Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 4517 բայտ, 13:58, 8 Հունիսի 2015
/* Գլուխ հինգերորդ. Պատուհան դեպի արևմուտք */
=== Գլուխ հինգերորդ. Պատուհան դեպի արևմուտք ===
Սեմին թվաց, թե իրեն երկու րոպե էլ չթողեցին քնել: Մնիչդեռ Մինչդեռ նա արթնացել էր երեք ժամ անց, և արևն արդեն վաղուց հատել էր կեսօրը: Ֆարամիրը վերադարձել էր՝ իր հետ բերելով շատ-շատ ռազմիկներ. բոլոր ողջ մնացածները հավաքվել էին բլրի լանջին՝ ընդհանուր հաշվով երկու կամ երեք հարյուր: Ռազմիկները նստել էին լայն կիսաշրջանով: Կենտրոնում նստած էր Ֆարամիրը, իսկ նրա դիմաց կանգնած էր Ֆրոդոն: Այդ ամենը տարօրինակ կերպով հիշեցնում էր գերու հարցաքննություն:
Սեմն աննկատելի դուրս եկավ պտերի միջից ու տեղավորվեց կիսաշրջանի եզրին՝ այդտեղից ամեն ինչ լսվում ու երևում էր: Ականջները սրելով, նա սկսեց լարված նայել Ֆրոդոյին ու Ֆարամիրին՝ պատրաստ յուրաքանչյուր պահի շտապել տիրոջն օգնության: Դիմակն այլևս չէր ծածկում Ֆարամիրի խիստ ու տիրական դեմքը. նրա Ֆրոդոյին ուղղված մոխրագույն, պողպատյա աչքերը սուր էին, խորաթափանց ու մտախոհ:
Շուտով Սեմը հասկացավ, որ Ֆարամիրի համար կասկածելի են Ֆրոդոյի պատմության բացթողումները, որոնց պատճառով պարզ չէր, թե ինչ պատճառով է նա ջոկատի հետ դուրս եկել Ռիվենդելից, ինչու է բաժանվել Բորոմիրից և ուր է գնում այժմ: Իսկ ամենաշատը նա հետաքրքրվում էր Իսիլդուրի Անեծքով. նա անընդհատ խոսք էր բացում այդ մասին և երևում էր, որ հասկացել է, որ ամենակարևորը իրենից թաքցնում են:
— Իսիլդուրի Անեծքը Գոնդոր է բերելու կոլոտիկը, եթե հավատանք գուշակությանը,— ասաց նա: Եթե կոլոտիկը համարձակություն է ունեցել իր վրա վերցնել Իսիլդուրի անեծքը, և եթե դու հենց այդ կոլոտիկն ես, նշանակում է, քեզ հայտնի է, թե դա ինչ Անեծք է, և դու այն ցույց ես տվել Խորհրդի ժամանակԽորհրդին, որի մասին ասում ես, իսկ Բորոմիրը տեսել է այն: Այդպե՞ս է, թե ոչ:
Ֆրոդոն չպատասխանեց:
— Էլենդիլի սու՛րը, Մինաս Թիրիթ է գալիս Էլենդիլի սու՛րը: Բարի՛ լուրեր են:
Սակայն Ֆարամիրը նույնիսկ հոնքերը հոնքը չշարժեց:
— Գուցեև այդպես է,— ասաց նա,— Բայց նման մեծ պահանջները պետք է նաև ապացուցել: Եթե այդ Արագորնը ժամանի Մինաս Թիրիթ, նրանից անվիճարկելի ապացույցներ կպահանջեն: Մենք վեց օր առաջ ենք քաղաքը լքել, բայց դեռևս Մինաս Թիրիթ չի ժամանել ո՛չ նա, ո՛չ էլ ձեր ջոկատից մեկ ուրիշը:
Թեև Ֆրոդոյի սիրտը կրծում էր վախը, բայց նա խոսում էր արժանապատվորեն, և Սեմը մտքում հավանություն էր տալիս դրան: Սակայն Ֆարամիրը բավարարված չէր:
— Այսպե՛ս,— ասաց նա: — Ուրեմն դու խորհուրդ ես տալիս ինձ չմիջամտել ուրիշների գործերի մեջ, վերադառնալ տուն և թողնել քեզ գնալ քո ուզած ուղղությա՞մբ: Բորոմիրը, իբր, կվերադառնա ու ամեն ինչ կբացատրի: Կվերադառնա՞, ասում ես: Դու Բորոմիրի ընկե՞րն ես եղելէիր:
Ֆրոդոն անմիջապես հիշեց, թե ինչպես Բորոմիրը հարձակվեց իր վրա և մի փոքր ուշացրեց պատասխանը: Ֆարամիրի հայացքը խստացավ:
— Ես նույնիսկ օրքից խաբեությամբ խոսք չեմ քաշի,— պատասխանեց Ֆարամիրը:
բայց Բայց ինչպե՞ս, ինչպե՞ս է նա զոհվել, որտեղի՞ց գիտես այդ մասին: Չէ՞ որ ինքդ ասացիր, որ մեր ջոկատից ոչ մեկը Մինաս Թիրիթ չի ժամանել:
— Թե ինչպես է նա զոհվել, այդ մասին ես հույս ունեի իմանալ նրա ընկերոջից և ուղեկցից:
Սեմը լսեց, լսեց՝ և այնպես բարկացավ, որ բոլորովին կորցրեց համբերությունը: Ֆարամիրի վերջին խոսքերը նրան հունից հանեցին. նա ցատկեց տեղից, վազեց կիսաշրջանի կենտրոնը և դիմեց տիրոջը.
— Ներող եղեք, տեր իմ,— ասաց նա,— բայց ինչքա՞ն կարելի է հանդուրժել: Նա ոչ մի իրավունք չունի ձեզ հետ էդպես խոսել, մանավանդ այն ամենից հետո, ինչի միջով դուք անցաք հանուն նրանց՝ անշնորհակալ հսկաների:  Ահա թե ինչ, հրամանատա՛ր,— նա կանգնեց Ֆարամիրի առջև, ձեռքերը գոտկատեղին, այն նույն տեսքով, որով նախատում էր փոքրիկ հոբիթներին, երբ նրանք չէին կարողանում բացատրել, թե ինչ են անում ուրիշի այգում: Դժգոհության ձայներ լսվեցին, սակայն ռազմիկների մեծ մասը չկարողացան զսպել ժպիտները. ախր շատ զվարճալի էր՝ տեսնել փոքրիկ կատաղած հոբիթին, որը ոտքերը լայն բացած, ձեռքերը գոտկատեղին կանգնել էր իրենց խստադեմ առաջնորդի դիմաց՝ նման բան ամեն օր չես տեսնի:  — Ահա թե ինչ կասեմ քեզ,— շարունակեց Սեմը: — Այդ ի՞նչ ես ուզում դրանով ասել: Վերջացրու հեռվից մոտիկանալ ու պա՛րզ խոսիր, թե չէ մինչ դու էստեղ անիմաստ պրպտումներով ես զբաղված, օրքերը կգան մեզ կշրջապատեն ու հախներիցս կգան: Եթե դու կարծում ես, որ իմ տերը սպանել է ձեր Բորոմիրին ու փախել, ապա անկեղծ ասած չգիտեմ, թե որտեղ է քո գլուխը, թեկուզ սպանիր: Եվ չմոռանաս ասել, թե ինչ ես պատրաստվում անել մեզ հետ: Ցավալի է, ի դեպ, որ ոմանք բառերով թշնամու գլխավոր հակառակորդներն են, բայց ուրիշների ճանապարհին խոչնդոտ են հանդիսանում, թեև նրանք պայքարում են իրենցից ոչ պակաս: Ա՛յ թե թշանմին կուրախանար, որ քեզ տեսներ. կմտածեր, որ նոր դաշնակից է գտել:  — Հանգի՛ստ,— առանց որևէ զայրույթի ասաց Ֆարամիրը: — Մի խանգարիր տիրոջդ խոսել, նա քեզանից անհամեմատ խելացի է: Ես առանց քեզ էլ գիտեմ, որ այստեղ մնալը վտանգավոր է, սակայն ուզում եմ արդար որոշում ընդունել, մանավանդ որ խնդիրը բարդ է: Եթե ես գործեի նույն շտապողականությամբ, ինչ որ դու, ապա վաղուց հրամայած կլինեի ձեզ սպանել, քանզի ինձ խստորեն կարգադրված է սպանել բոլորին, ով թափառում է այստեղ առանց Գոնդորի տիրակալի թույտվության: Սակայն ես առանց ծայրահեղ անհրաժեշտության չեմ սպանում ոչ մի կենդանի արարածի, և անհրաժեշտության դեպքում էլ մեծ դժկամությամբ եմ այդ քայլին դիմում: Եվ անիմաստ պրպտումներով էլ չեմ զբաղված, համոզված եղիր: Նստիր տիրոջդ կողքին և լռի՛ր:  Սեմը կարմրած դեմքով ծանրորեն իջավ գետնին: Ֆարամիրը կրկին դիմեց Ֆրոդոյին. — Դու հարցրեցիր, թե որտեղից ես գիտեմ, որ Դենեթորի որդին զոհվել է: Վատ լուրերը թևավոր են: Իսկ գիշերը, ինչպես ասում են, հարազատ սրտերը միմյանց զգում են և մտովի լուրեր ուղարկում: Բորոմիրն իմ հարազատ եղբայրն է: — Նրա հայացքը վշտից մռայլվեց: — Պատասխանիր, դու նրա հանդերձանքից ինչ-որ բան հիշու՞մ ես: Ֆրոդոն կրկին ուշացրեց պատասխանը՝ վախենալով նոր ծուղակից և փորձելով հասկանալ, թե ինչով կարող է այդ ամենը վերջանալ: Նա գրեթե հրաշքով կարողացավ փրկել մատանին ագահությունից ու մեծամտությունից կուրացած Բորոմիրի ձեռքերից, բայց ինչպես կարելի էր այն պահպանել գտնվելով հզոր դյուցազունների շջապատման մեջ՝ նա գաղափար չուներ:     
Վստահելի
1342
edits