Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 3446 բայտ, 23:18, 29 Մայիսի 2015
/* Գլուխ չորորդ. Ճագար՝ եփված և համեմված */
«Եվ ու՞ր կորավ այդ անիծյալ Գոլլումը,— մտածեց Սեմը, ավելի խորը թաքնվելով ձարխոտի մեջ: — Եթե օրքի տեղ դնեն՝ նրանից թաց տեղ էլ չի մնա: Եվ Դեղին Դեմքն էլ, կարծես թե, որոշել է թշվառին այրել... Լավ, նրա հախից էդքան հեշտ չես գա, կարծում եմ ինքն իր մասին հոգ կտանի»:
Սեմը պառկեց Ֆրոդոյի կողքին, ննջեց՝ և արթնացավ եղջերափողերի հեռավոր ձայներից: Արթնացավ, նստեց ու շուրջը նայեց: Արևն անխնա այրում էր: Պահապան ռազմիկները կանգնած էին ծառերի ստվրում և լարված լսում էին: Հանկարծ եղջերափողերը ավելի բարձր հնչեցին: Կասկած չկար՝ ձայները գալիս էին վերևից: Մարտակոչ և վայրի աղաղակներ հասան Սեմի ականջներին, բայց բայց՝ խուլ, ասես ձայները գալիս էին ինչ-որ քարանձավի միջից: Հանկարծ մարտի ձայները որոտացին ուղիղ նրանց գլխավերևում: Ճռնչաց պողպատը, սրերը զրնգոցով խրվեցին երկաթյա սաղավարտների մեջ, նիզակները հարվածեցին վահաններին, ճչոցները ճիչերը խառնվեցին հուսահատ ոռնոցներին, և հնչեց բարձր կոչը. Գո՛նդոր, Գո՛նդոր:
— Ասես հարյուր դարբիններ մուրճերով հարվածելուց լինեն զնդաններին,— ասաց Սեմը Ֆրոդոյին: — Լավ կլիներ նրանց ասել, որ էլ չմոտենան, ես այսպես էսպես էլ եմ լավ լսում, շնորհակալությու՛ն:
Բայց աղմուկը մոտենում էր:
— Գալի՛ս են,— բղավեց Դամրոդը,— Տեսե՛ք: Ոմանց տեսե՛ք, ոմանց հաջողվել է անցնելանցնե՛լ: Նրանք վազու՛մ են, տեսե՛ք: Մերոնք կրկնկակոխ հետևու՛մ են, և ամենաառջևում Ֆարամի՛րն է:
Սեմը, հետաքրքրասիրությունից այրվելով, միացավ հսկողներին: Նա բարձրացավ դափնու ամենաստորին ճյուղին և տեսավ լանջով ներքև վազող թխամաշկ, կարմիր հանդերձներով մարդկանց. Կանաչ կանաչ հանդերձներով ռազմիկները հասնում էին նրանց հետևից և հենց ընթացքից հարվածում սրերով: Նետերը սուլոցով ճեղքում էին օդը: Հանկարծ թաքստոցի վերևից, փոքրիկ բլրակի վրայից, ճյուղերը կոտրելով, նրանց գլխին փլվեց մի մարդ և քիչ մնաց տրորեր Ֆրոդոյին՝ բերանքսիվայր փռվելով նրանից մի քանի ֆուտ այն կողմ: Ոսկե վզնոցի տակից երևում էին պարանոցին ցցված կանաչափետուր նետերը, կարմիր թիկնոցը պատառոտված էր, պղնձե օղազրահը տեղ-տեղ խրվել էր մարմնի մեջ, տեղ-տեղ տեղ՝ պատռվել, իսկ ոսկեզօծ թելերով հյուսված մորուքը ներծծված էր արյունով: Վրան գցված ոսկեկարմիր ծածկոցը ծվեն-ծվեն էր եղել, սապատավոր մեջքին դեռ երևում էին փոքրիկ աշտարակի մնացորդները, որը, ըստ երևույթին, շրջվել էր, երբ գազանը սլացել էր ծառերի միջով: Հրեշի պարանոցից, վերջին ուժերը լարելով, կառչել էր մի մարդ: Ներքևից նա շատ փոքրիկ էր թվում, բայց իր ցեղակիցների մեջ, երևի, աժդահա էր համարվում:
Գազանը կատաղությունից կուրացած սլացավ առաջ, ջուր ցայտեցնելով անցավ քարե ավազանի միջով և շարունակեց ճանապարհը՝ ջարդելով ճանապարհին հանդիպած ծառերը: Նետերը միայն քերծում էին նրա կաշին և, առանց վնաս պատճառելու, սահում ներքև: Հարավցիներն ու գոնդորցիները փախչում էին նրա առջևից, իսկ ով չէր հասցնում, գազանը կնճիթով բռնում էր նրանց, բարձրացնում վեր և շպրտում գետնին: Շուտով, վերջին անգամ շեփորահարելով, նա կորավ տեսադաշտից: Թե ինչ պատահեց նրա հետ հետագայում, Սեմն այդպես էլ չիմացավ: Գուցե նա, մինչ օտար երկրներում ոչնչանալը, դեռ երկար թափառեց ազատության մեջ, իսկ գուցե կույր կատաղությամբ համակված ընկավ ճանապարհին հանդիպած խորը փոսը, կամ հնարավոր է, հասավ Մեծ Գետին և հավիտյանս անհետացավ նրա ջրերում:
Սեմը հիացած շունչը տեղը բերեց:
 
— Դա Օ՛լիֆանթ էր,— բացականչեց նա: — Նշանակում է օլիֆանթներ կան, և ես հենց նոր մեկին տեսա: Ա՜յ սա կյանք է: Տանը ո՛չ ոք չի հավատա: Դե, եթե ամեն ինչ վեջացավ, ես գնացի քնելու:
 
— Քնիր, քանի դեռ կարող ես,— ասաց Մաբլունգը,— բայց շուտով հրամանատարը կվերադառնա, եթե դեռ ողջ է, և մենք առանց հապաղելու ճանապարհ կընկնենք: Երբ մեր հաղթանակի լուրը հասնի թշնամուն, մեր հետևից հետապնդողներ կուղարկեն:
 
— Միայն թե հեռանալուց չաղմկեք,— քնկոտ ձայնով ասաց Սեմը: — Կարիք չկա խանգարել իմ քունը, ամբողջ գիշեր ճանապարհին եմ եղել:
 
Մաբլունգը ծիծաղեց:
 
— Չեմ կարծում, որ հրամանատարը ձեզ այստեղ կթողնի, պարոն Սեմուայս,— ասաց նա: — Թեպետ, ինքներդ կտեսնեք:
 
=== Գլուխ հինգերորդ. Պատուհան դեպի արևմուտք ===
 
Սեմին թվաց, թե իրեն երկու րոպե էլ չթողեցին քնել: Մնիչդեռ նա արթնացել էր երեք ժամ անց, և արևն արդեն վաղուց հատել էր կեսօրը: Ֆարամիրը վերադարձել էր՝ իր հետ բերելով շատ-շատ ռազմիկներ:
Վստահելի
1342
edits