, որովհետև, օրինակ, երկաթուղիների կառուցման դեպքում,— որոնց մեջ էր հենց գլխավորապես կապիտալ ներդրվում այն ժամանակ,— ոչ nuկի ու ոչ էլ թուղթ է բանեցվում ջրանցույցների ու ռելսերի համար, իսկ երկաթուղային ակցիաների վաճառումից ստացված փողը, որչափով որ սա ավանդադրվում էր իբրև մուծանքներ այդ բաժնետոմսերի հատուցման դիմաց, գործում էր ճիշտ այն կերպ, ինչպես բանկերում ավանդադրված ամեն ուրիշ փող, և ժամանակավորապես նույնիսկ շատացնում էր փոխատրելի փողային կապիտալը, ինչպես արդեն ցույց ենք տվել վերևում, բայց որչափով որ այդ փողն իրոք ծախսվում էր կառուցման վրա, նա երկրում շրջանառում էր իբրև գնելամիջոց ու վճարամիջոց։ Լոկ որչափով որ հիմնական կապիտալն արտահանելի առարկա չի ներկայացնում, հետևաբար, արտահանելու անհնարինության հետ վերանում է այն անզբաղ կապիտալն էլ, որը ճարվում է արտահանված առարկաների համար ստացվող ետվճարումներով, ուրեմն և կանխիկ կամ թև ձույլերով կատարվող ետվճարումներով,— լոկ այնչափով կարող է փողային կապիտալը փոփոխություններ կրել, եթե շրջանառու կապիտալը վերածվում է հինական կապիտալի։ Բայց այն ժամանակները անգլիական արտահանման առարկաներն էլ չծախված պառկած էին մասսայորեն արտասահմանյան շուկաներում։ Ճիշտ է, Մանչեստրի և այլ վայրերի վաճառականների ու գործարանատերերի համար, որոնք իրենց ձեռնարկությունների նորմալ կապիտալի մի մասը ներդրել էին երկաթուղային ակցիաների մեջ, ուստի և իրենց ձեռնարկությունները վարելու գործում կախման մեջ էին ընկել փոխատուական կապիտալից, իրականում անշարժացրել էին իրենց floa1ing capital-ը և այս պատճառով ստիպված էին դրա հետևանքները կրելու։ Սակայն նույն հետևանքը կստացվեր, եթե նրանք իրենց ձեռնարկություններին պատկանող, բայց նրանցից դուրս հանած կապիտալը երկաթուղիների փոխարեն ներդրած լինեին, օրինակ, հանքագործարանների մեջ, որոնց արդյունքը հենց դարձյալ floating capital է՝ երկաթ, ածուխ, պղինձ և այլն։ Ազատ փողային կապիտալի իրական քչացումն անբերության, հացահատկի ներմուծման ու ոսկու արտահանման հետևանքով մի այնպիսի իրողություն էր, որն, իհարկե, ոչ մի գործ չուներ երկաթուղային սպեկուլացիաների հետ։— «Գրեթե բոլոր վաճառականական տներն սկսեցին իրենց ձեռնարկություններն ավելի կամ պակաս չափով ուժասպառ անել երկաթուղիների մեջ փող ներդրելու համար»։ «Այսպիսի ընդարձակ փոխատվությունները, որ երկաթուղիներին ընձեռում էին առևտրական տները, սրանց դրդում էին մուրհակազեղչի դիմելով անչափ շատ հենվելու բանկերի վրա և այս միջոցով առաջ վարելու իրենց առևտրական գործերը (նույն Հոջսոնը, ն. տ., էջ 67)։ «Մանչեստրում վիթխարի կորուստներ տեղի ունեցան երկաթուղային գործում արվող սպեկուլացիաների հետևանքով» (I գրքում, գլ. XIII, 3, C, ու այլուր շատ անգամ մեջբերված Ռ. Գարդները. ցուցմունքի համարը՝ 4877, ն. տ.)։ 1847 թվի ճգնաժամի գլխավոր պատճառներից մեկը շուկաների հսկայական գերալցումն ու անսահման սպեկուլացիան էր աըևելահնդկական ապրանքների առևտրում։ Բայց ուրիշ հանգամանքներ էլ այս ճյուղի շատ հարուստ տներ սնանկացման հասցրին։ «Նրանք հարուստ միջոցներ ունեին, բայց այդ միջոցները ազատորեն տնօրինել չէին կարող։ Նրանց ամբողջ կապիտալն ամուր ներդրված էր Մավրիկյան կղզում հողադույքի մեջ կամ թե հնդիկոնի ու շաքարի գործարաններում։ Երբ նրանք այնուհետև իրենց վրա 500—600 000 £ պարտավորություններ վերցրին, նրանք այլևս շրջանառու միջոցներ չունեին իրենց մուրհակները վճարելու համար, և վերջիվերջո պարզվեց, որ իրենց մուրհակները վճարելու համար նրանք ամբողջովին պետք է իրենց վարկին ապավինեին» (Չ. Տերներ, արևելահնդկական խոշոր վաճառական Լիվերպուլում, № 730, ն. տ.)։ Այնուհետև Գարդները ցույց է տալիս (№ 4872, ն. տ.). «Չինական պայմանագրից անմիջապես հետո երկիրն այնպիսի մեծ հույսեր դրեց Չինաստանի հետ ունենալիք մեր առևտրի հզոր ընդարձակման վրա, որ բազմաթիվ խոշոր գործարաններ շինվեցին հատկապես չինական շուկայում ամենից ավելի վարուն բամբակագործվածքներ պատրաստելու նպատակով, և ահա այս գործարաններն էլ ավելացան արդեն եղած բոլոր գործարանների վրա։— 4874. Ի՞նչ հետևանքներ ունեցավ այս ձեռնարկությունը։— Վերին աստիճանի կործանարար ազդեցություն ունեցավ, այնպես որ գրեթե անկարելի է նկարագրել։ Ես չեմ կարծում, որ 1844 ու 1845 թվերին դեպի Չինաստան ուղղված բոլոր առաքումների գումարի <math>^2/_3</math>-ից ավելին վերադարձած լինի. որովհետև թեյը ետարտահանման գլխավոր առարկան է և որովհետև այնքան մեծ սպասելիքներ էին ներշնչել, ապա մենք, գործարանատերերս, վստահության հույս էինք դրել թեյի մաքսի խոշոր իջեցման վրա»։ Եվ հիմա հաջորդում է անգլիական գործարանատիրոջ բնորոշ credo-ն [հավատո հանգանակը]՝ միամիտ ձևով արտահայտած. «Արտասահմանյան շուկայի հետ ունեցած մեր առևտուրը սահմանափակված չէ ապրանքներ գնելու նրա ունակությամբ, այլ հիշյալ առևտուրը սահմանափակված է այստեղ, մեր երկրում այն արդյունքներն սպառելու մեր ունակությամբ, որ մենք իբրև ետվճարումներ ստանում ենք արտասահմանյան շուկաներում մեր արդյունաբերական արդյունքների փոխարեն»։ (Համեմատաբար աղքատ երկրները, որոնց հետ Անգլիան առևտուր է տնում, անկասկած կկարողանային ամեն մի հնարավոր գումարի անգլիական ֆաբրիկատներ վճարահատուցել ու սպառել, բայց հարուստ Անգլիան, դժբախտաբար, չի կարողանում մարսել այն արդյունքները, որ ստանում է իր արտահանած ապրանքների փոխարեն)։ «4876. Ես սկզբում արտահանեցի մի քանի ապրանք, և սրանք մոտ 15% կորուստով ծախվեցին. ըստ որում ես լիովին համոզված էի, որ այն գինը, որով իմ գործակալները կարող էին թեյ գնել վերավաճառքի ժամանակ այստեղ մի այնպիսի մեծ շահույթ կտար, որ հիշյալ կորուստը կգոցվեր. բայց շահույթ ստանալու փոխարեն ես երբեմն կորցնում էի 25 ու մինչև 50%։— 4877. Գործարանատերերն արտահանում էին իրե՞նց հաշվին։— Գլխավորապես։ Վաճառականները, ինչպես երևում է, շատ շուտով տեսան, որ ձեռնարկած գործից ոչինչ դուրս չի գալիս, և նրանք ավելի խրախուսում էին գործարանատերերին ինքնուրույնաբար ապրանքառաքումներ անելու, քան թե իրենք էին մասնակցում սրանց»։— Ընդհակառակը, 1857 թվին կորուստներն ու սնանկությունները բաժին ընկան առավելապես վաճառականներին, որովհետև այս անգամ գործարանատերերը նրանց վերապահեցին օտար շուկաները «սեփական հաշվին» գերալցելը։ <br><TABLE border = 0 width="128px" align=center> <TR> <TD style='border-top:solid windowtext 1.0pt;'></TD> </TR></TABLE><br> Փողային կապիտալը կարող է մեծանալ շնորհիվ այն հանգամանքի, որ բանկային գործի ծավալվելու հետևանքով (տես հետո ներքևում Իպսվիչի օրինակը, որտեղ 1857 թվից անմիջապես առաջ սակավաթիվ տարիների ընթացքում ֆերմերների ավանդները քառապատկվեցինք այն, ինչ որ առաջ մասնավոր անձի գանձ էր կամ դրամի պահեստ, որոշ ժամանակով միշտ փոխարկվում է փոխատրելի կապիտալի։ Բայց փողային կապիտալի այսպիսի աճումը նույնքան քիչ է արտահայտում արտադրողական կապիտալի աճումը, որքան այդ նույնը քիչ էին արտահայտում աճող ավանդները Լոնդոնի ակցիոներական բանկերում, երբ սրանք սկսեցին ավանդների համար տոկոսներ վճարել։ Քանի դեռ արտադրության մասշտաբը մնում է անփոփոխ, այս աճումն առաջ է բերում փոխատրելի փողային կապիտալի առատություն՝ արտադրողական կապիտալի համեմատությամբ։ Այստեղից էլ առաջ է գալիս ավելի ցած տոկոսադրույքը։ Եթե արտադրության պրոցեսը նորից հասնում է ծաղկած դրության, որը նախորդում է չափազանց լարված կացությանը, ապա վաճառականական վարկը հասնում է արտակարգ մեծ ընդարձակման, որն այս դեպքում իրոք էլի «առողջ» պատվանդան է ունենում կապիտալի հեշտ կատարվող ետհոսումների ու ընդարձակված արտադրության համար։ Գործերի այս վիճակում տոկոսադրույքը դեռ ցած է լինում, թեև նա իր մինիմումից վեր է բարձրանում։ Իրականում այս '''միակ''' ժամկետն է, երբ կարող է ասվել, թե ցած տոկոսադրույքը և, ուրեմն, փոխատրելի կապիտալի հարաբերական առատությունը համընկնում է արդյունաբերական կապիտալի իրական ընդարձակման հետ։ Կապիտալի ետհոսումների դյուրությունն ու կանոնավորությունը, զուգորդվելով ընդարձակված վաճառականական վարկի հետ, ապահովում է փոխատուական կապիտալի առաջարկը՝ չնայած ուժեղացած պահանջարկին և արգելք է լինում տոկոսադրույքի մակարդակի բարձրանալուն։ Մյուս կողմից՝ միմիայն հիմա են նկատելի աստիճանով մեջտեղ գալիս այն ասպետները, որոնք աշխատում են առանց պահեստակապիտալի կամ ընդհանրապես առանց կապիտալի, ուստի և ամբողջովին գործառում են, հենարան ունենալով փողային վարկը։ Այժմ հիշյալների վրա ավելանում է նաև հիմնական կապիտալի մեծ ընդարձակումը հնարավոր բոլոր ձևերով ու մեծածավալ նոր ձեռնարկությունների մասսայական բացումը։ Տոկոսը հիմա վեր ելնելով հասնում է իր միջին բարձրությանը։ Իր մաքսիմումին նա հասնում է դարձյալ, հենց որ պայթում է նոր ճգնաժամը, վարկը դադարում է հանկարծակի, վճարումները կանգ են առնում, վերարտադրության պրոցեսը հաշմանում է և, վերևում հիշատակված բացառություններով, փոխատուական կապիտալի գրեթե բացարձակ պակասության կողքին հրապարակ է գալիս անզբաղ մնացած արդյունաբերական կապիտալի ավելցուկը։ Այսպիսով, ուրեմն, փոխատուական կապիտալի շարժումը, ինչպես որ սա արտահայտվում է տոկոսադրույքի տատանումների մեջ, ընդհանուր առմամբ ընթանում է արդյունաբերական կապիտալի շարժման հակառակ ուղղությամբ։ Այն փուլը, որում ցած, բայց իր մինիմումից բարձր կանգնած տոկոսադրույքը համընկնում է ճգնաժամին հաջորդող «բարելավման» և աճող վստահության հետ, և մանավանդ այն փուլը, որում տոկոսադրույքն իր միջին բարձրությանն է հասնում, այն միջինին, որը հավասարապես հեռու է նրա մինիմումից ու մաքսիմումից,— լոկ այս երկու մոմենտներն են արտահայտում փոփատուական կապիտալի համընկնումն արդյունաբերական կապիտալի առատության հետ։ Բայց արդյունաբերական ցիկլի սկզբին ցած տոկոսադրույքը համընկնում է արդյունաբերական կապիտալի կծկման հետ, իսկ ցիկլի վերջում բարձր տոկոսադրույքը՝ արդյունաբերական կապիտալի առատության հետ։ «Բարելավմանն» ուղեկցող ցած տոկոսադրույքը վկայում է այն մասին, որ վաճառականական վարկը լոկ փոքր չափով կարիք ունի բանկային վարկի, որովհետև ինքը դեռ իր սեփական ոտների վրա է կանգնած։ Այս արդյունաբերական ցիկլի բնորոշ հատկանիշն այն է, որ միևնույն շըջապտույտը, մի անգամ որ առաջին զարկը տրված է, պարբերաբար պետք է վերարտադրվի<ref>{Ինչպես մի ուրիշ տեղ ես արդեն նշել եմ, վերջին մեծ ընդհանրական ճգնաժամից դեսն այստեղ մի որոշ շրջադարձ է կատարվել։ Պարբերական պրոցեսի սուր ձևն իր մինչայժմյան տասնամյա ցիկլով, ըստ երևույթին, տեղի է տվել ավելի խրոնիկական, ավելի երկար ձգձգվող և տարբեր ժամանակներում արդյունաբերական տարբեր երկրների վրա տարածվող մի հերթափոխության, որն արտահայտվում է գործերի համեմատաբար կարճ, թույլ լավացումով ու համեմատորեն ավելի երկարատև, լուծումն չգտնող ճնշումով։ Սակայն գուցե խնդիրը վերաբերում է միայն ցիկլի տևողության երկարանալուն։ Համաշխարհային առևտրի մանկության ժամանակ, 1815—1847, թվերին, կարելի է մոտավորապես հնգամյա ճգնաժամեր մատնանշել. 1847—1867 թվերին ցիկլը վճռականորեն տասնամյա է. արդյոք մենք չլսված ուժգնություն ունեցող մի նոր համաշխարհային կրախի նախապատրաստական պարբերաշրջանո՞ւմ չենք գտնվում։ Շատ բան, ըստ երևույթին, այդ է մատնանշում։ Վերջին, 1867 թվի, ընդհանրական ճգնաժամից դեսը խոշոր փոփոխություններ են առաջացել։ Հաղորդակցության միջոցների վիթխարի ընդարձակումը — օվկիանոսյան շոգենավեր, երկաթուղիներ, էլեքտրական հեռագրագծեր, Սուեզի ջրանցք — նոր միայն իրոք համաշխարհային շուկա ստեղծեց։ Առաջներում արդյունաբերության մոնոպոլիստ հանդիսացող Անգլիայի կողքին հրապարակ է եկել մրցող արդյունաբերական երկրների մի շարք. եվրոպական ավելցուկ կապիտալի ներդրման առջև բոլոր աշխարհամասերում անհունորեն ավելի մեծ ու ավելի բազմազան մարզեր են բացված, այնպես որ հիշյալ կապիտալը շատ ու շատ ավելի է տարաբաշխված, և տեղական չափազանց մեծ սպեկուլացիան ավելի հեշտ է հաղթահարվում։ Այս բոլորի շնորհիվ ճգնաժամի հին օջախների ու նրա առաջացման առիթների մեծամասնությունը վերանում է կամ սաստիկ թուլանում։ Պետք է նաև նշել, որ մրցումը ներքին շուկայում նահանջում է կարտելների ու տրեստների հանդեպ, մինչդեռ արտաքին շուկայում մրցումը սահմանափակվում է հովանավորական մաքսերով, որոնցով իրենց շրջապատում են արդյունաբերական բոլոր մեծ երկրները բացի Անգլիայից։ Բայց այս հովանավորական մաքսերն իրենք ուրիշ բան չեն, բայց եթե սպառազինումներ արդյունաբերության վերջնական ընդհանրական ռազմարշավի համար, որը պետք է վճռի, թե ումն է պատկանելու գերիշխանությունը համաշխարհային շուկայում։ Այսպիսով, ուրեմն, յուրաքանչյուր տարր, որը հակամարտում է հին տիպի ճգնաժամերի կրկնվելու դեմ, իր մեջ կրում է գալիք շատ ու շատ ավելի ճգնաժամի սաղմը։— Ֆ. Է.}։</ref>։ Դեպրեսիայի (Abspannung) ժամանակ արտադրությունն ընկնում է այն աստիճանի ցցած, որին հասել էր նախընթաց ցիկլում և որի համար այժմ տեխնիկական պատվանդան է ստեղծված։ Ծաղկման փուլում՝ միջին պարբերաշրջանում արտադրությունը շարունակում է զարգանալ այդ միևնույն պատվանդանի վրա։ Գերարտադրության և սպեկուլացիայի պարբերաշրջանում նա արտադրողական ուժերը լարում է ծայրահեղ աստիճանի, դուրս գալով արտադրության պրոցեսի կապիտալիստական սահմաններից։ Որ ճգնաժամի պարբերաշրջանում վճարման միջոցների պակասություն է զգացվում, այս ակներև է ինքնին։ Մուրհակների փոխարկելիությունը բռնում է բուն իսկ ապրանքների փոխակերպության [Metamorphose] տեղը և հենց այսպիսի ժամանակ այնքան ավելի մեծ չափերով, որքան ավելի մեծ է առևտրականների թիվը, որոնք սոսկ վարկով են աշխատում։ Իրերի այս դրությունը չհասկացող և անհեթեթ բանկային օրենսդրությունը, ինչպես 1844—1845 թվականներինն էր, կարող է այս փողային ճգնաժամի համար ավելի ծանր պայմաններ ստեղծել։ Բայց բանկային օրենսդրության և ոչ մի տեսակը չի կարող ճգնաժամը վերացնել։ Արտադրության մի սիստեմում, որտեղ վերարտադրության պրոցեսի բոլոր փոխհարաբերությունները վարկի վրա են հիմնված, եթե այդ սիստեմում վարկը հանկարծակի դադարում է և միմիայն կանխիկ վճարումն է իր զորությունը պահպանում, ակներև է, որ պետք է մեջտեղ գա մի ճգնաժամ, մի ուժգին վազք վճարման միջոցների ետևից։ Ուստի ամբողջ ճգնաժամն առաջին հայացքից ներկայանում է իբրև վարկի ճգնաժամ ու փողի ճգնաժամ։ Եվ իրոք, խնդիրը վերաբերում է միայն մուրհակների փոխարկելիությանը փողի։ Բայց այս մուրհակները մեծամասնությամբ ներկայացնում են իրական առուծախեր, որոնք ընդարձակվում են հասարակական պահանջմունքից շատ ու շատ գերազանցող չափերով և վերջիվերջո այդ ընդարձակումն է, որ ամբողջ ճգնաժամի հիմքն է կազմում։ Սակայն միաժամանակ այս մուրհակների մի վիթխարի քանակ էլ սոսկական սնամեջ գործարքներ է ներկայացնում, որոնք հիմա պարզվում են և ճայթում. այնուհետև՝ օտար կապիտալով վարվող, բայց ձախողած սպեկուլացիաներ. վերջապես ապրանքային կապիտալներ, որոնք արժեքազրկված կամ բոլորովին անվաճառելի են, և կամ կապիտալի ետհոսումներ, որոնք այլևս երբեք չեն կարող իրագործվել։ Վերարտադրության պրոցեսի բռնի ընդարձակման այս ամբողջ արհեստական սիստեմն իհարկե չի կարող նրանով բուժվել, որ մի բանկ, ասենք Անգլիայի բանկը, իր թղթերի միջոցով բոլոր սպեկուլտնտներին կապահովի պակասող կապիտալով և արժեքազրկված բոլոր ապրանքները կդնի նրանց հին անվանական արժեքներով։ Սակայն այստեղ ամեն ինչ այլաշրջված է երևում, որովհետև այս թղթե աշխարհում ոչ մի տեղ հանդես չեն դալիս իրական գինն ու սրա իրական մոմենտները, այլ միմիայն ձույլեր, մետաղե փող, բանկնոտներ, մուրհակներ, արժեթղթեր։ Այս այլաշրջումն առանձնապես դրսևորվում է այն կենտրոններում, որտեղ խիտ համախմբված է երկրի փողային գործը, ինչպիսին է Լոնդոնը. ամբողջ պրոցեսն այստեղ անըմբռնելի է դառնում. արտադրության կենտրոններում արդեն ավելի քիչ է նկատվում այդ այլաշրջումը։ Արդյունաբերական կապիտալի գերառատության առնչությամբ, որը նկատվում է ճգնաժամերի ժամանակ, պետք է նկատել նաև հետևյալը. ապրանքային կապիտալն ըստինքյան [an sich] փողային կապիտալ է միաժամանակ, այսինքն արժեքի մի որոշ գումար, որն արտահայտված է ապրանքի գնի մեջ։ Իբրև սպառողական արժեք ապրանքային կապիտալը սպառման որոշ առարկաների որոշ քանակ է, որը ճգնաժամի պահին առկա է լինում գերառատորեն։ Բայց որպես փողային կապիտալ ըստինքյան [an sich], որպես պոտենցիալ փողային կապիտալ նա ենթակա է մշտական ընդարձակման ու կծկման։ Ճգնաժամի նախօրյակին ու նրա ընթացքում ապրանքային կապիտալը, որպես պոտենցիալ փողային կապիտալ, կծկվում է։ Նա իր տիրոջ ու սրա վարկատուների համար (ինչպես և իբրև մուրհակների ու փոխառությունների ապահովություն) ավելի քիչ փողային կապիտալ է ներկայացնում, քան այն ժամանակ, երբ այդ ապրանքային կապիտալը գնվում էր և երբ սրա վրա հիմնված զեղչումների ու գրավա-գործարքներն էին կատարվում։ Եթե այս է այն պնդման իմաստը, թե մի երկրի փողային կապիտալը նեղվածության ժամանակներում քչանում է, ապա այս պնդումը նույնանում է այն դրույթի հետ, թե ապրանքների գներն ընկել են։ Սակայն գների այսպիսի փլուզումը լոկ համակշռում է նրանց նախկին փքունացումը։ Անարտադրողական դասակարգերի ու բոլոր նրանց եկամուտները, ովքեր ապրում են հաստատուն եկամուտներով, մեծ մասամբ անփոփոխ են մնում գների փքունացման ժամանակ, որը ձեռ ձեռի տված է ընթանում գերարտադրության ու գերսպեկուլացիայի հետ։ Ուստի նրանց սպառողական ունակությունը նվազում է համեմատաբար և ընդ սմին նվազում է նաև նրանց ունակությունը՝ փոխհատուցելու վերարտադրության այն ամբողջ մասը, որը նորմալ պայմաններում պետք է նրանց սպառման մեջ մտներ։ Նույնիսկ այն դեպքում, երբ նրանց պահանջարկն անվանապես նույնն է մնում, իրականում նա նվազում է։ Ներմուծման ու արտահանման վերաբերմամբ պետք է նկատել, որ բոլոր երկրներն էլ շարքով ներքաշվում են ճգնաժամի մեջ, և այս դեպքում պարզվում է, որ նրանք բոլորը, սակավ բացառությամբ, շատ շատ են արտահանել և ներմուծել, ուրեմն '''վճարման բալանսը բոլորի համար աննպաստ է''', հետևաբար իսկապես վճարման բալանսը չէ այս երևույթի պատճառը։ Օրինակ, Անգլիան տառապում է ոսկու տարհոսումից։ Նա չափազանց շատ է ներմուծել։ Բայց միաժամանակ մյուս բոլոր երկրները գերալցված են անգլիական ապրանքներով։ Ուրեմն նրանք էլ են չափազանց շատ ներմուծել կամ նրանց մոտ չափազանց շատ են ներմուծել ուրիշները։ (Անշուշտ, մի տարբերություն կա վարկով արտահանող երկրի ու այն երկրների միջև, որոնք վարկով ամենևին չեն արտահանում կամ թե միայն քիչ են արտահանում վարկով։ Բայց վերջիններս այս դեպքում ներմուծում են վարկով և, այս բանը տեղի չի ունենում լոկ այն ժամանակ, երբ ապրանքներն այնտեղ ուղարկվում են միջնորդառաքմամբ)։ Ճգնաժամը կարող է ամենից առաջ Անգլիայում բռնկվել, այն երկրում, որն ամենից ավելի է վարկ տալիս ու բոլորից քիչ է վարկ վերցնում, որովհետև վճարման բալանսը, բալանսը ժամկետահաս վճարումների համար, որոնք իսկույն պետք է լուծարվեն, '''նրա համար աննպաստ է''', թեև ընդհանուր առևտրային բալանսը '''նրա համար նպաստավոր է'''։ Այս վերջին հանգամանքը բացատրվում է մասամբ Անգլիայի կողմից մատուցվող վարկով, մասամբ էլ արտասահմանին փոխատված նրա կապիտալների քանակով, որի հետևանքով ապրանքային մասսաների ետհոսումներ են կատարվում դեպի Անգլիա, չհաշված բուն առևտրական գործառնություններով պայմանավորված ետհոսումները։ (Բայց երբեմն ճգնաժամը բռնկում է ամենից առաջ Ամերիկայում էլ, այն երկրում, որն առևտրային վարկի ու կապիտալավարկի մեծ մասն Անգլիայից է վերցնում։) Անգլիայում կրախը, որը սկսվում և ուղեկցվում է ոսկու տարհոսումով, հավասարակշռում է Անգլիայի վճարման բալանսը մասամբ իր ներմուծորդների սնանկությամբ (որի մասին հետո ներքևում), մասամբ իր ապրանքային կապիտալի մեկ մասն էժան գներով արտասահման ուղղելով, մասամբ օտարերկրյա արժեթղթերը ծախելով, անգլիականները գնելով և այլն։ Բայց ահա հերթը գալիս է մի ուրիշ երկրի։ Վճարման բալանսը տվյալ րոպեին նպաստավոր էր սրա համար. բայց վճարման բալանսի ու առևտրային բա լանսի ժամկետերի միջև նորմալ ժամանակներում գոյություն ունեցող տարբերությունն այժմ վերացել է կամ թե չէ՝ կրճատվել է ճգնաժամի հետևանքով։ Բոլոր վճարումները պետք է միանգամից կատարվեն։ Անգլիան հիմա ոսկու ետհոսում ունի, մյուս երկիրը՝ ոսկու տարհոսում։ Այն, որ մի երկրում ներկայանում է իբրև գերներմուծում, մեկ ուրիշում ներկայանում է որպես գերարտահանում, և ընդհակառակը։ Բայց գերներմուծում ու գերարտահանում տեղի է ունեցել բոլոր երկրներում էլ (մենք այստեղ չենք խոսում անբերությունների և այլոց մասին, այլ ընդհանրական ճգնաժամի մասին), այսինքն տեղի է ունեցել գերարտադրություն, որին զարկ է տվել վարկն ու գների սրան ուղեկցող ընդհանրական փքունացումը։ 1857 թվին ճգնաժամը բռնկվեց Միացյալ Նահանգներում։ Տեղի ունեցավ ոսկու տարհոսում Անգլիայից Ամերիկա։ Բայց հենց որ Ամերիկայում փքունացած գները պայթեցին, հետևեց ճգնաժամն Անգլիայում ու ոսկու տարհոսումն Ամերիկայից Անգլիա։ Նույնը կատարվեց Անգլիայի ու մայր-ցամաքի միջև։ Վճարման բալանսն ընդհանրական ճգնաժամի պահին աննպաստ է ամեն մի ազգի համար, համենայն դեպս՝ առևտրապես զարգացած յուրաքանչյուր ազգի համար, բայց այu անբարենպաստ վճարման բալանսը, ինչպես վաշտային հրաձգության ժամանակ, առաջանում է մեկ ազգի մոտ մյուսի ետևից, հենց որ վճարման հերթը նրան է գալիս. և Անգլիայում, օրինակ, պայթած ճգնաժամը միմյանց հետևող այս ժամկետները սեղմում-խցկում է բոլորովին կարճ մի պարբերաշրջանի մեջ։ Հենց այդ ժամանակ էլ պարզվում է, որ այս բոլոր ազգերը միաժամանակ և չափազանց շատ են արտահանել (ուրեմն գերարտադրել են) և չափազանց շատ ներմուծել (հետևաբար գերագնել), որ բոլորի մոտ էլ գները չափազանց փքվել էին, իսկ վարկը գերլարված էր։ Եվ բոլորի մոտ էլ տեղի է ունենում միևնույն կրախը։ Ապա ոսկու տարհսսման երևույթը կատարվում է հերթով բոլոր երկրներում, և հենց իր ընդհանրականությամբ ապացուցում է, 1} որ ոսկու տարհոսումը ճգնաժամի սոսկական մեկ երևույթն է և ոչ թե նրա պատճառը, 2) որ այն հաջորդականությունը, որով տարբեր ազգերի մոտ հանդես է գալիս ոսկու տարհոսումը, լոկ այն է նշում, թե երկնքի հետ իրենց հաշիվը վերջացնելու հերթը երբ է վրա հասնում յուրաքանչյուրի համար, թե ճգնաժամի ժամկետը երբ է լրանում նրանց համար և ճգնաժամի ներթաքուն տարրերը նրանց մոտ երբ են պայթման մոմենտին հասնում։ Անգլիական տնտեսագետ հեղինակների համար,— իսկ հիշատակության արժանի տնտեսագիտական գրականությունը 1830 թվից դեսը հանգում է գլխավորապես currency-ի [փողի շրջանառության], վարկի, ճգնաժամերի վերաբերյալ գրականության,— բնորոշ է այն, որ նրանք ճգնաժամի պահերին ազնիվ մետաղի արտահանությունը, չնայած մուրհակային կուրսերի փոփոխվելուն, դիտում են սոսկ Անգլիայի տեսակետից իբրև զուտ ազգային երևույթ և իրենց աչքերը վճռականորեն փակում են այն իրողության հանդեպ, որ երբ Անգլիական բանկը ճգնաժամի պահին տոկոսադրույքը բարձրացնում է, եվրոպական մյուս բոլոր բանկերն էլ նույնն են անում, և որ եթե այսօր Անգլիայում է հնչում տրտունջը ոսկու տարհոսման առթիվ, վաղը նա թնդալու է Ամերիկայում, մյուս օրը՝ Գերմանիայում ու Ֆրանսիայում։ 1847 թվին «Անգլիան պետք է մարեր ընթացիկ պարտավորությունները» {մեծ մասամբ հացահատկի դիմաց}։ «Դժբախտաբար նրանք մարվում էին մեծ մասամբ սնանկություններով»։ {Հարուստ Անգլիան իր գլխի ճարը տեսնում էր մայր-ցամաքի ու Ամերիկայի նկատմամբ հայտարարած սնանկությամբ}։ «Իսկ որչափով որ պարտավորությունների խնդիրը սնանկությամբ էր լուծվում, նրանք մարվում էին ազնիվ մետաղների արտահանությամբ» («Report of Committee on Bank Acts.», 1857)։ Ուրեմն, որչափով որ ճգնաժամը Անգլիայում սաստկանում է բանկային օրենսդրության շնորհիվ, այս օրենսդրությունը մեկ միջոց է՝ սովի ժամանակներում հացահատիկ արտահանող ազգերին խաբելու՝ նախ նրանց հացահատկի շուրջը ու այնուհետև այդ հացահատկի համար վճարելիք փողի շուրջը։ Հետևաբար, այն երկրների համար, որոնք ավելի կամ պակաս չափով տառապում են թանկությունից, այսպիսի ժամանակներում հացահատկի արտահանման արգելքը պայքարի մի շատ բանական միջոց է Անգլիայի բանկի այս պլանի դեմ, ըստ որի հացահատկի ներմուծման դիմաց ստանձնած «պարտաավորությունները մարվում են» «սնանկություններով»։ Այս դեպքում շատ ավելի լավ է, որ հացահատիկ արտադրողներն ու սպեկուլանտները իրենց շահույթի մի մասը կորցնեն հօգուտ երկրի, քան իրենց կապիտալները կորցնեն՝ հօգուտ Անգլիայի։ Ասածներիցս հետևում է, որ ապրանքային կապիտալը պոտենցիալ փողային կապիտալ ներկայացնելու իր հատկությունը մեծ չափով կորցնում է ճգնաժամի պահին ու ընդհանրապես գործերի կանգառումների ժամանակ։ Միևնույնը վերաբերում է նաև ֆիկտիվ կապիտալին, տոկոսաբեր թղթերին, որչափով որ սրանք էլ իբրև փողային կապիտալներ են շրջանառում բորսայում։ Տոկոսի բարձրացմանը զուգահեռ ընկնում է նրանց գինը։ Սա այնուհետև ընկնում է վարկի ընդհանրական պակասության հետևանքով, որը նրանց տերերին ստիպում է տոկոսաբեր թղթերը շուկայում մասսայորեն ծախծխել իրենց համար փող ճարելու նպատակով։ Վերջապես ակցիաների գինն ընկնում է մասամբ այն եկամուտների նվազման հետևանքով, որոնց ստաց-