Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 5202 բայտ, 21:50, 8 Հունիսի 2015
/* Գլուխ հինգերորդ. Պատուհան դեպի արևմուտք */
Սեմը լսեց, լսեց՝ և այնպես բարկացավ, որ բոլորովին կորցրեց համբերությունը: Ֆարամիրի վերջին խոսքերը նրան հունից հանեցին. նա ցատկեց տեղից, վազեց կիսաշրջանի կենտրոնը և դիմեց տիրոջը.
— Ներող եղեք, տեր իմ,— ասաց նա,— բայց ինչքա՞ն կարելի է հանդուրժել: Նա ոչ մի իրավունք չունի ձեզ հետ էդպես խոսել, մանավանդ այն ամենից հետո, ինչի միջով դուք անցաք հանուն նրանց՝ իրենց իսկ՝ անշնորհակալ հսկաների:
Ահա թե ինչ, հրամանատա՛ր,— նա կանգնեց Ֆարամիրի առջև, ձեռքերը գոտկատեղին, այն նույն տեսքով, որով նախատում էր փոքրիկ հոբիթներին, երբ նրանք չէին կարողանում բացատրել, թե ինչ են անում ուրիշի այգում: Դժգոհության ձայներ լսվեցին, սակայն ռազմիկների մեծ մասը չկարողացան զսպել ժպիտները. ախր շատ զվարճալի էր՝ տեսնել փոքրիկ կատաղած հոբիթին, որը ոտքերը լայն բացած, ձեռքերը գոտկատեղին կանգնել էր իրենց խստադեմ առաջնորդի դիմաց՝ նման բան ամեն օր չես տեսնի:
— Դու հարցրեցիր, թե որտեղից ես գիտեմ, որ Դենեթորի որդին զոհվել է: Վատ լուրերը թևավոր են: Իսկ գիշերը, ինչպես ասում են, հարազատ սրտերը միմյանց զգում են և մտովի լուրեր ուղարկում: Բորոմիրն իմ հարազատ եղբայրն է: — Նրա հայացքը վշտից մռայլվեց: — Պատասխանիր, դու նրա հանդերձանքից ինչ-որ բան հիշու՞մ ես:
Ֆրոդոն կրկին ուշացրեց պատասխանը՝ վախենալով նոր ծուղակից և փորձելով հասկանալ, թե ինչով կարող է այդ ամենը վերջանալ: Նա գրեթե հրաշքով կարողացավ փրկել մատանին ագահությունից ու մեծամտությունից կուրացած Բորոմիրի ձեռքերից, բայց ինչպես կարելի էր այն պահպանել գտնվելով հզոր դյուցազունների շջապատման մեջ՝ նա գաղափար չուներ: Ֆրոդոն, սակայն, սրտով զգում էր, որ Դենեթորի կրտսեր որդին ավելի շրջահայաց, խելամիտ և հուսալի է, քան իր մեծ եղբայրը:
— Այո, ես հիշում եմ Բորոմիրի եղջերափողը,— ասաց նա:
 
— Ճիշտ է,— ասաց Ֆարամիրը,— նշանակում է դու իսկապես հանդիպել ես իմ եղբորը: Փորձիր հիշել այդ եղջերափողը, պատկերացրու այն աչքերիդ առջև. դա մեծ եղջերափող էր, բերված արևելքից, պատրաստված վայրի գոմեշի եղջյուրից, արծաթով շրջանակված և զարդարված հնագույն ռունագրերով: Շատ սերունդներ, համաձայն ավանդույթի, այդ եղջերափողը ժառանգել է ավագ որդին, և կա համոզմունք, որ եթե նա ճակատագրական ժամին Գոնդորի հնագույն սահմանների տարածքում փչի եղջերեփողը, ապա նրա կանչը ամենուր լսելի կլինի:
 
Ինթիլիեն մեկնելուց հինգ օր առաջ, իսկ այս պահից սկսած տասնմեկ օր առաջ ես լսել եմ այդ կանչը: Այն գալիս էր հյուսիսց, բայց ձայնը շատ թույլ էր, ասես ականջիս էր հասնում ոչ թե ձայնը, այլ դրա մտովի արձագանքը: Ես ու հայրս դա վատ նախանշատ համարեցինք, քանզի այն պահից սկսած, երբ Բորոմիրը մեկնեց հեռավոր Իմլադրիս, մենք ոչ մի լուր չէինք ստացել նրանից և ոչ մի սահմանապահ նրան չէր տեսել: Իսկ դրանից երեք օր հետո ինձ հետ շատ արտասովոր բան կատարվեց: Մշուշոտ գիշերով գունատ լուսնի լույսի ներքո նստած էի ես Անդուինի ափին, նայում էի ջրերի դանդաղ հոսքին ու լսում եղեգների տխուր սոսափյունը: Պետք է ասեմ, որ մենք մշտական հսկողություն ենք իրականացնում գետի ափին՝ Օսգիլիաթի մոտակայքում, որովհետև թշնամիները անցնում են գետը և ավազակային հարձակումներ կատարում մեր հողի վրա: Այդ օրն իմ հերթն էր, բայց կեսգիշերյան այդ ժամին ամեն ինչ հանգիստ էր ու լուռ: Եվ հանկարծ՝ եթե, իհարկե դա պատրանք չէր՝ ես մի օտարերկյա արծաթավուն նավակ տեսա ջրի վրա՝ բարձր, սանրավոր քթով: Այն լողում էր ինքն իրեն: Ես ցնցվեցի, քանզի նավակը շրջապատված էր դժգույն լույսով, բայց այնուամենայնիվ վեր կացա, գնացի դեպի ափը և մտա ջուրը՝ ասես այդ նավակը ձգում էր ինձ ինչ-որ անհայտ ուժով: Այն շրջվեց դեպի իմ կողմը, մոտեցավ և դանդաղ անցավ իմ կողքով, բայց ես չհամարձակվեցի դիպչել նրան: Նավակը ծանր էր բեռնված ու խորն էր իջել ջրի մեջ, և երբ անցավ իմ կողքով, ինձ թվաց, թե մինչև եզրերը լցված է թափանցիկ, լուսարձակող ջրով, իսկ հատակին, ջրի մեջ ընկղմված, խաղաղ քնով հանգչում էր մի ռազմիկ: Մարմինն ամբողջովին ծածկված էր վերքերով, կոտրված սուրը դրված էր ծնկներին: Դա իմ եղբայրն էր՝ Բորոմիրը, և նա մեռած էր: Ես ճանաչեցի նրա սուրն ու զրահները, նրա սիրելի դեմքը... Միայն եղջերափողն էր պակասում, և կար մի իր, որը նորություն էր ինձ համար՝ ոսկե տերևներից հյուսված հրաշալի գեղեցկության մի գոտի: «Բորոմի՛ր,— բացականչեցի ես,— որտե՞ղ է քո եղջերափողը, այդ ու՞ր ես լողում, Բորոմի՛ր:» — Բայց արդեն ուշ էր. նավակը հեռացավ, վերջին անգամ առկայծեց գիշերվա խավարում և կորավ տեսադաշտից: Չգիտեմ երազ էր դա, թե իրականություն, սական զարթոնք չհաջորդեց: Այդ օրվանից ես վստահ եմ, որ իմ եղբայրը զոհվել է, և Մեծ Գետը տանում է նրա մարմինը դեպի ծով:
 
— Ավաղ,— ասաց Ֆրոդոն,— ես հենց այդպիսին էլ հիշում եմ Բորոմիրին: Ոսկե գոտին նրան նվիրել էր տիրուհի Գալադրիելը: Այս մոխրագույն թիկնոցներն էլ է նա է նվիրել: Ահա և ամրակալը, որը նույնպես Լորիենից է:
Վստահելի
1342
edits