Changes

«Երրորդ ուժի բացառման օրենքը»

1535 bytes removed, 11:55, 6 Հունիսի 2015
Սրբագրման համար անհրաժեշտ ծրած նյութը՝ [[Ծրած տեքստերի հղումների պահոց]]֊ում։
===ՄԵՐ ԱՆՑԱԾ ԵՎ ԱՆՑՆԵԼԻՔ ՃԱՆԱՊԱՐՀԸ===
(հարցազրույց առաջաբանի փոխարեն)
 
 
ԱՐԹՈՒՐ ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ — Պարոն Իշխանյան, այսօր, հայերս, նաև կայսրության մնացյալ ժողովուրդները նպատակադիր վարում են հակաամբողջատիրական գործունեություն։ Ըստ իս, տեղին է վկայաբերել Մաքսիմ Գորկուն, որը տակավին 1917թ. «Նովայա ժիզն» թերթում գրում էր. «Լենինն «առաջնորդ» է, և դրանով իսկ իրեն իրավունք է վերապահում ռուս ժողովրդի նկատմամբ կատարել դաժան փորձություն֊փորձարկում, նախապես դատապարտված լինելով անհաջողության։ Պատերազմից տառապած ու քայքայված ժողովուրդն արդեն վճարել էր հազարավոր անմեղ զոհերով և դեռ ստիպված է լինելու վճարել՝ մի տևական ժամանակ մնալով գլխատված։ Այդ անխուսափելի ողբերգությունը չի շփոթեցնում Լենինին՝ դոգմայի ճորտին, նրա մանկլավիկ կատարածուներին, ճորտերին»։
 
Ինչպե՞ս կբնորոշեք 20֊րդ դարասկզբի քաղաքական կացությունը։ Ի՞նչն էր ցարական Ռուսաստանի, հետագայում ժամանակավոր կառավարության պարտության պատճառը...
 
ՌԱՖԱՅԵԼ ԻՇԽԱՆՅԱՆ — Իհարկե, սա շատ բարդ հարց է և դժվար պատասխանելի։ Կասեմ այն, ինչ որ ես պատկերացնում եմ։ Ռոմանովների 300֊ամյա դաժան, ճորտատիրական տիրապետությունը ժողովրդին հիասթափեցրել էր, և ոչ միայն ժողովրդին։ Եվ ահա վաղուց ի վեր, դեռ դեկաբրիստների ժամանակներից խմորումներ էին սկսվել Ռուսաստանում՝ այդ կարգերը փոխելու նպատակով։ Դարասկզբին այդ հեղաշրջումը կատարելու համար մի շարք կուսակցություններ էին ստեղծվել, շարժումներ էին առաջացրել։ Ուրեմն պարզ է, խոսքը վերաբերում էր Ռոմանովյան բռնապետության տապալելուն։ Այդ ընդդիմադիր ուժերից մեկը սոցիալ֊դեմոկրատական կուսակցությանն էր, և ահա Լենինը այդ կուսակցության հիմնադիրներից էր ու գործուն անդամներից, նրա ամենաձախ թևը, ձախ այն իմաստով, որ ամենաարմատականն էր։ Հիմա, թե Լենինն ինչ հոգեբանություն է ունեցել մտնելով հեղափոխական աշխատանքի մեջ, դժվար է պատասխանել։ Մի հանճարեղ գրող պետք է լինի, որ կարողանա ճիշտ ներկայացնել այդ հոգեբանությունը։ Ոմանք ասում են, կարևոր դեր է կատարել Լենինի եղբոր մահապատիժը, և այդ պատճառով էլ Վլադիմիր Ուլյանովը մխրճվել է հեղափոխական շարժման մեջ։ Ուրիշներն այլ բացատրություններ են տալիս։ Ես ասում եմ, որ դա բարդ հարց է։ Արդյոք նա անկեղծ ուզում էր Ռուսաստանի ազատագրությունը, թե իշխանության ձգտումն էր նրան մղում հեղափոխական գործունեության։ Սա նույնպես շատ դժվար պատասխանելի հարց է։ Ինձ թվում է՝ երկուսն էլ դեր կատարել են, որովհետև երբ մենք ուշադրության ենք առնում նրա գործունեությունը անցյալ դարի վերջերից մինչև 1917թ. իշխանության գրավումը, տեսնում ենք, որ այն ուղղագիծ պայքար էր իշխանություն գրավելու համար, և այդ նպատակին նա կարողացավ հասնել, որովհետև իրոք գործելակերպ ուներ և վարպետություն։ Իսկ ինչ շահեց Ռուսական կայսրությունը Նիկոլայ Ռոմանովին Վլադիմիր Ուլյանովով փոխարինելով, պարզորոշ է, որ ոչինչ չշահեց, բավականին բան կորցրեց։ Նախ բռնապետությունը ավելի ամրապնդվեց, ավելի դաժան դարձավ։ Եթե Ռոմանովների ժամանակ այսպես ասած ֆիզիկական բռնապետություն էր, ապա Վլադիմիր Ուլյանովի ժամանակ ֆիզիկականին ավելացավ նաև հոգևոր, գաղափարական բռնապետությունը։ Մենք գիտենք, որ լենինիզմի գլխավոր բանաձևը հետևյալն է. կա բուրժուական գաղափարախոսություն, այն ինչ սոցիալիստական չէ, բուրժուական է։ Իսկ ինչն է սոցիալիստականը։ Դա որոշում է կոմունիստական կուսակցության տվյալ ժամանակի ղեկավարությունը, մանավանդ հենց ինքը՝ այդ կուսակցության առաջին դեմքը։ Ինչ համարվում է բուրժուական, սոցիալիստական չէ և մերժվում է։ Իսկ դա նշանակում է. մերժվում է ամեն տեսակի գաղափարախոսություն, բացի տվյալ պահին կուսակցության ղեկավարության համար շահավետ գաղափարախոսությունից։ Դա գաղափարական ամբողջատիրության այնպիսի ժամանակաշրջան էր, որը մարդկության ամբողջ պատմությունը չի տեսել։
 
Ժամանակավոր կառավարությանը թույլ էր նախ իր քաղաքական գծով։ Ժողովուրդը հոգնել էր պատերազմից, գյուղացիությանը հող չուներ, զզված էր Ռոմանական բռնապետությունից։ Ժամանակավոր կառավարությունը չկարողացավ ժողովրդին տալ հող, խաղաղություն։ Ազատություններ տվեց։ Իհարկե, բոլշևիկներն էլ ժողովրդին չտվեցին ոչ հող, ոչ խաղաղության։ Բայց բոլշևիկները կարողացան քարոզչությամբ խաբել ժողովրդին։ Ժամանակավոր կառավարությանը այդ քարոզչության ճարպկությունը չունեցավ, որ կարողանար ժողովրդին համոզել, հորդորել և այլն։ Մանավանդ այստեղ կարևորվում է պատերազմի խնդիրը։ Ժամանակավոր կառավարությանը չկարողացավ ազատվել պատերազմի բեռից։ Նրա այս և այլ կարգի թուլությունները պատճառ դարձան, որ լավ կազմակերպված, նպատակասլաց գործող բոլշևիկները կարողացան տապալել իշխանությունը։ Ոմանք ասում են հոկտեմբերյան հեղափոխություն, բայց իրենք՝ հին բոլշևիկներն ասում են հեղաշրջում։ Ստալինը նույնիսկ գիրք ունի, որ կոչվում է «Հոկտեմբերյան հեղաշրջումը և ռուս բոլշևիկների տակտիկան»։ Իրոք դա հեղաշրջում էր, և կարելի է ասել անարյուն հեղաշրջում։ Պարզապես գրավվեց Ձմեռային պալատը մեկ֊երկու կրակոցով և իշխանության գլուխ անցան բոլշևիկները։ Ինչն էր այդ ժամանակ բոլշևիկների հոգեկան շարժիչ ուժը, երբ արդեն իշխանությունը գրավել էին։ Իշխանությունը պահպանել։ Գիտենք, որ բավական մեծ շարժում սկսվեց՝ հակաբոլշևիկյան, բայց ըստ երևույթին, պետք է ասել, որ պատմության անիվն էլ շարժվեց հօգուտ բոլշևիկների։ Եվ այն ուժեղ ճնշումը, որ չորս կողմից կատարվում էր բոլշևիկյան իշխանության դեմ, արդյունք չտվեց։ Բոլշևիկները կարողացան հաղթահարել դժվարությունները և մնալ իշխանության գլուխ, որը և հոկտեմբերյան հեղաշրջումից հետո նրանց գլխավոր նպատակն էր։ Հետագայում, անշուշտ, մանավանդ էենինի մահվանից հետո բոլշևիկների մեջ վեճեր առաջացան, թշնամություն, հակամարտություն, բաժանվեցին խմբերի։ Լենինին փոխարինած Ստալինի, Տրոցկու միջև թշնամության կար, հետո առաջացավ աջ թեքում՝ Բուխարին, ձախ թեքում՝ Զինովև, Կամենև և այլն, սրանք բոլորը, այս թեքումները իբր գաղափարական ուղղություններ, իրականում աթոռի պայքար էին մղում իշխանության համար։ Եվ ահա այդ պայքարը իշխանության առաջին տեղը գրավելու համար, գաղափարական տեսք էր ստացեք Ի վերջո, ամենից ճարպիկը, ամենից խորամանկը, ամենից դաժանը, այսինքն Ստալինը, հաղթեց իր բոլոր ախոյաններին և դարձավ ամբողջ հսկա Ռուսական կայսրության միանձնյա ղեկավարը։ Ռոմանովյան ժամանակաշրջանի ոչ մի կայսր այնպիսի բացարձակ իրավունքներ և իշխանություն չի ունեցել, ինչպիսին Ստալինը։ Եվ առհասարակ ամբողջ մարդկության պատմության մեջ այդպիսի բացարձակ իշխանություն ունեցող տիրակալ չի եղել։ Եվ քանի որ նրա բնավորության մեջ դաժան գծեր կային, նա անխղճորեն ոչնչացնում էր թե իր նախկին զինակիցներին, թե հակառակորդներին, թե բոլորովին անմեղներին՝ երկիրը ահ ու դողի մեջ պահելու համար, և դա նրան հաջողվում էր։ Ոչ միայն հաջողվում էր, այլև ժողովրդի մեջ նա մեծ համակրանք էր վայելում, նույնիսկ հայ ժողովրդի մեջ։ Մեր ժողովուրդը սգում էր նրա մահվան առթիվ, մտածելով, որ «արևը» մայր մտավ, ինչպես պետք է ապրենք։ Ես այդ օրերի ականատեսն եմ եղել։ Այդպիսի հիպնոսի մեջ էր ժողովուրդը։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր տուժել էին կուլակաթափի, 37֊ի ջարդերի, 49֊ի աքսորի ժամանակ, նրանք էլ Ստալինի նկատմամբ պաշտամունք ունեին։ Սա նշանակում էր, որ քարոզչությամբ ժողովրդին խաբելը այնքան էլ դժվար բան չէ։
 
Ա. Ա. — Խնդիրները, որոնք դուք արծարծեցիք, այն սկզբնակետերն են, որտեղից հայ իրականության մեջ սկզբնավորվեց, այսպես կոչված վերնախավային գաղափարական հոգեբանություն, որի մասին հետևյայն եմ ուզում ասել՝ նկատի ունենալով, որ այն բնորոշ է կայսրության տիրապետության բոլոր ժամանակներին։ Մեր նախկին իշխանությունները հայհեղկոմից մինչև հայկենտկոմ միտումնավոր վարում էին հակահայկական քաղաքականություն։ Հիշում եք, երբ ժամանակին գերմանական դատարանը Սողոմոն Թեհլերյանին անպարտ ճանաչեց, նույն այդ թվականին սոցիալիզմի շիլան դեռևս չմարսած «Խորհրդային Հայաստան» թերթը ցավակցություն տպագրեց Թալեաթի մահվան առթիվ։ Արդյոք մենք մեծավ մասամբ ցեղի տականքի «շնորհիվ» այս պատառ մնացյալ Հայաստանի ժառանգորդներս, Անկախության գործընթացի սկզբնավորողներս ու հավատավորներս, այժմ ամենաթողությամբ չե՞նք զբաղվում, երբ վերջակետել ենք միակուսակցությունը։ Ուր ենք գնալու, երբ դեռ Հայկուսկենտկոմի առաջին քարտուղարը կոմունիստներին համախմբման կոչելով շրջանից շրջան է շրջում։ Ի՞նչ է սա, չեղած հեղինակության վերականգնման փորձե՞ր։ Եվ Հայաստանի հանրապետության խորհրդարանը ինչո՞ւ չի անդրադառնում այս խնդիրներին։
 
Ռ. Ի. — Հայ բոլշևիկների հարցը նույնպես բարդ է։ Այդպես հեշտ նրանց որակելը, թերևս, տեղին չէ։ Ես գիտեմ հայ բոլշևիկներ, որոնք անկեղծորեն ձգտում էին ստեղծել այնպիսի կարգեր, որոնք ժողովրդին ազատություն և բարեկեցություն կբերեին։ Բայց ամեն դեպքում հայ բոլշևիկները կամ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը անկախ կուսակցության չի եղել, այլ համառուսական կուսակցության մի հատվածը։ Այսինքն ազգային չի եղել։ Այդտեղից էլ բխում է նրա գործունեությանը։ Ինչ վերաբերում է ազգային կամ համազգային գծին, ապա գաղտնիք չէ, որ մարքսիզմ֊լենինիզմն առհասարակ ազգային գաղափարախոսությունը մերժում է, ավելին, ազգերի գոյությունն է մերժում։ Ազգը համարվում է միայն բուրժուազիայի ժամանակ ծագած մի իրողության, որը պետք է վերանա բուրժուազիայի վերացման հետ միասին։ Ճիշտ է, Ստալինը ստեղծեց, սոցիալիստական ազգ գաղափարը, բայց ի վերջո կոմունիստների քաղաքականությունը մեկն էր՝ ազգերի ձուլումը։ Տվյալ դեպքում Ռուսաստանում ազգերի ձուլում ինչ պետք է նշանակեր։ Չէ՞ որ որևէ միջազգային լեզու չկար։ Պարզ է, որ Ռուսաստանում ազգերի ձուլում կնշանակեր ազգերի ռուսացում։ Հայ բոլշևիկները հենց այս գիծն էին տանում, և նրանք այն կարծիքին էին, որ դա դրական երևույթ է։ Իհարկե, ոչ բոլորը։ Նախ հայ կոմունիստներից ոմանք ինչ֊որ չափով ազգային դիմագիծ ունեին։ Հիշատակելի է Խորհրդային Հայաստանի առաջին արտաքին գործերի նախարար Բեկզադյանը, ինչ֊որ չափով, թերևս, Ալ. Մյասնիկյանը, իսկ մյուսները պարզապես իշխանատենչ, պաշտոնամոլ մարդիկ էին։ Ես ասացի, որ բոլշևիզմի հիմնական դրույթը Լենինի գաղափարական անհանդուրժողականությունն էր։ Հիմա, այսօր արդյոք հայկոմկուսը հրաժարվե՞լ է լենինյան այդ գաղափարից, այսինքն, որ կա սոցիալիստական և բուրժուական գաղափարախոսություն, միջինը չկա, և որ պետք է պահել միայն սոցիալիստականը։ Արդյոք Հայաստանի կոմկուսը, որը համագումարի ժամանակ հայտարարեց իր ազգային լինելու մասին, հրաժարվե՞լ է լենինյան այն անհանդուրժողականությունից, որն ամենաէականն է լենինիզմի մեջ։ Եթե հրաժարվել է, ուրեմն կոմունիստական կոչվելու իրավունք չունի, որովհետև կոմունիստական նշանակում է այլամերժություն, իսկ եթե չի հրաժարվել և մնում է նույն դիրքի վրա, ուրեմն նրա ազգային և ժողովրդական դառնալը խաղ է, և այդ խաղը նրանք կարող են խաղալ այնքան ժամանակ, մինչև նորից իշխանությունը կարողանան գրավել։
 
Նրանք կամ պետք է իրենց կուսակցության հիմնադրույթն ու անունը փոխեն և իրոք դառնան ժողովրդավարական, կամ անկեղծ լինեն և ասեն, որ շարունակում են լենինյան սկզբունքները։ Ես այն կարծիքին եմ, որ այսօր կոմունիստների մեջ կան ազնիվ մարդիկ, թերևս ինչպես 20֊ական թվականներին, կային միամտորեն խաբվածներ։ Այժմ ես այդ կուսակցության ազգային դառնալու ապացույցներ չեմ տեսնում։ Տեսնում եմ, միայն, որ կոմկուսը պարտության դառնությունը ճաշակած և առայժմ դարան մտած սպասում է, որ գան «լավ ժամանակներ»՝ իշխանությունը վերանվաճելու համար։
 
Ա. Ա. — Քանի որ անդրադարձանք կոմունիստական խաբեությանը և քարոզչությանը, ուզում եմ խոսել տիրող մի մտայնության մասին. Հայաստանի առաջին հանրապետության վերացման պատճառը շատերը համարում են նախ հայ բոլշևիկների պառակտիչ գործունեությունը բանակի ներսում, զորքի բարոյալքումը, ապա Թուրքիայի հարձակումները։ Համամիտ լինելով հիշյալ դրույթների հետ, ես հանրապետության անկումը պատճառաբանում եմ նաև հետևյալ հանգամանքներով. նախ հանրապետության խորհրդարանի և կառավարության վարած ամենաթող քաղաքականությամբ, նաև նկատի ունեմ հանրապետության բարձրաստիճան սպայակույտին՝ նախկին ռուսաց բանակում ծառայած, թեկուզև նվիրյալ, բայց այլամտած զինվորականությամբ, որոնք հողի, ազգի գիտակցում ըստ ամենայնի չունեին։ Հակառակ դեպքում ինչպես «արդարացնել» Կարսի անպայքար հանձնումը։
 
Ռ. Ի. — Մեր 1918֊1920 թթ. հանրապետությունը պարտվեց և ասպարեզից դուրս եկավ մի քանի պատճառներով։ Որո՞նք էին դրանք։ Ամենից առաջ դրա պատճառը հայ֊թուրքական պատերազմն էր։ Ո՞վ էր մեղավոր։ Մեղավորներ շատ կային։ Նախ մեր կառավարությունը, ղեկավարությունը Համո Օհանջանյանի գլխավորությամբ անհեռատես քաղաքականություն էր վարում, հույսը ամբողջովին դրել էր արևմտյան դաշնակիցների, հատկապես Անգլիայի, Ֆրանսիայի վրա, և Թուրքիայից պահանջում էր վիլսոնյան Հայաստանը, ավելի ճիշտ վեց վիլայեթների հիմնական մասերը՝ մանավանդ Սևրի պայմանագիրը ձեռքներին ճոճելով և չմտածելով, թե որքան ուժ ունենք, ինչպես կարող ենք այդ ամբողջ տարածքը պահպանել։ Ես կարծում, եմ, որ 1920թ. կարելի էր Թուրքիայի հետ բանակցել և գոնե Կարսը, Իգդիրը պահել Հայաստանի կազմում։ Սա մեծ բան կլիներ։ Մեր կառավարությունը այդքան ճկունություն, հեռատեսություն չունեցավ։ Ցավոք, անկեղծ պիտի խոստովանել, որ 1920թ. հայ֊թուրքական պատերազմում մեր զորքը չկռվեց։ Ճիշտ է, առանձին ջոկատներ, վաշտեր, դիմադրություն ցույց տվեցին, մանավանդ հարավային (Իգդիրի) ռազմաճակատում, որտեղ զորահրամանատարը Դրոն էր, բայց ընդհանուր առմամբ Սարիղամիշ, Կարս, Աեքսանդրապոլ հատվածում մեր զորքը չկռվեց։ Թեև պետք է պատերազմեր իր հայրենիքի համար։ Ինչու չկռվեց։ Պատճառներից մեկը, անշուշտ, բոլշևիկյան քարոզչությանն էր, ըստ որի քեմալականները այլ թուրքեր են, հայասեր և որ իբր հայության թշնամին ոչ թե նրանք են, այլ Երևանի կառավարությունը։ Բայց ըստ երևույթին, մեր պարտությունը միայն այս հանգամանքով բացատրել, չի կարելի։ Զորքը ոգի չուներ, իսկ առանց ոգի, ինչքան էլ զենք ունենա,— իսկ մեր զորքը այն ժամանակ և զենք ուներ, և պարեն և ամեն ինչ,— չի կարող հաղթել։ Եվ այսպիսով մեր բանակը, որ քանակով էլ, զենքով էլ գերազանց էր Կարաբեքիրի զորքից, չպատերազմեց, մենք խայտառակ պարտության կրեցինք։
 
Ա. Ա. — Կներեք, Հայաստանյան այդ տարածքում Նժդեհյան ոգին էր բացակայում։
 
Ռ. Ի. — Այո։ Բացակայում էր։ Ինչ վերաբերում է ռուս սպաներին, ապա իրոք մեր զինվորական ղեկավարները ռուսախոս և ռուսամտած էին՝ Սիլիկյանը, Դանիելբեկ Փիրումյանը և այլք։ Ոմանք Սարդարապատի ճակատամարտը բնութագրելիս մեծ տեղ են հատկացնում հիշյալ զորավար հրամանատարներին։ Բայց նրանք Կարսի ռազմաճակատում էլ էին, ինչու չկարողացան Կարսը պաշտպանել։ Որովհետև չկար այն մարդը, որը կազմակերպեց Սարդարապատի պատնեշը։ Նա Սարդարապատի ոգին էր, հայախոս, հայամտած Արամ Մանուկյանը։ Հենց այստեղ երևում է, թե ինչ դեր է կատարել Արամը 1918թ. մայիսին՝ կազմակերպելով Սարդարապատի և Բաշ֊Ապարանի պաշտպանությունը։ Ես կասկած չունեմ, որ եթե կենդանի լիներ Արամ Մանուկյանը և լիներ Կարսի ռազմաճակատում, ապա խայտառակ պարտություն չէինք կրի։ Նույնիսկ եթե Դրոյին ուղարկեին ոչ թե Հարավային, այլ Կարսի ռազմաճակատ, դարձյալ կարծում եմ, որ հաստատապես չէինք պարտվի։ Այնպես որ, այն տեսակետը, թե մեր ռուսամտած, ռուսախոս սպաների ներկայությունը մեր պարտության պատճառներից մեկն էր, իմ կարծիքով, միանգամայն հիմնավոր է։ Սա՝ ռազմական պարտության մասին։ Բայց մեր հանրապետության անկումը բացի ռազմականից ունի նաև քաղաքական պատճառներ, որոնք նույնպես շատ պարզ են։ Խորհրդային Ռուսաստանը, որ նույն Ռոմանովյան Ռուսաստանն էր, միայն կարմիր ներկված, պետք է վերագրավեր և վերագրավում էր իր կայսրության կորցրած հատվածները, որոնցից մեկը Հայաստանն էր։ Ամեն գնով, ամեն ձևով, ամեն գաղափարական֊քարոզչության քողի տակ ձգտում էր Հայաստանը միացնեյ կայսրությանը։ Ահա հիմնականը սա է։ Եթե նույնիսկ հայերիս վերոհիշյալ թերությունները, բացթողումները չլինեին, Ռուսաստանը որևէ կերպ Հայաստանը պետք է միացներ կայսրությանը։ Կայսրության վերականգնման գծով այն, ինչ Ռուսաստանը չհասցրեց անել 20֊ական թվականներին, արեց 40֊ական թվականներին՝ բալթյան երկրների նկատմամբ։ Նույնը վերաբերում է նաև Բեսարաբիային (Մոլդովային)։ Այսպիսով, ռուսական հին կայսրությունը նորոգվելով վերագրավում էր իր ծայրամասերը։ Եվ Հայաստանը վերագրավելու համար Ռուսաստանը ոչինչ չխնայեց, նույնիսկ հանրապետության կեսը նվիրեց Թուրքիային։
 
Ա. Ա. — Պարոն Իշխանյան, պատմական փաստ է, որ Հայաստանի Հանրապետությունը ստեղծվեց Հ.Յ.Դ. կուսակցության նվիրյալների ջանքերով։ Այսօր Հայաստանի երկրորդ հանրապետությունն է ստեղծվել, և բազմակուսակցության մասին օրենք է ընդունվել։ Այս իմաստով Հ.Յ.Դ.֊ն արդեն բացահայտված է Հայաստանում և այն պիտի ճանաչվի ու գործի իբրև քաղաքական ուժ։ Նաև ասեմ, որ վերջերս «Ֆրանս Արմենի» ամսաթերթի գլխավոր խմբագրի հետ հարցազրույցի ժամանակ Հ.Յ.Դ. Բյուրոյի նախագահ Հրայր Մարուխյանը այսպիսի հայտարարություն է արել. «Անկախության գործընթացը, որ սկսվել է Հայաստանում, չի համապատասխանում մեր ըմբռնմանը։ Անկախությունը անկախություն է, ոչ թե գործընթաց»։
 
Ինչ եք կարծում, ինչպիսի «պատնեշին վրա» է արդի Դաշնակցությունը, ինչպիսին կլինի վաղը։ Հնարավո՞ր եք համարում երբեմնի ազգապահ կուսակցության դաշնակցումը կոմունիստների հետ, մանավանդ, այդպիսի փաստեր այսօր ունենք, նախկին բազմաթիվ կոմունիստներ համալրել են Դաշնակցության շարքերը...
 
Ռ. Ի. — Դաշնակցությանը, անշուշտ, հայ ժողովրդի ամենից ավելի հզոր, բազմանդամ կուսակցությունն է եղել, գաղափարապես ու հոգեբանությամբ այն իրոք հայ ժողովրդի մի հարազատ հատվածն էր։ Այն սխալները, որ թույլ է տվել Դաշնակցությանը իր պատմության ընթացքում, դրանք, ես կարծում եմ, հենց մեր ժողովրդի սխալներն են։ Հ.Յ.Դ.֊ն տվել է բազմաթիվ պայծառ դեմքեր։ Ես արդեն հիշատակեցի Արամ Մանուկյանի անունը, որ մեր անցյալ 500֊600 տարիների ընթացքում եղել է այնպիսի ազգային քաղաքական գործիչ, որի նմանը երևի թե չենք ունեցել։ Կարելի է հիշատակել նաև Դրոյին, Նժդեհին, Նիկոլ Աղբալյանին, Ավետիք Իսահակյանին և այլոց։ Այնպես որ մեծ է մեր ժողովրդի կյանքում Դաշնակցության ու նրա նվիրյալների դերը։ Իշխանությունը կորցնելուց, այսինքն 1920 թվականից հետո Դաշնակցությունը անհաշտ դիրք էր բռնել Խորհրդային բռնապետության նկատմամբ։ Ստալինյան դաժան տարիներին, երբ հայ մյուս կուսակցությունները հաճոյանում էին Հայաստանի ղեկավարությանը, Դաշնակցությունը ասպետական դիրք էր բռնել։ Եվ ոչ մի զիջում չարեց, մինչև վերջ հաստատ մնաց հակաբռնապետական իր դիրքում։ Բայց ահա 60֊ական թվականների վերջերից մենք նկատում ենք այդ դիրքի նվազում։ Շատ խորհրդավոր պայմաններում մի շարք ղեկավարներ առևանգվեցին կամ սպանվեցին, որից հետո սկսվեց Դաշնակցության հակաբոլշևիզմի անհետացում։ Եվ եթե 20֊ական, 30֊ական թվականներին Հ.Յ.Դ.֊ն իր առաջին և հիմնական նպատակը համարում էր Հայաստանի անկախության վերականգնումը, ապա 60֊ական թվականների վերջերից իր հիմնական նպատակը դարձրեց հայկական հողերի վերադարձը, «վերանվաճումը», խիստ հակաթուրքական դիրքորոշումը, ցեղասպանության ճանաչում տալը և այլն։ Իսկ Անկախ, Ազատ Հայաստան գաղափարը երկրորդ դիրք մղվեց, և եթե այդ մասի ասում էին, ապա ասում էին ձևականորեն։ Ում վրա էին հույս դնում մեր հողերի վերադարձման համար։ Հույսը, իհարկե, Մոսկվայի վրա էին դնում. ըստ այդմ հայերը պետք է Մոսկվային համոզեին, որ նա թուրքերից խլի հայկական հողերը և վերադարձնի Հայաստանին, այսինքն, քաղաքական ռոմանտիզմ, եթե, իհարկե, դա անկեղծ էր։ Իսկ եթե անկեղծ չէր, ապա հայ ժողովրդի մեջ կորած հողերի և ցեղասպանության կսկիծի շահարկում էր։ Մի խոսքով, Դաշնակցությունը իր բնույթը բոլորովին փոխեց։ Սա երևում է նաև նրանից, որ Հ.Յ.Դ. բյուրոյի և կուսակցության մի շարք հին անդամներ վտարվեցին, կամ մեկուսացվեցին։ Վտարվեցին դասական դաշնակցական գաղափարներին հավատարիմ մնալու համար։ Ճիշտ եք ասում, մի շարք կոմունիստներ, և պետք է շեշտեմ եռանդուն կոմունիստներ, որոնք կոմկուսի նվիրյալներ և գաղափարական հավատավորներ էին, այժմ դարձել են դաշնակցական։ Թե ինչ գիծ կտանի Դաշնակցությունն առաջիկայում՝ կտեսնենք, հիմա դժվար է ասել։ Գուցե իրոք հայանպաստ գիծ որդեգրի, առայժմ դա չի նկատվում, բայց և չի բացառվում, որ գալով Հայաստան, գալով բնաշխարհ, տեսնելով, զգալով Հայաստանի իրական պահանջները, թերևս, իրենց որդեգրած նոր գործի մեջ սրբագրումներ անեն։ Հիմա, իրոք դժվար է ասել, թե ինչպիսին կլինի Դաշնակցության թեկուզ մոտակա ապագան...
Ճիշտն ասած, ինձ համար իրոք ցավալի է, որ Դաշնակցությունը թշնամական դիրք է բռնել Հայոց Համազգային Շարժման նկատմամբ։ Անշուշտ, ՀՀՇ֊ն նույնպես սխալներ թույլ տրվել է, բայց այնպիսի պատկերացում ունեմ, որ այս երկու կողմերի միջև պայքարը գաղափարական չէ, փաստորեն անսկզբունք պայքար է մղվում։ Կարելի է ենթադրել, որ այն ոչ թե գաղափարական, այլ իշխանության համար մղվող պայքար է...
 
Լավ կլինի, եթե Դաշնակցությունը, նաև Հայաստանի կոմկուսն ավելի իրատես դառնան և Հայաստանի շահը գերադասեն կուսակցական շահից։ Օրինակ, վերջերս Հ.Յ. Դաշնակցաթյունը պահանջ դրեց 1921թ. ռուս֊թուրքական պայմանագիրն անվավեր ճանաչելու մասին։ Միջազգային իրավունքին նույնիսկ թեթևակի ծանոթ մարդը գիտի, որ երկու երկրների միջև կնքված պայմանագիրը մի երրորդ երկիր անվավեր ճանաչելու իրավունք չունի։ Տվյալ դեպքում Հայաստանը իրավասու չէ Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված պայմանագիրն անվավեր հայտարարել։ Կարծում եմ՝ Հ.Յ. Դաշնակցությունը գիտե այս տարրական իրողությանը, բայց պահանջում է, որ պայմանագիրն ապօրինի ճանաչվի։ Արդյոք սա կուսակցական պայքարում միավոր շահելու քայլ չէ՞ր, այսինքն հարցի շահարկում։ Ենթադրենք տեղի ունեցավ անհնարինը՝ Ռուսաստանի և Թուրքիայի կողմից պայմանագիրը չեղյալ հայտարարվեց։ Ինչ է շահում Հայաստանը։ Ոչինչ։ Միամիտ պատկերացում է, թե այդ պայմանագրի ոչնչացումով Կարսն ու Նախիջևանը կտրվեն Հայաստանին։ Պայմանագիր պատռելով երբեք մի պետություն մյուսին հող չի տալիս։ Կարսը մենք պետք է պահեինք 1920թ., Նախիջևանն էլ չկարողացան Հայաստանի մեջ պահել հայ բոլշևիկները, այժմ 70 տարի հետո պայմանագրի ոչնչացմամբ հայազրկված Նախիջևանը ինչպե՞ս պետք է միանա Հայաստանին։ Իրատես պետք է լինել։ Եվ հետո, այսօր Հայաստանին օդի, ջրի պես պետք է Թուրքիայի երկաթգիծը՝ աշխարհի հետ կապ պահպանելու համար, եթե մենք իրոք անկախության ենք ձգտում։ Ինչ ենք շահում Թուրքիային հողային պահանջ ներկայացնելով, միայն նոր թշնամության, ուրիշ ոչ մի բան։ Իսկ կորցնում ենք մեր ամենահզոր հարևանի հետ առևտրական, երթևեկային և այլ կարգի համագործակցություն ունենալու հնարավորությունը։
 
Կարծում եմ, Հ.Յ. Դաշնակցությունը և կոմկուսը նախքան իրենց հակաթուրք գրգռիչ քաղաքականությունը առաջ տանելը պետք է կշռադատեն բոլոր հանգամանքները, ընտրեն այն տարբերակը, որն այսօր օգուտ է Հայաստանին և հայ ժողովրդին։
 
Ա. Ա. — Եվ վերջին հարցը, պարոն Իշխանյան, զրուցել Ձեզ հետ և չշոշափել ազգային դպրոցի խնդիրը, որի ստեղծման ջատագովն եք եղել տասնամյակներ շարունակ, թվում է անհնարին։ Մուշեղ Իշխանն ասում էր. «Հայոց լեզուն տունն է հայուն»։ Ես անձամբ այն կարծիքին եմ, որ մեր ազգային բոլոր հարցերը լուծված կլինեն այն ժամանակ, երբ Հայաստանում իսպառ վերացած լինեն ռուսաց դպրոցները, ինչի է նման ռուսատառ կարգախոսերով պահանջել... Արցախ...
 
Ռ. Ի. — Ամեն, մի ազգի համար նրա մայրենի լեզվով դասավանդում ունեցող դպրոցը այդ ազգի գոյատևման և զարգացման հիմքն է։ Հնում, միջնադարում ժողովրդի մեծ մասը կրթության չէր ստանում։ Օրինակ, հայ ժողովուրդը, որ հիմնականում բաղկացած էր գյուղացիությունից՝ սփռված շուրջ 400 հազար քառակուսի կիլոմետրի վրա (Մեծ Հայք, Փոքր Հայք, Կիլիկիա) իր հիմնական զանգվածով կրթության չէր ստանում և մնում էր հայախոս ու հայամտած։ Մեր ժամանակներում բոլորը կրթվում են, միայն հարց է առաջանում, որ լեզվով։ Մինչև 1990թ. հուլիսի 3֊ը Հայաստանում 80 հազար հայ երեխաներ, պատանիներ, աղջիկներ կրթվում էին օտարալեզու (ռուսալեզու) դպրոցներում, 10 հազար հայ երեխաներ՝ ռուսալեզու մանկապարտեզներում։ Սա խայտառակության է մի փոքր, իրեն քաղաքակիրթ համարող ազգի համար։ Եվ Հայաստանում հայերի օտարալեզու կրթությունը բռնությամբ չէ, որ իրագործվում էր, այլ հայ ծնողների կամքով։ Սա էլ մեր ազգային ինքնավստահության պակասի արդյունքն է։
 
Հաշիվները ցույց էին տալիս, որ եթե հայերի ռուսալեզու կրթության աճը շարունակվի այնպես, ինչպես այն եղել է անցած հիսուն տարում, ապա առաջիկա 30֊40 տարում Երևանում կմարեն բոլոր հայկական դպրոցները։ Այլ խոսքով, կմարեր հայ ազգի գոյության հիմքը, քանի որ հայ ազգը կենդանի է իր լեզվով, իսկ այդ լեզուն մեր ժամանակներում պահպանվում է հայալեզու դպրոցում։ Հայալեզու դպրոցի մարում նշանակում է հայոց լեզվի մարում, սա էլ նշանակում է հայ ազգի մարում։ Թվաբանությունը պարզ է։
 
1988 թվականից սկսված հայոց ազգային շարժման միակ շոշափելի արդյունքը եղան լուսավորության նախարարության երկու պատմական որոշումները. մեկը 1990թ. հուլիսի 3-ինը, որով Հայաստանի հայ երեխաներին արգելվեց ընդունվել օտարալեզու առաջին դասարան, մյուսը 1991 թվականի մարտի 15֊ի նույն նախարարության որոշումը, որով ռուսալեզու դպրոցների նախ մինչև 6֊րդ, ապա մինչև 11֊րդ դասարանները պետք է վերածվեն հայալեզու դասարանների։ Ասեմ նաև, որ այս որոշումներն ընդունելու գործում վճռական էր «Մաշտոց» միավորման դերը։ Նրա նախաձեռնությամբ ու եռանդուն ջանքերով էր, որ ընդունվեցին այդ ազգափրկիչ որոշումները։
 
Արդյունքը կլինի Հայաստանի հայերի մեջ ռուսախոսության, ռուսագրության և ռուսամտածության վերացում, հանրապետության ռուսագիր հիմնարկությանների և գործարանների հայացում, մի խոսքով՝ ռուսացող Հայաստանի վերահայացում։
ՌԱՖԱՅԵԼ ԻՇԽԱՆՅԱՆ
ԴՍ՜Դ 66.3(22) 1>–«84
էաքթսպիր՝ 1ՄԹՈԻՐ ԱՆԴՐՍ.ՆԻԿՅՍ.Ն I
քհաֆսւ յել Իշխուն յանի «Երրորդ ուժի բացառման օրենքը» հող- վ ածն երի ժողովածուն, որն ուղղակի արձագանքն < վերջին տարիս ների ազգային ազատագրական պայքարի, դրվել է այղ օրերի րմ քո ս տա գամ ի և ստրկամտության դեմ պայքարի քովում » Ժոզո- վտծուու մ շոշափվող քաղում խնդիրներ անվանի հայագետը դիյ սոորակել է մեր անցյալի, ներկայի, ապագայի շոշափելի հեոավո- քո» թյանից՝ ազգի գերխնդիրը համարելով ազգապահպանում ը
իքրե սարք նպատակ։ Այն, ինչ պիտի ժառանգվի գալոց։
»Երրորդ աժի բացառման օրենքը» այս մնացյալ պատառ Հա- յա ոտ անի պահպանման և անկախության միջոցով հզորացման բաց գաս Հ նրանց համար, ովքեր գիտակցում են Հայրենիք- սըր« քության ողջ հմայքն ու անկրկնելիությունըւ
0808010419 I* -
730 (01) 01
երևան, «0.ւ|ատ խոսք»» 1091.
1Տ8Ւ1 Տ-8079 օա 5
@ Ռ. ԻՇԽԱՆՅԱն
ՄԵՐ ԱՆՑԱԾ ԵՎ. ԱՆՑՆԵԼԻՔ ՃԱՆԱՊԱՐՀԸ
(հարցազրույց առածաբանի փոխարեն)
ԱՐԹՈԻՐ ԱՆԴՐԱՆԻԿՑԱՆ — Պարոն Իշխանյան, այսօր, հայերս, նաև կայսրության մնացյալ ժողովուրդները նը– պատակադիր վարում են հակաամբողջատիրական գործունեության։ Ըստ իս, տեղին է վկայաբերել Մաքսիմ Գորկուն, որը տակավին 1917 թ. «Նովայա ժիզն» թերթում գրում էր. «Լեհինն «առաջնորդ» է, և դրանով իսկ իրեն իրավունք է վերապահում ոաս ժողովրդի նկատմամբ կատարել դաժան փորձաթյան-փորձարկում, նախապես դատապարտված լի– նեյով անհաջողության։ Պատերազմից տառապած ու քայքայված ժողովուրդն արդեն վճարել էր հազարավոր անմեղ զոհերով և դեո ստիպված է լինելու վճարել՝ մի տևական ժամանակ մնալով գլխատված։ Այդ անխուսափելի ողբերգությունը չի շփոթեցնում Լեհինին՝ դոգմայի ճորտին, նրա մանկրսվիկ կատարածուներին, ճորտերին»։
Ինչպե՞ս կբնորոշեք 20-րդ դարասկզբի քաղաքական կացությունը; Ի՞նչն էր ցարական Ռուսաստանի, հետագայում ժամանակավոր կառավարության պարտության պատճառը...
ՌԱՖԱ5ԵԼ ԻՇԽԱՆՏԱՆ — Իհարկե, սա շատ բարդ հարց է և դժվար պատասխանելխ Կասեմ այն, ինչ որ ես պատկերացնում եմ։ Ռոմանովների 800-ամյա դաժան, ճորտատիրական տիրապետությունը ժողովրդին հիասթափեցրել էր, և ոչ միայն ժողովրդին։ Եվ ահա վաղուց ի վեր, դեռ դեկաբրիստների ժամանակներից խմորումներ էին սկսվել Ռուսաստանում՝ այդ կարգերը փոխելու նպատակով։ Դարասկզբին այդ հեղաշրջումը կա–
տարելու համար մի շարք կուսակցություններ էին ստեղծվել, շարժումներ էին առաջացրել։ Ուրեմն պարզ է, խոսքը վերաբերում էր Ռոմանովյան բռնապետության տապալե– լուն։ Այդ ընդդիմադիր աժերից մեկը սոցիալ-դեմոկրատա– կան կուսակցությանն էր, և ահա Լենինը այդ կուսակցության հիմնադիրներից էր ու գործուն անդամներից, նրա ամենաձախ թևը, ձախ այն իմաստով, որ ամենաարմատա– կանն էր։ Հիմա, թե Լենինն ինչ հոգեբանություն է անեցեյ մտնելով հեղափոխական աշխատանքի մեջ, դժվար է պատասխանել։ Մի հանճարեղ գրող պետք է լինի, որ կարողանա ճիշտ ներկայացնել այդ հոգեբանությունը։ Ոմանք ասում են, կարևոր դեր է կատարել Լենինի եղբոր մահապատիժը, և այդ պատճառով էլ Վլադիմիր Ուլյանովը մխրճվել է հեղափոխական շարժման մեջ։ Ուրիշներն այլ բացատրություններ են տալիս։ Ե՛ս ասում եմ, որ դա բարդ հարց է։ Արդյոք նա անկեղծ ուզում էր Ռուսաստանի ազատագրությունը, թե իշխանության ձգտումն էր նրան մղում հեղափոխական գործունեության։ Սա նույնպես շատ դժվար պատասխանելի հարց է։ Ինձ թվում է երկուսն էլ դեր կատարել են, որովհետև երբ մենք ուշադրության ենք առնում նրա գործունեությունը անցյալ դարի վերջերից մինչև 1917 թ. իշխանության գրավումը, տեսնում ենք, որ այն ուղղագիծ պայքար էր իշխանություն գրավելու համար, և այդ նպատակին նա կարողացավ հասնել, որովհետև իրոք գործելակերպ ուներ և վարպետւսթյան։ Իսկ ինչ շահեց Ռուսական կայսրությունը Նիկոլայ Ռոմանովին Վլադիմիր Ուլ– յանսվռվ փոխարինելով, պարզորոշ է, որ ոչինչ չշահեց, բավականին բան կորցրեց։ Նախ բռնապետությունը ավելի ամրապնդվեց, ավելի դաժան դարձավ։ Եթե Ռոմանովնևրի ժամանակ այսպես ասած ֆիզիկական բռնապետություն էր, ապա Վլադիմիր Ուլյանովի ժամանակ ֆիզիկականին ավելացավ նաև հոգևոր, գաղափարական բռնապետությունը։ Մենք գիտենք, որ լենինիզմի գլխավոր բանաձևը հետևյալն է. կա բարժուական գաղափարախոսություն, այն ինչ սոցիալիստական չէ, բարժուական է։ Իսկ ինչն է սոցիալիստականը։ Դա որոշում է կոմունիստական կուսակցության տվյալ ժամանակի ղեկավարությունը, մա– 4
Օավտնդ հենց ինքը՝ այդ կուսակցության առաջին դեմքը։ 1՚|ւյ համարվում է բարժուական, սոցիալիստական չէ և մերժվում է։ Իսկ դա նշանակում է. մերժփոմ է ամեն տեսակի գաղափարախոսության, բացի տվյալ պանին կւս– սակցաթյան ղեկավարության համար շահավետ գադափա՜ րսվսոսաթյանից։ Գա գաղափարական ամբողջատիրու– թյւսն այնպիսի ժամանակաշրջան էր, որը մարդկության ամբողջ պատմությանը չի տեսել։
Ժամանակավոր կառավարությանը թայլ էր նախ իր քաղաքական գծով։ Ժ՛ողովուրդը հոգնել էր պատերազմից, գյուղացիությանը հոդ չաներ, զզված էր Ռոմանական բռնապետությունից։ ժ՛ամանակավոր կառավարությանը չկարողացավ ժողովրդին տայ հող, խաղաղության։ Ազատություններ տվեց։ Իհարկե, բո|շևիկներն էյ ժո– ղովրդին չտվեցին ոչ հող, ոչ խաղաղության։ Բայց բոլշե– վիկները կարողացան քարոզչությամբ խաբել ժողովրդին։ Ժամանակավոր կառավարությանը այդ քարոզչաթյան ճարպկությանը չունեցավ, որ կարողանար ժողովրդին համոզել, հորդորել և այլն։ Մանավանդ այստեղ կարևորվում է պատերազմի խնդիրը։ ժամանակավոր կառավարությանը չկարողացավ ազատվել պատերազմի բեռից։ Նրա այս և այլ կարգի թուլությունները պատճառ դարձան, որ լավ կազմակերպված, նպատակասլաց գործող բոլշևիկները կարողացան տապալել իշխանորթյունը։ Ոմանք ասում են հոկտեմբերյան հեղափոխություն, բայց իրենք՝ հին բոլշևիկները ասում են հեղաշրջում։ Ստալինը նույնիսկ գիրք անի, որ կոչվում է «Հոկտեմբերյան հեղաշրջումը և ռուս բոլշևիկների տակտիկան»։ Իրոք դա հեղաշրջում էր, և կարելի է ասել անարյուն հեղաշրջում։ Պարզապես գրավվեց Ձմեռային պալատը մեկ-երկու կրակոցով և իշխանության գլուխ անցան բոլշևիկները։ Ինչն էր ալդ ժամանակ բոլշևիկների հոգեկան շարժիչ ուժը, երբ արդեն իշխանությունը գրավել էին։ Իշխանությունը պահպանել։ Գիտենք, որ բավական մեծ շարժում սկսվեց՝ հակաբոլշևիկյան, բայց ըստ երևույթին, պետք է ասել, որ պատմության անիվն էլ շարժ–
5
վեց հօգուտ բոլշևիկների։ Եւ| այն ուժեղ ճնշումը, որ չորս կողմից կատարվում էր բոլշևիկյան իշխանության դեմ, արդյունք չտվեց։ Բոլշևիկները կարողացան հաղթահարի) դժվարությունները և մնալ իշխանության գ|ախ, որը և հոկտեմբերյան հեղաշրջումից հետո նրանց գլխավոր նպատակն էր։ Հետագայում, անշուշտ, մանավանդ էենինի մահվանից հետո բպշեիկների մեջ վեճեր աոաջացան, թշնամող*՛ թյուն, հակամարտություն, բաժանվեցին խմբերի։ Էենինին փոխարինած Ստալինի, Տրոցկա միջև թշնամության կար, հետո առաջացավ աջ թեքում՝ Բուխարին, ձախ թեքում՝ Ջինովև, Կամենև և այլն, սրանք բոլորը, այս թեքումները իբր գաղափարական ուղղություններ, իրականում աթոռի պայքար էին մղում իշխանության համար։ Եվ ահա այդ պայքարը իշխանության առաջին տեղը գրավե|ու համար, գաղափարական տեսք էր ստացեք Ի վերջո, ամենից ճարպիկը, ամենից խորամանկը, ամենից դալ՛անը, այսինքն Ստալինը, հաղթեց իր բոլոր ախոյաններին և դարձավ ամբողջ հսկա Ռուսական կայսրության միանձնյա ղեկավարը։ Ռոմանով– յան ժամանակաշրջանի ոչ մի կայսր այնպիսի բացարձակ իրավունքներ և իշխանություն չի ունեցել, ինչպիսին Ստա– լինը։ Եվ առհասարակ ամբողջ մարդկության պատմության մեջ այդպիսի բացարձակ իշխանություն ունեցող տիրակալ չի եղել։ Եվ քանի որ նրա բնավորության մեջ դաժան գծեր կային, նա անխղճորեն ոչնչացնում էր թե իր նախկին զինակիցներին, թե հակառակորդներին, թե բոլորովին անմեղներին՝ երկիրը ահ ու դալի մեջ պահելու համար, և դա նրան հաջողվում էր։ Ոչ միայն հաջողվում էը, այլև ժողո– վըըդի մեջ նա մեծ համակրանք էր վայելում, նույնիսկ հայ ժողովրդի մեջ։ Մեր ժողովուրդը սգում էր նրա մահվան առթիվ, մտածելով, որ «արևը» մայր մտավ, ինչպես պետք է ապրենք։ Ես այդ օրերի ականատեսն եմ եղել։ Այդպիսի հիպնոսի մեջ էը ժողովուրդը։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր տուժել էին կուլակաթափի, Ց7–ի ջարդերի, 49-ի աքսորի ժամանակ, նրանք էլ Ստալինի նկատմամբ պաշտամունք ունեին։ Սա նշանակում էբ, ոբ քաբոզչությամբ ժողովրդին |սաբե|ը այնքան էյ դժվար բան չէ։
Սւ, Ա.— Խնդիրները, որոնք դուք արծարծհցիք, այն սկզբնակետերն են, որտեղից հայ իրականության մեջ սկզբնավորվեց, այսպես կոչված վերնախավային գաղափարական հոգեբանության, որի մասին հետևյայն եմ ուզում ասեյ՝ նկատի ունենալով, որ այն բնորոշ է կայսրության տիրապետության բոլոր ժամանակներին։ Մեր նախկին իշխանությունները հայհեղկոմից մինչև հայ– կենտկոմ միտումնավոր վարում էին հակահայկական քաղաքականություն։ Հիշում եք, երբ ժամանակին գերմանական դատարանը Սողոմոն Թեհլերյանին անպարտ ճանաչեց, նույն այդ թվականին սոցիալիզմի շիլան դեոևս չմարսած «Խորհրդային Հայաստան» թերթը ցավակցություն տպագրեց Թալեաթի մահվան առթիվ։ Արդյոք մենք մեծավ մասամբ ցեղի տականքի «շնորհիվ» այս պատառ մնացյալ Հայաստանի ժառանգորդներս, Անկախության գործընթացի սկզբնավորողներս ու հավատավորներս, այժմ ամենաթողությամբ չե՞նք զբաղվում, երբ վերջակետել ենք միակուսակցաթյունը։ Ուր ենք գնալու, երբ դեո Հայկուս– կենտկոմի աոաջին քարտուղարը կոմունիստներին համա– խըմբման կոչելով շրջանից շրջան է շրջում։ Ի՞նչ է սա. չեղած հեղինակության վերականգնման փորձե՞ր։ Եվ Հայաստանի հանրապետության խորհրդարանը ինչո՞ւ չի անդրադառնում այս խնդիրներին։
(>. Ի. — Հայ բոլշևիկների հարցը նույնպես բարդ է։ Այդպես հեշտ նրանց որակեյը, թերևս, տեղին չէ։ Ես գիտեմ հայ բոլշևիկներ, որոնք անկեղծորեն ձգտում էին ստեղծել այնպիսի կարգեր, որոնք ժողովրդին ազատություն և բարեկեցություն կբերեին։ Բայց ամեն դեպքում հայ բոլշևիկները կամ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը անկախ կուսակցության չի եղել, այլ համառուսական կուսակցության ւփ հատվածը։ Այսինքն ազգային չի ելլել։ Այդտեղից էլ բխում է նրա գործունեությանը։ Ինչ վերաբերում է ազգային կամ համազգային գծին, ապա գաղտնիք չէ, որ մարքսիզմ-լենինիզմն առհասարակ ազգային գաղափարախոսությունը մերժում է, ավելին, ազգերի գոյությանն է մերժում։ Ազգը համարվում է միայն բուրժուազիայի ժամանակ ծագած մի իրողության, որը պետք է վերանա
3
բուրժուազիայի վերացման ոետ միասին։ 0’իշա է, Սսսպինը ստեւլծևց, սոցիալիստական սզգ գաղաւիարը, բայց ի վերջո կոմունիստների քաւլաքակա11ությունը մեկն էր՝ ազգերի ձու– լումը։ Տվյալ դեպքում Ռուսաստանում ազգերի ձուլում ինչ պետք է նշանակեր։ Չէ՞ որ որևէ միջազգային լեզու չկար։ Պարզ է, որ Ռուսաստանում ազգերի ձուլում կնշանակեր ւսզգերի ոուսացում։ Հայ բոլշևիկները հենց այս գիծն էին տանում, և նրանք այն կարծիքին էին, որ դա դրական երևույթ է։ Իհարկե, ոչ բոլորը։ Նախ հայ կոմունիստներից ոմանք ինչ-որ չավւալ ազգային դիւևսգիծ ունեին։ Հիշւստա– կելի է խորհրդային Հայաստանի աոաջին արտաքին գործերի նախարար Բեկզադյանը, ինչ-որ չափով, թերևս, Ար Մյասնիկյանը, իսկ մյուսները պարզապես իշխանւստենչ, պաշտոնամոլ մարդիկ էին։ Ես ւսսացի, որ բոլշևիզմի հիմնական դրույթը էենինի գաղափարական անհանւլարժո– ղականությունն էր։ Հիւևս, այսօր արդյոք հայկոմկասը հրսւժւսրւ|ե՞լ է լենինյան այդ գաւլափարից, ւսյսինքն, որ կա սոցիալիստական և բուրժուական գաղաւիարախոասթյուն, միջինը չկա, և որ պետք է պահել միայն սոցիալիստականը։ Արդյոք Հայաստանի կոմկուսը, որը համագումարի մ ամանակ հայտարարեց իր ազգային լինելու մասին, հրաժարվե՞լ է լենինյան այն անհանդուրժողականությունից, որն ամենաէականն է լենինիզմի ւՏեջ։ Եթե հրաժարւ(ել է, ուրեմն կոմունիստական կոչվելու իրավունք չանի, որովհետև կոմունիստական նշանակում է այլամերժություն, իսկ եթե չի հրաժարվել և մնում է նույն դիրքի վրա, ուրեմն նրւս ազգային և ժողովրդական դաոնալը խաղ է, և այդ խաղը նրանք կարող են խաղալ այնքան ժաւհսնակ, մինչև նորից իշխանությունը կարողանան գրավեր Նրանք կամ պետք է իրենց կուսակցության հիմնադրույթն ու անունը փոխեն և իրոք դաոնան ժողա|րդավարական, կամ անկեղծ լինեն և ասեն, որ շարունակում են լենինյան սկզբունքները։ Ես այն կարծիքին եմ, որ այսօր կոմունիստների մեջ կան ազնիւլ մարդիկ, թերևս ինչպես 20-ական թվականներին, կային միամտորեն խաբվածներ։ Այժմ ես այդ կուսակցության ազգային դաոնալու ապացույցներ չեմ տեսնում։ Տեսնում եմ, Տ
միայն, որ կոմկուսը պարտության դառնությանը ճաշւսկած 1ւ առայժմ դարան մտած սպասում է, որ գան «լավ ժամանակներ»՝ իշխանությունը վերանվաճելու համար։
Ա. Ա. — Քանի որ անդրադարձանք կոմունիստական խաբեությանը և քարոզչությանը, ուզում եմ խոսել տիրող մի մտայնության մասին. Հայաստանի առաջին հանրապետության վերացման պատճառը շատերը համարում են նախ հայ բոլշևիկների պառակտիչ գործունեությունը բանակի հերսում, զորքի բարոյալքումը, ապա Թուրքիայի հարձակումները։ Համամիտ լինելով հիշյալ դրույթների հետ, ես հանրապետության անկումը պատճառաբանում եմ նաև հետևյսզ հանգամանքներով, նախ հանրապետության խոր– հըրդարանի և կառավարության վարած ամենաթող քաղաքահակությամբ, նաև նկատի ունեմ հանրապետության բարձրաստիճան սպայակույտին՝ նախկին ռուսաց բանակում ծառայած, թեկուզև նվիրյալ, բայց այլամտած զինվորականությամբ, որոնք հողի, ազգի գիտակցում ըստ ամենայնի չունեին։ Հակառակ դեպքում ինչպես «արդարացնել» Կարսի անպայքար հանձնումը։
Ո՝. Ի. — Մեր 1918—20 թթ. հանրապետությունը պարտվեց և ասպարեզից դարս եկավ մի քանի պատճառներով։ Որո՞նք էին դրանք։ Ամենից առաջ դրա պատճառը հայ– թուրքական պատերազմն էր։ Ո՞վ էր մեղավոր։ Մեղավորներ շատ կային։ Նախ մեր կառավարությունը, ղեկավարությունը Համո Օհանջանյանի գլխավորությամբ անհեռատես քաղաքականություն էր վարում, հույսը ամբողջովին դրել էր արևմտյան դաշնակիցների, հատկապես Անգլիայի, Ֆրանսիայի վրա, և Թուրքիայից պահանջում էր վիլսոնյան Հայաստանը, ավելի ճիշտ վեց վիլայեթների հիմնական մասերը՝ մանավանդ Սևրի պայմանագիրը ձեոքնե– րին ճոճելով և չմտածելով, թե որքան ուժ ունենք, ինչպես կարող ենք այդ ամբողջ տարածքը պահպանել։ Ես կարծում, եմ, որ 1920 թ. կարելի էր Թուրքիայի հետ բանակցել և գոնե Կարսը, Իգդիրը պահել Հայաստանի կազմում։ Սա մեծ բան կլիներ։ Մեր կառավարությունը այդքան ճկունություն, հեռատեսություն չունեցավ։ Ցավոք, անկեղծ պիտի
9
խոստովանհլ, որ 1920 թ. հայ-թուրքական պատերազմում մեր զորքը չկռվեց։ ճիշտ է, աոանձին ջոկատներ, վաշտեր, դիմադրություն ցույց տվեցին, մանավանդ հարավային (Իգդիրի) ռազմաճակատում, որտեղ զորահրամանատարը Դրոն էր, բայց ընդհանուր աոմամբ Սարիղամիշ, Կարս, Աեքսանդրապո) հատվածում մեր զորքը չկովեց։ Թեև պետք է պատերազմեր իր հայրենիքի համար։ Ինչու չկովեց։ Պատճաոներից մեկը, անշուշտ, բոլշևիկյան քարոզչությանն էր, ըստ որի քննողականները այլ թուրքեր են, հայասեր և որ իբր հայության թշնամին ոչ թե նրանք են, այլ Երևանի կառավարությունը։ Բայց ըստ երևույթին, մեր պարտությանը միայն այս հանգամանքով բացատրել, չի կարելի։ Զորքը ոգի չուներ, իսկ առանց ոգի, ինչքան էլ զենք ունենա,— իսկ մեր զորքը այն ժամանակ և զենք աներ, և պարեն և ամեն ինչ,— չի կարող հաղթել։ Եվ այսպիսով մեր բանակը, որ քանակով էլ, զենքով էլ գերազանց էր Կարաբեքիրի զորքից, չպատերազմեց, մենք խայտառակ պարտության կրեցինք։
Ա. Ա. — Կներեք, Հայաստանյան այդ տարածքում Նըժ– դեհյան ոգին էր բացակայում;
Ռ. Ի. — Այո։ Բացակայում էր։ Ինչ վերաբերում է ռուս սպաներին, ասրս իրոք մեր զինվորական ղեկավարները ռուսախոս և ոուսամտած էին՝ Սիլիկյանը, Դանիելբեկ Փի– րամյանը և այլք։ Ոմանք Սարդարապատի ճակատամարտը բնութագրերս մեծ տեղ են հատկացնում հիշյալ զորավար հրամանատարներին։ Բայց նրանք Կարսի ռազմաճակատում էլ էին, ինչու չկարողացան Կարսը պաշտպանել։ Որովհետև չկար այն մարդը, որը կազմակերպեց Սարդարապատի պատնեշը։ Նա Սարդարապատի ոգին էր, հայախոս, հա յա մտած Արամ Մանուկյանը։ Հենց այստեղ երևում է, թե ինչ դեր է կատարել Արամը 1918 թ. մայիսին՝ կազմակերպելով Սարդարապատի և Բաշ-Ապարանի պաշտպանությունը։ Ես կասկած չունեմ, որ եթե կենդանի յիներ Արամ Մանուկյանը և լիներ Կարսի ռազմաճակատում, ապա խայտառակ պարտություն չէինք կրի։ Նույնիսկ եթե Դրոյին ուղարկեին ոչ թե Հարավային, այյ Կարսի ռազմաճակատ, դարձյալ կարծում եմ, որ հաստատապես 10
չէինք պարտվի։ Այնպես որ, այն տեսակետը, թե մեր ոա– սամտած, ռուսախոս սպաների ներկայությունը ւէեր պարտության պատճառներից մեկն էր, իմ կարծիր»*), միանգամայն հիմնավոր է։ Սա՝ ռազմական պարտության մասին։ Բայց մեր հանրապետության անկումը բացի ռազմականից ունի նաե քաղաքական պատճառներ, "երոնք նույնպես շատ պարզ են։ Խորհրդային Ռուսաստանը, որ նայն Ռոմանովյան Ռուսաստանն էր, միայն կարմիր ներկված, պետք է վերագրավեր և վերագրավում էր իր կայսրության կորցրած հատվածները, որոնցից մեկը Հայաստանն էր։ Ամեն գնով, ամեն ձևով, ամեն գա– ղափարական-քարոզչության քողի տակ ձգտում էր Հայաստանը միացնեյ կայսրությանը։ Ահա հիմնականը սա է։ Եթե նույնիսկ հայերիս վերոհիշյւպ թերությունները, բացթողումները չլինեին, Ռուսաստանը որևէ կերպ Հայաստանը պետք է միացներ կայսրությանը։ Կայսրության վերականգնման գծով այն, ինչ Ռուսաստանը չհասցրեց անել 20-ական թվականներին, արեց 40-ական թվականներին՝ բալթյան երկրների նկատմամբ։ Նույնը վերաբերում է նաև Բեսարաբիային (Մպդովային)։ Այսպիսով, ռուսական հին կայսրությանը նորոգվելով վերագրավում էր իր ծայրամասերը։ Եվ Հայաստանը վերագրավելու համար Ռուսաստանը ոչինչ չխնայեց, նույնիսկ հանրապետության կեսը նվիրեց Թուրքիային։
Ա. Ա. — Պարոն Իշխանյան, պատմական փաստ է, որ Հայաստանի Հանրապետությունը ստեղծվեց Հ. Հ. Դ. Կուսակցության նվիրյսղների շանթերով։ Այսօր Հայաստանի երկրորդ հանրապետությունն է ստեղծվել, և բազմակուսակցության մասին օրենք է ընդունվել։ Այս իմաստով Հ. Հ. Դ.–ն արդեն բացահայտված է Հայաստանում և այն, պիտի ճանաչվի ու գործի իբրև քաղաքական ուժ։ Նաև ասեմ, որ վերջերս «Ֆրանս Արմենի» ամսաթերթի գւխավոր խմբագրի հետ հարցազրույցի ժամանակ Հ. Հ. Դ. Բյուրոյի նախագահ Հրայր Մարախյանը այսպիսի հայտարարություն է արել. «Անկախության գործընթացը, որ սկսվել է Հայաստանում, չի համապատասխանում մեր ըմբռնմանը։ Անկախությունը անկախություն է, ոչ թե գործընթաց»։
ս
Ինչ եք կարծում, ինչպիսի «պատնեշին վրա» է արդի Դաշնակցությունը, ինչպիսին կլինի վաղը։ Հնարավո՞ր եք համարում երբեմնի ազգապահ կուսակցության դաշնակ– ցամը կոմունիստների հետ, մանավանդ, այդպիսի փաււտեր այսօր ունենք, նախկին բազմաթիվ կոմունիստներ համա– լրեյ են Դաշնակցության շարքերը...
ք>. Ի. - Դաշնակցությանը, անշուշտ, հայ ժողովրդի ամենից ավելի հզոր, բազմանդամ կուսակցությունն է եղել, գ.աղափարապես ու հոգեբանությամբ այն իրոք հայ ժողո– վըրդի մի հարազատ հատվածն էր։ Այն սխալները, որ թայլ է տվել Դաշնակցությանը իր պատմության ընթացքում, դրանք, ես կարծում եմ, հենց մեր ժողովրդի սխալներն են։ Հ. Հ. Դ-ն տվել է բազմաթիվ պայծաո դեմքեր։ Ես արդեն հիշատւսկեցի Արամ Մանուկյանի անունը, որ մեր անցյալ 500—600 տարիների ընթացքում եղել է այնպիսի ազգային քաղաքական գործիչ, որի նմանը երևի թե չենք ունեցել։ Կարելի է հիշատակել նաև Դրոյին, Նժդեհին, Նիկոլ Աղ– բսղյանին, Ավետիք Իսահակյանին և այլոց։ Այնպես որ մեծ է մեր ժողովրդի կյանքում Դաշնակցության ու նրա նվիրյալների դերը։ Իշխանությունը կորցնե|ուց, այսինքն 1920 թվականից հետո Դաշնակցությունը անհաշտ դիրք էր բոնել Խորհրդային բոնապետության նկատմամբ։ Ստալինյան դաժան տարիներին, երբ հայ մյուս կուսակցությունները հաճոյանում էին Հայաստանի ղեկավարությանը, Դաշնակցությունը ասպետական դիրք էր բռնել։ Եվ ոչ մի զիջում չարեց, մինչև վերջ հաստատ մնաց հակաբոնապետական իր դիրքում։ Բայց ահա 60-ական թվականների վերջերից մենք նկատում ենք այդ դիրքի նվազում։ Շատ խորհրդավոր պայմաններում մի շարք ղեկավարներ առևանգվեցին կամ սպանվեցին, որից հետո սկսվեց Դաշնակցության հակա՝ բոլշևիզմի անհետացում։ Եվ եթե 20-ական, 30-ական թվականներին ՀՀԴ-ն իր առաջին և հիմնական նպատակը համարում էր Հայաստանի անկախության վերականգնումը, ապա 60-ական թվականների վերջերից իր հիմնական նպատակը դարձրեց հայկական հողերի վերադարձը, «վե– րանվաճումը», խիստ հակաթուրքական դիրքորոշումը, ցեղասպանության ճանաչում տալը և այլն։ Իսկ Անկախ, 12
Ագատ Հայսսւտան գաղափարը երկրորդ դիրք մղվեց, և եթե այդ մւսւփն ասում էին, ապա ասում էին ձևականորեն։ 11ււ| ւ|րա էին նայս դնում մեր հողերի վերադարձման համար; Հույսը, իհարկե, Մոսկվայի վրա էին դնում, ըւււո այդմ հայերր պետք է Մոսկվային համոզեին, որ նա թուրքերից խլի հայկական հողերը և վերադարձնի Հայաստանին, այսինքն, քաղաքական ռոմանտիզմ, եթե, իհարկե, դա անկեղծ էր; Իսկ եթե անկեղծ չէր, ապա հայ ժողովրդի մեջ կորած հոդերի և ցեղասպանության կսկիծի շահարկում էր։ Ս՛ի խոսքով, Դաշնակցությունը իր բնույթը բոլորովին վախեց։ Սա երևում է նաև նրանից, որ Հ. Հ. Գ. բյուրոյի և կուսակցության մի շարք հին անդամներ վտարվեցին, կամ մեկուսացվեցին։ Վտարվեցին դասական դաշնակցական գաղափարներին հավատարիմ մնալու համար։ ճիշտ եք ասում, մի շարք կոմունիստներ, և պետք է շեշտեմ եռանդուն կոմունիստներ, որոնք կոմկուսի նվիրյալներ և գաղափարական հավատավորներ էին, այժմ դարձել են դաշնակցական։ Թե ինչ գիծ կտանի Դաշնակցությունն առաջիկայում կտեսնենք, հիմա դժվար է ասել։ Դուցե իրոք հայանպաստ գիծ որդեգրի, առայժմ դա չի նկատվում, բայց և չի բացառվում, որ գալով Հայաստան, գալով բնաշխարհ, տեսնելով, զգալով Հայաստանի իրական պահանջները, թերևս, իրենց որդեգրած նոր գործի մեջ սրբագրումներ անեն։ Հիմա, իրոք դժվար է ասել, թե ինչպիսին կլինի Դաշնակցության թեկուզ մոտակա ապագան...
ճիշտն ասած, ինձ համար իրոք ցավալի է, որ Դաշնակցությունը թշնամական դիրք է բռնել Հայոց Համազգային Շարժման նկատմամբ։ Անշուշտ, ՀՀՇ՜ն նույնպես սկալներ թույլ տրվել է, բայց այնպիսի պատկերացում ունեմ, որ այս երկու կողմերի միջև պայքարը գաղափարական չէ, փաստորեն անսկզբունք պայքար է մղվում։ Կարելի է ենթադրել, որ այն ոչ թե գաղափարական, այլ իշխանության համար մղվող պայքար է...
Լավ կլինի, եթե Դաշնակցությունը, նաև Հայաստանի կոմկուսն ավելի իրատես դառնան և Հայաստանի շահը գերադասեն կուսակցական շահից։ Օրինակ, վերջերս ՀՀ Դաշ–
18
նակցաթյունը պահանջ դրեց 1921 թ. ոուս-թուրքական պայմանագիրն անվավեր ճանաչելու մասին։ Միջազգային իրավունքին նույնիսկ թեթևակի ծանոթ մարդը գիտի, որ երկու երկրների միջև կնքված պայմանագիրը մի երրորդ Երկիր անվավեր ճանաչելու իրավունք չանի։ Տվյայ դեպքում Հայաստանը իրավասու չէ Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված պայմանագիրն անվավեր հայտարարելս Կարծում եմ՝ ՀՀ Դաշնակցությունը գիտե այս տարրական իրողությանը, բայց պահանջում է, որ պայմանագիրն ապօրինի ճանաչվի։ Արդյոք սա կուսակցական պայքարում միավոր շահելու քայլ չէ՞ր, այսինքն հարցի շահարկում։ Ենթադրենք տեղի ունեցավ անհնարինը՝ Ռուսաստանի և Թուրքիայի կողմից պայմանագիրը չեղյալ հայտարարվեց։ Ինչ է շահում Հայաստանը։ Ոչինչ։ Միամիտ պատկերացում է, թե այդ պայմանագրի ոչնչացումով Կարսն ու Նախիջևանը կտրվեն Հայաստանին։ Պայմանագիր պատոելով երբեք մի պետության մյուսին հող չի տալիս։ Կարսը մենք պետք է պահեինք 1920 թ., Նախիջևանն էլ չկարողացան Հայաստանի մեջ պահել հայ բոլշևիկները, այժմ 70 տարի հետո պայմանագրի ոչնչացմամբ հայազրկված Նախիջևանը ինչպե՞ս պետք է միանա Հայաստանին։ Իրատես պետք է լինել։ Եվ հետո, այսօր Հայաստանին օդի, ջրի պես պետք է Թուրքիայի երկաթգիծը՝ աշխարհի հետ կապ պահպանելու համար, եթե մենք իրոք անկախության ենք ձգտում։ Ինչ ենք շահում Թուրքիային հողային պահանջ ներկայացնելով, միայն նոր թշնամության, արիշ ոչ մի բան։ Իսկ կորցնում ենք մեր ամենահզոր հարևանի հետ առևտրական, երթևեկողին և այլ կարգի համագործակցություն ունենալու հնարավորությունը։
Կարծում եմ, Հ. Հ. Դաշնակցությունը և կոմկուսը նախքան իրենց հակաթուրք գրգռիչ քաղաքականությունը առաջ տանելը պետք է կշռադատեն բոլոր հանգամանքները, ընտրեն այն տարբերակը, որն այսօր օգուտ է Հայաստանին և հայ ժողովրդին։
Ա. Ա. — Եվ վերջին հարցը, պարոն Իշխանյան, զրուցել Քեզ հետ և չշոշափել ազգային դպրոցի խնդիրը, որի ստեղծման ջատագովն եք Եղել տասնամյակներ շարունակ, թվում 14
I անհնարին; Մուշեղ Իշխանե ասում էր. «Հայոց խզան տանն է հայուն»։ Ես անձամբ այն կարծիքին եմ, ոբ մեր ազգային բոլոր հարցերը լուծված կլինեն այն էիսմաՕակ,
1,11լւ Հայաստանում իսպաո վերացած լինեն ոասաց դըպ– րոցները, ինչի է նման ռուսատառ կարգախոսերով պահանջի» Արցախ...
ք>. Ի. — Ամեն, մի ազգի համար նրա մայրենի լեզվըվ դասավանդում ունեցող դպրոցը այդ ազգի գոյատևման և զարգացման հիմքն է։ Հհում, միշնադարում ժողովրդի մեծ մասը կրթության չէր ստանում։ Օրինակ, հայ ժողովուրդը, որ հիմնականում բաղկացած էր գյուղացիությունից՝ սփռված շուրջ 400 հազար քաոակասի կիլոմետրի վրա (Մեծ Հայք, Փոքր Հայք, Կիլիկիա) իր հիմնական զանգվածով կրթության չէր ստանում և մնամ էր հայախոս ա հայամտած։ Մեր մամանակներամ բոլորը կրթվում են, միայն հարց է առաջանամ, որ լեզվով։ Մինչև 1990 թ. հուլիսի 3-ը Հայաստանում 80 հազար հայ երեխաներ, պատանիներ, աղջիկներ կրթվում էին օտարալեզու (ոասալեզա) դպրոցներում, 10 հազար հայ երեխաներ՝ ոասալեզա մանկապարտեզներում։ Սա խայտառակության է մի փոքր, իրեն քաղաքակիրթ համարող ազգի համար։ Եվ Հայաստանում հայերի օտարալեզու կրթությանը բոնաթյամբ չէ, որ իրագործվում էր, այլ հայ ծնողների կամքով։ Սա էլ մեր ազգային ինքնավստահության պակասի արդյունքն է։
Հաշիվները ցույց էին տալիս, որ եթե հայերի ոասալե– զա կրթության աճը շարունակվի այնպես, ինչպես այն եղել I. անցած հիսուն տարում, ապա առաջիկա 30—40 տարում երևանում կմարեն բոլոր հայկական դպրոցները։ Այլ խոսքով, կմարեր հայ ազգի գոյության հիմքը, քանի որ հայ ազդր կենդանի է իր լեզվով, իսկ այդ լեզուն մեր ժամանակներում պահպանվում է հայալեզու դպրոցում։ Հայալեզու դըպ– րոցի մարում նշանակում է հայոց լեզվի մարում, սա էլ նշանակում է հայ ազգի մարում։ Թվաբանությունը պարզ է։
1988 թվականից սկսված հայոց ազգային շարժման միակ շոշափելի արդյունքը եղան լուսավորության նախարարության երկու պատմական որոշումները, մեկը 1990 թ. հուլիսի երեքինը, որով Հայաստանի հայ երեխաներին ար–
15
գելվեց ընդունվել օտարալեզու աոաջին դասարան, մյուսը 1991 թվականի մարտի 15-ի նայն նախարարության որոշումը, որով ոասալեզա դպրոցների նախ մինչև 6-րդ, ապա մինչև 11-րդ դասարանները պետք է վերածվեն հայալեզու դասարանների։ Ասեմ նաև, որ այս որոշումներն ընդունելու գործում վճռական էր «Մաշտոց» միավորման դերը։ Նրա նախաձեռնությամբ ու եռանդուն ջանքերով էր, որ ընդունվեցին այդ ազգափրկիչ որոշումները։
Արդյունքը կփնի Հայաստանի հայերի մեջ ռուսախոսության, ոասագրաթյան և ռասամտածության վերացում, հանրապետության ոոաագիր հիմնարկությանների և գործարանների հայացում, մի խոսքով՝ ռուսացող Հայաստանի վերահայացում։
Ազգը կամրանա, հոգեպես կհզորանա, կաճի ինքնավստահությունը։ Իրոք կմտնենք ժամանակակից քաղաքակիրթ ազգերի շարքը։
 ===ՀՈՇՈՏՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆ=== 
1"“1եցեք Հարավային Կովի ասի (Անդրկովկասի) քարտեզին։ Անմ իջաս/ես կնկատեք, որ Հայաստանը երկոլսուկես, երեք անդամ փոքր է թե Վր աս տանից, թե Ադրբեջա նից։ Ոչ միայն փոքր է, այլև կրծոտված է ամեն կողմից, հոշոտված։ Դա իր պատմությունն ունի։ Հեռու անցյալները չգնանք, հիշենք վերջին 72 տարվա պատմությունը։ 1915-ի դարն տնից Արևմ տ ահայաստ անում և Թուրքիայի ամբողջ տարածքում սկսեցին հայերին բ նաջնջել ու դուրս քշել՝ ռուս ական հզոր բանակի աչքի առաջ։ Թուրքական բանակը ջախջախված էր, բայց ռուս ական զորքերը սպասում էին, առաջ չգնացին։ երր Արևմտյան Հայաստանը հայաղրկվեց, նոր միայն ռուսական ը տնակը հանգիստ քայլով գրավեց Հայաստանն արդեն աոանց հայերի։ Միայն Վանում էր հայություն պահպանվել, այն էլ տեղահանվեց ու քշվեց երկրից/ Վերապրած փախրս– տական արևմ տ ահ այերին ցարական պետութ յունր թույլ չտվեց վերադառնալ իրենց տները, ամայացած հողերում ռուս կազակներ էին բնակեցնում։ 1917 թ. փետրվարյան հեղափոխությունից հետո արևմտահայության ողջ մնացած փա– խբստականների մի մասը վերադարձավ իր հայրենիքը, բայց հոկտեմբերյան հեղափոխութ յունից հետո, երբ ռուսական զորքը սկսեց հեռանալ թուրքական ճակատից, և հա– յեբն էլ չկարողացան դիմադրել, հայությունը նորից լքեց Արևմ տ ահ այաստանը։ 1918 թ. մարտի 3-ի 9րեստ֊ Լիտովսկի պայմանագրով ամբողջ Արևմ տ ահ խ յէմս սքս1^քլք~1 ■ Աէլր4էել՝աՀ՝ա––
,սատանի մի մասն էէ՝ Կարսի մարւը, Ա 5; |.
Վստահելի
381
edits