Changes
/* Գլուխ հինգերորդ. Պատուհան դեպի արևմուտք */
Ֆարամիրը ձայնն իջեցրեց և սկսեց խոսել շշուկով.
— Սակայն ես որոշ բաներ իմացա, որոշ բաներ էլ կռահեցի, թեև իմ կռահումները խիստ գաղտնի եմ պահում: Եվ իմացա ահա թե ինչ. Իսիլդուրը ձեռք է բերել ինչ-որ հույժ կարևոր իր, որը պատկանել է թշնամուն, թող չհնչի նրա անունը, և Գոնդորից հեռանալուց այն վերցրել է իր հետ: Այդ օրվանից նրան այլևս մահկանացուներից ոչ ոք չի տեսել: Եվ ինձ թվում է, որ ես հասկանում եմ, թե ինչ էր փնտրում Միթրանդիրը: Սակայն այն ժամանակ ես մտածում էի, որ նա ուղղակի սիրում է հինը ուսումնասիրել և այդ փնտրտուքները միայն հետաքրքրասիրության հետևանք են: Բայց երբ մենք փորձեցինք հասկանալ խորհրդավոր մարգարեության խոսքերի իմաստը, ես եկա այն եզրակացության, որ Իսիլդուրի Անեծքը հենց այդ իրն է: Ասույթներից մեկում ասվում է, որ Իսիլդուրն ընկել է ծուղակը և զոհվել օրքի նետից: Միայն և միայն դա ես կարողացա իմանալ Միթրանդիրից: Չգիտեմ թե դա ինչ իր է և ինչի համար է պետք եկել Իսիլդուրին. ըստ երևույթին թշնամու ինչ-որ հզոր զենք է, բայց, դատելով ամեն ինչից, շատ վտանգավոր: Եվ եթե այն ճակատամարտում հաջողություն է պարգևումխոստանում, ապա անշուշտ հպարտ, անվախ, բայց հաճախ անխոհեմ Բորոմիրը, որ երազում էր Մինաս Թիրիթի հաղթանակի և իր սեփական ռազմական փառքի մասին, հաստատ կցանկանար տիրապետել այդ զենքին: Ավա՜ղ, չար ժամի նա գնաց Ռիվենդել: Ե՛վ հայրս, և՛ երեցները մեծերի խորհուրդը ինձ ընտրեցին Ռիվենդել գնալու համար, բայց նա իրենը պնդեց՝ պատճառաբանելով, որ ինքը մեծն է, որ ավելի փորձառու է և ավելի ուժեղ (և դա իրոք այդպես է): Սակայն պետք չէ ինձանից վախենալ, Ֆրոդո: Եթե ես այդ իրը գտնեի ճանապարհին ընկած, չէի կռանա այն վերցնելու համար, եթե նույնիսկ Մինաս Թիրիթին ոչնչացում սպառնար, և միայն ես կարողանայի փրկել քաղաքը թշնամական իսկ փրկությունը կայանար իմ ձեռքում գտնվող այդ զենքի օգնությամբմեջ: Ո՛չ հանուն իմ երկրի բարօրության, ո՛չ էլ հանուն սեփական փառքի ես չէի վերցնի Սև Տիրակալի զենքը: Այդպիսի գնով ձեռք բերված հաղթանակն ինձ պետք չէ, Ֆրոդո, որդի Դրոգոյի:
— Խորհուրդը նույնպես այդպես որոշեց,— ասաց Ֆրոդոն: — Եվ ինձ էլ չի պետք: Ու առհասարակ եթե իմ կամքով լիներ, ապա ես հեռու կմնայի այդ ամենից:
— Ինչ մնում է ինձ,— ասաց Ֆարամիրը,— ես երազում եմ, որ կրկին ծաղկի Սպիտակ Ծառը, որ Մինաս Թիրիթ վերադառնա արծաթե թագը, և նրա հետ՝ խաղաղությունը: Կուզենայի տեսնել Մինաս Թիրիթը՝ ոչ, Մինաս Անորը այնպիսին, ինչպիսին հին ժամանակներում էր՝ լուսավոր, բարձր ու հրաշագեղ, ինչպես թագուհիների թագուհին, որի առաջ խամրում են մնացած բոլորը: Հրաշագեղ, բայց ոչ ահեղ՝ շրջապատված ստրուկներով, նույնիսկ եթե ստրուկները կամավոր են շղթայված և գոհ են իրենց տիրուհուց: Պատերազմն անխուսափելի է. մենք պետք է պաշտպանենք ապրելու մեր իրավունքը, քանզի թշնամին ձգտում է կուլ տալ ամեն ինչ և բոլորին: Սակայն իմ սրտով չեն ո՛չ սուր թրերի փայլը, ո՛չ արագընթաց նետերի սուլոցը, ոչ էլ փառքը մեծ զորավարի: Բայց այդ ամենն անհրաժեշտ է, որպեսզի պաշտպանենք այն, ինչը սիրում ենք՝ նումենորցիների հիմնած հրաշաքեղ քաղաքը: Ես սիրում եմ այդ քաղաքն իր անցյալի համար, իր հիշողության համար, իմաստության ու գեղեցկության համար: Ուզում եմ որ սիրեն իմ երկիրը, այլ ոչ թե վախենան, և հարգեն, ինչպես հարգում են ճերմակահեր իմաստունին: Այնպես որ մի վախեցիր ինձանից: Ես չեմ ստիպի քեզ պատմել այն ամենը, ինչ գիտես, նույնիսկ չեմ փորձի իմանալ՝ ճիշտ են արդյոք իմ կռահումները: Եթե միայն դու ինքդ չվստահես ինձ. այդ դեպքում կփորձեմ օգնել քեզ խորհուրդներով և, հնարավոր է նաև, գործով:
Ֆրոդոն ոչինչ չպատասխանեց: Նա հազիվ էր զսպում իրեն, որ չտրվի ցանկությանը՝ բացվել այդ խստադեմ, բայց դեռ երիտասարդ ռազմիկի առջև, որն այնքա՜ն իմաստուն ու մեծահոգի էր թվում: Որքա՛ն պետք կգային խորհուրդները, նրա օգնությունը... Բայց ինչ-որ բան նրան հետ էր պահում: Նրա սիրտը լցված էր վախով ու տագնապով, չէ՞ որ եթե իրոք ինը պահապաններից ողջ են մնացել միայն ինքն ու Սեմը, ապա ամեն ինչի համար պատասխանատու են միայն իրենք: Կարելի է նեղացնել Ավելորդ կասկածամտությունն ավելի ճիշտ է, քան կույր վստահությունը: Բորոմիրի և մատանու ազդեցության տակ նրա սարսափելի վերափոխման մասին հիշողությունները դեռ թարմ էին, հատկապես երբ Ֆրոդոն նայում էր Ֆարամիրին և լսում նրա ձայնը: Եղբայրներն այնքա՜ն տարբեր էին իրարից և միևնույն ժամանակ սարսափելի նման: