Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 2956 բայտ, 23:51, 11 Հունիսի 2015
/* Գլուխ հինգերորդ. Պատուհան դեպի արևմուտք */
— Ասում է,— պատասխանեց Ֆրոդոն,— սակայն նա միշտ էլ հարգանքով էր վերաբերվում Արագորնին:
— Դա անկասկած,— ասաց Ֆարամիրը: — Եթե նա ընդունել է գահի նկատմամբ նրա իրավունքը, նշանակում է, ճանաչել է նրան որպես իր թագավոր: Բայց բանը չի հասել ամենադժվարին փորձություններին: Ով գիտի, թե ինչ կկատարվեր, եթե նրանք վերադառնային Մինաս Թիրիթ, գուցե պատերազմը վերածեր նրանց հակառակորդների... Սակայն թողնենք դա: Ես ասացի, որ Դենեթորի տոհմը պահպանում է հնագույն իմաստնություններն ու ավանդույթները: Մեր գանձարանում հին գրքեր ու բազմալեզու գրեր են պահպանվում՝ գրված հնամաշ մագաղաթների, քարե սալիկների, ոսկե և արծաթե թիթեղների վրա: Դրանցից շատերը մեզ մոտ այլևս ոչ ոք կարդալ չի կարող, իսկ մնացածներն մնացածներին այնքան վաղուց ձեռք չեն տվել, որ վրաները փոշի է նստելամբողջովին կորել են փոշու մեջ: Բայց ես ուսունասիրել եմ դրանք և որոշ բաներ գիտեմ: Այդ գանձերի պատճառով մեզ երբեմն այցելում էր Մոխրագույն Թափառականը. առաջին անգամ ես նրան տեսել եմ դեռ երեխա ժամանակ, բայց դրանից հետո նա էլի է այցելել մեզ երկու, կամ երեք անգամ:
— Մոխրագույն Թափառակա՞նը,— ընդհատեց նրան Ֆրոդոն: — Իսկ ինչպե՞ս է նրա անունը:
— Մենք, ինչպես էլֆերը, նրան Միթրանդիր էինք անվանում,— ասաց Ֆարամիրը: — Եվ դա, կարծես թե, նրա սրտով էր: «Տարբեր երկրներում ինձ տարբեր կերպ են կոչում,— ասում էր նա: — Էլֆերի համար ես Միթրանդիր եմ, թզուկների համար՝ Տարկուն: Մոռացված արևմտյան երկրներում՝ իմ հեռավոր երիտասարդության օրերին, ինձ կոչում էին Օլորին, հարավում ճանաչում են որպես Ինկանուս, հյուսիսում՝ Գենդալֆ: Իսկ արևելքում երբեք չեմ լինում:»
Գե՛նդալֆԳե՛նդալֆը,— բացականչեց Ֆրոդոն: — Այդպես էլ գուշակում էի: Գենդալֆ Մոխրագույնը մեր բարեկամն էր, մեր անգնահատելի խորհրդատուն և ջոկատի առաջնորդը: Նա զոհվեց Մորիայում:
— Միթրանդիրը զոհվե՜լ է,— բացականչեց Ֆարամիրը,— իրոք որ չար ճակատագիր է ձեզ բաժին ընկել: Հավատս չի գալիս, որ նման մեծ իմաստունը՝ դժվարին ժամանակների մեր հավատարիմ օգնականը, կարող էր զոհվել: Ինչպիսի՜ իմաստունից զրկվեց աշխարհը, որքա՜ն գիտելիքներ նա տարավ իր հետ... Բայց դու վստա՞հ ես, որ նա զոհվել է: Գուցե նա լքել է ձեզ այլ անհետաձգելի գործերի պատճառո՞վ:
— Վստահ եմ,— պատասխանեց Ֆրոդոն: — Ես տեսա, թե ինչպես նրան կուլ տվեց անհատակ անդունդը:
— Երևի սարսափազդու սարսափելի պատմություններով են հղի քո խոսքերը,— ասաց Ֆարամիրը: — Սոսկալի է այն, ինչ կատարվել է: Գուցե երեկոյան ավելի՞ հանգամանորեն պատմես: Սկսում Այժմ ես հասկանում եմ կասկածել, որ Միթրանդիրը ոչ միայն մեծ իմաստուն էր ու գրքերի գիտակ, այլ նաև ճակատագրեր տնորինող էր՝ նրա մասնակցությամբ էին կատարվում մեր օրերի բոլոր հերոսական գործողությունները: Եթե նա Գոնդորում լիներ, երբ ես ու եղբայրս գիշերը մարգարեական երազ տեսանք, հավանաբար, կբացատրեր մեզ այդ խոսքերի իմաստը, և Ազատք սուրհանդակ ուղարկելու կարիք չէր լինի: Բայց հնարավոր է և չէր բացատրի, և Բորոմիրը, միևնույնն է ճակատագրից չէր խուսափի: Միթրանդիրը երբեք չէր խոսում մեզ հետ ապագայի մասին և չէր պատմում իր պլանների մասին: Դենեթորի թույտվությամբ՝ չգիտեմ, թե դա ինչպես էր նրան հաջողվել՝ նա թափանցել էր մեր գանձարան, և այնտեղ ես օգտվեցի նրա գիտելիքների հազիվհազ մի փոքր բացված շտեմարանից, բայց շատ քիչ՝ նա ժլատ ուսուցիչ էր: Ամենից շատ նրան հետաքրքրում էին դրագոլադյան հարթավայրում տեղի ունեցած մեծ ճակատամարտի և Գոնդորի ստեղծման մասին տարեգությունները, երբ պարտություն կրեց և գահնկեց արվեց նա, ում անունը ես չեմ տա: Նա քրքրում էր հնագույն ձեռագրերը և շատ բաների մասին մեզ հարցուփորձ անում: Անընդհատ հարցնում էր Իսիլդուրի մասին, թեև մենք նրա մասին այնքան էլ շատ բան չգիտենք: Ոչ ոք հաստատ չգիտի, թե նա ինչպես է զոհվել:
Ֆարամիրը ձայնն իջեցրեց և սկսեց խոսել շշուկով.
— Սակայն ես որոշ բաներ իմացա, որոշ բաներ էլ կռահեցի, թեև իմ կռահումները խիստ գաղտնի եմ պահում: Եվ իմացա ահա թե ինչ. Իսիլդուրը ձեռք է բերել ինչ-որ հույժ կարևոր իր, որը պատկանել է թշնամուն, թող չհնչի նրա անունը, և Գոնդորից հեռանալուց այն վերցրել է իր հետ: Այդ օրվանից նրան այլևս մահկանացուներից ոչ ոք չի տեսել: Եվ ինձ թվում է, որ ես հասկանում եմ, թե ինչ էր փնտրում Միթրանդիրը: Սակայն այն ժամանակ ես մտածում էի, որ նա ուղղակի սիրում է հինը ուսումնասիրել և այդ փնտրտուքները միայն իմաստունի հետաքրքրասիրության հետևանք են: Բայց երբ մենք փորձեցինք հասկանալ խորհրդավոր մարգարեության խոսքերի իմաստը, ես եկա այն եզրակացության, որ Իսիլդուրի Անեծքը հենց այդ իրն է:
Վստահելի
1342
edits