Changes
===ՄՇՏԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄԻ ԵՎ ՄՇՏԱԿԱՆ ԹՇՆԱԱՈԻ ՀԱՐՏԸԹՇՆԱՄՈՒ ՀԱՐՑԸ=== «Հայ ժողովուրդը չունի մշտական բարեկամ և մշտական թշնամի» — այս բանաձևը որդեգրեց Հայոց համազգային շարժումը, դրա հետ համաձայն են նաև մի շարք անհատներ ու մի քանի այլ կազմակերպություններ։ Բայց երևի նույնքան շատ են հակառակորդները, մանավանդ հայ ռուսախոս կամ ռուսամտած մտավորականության, ինչպես և առհասարակ ազգային անկախ մտածողությունը կորցրած հայերի մեջ։ Այդ բանաձևի դեմ Երևանի պաշտոնական մամուլում և հեռուստատեսությամբ արդեն կտրական ելույթներ են ունեցել մի քանիսը՝ բանաստեղծուհի ու բանաստեղծ, գրականագետներ և այլն, գրված են և շուտով կհրապարակվեն նաև այլ անձանց հոդվածներ։ Բանաձևի հակառակորդները ընդդեմ այդ բանաձևի հետևյալ փաստարկներն են բերում. նրանք պնդում են, որ մշտական բարեկամ և մշտական թշնամի չունենալու, այլ միայն ազգային շահեր ունենալու գաղափարը որոշ հայեր վերցրել են անգլիացիներից, որ Հայաստանը Անգլիա չէ՝ ոչ իր աշխարհագրական դիրքով, ոչ իր հզորությամբ, ոչ էլ քաղաքական շահերով, որ հայ ժողովուրդը իր ընտրությունը վաղուց կատարել է հօգուտ Ռուսաստանի հետ մշտական բարեկամության և որ այդ ընտրությունը վերջնական է, իսկ Թուրքիային ու թուրքերին էլ «ընտրել է» որպես մշտական թշնամիների։ Պետք է ասեմ, որ այս փաստարկումը ոչ միայն քաղաքականապես միամիտ է, այլև առհասարակ զուրկ է տրամաբանությունից։ Նախ. դեռևս աշխարհում Անգլիա չկար, երբ հին աշխարհի մի շարք պետական գործիչներ և պետություններ, այդ թվում հին Եգիպտոսը, Խաթթին, Ալեքսանդր Մակեդոնացին, Տիգրան Մեծը, հին Հռոմը, Բյուզանդիան և այլն, առաջնորդվել են ճիշտ այդ բանաձևով։ Թողնենք օտարներին, համառոտակի անդրադառնանք հայոց պատմության մի քանի դրվագների։ Ք.ա. 15֊13֊րդ դդ. խեթական արձանագրություններից հայտնի է, որ Հայքը (Հայասան) ոխերիմ թշնամի էր խեթերի պետության՝ հզոր Խաթթիի հետ և երբեմն մի երրորդ պետության (Միտանիի կամ Կասկայի) հետ դաշնակցում էր ընդդեմ Խաթթիի։ Բայց երբ Հարավում հզորացավ Ասորեստանը, այս անգամ բարեկամացավ նախկին թշնամու՝ Խաթթիի հետ ընդդեմ նոր հզոր հակառակորդի։ Տիգրան Մեծը բարեկամության դաշինք կնքեց, խնամիացավ Պոնտոսի թագավոր Միհրդատ Եվպատորի հետ և մի շարք փայլուն հաղթանակներ տարավ։ Բայց երբ հզորացած Հռոմը հարձակվեց Պոնտոսի վրա, Տիգրանը հասկացավ, որ եթե օգնի իր բարեկամին, Հայաստանը կարող է ձեռքից գնալ և չօգնեց, ու գուցե նաև դա եղավ պատճառը, որ Տիգրանի հայոց կայսրությունը փլուզվելուց հետո Մեծ Հայքը անձեռնմխելի մնաց Տիգրան Մեծի իշխանության ներքո։ Այս անգամ Տիգրանը բարեկամության դաշինք կնքեց իր երեկվա թշնամի Հռոմի հետ, իրադրությունն այդ էր պահանջում։ Այնուհետև, հայ հմուտ գործիչները նախ Հռոմի և Պարթևստանի, ապա Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև մերթ մեկի, մերթ մյուսի կողմն էին անցնում, մերթ մեկի դեմ էին պատերազմում մյուսին դաշնակցած, մերթ էլ հակառակը։ Դրա լավագույն օրինակը մենք տեսնում ենք հայոց Արշակ Երկրորդ հզոր թագավորի իշխանության տարիներին։ Հայաստանը թուլացավ և պետականությունը կորցրեց, երբ ավելի ու ավելի հակվեց Բյուզանդիայի կողմը՝ նրան համարելով մշտական բարեկամ։ Նույն պատճառով ընկավ Բագրատունիների հայոց պետությունը, երբ հայ ավագանին Անին հանձնեց «մշտական բարեկամ» Բյուզանդիային, դա էլ եղավ սելջուկների արագ առաջխաղացման պատճառներից մեկը։ Կիլիկիայի հայոց պետությունը հզոր էր, երբ չէր ճանաչում մշտական բարեկամ ու մշտական թշնամի և թուլացավ ու խորտակվեց, երբ Արևմտյան Եվրոպան մշտական բարեկամ համարեց, և մեր Լուսինյանները այնքան եվրոպականացան, որ անգամ դարձան ֆրանսախոս։ Մշտական բարեկամ և մշտական թշնամի չճանաչելու քաղաքականությունն էր վարում Արամ Մանուկյանը՝ նորագույն ժամանակների հայոց մեծագույն հաղթանակի հեղինակը։ Առհասարակ քաղաքական տհասության նշան է մշտական բարեկամ և մշտական թշնամի ունենալու գաղափարը։ Ոչ մի լուրջ քաղաքական կամ պետական գործիչ, ոչ մի փորձառու պետություն այդպիսի գաղափարով չի առաջնորդվել և չի առաջնորդվում, քանի որ այդ սկզբունքը ազգը տանում է դեպի փակուղի, նրա ղեկավարներին զրկում է ազատ գործելակերպից, կապում է նրանց ոտքն ու ձեռքը։ Ազգը հավատալով մի մշտական, այն էլ հզոր բարեկամի գոյությանը, նրան համարելով նաև իր մշտական հովանավորը, կորցնում է իր ստեղծագործական ուժերը, ազգային ինքնությունն ու նախաձեռնությունը, դառնում է ստրկամիտ և ստրուկ։ Խնդրեմ, ցույց տվեք մի խելքը գլխին պետական կամ քաղաքական գործիչ, որևէ պետություն՝ մեծ թե փոքր ազգի, որն առաջնորդվելիս լինի մշտական բարեկամ և մշտական թշնամի ունենալու կողմնացույցով։ Նրանք, ովքեր հայերի մշտական բարեկամ են համարում Ռուսաստանը, պետք է լավ իմանան, որ նախ ինքը՝ Ռուսաստանը, ռուսական որևէ քաղաքական կամ պետական գործիչ, ռուսներն ընդհանրապես հայերիս երբևէ մշտական բարեկամ չեն համարել ու չեն համարում և առհասարակ առաջնորդվել են «Ռուսաստանը չունի մշտական բարեկամներ» բանաձևով։ Օրինակներ որքան ուզեք։ Բոնապարտյան Ֆրանսիայի դեմ կռվելու համար Ռուսաստանը դաշնակցեց գերմանացիների և ավստրիացիների հետ, իսկ 1914 և 1941֊1945 թվականներին երկու անգամ դաշնակցած Ֆրանսիայի հետ, պատերազմեց Գերմանիայի և նրա դաշնակիցների դեմ, իսկ հիմա էլ լավ հարաբերություններ է պահպանում թե մեկի, թե մյուսների հետ։ Կամ՝ Ռուսաստանը շատ տարիներ պատերազմել է Թուրքիայի դեմ, իսկ հիմա բարեկամական ջերմ հարաբերություններ ունի այդ պետության հետ։ Պարզապես հիմարություն է մշտական բարեկամ և մշտական թշնամի ունենալու «սկզբունքը»։ Հիմա քննենք ըստ էության։ Հայ ժողովուրդը ապրել է ավելի քան հինգ հազար տարի, այն էլ հենց այս հողում՝ Հայկական լեռնաշխարհում։ Ինձ թվում է, որ մշտական բարեկամ և մշտական թշնամի ունենալու կողմնակից մեր հայ գործիչները վստահ չեն, որ հայ ժողովուրդը այս հողում ապրելու է ևս հինգ հազար տարի ու դեռ շատ ավելի։ Ես վստահ եմ, և դրա համար ինձ ծիծաղելի է թվում նրանց տեսակետը, ըստ որի հինգ հազար տարի և դեռ շատ ավելի մենք մեզ մշտական բարեկամ պետք է համարենք Ռուսաստանին և մշտական թշնամի՝ Թուրքիային։ Այո՛, խոսքը մշտականի մասին է, այսինքն՝ հավիտենականի։ Դե տեսեք, մի՞թե հիմարություն չէ հավիտենական թշնամի և հավիտենական բարեկամ ունենալու այդ գաղափարը։ Բարեկամ նշանակում է բարի կամեցող, պարսկերեն ու թուրքերեն՝ դոստ, ռուսերեն՝ դրուգ, գերմաներեն՝ ֆրոյնդ, անգլերեն՝ ֆրենդ, և այլն։ Հիմա մտածեք՝ հայ ազդն արդյոք ունի՞ հավիտենապես իր բարին կամեցող որևէ ազգ կամ պետություն։ Ով կարծում է, թե Ռուսաստանն այդպիսին է, թող հարցնի որևէ ռուս գործչի կամ առհասարակ որևէ ռուսի, թե արդյո՞ք իրենք՝ ռուսները, մեր հավիտենական բարի կամեցողներն են։ Ռուսները ծիծաղում են այդպես մտածող հայերի վրա։ Եվ ճիշտ են անում։ Մի՞թե բարի կամեցողի խոսք է Լոբանով֊Ռոստովսկու հայտարարությունը՝ թե Ռուսաստանին Հայաստանը պետք է առանց հայերի, կամ գուցե բարի կամեցողի խոսք էր իշխան Գոլիցինի ասածը՝ «Բոլոր հայերին պետք է ոչնչացնել, մեկին պահել թանգարանի համար», թե՞ բարի կամեցողության քայլ էր 1949թ. հայերին զանգվածաբար Սիբիր աքսորելը, գուցե բարի կամեցողություն էին Արցախի վերաբերյալ Մոսկվայի կայացրած որոշումները կամ այդ քաղաքի թերթերի ու հեռուստատեսության մոլի հակահայկական հոդվածներն ու հաղորդումները։ Մոսկվան իր շահերն ունի և կրկնում եմ, չունի ու չի ունեցել մշտական բարեկամ և մշտական թշնամի. մեր բանաստեղծուհիները, բանաստեղծները, գրականագետները, պատմաբանները և քաղաքական այլ սիրողներ (դիլետանտներ) լավ կանեն քաղաքական դասեր սովորեն հենց Մոսկվայից, նաև այլ պետություններից ու պատմությունից, և վերջապես ազատվեն մշտական բարեկամի ու մշտական թշնամու հայկական հալումաշ անող հիվանդությունից։ Անմտություն է ասել, նաև, թե հայ ժողովուրդը իր ընտրությունն արել է հօգուտ Ռուսաստանի։ Ո՛չ, սիրելիներ, այդպիսի ընտրություն չի եղել, Ռուսաստանն ինքն է եկել Կովկաս ու Հայաստան, ինչպես որ գնացել է Վոլգայի ափերը, Ուրալ, Սիբիր, Միջին Ասիա, Հեռավոր Արևելք, Մերձբալթյան երկրներ և այլն։ Ինքը եկել է, ինքն էլ կարող է գնալ, դա Ռուսաստանի քաղաքականությունն է՝ կապված նրա շահերի հետ, և հօգուտ հայերի Ռուսաստանն իր շահերից մի մսխալ չի զիջել ու երբևէ չի զիջի, հասկանանք վերջապես։ Մենք չէ, որ պետք է Ռուսական բազմափորձ պետությանը սովորեցնենք, թե ինչն է իրեն օգուտ, ինչը՝ վնաս, նա շատ լավ գիտի իր օգուտն էլ, վնասն էլ, և միշտ շարժվել ու շարժվում է մշտական բարեկամ ու մշտական թշնամի չունենալու սկզբունքով։ Նույնը վերաբերում է Թուրքիային, որը նույնպես երբևէ չի առաջնորդվել մշտական բարեկամ և մշտական թշնամի ունենալու սկզբունքով։ Այդ մենք ենք, որ աշխարհով մեկ բոռալով անընդհատ ամեն ձևով նրան համոզում ենք, թե ինքը մեր մշտական թշնամին է, մենք էլ իրենը։ Հետո՞, ինչ ենք շահում։ Մի՞թե դրանով մեր կորցրած երկիրը վերադարձնելու ենք։ Ո՛չ, սիրելիներ, վերադարձն ավելի հեռացնում ենք դրանով։ Հայհոյանքը, լուտանքը, վարկաբեկումը մեզ երբեք օգուտ չեն բերել և չեն բերի, վնաս՝ որքան ուզեք։ Իսկ եթե եկող հազարամյակների ընթացքում այնպիսի իրադրություն ստեղծվի, որ մեր և Թուրքիայի վիճելի հարցերը թեկուզև ինչ֊որ չափով լուծվեն, դարձյա՞լ այդ երկրին մշտական թշնամի պիտի համարենք։ Կասեք՝ ոչ։ Իսկ դա նշանակում է, որ մշտական բառը հենց միայն դրանով ջնջվեց։ Մի բան հաստատ է, որ Թուրքիան էլ, Ադրբեջանն էլ մեր մշտական հարևաններն են։ Սա անկասկած է։ Նրանք այս կողմերից հեռանալու միտք չունեն։ Ես ուզում եմ, որ մենք էլ այդպիսի միտք չունենանք, և մեր ամոթն ու խայտառակությունն է, որ այսօր հայերը զանգվածաբար փախչում են Հայաստանից։ Մենք այստեղի հնագույն ու մշտական բնակիչներն ենք և ոչ մի շահ չունենք մեր մշտական հարևաններին անպայման նաև մշտական թշնամի հայտարարելու։ Այդպես հայտարարելը նշանակում է նաև հույսը կտրել մեր կորցրած երկրի գեթ մի մասը վերադարձնելու հեռանկարից։ Այս տեսակետից էլ որ նայում ենք, դարձյալ հիմարություն է, հայակործան՝ մշտական բարեկամ և մշտական թշնամի ունենալու (կամ ընտրելու) գաղափարը։ Մենք էլ պետք է առաջնորդվենք բանականությամբ, իրադրության ըմբռնմամբ և ոչ թե զգացմունքներով, որոնք հաճախ կործանարար են լինում։ Երբ պետք է վերջապես հասկանանք, որ հայերը, իրոք որ աշխարհում երբևէ չեն ունեցել և հիմա էլ չունեն և չեն կարող ունենալ մշտական բարեկամ և մշտական թշնամի։ Որ մենք՝ հայերս պետք է նվիրված լինենք մեր ազգային շահերին ու ոչ թե կարծեցյալ բարեկամների։ Այս տարրական ճշմարտությունը հասկանալով է, որ ինքնուրույն, անկախ ազգ կդառնանք, կհզորանանք, անպարտ կլինենք։ 1989 ===ՀՅՈՒՍԻՍԻ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ===
Այսպես կոչվում է Հայկինոյի մի շարժանկարը, և քանի ՚այկինոն րստ իր սովորության այն նկարահանել է ոու« I /,), հետո կրկնակել հայերեն, այդ հաստատության ոու– I ւ։սները վերնադիրը ռուսերենից անճոռնի պատճենել 41,1 «Հարսնացուն հյուսիսից»» Բայց հիմա խոսքը դրա մա– ի1 ՛է “՚Ո Ա՛)^ Բանի՛ ՈՐ ա1ս ՓոԲՐՒկ Հայաստանում Հյոլ- . հարսնացուներ շատ կան, և ոչ այնքան կանայք, որ–
•■ի"/՛ յ։