Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 1791 բայտ, 01:03, 12 Հունիսի 2015
/* Գլուխ հինգերորդ. Պատուհան դեպի արևմուտք */
Ֆարամիրը ձայնն իջեցրեց և սկսեց խոսել շշուկով.
— Սակայն ես որոշ բաներ իմացա, որոշ բաներ էլ կռահեցի, թեև իմ կռահումները խիստ գաղտնի եմ պահում: Եվ իմացա ահա թե ինչ. Իսիլդուրը ձեռք է բերել ինչ-որ հույժ կարևոր իր, որը պատկանել է թշնամուն, թող չհնչի նրա անունը, և Գոնդորից հեռանալուց այն վերցրել է իր հետ: Այդ օրվանից նրան այլևս մահկանացուներից ոչ ոք չի տեսել: Եվ ինձ թվում է, որ ես հասկանում եմ, թե ինչ էր փնտրում Միթրանդիրը: Սակայն այն ժամանակ ես մտածում էի, որ նա ուղղակի սիրում է հինը ուսումնասիրել և այդ փնտրտուքները միայն իմաստունի հետաքրքրասիրության հետևանք են: Բայց երբ մենք փորձեցինք հասկանալ խորհրդավոր մարգարեության խոսքերի իմաստը, ես եկա այն եզրակացության, որ Իսիլդուրի Անեծքը հենց այդ իրն է: Ասույթներից մեկում ասվում է, որ Իսիլդուրն ընկել է ծուղակը և զոհվել օրքի նետից: Միայն և միայն դա ես կարողացա իմանալ Միթրանդիրից: Չգիտեմ թե դա ինչ իր է և ինչի համար է պետք եկել Իսիլդուրին. ըստ երևույթին թշնամու ինչ-որ հզոր զենք է, բայց, դատելով ամեն ինչից, շատ վտանգավոր: Եվ եթե այն ճակատամարտում հաջողություն է պարգևում, ապա անշուշտ հպարտ, անվախ, բայց հաճախ անխոհեմ Բորոմիրը, որ երազում էր Մինաս Թիրիթի հաղթանակի և իր սեփական ռազմական փառքի մասին, հաստատ կցանկանար տիրապետել այդ զենքին: Ավա՜ղ, չար ժամի նա գնաց Ռիվենդել: Ե՛վ հայրս, և՛ երեցները ինձ ընտրեցին Ռիվենդել գնալու համար, բայց նա իրենը պնդեց՝ պատճառաբանելով, որ ինքը մեծն է, որ ավելի փորձառու է և ավելի ուժեղ (և դա իրոք այդպես է): Սակայն պետք չէ ինձանից վախենալ, Ֆրոդո: Եթե ես այդ իրը գտնեի ճանապարհին ընկած, չէի կռանա այն վերցնելու համար, եթե նույնիսկ Մինաս Թիրիթին ոչնչացում սպառնար, և միայն ես կարողանայի փրկել քաղաքը թշնամական այդ զենքի օգնությամբ: Ո՛չ հանուն իմ երկրի բարօրության, ո՛չ էլ հանուն սեփական փառքի ես չէի վերցնի Սև Տիրակալի զենքը:
Վստահելի
1342
edits