Այսպիսով, ուրեմն, փոխատուական կապիտալի շարժումը, ինչպես որ սա արտահայտվում է տոկոսադրույքի տատանումների մեջ, ընդհանուր առմամբ ընթանում է արդյունաբերական կապիտալի շարժման հակառակ ուղղությամբ։ Այն փուլը, որում ցած, բայց իր մինիմումից բարձր կանգնած տոկոսադրույքը համընկնում է ճգնաժամին հաջորդող «բարելավման» և աճող վստահության հետ, և մանավանդ այն փուլը, որում տոկոսադրույքն իր միջին բարձրությանն է հասնում, այն միջինին, որը հավասարապես հեռու է նրա մինիմումից ու մաքսիմումից,— լոկ այս երկու մոմենտներն են արտահայտում փոփատուական կապիտալի համընկնումն արդյունաբերական կապիտալի առատության հետ։ Բայց արդյունաբերական ցիկլի սկզբին ցած տոկոսադրույքը համընկնում է արդյունաբերական կապիտալի կծկման հետ, իսկ ցիկլի վերջում բարձր տոկոսադրույքը՝ արդյունաբերական կապիտալի առատության հետ։ «Բարելավմանն» ուղեկցող ցած տոկոսադրույքը վկայում է այն մասին, որ վաճառականական վարկը լոկ փոքր չափով կարիք ունի բանկային վարկի, որովհետև ինքը դեռ իր սեփական ոտների վրա է կանգնած։
Այս արդյունաբերական ցիկլի բնորոշ հատկանիշն այն է, որ միևնույն շըջապտույտը, մի անգամ որ առաջին զարկը տրված է, պարբերաբար պետք է վերարտադրվի<ref>{Ինչպես մի ուրիշ տեղ ես արդեն նշել եմ, վերջին մեծ ընդհանրական ճգնաժամից դեսն այստեղ մի որոշ շրջադարձ է կատարվել։ Պարբերական պրոցեսի սուր ձևն իր մինչայժմյան տասնամյա ցիկլով, ըստ երևույթին, տեղի է տվել ավելի խրոնիկական, ավելի երկար ձգձգվող և տարբեր ժամանակներում արդյունաբերական տարբեր երկրների վրա տարածվող մի հերթափոխության, որն արտահայտվում է գործերի համեմատաբար կարճ, թույլ լավացումով ու համեմատորեն ավելի երկարատև, լուծումն չգտնող ճնշումով։ Սակայն գուցե խնդիրը վերաբերում է միայն ցիկլի տևողության երկարանալուն։ Համաշխարհային առևտրի մանկության ժամանակ, 1815—1847, թվերին, կարելի է մոտավորապես հնգամյա ճգնաժամեր մատնանշել. 1847—1867 թվերին ցիկլը վճռականորեն տասնամյա է. արդյոք մենք չլսված ուժգնություն ունեցող մի նոր համաշխարհային կրախի նախապատրաստական պարբերաշրջանո՞ւմ չենք գտնվում։ Շատ բան, ըստ երևույթին, այդ է մատնանշում։ Վերջին, 1867 թվի, ընդհանրական ճգնաժամից դեսը խոշոր փոփոխություններ են առաջացել։ Հաղորդակցության միջոցների վիթխարի ընդարձակումը — օվկիանոսյան շոգենավեր, երկաթուղիներ, էլեքտրական հեռագրագծեր, Սուեզի ջրանցք — նոր միայն իրոք համաշխարհային շուկա ստեղծեց։ Առաջներում արդյունաբերության մոնոպոլիստ հանդիսացող Անգլիայի կողքին հրապարակ է եկել մրցող արդյունաբերական երկրների մի շարք. եվրոպական ավելցուկ կապիտալի ներդրման առջև բոլոր աշխարհամասերում անհունորեն ավելի մեծ ու ավելի բազմազան մարզեր են բացված, այնպես որ հիշյալ կապիտալը շատ ու շատ ավելի է տարաբաշխված, և տեղական չափազանց մեծ սպեկուլացիան ավելի հեշտ է հաղթահարվում։ Այս բոլորի շնորհիվ ճգնաժամի հին օջախների ու նրա առաջացման առիթների մեծամասնությունը վերանում է կամ սաստիկ թուլանում։ Պետք է նաև նշել, որ մրցումը ներքին շուկայում նահանջում է կարտելների ու տրեստների հանդեպ, մինչդեռ արտաքին շուկայում մրցումը սահմանափակվում է հովանավորական մաքսերով, որոնցով իրենց շրջապատում են արդյունաբերական բոլոր մեծ երկրները բացի Անգլիայից։ Բայց այս հովանավորական մաքսերն իրենք ուրիշ բան չեն, բայց եթե սպառազինումներ արդյունաբերության վերջնական ընդհանրական ռազմարշավի համար, որը պետք է վճռի, թե ումն է պատկանելու գերիշխանությունը համաշխարհային շուկայում։ Այսպիսով, ուրեմն, յուրաքանչյուր տարր, որը հակամարտում է հին տիպի ճգնաժամերի կրկնվելու դեմ, իր մեջ կրում է գալիք շատ ու շատ ավելի ճգնաժամի սաղմը։— Ֆ. Է.}։<br>* Լոնդոնի մի փողոց, որտեղ կենտրոնացած էին բանկիրային գրասենյակները.— '''Խմբ.'''։<br>** Լոնդոնի մի բորսա, որը զբաղվում էր գաղութային ապրանքների {թեյի, սուրճի և այլն) առևտրով.— '''Խմբ.'''։</ref>։ Դեպրեսիայի (Abspannung) ժամանակ արտադրությունն ընկնում է այն աստիճանի ցցած, որին հասել էր նախընթաց ցիկլում և որի համար այժմ տեխնիկական պատվանդան է ստեղծված։ Ծաղկման փուլում՝ միջին պարբերաշրջանում արտադրությունը շարունակում է զարգանալ այդ միևնույն պատվանդանի վրա։ Գերարտադրության և սպեկուլացիայի պարբերաշրջանում նա արտադրողական ուժերը լարում է ծայրահեղ աստիճանի, դուրս գալով արտադրության պրոցեսի կապիտալիստական սահմաններից։
Որ ճգնաժամի պարբերաշրջանում վճարման միջոցների պակասություն է զգացվում, այս ակներև է ինքնին։ Մուրհակների փոխարկելիությունը բռնում է բուն իսկ ապրանքների փոխակերպության [Metamorphose] տեղը և հենց այսպիսի ժամանակ այնքան ավելի մեծ չափերով, որքան ավելի մեծ է առևտրականների թիվը, որոնք սոսկ վարկով են աշխատում։ Իրերի այս դրությունը չհասկացող և անհեթեթ բանկային օրենսդրությունը, ինչպես 1844—1845 թվականներինն էր, կարող է այս փողային ճգնաժամի համար ավելի ծանր պայմաններ ստեղծել։ Բայց բանկային օրենսդրության և ոչ մի տեսակը չի կարող ճգնաժամը վերացնել։
1847 թվին «Անգլիան պետք է մարեր ընթացիկ պարտավորությունները» {մեծ մասամբ հացահատկի դիմաց}։ «Դժբախտաբար նրանք մարվում էին մեծ մասամբ սնանկություններով»։ {Հարուստ Անգլիան իր գլխի ճարը տեսնում էր մայր-ցամաքի ու Ամերիկայի նկատմամբ հայտարարած սնանկությամբ}։ «Իսկ որչափով որ պարտավորությունների խնդիրը սնանկությամբ էր լուծվում, նրանք մարվում էին ազնիվ մետաղների արտահանությամբ» («Report of Committee on Bank Acts.», 1857)։ Ուրեմն, որչափով որ ճգնաժամը Անգլիայում սաստկանում է բանկային օրենսդրության շնորհիվ, այս օրենսդրությունը մեկ միջոց է՝ սովի ժամանակներում հացահատիկ արտահանող ազգերին խաբելու՝ նախ նրանց հացահատկի շուրջը ու այնուհետև այդ հացահատկի համար վճարելիք փողի շուրջը։ Հետևաբար, այն երկրների համար, որոնք ավելի կամ պակաս չափով տառապում են թանկությունից, այսպիսի ժամանակներում հացահատկի արտահանման արգելքը պայքարի մի շատ բանական միջոց է Անգլիայի բանկի այս պլանի դեմ, ըստ որի հացահատկի ներմուծման դիմաց ստանձնած «պարտաավորությունները մարվում են» «սնանկություններով»։ Այս դեպքում շատ ավելի լավ է, որ հացահատիկ արտադրողներն ու սպեկուլանտները իրենց շահույթի մի մասը կորցնեն հօգուտ երկրի, քան իրենց կապիտալները կորցնեն՝ հօգուտ Անգլիայի։
Ասածներիցս հետևում է, որ ապրանքային կապիտալը պոտենցիալ փողային կապիտալ ներկայացնելու իր հատկությունը մեծ չափով կորցնում է ճգնաժամի պահին ու ընդհանրապես գործերի կանգառումների ժամանակ։ Միևնույնը վերաբերում է նաև ֆիկտիվ կապիտալին, տոկոսաբեր թղթերին, որչափով որ սրանք էլ իբրև փողային կապիտալներ են շրջանառում բորսայում։ Տոկոսի բարձրացմանը զուգահեռ ընկնում է նրանց գինը։ Սա այնուհետև ընկնում է վարկի ընդհանրական պակասության հետևանքով, որը նրանց տերերին ստիպում է տոկոսաբեր թղթերը շուկայում մասսայորեն ծախծխել իրենց համար փող ճարելու նպատակով։ Վերջապես ակցիաների գինն ընկնում է մասամբ այն եկամուտների նվազման հետևանքով, որոնց ստացստացման վկայագրեր են նրանք, մասամբ էլ այն բանի հետևանքով, որ նրանց ներկայացրած ձեռնարկությունները բավական հաճախ սնամեջ են լինում։' Այս ֆիկտիվ փողային կապիտալը ճգնաժամերի պահին արտակարգ չափով փոքրանում է, և սրա հետ միասին նվազում է նաև նրանց տերերի՝ շուկայում նրանցով փող ձեռ բերելու կարողությունը։ Սակայն այս արժեթղթերի փողով արտահայտած անունների նվագումը կուրսային բյուլետենում ամենևին չի դիպչում այն իրական կապիտալին, որը ներկայացնում են նրանք, այնինչ, ընդհակառակը, սաստիկ դիպչում է նրանց տերերի վճարունակությանը։ ===ԵՐԵՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՓՈՂԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼ ԵՎ ԻՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ։ II. (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)=== Մենք դեռ ևս չենք ավարտել այն հարցի քննարկումը, թե կապիտալի կուտակումը փոխատրելի փողային կապիտալի ձևով որքան է համընկնում իրական կուտակման հետ, վերարտադրության պրոցեսի ընդլայնման հետ։ Փողի փոխարկումը փոխատրելի փողային կապիտալի մի շատ ավելի հասարակ պատմություն է, քան փողի փոխարկումն արտադրողական կապիտալի։ Սակայն այստեղ մենք պետք է տարբերենք երկու բան. 1) փողի սոսկական փոխարկումը փոխատուական կապիտալի, 2) կապիտալի կամ եկամուտի փոխարկումն այնպիսի փողի, որը իր հերթին փոխատրելի կապիտալ է դառնում։ Միմիայն այս վերջին կետում նշած պայմանը կարող է իր մեջ պարփակել փոխատուական կապիտալի մի այնպիսի դրական կուտակում, որը համընկնում է արդյունաբերական կապիտալի իրական կուտակման հետ։ ====1) ՓՈՂԻ ՓՈԽԱՐԿՈՒՄԸ ՓՈԽԱՏՈՒԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ==== Մենք արդեն տեսանք, որ կարող է տեղի ունենալ փոխաաուական կապիտալի մի կուտակում, մի գերառատություն, որն արտադրողական կուտակման հետ կապ ունի լոկ այն չափով, որչափով որ հակառակ հարաբերական է սրա նկատմամբ։ Այո տեղի է ունենում արդյունաբերական ցիկլի երկու փուլում, այսինքն, առաջին՝ այն ժամանակ, երբ արդյունաբերական կապիտալը, արտադրողական կապիտալի ու ապրանքային կապիտալի երկու ձևում, սեղմվում է, ուրեմն ճգնաժամին հաջորդող ցիկլի սկզբին, ու երկրորդ՝ այն ժամանակ, երբ գործերի լավացումն է սկսվում, բայց վաճառականական վարկը դեռ քիչ է դիմում բանկային վարկին։ Առաջին դեպքում փողային կապիտալը, որը առաջ կիրառվում էր արտադրության ու առևտրի մեջ, հանդես է գալիս իբրև անզբաղ փոխատուական կապիտալ. երկրորդ դեպքում նա հանդես է գալիս որպես բարձրացող չափով կիրառվող կապիտալ, բայց գործածվում է շատ ցած տոկոսադրույքով, որովհետև հիմա արդյունաբերական ու առևտրային կապիտալիստն է պայմաններ թելադրում փողային կապիտալիստին։ Աոաջին դեպքում փոխատուական կապիտալի գերառատությունն արտահայտում է արդյունաբերական կապիտալի լճացումը, իսկ երկրորդ դեպքում վաճառականական վարկի՝ բանկային վարկի նկատմամբ ունեցած հարաբերական անկախությունը, որը հիմնվում է կապիտալի անարգել ետհոսանքի, կարճ վարկաժամկետների ու գլխավորապես սեփական կապիտալով կատարվող աշխատանքների վրա։ Սպեկուլանտները, որոնք հույսները դնում են ուրիշի վարկային կապիտալի վրա, դեռ մարտադաշտ չեն դուրս եկել. մարդիկ, որոնք սեփական կապիտալով են աշխատում, դեռ շատ հեռու են գործառնություններից, որոնք համարյա լիովին վարկի միջոցով են կատարվում։ Առաջին փուլում փոխատուական կապիտալի գերառատությունն արտահայտում է իրական կուտակման ճիշտ հակառակը։ Երկրորդ փուլում նա համընկնում է վերարտադրության պրոցեսի նոր ընդարձակման հետ, ուղեկցում է սրան, բայց սրա պատճառը չէ։ Փոխատուական կապիտալի գերառատությունն արդեն նվազում է, միայն հարաբերական է՝ պահանջարկի հետ համեմատած։ Կուտակման իրական պրոցեսի ընդարձակմանը երկու դեպքում էլ նպաստում է այն հանգամանքը, որ ցած տոկոսը, որն առաջին դեպքում զուգադիպում է ցած գներին, իսկ երկրորդ դեպքում զուգադիպում է դանդաղորեն բարձրացող գներին, մեծացնում է շահույթի այն մասը, որը ձեռնարկուային շահույթի է փոխարկվում։ Այս է՛լ ավելի մեծ չափով տեղի է ունենում բարձր ծաղկման ժամանակաշրջանում, երբ տոկոսը բարձրանալով հասնում է իր միջին մակարդակին և երբ նա թեև աճած է լինում, բայց ոչ այնքան մեծ չափով, որքան շահույթը։ Մյուս կողմից՝ մենք տեսանք, որ փոխատուական կապիտալի կուտակումը կարող է տեղի ունենալ առանց որևէ իրական կուտակման, սոսկ տեխնիկական այնպիսի միջոցներով, ինչպիսիք են՝ բանկային գործի ընդարձակումն ու համակենտրոնացումը, շրջանառության պահեստի կամ մասնավոր անձերին պատկանող վճարման միջոցների պահեստաֆոնդի տնտեսումը, որոնք սրա հետևանքով շարունակ փոխարկվում են կարճ ժամկետներով փոխատուական կապիտալի։ Թեև այս փոխատուական կապիտալը, որը հենց այս պատճառով կոչվում է հոսուն կապիտալ (floating capital), միշտ միմիայն կարճ պարբերաշրջանների համար է փոխատուական կապիտալի ձև ընդունում (ինչպես և հենց միմիայն կարճ պարբերաշրջանների համար կարող է զեղչվել), այնուամենայնիվ նա միշտ առհոսում և ետհոսում է։ Եթե մեկը ստանում, մեջտեղից հանում է այս կապիտալը մյուսը մուծում, մեջտեղ է բերում։ Այսպիսով, փոխատրելի փողային կապիտալի մասսան (մենք այստեղ խոսում ենք ընդհանրապես ոչ թե տարիներ տևող փոխառությունների, այլ այն կարճատև փոխառությունների մասին միայն, որոնք տրվում են մուրհակների ու գրավի դիմաց, իսկապես աճում է իրական կուտակումից բոլորովին անկախ։ B. C. 1857. հարցմունք 501. «Դուք ի՞նչ եք հասկանում floating capital ասելով»։ {Պարոն Վեգելինը՝ Անգլիայի բանկի կառավարիչը} «Այս այն կապիտալն է, որ կիրառելի է կարճ ժամանակով տրվող փողային փոխառությունների համար... (502) Անգլիայի բանկի... գավառական բանկերի բանկնոտներն ու երկրում առկա փողի գումարը»։— {Հարցմունք} «Հանձնաժողովի ձեռին եղած վկայացուցմունքների համաձայն՝ երբ Դուք floating capital ասելով հասկանում եք ակտիվ շրջանառությունը {այն է՝ Անգլիայի բանկի բանկնոտները}, չի՞ թվում արդյոք, թե այս ակտիվ շրջանառության մեջ ինչ-որ շատ խոշոր տատանումն է տեղի ունենում»։ {Բայց շատ մեծ տարբերություն կա, նայած թե ակտիվ շրջանառությունն ով է ավանսավորում՝ արդյոք փողային վարկատո՞ւն, թե՞ հենց վերարտադրող կապիտալիստն ինքը։— Վեդելինի պատասխանը} «Ես floating capital-ի մեջ մտցնում եմ բանկիրների այն պահեստները, որոնց մեջ խոշոր տատանումն է լինում»։ Այս նշանակում է, ուրեմն որ խոշոր տատանում տեղի է ունենում ավանդների այն մասի նկատմամբ, որ բանկիրները նորից չեն փոխատրել, այլ որը գործում է իբրև սրանց պահեստ, իսկ մեծ մասամբ նաև որպես պահեստ Անգլիայի բանկի, որի մոտ նրանք ավանդատրված են։ Վերջապես, միևնույն պարոնն ասում է, իբր թե floating capital-ը bullion-ն է, այսինքն, ներկայացնում է ձույլեր ու մետաղե փող (503)։ Ընդհանրապես ապշեցուցիչ է, թե ինչպես փողային շուկայի այս վարկային խժդժաբանությունների մեջ քադաքատնտեսության բոլոր կատեգորիաները ուրիշ իմաստ և ուրիշ ձև են ստանում։ Floating capital-ն այնտեղ մի այլ արտահայտություն է circulating capital-ի [շրջանառու կապիտալի] համար, որն իհարկե բոլորովին ուրիշ բան է, և money-ը [փողը] capital է, և bullion-ը [ձույլերը] capital է, և բանկնոտները circulation [շրջանառություն] են, և կապիտալը a commodity [ապրանք] է, և պարտքերը commodities են, և fixed capital-ն [հիմնական կապիտալը] այն փողն է, որը ներդրվում է դժվար ծախվելիք թղթերի մեջ։ «Լոնդոնի ակցիոներական բանկերն... իրենց ավանդները 1847 թվի 8 850 774 £-ից ավելացնելով հասցրել են 1857 թվին 43 100 724 £-ի... Հանձնաժողովի ձեռի տակ եղած տվյալներն ու վկայացուցմունքները թույլ են տալիս եզրակացնելու, որ այս ահռելի գումարի մի խոշոր մասը վերցված է այնպիսի աղբյուրներից, որոնք առաջներում օգտագործելի չէին այս նպատակի համար, և որ բանկիրի մոտ հաշիվ բանալու և նրա մոտ փող ավանդադրելու սովորությունը տարածվել է բազմաթիվ դասակարգերի վրա, որոնք առաջներում այս եղանակով չէին գործադրում իրենց կապիտալը (!)։ Պարոն Ռոդուելլը, որը նախագահն է գավառական մասնավոր բանկերի միության {սրանք տարբերվում են ակցիոներական բանկերից} «և միության կողմից պատվիրակ է ուղարկված՝ հանձնաժողովի առջև ցուցմունքներ տալու, հաղորդում է, որ Իպսվիչի մարզում այս սովորությունը նորերումս համարյա քառապատիկ ավելացել է այդ շրջանի ֆերմերների ու մանր առևտրականների միջև. որ գրեթե բոլոր ֆերմերները, նույնիսկ նրանք, ովքեր տարեկան միմիայն 50 £ կապալավարձ են վճարում, հիմա ավանդներ են պահում բանկերում։ Այս ավանդների բազմությունն իրեն համար իհարկե ճանապարհ է գտնում ձեռնարկությունների մեջ գործադրվելու համար և ձգվում է հատկապես դեպի Լոնդոն, դեպի առևտրային գործունեության կենտրոնը, որտեղ նա ամենից առաջ գործածություն է գտնում մուրհակազեղչման մեջ ու Լոնդոնի բանկիրների կլիենտներին արվող ուրիշ փոխատվությունների մեջ։ Սակայն այդ ավանդների մեծ մասը, որի նկատմամբ բանկիրներն իրենք անմիջական պահանջարկ չունենք անցնում է billbroker-ների ձեռը, որոնք բանկիրներին փոխարենը տալիս են այնպիսի առևտրամուրհակներ, որ մի անգամ արդեն նրանք ղեղչել են Լոնդոնում ու գավառներում զանազան մարդկանց համար»։ (B. C. 1858, էջ V.)։ Երբ բանկիրն այն մուրհակների դիմաց, որոնք billbroker-ը մի անգամ արդեն զեղչել է, այս blllbroker-ին փոխատվություններ է ընձեռում, փաստորեն նա վերազեղչում է այդ մուրհակները. բայց իրականում այս մուրհակներից շատ շատերն արդեն վերազեղչած են լինում billbroker-ները, և միևնույն փողով, որով բանկիրը վերազեղչում է billbroker-ի մուրհակները, սա վերազեղչում է նոր մուրհակներ։ Ահա թե ինչի է հասցնում այս. «Ընդարձակված ֆիկտիվ վարկեր են ստեղծվում զեղչամուրհակների ու բլանկային վարկերի միջոցով, մի բան, որ շատ հեշտացավ գավառական ակցիոներական այն բանկերի գործելակերպի շնորհիվ, որոնք այսպիսի մուրհակները զեղչում էին և հետո էլ նույն մուրհակները Լոնդոնի շուկայում վերազեղչել էին տալիս billbroker-ների մոտ ու այն էլ միմիայն բանկի վարկունակության վրա հենված՝ հաշվի չառնելով մուրհակների մնացյալ որակները (ն. տ.)։ Այս վերազեղչման ու այն օժանդակության վերաբերմամբ, որ փոխատրելի փողային կապիտալի այս լոկ տեխնիկական ավելացումը ցույց է տալիս վարկային սպեկուլացիաների ժամանակ, հետաքրքրական է «Economist»-ից քաղած հետևյալ հատվածը. «Շատ տարիների ընթացքում կապիտալը {այն է՝ փոխատրելի փողային կապիտալը} երկրի մի քանի մարզերում կուտակվում էր ավելի արագ, քան կիրառվել կարող էր, այնինչ ուրիշ մարզերում նրա կիրառման միջոցներն ավելի արագ էին աճում, քան կապիտալն ինքը։ Մինչդեռ երկրագործական շրջաններում բանկիրները հնարավորություն չէին գտնում իրենց ավանդները շահութաբեր կերպով ու ապահովաբար ներդրելու իրենց սեփական մարզում, արդյունաբերական շրջանների ու առևտրական քաղաքների բանկիրները կապիտալի նկատմամբ պահանջարկ ավելի շատ էին ստանում, քան իրենք կարող էին մատակարարել։ Տարբեր մարզերում այս տարբեր դրությունների ներգործությունն այն հետևանքն ունեցավ, որ առաջ եկավ ու սրարշավ արագությամբ տարածվեց կապիտալի բաշխմամբ զբաղված ֆիրմաների մի նոր դասակարգ, որոնք թեև billbroker-ներ են կոչվում սովորաբար, իրականում սակայն ամենամեծ մասշտաբի բանկիրներ են։ Այս ֆիրմաների գործն այն է, որ որոշ ժամկետներով ու որոշ տոկոսներով վերցնում են ավելցուկային կապիտալ այն մարզերի բանկերից, որտեղ հիշյալ կապիտալը չէր կարող կիրառվել, այլ և ակցիոներական ընկերությունների ու վաճառականական տների ժամանակավորապես պարապ ընկած միջոցները, և այս ձևով ստացած փողն ավելի բարձր տոկոսով փոխատրում են այն մարզերի բանկերին, որտեղ կապիտալի պահանջն ավելի մեծ է, սովորաբար իրենց կլիենտների մուրհակները վերազեղչելու միջոցով... Այսպիսով ահա Lombardstreet-ը* [''Տես 46 ծան. հետո''] դարձավ այն մեծ կենտրոնը, որտեղ կատարվում է պարապ ընկած կապիտալի փոխանցումը երկրի այն մասից, որտեղ այն չի կարող օգտակար կերպով կիրառվել, դեպի մի ուրիշ մաս, որտեղ պահանջարկ կա նրա նկատմամբ. ըստ որում այս վերաբերում է ինչպես տարբեր մարգերին, այնպես էլ նման վիճակում գտնվող անհատներին։ Սկզբում այս ձեռնարկությունները գրեթե բացառապես սահմանափակված էին բանկի համար ընդունելի գրավի դիմաց տրվող փոխատվություններով ու փոխառություններով։ Բայց այնչափով, որով երկրի կապիտալն արագ աճեց և հիմնվող բանկերի շնորհիվ ավելի ու ավելի տնտեսվեց, այս զեղչատների տրամադրության տակ եղած ֆոնդերն այնքան մեծացան, որ հիշյալ զեղչատներն սկսեցին փոխատվություններ անել նախ dock warrants-ների (նավարաններում եղած ապրանքների պահեստանոցագրերի) ու հետո էլ այն բեռնագրերի դիմաց, որոնք դեռ բոլորովին տեղ չհասած արդյունքներ էին ներկայացնում, չնայած որ շատ անգամ, թեև ոչ իբրև կանոն, նրանց դիմաց արդեն մուրհակներ էին տրված լինում ապրանքամիջնորդների վբա։ Այս պրակտիկան շուտով փոխեց անգլիական առևտրի ամբողջ բնույթը։ Lombardstreet-ում այսպիսով ընձեռված դյուրությունները չափազանց ուժեղ դիրք տվին Mincing Lane-ում** [''Տես 46 ծան. հետո''] գործող ապրանքամիջնորդներին. սրանք էլ իրենց հերթին ամբողջ առավելությունը տվին ներմուծող վաճառականներին. այս վերջիններս այնքան բուռն կերպով մասնակցեցին հիշյալ գործին, որ մինչդեռ 25 տարի առաջ իր բեռնագրի կամ նույնիսկ իր dock warrants-ի դիմաց վերցրած փոխառությունը վաճառականի վարկը բոլորովին կկործաներ, վերջին տարիներում այս պրակտիկան այնքան ընդհանրական դարձավ, որ այն կարելի է ընդհանուր կանոն համարել ու ոչ թե հազվադեպ բացառություն, ինչպես որ էր 25 տարի առաջ։ Դեռ ավելին. այս սիստեմն այնչափ լայնորեն տարածվեց, որ Lonbardstreet-ում խոշոր գումարներ են վերցվում այնպիսի մուրհակներով, որոնք տրված են հեռավոր գաղութների '''դեռ չհնձած''' բերքի գրավադրությամբ։ Վարկային այս դյուրությունների հետևանքին այն եղավ, որ ներմուծող վաճառականներն ընդլայնեցին իրենց արտասահմանյան գործարքներն և իրենց հոսուն (floating) կապիտալը, որով նրանք մինչև հիմա վարել էին իրենց գործը, ներդրին բոլոր ձեռնարկություններից ամենախոտելիների մեջ՝ գաղութային պլանտացիաների մեջ, որոնց վրա նրանք քիչ վերահսկություն կարող էին ունենալ կամ թե բոլորովին չէին կարող ունենալ։ Այսպիսով մենք տեսնում ենք վարկերի ուղղակի շղթայակցումը։ Երկրի այն կապիտալը, որը մեր երկրագործական շրջաններում է ժողովված լինում, փոքրիկ գումարներով իբրև ավանդներ դրվում է մարզային բանկերի մեջ և բանեցվելու համար կենտրոնացվում է Lombardstreet-ում։ Բայց հիշյալ կապիտալը, տեղական բանկերին տրված մուրհակները վերազեղչելու միջոցով, օգտագործելի է դարձվել նախ մեր լեռնագործական ու արդյունաբերական շրջաններում գործն ընդարձակելու համար, իսկ հետո էլ՝ dock warrant-ների ու բեռնագրերի դիմաց ընձեռվող փոխատվություններով է՛լ ավելի մեծ դյուրություններ ապահովելու արտասահմանյան արդյունքներ ներմուծողների համար. այս ամենի հետևանքով ֆիրմաների՝ արտասահմանյան ու գաղութային ձեռնարկություններում ունեցած վաճառականական «օրինական» կապիտալը ազատվում է և կիրառվում ներդրման ամենախոտելի տեսակների՝ անդրօվկիանյան պլանտացիաների մեջ» («Economist», 1847, էջ 1334)։ Ահա այս է վարկերի «գեղեցիկ» խառնահյուսումը։ Գյուղացի ավանդատուն երևակայում է, թե ավանդադրում է իր բանկիրի մոտ միայն. այնուհետև նա երևակայում է, թե երբ այդ բանկիրը վարկ է տալիս, այս անում է միայն բանկիրին ծանոթ մասնավոր անձերին։ Բայց ավանդատուն ամենահեռավոր պատկերացում անգամ չի ունենում այն մասին, որ իր ավանդն այս բանկիրը դնում է Լոնդոնի մեկ billbroker-ի տրամադրության տակ, որի գործառնությունների վրա երկուսն էլ ամենաչնչին վերահսկություն անգամ չունեն։ Մենք արդեն տեսել ենք, թե հասարակական խոշոր ձեռնարկությունները, օրինակ, երկաթուղային շինարարությունը, ինչպես կարող են ժամանակավորապես ավելացնել փոխատուական կապիտալը նրանով, որ մուծված գումարները, մինչև սրանց իրական գործադրումը, միշտ բանկիրների տրամադրության տակ են թողնում մի որոշ ժամանակ։ <br><TABLE border = 0 width="128px" align=center> <TR> <TD style='border-top:solid windowtext 1.0pt;'></TD> </TR></TABLE><br> Փոխատուական կապիտալի մասսան սակայն բոլորովին տարբեր է շրջանառության քանակից։ Շրջանառության քանակ ասելով մենք այստեղ հասկանում ենք տվյալ երկրում գտնվող և շրջանառող բանկնոտների ու ամբողջ մետաղե փողի, ներառյալ նաև ազնիվ մետաղի ձույլերի գումարը։ Այս քանակի մի մասը կազմում է բանկերի պահեստը, որը միշտ փոփոխվում է ըստ իր մեծության։ «1857 թվի նոյեմբերի 12-ին {1844 թվի բանկային օրենքի ժամանակավոր կասեցման օրը} Անգլիայի բանկի, մեջն առած բոլոր բաժանմունքների, ամբողջ պահեստը կազմում էր ընդամենը 580 751 £. ավանդների գումարը նույն ժամանակ հավասար էր 22½ միլիոն £-ի, որից մոտ 6½ միլիոնը Լոնդոնի բանկիրներին էր պատկանում»։ (B. A. 1858, էջ LVII.) Տոկոսադրույքի տատանումները (մի կողմ թողնելով ավելի երկար պարբերաշրջաններում կատարվող փոփոխությունները կամ թե տարբեր երկրների տոկոսադրույքի տարբերությունը. առաջինները պայմանավորված են շահույթի ընդհանրական նորմայի փոփոխություններով, երկրորդները՝ շահույթի նորմայի ու վարկի զարգացման տարբերություններով) կախված են (մյուս բոլոր հանգամանքները՝ վստահության աստիճանը և այլն, նույնը ենթադրելով) փոխատուական կապիտալի առաջարկից, այսինքն կապիտալի, որը փոխատրվում է փողի՝ մետաղե փողի ու բանկնոտների ձևով ի տարբերություն արդյունաբերական կապիտալից, որն իբրև այսպիսին, ապրանքի ձևով, առևտրային վարկի միջոցով փոխատրվում է բուն վերարտադրության գործակալների շրջանում։ Բայց և այնպես այս փոխատրելի փողային կապիտալի մասսան տարբեր է և անկախ է շրջանառող փողի մասսայից։ Եթե, օրինակ, 20 £-ն օրական հինգ անգամ փոխատրվեր, ապա փոխատրված կլիներ 100 £-անոց մի փողային կապիտալ, և այս միաժամանակ կնշանակեր որ այս 20 £-ը, բացի սրանից, առնվազը չորս անգամ իբրև գնելամիջոց կամ թե վճարամիջոց գործած կլիներ. որովհետև եթե այս կատարվեր առանց գնման ու վճարման միջնորդագործման, այնպես որ նա առնվազը չորս անգամ չներկայացներ կապիտալի (ապրանքի, սրա տակ հասկանալով բանվորական ուժն էլ) փոխակերպված ձեր, ապա նա ոչ թե 100 £-անոց մի կապիտալ կկազմեր, այլ 20-ական £-անոց հինգ պահանջ միայն։ Զարգացած վարկ ունեցող երկրների նկատմամբ մենք կարող ենք ընդունել, որ փոխատվության համար տրամադրելի ամբողջ փողային կապիտալն ավանդների ձևով գտնվում է բանկերի ու այն անձանց մոտ, որոնք փող են փոխատրում։ Այս վերաբերում է վարկային գործառնություններին գոնե ընդհանրապես ու ամբողջությամբ առած։ Բացի սրանից՝ գործերի լավ ժամանակներում, քանի դեռ չի ծավալվել բուն սպեկուլացիան, հեշտությամբ վարկեր ստանալու և աճող վստահության միջոցին շրջանառության ֆունկցիաների ամենամեծ մասը գլուխ է բերվում վարկի հասարակ փոխանցմամբ, առանց մետաղե կամ թղթե փողի միջամտության։ Մեծ ավանդագումարների գոյացման սոսկական հնարավորությունը, շրջանառության միջողների համեմատաբար փոքր քանակի դեպքում, կախված է բացառապես. 1) այն գնումների ու վճարումների թվից, որոնք կատարվում են փողի միևնույն միավորի միջոցով, 2) փողի միավորի այն վերադարձերի թվից, որով նա իբրև ավանդ ետ է գալիս բանկերը, ըստ որում նրա որպես գնելամիջոցի ու վճարամի ջոցի կրկնվող ֆունկցիան կենսագործվում է նրա մի նոր փոխարկումով ավանդի։ Օրինակ, մի մանրածախ առևտրական բանկիրի մոտ փողով ավանդադրում է շաբաթական 100 £. բանկիրը սրանով հատուցում է գործարանատիրոջ ավանդի մի մասը. գործարանատերն այս վճարում է իր բանվորներին. սրանք նրանով վճարում են մանրածախ առևտրականին, որն այդ գումարը նորից ավանդադրում է բանկում։ Այսպիսով ուրեմն մանրածախ առևտրականի ավանդադրած 100 £-ը ծառայել է առաջին՝ գործարանատիրոջ ավանդը հատուցելու, երկրորդ՝ բանվորներին վճարելու, երրորդ՝ հենց մանրածախ առևտրականին իրեն վճարելու, չորրորդ՝ միևնույն մանրածախ առևտրականի փողային կապիտալի մի նոր մասն ավանդադրելու համար. ըստ այսմ 20 շաբաթվա վերջում, եթե նա ոչինչ ետ չգանձեր այս փողի դիմաց, միևնույն 100 £-ով բանկիրի մոտ այսպիսով ավանդադրած կլիներ 2 000 £։ Թե այս փողային կապիտալը որ չափով է անզբաղ մնում, երևում է բանկերի պահեստաֆոնդի արտահոսումից ու ներհոսումից միայն։ Այստեղից պարոն Վեգելինը, Անգլիայի բանկի 1857 թվի կառավարիչը, եզրակացնում է, թե Անգլիայի բանկում եղած ոսկին «միակ» պահեստակապիտալն է.— «1258. Իմ կարծիքով՝ զեղչանորման փաստորեն որոշվում է անզբաղ կապիտալի այն քանակով, որն առկա է երկրում։ Անզբաղ կապիտալի գումարը ներկայացնում է Անգլիայի բանկի պահեստը, որը փաստորեն ոսկու պահեստ է։ Հետևաբար, երբ ոսկին արտահոսում է, սրանով նվազում է անզբաղ կապիտալի գումարը երկրում և այս պատճառով բարձրացվում է նրա մնացած մասի արժեքը։— 1364. Անգլիայի բանկի ոսկու պահեստը հիրավի այն կենտրոնական պահեստն է կամ կանխիկ փողի պահեստը, որի պատվանդանի վրա հոսում է երկրի ամբողջ կյանքը... Այս է այն պաշարը կամ պահեստամբարը, որի վրա միշտ ներգործություն է անում արտասահմանյան մուրհակակուրսը»։ («Report on Bank Acts», 1857)։ <br><TABLE border = 0 width="128px" align=center> <TR> <TD style='border-top:solid windowtext 1.0pt;'></TD> </TR></TABLE><br> Իսկական կապիտալի, այսինքն արտադրողական ու ապրանքային կապիտալի կուտակման մասշտաբը տալիս է արտահանման ու ներմուծման վիճակագրությունը։ Եվ այստեղ անգլիական արդյունաբերության՝ տասնամյա ցիկլերով ընթացող զարգացման պարբերաշրջանների (1815—1870) համար միշտ պարզվում է, որ յուրաքանչյուր անգամ ճգնաժամից առաջ եղած վերջին ծաղկման փուլի մաքսիմումը երևան է գալիս իբրև հաջորդ ծաղկման փուլի մինիմում, որպեսզի հետո մի նոր, շատ ավելի բարձր մաքսիմումի հասնի։ Մեծ Բրիտանիայից ու Հոլանդիայից արտահանված արդյունքների իրական կամ թե հայտարարված արժեքը ծաղկման տարում, 1824 թվին, 40 395 300 £ էր։ Այնուհետև, 1825 թվի ճգնաժամի կապակցությամբ, արտահանման ծավալն ընկնում է այս գումարից ցած և տատանվում է տարեկան 35 ու 30 միլիոնների միջև։ 1834 թվին վերադարձող ծաղկման հետ նա բարձրանում է առաջվա ամենաբարձր մակարդակից վեր՝ հասնելով 41 649 191 £-ի, իսկ 1836 թվին հասնում է 53 368 571 £-անոց նոր մաքսիմումի։ 1837 թվին նա նորից ընկնում է մինչև 42 միլիոն, այնպես որ նոր մինիմումն արդեն ավելի բարձր է կանգնած, քան հին մաքսիմումը, և այնուհետև տատանվում է 50 ու 53 միլիոնների միջև։ Ծաղկման վերադարձը 1844 թվին բարձրացնում է արտահանման գումարը՝ հասցնելով 58½ միլիոնի, որ 1836 թվի մաքսիմումից արդեն էլի շատ է գերազանցում։ 1845 թվին արտահանումն հասնում է 60 111 082 £-ի. հետո 1846 թվին ընկնում է մինչև 57 միլիոնից մի քիչ ավելի, 1847 թվին՝ համարյա 59 միլիոն, 1848 թվին՝ մոտ 53 միլիոն, 1849 թվին բարձրանալով հասնում է 63½ միլիոնի, 1853 թվին՝ համարյա միլիոն, 1854 թվին՝ 97 միլիոն, 1855 թվին՝ 94½ միլիոն, 1856 թվին՝ համարյա 116 միլիոն, իսկ 1857 թվին հասնում է մաքսիմումին՝ 122 միլիոնի։ 1858 թվին արտահանումն ընկնում է մինչև 116 միլիոն, բայց արդեն 1859 թվին բարձրանում է 150 միլիոնի. 1860-ին՝ համարյա 136 միլիոն, 1861 թվին՝ ընդամենը 125 միլիոն (այստեղ նոր մինիմումը դարձյալ բարձր է նախորդ մաքսիմումից), 1863 թվին՝ 146½ միլիոն։ Միևնույնը կարող էր հավաստվել իհարկե ներմուծման վերաբերմամբ ևս, որը ցույց է տալիս շուկայի ընդարձակումը. այստեղ մենք գործ ունենք լոկ արտադրության մասշտաբի հետ։ {Ինքնըստինքյան հասկանալի է, որ Անգլիայի վերաբերմամբ այս ճիշտ է փաստական արդյունաբերական մոնոպոլիայի ժամանակաշրջանի համար միայն. բայց այս ճիշտ է նաև արդի խոշոր արդյունաբերություն ունեցող երկրների ամբողջության վերաբերմամբ ընդհանրապես, քանի դեռ համաշխարհային շուկան ընդարձակվում է։— Ֆ. Է.}։ ====2) ԿԱՊԻՏԱԼԻ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏԻ ՓՈԽԱՐԿՈՒՄԸ ՓՈՂԻ, ՈՐԸ ՓՈԽԱՏՈՒԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ Է ՎԵՐԱԾՎՈՒՄ.==== Մենք այստեղ քննարկում ենք փողային կապիտալի կուտակումը, որչափով որ նա ո՛չ վաճառականական վարկի ընթացքի կանգառման արտահայտություն է, ո՛չ էլ սակայն մի անտեսման արտահայտություն, լինի սա վերարտադրությամբ զբաղված գործակալների իրոք շրջանառող միջոցների, թե նրանց պահեստակապիտալի տնտեսում, միևնույն է։ Բացի այս երկու դեպքից փողային կապիտալի կուտակումը կարող է առաջ գալ ոսկու արտասովոր առհոսման հետևանքով, ինչպես այդ տեղի ունեցավ 1852 ու 1853 թվերին ավստրալիական ու կալիֆորնիական նոր ոսկու հանքարանների հայտնադործման հետևանքով։ Այս ոսկին ավանդադրվում էր Անգլիայի բանկում։ Ավանդատուները ոսկու փոխարենը վերցնում էին բանկնոտներ, որոնք նորից չէին ավանդադրում ուղղակի բանկիրների մոտ։ Սրա հետևանքով արտակարգորեն ավելանում էր շրջանառող միջոցների քանակությունը (Վեգելինի ցուցմունքը, B. C. 1857, № 1329)։ Բանկն աշխատում էր այս ավանդներն օգտագործել՝ զեղչը 2% իջեցնելով։ Բանկում կուտակված ոսկու մասսան 1853 թվի վեց ամսում բարձրացավ 22—23 միլիոնի։ Փող փոխատրող կապիտալիստների մnտ կուտակումն, ինքնին հասկանալի է, միշտ կատարվում է անմիջաբար փողի ձևով, այնինչ մենք արդեն տեսել ենք, արդյունաբերական կապիտալիստների մոտ իսկական կուտակումն իբրև կանոն տեղի է ունենում վերարտադրողական կապիտալի տարրերի մեծացման միջոցով։ Այսպիսով, վարկի զարգացումն ու փողի փոխատրման գործի վիթխարի համակենտրոնացումը խոշոր բանկերում պետք է ինքնըստինքյան արդեն արագացնեն փոխատրելի կապիտալի կուտակումն իբրև իսկական կուտակումից տարբեր մի ձև։ Հետևաբար, փոխատուական կապիտալի այս արագ զարգացումն իսկական կուտակման մի արգասիք է, որովհետև նա վերարտադրության պրոցեսի զարգացման հետևանք է, իսկ շահույթը, որն այս փողային կապիտալիստների կուտակման աղբյուրն է կազմում, լոկ մի հանուրդ է վերարտադրողների կորզած հավելյալ արժեքից (միաժամանակ՝ '''ուրիշների''' խնայությունների տոկոսների մի մասի յուրացումը)։ Փոխատուական կապիտալը կուտակվում է արդյունաբերողների ու առևտրականների հաշվին միաժամանակ։ Մենք արդեն տեսել ենք, թե ինչպես արդյունաբերական ցիկլի անբարենպաստ փուլերում տոկոսադրույքը կարող է այն աստիճան բարձրանալ, որ ժամանակավորապես կլանի մի քանի հատկապես ձախող պայմանների մեջ դրված ձեռնարկաճյուղերի շահույթն ամբողջովին։ Միաժամանակ ընկնում են պետական ֆոնդերի և ուրիշ արժեթղթերի գները։ Սա այն մոմենտն է, երբ փողային կապիտալիստները մեծաքանակ գնում են այս արժեքազրկված թղթերը, որոնք հետագա փուլերում շուտով էլի բարձրանում են մինչև իրենց նորմալ մակարդակն ու սրանից էլ վեր։ Այն ժամանակ այդ թղթերը նորից ծախծխվում են, և այսպիսով հասարակության փողային կապիտալի մի մասը յուրացվում է։ Թղթերի այն մասը, որը չի ծախծխվում, իր տերերին ավելի բարձր տոկոսներ է բերում, որովհետև գնից ցած է գնվել։ Բայց այն ամբողջ շահույթը, որ կորզում են փողային կապիտալիստները և որը նրանք կապիտալի են ետփոխարկում, նրանք ամենից առաջ դարձնում են փոխատրելի փողային կապիտալ։ Ուսանի վերջինիս կուտակումն իբրև իսկական կուտակումից տարբեր, թեև նրանով պայմանավորված, հանդես է գալիս արդեն, որքան որ խոսքը վերաբերում է միայն փողային կապիտալիստներին, բանկիրներին և այլն, լոկ որպես կապիտալիստների այս առանձին դասակարգի կուտակում։ Եվ փողային կապիտալի կուտակումը պետք է աճի վարկային գործի ամեն մի ընդարձակման հետ, որն ուղեկցում է վերարտադրության պրոցեսի իրական ընդլայնմանը։ Եթե տոկոսադրույքը ցած է կանգնած, ապա փողային կապիտալի այս արժեքազրկումը դիպչում է գլխավորապես ավանդատուներին, բայց ոչ բանկերին։ Բաժնետիրական բանկերի զարգացումից առաջ Անգլիայում բոլոր ավանդների ¾-ը անտոկոս պառկած էին լինում բանկերում։ Եթե հիմա նրանց համար տոկոս է վճարվում, սա առնվագը 1%-ով ավելի պակաս է օրվա տոկոսադրույքից։ Ինչ վերաբերում է փողի կուտակմանը կապիտալիստների մնացած դասակարգերի կողմից, ապա մենք մի կողմ ենք թողնում կապիտալի այն մասը, որը ներդրվում է տոկոսաբեր թղթերի մեջ և կուտակվում է այս ձևով։ Մենք քննարկում ենք սոսկ այն մասը, որն իբրև փոխատրելի փողային կապիտալ շուկա է նետվում։ Մենք այստեղ մեր առջև ունենք նախ շահույթի այն մասը, որը չի ծախսվում որպես եկամուտ, այլ նախանշվում է կուտակելու համար, բայց որի համար արդյունաբերական կապիտալիստները միառժամանակ ոչ մի գործադրույթյուն չեն գտնում իրենց սեփական ձեռնարկության մեջ։ Այս շահույթն անմիջաբար մտնում է ապրանքային կապիտալի մեջ, որի արժեքի մի մասն է կազմում նա և որի հետ իրացվելով, փողի է փոխարկվում։ Եթե շահույթը (մենք առայժմ մի կողմ ենք թողնում վաճառականին, որի մասին առանձին խոսելու ենք) ետ չի փոխարկվում ապրանքային կապիտալի արտադրատարրերի, ապա նա պետք է մի առժամանակ իր գոյությունը շարունակի փողի ձևով։ Այս մասսան աճում է բուն իսկ կապիտալի մասսային զուգընթաց, նույնիսկ շահույթի նորմայի անկման դեպքում։ Այն մասը, որը ծախսվելու է իբրև եկամուտ, աստիճանաբար սպառվում է, բայց միջնակա ժամանակում որպես ավանդ փոխատուական կապիտալ է գոյացնում բանկիրի մոտ։ Այսպիսով ուրեմն, շահույթի մինչև անգամ իբրև եկամուտ ծախսվող մասի աճումն հանդես է գալիս որպես փոխատուական կապիտալի աստիճանական, մշտապես կրկնվող մի կուտակում։ Նույնը պետք է ասել մյուս մասի մասին, որը նախանշված է կուտակման համար։ Հետևաբար, վարկային գործի ու սրա կազմակերպության զարգանալու հետ հենց եկամտի աճումն, այսինքն՝ արդյունաբերական ու առևտրային կապիտալիստների սպառման աճումն արտահայտվում է իբրև փոխատուական կապիտալի կուտակումն։ Եվ այս ճիշտ է բոլոր եկամուտների վերաբերմամբ, որչափով որ նրանք կամաց-կամաց սպառվում են, ուրեմն հողային ռենտայի, իր ավելի բարձր ձևերով հանդես եկող աշխատավարձի, անարտադրողական դասակարգերի եկամուտների և այլոց վերաբերմամբ։ Նրանք բոլորը մի որոշ ժամանակի համար փողային եկամուտի ձև են ընդունում, ուստի և կարող են փոխարկվել ավանդների ու սրանով էլ՝ փոխատուական կապիտալի։ Բոլոր եկամուտների վերաբերմամբ,— նախանշած լինեն սրանք սպառման, թե կուտակման համար, միևնույն է,— քանի որ նրանք գոյություն են ունենում որևէ փողային ձևով, ճիշտ է այն դրույթը, թե դրանք ապրանքային կապիտալի արժեքի՝ փողի փոխարկված մեկ մասն են և ուրեմն իսկական կուտակման արտահայտություն ու հետևանք են, և ոչ թե բուն իսկ արտադրողական կապիտալ։ Եթե մանագործարանատերը իր մանվածքը փոխանակել է բամբակի հետ, իսկ այն մասը, որ եկամուտ է կազմում, փողի հետ, ապա նրա արդյունաբերական կապիտալի իրական կեցությունը մանվածքն է, որն անցել է մանածագործի կամ թե հենց, ասենք, մասնավոր սպառորդի ձեռը, և ընդ սմին մանվածքը,— սա վերարտադրության համար լինի, թե սպառման համար, միևնույն է,— թե՛ կապիտալային արժեքի ու թե նրանում պարունակվող հավելյալ արժեքի կեցությունն է։ Փողի փոխարկված հավելյալ արժեքի մեծությունը կախված է մանվածքում պարունակված հավելյալ արժեքի մեծությունից։ Բայց հենց որ հավելյալ արժեքը փողի է փոխարկված, ապա փողը հանդիսանում է այդ հավելյալ արժեքի արժեքային կեցությունը [das Werthdasein] միայն։ Եվ իբրև այսպիսին նա դառնում է փոխատուական կապիտալի մի մոմենտ։ Սրա համար ուրիշ ոչինչ հարկավոր չէ, բացի նրանից, որ այդ փողը ավանդի փոխարկվի, եթե այն արդեն չի փոխատրվել հենց իր տիրոջ ձեռով։ Իսկ արտադրողական կապիտալի ետփոխարկվելու համար, փողի այդ գումարը պետք է, ընդհակառակը, հասած լինի մի որոշ նվազագույն սահմանի։