Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 10 956 բայտ, 23:50, 10 Հունիսի 2015
/* Գլուխ հինգերորդ. Պատուհան դեպի արևմուտք */
— Դուք, Ֆրոդո և Սեմուայս, կգաք իմ թիկնապաների և ինձ հետ,— ասաց Ֆարամիրը: — Միևնույնն է դեպի հարավ ճանապարհը ձեզ համար առայժմ փակ է: Այսօրվա ծուղակից հետո այն կրկնակի ուշադրությամբ կհսկեն: Բայց դուք առանց այդ էլ այսօր հեռու չէիք գնա՝ հազիվ եք ոտքի վրա մնում: Մենք էլ ենք հոգնել: Այստեղից տասը մղոն հեռու մենք գաղտնի ապաստարան ունենք և հիմա ուղևորվում ենք այնտեղ: Օրքերը և թշնամու լրտեսները դեռևս չեն հայտնաբերել այն, բայց եթե նույնիսկ հայտնաբերեն, հեշտությամբ այն չեն գրավի, ինչպիսի զորք էլ որ ուղարկեն: Այնտեղ մենք կհանգստանանք, իսկ մեզ հետ էլ՝ դուք: Իսկ առավոռյան ես կորոշեմ ինչպես վարվել ձեզ հետ, որ հա՛մ ինձ համար լավ լինի, հա՛մ ձեզ համար:
Ֆրոդոյին մնում էր միայն ընդունել նրա առաջարկ-հրամանը:Եվ իրոք, գոնդորցիների հարձակումից հետո Իթիլիենով գնալը չափազանց վտանգավոր էր:  Նրանք անմիջապես ճանապարհը ընկան. առջևում՝ Մաբլունգն ու Դամրոդը, իսկ նրանց հետևից՝ Ֆարամիրն ու հոբիթները: Շրջնացելով լճակը, որտեղ հոբիթները առավոտյան լվացվել էին, նրանք անցան առվի վրայով, բարձրացան կտրուկ բլրի գլուխը և, հայտնվելով կանաչ ծառերի ստվերում, սկսեցին ինջնել հարթ լանջով ներքև ու ներքև: Ֆարամիրը քայլում էր արագ՝ հարմարվելով, սակայն, հոբիթների քայլքին և ցածրաձայն շարունակում զրույցը:  — Մեր զրույցն ընդհատվեց,— ասաց նա,— բայց ոչ միայն այն պատճառով, որ, ինչպես հիշեցրեց ինձ պարոն Սեմուայսը, ժամանակ չունենք, այլ նաև որպեսզի ավելորդ ականջներ մեզ չլսեն, քանզի բաներ կան, որոնք բացեիբաց քննարկելու կարիք չկա: Ահա թե ինչու ես սկսեցի հարցեր տալ իմ եղբոր և նրա ճակատագրի մասին՝ շրջանցելով Իսիլդուր Անեծքը: Դու շատ բաների մասին լռեցիր, Ֆրոդո: — Ես ոչ մի բառ չեմ ստել, թեև ողջ ճշմարտությունն էլ չեմ պատմել,— արձագանքեց Ֆրոդոն: — Պատմել եմ այնքան, որքան ինձ թույատրված է: — Ես քեզ չեմ կշտամբում,— ասաց Ֆարամիրը: — Դու պատվով դուրս եկար դժվար փորձությունից, և քեզ շատ խելացի ու ճիշտ պահեցիր: Սակայն ես տեսնում եմ նաև, թե ինչ կա քո խոսքերի հետևում: Բորոմիրի հետ դուք ընկերներ չեք եղել՝ համենայն դեպս բաժանվել եք ոչ որպես բարեկամներ: նա, երևում է, նեղացրել է՝ և՛ քեզ, և՛ պարոն Սեմուայսին: Ես շատ էի սիրում իմ եղբորը և ուրախ կլինեմ նրա մահվան վրեժը լուծել, բայց ես նաև գիտեի նրան, ինչպես ոչ ոք: Ըստ երևույթին դա տեղի է ունեցել Իսիլդուրի անեծքի պատճառով. պատրաստ եմ գրազ գալ, որ դրա պատճառով է ձեր ջոկատը ցրվել: Ինձ համար պարզ է, որ դա ինչ-որ հզոր թալիսման է, և այն տարաձայնություններ է ստեղծում համախոհների միջև՝ եթե հավատանք հնագույն ասույթներին: Ճի՞շտ գուշակեցի: — Ճիշտ է, բայց ոչ այնքան,— ասաց Ֆրոդոն: — Տարաձայնություններ մեր ջոկատում չեն եղել, միայն կասկած՝ ինչ ճանապարհ ընտրել և ուր գնալ Էմին Մույլից: Իսկ հնագույն ասույթները, եթե խոսքը դրան հասավ, սովորեցնում են մեզ անմտածված զրույցներ չանել, երբ խոսքը գնում է... թալիսմանների մասին: — Այդպես էլ մտածում էի. նշանակում է տարաձայնություններ եղել են միայն Բորոմիրի հետ: Նա ուզեցել է թալիսմանը հասցնել Միաս Թիրիթ: Ի՜նչ ցավալի է ճակատագիրը դասավորվել. Դու, որ վերջինն ես տեսել նրան, չես կարող խոսել տվածդ երդման պատճառով, և չես կարող պատմել ինձ ամենակարևորը՝ թե ինչ է եղել նրա սրտում մահից առաջ: Սխալվել է նա, թե ոչ, բայց վստահ եմ, որ մահացել է պատվով և հաղթահարել ինքն իրեն: Նրա դեմքը մահից հետո ավելի գեղեցիկ էր այն էլֆական նավակում, քան կենդանության օրոք: Ներիր ինձ, Ֆրոդո, որ այդպես համառորեն փորձում էի խոսք քաշել քեզանից Իսիլդուրի Անեծքի մասին: Ոչ դրա ժամանակն էր, ոչ էլ տեղը, բայց ես չհասցրեցի այդքանը հասկանալ. մարտը ծանր էր, և ինձ այլ մտքեր էին զբաղեցնում: Բայց հենց հասկացա, անմիջապես խոսակցությունը շրջեցի այլ կողմ: Քանզի մեր քաղաքի իշխանները, այսինքն մենք, պահպանում են հնագույն իմաստնությունները, որոնց մասին Գոնդորի սահմաններից դուրս ոչ ոք չգիտի: Մենք չենք պատկանում Էլենդիլի տոհմին, սակայն մեր երակներում էլ է նումենորյան արյուն հոսում: Մենք Մարդիլի տոհմից ենք, որին պատերազմ գնալուց առաջ փոխարքա նշանակեց Էարնուր արքան՝ վերջին արքան Անարիոնի տոհմից: Նա ժառանգներ չուներ, և մի օր պատերազմից չվերադարձավ: Այդ օրվանից արդեն շատ դարեր մեզ մոտ իշխում են փոխարքաները: Ես հիշում եմ, թե ինչպես էր դեռ պատանի ժամանակ Բորոմիրն ամբողջ ժամանակ հուզվում, որ մեր հայրը թագավոր չէ, երբ մենք միասին ուսումնասիրում էինք մեր երկրի տարեգրությունը և մեր նախնիների պատմությունը: «Եվ քանի՞ հարյուր տարի է անհրաժեշտ, որ փոխարքան դառնա արքա, եթե թագավորը չի վերադառնում»,— հարցնում էր նա: «Այլ երկրներում, որտեղ թագավորների տոհմն այնքան էլ ազնվածին չէ, մի քանի տարին էլ կբավարարեր,— պատասխանում էր նրան մեր հայրը,— բայց Գոնդորում տասը հազար տարին էլ բավական չէ:» Ավա՜ղ, խեղճ Բորոմիր: Այդ ամենը քեզ ինչ-որ բան ասու՞մ է նրա մասին: — Ասում է,— պատասխանեց Ֆրոդոն,— սակայն նա միշտ էլ հարգանքով էր վերաբերվում Արագորնին:  — Դա անկասկած,— ասաց Ֆարամիրը: — Եթե նա ընդունել է գահի նկատմամբ նրա իրավունքը, նշանակում է, ճանաչել է նրան որպես իր թագավոր: Բայց բանը չի հասել ամենադժվարին փորձություններին: Ով գիտի, թե ինչ կկատարվեր, եթե նրանք վերադառնային Մինաս Թիրիթ, գուցե պատերազմը վերածեր նրանց հակառակորդների... Սակայն թողնենք դա: Ես ասացի, որ Դենեթորի տոհմը պահպանում է հնագույն իմաստնություններն ու ավանդույթները: Մեր գանձարանում հին գրքեր ու բազմալեզու գրեր են պահպանվում՝ գրված հնամաշ մագաղաթների, քարե սալիկների, ոսկե և արծաթե թիթեղների վրա: Դրանցից շատերը մեզ մոտ այլևս ոչ ոք կարդալ չի կարող, իսկ մնացածներն այնքան վաղուց ձեռք չեն տվել, որ վրաները փոշի է նստել: Բայց ես ուսունասիրել եմ դրանք և որոշ բաներ գիտեմ: Այդ գանձերի պատճառով մեզ երբեմն այցելում էր Մոխրագույն Թափառականը. առաջին անգամ ես նրան տեսել եմ դեռ երեխա ժամանակ, բայց դրանից հետո նա էլի է այցելել մեզ երկու, կամ երեք անգամ:  — Մոխրագույն Թափառակա՞նը,— ընդհատեց նրան Ֆրոդոն: — Իսկ ինչպե՞ս է նրա անունը: — Մենք, ինչպես էլֆերը, նրան Միթրանդիր էինք անվանում,— ասաց Ֆարամիրը: — Եվ դա, կարծես թե, նրա սրտով էր: «Տարբեր երկրներում ինձ տարբեր կերպ են կոչում,— ասում էր նա: — Էլֆերի համար ես Միթրանդիր եմ, թզուկների համար՝ Տարկուն: Մոռացված արևմտյան երկրներում՝ իմ հեռավոր երիտասարդության օրերին, ինձ կոչում էին Օլորին, հարավում ճանաչում են որպես Ինկանուս, հյուսիսում՝ Գենդալֆ: Իսկ արևելքում երբեք չեմ լինում:» — Գե՛նդալֆ,— բացականչեց Ֆրոդոն: — Այդպես էլ գուշակում էի: Գենդալֆ Մոխրագույնը մեր բարեկամն էր, մեր անգնահատելի խորհրդատուն և ջոկատի առաջնորդը: Նա զոհվեց Մորիայում: — Միթրանդիրը զոհվե՜լ է,— բացականչեց Ֆարամիրը,— իրոք որ չար ճակատագիր է ձեզ բաժին ընկել: Հավատս չի գալիս, որ նման մեծ իմաստունը՝ դժվարին ժամանակների մեր հավատարիմ օգնականը, կարող էր զոհվել: Ինչպիսի՜ իմաստունից զրկվեց աշխարհը, որքա՜ն գիտելիքներ նա տարավ իր հետ... Բայց դու վստա՞հ ես, որ նա զոհվել է: Գուցե նա լքել է ձեզ այլ անհետաձգելի գործերի պատճառո՞վ: — Վստահ եմ,— պատասխանեց Ֆրոդոն: — Ես տեսա, թե ինչպես նրան կուլ տվեց անհատակ անդունդը:  — Երևի սարսափազդու պատմություններով են հղի քո խոսքերը,— ասաց Ֆարամիրը: — Սոսկալի է այն, ինչ կատարվել է: Գուցե երեկոյան ավելի՞ հանգամանորեն պատմես: Սկսում եմ կասկածել, որ Միթրանդիրը ոչ միայն մեծ իմաստուն էր ու գրքերի գիտակ, այլ նաև ճակատագրեր տնորինող էր՝ նրա մասնակցությամբ էին կատարվում մեր օրերի բոլոր հերոսական գործողությունները:  
Վստահելի
1342
edits