Changes

Նա շարունակում է պնդել, որ «տոկոսադրույքի բարձր նորման ու գործարանային արդյունաբերության ճնշված դրությունն անհրաժեշտ հետևանքն էին այն '''նյութական''' կապիտալի քչացման, որը կիրառելի էր արդյունաբերական ու վաճառականական նպատակների համար»։ (1604)։ Եվ սակայն գործարանային արդյունաբերության ճնշված դրությունն ամիսներ շարունակ հենց այն էր, որ նյութական ապրանքային կապիտալը գերառատորեն լիքն էր ամբարներում և ուղղակի անվաճառելի էր, ու հենց այս պատճառով նյութական արտադրողական կապիտալն ամբողջովին կամ թե կիսով չափ պարապ պառկած էր մնում, որպեսզի անվաճառելի ապրանքային կապիտալ է՛լ ավելի շատ չարտադրվի։
Իսկ 1857 թվի բանկային հանձնաժողովի առջև նա ասում է. «1844 թվի օրենքի հիմնական դրույթները խստորեն ու ստուգաբար կիրառելու շնորհիվ ամեն բան ընթանում է կանոնավոր ու հեշտ. փողային սիստեմը կայուն է և անխախտ. երկրի ծաղկումն անվիճելի է. հասարակության վստահությունը 1844 թվի օրենքի վերաբերմամբ օրեցօր սաստկանում է։ Եթե հանձնաժողովը նորանոր ապացույցներ է ուզում այն սկզբունքների առողջ լինելու վերաբերմամբ, որոնց վրա հանգչում է այս օրենքը, ու այն բարերար հետևանքների վերաբերմամբ, որոնք ապահովել է նա, ապա ճշմարիտ ու բավարար պատասխանն այս է. նայեցեք շուրջներդ. դիտեցեք մեր երկրի գործերի այժմյան դրությունը, դիտեցեք ժողովրդի գոհությունը, դիտեցեք հասարակության բոլոր դասակարգերի հարստությունն ու ծաղկումը, և այս բոլորն անելուց հետո հանձնաժողովն ի վիճակի կլինի վճռելու, թե արդյոք նա պե՞տք է արգելք լինի մի այնպիսի օրենքի հարատևելուն, որի շնորհիվ նման հաջողությունների ենք հասել» (B. C. 1857, № 4189.)։ Այս ներբողին, որ Օվերստոնը երգեց հանձնաժողովի առջև հուլիսի 14-ին, իբրև դարձյակ պատասխանեց միևնույն տարվա նոյեմբերի 12-ի նամակը, ուղղված բանկի վարչությանը, որով կառավարությունը կախակայում էր 1844 թվի հրաշագործ օրենքը՝ փրկելու համար այն, ինչ որ դեռ կարելի էր փրկել։ ===ԵՐԵՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱԶՆԻՎ ՄԵՏԱՂՆ ՈՒ ՄՈՒՐՀԱԿԱԿՈՒՐՍԸ=== ====I. ՈՍԿԵՊԱՀԵՍՏԻ ՇԱՐԺՈՒՄԸ==== Նեղվածության շրջաններում բանկնոտները կուտակելու վերաբերմամբ պետք է նկատել, որ այստեղ ազնիվ մետաղներից գանձը գոյանում է նույնպես, ինչպես այդ տեղի է ունեցել հասարակության գոյության ամենասկզբնական փուլերի անհանգիստ ժամանակաշրջաններում։ 1844 թվի օրենքը իր ներգործություններով հետաքրքրական է նրանով, որ այդ օրենքն ուզում է երկրում գտնվող ամբողջ ազնիվ մետաղը շրջանառության միջոցների փոխարկել. նա ձգտում է ոսկու տարհոսումը նույնացնել շրջանառության միջոցների սահմանափակմանը, իսկ ոսկու առհոսումը՝ շրջանառության միջոցների ընդարձակմանը։ Բայց օրենքի գործադրման պրակտիկան հենց ընդհակառակի ապացույցը տվեց։ Մի միակ բացասությամբ, որ մենք իսկույն կհիշատակենք, Անգլիայի բանկի շրջանառող բանկնոտների քանակը 1844 թվից հետո երբեք այն մաքսիմումին չի հասել, որ բանկն իրավունք ուներ թողարկելու։ Իսկ 1857 թվի ճգնաժամն ապացուցեց, մյուս կողմից, որ որոշ պարագաներում այս մաքսիմումը բավարար չէ։ 1857 թվի նոյեմբերի 13-ից մինչև 30-ը շրջանառող բանկնոտների գումարը միջին հաշվով օրական 488 830 £-ով գերազանցում էր այս մաքսիմումից (B. A. 1858, էջ XI)։ Օրինական մաքսիմումն այն ժամանակ 14 475 000 £ էր, պլյուս բանկի նկուղներում գտնվող մետաղի պաշարի գումարը։ Ազնիվ մետաղի տարհոսման ու առհոսման վերաբերմամբ պետք է նկատել հետևյալը. '''Առաջին'''. պետք է տարբերել մի կողմից՝ մետաղի զանազան ուղղությամբ շարժվելն այն մարզում, որը ոսկի ու արծաթ չի արտադրում, իսկ մյուս կողմից՝ ոսկու և արծաթի հոսանքն իրենց արտադրության աղբյուրներից տարբեր մյուս երկրները և այս նոր ստացույթի բաշխումը վերջիններիս միջև։ Ռուսական, կալիֆորնյան և ավստրալիական ոսկեհանքարանների ներգործությունից առաջ այս հարյուրամյակի սկզբից առբերումը բավականացնում էր միայն մաշված դրամների փոխարինման համար, սովորական գործածության համար պերճանքի առարկաներ պատրաստելու գործում ու արծաթն Ասիա արտահանելու համար։ Սակայն այն ժամանակվանից դեսը, Ամերիկայի ու Եվրոպայի ասիական առևտրի աճման հետ միասին, արտակարգորեն աճեց ամենից առաջ արծաթի արտահանումը դեպի Ասիա։ Եվրոպայից արտահանված արծաթը մեծ մասամբ փոխարինվում էր ավելադիր ոսկով։ Այնուհետև, նոր առբերված ոսկու մի մասը կլանում էր ներքին փողային շրջանառությունը։ Հաշվում են, որ մինչև 1857 թվականը մոտ 30 միլիոնի ոսկի է ավելադրաբար մտել Անգլիայի ներքին շրջանառության մեջ<ref>Թե այս ինչպես էր ներգործում փողային շուկայի վրա, ցույց են տալիս Նյումարչի հետևյալ վկայությունները. «1509. 1853 թվի վերջերին հասարակության մեջ զգալի երկյուղներ առաջացան, սեպտեմբերին Անգլիայի բանկը իր զեղչը բարձրացրեց երեք անգամ իրար ետևից... հոկտեմբերի առաջին օրերում անհանգստությունն ու խուճապը հասարակության մեջ մի նշանակալից աստիճանի հասան։ Այս երկյուղներն ու այս անհանգստությունը մեծ մասամբ վերացան նոյեմբերի վերջում և գրեթե բոլորովին չքացան այն պարագայի հետևանքով, որ 5 միլիոնի ազնիվ մետաղ եկավ Ավստրալիայից։ Միևնույնը կրկնվեց 1854 թվի աշնանը, երբ հոկտեմբերին ու նոյեմբերին մոտ 6 միլիոնի ազնիվ մետաղ ստացվեց։ Նույնը կրկնվեց 1855 թվի աշնանը, որը հայտնի է իբրև հուզմունքի ու անհանգստության մի ժամանակաշրջան, երբ մոտ 8 միլիոնի ազնիվ մետաղ եկավ սեպտեմբեր, հոկտեմբեր ու նոյեմբեր ամիսներին։ 1856 թվի վերջերին տեսնում ենք նույն երևույթի կրկնումը։ Կարճ ասած՝ ես կարող էի լիովին դիմել հանձնաժողովի գրեթե ամեն մի անգամի փորձին, ստուգելու համար, թե մենք արդեն սովորույթ չե՞նք դարձրել ֆինանսական յուրաքանչյուր նեղվածության դեպքում բնական ու լիակատար փրկություն փնտրել ոսկով բեռնված նավի գալուստի մեջ»։<br>* Առևտրային ճգնաժամի խնդիրները քննարկող լորդերի պալատի գաղտնի հանձնաժողով։— '''Խմբ.'''։</ref>։ Այնուհետև, 1844 թվից դեսը, մետաղի պահեստների միջին մակարդակը բարձրացավ Եվրոպայի ու Հյուսիսային Ամերիկայի բոլոր կենտրոնական բանկերում։ Միևնույն ժամանակ երկրի ներքին փողային շրջանառության աճումը այն հետևանքն ունեցավ, որ խուճապն անցնելուց հետո, նրան հաջորդող հանդարտության պարբերաշրջանում, բանկային պահեստն արդեն ավելի արագ էր աճում՝ երկրի ներքին շրջանառության միջից դուրս շպրտված ու անշարժացված ոսկեդրամի մի խոշոր գումար գոյանալու հետևանքով։ Վերջապես նոր ոսկեհանքարանների հայտնագործումներից դեսը ազնիվ մետաղների գործածությունը պերճանքի առարկաների համար շատացավ աճած հարստության հետևանքով։ '''Երկրորդ'''. ոսկի ու արծաթ չարտադրող երկրների միջև ազնիվ մետաղը տարհոսում է և առհոսում. միևնույն երկիրը միշտ ներմուծում է այդ մետաղները և նույնպես միշտ էլ արտահանում է։ Շարժման՝ դեպի այս կամ թե այն կողմը գերակշռելն է միայն, որը վճռում է, թե վերջիվերջո տարհոսո՞ւմ, թե՞ առհոսումն է տեղի ունենում, որովհետև սոսկ տատանվող ու հաճախ զուգահեռ շարժումները մեծ մասամբ չեզոքացնում են իրար։ Բայց հենց այս պատճառով էլ, քանի որ հաշվի են առնում միայն շարժման այս հետևանքը, երկու շարժումների մշտականությունն ու ընդհանրապես զուգահեռ ընթացքն անտեսվում է։ Այս երևույթը լոկ այնպես է ըմբռնվում միշտ, որ իբր թե ազնիվ մետաղների հավելյալ ներմուծում ու հավելյալ արտահանումն ապրանքների ներմուծման ու արտահանման հարաբերության ներգործություն ու արտահայտություն են միայն, մինչդեռ նրանք միաժամանակ ազնիվ մետաղի ներմուծման ու արտահանման հարաբերության արտահայտություն են՝ ապրանքային առևտրից անկախ։ '''Երրորդ'''. ներմուծման գերակշռումն արտահանումից, ու ընդհակառակը, չափվում է ընդհանրապես կենտրոնական բանկերում եղած մետաղապահեստի ավելանալովն ու պակասելովը։ Թե այս աստիճանացույցը որքան շատ կամ որքան քիչ է ճշգրիտ, ամենից առաջ ի հարկե կախված է նրանից, թե որքան է կենտրոնացված բանկային գործն ընդհանրապես։ Որովհետև սրանից է կախված այն, թե այսպես կոչված ազգային բանկում ամբարված ազնիվ մետաղը որ աստիճան է ներկայացնում մետաղի ազգային պաշարն ընդհանրապես։ Բայց եթե ենթադրենք, որ այս այսպես է, այնուամենայնիվ աստիճանացույցը ճշգրիտ չէ, որովհետև որոշ պարագաներում ավելադիր ներմուծումը կլանվում է երկրի ներքին շրջանառության կողմից ու ոսկու և արծաթի աճող գործադրումով պերճանքի առարկաների համար, և ապա այն պատճառով, որ ավելադիր ներմուծման բացակայության դեպքում ներքին շրջանառությունը կարող է դուրս կորզել ոսկե դրամների մի մասը, և հետևապես մետաղի պաշարը կարող է նվազել, այնինչ արտահանումը միաժամանակ չի ընդարձակվի։ '''Չորրորդ'''. մետաղի արտահանումը տարհոսման (drain) կերպարանք է ընդունում, եթե նվազման հանգող շարժումը երկար ժամանակ է տևում, այնպես որ նվազումը ներկայանում է իբրև շարժման տենդենց, և բանկի մետաղապահեստը նշանակալից չափով իջնում է իր միջին մակարդակից ներքև, մինչև որ հասնում է այս պահեստի միջին մինիմումին։ Այս վերջինը սահմանվում է ավելի կամ պակաս չափով քմահաճորեն, որովհետև բանկնոտների և այլոց կանխիկ վճարման փոխգոցման չափը որոշող օրենսդրությունը յուրաքանչյուր առանձին դեպքում տարբեր է լինում։ Քանակային այն սահմանների մասին, որոնց կարող է հասնել մի այսպիսի տարհոսում Անգլիայում, Նյումարչն ասում է 1857 թվի B. A.-ի առջև, վկայություն № 1494. «Ելնելով փորձից, պետք է շատ անհավանական համարել, որ արտասահմանյան գործերի որևէ տատանման հետևանքով մետաղի տարհոսումը կարող է գերազանցել 3 կամ 4 միլիոն £-ից։ 1847 թվին Անգլիայի բանկի ոսկեպահեստի ամենացած մակարդակը հոկտեմբերի 23-ին էր՝ 1846 թվի դեկտեմբերի 26-ի համեմատությամբ 5 198 156 £-ով պակաս ու 1846 թվի (օգոստոսի 29-ի) ամենաբարձր մակարդակի համեմատությամբ 6 453 478 £-ով պակաս։ '''Հինգերորդ'''. այսպես կոչված ազգային բանկի մետաղապահեստը երեք տեսակի նախանշում ունի, ընդ որում այդ նախանշումը մեաաղապահեստի մեծության միակ կարգավորիչը չէ ամենևին, քանի որ նա կարող է աճել ներքին կամ արտաքին գործարքների սոսկ կաղալու հետևանքով։ Այդ նախանշումներն են. 1) Պահեստային ֆոնդեր՝ միջազգային վճարումների համար, մի խոսքով՝ համաշխարհային փողի պահեստային ֆոնդեր։ 2) Պահեստային ֆոնդեր երկրի ներքին մետաղե շրջանառության համար, որը փոփոխակի ընդարձակվում ու սեղմվում է։ 3) Պահեստային ֆոնդեր ավանդների վճարման ու բանկնոտների փոխարկելիության համար — մի բան, որը կապված է բանկային ֆունկցիաների հետ և ոչ մի առնչություն չունի փողի որպես unսկական փողի ֆունկցիաների հետ։ Ուստի նա կարող է փոփոխվել նաև այն պայմանների հետևանքով, որոնք ազդում են այս երեք ֆունկցիաներից ամեն մեկի վրա, ուրեմն կարող է փոփոխվել իբրև միջազգային ֆոնդ՝ վճարման բալանսի ազդեցության հետևանքով, ինչ պատճառներ էլ որ որոշելիս լինեն այս, և ինչ էլ որ լինի նրա հարաբերությունն առևտրային բալանսի նկատմամբ. իբրև երկրի ներքին մետաղե շրջանառության պահեստային ֆոնդ՝ այդ նույն շրջանառության ընդարձակման կամ կծկվելու հետևանքով։ Երրորդ ֆունկցիան — երաշխավորության ֆոնդի ֆունկցիան — թեև չի որոշում մետաղապահեստի ինքնակա շարժումը, բայց ներգործում է երկակի կերպով։ Եթե բանկնոտներ են թողարկվում, որոնք երկրի ներքին շրջանառության մեջ փոխարինում են մետաղե փողը (ուրեմն նաև արծաթե դրամն այն երկրներում, որտեղ արծաթն արժեքի չափանիշ է), ապա երկրորդ կետում նշված պահեստաֆոնդի ֆունկցիան վերանում է։ Եվ ազնիվ մետաղի մի մասը, որը հիշյալ ֆունկցիային է ծառայել, հարատևորեն կհոսի դեպի արտասահման։ Այս դեպքում մետաղե փողը բանկից դուրս չի հանվում երկրի ներքին շրջանառության համար, և միաժամանակ ավելորդ է դառնում մետաղապահեստի պարբերական ուժեղացումը՝ շրջանառության մեջ գտնվող և դրամի վերածված մետաղի մի մասի անշարժացման միջոցով։ Այնուհետև. եթե ամեն պարագայում պետք է մետաղի պահեստի մի որոշ մինիմում պահվի ավանդների վճարման ու բանկնոտների փոխարկելիության համար, ապա սա յուրահատուկ կերպով է ազդում ոսկու տարհոսման ու առհոսման հետևանքների վրա. նա ներգործում է պահեստի այն մասի վրա, որ բանկը պարտավոր է պահելու ամեն պարագայում, կամ թե այն մասի վրա, որից իբրև անօգուտ մասից բանկն ուրիշ ժամանակ պետք է ձգտեր ազատվել։ Զուտ մետաղե շրջանառության ու բանկային գործի համակենտրոնացման պայմաններում բանկը իր մետաղի պահեստը նույնպես պետք է որպես երաշխիք նկատեր իր ավանդները վճարելու համար, և մետաղի տարհոսման դեպքում կարող էր նույնպիսի խուճապ առաջանալ, ինչպես որ այդ տեղի ունեցավ 1857 թվին Համբուրգում։ '''Վեցերորդ'''. բացի 1837 թվականից, իսկական ճգնաժամը միշտ պայթում էր մուրհակակուրսի շրջադարձից հետո միայն, այսինքն՝ հենց որ ազնիվ մետաղի ներմուծումը նորից գերակշռություն էր ձեռք բերում արտահանության նկատմամբ։ 1825 թվին իսկական կրախը վրա հասավ այն բանից հետո, երբ ոսկու տարհոսումը դադարել էր։ 1839 թվին ոսկու տարհոսում տեղի ունեցավ՝ առանց կրախի հասնելու։ 1847 թվին ոսկու տարհոսումը դադարեց ապրիլին, իսկ կրախը վրա հասավ հոկտեմբերին։ 1857 թվին ոսկու տարհոսումը դեպի արտասահման դադարել էր նոյեմբերի սկզբից. հետո միայն նոյեմբերին պայթեց կրախը։ Առանձնապես որոշակի այս երևան է գալիս 1847 թվի ճգնաժամում, երբ ոսկու տարհոսումն ապրիլին արդեն դադարեց՝ առաջ բերելով համեմատաբար մեղմ նախնական ճգնաժամ [Vorkrise], և հետո, հոկտեմբերին միայն, պայթեց իսկական արդյունաբերական ճգնաժամը [Geschaftskrise]։ Ստորև բերվող վկայությունները տրված են Secret Committee of the House of Lords on Commercial Distress* [''Տես ՞՞՞ ծան. հետո''] 1848-ի առջև վկայացուցմունքները (evidence) տպագրվեցին միմիայն 1857 թվին (մեջ ենք բերել նաև իբրև C. D. 1848/57)։ Տուկի վկայությունները։ 1847 թվի ապրիլին առաջ եկավ նեղվածություն, որը, խստորեն ասած, համազոր էր խուճապի, բայց համեմատաբար կարճ տևողություն ունեցավ, և նրան ուղեկից չեղան շատ թե քիչ խոշոր առևտրային սնանկություններ։ Հոկտեմբերին նեղվածությունը շատ ավելի ինտենսիվ էր, քան որևէ մի մոմենտի ապրիլին, ըստ որում չլսված թվով առևտրային սնանկություններ տեղի ունեցան (2196)։— Ապրիլին մուրհակակուրսերը, հատկապես Ամերիկայի նկատմամբ, մեզ կանգնեցրին այն անհրաժեշտության առաջ, որ ոսկու մի նշանակալից քանակ արտահանենք՝ արտակարգորեն խոշոր ներմուծումը վճարելու համար. բանկն անչափ բռնի մի լարումով միայն կանգնեցրեց ոսկու տարհոսումը և վեր մղեց կուրսը (2197)։— Հոկտեմբերին մուրհակակուրսերն Անգլիայի համար նպաստավոր էին (2198)։— Մուրհակակուրսերում շրջադարձն սկսվեց ապրիլի երրորդ շաբաթվա մեջ (3000)։—Նրանք տատանվում էին հուլիսին ու օգոստոսին. օգոստոսի սկզբից նրանք միշտ նպաստավոր էին Անգլիայի համար (3001)։— Օգոստոսին ոսկու տարհոսումն առաջ եկավ ներքին շրջանառության համար արվող պահանջարկից։ Մորրիսը, Անգլիայի բանկի կառավարիչը. Թեև 1847 թվի օգոստոսից դեսը մուրհակակուրսն Անգլիայի համար նպաստավոր էր դարձել և այս պատճառով ոսկու ներմուծումս էր տեղի ունեցել, այնուամենայնիվ բանկում մետաղապաշարը պակասեց։ «2 200 000 £ ոսկով բանկից ելնելով մտան երկրի մեջ՝ ներքին պահանջարկի հետևանքով» (137)։ Այս բացատրվում է մի կողմից նրանով, որ ավելի շատ բանվորներ զբաղմունք էին գտնում երկաթուղային կառուցումների մեջ, մյուս կողմից նրանով, որ «բանկիրները ցանկանում էին իրենց սեփական ոսկեպահեստն ունենալ ճգնաժամի ժամանակաշրջանnւմ» (147)։ Պալմերը, Անգլիայի բանկի նախկին կառավարիչն ու 1811 թվականից նրա դիրեկտորը. «684. 1847 թվի ապրիլի կեսից մինչև 1844 թվի բանկային օրենքի կախակայման օրը տևած ամբողջ պարբերաշրջանում մուրհակակուրսերը նպաստավոր էին Անգլիայի համարի»։ Հետևաբար, մետաղի տարհոսումը, որը 1847 թվի ապրիլին ինքնուրույն փողային խուճապ է առաջ բերում, այստեղ, ինչպես և միշտ, հանդես է գալիս լոկ որպես ճգնաժամի կարապետը և արդեն դեպի շրջադարձ է դիմել նախքան այդ ճգնաժամի պայթելը։ 1839 թվին գործերի մեծ ճնշման ժամանակ մետաղի շատ զորեղ տարհոսում տեղի ունեցավ — հացահատկի և այլոց վճարման համար — բայց առանց ճգնաժամի ու փողային խուճապի։ '''Յոթերորդ'''. հենց որ ընդհանրական ճգնաժամերը հանգչում են, ոսկին ու արծաթը — մի կողմ թողած նոր ազնիվ մետաղների առհոսումն իրենց արտադրության երկրներից — նորից բաշխվում են տարբեր երկրների միջև այն համամասնություններով, որով նրանք գոյություն ունեին իբրև այդ երկրների առանձին գանձ՝ սրանց հավասարակշիռ կացության ժամանակ։ Այլ անփոփոխ հանգամանքներում գանձի հարաբերական մեծությունն ամեն մի երկրում որոշվում է համաշխարհային շուկայում այդ երկրի ունեցած գերով։ Այն երկրից, որը ազնիվ մետաղի, ավելի մեծ պաշար ունի, քան նրա նորմալ բաժինն է, ազնիվ մետաղը տարհոսում է դեպի ուրիշ երկրներ. առհոսման ու տարհոսման այս շարժումնները լոկ վերականգնում են գանձի սկզբնական բաշխումը տարբեր ազգերի միջև։ Այս վերաբաշխումը սակայն տեղի է ունենում տարբեր հանգամանքների ներգործությամբ, որոնք կհիշատակվեն մուրհակակուրսերը քննարկելիս։ Հենց որ նորմալ բաշխումը նորից վերականգնվում է, այս կետից դենն ահա հանդես է գալիս ազնիվ մետաղի քանակի նախ աճումը և ապա նրա նոր տարհոսումը։ {Ըստինքյան հասկանալի է, որ այս վերջին դրույթը վերաբերում է Անգլիային միայն, իբրև համաշխարհային փողային շուկայի խոշորագույն կենտրոնին։— Ֆ. Է.} '''Ութերորդ'''. մետաղի տարհոսումները մեծ մասամբ արտասահմանյան առևտրի դրության մեջ կատարվող փոփոխության հայտանիշն են, և այս փոփոխությունը իր հերթին մի նախագուշակ է այն բանի, որ իրերի ընդհանուր դրությունը նորից հասունանում է ճգնաժամի համար<ref>Նյումարչի ասելով, ոսկու տարհոսումը դեպի արտասահման կարող է ծագել երեք կարգի հանգամանքներից, այն է՝ 1) զուտ առևտրային պատճառներից, այսինքն եթե ներմուծումն ավելի մեծ է եղել, քան արտահանումը, ինչպես 1836 ու 1844 թվերի միջև, և դարձյալ նորից 1847 թվին, երբ հացահատկի ներմուծումը առանձնապես մեծ է եղել 2) միջոցներ հայթայթելու անհրաժեշտությունից՝ արտասահմանում անգլիական կապիտալ ներդրելու համար, ինչպես 1857 թվին՝ Հնդկաստանում երկաթուղիներ կառուցելու համար, և 3) կապիտալը արտասահմանում վերջնականապես ծախսելու հետևանքով. ինչպես այդ տեղի ունեցավ 1853 և 1854 թվերին՝ Արևելքում մղվող պատերազմի ծախսը ծածկելու համար։</ref>։ '''Իններորդ'''. վճարման բալանսը կարող է Ասիայի համար նպաստավոր և Եվրոպայի ու Ամերիկայի համար աննպաստ լինել<ref>1918. Նյումարչ. «Եթե դուք Հնդկաստանն ու Չինաստանը միասին վերցնեք, հաշվի առնեք Հնդկաստանի ու Ավստրալիայի միջև տեղի ունեցած առևտրապտույտները և Չինաստանի ու Միացյալ Նահանգների միջև կատարվող է՛լ ավելի կարևոր առետրապտույտները,— իսկ այu դեպքերում առևտրային կապերը երեքկողմանի են լինում, և հաշվեհարդարը տեղի է ունենում մեր միջնորդությամբ...— ապա կպարզվի, որ առևտրային բալանսը ոչ միայն ի վնաս Անգլիայի էր, այլև ի վնաս Ֆրանսիայի ու Միացյալ Նահանգների։— (B. A. 1857)։</ref>։ <br><TABLE border = 0 width="128px" align=center> <TR> <TD style='border-top:solid windowtext 1.0pt;'></TD> </TR></TABLE><br> Ազնիվ մետաղի ներմուծումը տեղի է ունենում առավելապես երկու մոմենտում։ Մի կողմից՝ ցած տոկոսադրույքի աոաջին փուլում, որը հաջորդում է ճգնաժամին և արտադրության սահմանափակման արտահայտություն է, և հետո երկրորդ փուլում, երբ տոկոսադրույքը բարձրանում է, բայց դեռ չի հասել իր միջին բարձրությանը։ Այս այն փուլն է, երբ կապիտալների ետհոսումները հեշտ են կատարվում, վաճառականական վարկն առատ է, և ուրեմն փոխատուական կապիտալի նկատմամբ եղած պահանջարկն ավելի դանդաղ է աճում, քան տեղի է ունենում արտադրության ընդարձակումը։ Երկու փուլերում էլ, երբ փոխատուական կապիտալը համեմատաբար առատ է, տոկոսադրույքի վրա և սրանով էլ ամբողջ գործի ընթացքի վրա պետք է նշանավոր չափով ներգործի այն կապիտալի հավելութային առհոսումը, որը գոյություն ունի ոսկու և արծաթի ձևով, ուրեմն այնպիսի ձևով, որով նա կարող է ամենից առաջ գործել միայն իբրև փոխատուական կապիտալ։ Մյուս կողմից. ազնիվ մետաղի տարհոսում, շարունակական սաստիկ արտահանումն է տեղի ունենում, երբ կապիտալի ետհոսումը դանդաղել է, շուկաները գերալցված ենք և վարկի շնորհիվ է միայն, որ դեռ կանգուն է պահվում երևութական ծաղկումը, հետևաբար երբ արդեն գոյություն ունի մի շատ սաստկացած պահանջարկ փոխատուական կապիտալի նկատմամբ, և ըստ այնմ տոկոսադրույքն էլ առնվազն իր միջին բարձրության է հասել։ Հենց ազնիվ մետաղի տարհոսման մեջ արտացոլվող այս հանգամանքներում նշանավոր չափով սաստկանում է մի այնպիսի ձև ունեցող կապիտալի շարունակական դուրսկորզումը, որով նա ուղղակի գոյություն է ունենում իբրև փոխատրելի փողային կապիտալ։ Այս պետք է ուղղակի ներգործի տոկոսադրույքի վրա։ Բայց տոկոսադրույքի բարձրացումը վարկային գործարքները սահմանափակելու փոխարեն ընդլայնում է սրանք և նպաստում սրանց բոլոր օժանդակ միջոցների գերլարմանր։ Ուստի այս պարբերաշրջանը նախորդում է կրախին։ Նյումարչին հարցնում են (B. A. 1857). «1520. Ուրեմն շրջանառող մուրհակների գումարը ավելանո՞ւմ է տոկոսադրույքի հետ միասին։— Այդպես է երևում։— 1522. Հանդարտ, սովորական ժամանակներում գլխավոր մատյանը փոխանակության իրական գործիքն է. բայց երբ դժվարություններ են ծագում, երբ, օրինակ, այն պարագաներում, որ ես հիշատակել եմ վերևում, բանկի զեղչանորման բարձրանում է... այն ժամանակ գործարքները ինքնըստինքյան վեր են ածվում մուրհակներ դուրս գրելուն, այս մուրհակները միայն ավելի պիտանի են կնքված գործարքների համար օրինական ապացույցի դեր կատարելու, այլև շատ հարմար են հետագա գնումներ անելու համար և ամենից առաջ գործածելի են իբրև վարկամիջոց՝ կապիտալ ստանալու համար»։— Սրան ավելանում է դեռ հետևյալ հանգամանքը. հենց որ քիչ թե շատ սպառնալից պայմաններում բանկը իր զեղչանորման բարձրացնում է,— որով միաժամանակ հավանական է դառնում, որ բանկը իր կողմից ղեղչվելիք մուրհակների ընթացաժամանակը սահմանափակման է ենթարկելու,— ընդհանրական երկյուղ է առաջ գալիս, թե այս դրությունը կընթանա crescendo [արագորեն բարձրանալով]։ Ուստի յուրաքանչյուր ոք, և ամենից առաջ վարկի ասպետը, հանում է զեղչել ապագան [die Zukunft zu diskontieren] և տվյալ րոպեին որքան կարելի է ավելի շատ վարկային միջոցներ ունենալ իր տնօրինության տակ։ Վերը շարադրված հիմունքներից ելնելով, գտնում ենք ուրեմն, որ թե ներմուծված ու թե արտահանված ազնիվ մետաղի սոսկ քանակը ներգործում է ոչ իբրև այսպիսին, այլ նա ներգործում է առաջին՝ ազնիվ մետաղի որպես փողի ձև ունեցող կապիտալի մասնահատուկ բնույթի շնորհիվ և երկրորդ՝ նա ներգործում է այն փետուրի նման, որը կշռաթաթի մեջ գտնվող ծանրության վրա ավելացվելով՝ բավական է լինում տատանվող կշռաթաթը վերջնականորեն մի կողմի վրա թեքելու, ներգործում է այն պատճառով, որ նա հանդես է դալիս այնպիսի հանգամանքներում, երբ դեպի այս կամ այն կողմը կատարվող որևէ ավելացում վճռական նշանակություն է ունենում։ Առանց այս ներգործող մոմենտների բոլորովին անհասկանալի կլիներ, թե ինչպես, ասենք, 5—8 միլիոն £ ոսկու տարհոսումը կարող էր քիչ թե շատ նշանավոր ներգործություն ունենալ, իսկ մինչայժմյան փորձի համաձայն, տարհոսումն այս սահմաններից դուրս չի գալիս, կապիտալի այս չնչին շատացումը կամ քչացումը, որն Անգլիայում միջին հաշվով շրջանառող 70 միլիոն £ ոսկու համեմատությամբ անգամ աննշան է թվում, իրոք անհայտացմանը մոտեցող մի չնչին մեծություն է անգլիականի ծավալն ունեցող մի արտադրության մեջ<ref>Տես, օրինակ, Վեգելինի ծիծաղելի պատասխանը, որտեղ նա ասում է, թե տարհոսած 5 միլիոն ոսկին նշանակում է կապիտալի քչացում նույն գումարով և սրանով ուզում է բացատրել այնպիսի երևույթներ, որոնք գների անհունորեն ավելի խոշոր բարձրացումների կամ անկումների ժամանակ, իսկական արդյունաբերական կապիտալի ընդարձակվելու կամ կծկվելու ժամանակ հանդես չեն գալիս։ Մյուս կողմից՝ պակաս ծիծաղելի չէ, երբ վարձում են այս երևույթներն ուղղակի բացատրել որպես իրական կապիտալի (սրա նյութեղեն տարրերի կողմից քննած) մասսայի ընդարձակվելու, կամ կծկվելու հայտանիշներ։</ref>։ Բայց վարկային սիստեմի ու բանկային սիստեմի զարգացումն է հենց, որը մի կողմից ձգտում է փողային ամեն մի կապիտալ արտադրությանը ծառայեցնել (կամ, որ միևնույնին է հանգում, ձգտում է փողային ամեն մի եկամուտ կապիտալի վերածել) և որը մյուս կողմից ցիկլի որոշ փուլում մետաղապահեստը մի այնպիսի մինիմումի է հասցնում, որով սա իրեն բաժին ընկնող ֆունկցիաներն այլևս չի կարողանում կատարել,— զարգացած այս վարկային սիստեմն ու բանկային սիստեմն է հենց, որ առաջ է բերում ամբողջ օրգանիզմի այս գերզգայունությունը։ Արտադրության ավելի պակաս զարգացած աստիճաններում գանձի քչացումը կամ շատացումը իր միջին չափի նկատմամբ՝ համեմատաբար նշանակություն չունեցող բան է։ Նմանապես և, մյուս կողմից, ոսկու նույնիսկ մի շատ նշանավոր տարհոսում համեմատաբար չնչին ներգործություն է ունենում, եթե նա հանդես է գալիս արդյունաբերական ցիկլի ոչ կրիտիկական պարբերաշրջանում։ Տվյալ պարզաբանության ժամանակ մենք անտեսել ենք այն դեպքերը, երբ մետաղի տարհոսումը վրա է հասնում անբերության և այլոց հետևանքով։ Այստեղ արտադրության հավասարակշռության խոշոր ու հանկարծական խախտումը, որի արտահայտությունն է ոսկու, տարհոսումը, իր ներգործության հետագա պարզաբանության կարիք չունի։ Այս ներգործությունն այնքան ավելի ուժեղ է, որքան ավելի է այսպիսի խախտումը հանդես գալիս մի այնպիսի պարբերաշրջանում, երբ արտադրությունը գործում է բարձր ճնշման տակ։ Այնուհետև մենք մի կողմ ենք թողել մետաղապահեստի ֆունկցիան իբրև բանկնոտների փոխարկելիության երաշխիքի ու ամբողջ վարկային սիստեմի առանցքի։ Կենտրոնական բանկը վարկային սիստեմի առանցքն է։ Իսկ մետաղապահեստը իր հերթին բանկի առանցքն է<ref>Նյումարչը (B. A. 1857) ասում է. «1304. Անգլիայի բանկի մետաղապահեստը հիրավի... այն կենտրոնական պաշարն է կամ կենտրոնական մետաղագանձը, որի հիման վրա տարվում է երկրի առևտրաարդյունաբերական ամբողջ գործը։ Նա, այսպես ասած, այն առանցքն է, որի շուրջը պետք է պտտվի երկրի ամբողջ տնտեսական կյանքը. երկրի մյուս բոլոր բանկերն Անգլիայի բանկը նկատում են իբրև այն կենտրոնական գանձարանը կամ պահեստամբարը, որից նրանք քաղելու են հնչուն դրամի իրենց պաշարը, և արտասահմանյան մուրհակակուրսի ներգործությունը միշտ ընկնում է հենց այս գանձարանի ու այս պահեստամբարի վրա»։</ref>։ Վարկային սիստեմի փոխարկվելր մոնետար սիստեմի անհրաժեշտություն է, ինչպես արդեն ներկայացրել եմ I գրքում, III գլուխ, վճարամիջոցների խնդիրը քննարկելիս։ Որ իրական հարստության մեծագույն զոհեր են հարկավոր՝ կրիտիկական մոմենտում մետաղե բազիսը պահպանելու համար, այս խոստովանել է ինչպես Տուկն, այնպես էլ Լոյդ-Օվերստոնը։ Վեճը պտտվում է մի պլյուսի կամ մինուսի շուրջը և այդ անխուսափելիության նկատմամբ ավելի կամ պակաս չափով ռացիոնալ վերաբերմունք ունենալու շուրջը միայն<ref>«Այսպիսով ուրեմն, գործնականորեն նրանք երկուսն էլ, Տուկն ու Լոյդը, ոսկու նկատմամբ եղած չափազանց մեծ պահանջարկը թուլացնելու համար կձգտեին՝ տոկոսադրույքի բարձրացման ու կապիտալի փոխատվությունների քչացման միջոցով վարկերը վաղօրոք սահմանափակել։ Միայն թե Լոյդը իր պատրանքներով առաջ է բերում նեղություն պատճառող ու նույնիսկ վտանգավոր {օրենսդրական} սահմանափակումներ ու հրամանագրեր» («Economist», 1847, էջ 1417)։</ref>։ Մետաղի մի որոշ, ամբողջ արտադրության համեմատությամբ աննշան քանակ որպես ամբոջջ սիստեմի առանցք է ճանաչվում։ Այստեղից էլ ծագում է թեորիական սիրուն դուալիզմը,— դեռ մի կողմ թողած նրա սարսափելի դրսևորումները ճգնաժամերի ժամանակ, երբ նա հանդես է գալիս իր այս բնույթով, որպես «առանցք»։ Քանի դեռ լուսավորված տնտեսագիտությունը «կապիտալի մասին» խոսում է ex professo [մասնագիտորեն, ելնելով գիտական հիմունքներից], նա մեծագույն արհամարհանքով է նայում ոսկու և արծաթի վրա իբրև կապիտալի մի ձևի վրա, որն իրոք զուրկ է որևէ նշանակությունից և վերին աստիճանի անօգտակար է։ Հենց որ նա բանկային գործի մասին է խոսում, ապա ամեն ինչ շուռ է գալիս, և ոսկին ու արծաթը դառնում են կապիտալ par excellence [գերազանցորեն], որի պահպանման համար պետք է զոհաբերվի կապիտալի ու աշխատանքի ամեն մի ուրիշ ձև։ Արդ, ոսկին ու արծաթն ինչո՞վ են տարբերվում հարստության մյուս տեսակներից [Gestalten]։ Ոչ թե արժեքի մեծությամբ, որովհետև սա որոշվում է նրանց մեջ առարկայացած աշխատանքի քանակով։ Նրանք տարբերվում են իբրև հարստության ինքնակա մարմնացումներ, իբրև նրա '''հասարակական''' բնույթի արտահայտություններ։ {Հասարակության հարստությունը գոյություն ունի լոկ որպես հարստություն առանձին անհատների, որոնք նրա մասնավոր սեփականատերերն են։ Այս հարստությունը նրանով է պահպանում իր հասարակական բնույթը, որ այս առանձին անհատներն իրենց պահանջմունքները բավարարելու համար միմյանց հետ փոխանակում են որակով տարբեր սպառողական արժեքներ։ Կապիտալիստական արտադրության պայմաններում նրանք կարող են այս կատարել միմիայն փողի միջոցով։ Այսպիսով, լոկ փողի միջոցով է, որ աոանձին անհատների հարստությունն իրականանում է որպես հասարակական հարստություն. փողի մեջ, այս իրի մեջ է մարմնացած այս հարստության հասարակական բնությունը։— Ֆ. Է.}։ Հետևաբար, նրա այս հասարակական կեցությունը երևան է գալիս իբրև անդրկողմյան [Jenseits], որպես իր, առարկա, ապրանք՝ հասարակական հարստության իրական տարրերի կողքին ու սրանցից դուրս։ Քանի դեռ արտադրությունը նորմալ է ընթանում, այս մոռացվում է։ Վարկն իբրև հարստության նույնպես հասարակական ձև դուրս է քշում փողը և բռնագրավում է նրա տեղը։ Արտադրության հասարակական բնույթի նկատմամբ եղած վստահության շնորհիվ է, որ արդյունքների փողային ձևը երևան է գալիս իբրև լոկ վաղանցուկ ու իդեական մի բան, իբրև սոսկ պատկերացում։ Բայց հենց որ վարկը խարխլվում է,— իսկ այս փուլն անհրաժեշտորեն միշտ մտնում է արդի արդյունաբերության ցիկլի մեջ,— ապա ամեն իրական հարստություն պետք է իսկապես ու հանկարծակի վերածվի փողի, ոսկու և արծաթի, մի խելագար պահանջ, որը սակայն անհրաժեշտորեն բուն իսկ կապիտալիստական սիստեմից է բխում։ Ընդ սմին այն ամբողջ ոսկին ու արծաթը, որը պիտի բավարարություն տա այս վիթխարի պահանջներին, հազիվ մի քանի միլիոն է կազմում բանկի նկուղներում<ref>«Դուք լիովին համաձայն եք, որ ոսկու պահանջարկը կերպափոխելու ուրիշ ոչ-մի ճանապարհ չկա, քան տոկոսադրույքի բարձրացումը։— Չեպմենը {Խոշոր billbroker-ների՝ Օվերենդ, Գարնեյ և ընկ. ֆիրմայի կոմպանյոնը} պատասխանում է. Իմ կարծիքն այդ է։ Եթե մեր ոսկու պաշարը նվազում է մինչև մի որոշ կետ, ապա ամենալավն այն կլինի, որ մենք իսկույն ահազանգ հնչեցնենք և ասենք, մենք դեպի անկում ենք դիմում, և ով որ ուզում է ոսկին արտասահման ուղարկել, այս պետք է իը սեփական ռիսկով անի»։— B. A. վկայություն № 5057։<br>* Արևելահնդկական ընկերության վարչությունը.— '''Խմբ.'''։</ref>։ Այսպիսով ուրեմն այն հանգամանքը՛ որ արտադրությունը հասարակական վերահսկությանն իրոք ենթակա չէ որպես հասարակական արտադրություն, ոսկու տարհոսման ներգործությունների մեջ ակնառու երևան է գալիս այն ձևով, որ հարստության հասարակական ձևը գոյություն ունի նրանից անկախ ու նրանից դուրս, որպես մի իր։ Այս կողմից կապիտալիստական սիստեմն իրոք նման է արտադրության նախկին սիստեմներին, որչափով որ սրանք ապրանքային առևտրի ու մասնավոր փոխանակության վրա էին հիմնվում։ Բայց այդ երևույթը միմիայն կապիտալիստական սիստեմի մեջ է հանդես դալիս անհեթեթ հակասության ու անմտության ամենից ակնառու և ամենահրեշավոր ձևով, որովհետև՝ 1)կապիտալիստական սիստեմում ամենալիակատար կերպով է վերացված [aufgehoben ist] անմիջական սպառողական արժեքի համար կատարվող, արտադրողների սեփական գործածության համար կատարվող արտադրությունը, հետևաբար հարասությունը գոյություն ունի որպես հասարակական մի պրոցես միայն, որն արտահայտվում է իբրև արտադրության ու շրջանառության խառնահյուսում. 2) որովհետև վարկային սիստեմի զարգանալով կապիտալիստական արտադրությունը անընդհատ ձգտում է վերացնելու այս մետաղյա սահմանապատնեշը,— որը հարստության ու սրա շարժման իրեղեն ու երևակայական սահմանապատնեշն է միաժամանակ,— բայց միշտ նորից ու նորից ջարդում է իր գլուխը, այս սահմանապատնեշին զարկվելով։ Ճգնաժամի պահին առաջ է գալիս այն պահանջը, որ բոլոր մուրհակները, արժեթղթերը, ապրանքները մեկ անգամից ու միաժամանակ փոխարկվեն բանկային փողի, իսկ այս ամբողջ բանկային փողն էլ իր հերթին փոխարկվի ոսկու։ <br><TABLE border = 0 width="128px" align=center> <TR> <TD style='border-top:solid windowtext 1.0pt;'></TD> </TR></TABLE><br> ====II. ՄՈԻՐՀԱԿԱԿՈՒՐՍԸ==== {Ինչպես հայտնի է, փողային մետաղների միջազգային շարժման ծանրաչափը մուրհակակուրսն է։ Եթե Անգլիան ավելի շատ վճարումներ ունի անելու Գերմանիային, քան Գերմանիան Անգլիային, ապա Լոնդոնում բարձրանում է մարկի գինը՝ ստեռլինգով արտահայտած, իսկ Համբուրգում ու Բեռլինում ընկնում է ստեռլինգի գինը, մարկով արտահայտած։ Եթե Գերմանիայի նկատմամբ Անգլիայի ունեցած վճարապարտավորությունների այս գերակշռությունը նորից չի համահավասարվում, օրինակ, Գերմանիայի կողմից Անգլիայում կատարած գերակշիռ գնումներով, ապա Գերմանիայի վրա մարկաներով տրված մուրհակների գինը, ստեռլինգներով արտահայտած, պետք է բարձրանալով հասնի այն կետին, երբ շահավետ է լինում Անգլիայից վճարման համար մուրհակների փոխարեն Գերմանիա ուղարկել մետաղ՝ ոսկե փող կամ ձույլեր։ Գործերի տիպիկ ընթացքն այս է։ Եթե ազնիվ մետաղի այս արտահանությունն ավելի լայն ծավալ ու ավելի երկար տևողություն է ստանում, ապա նա ներգործում է Անգլիայի բանկային պահեստի վրա, և անգլիական փողային շուկան, ամենից առաջ Անգլիայի բանկը, պետք է պաշտպանության միջոցների ձեռնարկի։ Ինչպես մենք արդեն տեսանք, այդ միջոցները գլխավորապես նրանում են կայանում, որ տոկոսադրույքը բարձրացվում է։ Ոսկու նշանակալից տարհոսման դեպքում փողային շուկայի դրությունը սովորաբար ծանր է լինում, քանի որ փողի ձև ունեցող փոխատուական կապիտալի պահանջարկը խոշոր չափով գերակշռում է առաջարկից, իսկ այստեղից ինքնըստինքյան բխում է ավելի բարձր տոկոսադրույքը. Անգլիայի բանկի կողմից դեկրետագրված զեղչանորման համապատասխանում է իրերի դրությանը և կենսագործվում է շուկայում։ Բայց պատահում են դեպքեր էլ, երբ մետաղի տարհոսումն առաջ է գալիս գործարքների սովորականից տարբեր կոմբինացիաներից (օրինակ, օտար պետություններին տրվող փոխառությունների, կապիտալի արտասահմանյան ներդրման և այլոց հետևանքով), երբ Լոնդոնի փողային շուկան իբրև այդպիսին ամենևին չի արդարացնում տոկոսի նորմայի էական բարձրացումը. Անգլիայի բանկն այս դեպքում պետք է «բաց շուկայում» խոշոր փոխառություններ անելով, ինչպես արտահայտվում են, «փողը հազվագյուտ դարձնի», որպեսզի արհեստականորեն ստեղծի մի դրություն, որն արդարացնում կամ անհրաժեշտ է դարձնում տոկոսի բարձրացումը, մի մանյովր, որը տարեցտարի ավելի դժվար է դառնում նրա համար։—Ֆ. Է.}։ Արդ, թե տոկոսի նորմայի այս բարձրացումն ինչպես է ներգործում մուրհակակուրսի վրա, ցույց են տալիս ստորին պալատի հանձնաժողովի առջև տրված հետևյալ վկայությունները 1857 թվի բանկային օրենսդրության վերաբերմամբ։ (Մեջ ենք բերում իբրև B. A., կամ B. C., 1857)։ Ջոն Ստյուարտ Միլլ. «2176. Երբ գործերը դժվարանում են... վրա է հասնում արժեթղթերի կուրսի նշանակալից անկում... Օտարերկրացիները այստեղ Անգլիայում գնել են տալիս երկաթուղային ակցիաներ, կամ թե արտասահմանյան երկաթուղային ակցիաների անգլիացի սեփականատերերը հիշյալները ծախում են արտասահմանում... համապատասխանորեն վերացվում է ոսկին արտասահման փոխադրելու անհրաժեշտությունը։— 2182. Բանկիրների ու արժեթղթերի առուծախով զբաղվող առևտրականների մի մեծ ու հարուստ դասակարգ, որի միջոցով սովորաբար կատարվում է տոկոսադրույքի ու վաճառականական ծանրաչափի ճնշման (pressure) հավասարեցումը տարբեր երկրների միջև... միշտ աչք է տնկում այնպիսի արժեթղթեր գնելու, որոնք գների բարձրացում են խոստանում... նրանց համար, գնման տեսակետից, ամենալավ տեղը կլինի այն երկիրը, որը ոսկի է ուղարկում արտասահման։—2183. Կապիտալի այս ներդրումները 1847 թվին տեղի ունեցան նշանավոր մասշտաբով, որը բավական եղավ ոսկու տարհոսումը պակասեցնելու համար»։ Ջ. Գ. Հեբբարդը, Անգլիայի բանկի նախկին կառավարիչն ու 1838 թվականից սկսած՝ վարչության անդամն, ասում է« «2545. Եվրոպական արժեթղթերի խոշոր քանակներ կան... որոնք եվրոպական մասշտաբով շրջանառություն ունեն ամենատարբեր փողային շուկաներում, և այս արժեթղթերը, հենց որ մի շուկայում 1 կամ 2%-ով նրանց արժեքն ընկնում է, իսկույն գնվում են այն շուկաներն ուղարկվելու համար, որտեղ նրանց արժեքը դեռ կանգուն է մնացել։— 2565. Արտասահմանյան երկրներն արդյոք նշանակալից չափով պարտք չե՞ն Անգլիայի վաճառականներին։ ...Շատ նշանակալից չափով։— 2506. Ուրեմն մենակ այս պարտքերի գանձումը կարող էր բավական լինել բացատրելու կապիտալի շատ խոշոր կուտակումն Անգլիայում։—1847 թվականին մեր դիրքը վերջիվերջո նրանով վերականգնվեց, որ մենք հաշիվների միջից ջնջեցինք այսքան ու այսքան միլիոն, որ Ամերիկան ու Ռուսաստանն առաջ պարտք էին Անգլիային»։ {Այն ժամանակ Անգլիան այդ միևնույն երկրներին պարտ էր հացահատկի դիմաց «այսքան ու այսքան միլիոն» և իր հերթին չզլացավ նաև նրանց մեծ մասը «հաշիվների միջից ջնջելն անգլիական պարտապանների սնանկությունների միջոցով։ Տես 1857 թվականի բանկային օրենքին վերաբերյալ հաշվետվությունը վերևում, գլուխ XXX, էջ 33-34. Ֆ. Է.}։— «2572. Անգլիայի ու Պետերբուրգի միջև կուրսը 1847 թվին շատ բարձր էր կանգնած։ Երբ հրապարակվեց կառավարության այն հրամանագիրը, որ բանկին լիազորում էր բանկնոտներ թողարկելու՝ չկաշկանդվելով» [ոսկեպահեստից վեր] «14 միլիոնի օրենքով որոշված սահմանով, պայմանն այն էր, որ զեղչը պետք է 8%-ի վրա կանգնած պահպանվեր։ Այն մոմենտին ու այդպիսի զեղչանորմայի ժամանակ շահութաբեր գործարք էր ոսկին Պետերբուրգից նավառաքել Լոնդոն և այս ստացվելուց հետո փոխ տալ 8%-ով՝ մինչև այն եռամսյա մուրհակների ժամկետների հասնելը, որոնք տրվում էին ծախած ոսկու դիմաց։— 2573. Ոսկու բոլոր գործառնությունների ժամանակ պետք է բազմաթիվ մոմենտներ կշռադատության առնել. այս վերաբերում է նաև մուրհակակուրսին ու այն տոկոսադրույքին, որով կարելի է փող ներդրել մինչև {նրա դիմաց տրված.— Ֆ. Է.} մուրհակի ժամկետի հասնելը»։ ====ԱՍԻԱՅԻ ՀԵՏ ՈՒՆԵՑԱԾ ՄՈՒՐՀԱԿԱԿՈՒՐՍԸ==== Հետևյալ կետերը կարևոր են, մի կողմից՝ որովհետև նրանք ցույց են տալիս, թե Անգլիան, երբ Ասիայի հետ ունեցած նրա մուրհակակուրսն աննպաստ է, ինչպես պետք է վարձատրվի ուրիշ երկրների հաշվին, որոնց ներմուծումն Ասիայից վճարվում է Անգլիայի միջնորդությամբ։ Իսկ երկրորդ՝ որովհետև պարոն Վիլսոնն այստեղ դարձյալ անհեթեթ փորձ է անում՝ այն ներգործությունը, որ ունենում է ազնիվ մետաղի արտահանությունը մուրհակակուրսի վրա, նույնացնելու այն ներգործության հետ, որ ընդհանրապես կապիտալի արտահանությունն է ունենում այս կուրսի վրա,— ըստ որում երկու դեպքում էլ խոսքը վերաբերում է ոչ թե իբրև վճարամիջոց կամ գնելամիջոց կատարվող, այլ կապիտալաներդրման համար կատարվող արտահանությանը։ Ամենից առաջ հասկանալի է ըստինքյան, որ եթե այսքան ու այսքան միլիոն £ Հնդկաստան է ուղարկվում ազնիվ մետաղի կամ թե երկաթուղային ռելսերի ձևով՝ այնտեղի երկաթուղային շինարարության մեջ ներդրելու համար, ապա երկուսն էլ կապիտալի միևնույն գումարը մի երկրից մեկ ուրիշը փոխադրելու տարբեր ձևեր են լոկ, և այն էլ կապիտալի մեկ այնպիսի փոխադրում, որը սովորական առևտրային գործարքների հաշվի մեջ չի մտնում և որի դիմաց արտահանող երկիրն ուրիշ ոչ մի ետհոսում չի սպասում, քան այս երկաթուղիների մուտքից հետագայում ստացվելիք տարեկան եկամուտը։ Եթե այս արտահանությունը կատարվում է ազնիվ մետաղի ձևով, ապա նա, որովհետև ազնիվ մետաղ է և իբրև այդպիսին անմիջաբար փոխատրելի փողային կապիտալ է ու ամբողջ փողային սիստեմի բազիսը, ապա այդ արտահանությունը,— ոչ անհրաժեշտորեն բոլոր պարագաներում, այլ վերևում շարադրածս հանգամանքներում,— ուղղակի կներգործի այս ազնիվ մետաղն արտահանող երկրի փողային շուկայի ու սրանով էլ՝ տոկոսադրույքի վրա։ Նա նույնպես ուղղակի ներգործում է նաև մուրհակակուրսի վրա։ Ազնիվ մետաղը փոխադրվում է այն ժամանակ ու այնչափով, երբ և որչափով Լոնդոնի փողային շուկայում առաջարկվող և Հնդկաստանի վրա տրված մուրհակները, օրինակ, բավական չեն այս արտակարգ վճարումները կատարելու համար։ Հետևաբար հանդես է գալիս Հնդկաստանի վրա արված մուրհակների նկատմամբ առաջարկը գերազանցող մի պահանջարկ, և այսպիսով կուրսը վայրկենապես ուղղվում է Անգլիայի դեմ՝ ոչ այն պատճառով, որ Անգլիան պարտ է Հնդկաստանին, այլ որովհետև նա արտակարգ գումարներ պետք է ուղարկի Հնդկաստան։ Եթե ազնիվ մետաղի դեպի Հնդկաստան կատարվող մի այսպիսի առաքումը տևական է դառնում, նա պետք է ներգործի այն ուղղությամբ, որ հնդկական պահանջարկը անգլիական ապրանքների նկատմամբ ուժեղանա, որովհետև հիշյալ առաքումն անուղղակի կերպով բարձրացնում է Հնդկաստանի սպառողական ունակությունը եվրոպական ապրանքների նկատմամբ։ Եվ ընդհակառակը. եթե կապիտալն արտահանվում է ռելսերի և այլոց ձևով, ապա նա կարող է ամենևին ազդեցություն չունենալ մուրհակակուրսի վրա, որովհետև Հնդկաստանն այդ կապիտալի դիմաց ոչ մի ետվճարում չունի անելու։ Հենց այս պատճառով էլ նա կարող է ոչ մի ազդեցություն չունենալ փողային շուկայի վրա։ Վիլսոնր ճգնում է մի այսպիսի ազդեցություն բխեցնել նրանից, որ նման արտակարգ ծախսումն առաջ կբերի արտակարգ պահանջարկ փողային փոխատվության նկատմամբ և այսպիսով կներգործի տոկոսադրույքի վրա։ Այս կարող է պատահել, բայց պնդել, թե այս պետք է որ տեղի ունենա բոլոր հանգամանքներում, միանգամայն սխալ է։ Ուր էլ որ ուղարկվեն ռելսերը և որտեղ էլ որ դրվեն նրանք, անգլիական հողի վրա, թե հնդկական, միևնույն է, նրանք ուրիշ բան չեն, քան անգլիական արտադրության որոշ ընդարձակում որոշ ոլորտում։ Պնդել, թե արտադրության ընդարձակումը, նույնիսկ շատ լայնածավալ սահմաններով, չի կարող տեղի ունենալ առանց տոկոսադրույքի բարձրացման, անհեթեթություն է։ Կարող է պատահել, որ աճեն փողային փոխատվությունները, այսինքն այն գործարքների գումարը, որոնց մեջ մտնում են վարկային գործառնությունները. բայց այս գործառնությունները կարող են աճել նաև տվյալ տոկոսադրույքն անփոփոխ մնալու դեպքում։ Այո իրոք տեգի ուներ Անգլիայում երկաթուղամոլության ժամանակ 40-ական թվականներին։ Տոկոսադրույքը չբարձրացավ։ Եվ ակներև է, որ ինչ չափով իրական կապիտալն, այսինքն այստեղ ապրանքներն են նկատի առնվում, փողային շուկայի վրա ունեցած ներգործությունը բոլորովին միևնույնն է մնում, անկախ այն հանգամանքից, թե այս ապրանքներն արտասահմանի համար են նախանշված, թե ներքին սպառման համար։ Այն ժամանակ միայն կարող էր տարբերություն ստացվել, եթե անգլիական կապիտալի ներդրումներն արտասահմանում սահմանափակող ներգործություն անեին նրա առևտրային արտահանության վրա,— այն արտահանության, որը պետք է վճարվի, ուրեմն կապիտալի ետհոսումն է առաջ բերում,— կամ թե որչափով որ կապիտալի այս ներդրումներն ընդհանրապես վարկի գերլարման ու սկսվող սպեկուլատիվ գործառնությունների հայտանիշ էին արդեն։ Այնուհետև հարցնում է Վիլսոնը, պատասխանում է Նյումարչը. Արևելյան Ասիայի կողմից արծաթի նկատմամբ եղած պահանջարկի մասին դուք առաջ ասացիք, թե ձեր կարծիքով Հնդկաստանի հետ ունեցած մուրհակակուրսը նպաստավոր է Անգլիայի համար, չնայած շարունակ դեպի Արևելյան Ասիա է ուղարկվում նշանավոր չափերով մետաղի պաշար. դուք հիմքեր ունեք սրա համար։— Անշուշտ... Ես գտնում եմ, որ 1851 թվին Միացյալ Թագավորությունից դեպի Հնդկաստան կատարած արտահանության իրական արժեքը անում էր 7 420 000 £. սրան պիտի ավելացնել India House-ի* [''Տես ՞՞՞ ծան. հետո''] մուրհակների, այսինքն այն ֆոնդերի գումարները, որ Արևելահնդկական ընկերությունը կորզում է Հնդկաստանից՝ իր սեփական ծախսերը գոցելու համար։ Այս փոխգրերը հիշյալ տարում կազմում էին 3 200 000 £, այնպես որ Միացյալ Թագավորության ամբողջ արտահանությունը դեպի Հնդկաստան կազմում էր 10 620 000 £։ 1855 թվին ապրանքի արտահանության իրական արժեքը բարձրացավ 10 350 000 £-ի. India House-ի փոխգրերը 3 700 000 £ էին. ուրեմն ամբողջ արտահանությունը՝ 14 050 000 £։ 1851 թվականի վերաբերմամբ, ես կարծում եմ, մենք ոչ մեկ միջոց չունենք հավաստելու Հնդկաստանից Անգլիա ներմուծած ապրանքի իրական արժեքը, բայց 1854 ու 1855 թվերի վերաբերմամբ, այո՛, ունենք։ 1855 թվին Հնդկաստանից Անգլիա ներմուծած ապրանքի ամբողջ իրական արժեքը 12 670 000 £ էր, իսկ այս գումարը, համեմատած արտահանության 14 050 000 £ գումարի հետ, երկու երկրի միջև կատարվող ուղղակի առևտրից հօգուտ Անգլիայի 1 380 000 £-ի սալդո է տալիս»։ Վիլսոնը սրա վերաբերմամբ նկատում է, թե մուրհակակուրսերը փոփոխվում են նաև անուղղակի առևտրի շնորհիվ։ Այսպես, օրինակ, Հնդկաստանից դեպի Ավստրալիա ու Հյուսիսային Ամերիկա կատարվող արտահանությունը վճարվում է Լոնդոնի վրա տված փոխգրերով, ուստի և ներգործում է մուրհակակուրսի վրա ճիշտ այնպես, կարծես թե ապրանքները Հնդկաստանից ուղղակի առաքված են եղել Անգլիա։ Այնուհետև, եթե  Հնդկաստանն ու Չինաստանը միասին վերցվեն, ապա բալանսն ի վնաս Անգլիայի կլինի, որովհետև Չինաստանն ափիոնի համար շարունակ պետք է նշանակալից վճարումներ անի Հնդկաստանին, իսկ Անգլիան էլ պետք է վճարումներ անի Չինաստանին, այնպես որ գումարներն այս զարտուղի ճանապարհով Անգլիայից գնում են Հնդկաստան (1787, 1788)։ 1791. Վիլսոնը այնուհետև հարցնում է, թե արդյոք մուրհակակուրսի վրա արվող ներգործությունը միևնույնը չի՞ լինի Հավասարապես, եթե երկրից կապիտալն «արտահանվում է երկաթուղային ռելսերի ու շոգեկառքերի ձևով, կամ թե մետաղե փողի ձևով»։ Սրան Նյումարչը պատասխանում է բոլորովին ճիշտ. այն 12 միլիոն £-ը, որ վերջին տարիներում Հնդկաստան է ուղարկվել երկաթուղային շինարարության համար, ծառայել է այն տարեկան ռենտան գնելու համար, որ Հնդկաստանը պիտի կանոնավոր ժամկետներով վճարի Անգլիային։ «Որչափով որ խոսքը վերաբերում է ազնիվ մետաղի շուկայի վրա արած անմիջական ներգործությանը, ապա 12 միլիոն £-ի ներդրումը կարող է մի այդպիսի ներգործություն ունենալ լոկ այնչափով, որչափով պետք է մետաղ արտահանվեր՝ փողով իրական ներդրում անելու համար»։ 1797. {Վեգելինը հարցնում է} «Եթե ոչ մի ետհոսում տեղի չի ունենում այս երկաթի (ռելսերի) դիմաց, ապա ի՞նչպես կարելի է ասել, թե այս ներգործում է մուրհակակուրսի վրա։— Ես չեմ կարծում, թե ծախսման այն մասը, որ ապրանքների ձևով է արտահանվում, փոփոխում է մուրհակակուրսի մակարդակը... երկու երկրների միջև գոյություն ունեցող կուրսի մակարդակը փոփոխվում է, կարելի է ասել, բացառապես այն պարտատոմսերի կամ մուրհակների քանակի շնորհիվ, որոնք առաջարկվում են մի երկրում, համեմատած այն քանակի հետ, որը նրանց դիմաց առաջարկվում է մյուս երկրում. այս է մուրհակակուրսի ռացիոնալ թեորիան։ Ինչ վերաբերում է 12 միլիոնը փոխադրելուն, ապա այս 12 միլիոնը նախ այստեղ են ստորագրվել. արդ, եթե մի այնպիսի գործարք կատարվեր, որ այս ամբողջ 12 միլիոնը Կալկաթայում, Բոմբեյում ու Մադրասում իբրև հնչուն դրամ ներդրվեին... ապա այս հանկարծական պահանջարկը ցնցողաբար կներգործեր արծաթագնի ու մուրհակակուրսի վրա ճիշտ այնպես, ինչպես այն դեպքում, եթե Արևելահնդկական ընկերությունը վաղն ազդարարեր, թե նա իր փոխգրերը 3-ից բարձրացնում է 12 միլիոնի։ Բայց այս 12 միլիոնի կեսը ծախսվում է... Անգլիայում ապրանքներ... երկաթառելսեր ու փայտ և ուրիշ մատերիալներ գնելու վրա... սա անգլիական կապիտալի ծախսումս է բուն իսկ Անգլիայում որոշ ապրանքատեսակի վրա, որը Հնդկաստան է ուղարկվում, և սրանով էլ գործն ավարտվում է։— {Վեգելինը հարցնում է.} Բայց երկաթուղիների համար անհրաժեշտ այս ապրանքների, երկաթի ու փայտի արտադրությունն առաջ է բեռում արտասահմանյան ապրանքների ուժեղ սպառում, իսկ այս կարո՞ղ էր ազդել մուրհակակուրսի վրա։— Անշուշտ»։ Վիլսոնը կարծիք է հայտնում, թե երկաթը գլխավորապես աշխատանք է ներկայացնում, իսկ այս աշխատանքի համար վճարված վարձը մեծ մասամբ ներկայացնում է ներմուծված ապրանքներ (1799), և ապա հարցնում է. «1801. Բայց ընդհանրապես ասած՝ եթե այն ապրանքները, որոնք արտադրվել են այս ներմուծված ապրանքների սպառման միջոցով, արտահանվում են այն եղանակով, որ մենք նրանց դիմաց ոչ մի փոխվճար չենք ստանում, լինի արդյունքների ձևով կամ թե որևէ այլ կերպ,— արդյոք սա կուրսը մեգ համար աննպաստ դարձնող ներգործություն չէ՞ր ունենա։— Այս դրույթը ճշգրիտ կերպով համապատասխանում է այն կացությանը, որ ստեղծվել էր Անգլիայում երկաթուղային խոշոր կառուցումների ժամանակ {1845} Երեք, չորս կամ հինգ տարի իրար ետևից դուք երկաթուղիների վրա ծախսել եք 30 միլիոն £ և գրեթե այդ ամբողջ գումարը ծախսվել է աշխատավարձի վրա։ Երեք տարվա ընթացքում դուք երկաթուղիների, շոգեկառքերի, վագոնների ու կայարանների շինարարության մեջ պահել եք ժողովրդի մի ավելի մեծ բազմություն, քան բոլոր գործարանային մարզերը միասին վերցրած։ Այս մարդիկ... իրենց աշխատավարձը ծախսում էին թեյ, շաքար, ոգելից խմիչքներ ու արտասահմանյան այլ ապրանքներ գնելու վրա. այս ապրանքները պիտի ներմուծվեին. և սակայն անկասկած է, որ այն ժամանակվա ընթացքում, երբ կատարվում էր այս խոշոր ծախսումը, Անգլիայի ու մյուս երկրների միջև եղած մուրհակակուրսերը էապես չխախտվեցին։ Ազնիվ մետաղների տարհոսում տեղի չունեցավ, ընդհակառակը, ավելի շուտ նրանց առհոսում տեղի ունեցավ»։ 1802. Վիլսոնը պնդում է այն դրույթի վրա, թե Անգլիայի ու Հնդկաստանի միջև եղած առևտրային բալանսի հավասարակշռություն և կուրսի պարիտետ ստեղծվելու դեպքում երկաթի ու շոգեկառքերի արտակարգ առաքումը «պետք է որ փոփոխի Հնդկաստանի հետ ունեցած մուրհակակուրսը»։ Նյումարչը չի կարող այս ընդունել, քանի որ արտահանվող ռելսերը կապիտալի ներդրում են ներկայացնում Հնդկաստանի համար, և Հնդկաստանը ոչ մի ձևով չպետք է վճարի նրանց համար. նա ավելացնում է. «Ես ընդունում եմ այն դրույթը, որ ոչ մի երկիր երկարատև ժամանակ չի կարող աննպաստ մուրհակակուրս ունենալ այն բոլոր երկրների հետ, որոնց հետ առուտուր է անում. մեկ երկրի հետ ունեցած աննպաստ մուրհակակուրսն անխուսափելիորեն առաջ է բերում նպաստավոր մուրհակակուրս մեկ ուրիշ երկրի հետ»։ Նրան այս մասին առարկում է Վիլսոնը հետևյալ տափակությամբ. «180. Բայց կապիտալի փոխադրումը միևնույնը չէ՞ր լինի, անկախ նրանից, թե կապիտալն ա՞յս, թե՞ այն ձևով է արտահանվում։— Այո՛, իհարկե, որչափով որ խնդիրը պարտային հանձնառություններին է վերաբերում։— 1804. Այսպիսով ուրեմն, անկախ նրանից, ազնիվ մետաղ եք արտահանում թե ապրանքներ, Հնդկաստանում կատարվող երկաթուղային շինարարության ներգործությունը կապիտալի մեր ներքին շուկայի վրա միևնույնը կլիներ ուրեմն, և կապիտալի արժեքը կբարձրացներ նույնպես, ինչպես այն դեպքում, եթե ամբողջ գումարն ազնիվ մետաղի ձևով արտահանված լիներ»։ Եթե երկաթի գները չեն բարձրացել, ապա համենայն դեպս այս մի ապացույց է այն բանի, որ ռելսերի մեջ պարունակվող «կապիտալի արժեքն» էլ չի ավելացել։ Խոսքն այստեղ վերաբերում է փողային կապիտալի արժեքին, տոկոսադրույքին։ Վիլսոնը կուզենար նույնացնել փողային կապիտալն ու կապիտալն ընդհանրապես։ Պարզ իրողությունն այն է ամենից առաջ, որ Անգլիայում ստորագրել էին 12 միլիոն Հնդկական երկաթուղիների համար։ Այս պարագան ոչ մի ուղղակի կապ չունի մուրհակակուրսի հետ, և 12 միլիոնի նպատականշումն էլ նույնպես նշանակություն չունի փողային շուկայի համար։ Եթե փողային շուկան նպաստավոր դրության մեջ է, ապա այս պարագան կարող է ընդհանրապես որևէ ներգործություն չանել նրա վրա, ինչպես 1844 ու 1845 թվականներին անգլիական երկաթուղային ակցիաների տարածումը նույնպես չազդեց փողային շուկայի վրա։ Եթե փողային շուկան որոշ չափով դժվար կացության մեջ է արդեն, ապա անշուշտ այս կարող էր ազդել տոկոսադրույքի վրա, սակայն լոկ սրա բարձրացման ուղղությամբ, այն ինչ Վիլսոնի թեորիայի համաձայն պետք է Անգլիայի համար նպաստավոր կերպով ներգործեր կուրսի վրա, այսինքն արգելակեր ազնիվ մետաղի արտահանության տենդենցը, եթե ոչ դեպի Հնդկաստան, ապա դեպի որևէ ուրիշ երկիր։ Պարոն Վիլսոնը մի օբեկտից թռչկոտում է մյուսին։ 1802-րդ հարցում նա պնդում է, թե պետք է որոշ փոփոխման ենթարկվեին մուրհակակուրսերը, № 1804-ում, թե պետք է փոփոխություն կրի «կապիտալի արժեքը» — երկու շատ տարբեր բաներ։ Տոկոսադրույքը կարող է ներգործել մուրհակակուրսերի վրա, և մուրհակակուրսերը տոկոսադրույքի վրա, այնուամենայնիվ կուրսերի փոփոխման դեպքում կարող է տոկոսադրույքը հաստատուն մնալ, և տոկոսադրույքի փոփոխման դեպքում կարող են կուրսերը հաստատուն մնալ։ Վիլսոնի գլուխր չի մտնում, որ արտասահման կապիտալ ուղարկելու ժամանակ ներգործության մի այսպիսի տարբերություն առաջ է բերում կապիտալի հենց այն սոսկական ձևը, որով նա արտահանվում է, այսինքն կապիտալի ձևի տարբերությունն է, այն էլ նրա հենց փողային ձևը, որից բխում է այս կարևորությունը։ Այս դրույթը շատ խիստ հակասում է լուսավորյալ տնտեսագիտության հայացքներին։ Նյումարչը Վիլսոնին միակողմանի պատասխան է տալիս, որչափով որ նրա ուշադրությունը բոլորովին չի դարձնում այն բանի վրա, որ նա այնպես հանկարծակի ու առանց հիմունքի մուրհակակուրսից թռավ տոկոսադրույքի վրա։ Նյումարչը հիշյալ 1804-րդ հարցին պատասխանում է անվստահ ու տատանվելով. «Եթե պետք է 12 միլիոն ճարվի, ապա կասկած չկա, որ, որչափով ընդհանրական տոկոսադրույքն է նկատի առնվում, ապա ոչ մի կարևորություն չի ներկայացնում այն հանգամանքը, թե այս 12 միլիոնն արդյոք ազնիվ մետաղի, թե մատերիալների ձևով են արտահանվում։ Բայց և այնպես կարծում եմ» {լա՜վ անցում է այս «բայց և այնպես»-ը՝ ճիշտ հակառակն ասելու համար}, «որ բոլորովին էլ ոչ-էական բան չէ այս» {այս էական չէ, բայց և այնպես ոչ-էական չէ} «որովհետև մի դեպքում 6 միլիոն £-ն իսկույն կհոսեր ետ, մյուս դեպքում՝ այնքան արագ ետ չէր հոսի։ Ուստի մի որոշ {ինչպի՜սի որոշություն} «տարբերություն կաներ, նայած թե 6 միլիոնն այստեղ երկրում կծախսվեր, թե՞ ամբողջովին կարտահանվեր»։ Ի՞նչ է նշանակում, թե 6 միլիոնն իսկույն կհոսի ետ։ Որչափով որ 6 միլիոն £-ն Անգլիայումն է ծախսվում, նա գոյություն ունի հանձին այն ռելսերի, շոգեկքառքերի և այլոց, որոնք ուղարկվում են Հնդկաստան, որտեղից նրանք չեն վերադառնում, իսկ նրանց արժեքը վերադառնում է լոկ շիջուցման միջոցով, ուրեմն շատ դանդաղ, մինչդեռ 6 միլիոն ազնիվ մետաղը շատ արագ վերադառնում է in natlura [իր բնական ձևով]։ Որչափով որ 6 միլիոնն աշխատավարձի վրա է ծախսվել, այդ գումարն արդեն կերված է. բայց այն փողը, որի ձևով այդ 6 միլիոնը կանխավճարվել էր, երկրում շրջանառում է առաջվա նման կամ պահեստ է կազմում։ Միևնույնը վերաբերում է ռելսեր արտադրողների շահույթներին ու 6 միլիոնի այն մասին, որը նրանց հաստատուն կապիտալն է փոխհատուցում։ Ուրեմն, կապիտալի ետհոսմանը վերաբերող երկիմաստ ֆրազը Նյումարչը գործ է ածում լոկ նրա համար, որ ուղղակի չասի, թե՝ փողը մնացել է երկրում և որչափով նա իբրև փոխատրելի փողային կապիտալ է գործում, տարբերությունը (մի կողմ թողած այն հանգամանքը, որ, ասենք, շրջանառությունը կարող էր ավելի շատ մետաղե փող կլանել) փողային շուկայի համար այն է միայն, որ այդ փողը ծախսվում է A-ի հաշվին և ոչ թե B-ի հաշվին։ Այս տեսակի ներդրումը, երբ կապիտալն ուրիշ երկրներ փոխադրվում է ապրանքների ու ոչ թե ազնիվ մետաղի ձևով, լոկ այն չափով կարող է ներգործել մուրհակակուրսերի վրա (ու այն էլ ոչ այն երկրի նկատմամբ, որտեղ կապիտալը ներդրվում է), որչափով որ արտահանվող այս ապրանքների արտադրությունն արտասահմանյան ուրիշ ապրանքների արտակարգ ներմուծումն է պահանջում։ Տվյալ դեպքում արտադրությունն անզոր կլինի այս արտակարգ ներմուծումը լուծարելու։ Բայց նույնը տեղի է ունենում վարկով կատարած ամեն մի արտահանության դեպքում, լինի սա կապիտալի ներդրման համար, թե սովորական առևտրական նպատակների համար, միևնույն է։ Բացի սրանից, այս արտակարգ ներմուծումը կարող է նաև ետադարձորեն ազդելով՝ անգլիական ապրանքների արտակարգ պահանջարկ առաջ բերել, օրինակ, գաղութների կամ Միացյալ Նահանգների կողմից։ <br><TABLE border = 0 width="128px" align=center> <TR> <TD style='border-top:solid windowtext 1.0pt;'></TD> </TR></TABLE><br> Նյումարչն առաջ ասում էր, թե Արևելահնդկական ընկերության փոխգրերի ազդեցության հետևանքով Անգլիայի արտահանությունը դեպի Հնդկաստան ավելի մեծ է, քան նրա ներմուծումը Հնդկաստանից։ Սըր Չառլզ Վուդն այս կետի վերաբերմամբ նրան խաչաձև հարցափորձի է ենթարկում։ Այս ավելցուկը, որով անգլիական արտահանությունը դեպի Հնդկաստան գերազանցում է այդ նույն երկրից կատարվող նրա ներմուծումից, փաստորեն իրագործվում է Հնդկաստանի մի այնպիսի արտահանությամբ դեպի Անգլիա, որի համար Անգլիան ոչ մի էկվիվալենտ չի վճարում. Արևելահնդկական ընկերության (ներկայումս Արևելահնդկական կառավարության) փոխգրերը վեր են ածվում տուրքի, որն առնվում է Հնդկաuտանից։ Օրինակ, 1855 թվին Անգլիայի ներմուծումը Հնդկաստանից 12 070 000 £ էր, անգլիական արտահանությունը դեպի Հնդկաստան՝ 10 350 000 £։ Բալանսը հօգուտ Հնդկաստանի՝ 2 250 000 £։ Եթե խնդիրը սրանով սպառվեր, ապա այս 2 250 000 £-ը մի որևէ ձևով պետք կլիներ Հնդկաստան փոխադրել։ Բայց այստեղ մեջտեղ են գալիս India House-ի [Արևելահնդկական ընկերության վարչության] պահանջները։ India House-ն հայտարարում է, թե նա ի վիճակի է Հնդկաստանում գործող տարբեր անգլիական լիազոր ներկայացուցչությունների [Präsidentschaften] հասցեով փոխգրեր դուրս տալ 3 250 000 £ գումարի չափով։ {Այս գումարը գանձվում էր Արևելահնդկական ընկերության Լոնդոնի ծախսերը ծածկելու և նրա ակցիոներներին հասնող դիվիդենդները վճարելու համար}։ Իսկ սա ոչ միայն լուծարում է 2 250 000 £-անոց բալանսը, որն առաջացել էր առևտրային ճանապարհով, այլև դեռ մեկ միլիոն էլ ավելցուկ է տալիս» (1917)։ 1922. {Վուդն ասում է}. «Ապա ուրեmn, India House-ի այս փոխգրերի ներգործությունն այն է, որ նրանք ոչ թե ընդլայնում են Անգլիայի արտահանությունը դեպի Հնդկաստան, այլ pro tanto [հարաբերաբար] այն կրճատում են»։ {Այս պետք է նշանակի, թե քչացնում են Անգլիայի ներմուծումը Հնդկաստանից նույն գումարի անգլիական արտահանությամբ գոցելու անհրաժեշտությունը}։ Պարոն Նյումարչն այս բացատրում է նրանով, որ անգլիացիները այս 3 700 000 £-ի դիմաց «լավ կառավարություն» են ներմուծում Հնդկաստան (1925)։ Վուդը, որն իբրև Հնդկաստանի գործերի մինիստր շատ լավ ծանոթ էր անգլիացիների կողմից Հնդկաստան ներմուծվող «լավ կառավարության» այդ տեսակին, իրավացի ու հեգնորեն նկատում է. 1926. «Այս դեպքում այն արտահանությունը, որն, ինչպես դուք եք ասում, առաջ է գալիս India House-ի փոխգրերից օգտվելու հետևանքով, լավ կառավարման ու ոչ թե ապրանքների արտահանություն է»։ Որովհետև Անգլիան «այս եղանակով» շատ է արտահանում «լավ կառավարման» համար ու արտասահմանյան երկրներում կապիտալի ներդրումներ անելու համար, ապա նա ստանում է այնպիսի ներմուծումներ, որոնք բոլորովին անկախ են գործերի սովորական ընթացքից, ստանում է տուրքեր՝ մասամբ արտահանված «լավ կառավարման» դիմաց, մասամբ իբրև եկամուտ այն կապիտալից, որ ներդրված է գաղութներում և այլ երկրներում, ընդ որում այս տուրքերի դիմաց Անգլիան ոչ մի էկվիվալենտ չի վճարում։ Այստեղից պարզ է, որ մուրհակակուրսերը փոփոխություն չեն կրում, քանի որ Անգլիան այս տուրքերը պարզապես ուտում է՝ առանց հանդիպական արտահանության. պարզ է այն էլ, որ կուրսերը փոփոխությանն չեն կրում նաև այն դեպքում, երբ նա այս տուրքերը դարձյալ ներդրում է ոչ թե Անգլիայում, այլ արտասահմանում, անկախ նրանից, թե այդ ներդրումը արտադրողական թե անարտադրողական նպատակներով է կատարվում, օրինակ, երբ նա հիշյալի դիմաց ռազմապիտույք է ուղարկում Ղրիմ։ Ընդ սմին, որչափով որ Անգլիայի ներմուծումներն արտասահմանից մտնում են նրա եկամուտների մեջ,— իսկ նրանք ի հարկե վճարվելու են կա՛մ իբրև տուրք, երբ ոչ մի էկվիվալենտ հարկավոր չէ, կամ էլ այս չվճարվող տուրքերի հետ փոխանակվելով, կամ առևտրի սովորական կարգով,— ապա Անգլիան կարող է այս ներմուծումները կամ սպառել, կամ նորից ներդրել իբրև կապիտալ։ Ոչ մեկն ու ոչ էլ մյուսը չեն ներգործում մուրհակակուրսերի վրա, իսկ այս աչքաթող է անում իմաստուն Վիլսոնը։ Արդյոք հայրենի՞, թե՞ օտար արդյունքն է կազմում եկամտի մի որոշ մասը, ընդ որում վերջին դեպքը ենթադրում է հայրենի արդյունքների լոկ փոխանակություն արտասահմանյան արդյունքների հետ,— այս եկամտի սպառումը, լինի արտադրողաբար, թե անարտադրողաբար, միևնույն է, ամենևին չի փոփոխում մուրհակակուրսերը, նույնիսկ եթե ազդում է արտադրության մասշտաբի վրա։ Դրա համաձայն էլ պետք է կշռադատել հետևյալը։ 1934. Վուդը նրան հարցնում է, թե ռազմամթերքների առաքումը դեպի Ղրիմ ինչպես կփոփոխեր Թյուրքիայի հետ ունեցած մուրհակակուրսը։ Նյումարչը պատասխանում է, «Ես չեմ հասկանում, թե ռազմամթերքների սոսկական առաքումն ինչու պետք է անհրաժեշտորեն փոփոխեր մուրհակակուրսը. բայց ազնիվ մետաղի առաքումն անշուշտ կներգործեր կուրսի վրա»։ Ուրեմն այստեղ փողի ձևով կապիտալը նա տարբերում է կապիտալի այլ ձևերից։ Բայց Վիլսոնը հիմա հարցնում է. «1935. Եթե դուք որևէ առարկայի արտահանություն եք անում խոշոր ծավալով, որի դիմաց համապատասխան ներմուծություն տեղի չի ունենում» {պարոն Վիլոոնը մոռանում է, որ Անգլիայի վերաբերմամբ տեղի է ունենում շատ նշանավոր ներմուծում, որի դիմաց համապատասխան արտահանություն տեղի չի ունեցել երբեք, բացի «լավ կառավարման» արտահանությունից, կամ թե ներդրման նպատակով առաջ արտահանված կապիտալից. համենայն դեպս տեղի չի ունենում ոչ մի այնպիսի ներմուծածում, որը մտներ կանոնավոր առևտրային շարժման մեջ։ Բայց այս ներմուծման առարկաները դարձյալ փոխանակվում են, օրինակ, ամերիկյան արդյունքի հետ, և եթե ամերիկյան արդյունքն արտահանվում է առանց համապատասխան ներմուծման, այս ամենևին չի վերացնում այն ճշմարտությունը, որ այս ներմուծման արժեքը կարող է սպառվել առանց դեպի արտասահման կատարվող էկվիվալենտային արտահանության, նա ստացվել է առանց համապատասխան արտահանության, և ուրեմն կարող է նաև գործածվել՝ առանց առևտրային հաշվեկշռի մեջ մտնելու}, «ապա դուք չեք վճարում արտասահմանյան այն պարտքը, որ գոյացել է ձեր ներմուծման հետևանքով»։ {Բայց եթե դուք այս ներմուծումն առաջ արդեն վճարել եք, օրինակ, արտասահմանում տրամադրված վարկով, ապա դուք հիշյալ ներմուծմամբ ոչ մի պարտք չեք անում, և հարցը ոչ մի առնչություն չունի միջազգային բալանսի հետ. նա հանգում է արտադրողական կամ թե անարտադրողական ծախսման, անկախ նրանից, թե գործածվող արդյունքները երկրի ներսում են արտադրված, թե օտարերկրյա արդյունքներ են}, «և այս պատճառով դուք այս գործարքով պիտի ներգործեք մուրհակակուրսի վրա, որովհետև օտարերկրյա պարտքը չի վճարվում, քանի որ ձեր արտահանությունը համապատասխան ոչ մի ներմուծումով չի ուղեկցվում։— Զանազան երկրների վերաբերմամբ ընդհանրապես այս ճիշտ է»։ Վիլսոնի դասախոսությունը հանգում է այն դրույթին, թե առանց համապատասխան ներմուծման կատարվող ամեն մի արտահանություն առանց համապատասխան արտահանության արվող ներմուծում է միաժամանակ. որովհետև արտահանվող առարկաների արտադրության մեջ մտնում են օտարերկրյա, ուրեմն ներմուծված ապրանքներ։ Ենթադրությունն այն է, որ ամևն մի այսպիսի արտահանում հիմնված է անվճար ներմուծման վրա կամ առաջ է բերում վերջինս,— ուրեմն ստեղծում կամ ենթադրում է պարտք արտասահմանին։ Այս սխալ է, նույնիսկ եթե անտեսենք հետևյալ երկու հանգամանքը. 1) Անգլիան ունի ձրի ներմուծում, որի դիմաց նա ոչ մի էկվիվալենտ չի վճարում, օրինակ, իր հնդկական ներմուծման մի մասի դիմաց։ Նա կարող է այն փոխանակել ամերիկյան ներմուծման արդյունքների հետ, և վերջիններս արտահանել առանց համապատասխան ներմուծման. համենայն դեպս, ինչ վերաբերում Է արժեքին, Անգլիան լոկ այն է արտահանել, ինչ որ նրա վրա ոչինչ չի նստել։ Եվ՝ 2) Անգլիան կարող է արդեն վճարած լինել ներմուծումները, օրինակ, ամերիկյանները, որոնք հավելութային կապիտալ են կազմում. եթե նա այս սպառում է անարտադրողաբար, օրինակ ռազմապիտույքի վրա, ապա այս ոչ մի պարտք չէ Ամերիկայի հանդեպ և չի փոփոխում Ամերիկայի հետ ունեցած մուրհակակուրսը։ Նյումարչն ինքն իրեն հակասում է 1934-րդ ու. 1935-րդ ցուցմունքներում և սրա վրա նրա ուշադրությունն է հրավիրում Վուդը 1938-րդ հարցում. «Եթե ոչ մի մասն այն ապրանքների, որոնք գործադրվում են այնպիսի առարկաներ պատրաստելու վրա, որ մենք արտահանում ենք առանց ետհոսում ստանալու. {ռազմածախս}, չի ծագում այն երկրից, ուր ուղարկվում են այս ապրանքները, ապա ինչպե՞ս է այս հանգամանքն ազդում այս երկրի հետ ունեցած մուրհակակուրսի վրա։ Ընդունենք, թե Թյուրքիայի հետ ունեցած առևտուրը հավասարակշռության սովորական վիճակի մեջ է. Անգլիայի ու Թյուրքիայի միջև եղած մուրհակակուրսն ինչպե՞ս է փոփոխություն կրում դեպի Ղրիմ ռազմամթերքներ արտահանելու հետևանքով»։— Այստեղ Նյումարչը կորցնում է իր հոգեկան հավասարակշռությունը. նա մոռանում է, որ ինքը միևնույն հասարակ հարցին արդեն ճիշտ պատասխանել է № 1934 ցուցմունքում, և ասում է. «Ինձ թվում է՝ մենք արդեն սպառել ենք գործնական հարցը և հիմա թևակոխում ենք մետաֆիզիկական վիճաբանության մի շատ վերամբարձ բնագավառ»։ <br><TABLE border = 0 width="128px" align=center> <TR> <TD style='border-top:solid windowtext 1.0pt;'></TD> </TR></TABLE><br> {Վիլսոնը դեռ մի ուրիշ եղանակով էլ է հիմնավորում իր այն պնդումը, թե մուրհակակուրսը փոփոխություն է կրում կապիտալի մի երկրից մեկ ուրիշ երկիր կատարած յուրաքանչյուր փոխադրման հետևանքով, սա տեղի ունենալիս լինի ազնիվ մետաղի, թե ապրանքների ձևով, միևնույն է։ Վիլսոնն իհարկե գիտե, որ մուրհակակուրսի վրա ազդում է տոկոսադրույքը, հատկապես այն երկու երկրում գոյություն ունեցող տոկոսանորմաների հարաբերությունը, որոնց փոխադարձ մուրհակակուրսը խնդրի առարկա է։ Եթե նա կարողանա հիմա ապացուցել, թե ընդհանրապես կապիտալի ավելցուկն, ամենից առաջ ուրեմն բոլոր տեսակի ապրանքների ներառյալ նաև ազնիվ մետաղի ավելցուկն է, որ այլ հանգամանքների հետ միասին որոշող ներգործություն է ունենում տոկոսադրույքի վրա, ապա նա արդեն մի քայլ ավելի մոտ է գալիս իր նպատակին. այս կապիտալի մի նշանակալից մասի փոխադրումը մի ուրիշ երկիր պետք է այս դեպքում տոկոսադրույքը փոփոխի երկու երկրներում էլ ու այն էլ՝ հակադարձ ուղղությամբ և սրանով էլ, երկրորդ հերթին, պետք է փոփոխի նաև երկու երկրների միջև եղած մուրհակակուրսը։— Ֆ. Է.։ Արդ, այն ժամանակ իր խմբագրած «Economist»-ում (1847, էջ 475) նա ասում է. «Պարզ է, որ կապիտալի մի այսպիսի ավելցուկ, որի ցուցանիշն են ամեն տեսակի խոշոր պաշարները, ներառյալ ազնիվ մետաղն էլ, անհրաժեշտորեն պետք է հասցնի ոչ միայն ընդհանրապես ապրանքների ցածր գների, այլ և կապիտալի գործադրման համար առնվող ավելի ցածր տոկոսադրույքի <math>^1</math>)։ Եթե մենք ապրանքների այնպիսի պաշար ունենք ձեռքներիս, որը բավական է գալիք երկու տարում երկրի կարիքները բավարարելու համար, ապա տվյալ պարբերաշրջանի համար այս ապրանքների անօրինությունը ձեռք կբերվի շատ ավելի ցած տոկոսանորմայով, քան այն դեպքում, եթե պաշարը հազիվ բավականացներ երկու ամսվա համար <math>^2</math>)։ Փողով արված բոլոր փոխառությունները, ինչ ձևով էլ որ կատարվելիս լինեն, ապրանքների տնօրինության լոկ փոխանցումն են մեկից մի ուրիշին։ Ուստի եթե ապրանքներն առատ են, ապա փողի տոկոսը պետք է ցածր լինի, եթե նրանք հազվագյուտ են, փողի տոկոսը պիտի բարձր լինի <math>^3</math>)։ Եթե ապրանքներն առատորեն են առհոսում, ապա վաճառորդների թիվը կավելանա գնորդների թվի համեմատությամբ, և այնչափով, որչափով ապրանքների քանակը գերազանցում է անմիջական սպառման պահանջմունքներից, նրանց ավելի ու ավելի մեծ մասը պիտի պահվի հետագա գործածության համար։ Այս հանգամանքներում ապրանքատերը ավելի անշահավետ պայմաններով կծախի իր ապրանքը՝ ապագա վճարմաամբ կամ վարկով, ավելի անշահավետ, քան եթե նա վստահ լիներ որ իր ամբողջ պաշարը մի քանի շաբաթվա մեջ կծախծխվեր»<math>^4</math>)։ Առաջին դրույթի վերաբերմամբ պետք է նկատել, որ ազնիվ մետաղի սաստիկ '''առհոսում''' կարող է տեղի ունենալ արտադրության '''սահմանափակման''' հետ միաժամանակ, ինչպես այս միշտ պատահում է ճգնաժամին հաջորդող ժամանակաշրջանում։ Հետագա փուլում ազնիվ մետաղը կարող է առհոսել այն երկրներից, որոնք ազնիվ մետաղ են արտադրում առավելապես. մյուս ապրանքների ներմուծումն այս պարբերաշրջանում սովորաբար համակշռվում է արտահանությամբ։ Այս երկու փուլում տոկոսադրույքը ցածր է և լոկ դանդաղ է բարձրանում. թե ինչո՛ւ է այդպես լինում, արդեն տեսել ենք։ Այս ցածր տոկոսադրույքը ամենուրեք իր բացատրությունն է գտել՝ առանց «ամեն տեսակի խոշոր պաշարների» որևէ ներգործության։ Եվ ինչպե՞ս կարող էր տեղի ունենալ այս ներգործությունը։ Օրինակ, բամբակի ցածր գինը հնարավոր է դարձնում, որ մանածագործարանատերը և այլն բարձր շահույթներ ունենան։ Արդ, ինչո՞ւ է տոկոսադրույքը ցածր։ Անշուշտ ոչ այն պատճառով, որ բարձր է այն շահույթը, որը կարող է կորզվել փոխառած կապիտալի միջոցով։ Այլ միմիայն ու բացառապես այն պատճառով, որ առկա հանգամանքներում փոխատուական կապիտալի նկատմամբ եղած պահանջարկը չի աճում այս շահույթի համապատասխան համամասնությամբ. հետևաբար, փոխատուական կապիտալն ուրիշ շարժում ունի, քան արդյունաբերական կապիտալը։ Այնինչ «Economist»-ը ձգտում է ապացուցել ճիշտ հակառակը. իբր թե նրա շարժումը նույնական է արդյունաբերական կապիտալի շարժման հետ։ Երկրորդ դրույթն ապրանքային շուկայի գերալցումն է ենթադրում, եթե մենք երկու տարվա համար առաջուց գոյություն ունեցող պաշարի անհեթեթությունը մեղմացնենք մինչև որևէ միտք ստանալու հնարավորության աստիճան։ Այս առաջ կբերեր գների մի անկում։ Հարկավոր կլիներ ավելի քիչ փող վճարել մի hակ բամբակի համար։ Սրանից ամենևին չի հետևում, թե մի հակ բամբակ գնելու փողն էլ ավելի էժան կարելի էր ճարել։ Այս կախված է փողային շուկայի դրությունից։ Եթե փողը կարելի է լինում ավելի էժան ձեռք բերել, ապա լոկ այն պատճառով, որ վաճառականական վարկն այնպիսի դրության մեջ է գտնվում, որ նա ավելի քիչ է հարկադրված բանկային վարկի օգնությանը դիմելու, քան սովորական ժամանակ։ Շուկան գերալցող ապրանքները կենսամիջոցներ են կամ արտադրության միջոցներ։ Սրանց երկսի ցածր գինը բարձրացնում է արդյունաբերական կապիտալիստների շահույթը։ Նա ինչո՞ւ պիտի իջեցնի տոկոսը, եթե ոչ այն հակադրության,— ու ոչ թե նույնության,— հետևանքով, որը գոյություն է ունենում արդյունաբերական կապիտալի առատության ու փողային փոխատվության նկատմամբ եղած պահանջարկի միջև։ Հանգամանքներն այնպես են դասավորվում, որ վաճառականն ու արդյունաբերողն ավելի հեշտ կարող են միմյանց վարկ տալ. վաճառականական վարկի այս հեշտանալու հետևանքով ինչպես արդյունաբերողը, այնպես էլ վաճառականը ավելի քիչ կարիք ունեն բանկային վարկի. ուստի տոկոսադրույքը կարող է ցած լինել։ Այս ցած տոկոսադրույքը ոչ մի կապ չունի ազնիվ մետաղի առհոսման հետ, թեև երկու երևույթն էլ կարող են զուգահեռ ընթանալ, և միևնույն պատճառները, որոնք ներմուծման առարկաների ցած գներ են առաջ բերում, կարող են ներմուծված ազնիվ մետաղի ավելցուկ էլ գոյացնել։ Եթե ներմուծման շուկան իրապես գերլցված լիներ, ապա այս կապացուցեր, թե ներմուծման ապրանքների նկատմամբ եղած պահանջարկը նվազել է, մի բան, որը ցած գների դեպքում ուրիշ կերպ չէր կարող բացատրվել, քան իբրև հայրենի արդյունաբերական արտադրության սահմանափակման հետևանք. իսկ այս դարձյալ անբացատրելի կլիներ ցած գներով կատարված չափազանց մեծ ներմուծման դեպքում։ Բացահայտ անհեթեթություններ, որոնց նպատակն է ապացուցել, թե գների անկումը = տոկոսադրույքի անկմանը։ Արանք երկուսն էլ կարող են միաժամանակ գոյություն ունենալ կողք կողքի։ Այս դեպքում սակայն որպես արտահայտություն այն ուղղությունների հակադրության, որով ընթանում է արդյունաբերական կապիտալի շարժումն ու փոխատրելի փողային կապիտալի շարժումը, և ոչ թե իբրև արտահայտություն նրանց նույնության։ Թե ինչու համաձայն երրորդ դրույթի՝ փողի տոկոսը պետք է ցած լինի, երբ ապրանքն առատ է, նույնիսկ այս մանրամասն շարադրանքից հետո չի պարզվում։ Եթե ապրանքներն էժան են, ապա նրանց մի որոշ քանակ գնելու համար ես առաջվա 2 000-ի փոխարեն կարիք ունեմ, ասենք, 1 000 £-ի։ Բայց գուցե ես հիմա էլ 2 000 £ եմ ծախսում ու սրանով գնում եմ առաջվանի համեմատությամբ ապրանքների կրկնակին և իմ ձեռնարկությունն ընդլայնում եմ նույն այն կապիտալը կանխավճարելով, որը գուցե ստիպված էի փոխ վերցնել։ Ես հիմա առաջվա պես գնում եմ 2 000 £-ի ապրանք։ Հետևաբար, իմ պահանջարկը փողային շուկայում նույնն է մնում, թեև իմ պահանջարկն ապրանքային շուկայում ապրանքագների անկման հետ բարձրանում է։ Բայց եթե վերջինս ընկնում է, այսինքն արտադրությունը չի ընդլայնվում ապրանքագների անկման հետ, մի բան, որ կհակասեր «Economist»-ի բոլոր օրենքներին, ապա փոխատրելի փողային կապիտալի նկատմամբ եղած պահանջարկը կնվազեր, թեև շահույթը կավելանար. այս ավելացող շահույթը սակայն առաջ կբերեր պահանջարկ փոխատուական կապիտալի նկատմամբ։ Բայց և այնպես ապրանքագների ցածությունը կարող է ծագել երեք պատճառից։ Առաջին՝ պահանջարկի պակասությունից։ Այս դեպքում տոկոսադրույքը ցածր է, որովհետև արտադրությունը թուլացել է, և ոչ թե այն պատճառով, որ ապրանքներն էժան են, քանի որ այս էժանությունը նշած թուլացման արտահայտություն է սոսկ։ Կամ որովհետև առաջարկը շատ մեծ է պահանջարկի համեմատությամբ։ Այս կարող է տեղի ունենալ շուկաների գերալցման հետևանքով և այլն, որը. դեպի ճգնաժամ է տանում և կարող է հենց ճգնաժամի միջոցին զուգադիպել բարձր տոկոսադրույքի հետ. կամ թե այս կարող է պատահել այն պատճառով, որ ապրանքների արժեքն ընկել է, ուրեմն միևնույն պահանջարկը կարող է բավարարություն գտնել ավելի ցածր գներով։ Վերջին դեպքում հապա ի՞նչու պետք է ընկնի տոկոսադրույքը։ Արդյոք այն պատճառով, որ շահույթն աճում է։ Եթե այն պատճառով, որ միևնույն արտադրողական կապիտալը կամ թե ապրանքային կապիտալն ստանալու համար ավելի քիչ փողային կապիտալ է անհրաժեշտ, ապա այս կապացուցեր լոկ այն, որ շահույթն ու տոկոսը միմյանց հետ հակառակ հարաբերության մեջ են։ Համենայն դեպս, «Economist»-ի ընդհանուր դրույթը սխալ է։ Ապրանքների ցածր փողային գներն ու ցածր տոկոսադրույքը չեն համընկնում անհրաժեշտորեն։ Ապա թե ոչ, ամենից աղքատ երկրներում, որտեղ արդյունքների փողային գներն ամենից ցած են, տոկոսադրույքն էլ պետք է ամենացածրը լիներ, իսկ ամենահարուստ երկրներում, որտեղ երկրագործական արդյունքների փողային գներն ամենաբարձրն են, տոկոսադրույքն էլ ամենաբարձրը լիներ։ «Economist»-ը խոստովանում է ընդհանրապես, որ եթե փողի արժեքն ընկնում է, ապա այս ոչ մի ազդեցություն չի անում տոկոսադրույքի վրա։ 100 £-ն առաջվա պես բերում է 105 £. եթե 100 £-ն ավելի քիչ արժե հիմա, ապա 5 £ տոկոսն էլ նմանապես։ Հարաբերությունը չի փոխվում բուն գումարի արժեքի բարձրացման կամ նրա արժեքազրկման հետևանքով։ Ըստ արժեքի քննելով՝ մի որոշ ապրանքաքանակ հավասար է մի հայտնի փողային գումարի։ Եթե ապրանքաքանակի արժեքը բարձրանում է, ապա նա ավելի մեծ փողային գումարի է հավասար. ընդհակառակն է, եթե հիշյալ արժեքն ընկնում է։ Եթե արժեքը = 2 000, ապա 5% = 100. եթե նա = 2 000, ապա 5% = 50։ Բայց այս ամենևին չի փոխում տոկոսի նորման։ Ճիշտն այն է միայն, որ եթե 2 000 £ է հարկավոր՝ ապրանքների միևնույն քանակը վաճառելու համար, ապա այս դեպքում փողի ավելի խոշոր փոխատվություն է պահանջվում, քան եթե լոկ 1 000 £ է հարկավոր։ Բայց սա այստեղ ցույց է տալիս միայն շահույթի ու տոկոսի միջև եղած հակառակ հարաբերությունը։ Որովհետև շահույթն աճում է հաստատուն ու փոփոխուն կապիտալի տարրերի էժանացման հետ, իսկ տոկոսն ընկնում է։ Բայց հակառակն էլ կարող է պատահել և հաճախ հենց պատահում է։ Օրինակ, կարող է բամբակն էժան լինել այն պատճառով, որ ոչ մի պահանջարկ չկա մանվածքի ու գործվածքի նկատմամբ. նա կարող է համեմատաբար թանկ լինել այն պատճառով, որ բամբակի արդյունաբերության մեջ գոյացող մեծ շահույթը մեծ պահանջարկ է առաջ բերում նրա համար։ Մյուս կողմից՝ արդյունաբերողների շահույթը կարող է բարձր լինել հենց այն պատճառով, որ բամբակի գինը ցածր է։ Հեբբարդի աղյուսակը ցույց է տալիս, որ տոկոսադրույքն ու ապրանքագներն իրարից բոլորովին անկախ շարժումներ են կատարում, այնինչ տոկոսադրույքի շարժումները ճիշտ համապատասխանում են մետաղի պահեստի ու մուրհակակուրսերի շարժումներին։ «Հետևաբար, եթե չափազանց մեծ չափով ապրանքներ կան, ապա փողի տոկոսը պետք է ցածր լինի»,— ասում է «Economist»-ը։ Ճիշտ հակառակն է տեղի ունենում ճգնաժամերի ընթացքում, ապրանքներն ավելցուկ են մնացել, չեն կարողանում փոխարկվել փողի, ուստի և տոկոսադրույքը բարձր է. ցիկլի մի ուրիշ փուլում իշխում է մեծ պահանջարկ ապրանքների նկատմամբ, ուրեմն կապիտալի ետհոսումները հեշտությամբ են տեղի ունենում, բայց միաժամանակ ապրանքագները բարձրանում են, և հեշտ ետհոսումեերի հետևանքով էլ՝ տոկոսադրույքն ավելի ցած է լինում։ «Եթե նրանք {ապրանքները} հազվագյուտ են, ապա տոկոսադրույքը պետք է բարձր լինի»։ Դարձյալ հակառակն է տեղի ունենում ճգնաժամին հաջորդող դեպրեսիայի [Abspannung] ժամանակաշրջանում։ Ապրանքները հազվագյուտ են՝ բացարձակորեն ասած և ոչ թե պահանջարկի տեսակետից նայելով. իսկ տոկոսադրույքը ցածր է։ Չորրորդ դրույթի նկատմամբ պետք է նկատել հետևյալը, որ գերալցված շուկայի դեպքում ապրանքատերը ավելի էժան կծախի,— եթե նա ընդհանրապես կարող է ծախել,— քան այն դեպքում, երբ առկա պաշարների արագ սպառումն է նախատեսվում,— այս բավական պարզ է։ Բայց ավելի քիչ է պարզ, թե տվյալ պայմաններում ինչու պիտի տոկոսադրույքն ընկնի։ Եթե շուկան գերալցված է ներմուծվող ապրանքներով, ապա տոկոսադրույքը կարող է բարձրանալ փոխատուական կապիտալի այն սաստկացած պահանջարկի հետևանքով, որն առաջադրում են սեփականատերերն այն նպատակով, որ ստիպված չլինեն ապրանքները շուկա նետելու։ Տոկոսադրույքը կարող է ընկնել այն պատճառով, որ վաճառականական վարկ ստանալու դյուրինությունը դեռ համեմատաբար ցածր մակարդակի վրա է պահում բանկային վարկի նկատմամբ եղած պահանջարկը։ <br><TABLE border = 0 width="128px" align=center> <TR> <TD style='border-top:solid windowtext 1.0pt;'></TD> </TR></TABLE><br> «Economist»-ը հիշատակում է 1847 թվի կուրսի վրա արված այն արագ ներգործությունը, որ տեղի ունեցավ տոկոսադրույքը բարձրանալու և փողային շուկայի վրա ազդած այլ տեսակի ճնշման հետևանքով։ Բայց չպիտի մոռանալ, որ, չնայած կուրսի փոփոխությանը, ոսկին մինչև ապրիլի վերջը շարունակում էր տարհոսել. շրջադարձն այստեղ սկսվեց մայիսի սկզբին միայն։ 1847 թվի հունվարի 1-ին բանկի մետաղապահեստը 15 066 691 £ էր, տոկոսադրույքը՝ 3½% եռամսյա մուրհակի կուրսը Փարիզի վրա տրված՝ 25,75, Համբուրգի վրա՝ 13,10, Ամստերդամի վրա՝ 12,3¼։ Մարտի 5-ին մետաղապահեստն ընկնելով հասել էր 11 595 535 £-ի. զեղչի տոկոսը բարձրանալով հասել էր 4%-ի. մուրհակակուրսն ընկել էր՝ Փարիզի վրայինը մինչև 25,67½, Համբուրգի վրայինը 13¼, Ամստերդամի վրայինը 12,2½։ Ոսկու տարհոսումը շարունակվում էր. տես հետևյալ աղյուսակը. <TABLE border = 0> <TR> <TD align=center colspan=2 style='border-top:solid windowtext 1.0pt;border-left:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>1847 թվական</TD> <TD align=center colspan=2 style='border-top:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>Անգլիայի բանկի<br>ազնիվ մետաղի պաշարը</TD> <TD align=center colspan=2 style='border-top:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>Փողային շուկան</TD> <TD align=center colspan=3 style='border-top:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>3-ամսյա մուրհակների ամենաբարձր կուրսերը</TD> </TR> <TR> <TD colspan=2 style='border-left:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD colspan=2 style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD colspan=2 style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>Փարիզ</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>Համբուրգ</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>Ամստերդամ</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt;'>Մարտի</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>20</TD> <TD align=right>11 231 630</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>£</TD> <TD>Բանկի զեղչը</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>4%</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>25,67½</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>13,09¾</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>12,2½</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt;'>Ապրիլի</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>3</TD> <TD align=right>10 246 410</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD>»</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>5%</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>25,80</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>13,10<math>^1/_3</math></TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>12,3½</TD> </TR> <TR> <TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>10</TD> <TD align=right>9 867 053</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD>Փողը շատ հազվագյուտ է</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>25,90</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>13,10½</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>12,4½</TD> </TR> <TR> <TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>17</TD> <TD align=right>9 329 941</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD>Բանկի զեղչը</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>5½%</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>26,02½</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>13,10¾</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>12,5½</TD> </TR> <TR> <TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>24</TD> <TD align=right>9 213 890</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD>Ճնշվածություն</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>26,05</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>13,13</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>12,6</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt;'>Մայիսի</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>1</TD> <TD align=right>9 337 716</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD>Սաստկացող ճնշվածություն</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>26,15</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>13,12¾</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>12,6½</TD> </TR> <TR> <TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>8</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>9 588 759</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>Մեծագույն ճնշվածություն</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'></TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>26,27½</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>13,15½</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>12,7¾</TD> </TR></TABLE> 1847 թվականին ազնիվ մետաղի ամբողջ արտահանությունն Անգլիայից անում էր 8 602 597 £։ <TABLE border = 0> <TR> <TD align=center>Սրանից</TD> <TD align=center>դեպի</TD> <TD>Միացյալ Նահանգներ</TD> <TD align=center>գնացել է</TD> <TD align=right>3 226 411</TD> <TD align=center>£</TD> </TR> <TR> <TD align=center>»</TD> <TD align=center>»</TD> <TD>Ֆրանսիա</TD> <TD align=center>»</TD> <TD align=right>2 479 892</TD> <TD align=center>»</TD> </TR> <TR> <TD align=center>»</TD> <TD align=center>»</TD> <TD>Հանզայի քաղաքները</TD> <TD align=center>»</TD> <TD align=right>958 781</TD> <TD align=center>»</TD> </TR> <TR> <TD align=center>»</TD> <TD align=center>»</TD> <TD>Հոլանդիա</TD> <TD align=center>»</TD> <TD align=right>247 743</TD> <TD align=center>»</TD> </TR></TABLE> Չնայած կուրսերի փոփոխմանը մարտի վերջում, ոսկու տարհոսումը շարունակվում է դեռ մի ամբողջ ամիս էլ, հավանորեն դեպի Միացյալ Նահանգները։ «Մենք այստեղ տեսնում ենք» {ասում է «Economist»-ը 1847, էջ 984}, «թե բարձրացող տոկոսադրույքի ու սրան հաջորդող փողային նեղվածության ներգործությունը որքան արագ ու վճռական է անբարենպաստ կուրսը սրբագրելու և ոսկու հորձանքը շուռ տալու գործում, այնպես որ վերջինս դարձյալ դեպի Անգլիա հոսեց։ Այդ ներգործությունն առաջ բերվեց վճարման բալանսից բոլորովին անկախ։ Ավելի բարձր տոկոսադրույքն առաջ բերեց ինչպես անգլիական, այնպես էլ արտասահմանյան արժեթղթերի ավելի ցածր գին և առիթ տվեց արժեթղթերի խոշոր գնումներ կատարելու արտասահմանի հաշվին։ Այս շատացրեց Անգլիայի տված մուրհակների գումարը, մինչդեռ մյուս կողմից՝ բարձր տոկոսադրույքի պայմաններում փող ճարելու, դժվարությունն այնքան մեծ էր, որ այս մուրհակների նկատմամբ եղած պահանջարկն իջավ, մինչդեռ նրանց գումարը ավելացավ։ Միևնույն պատճառից ծագեց այն, որ օտարերկրյա ապրանքների պատվերները չեղյալ հայտարարվեցին, իսկ արտասահմանյան արժեթղթերում զետեղված անգլիական կապիտալաներդրումներն իրացվեցին, և փողն Անգլիա բերվեց ներդրման համար։ Այսպես, օրինակ, մայիսի 20-ի «Rio de Janeiro Prices Current»-ում կարդում ենք. «Մուրհակակուրսը {Անգլիայի վրայինը} նոր վայրէջք է ունեցել, որի պատճառը շուկայի վրա արած այն ճնշումն է գլխավորապես, որը հանդես է գալիս {Բրազիլյան} պետական արժեթղթերի՝ Անգլիայի հաշվին կատարված նշանավոր վաճառքների ստացույթների վերադարձումներից»։ Անգլիական այն կապիտալը, որ արտասահմանում ներդրված էր տարբեր արժեթղթերի մեջ այն ժամանակ, երբ տոկոսադրույքն այստեղ շատ ցած էր, այսպիսով ետ բերվեց այն միջոցին, երբ տոկոսադրույքը բարձրացել էր։ <br><TABLE border = 0 width="128px" align=center> <TR> <TD style='border-top:solid windowtext 1.0pt;'></TD> </TR></TABLE><br> ====ԱՆԳԼԻԱՅԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱԼԱՆՍԸ=== Մենակ Հնդկաստանը պետք է 5 միլիոն տուրք վճարի «լավ կառավարման» դիմաց, այնուհետև բրիտանական կապիտալի տոկոսներ ու դիվիդենդներ և այլն, ընդ որում սրա մեջ ամենևին չեն հաշվված այն գումարները, որոնք ամեն տարի Անգլիա են ուղարկվում մասամբ պաշտոնյաների կողմից՝ իբրև իրենց ռոճկի տնտեսումներ, մասամբ էլ անգլիական վաճառականների կողմից՝ իբրև իրենց շահույթների բաժին, որպեսզի Անգլիայում ներդրվեն։ Անգլիական ամեն մի գաղութ միևնույն պատճառներով պետք է շարունակ փողի խոշոր առաքումներ կատարի։ Ավստրալիայի, Արևմտահնդկաստանի, Կանադայի բանկերի մեծամասնությունը բրիտանական կապիտալով է հիմնված, այնպես որ դիվիդենդները պետք է Անգլիայում վճարվեն։ Բացի դրանից՝ Անգլիայի ձեռին նմանապես կան արտասահմանյան,— եվրոպական, Հյուսիսամերիկյան ու Հարավամերիկյան,— պետական շատ արժեթղթեր, որոնցից նա տոկոսներ ունի ստանալու։ Այնուհետև սրան դեռ ավելանում է նրա մասնակցությունն արտասահմանյան երկաթուղիներին, ջրանցքներին, հանքարաններին և այլն՝ համապատասխան դիվիդենդներով։ Այս բոլոր գումարների դիմաց հասանելի վճարառաքումնեըը գրեթե բացառապես արդյունքներով են կատարվում, որոնք ավելցուկ են կազմում անգլիական արտահանության համեմատությամբ։ Մյnւu կողմից այն գումարները, որ Անգլիայից արտասահման են գնում անգլիական արժեթղթերի տերերին, ինչպես և անգլիացիների կողմից արտասահմանում սպառվող գումարները, այդ ստացույթների հետ համեմատած, մի բոլորովին աննշան մեծություն են ներկայացնում։ Հարցը, որչափով որ սա վերաբերում է առևտրային բալանսին ու մուրհակակուրսերին, «յուրաքանչյուր տվյալ րոպեում ժամանակի հարց է։ Իբրև կանոն... Անգլիան երկարատև վարկեր է տալիս իր արտահանության համար, այնինչ ներմուծումները կանխիկ են վճարվում։ Ժամկետների այս տարբերությունը որոշ մոմենտներում նշանակալից ներգործություն է ունենում կուրսերի վրա։ Մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ մեր արտահանությունները շատ զգալի չափով ավելանում են, ինչպես 1850 թվին, պետք է բրիտանական կապիտալի ներդրումների մի շարունակական ընդարձակում տեղի ունենա... այսպիսով 1850 թվի վճարառաքումները կարող են կատարվել այն ապրանքների դիմաց, որոնք 1849 թվին են արտահանվել։ Բայց եթե 1850 թվին արտահանությունները 6 միլիոնով գերազանցում են 1849 թվի արտահանություններից, ապա գործնական հետևանքն այն պիտի լինի, որ այսքան գումարի ավելի շատ փող է ուղարկվել երկրից դուրս, քան ետ է հոսել միևնույն տարում. և այս եղանակով ներգործություն է արվել կուրսերի ու տոկոսադրույքի վրա։ Ընդհակառակը, հենց որ մեր գործերի համար ճգնաժամի միջոցին ծանր կացություն է ստեղծվում, և մեր արտահանությունը շատ սահմանափակվում է, նախընթաց տարիների ավելի խոշոր արտահանությունների դիմաց կատարվող ժամկետահաս վճարառաքումները շատ նշանավոր չափով գերազանցում են մեր ներմուծման արժեքից, կուրսերը սրա համապատասխան շուռ են գալիս մեր օգտին, կապիտալն արագ կուտակվում է երկրի ներսում, և տոկոսադրույքն ընկնում է» («Economist», 1851, հունվարի 11)։ Արտասահմանյան մուրհակակուրսը կարող է փոփոխվել— 1) տվյալ մոմենտի վճարման բալանսի ներգործության հետևանքով, ինչ պատճառներով էլ որ որոշվելիս լինի սա՝ զուտ առևտրային պատճառներով, արտասահմանում արվող կապիտալաներդրումով, կամ թե չէ պատերազմների և այլոց դեպքում կատարվող պետական ծախսերով, որչափով որ ընդ սմին կանխիկ վճարումներ են արվում արտասահմանում, միևնույն է։ 2) Տվյալ երկրում գործող փողի արժեքազրկման հետևանքով, լինի սա մետաղե թե թղթե փող, միևնույն է։ Այս փոփոխությունը զուտ անվանական մի բան է։ Եթե 1 £-ն առաջվանի միմիայն կեսի չափ է փող ներկայացնում, ինքնըստինքյան հասկանալի է, որ 25 ֆրանկի փոխարեն 12½ է ֆրանկ կհաշվվեր այն։ 3) Որտեղ խոսքը վերաբերում է այն երկրների միջև եղած կուրսին, որոնցից մեկը որպես «փող» արծաթ է բանեցնում, մյուսը՝ ոսկի, ապա մուրհակակուրսը կախված է այս երկու մետաղի հարաբերական արժեքների տատանումներից, որովհետև այս տատանումներն ակներևորեն փոփոխում են երկու մետաղների միջև եղած պարիտետը։ Վերջինիս օրինակ կարող են ծառայել 1850 թվի կուրսերը, նրանք ի վնաս Անգլիա էին, թեև նրա արտահանությունն արտակարգորեն աճեց. այնուամենայնիվ ոսկու տարհոսում տեղի չունեցավ։ Այս հետևանք էր արծաթի արժեքի հանկարծական բարձրացման՝ ոսկու արժեքի համեմատությամբ (Տես «Economist», 1857 թվի նոյեմբերի 30)։ Մուրհակակուրսի պարիտետը 1 £ ստեռլինգի համար՝ Փարիզի վրա 25 ֆրանկ 20 սանտիմ է, Համբուբգի վրա՝ 13 մարկ, բանկո [բանկային կուրսով]— 10½ շիլլինգ, Ամստերդամի վրա՝ 11 ֆլորին 97 ցենտ։ Այն համամասնությամբ, որով Փարիզի վրայի մուրհակակուրսը գերազանցում է 25,20-ից, նա ավելի ու ավելի նպաստավոր է դառնում Ֆրանսիային պարտք մնացած անգլիական պարտապանների կամ ֆրանսիական ապրանքների գնորդների համար։ Երկու դեպքումն էլ սրանք ավելի փոքրաքանակ ֆունտ ստեռլինգների կարիք ունեն՝ իրենց նպատակներին հասնելու համար։— Հեռավոր երկրներում, որտեղ հեշտ չէ ազնիվ մետաղ ստանալը, եթե մուրհակները հազվագյուտ են և բավական չեն Անգլիային անելիք վճարումների համար, բնական հետևանքը լինում է այն արդյունքների գների բարձրացումը, որոնք սովորաբար Անգլիա են ուղարկվում, ընդ որում սրանց նկատմամբ հիմա առաջ է գալիս ավելի մեծ պահանջարկ՝ մուրհակների փոխարեն հիշյալ արդյունքներն Անգլիա ուղարկելու համար. այս երևույթը հաճախ նկատվում է Հնդկաստանում։ Աննպաստ մուրհակակուրս և նույնիսկ ոսկու տարհոսում կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ Անգլիայում իշխում է փողի վիթխարի գերառատություն, ցածր տոկոսադրույք ու արժեթղթերի բարձր կուրս։ 1848 թվի ընթացքում Անգլիան արծաթի խոշոր քանակներ ստացավ Հնդկաստանից, որովհետև լավ մուրհակները հազվագյուտ էին, իսկ միջակները դժկամությամբ էին ընդունվում 1847 թվի ճգնաժամի հետևանքով ու հնդկական գործարքների համար մատակարարվող վարկի ուժեղ անկման պատճառով։ Այս ամբողջ արծաթը, հազիվ Անգլիա հասած, շուտով ճանապարհ գտավ դեպի մայր-ցամաք, որտեղ ռեվոլուցիան ամենուրեք գանձի կուտակում առաջ բերեց։ Միևնույն արծաթը 1850 թվին մեծ մասամբ վերադարձի ուղին բռնեց դեպի Հնդկաստան, որովհետև մուրհակակուրսի մակարդակը հիմա այս էր շահութաբեր դարձրել։ <br><TABLE border = 0 width="128px" align=center> <TR> <TD style='border-top:solid windowtext 1.0pt;'></TD> </TR></TABLE><br> Մոնետար սիստեմն առավելապես կաթոլիկական, վարկային սիստեմն՝ առավելապես բողոքական սիստեմ է։ «The Scotch hate gold» [«շոտլանդացին ատում է ոսկին»]։ Ապրանքների փողային կեցությունը թղթե փողում լոկ հասարակական կեցություն է։ '''Հավատն''' է, որ երանելի է դարձնում։ Հավատը փողային արժեքի վերաբերմամբ՝ իբրև ապրանքների իմմանենտ ոգու, հավատն արտադրության եղանակի ու նրա նախասահմանված կարգի վերաբերմամբ, հավատն արտադրության առանձին գործակալների վերաբերմամբ իբրև ինքն իր արժեքը մեծացնող կապիտալի սոսկական անձնավորումների։ Սակայն, որքան որ բողոքականությունը քիչ է ազատագրված կաթոլիկության հիմունքներից, նույնքան էլ վարկային սիստեմը քիչ է ազատագրված մոնետար սիստեմի բազիսից։ ===ԵՐԵՍՈՒՆՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՄԻՆՉԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ=== Տոկոսաբեր կապիտալը կամ, ինչպես մենք այն կարող ենք անվանել իր հնադարյան ձևով, վաշխառուական կապիտալը իր երկվորյակի, վաճականական կապիտալի հետ միասին պատկանում է կապիտալի անդրջհեղեղյան ձևերին, որոնք վաղուց հետե նախորդում են արտադրության
Վստահելի
1396
edits