Changes
===ԳՍՊԻ ԴԵՊԻ ԿՈՐԾԱՆՈՒՄ ՏԱՆՈՂ ՀԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ=== Դաշնակցություն կուսակցության բյուրոն հրապարակել է «հայտարարագիր» («Կամք», 1989, 24֊25 յուլիս), որի մեջ ընդհանուր կարգի բազմիցս արծարծված և շատ անստույգ ձևակերպումները («Հնչած է մամը Արցախեան շարժումի հասունացման», «Ոչ մէկ խուսափում արտօնելի է պատմական մոմենտի այդ պատասխանատուութենէն», «Կեցցե հայ ժողովուրդը» և այլն) հիմնական մասն են կազմում։ Միայն երկու պարբերություն կա, որոնցում որոշակի տեղեկատվություն կա Դաշնակցության արդի դիրքավորման վերաբերյալ։ Դրանք էլ, ինչպես կտեսնենք, բնավ նորություն չեն, այլ արդեն ծանոթ ձևակերպումներ են։ Դրանք են. 1) «թէ հայրենի կառավարութիւնը պաշտոնական իր որոշումներով եւ թէ ժողովրդային շարժումները իրենց պահանջատիրութեամբ Խ. Միութիւնը կը դնեն հայ ժողովրդի արդար դատի զորավիգ կանգնեցնելու պարտաւորութեան տակ՝ ներքին հողերու թէ Արևմտահայաստանի վերատիրացմ ան ճամբով հայութեան ազգահաւաքին իրականացումը երաշխաւորելով»։ 2) «Հայ ժողովրդի հողահաւաք֊ազգահաւաք առաջնահերթ նպատակին խոչընդոտ կանգնող և ընդհանրապես հայութեան ազգային֊քաղաքական վերականգնումին սպառնացող գլխաւոր վտանգը համաթուրանականութիւնն է»։ Այս ձևակերպումները եթե պարզ լեզվի վերածենք, կունենանք հետևյալ բանաձևը՝ հայկական հողերը պետք է վերամիավորի և հայ ամբողջ ժողովրդին միացյալ Հայաստանում բնակեցնի Ռուսաստանը, իսկ հայության գլխավոր թշնամին համաթուրանականաթյունն է, այլ անվանմամբ՝ պանթուրքիզմը։ Ավելի պարզեցված՝ Ռուսաստանը մեր միակ բարեկամն է, թյուրքալեղու ազգերը մեր թշնամին։ Ահա հին երգը։ Այն երգելով էր, որ նույն Դաշնակցությունը 1914թ. կամավորական խմբեր էր կազմում, Ռուսաստանի զորքերին միացնում և կռվում Թուրքիայի դեմ։ Ո՞րն էր դրա արդյունքը։ Ոչ ոք դրական որևէ արդյունք նշել չի կարող։ Բացասական շատերն են նշում, ոմանք նույնիսկ Արևմտահայաստանի հայաջնջումը պայմանավորում են հայ կամավորականության հետ։ Թողնենք, թե որքանով է սա ճիշտ։ Բայց լիովին ճիշտ է, որ ռուսական բանակում հայ կամավորական ջոկատների կռիվն ու տված զոհերը հայ ժողովրղին որևէ օգուտ չբերեցին. ո՞ւր է Սասունը, ո՞ւր է Տարոնը, ո՞ւր է Վասպուրականը, ո՞ւր է Կարինը, ո՞ւր են Կարսը, Սուրմալուն, ո՞ւր է Նախիջևանը... Քաղաքականապես որքան միամիտ պետք է լինել գրելու համար, թե Դաշնակցության վերոհիշյալ «սկզբունքները խարսխուած են ամբողջական Հայաստանի և ամբողջ հայութեան ի խնդիր մղուած երկարամեայ պայքարի կենսափորձին վրայ»։ Ո՛չ, պարոն բյուրոյականներ, մեր պատմության վերջին 300 տարվա կենսափորձը ճիշտ հակառակն է թելադրում, այն, որ ինչքան մենք նվիրվեցինք Ռուսաստանին ու Եվրոպային և թշնամացանք մեր հարևանների հետ, այնքան կորցրինք։ Կորցրինք 2 միլիոն հայ, կորցրինք ամբողջ Արևմտահայաստանն ու Կիլիկիան, կորցրինք Արևելահայաստանի կեսից շատ ավելին։ Իսկ մեր հարևանները, որ բնավ չէին նվիրվել Ռուսաստանին, անընդհատ շահեցին։ Չե՞ք հավատում, նայեք քարտեզին. այսօր Թուրքիան մեծ ու հզոր պետություն է, Ադրբեջանը երեք անգամ մեծ է Հայասստանից, Վրաստանը՝ նույնպես։ Ռուսաստանին ամենաշատ նվիրված Հայաստանը ԽՍՀՄ֊ի ամենափոքր հանրապետությունն է։ Սա է մեր նվիրումի գինը, սա էր ռուսական բանակի կազմում մեր կամավորական զորամասերի, նաև մեր ֆիդայիների կռվի, մեր տված զոհերի վարձը։ Եվ դուք նորից նույն ջրապտույտի մեջ եք քաշում հայ ժողովրդին՝ ձեզ և ձեր նմաններին լսելու դեպքում անկասկած կկորցնենք նաև այս մի կտոր Հայաստանը։ Մեր ճակատագրական սխալնեը եղել են՝ և՛ նվիրումը մեկի, և՛ թշնամությունը մյուսի նկատմամբ։ Մարդ ապշում է պատմական ու քաղաքական այս չգիտության վրա։ Եթե Ռուսաստանը Արցախը պետք է Ադրբենից անջատի ու տա Հայաստանին, այդ դեպքում ինչո՞ւ 1921թ. նույն Արցախը Հայաստանից անջատեց ու տվեց Ադրբեջանին։ Եվ կամ՝ եթե Ռուսաստանը հայերից լրիվ պարպված Նախիջևանը պետք է Ադրբեջանից անջատի ու տա Հայաստանին, ինչո՞ւ հայաբնակ այդ Նախիջևանը 1921թ. նվիրեց Ադրբեջանին։ Եվ կամ՝ մի՞թե մոռացել եք Խորհրդային կառավարության պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ ինքը Թուրքիայից հողային որևէ պահանջ չունի։ Իսկ եթե ինչ֊որ կերպ Ռուսաստանը Թուրքիայից գրավի հայազրկված Կարսի մարզը կամ Վասպուրականը, ձեզ ո՞վ ասաց, որ Հայաստանին կմիացնի, որտեղի՞ց եք վերցրել այդ անկամիտ կարծիքը, մի՞թե չեք մտածում, որ եթե միացնող լիներ, իր տնօրինության տակ գտնվող Ուտիքը, Արղախը, Նախիջևանը կմիացներ։ Եվ հետո, որքան անտեղյակ պետք է լինել գրելու համար, թե «հայրենի կառավարութիւնը պաշտօնական իր որոշումներով» և այլն։ Մի՞թե պարոններին հայտնի չէ, որ այդ «հայրենի կառավարությունը» իր բոլոր որոշումները հանում Հայաստանի կոմկուսի Կենտկոմի թելադրությամբ կամ համաձայնությամբ, իսկ այդ Կենտկոմն էլ լիովին ենթակա է Մոսկվայի Կենտկոմին և շարժվում է նրա թելադրանքով։ Դաշնակցական բյուրոն այնպես է խոսում, որ լսողը կասի, այս Դաշնակցությունը անսխալական կուսակցություն է։ Ո՛չ, սիրելիներ, Դաշնակցությունը բավականաչափ սխալաշատ կուսակցություն է։ Հիմա տեղը չէ այդ սխալների շարանը թվելու։ Մանավանդ, որ այսօր վտանգը նորագույն սխալներն են, նորագույն անիրատեսությունը, անհեռատեսությունը, քաղաքական ոչ գրագիտությունը։ Այս «Յայտարարագիրը»֊ը դրա փայլուն օրինակն է։ Դրանով և նման գրություններով դաշնակցությունը շարունակում է գրգոել տասնյակ միլիոնավոր մեր հարևաններին և ոչ հարևաններին այս փոքրիկ Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։ Միայն և միայն սա է համաթուրանականության դեմ հոխորտալու արդյունքը։ Եթե այդքան քաջ ենք, պարոններ, դե եկեք կռվենք այդ համաթուրանականության դեմ։ Ո՞ւժ չունենք։ Այո՛, չունենք։ Իսկ ո՞ւմ ուժով եք վեր֊վեր թռչում, Ռուսաստանի՞։ Բայց Ռուսաստանը քանի՞ անգամ ասի՝ Հայեր, ձեր և թուրանականների վեճերին ես չեմ խառնվելու, իսկ եթե խառնվեմ, ձեզ չէ, որ պետք է պաշտպանեմ։ Եվ Ռուսաստանը չի խաբում, այլ 300 տարվա ընթացքում իր այդ դիրքորոշումը բազմիցս ապացուցել է բծախնդիր ազնվությամբ։ Եվ ի՞նչ եք հասկանում համաթուրանականություն (պանթուրքիզմ) ասելով. բոլոր թուրանական (թուրքալեզու) ազգերի միասնությո՞ւնը, հավաքականությո՞ւնը, թե՞ պետությունը, որ գոյություն չունի։ Թուրանական ազգերը տարածվում են Խաղաղ օվկիանոսից մինչև Հունաստան, դրանց մի մասը քրիստոնյա է (յակուտներ, չուվաշներ, խակասներ, գագաուզներ և այլն)։ Մի՞թե պարոնայք բյուրոյականները այս բոլորին համարում են հայության թշնամի։ Զարմանալի է։ Գուցե նոր են ուզում դրանց բոլորին թշնամացնել հայերի հետ։ Ցավալի է։ Դաշնակցական բյուրոն լավ կանի պատմություն ուսումնասիրի, պատմական փաստերին ծանոթանա ու վերջապես ուշքի գալով, դադարեցնի իր հայավնաս, հայակործան քաղաքականությունը։ Այս կապակցությամբ բյուրոն և նրա համախոհները թող փորձեն պատասխանել հետևյալ հարցերին, իսկ եթե չկարողանան, թող կարդան համապատասխան գրքերն ու թերթերը։ 1) Այն ո՞ր երկրի թագավորն է գրել, թե հայերին պետք է ոչնչացնել մահմեդականների միջոցով։ 2) Ո՞վ է Անդրկովկասի նահանգների սահմաններն այնպես որոշել, որ պատմական Հայաստանի հողերը հայկական բնակչությամբ (Ուտիք, Արցախ, Սյունիք, Լոռի, Ջավախք) մնան Եղիսաբեթպոլի ու Թիֆլիսի նահանգներում, որպեսզի հետո՝ դրանք Հայաստանի Հանրապետությունից դուրս մնան կամ Հայաստանի ու իր հարևանների միջև պատերազմների պատճառ դառնան։ 3) Ո՞վ էր այս դարի սկզբին Անդրկովկասում զինում հայերի հարևան մահմեդականներին հայկական ջարդեր կազմակերպելու համար։ 4) Ո՞ր երկիրը պաշտոնապես հայտարարեց և իր սկզբունքը դարձրեց «Հայաստանն առանց հայերի» քաղաքականությունը։ 5) Ո՞ր պետության հրամանով փակվեցին նույն երկրում եղած բոլոր հայկական դպրոցները և բռնագրավվեց հայ եկեղեցու ունեցվածքը։ 6) Ո՞ր պետության զորաբանակների աչքի առաջ ոչնչացվեց ու տեղահանվեց Արևմտահայաստանի ամբողջ հայությանը, և այդ զորաբանակները որևէ օգնություն ցույց չտվին հայերին։ 7) Այն ո՞վ էր, որ սուտ նահանջի անվան տակ 1915թ. վերացրեց Վասպուրականի հայկական պետությունը և հայությանը քշեց իր դարավոր բնօրրանից դեպի հյուսիս։ 8) Այն ո՞վ էր, որ հայտարարեց «Ռուսաստանում հայկական հարց չկա, ինչպես որ չկա յակուտական հարց» և թույլ չտվեց վերապրած արևմտահայերին վերադառնալ իրենց երկիրը։ 9) Այն ո՞ր պետությունն էր, որ դատարկված Արևմտահայաստանում կազակներ էր բնակեցնում։ 10) Այն ո՞ր երկիրն էր, որ 1917 թվից իր զորքերը ետ քաշեց Հայաստանից, որպեսզի թուրքական զորքերը գրավեն այն և կեղծ հայտարարություն արեց Արևմտահայաստանի ինքնորոշման մասին։ 11) Այն ո՞ր երկիրն էր, որ մահացող Թուրքիային կենդանացրեց՝ մեծ քանակությամբ զենք, հանդերձանք, ոսկի տրամադրելով նրան։ 12) Այն ո՞ր երկիրն էր, որ քեմալական Թուրքիայի հետ պայման կապեց Հայաստանի Հանրապետությունը իրար մեջ բաժանելու մասին։ 13) Այն ո՞ւմ հետ էր Քեմալը համաձայնեցրել իր զորքերի ներխուժումը Կարսի մարզ։ 14) Այն ո՞ւմ հրահանգով էին 1920թ. Բաքվից Հայաստան գրություններ ուղարկում իրենց մարդկանց թուրքական հարձակվող բանակին ամեն կարգի աջակցություն ցույց տալու և հայկական բանակի ու Հայաստանի պարտությունը կազմակերպելու մասին։ 15) Այդ ո՞ր բանակն էր, որ մտավ Հայաստանի մնացած մասը և վերացրեց հայկական պետականությունը։ 16) Այդ ո՞ր բանակն էր, որ կռվում էր Զանգեզուրը գրավելու և Ադրբեջանին միացնելու համար։ 17) Այդ ո՞ր երկիրն էր, որ Կարսն ու Սուրմալուն Հայաստանից անջատեց ու 1921թ. հատուկ պայմանագրով համարեց Թուրքիայի մասը։ 18) Այդ ո՞ր երկիրն էր, որ 1921թ. Նախիջևանը նվիրեց Ադրբեջանին և դեռ Շարուրն էլ միացրեց Նախիջևանի մարզին ու նույնպես անջատեց Հայաստանից։ 19) Այն ո՞ր պետությունն էր, որ 1921թ. Արցախը նվիրեց Ադրբեջանին։ 20) Այն ո՞ր պետությունն էր, որ հայկական գյուղը վերջնականապես քայքայեց կուլակաթափ անվան տակ։ 21) Այդ ո՞ր պետությունն էր, որ ոչնչացրեց Բակունցին, Չարենցին, Թոթովենցին, Զ. Եսայանին, Սաղյանին և բազմաթիվ ուրիշ հայ մտավորականների։ 22) Այն ո՞ր պետությունն էր, որ 1949թ. հազարներով հայեր աքսորեց Սիբիր։ 23) Այն ո՞ր պետությունն էր, որ պաշտոնապես հայտարարեց, թե Կարսն ու Արդահանը վրացական հողեր են։ 24) Այն ո՞ր պետությունն էր, որ պաշտոնապես հայտարարեց, թե Հայաստանը Թուրքիայից որևէ հողային պահանջ չունի։ Պարոնայք բյուրոյականներ, գուցե այս բոլորը համաթուրանական պետությո՞ւնն է արել, որպիսին գոյություն չի ունեցել և չունի։ Գուցե սերտենք պատմության դասերը այս 24 հարցին ճիշտ պատասխանելու համար, հետո զբաղվենք քաղաքականությամբ։ Երբ սերտեք, բարի եղեր պատասխանել նաև հետևյալ հարցերին. 1. Այդ ո՞ր երկրում է, որ ահաբեկչության սուտ մեղադրանքով գնդակահարեցին բոլորովին անմեղ հայերի (Զատիկյան և ուրիշներ)։ 2. Այդ ո՞ր երկրի ղեկավարությունն էր, որ 1988թ. փետրվարի 20֊ին հայտարարեց Ադրբեջանի սահմանների անձեռնմխելիության և Արցախը Ադրբեջանի կազմում մշատպես մնալու մասին։ 3. Այդ ո՞ր պետության հրահանգով էր, որ նույն 1988թ. փետրվարին երեք օր ու գիշեր Սումգայիթում մարդասպաններն ազատորեն հայերին սպանում, բոնարարում, կենդանի այրում էին։ 4. Այդ ո՞ր պետությունն էր, որ ամեն խորամանկություն գործադրեց, որպեսզի սումգայիթյան կոտորածը որպես այդպիսին չբնութագրվի և որպեսզի մարդասպանները ազատվեն պատիժներից։ 5. Այն ո՞վ էր, որ Երևանի օդակայանում հայ կանանց և տղամարդկանց խոշտանգում կազմակերպեց և սպանեցին Խաչիկ Զաքարյանին։ 6. Այն ի՞նչ կասկածելի երկրաշարժ էր Հայաստանում, ո՞վ օգտագործեց այդ երկրաշարժը բազմաթիվ հայ երիտասարդների ձերբակալելու նպատակով։ 7. Այն ո՞ր պետությունն է ամեն կերպ խրախուսում Արցախի զինված շրջափակումը, հայերի նորանոր կոտորածները։ 8. Այն ո՞վ է ադրբեջանցիներին ռուսական արտադրության զենք մատակարարում, իսկ հայերից խլում նույնիսկ որսորդական հրացանները։ 9. Այն ո՞ր պետության հեռուստատեսությունն ու թերթերն են ահա մեկուկես տարի ամենավայրագ հակահայկական քարոզչությունը մղում, Խորհրդային Միությունով և աշխարհով մեկ զրպարտություններ տարածում հայերի հասցեին։ Գուցե այս բանե՞րն էլ համաթուրանական պետությունն է տնում։ Սիրելի բյուրոյականներ, այս վերջին 8 հարցին պատասխանելու համար պատմութ յան գրքերը թերթելը քիչ է։ Դրա համար դուք պետք է բարեհաճեք փոխադրվել Հայաստան, դառնալ խորհրդային քաղաքացի, ապրել մեր ամենօրյա կյանքով և ոչ թե որպես զբոսաշրջիկ գաք, ձեր չիմացած բաների մասին խոսեք և նորից չվեք գնաք Արևմուտքի ապահով քաղաքներում ազգային առաջնորդի կյանք վարելու։ Ո՛չ Ռուսաստանի հետ թշնամանալու մասին չէ խոսքը, այլ Ռուսաստանին ճիշտ ճանաչելու, մեր հողերի հարցում նրա հետ որևէ հույս չկապելու մասին։ Այն մասին, որ թուրանական բազմամիլիոն ազգերի հետ մեր թշնամանալը և Ռուսաստանին կամ Եվրոպային նվիրվելը մեզ համար կործանարար է եղել և կարող է վերջնականապես կործանել հայությունը։ Խոսքը բարեկամություն փնտրելու մասին է բոլորի հետ՝ Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի և այլն՝ ոչ մեկին չնվիրվելով, ոչ մեկի հետ հողային հույսեր չկապելով։ Մեր փրկությունը այս կտոր հողաշերտի վրա բարեկամության մեջ է, թշնամությունը կործանարար է։ Մեր հզորանալու մասին մտածենք։ Անհիմն է նաև հայահավաքի մասին բյուրոյի գրածը։ Եթե մի պահ պատկերացնենք անհնարինը, մի հրաշք, որ Ռուսաստանն իր պետական սահմանների մեջ Հայկական ԽՍՀ֊ին է միացրել Մեծ Հայքի պատմական հողերը, ասացեք խնդրեմ, պարոնայք, արդյոք ո՞ր սփյուռքահայն է գալու այդ հողերի վրա բնակվելու՝ ամերիկահայե՞րը, ֆրանսահայե՞րը, կանադահայե՞րը, ավստրալահայե՞րը, արգենտինահայե՞րը... ո՞վ, դե ասացեք։ Ոչ մեկդ չի գա, ոչ ոք չի լքի իր փափուկ կյանքը հարուստ երկրներում, ազատության մեջ ու չի փոխադրվի հայկական հողերի վրա չարչարանքով մի կտոր հաց վաստակելու։ Չեք գա։ Իսկ եթե եկող եք, ինչո՞ւ հենց հիմա չեք գալիս։ Այսօր մեր Վարդենիսի, Ամասիայի, Մեղրու, Ղափանի, Նոյեմբերյանի և այլ շրջաններում գյուղեր կան դատարկ, պատրաստի տներ, մշակելի հողեր։ Մեկ միլիոնից ավելի մարդ կարող է տեղավորվել նրանցում։ Ինչո՞ւ սփյուռքահայությունը չի գալիս, դո՞ւք ինչու չեք գալիս, մեծարգո բյուրոյականներ։ Թե՞ Վարդենիսն ու Ղափանր, Մեղրին ու Ամասիան և մյուսները հայկական հողեր չեն։ Ամենաիսկական հայկական հողեր են, բնիկ Հայաստան, բայց չեք գալիս ու չեք գա։ Առայժմ Հայաստանից հայերի զանգվածային արտագաղթ կա, գնում են դեպի Հյուսիսային Կովկաս, Ուկրաինա, Մոլդավիա, Մերձվոլգյան շրջաններ, Լոս Անջելես, Ֆրանսիա և այլուր։ Եվ ի՞նչ կարիք կա բարձրագոչ խոսել հայահավաքի մասին, երբ հայացրումը կանխելն անհնար է, երբ ոչ միայն սփյուռքահայերը չեն բարեհաճում գալ Հայաստանի դատարկ հողերի վրա բնակվելու, այլ Հայաստանի հայերն են հազարներով փախչում երկրից։ Ուրեմն, ձեր հայտարարությունը հայահավաքի մասին քաղաքական դրամագլուխ կուտակելու քաղաքականություն է։Անցած ավելի քան 40 տարիների մեր պատմությունը պարզ ցույց տվեց, որ հայահավաքի մասին կարելի է լրջորեն խոսել ու մտածել միայն անկախ Հայաստանի պայմաններում։Իսկ դուք, դաշնակցական բյուրոյի մեծարգո անդամներ, ձեր «Յայտարարագրի» մեջ ծպտուն անգամ չեք հանում մեր անկախության մասին։ Լիովին անհասկանալի ձեր այս դիրքորոշմամբ ո՞ւմ և ինչի՞ է ծառայում ձեր կուսակցությունը... Եթե հայոց անկախության մեծագույն ասպետները՝ Արամը, Դրոն, Դարբինյանը, Ռուբենը կենդանի լինեին, դուրս կգային այսօրվա դաշնակցության շարքերից։ Այստեղ՝ Հայաստանում էլ նույն երգը երգողները շատ են։ Հենց օրերս տիկին Սիլվա Կապուտիկյանը հեռուստատեսությամբ կրկին հայտարարեց՝ «Մենք միշտ պետք է լինենք ռուսների ու Ռուսաստանի հետ» և արդի դաշնակցության ղեկավար պարոն Մարուխյանի ձայնագրված խոսքը հաղորդեց՝ նույն բովանդակությունն ունեցող։ Շատ լավ են գտել իրար՝ կոմունիստ Կապուտիկյան և դաշնակ Մարուխյան։ Բայց կուզեի հետևյալ հարցը տալ այդ երկվորյակներին և նրանց հետ միևնույն հին երգը երգողներին։ Ռուսական զորքն այսօր Հայաստանում է, և այս մի կտոր Հայաստանը Խորհրդային Միության մասնիկն է. մի՞թե այդ մասին մեր՝ հայերիս կարծիքը հարցնում է Ռուսաստանը։ Բնավ չի հարցնում։ Ուրեմն, մենք՝ հայերս ուզենք թե չուզենք ռուսական զորքը մնալու է Հայաստանում և Հայաստանը մնալու է Ռուսաստանի մասնիկը։ Ուստի այս պարագայում անիմաստ է «Մենք միշտ պետք է լինենք ռուսների ու Ռուսաստանի հետ» բանաձևը։ Մենք չէ, որ լինում ենք Ռուսաստանի հետ, այլ մեզնից անկախ այդպիսին է իրավիճակը։ Իսկ եթե վաղը֊մյուս օրը Ռուսաստանը որոշի իր զորքերը հանել Հայաստանից (ինչպես որ արդեն մի անգամ տեղի է ունեցել) ու հեռանալ այս կողմերից, մի՞թե պարզ չէ, որ դարձյալ հայերի կարծիքը հաշվի չի առնելու։ Ձեր կարծիքն էլ չի հարցնելու, տիկին Կապուտիկյան և պարոն Մարուխյան։ Ուրեմն այս պարագայում էլ ոչինչ չի նշանակում ձեր «Մենք միշտ պետք է լինենք ռուսների ու Ռուսաստանի հետ» բանաձևը, ավելի ճիշտ, դա կարող է նշանակել մի բան. եթե ռուսական զորքը թողնի Հայաստանն ու հեռանա, մենք հայերս նրա պոչին կպած պետք է չվենք Հյուսիս, դեպի Ռուսաստանի խորքերը և այդպիսով բոլորովին լքենք Հայաստանի այս վերջին հողակտորը ևս։ Ահա ձեր քարոզի միակ հավանական արդյունքը, տիկնայք ու պարոնայք։ Եվ պարզ է, որ դա կլինի Հայաստանի, հայ ժողովրդի վերջը, ուստի և ամեն տեսակ հայկական հարցի վերջը։ Ինչ տեսանկյունից, ինչ կերպ էլ որ քննենք ձեր քարոզչությունը, միևնույն է, այն հայ ժողովրդին կարող է միայն տանել դեպի փլուզում։
1989, «Մաշտոց»
===ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԴԱՍԵՐԸ===
19^5 թ. եղեռնը հայոց պատմության ամենամութ էջն է. 5000 տա.րի հայաբնակ պահպանված Մեծ Լայքի ավելի քան կեսը լիովին հայագրկվեց, հայ ազգի գոյավիճակն իր բնույթը փոխեց։ Դա ծրագրված ցեղասպանություն էր, որ իրա֊ կանացրեց երիտթ ուրքերի կառավարությունը։ Հայկական ցեղասպանության վերաբերյալ հրապարակված են բազմաթիվ վավերագրեր, մի շարք հիմնակաղմ ուսումն ասիրու– թյուններ, վերապրածների վկայություններ և այլն։
Մ եղ հայերիս այսօր ամենից ավելին անհրաժեշտ է մեր մեծ ագույն դժբախտության պատճառների խոր, անաչառ վերլածութ յուն, կոտորածների շարժիչ ուժերի ճշգրիտ բա֊ 44