<br>
====ԱՆԳԼԻԱՅԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱԼԱՆՍԸ====
Մենակ Հնդկաստանը պետք է 5 միլիոն տուրք վճարի «լավ կառավարման» դիմաց, այնուհետև բրիտանական կապիտալի տոկոսներ ու դիվիդենդներ և այլն, ընդ որում սրա մեջ ամենևին չեն հաշվված այն գումարները, որոնք ամեն տարի Անգլիա են ուղարկվում մասամբ պաշտոնյաների կողմից՝ իբրև իրենց ռոճկի տնտեսումներ, մասամբ էլ անգլիական վաճառականների կողմից՝ իբրև իրենց շահույթների բաժին, որպեսզի Անգլիայում ներդրվեն։ Անգլիական ամեն մի գաղութ միևնույն պատճառներով պետք է շարունակ փողի խոշոր առաքումներ կատարի։ Ավստրալիայի, Արևմտահնդկաստանի, Կանադայի բանկերի մեծամասնությունը բրիտանական կապիտալով է հիմնված, այնպես որ դիվիդենդները պետք է Անգլիայում վճարվեն։ Բացի դրանից՝ Անգլիայի ձեռին նմանապես կան արտասահմանյան,— եվրոպական, Հյուսիսամերիկյան ու Հարավամերիկյան,— պետական շատ արժեթղթեր, որոնցից նա տոկոսներ ունի ստանալու։ Այնուհետև սրան դեռ ավելանում է նրա մասնակցությունն արտասահմանյան երկաթուղիներին, ջրանցքներին, հանքարաններին և այլն՝ համապատասխան դիվիդենդներով։ Այս բոլոր գումարների դիմաց հասանելի վճարառաքումնեըը գրեթե բացառապես արդյունքներով են կատարվում, որոնք ավելցուկ են կազմում անգլիական արտահանության համեմատությամբ։ Մյnւu կողմից այն գումարները, որ Անգլիայից արտասահման են գնում անգլիական արժեթղթերի տերերին, ինչպես և անգլիացիների կողմից արտասահմանում սպառվող գումարները, այդ ստացույթների հետ համեմատած, մի բոլորովին աննշան մեծություն են ներկայացնում։