Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 5006 բայտ, 21:25, 13 Հունիսի 2015
/* Գլուխ հինգերորդ. Պատուհան դեպի արևմուտք */
— Կապեք մեր հյուրերի աչքերը,— կարգադրեց Ֆարամիրը: — բայց աշխատեք որ դա նրանց անհարմարություն չպատճառի: Ձեռքերը կապել պարտադիր չէ. նրանք խոստանում են, որ չեն փորձի գուղունի նայել: Ես հավատում եմ նրանց և կթողնեի, որ պարզապես գնային փակ աչքերով, բայց նրանք կարող են սայթաքել և պատահաբար բացել: Ի դեպ՝ ուշադիր եղեք, որ չսայթաքեն:
Թիկնապահները կապեցին հոբիթների աչքերը կանաչ շարֆերով և գլխանոցները կիպ քաշեցին նրանց աչքերին: Նրանցից մեկը բռնեց Ֆրոդոյի ձեռքը, մյուսը՝ Սեմի: Զբոսանքն արևոտ Իթիլիենով Ֆրոդոյի և Սեմի համար վերջացավ ճամփորդությամբ խավարի մեջ, և թե ուր էին նրանք գնումնրանց տանում, մնում էր միայն կռահելգուշակել: Շուտով արահետը կտրուկ իջավ ներքև, մտավ ինչ-որ անցում և այնքան նեղացավ, որ ստիպված էին գնալ իծաշարուկով՝ իծաշարուկ՝ քսվելով քարե պատերին: Թիկնապահները քայլում էին հոբիթների հետևից՝ ձեռքները դրած նրանց ուսերին, և ուղորդում էին նրանց, երբ ճանապարհը թեքվում էր այլ կողմ: Տեղ-տեղ փակ աչքերով գնալը անհնար էր դառնում. այդ ժամանակ հոբիթներին գրկում էին, տանում որոշ ժամանակ, ապա նորից իջեցնում գետնին: Աջ կողմից լսվում էր աստիճանաբար ուժեղացող ջրի ձայնը: Որոշ ժամանակ անց երթը դադարեցվեց: Մաբլունգն ու Դամրոդը մի քանի անգամ պտտեցին հոբիթներին, և վերջիններս վերջնականապես դադարեցին հասկանալ, թե որտեղ է հյուսիսը, և որտեղ հարավը: Սկսվեց վերինվերջին, կարճ վերելքը: Ցրտեց, ջրի աղմուկը հեռացավ: Հոբիթներին կրկին գրկեցին և տարան ներքև երկար, -երկար աստիճաններով, որոնք շուտով թեքվեցին դեպի ժայռի անկյունը: Հանկարծ նրանց խլացրեց ջրի աղմուկը: Թվում էր, ջուրն այժմ շրջապատում է նրանց բոլոր կողմերից. այն թափվում էր ներքև, ցայտում քարերի վրա և ողողում նրանց այտերն ու ձեռքերը հազարավոր մանր կաթիլներով: Հոբիթներին նորից դրեցին գետնին, և որոշ ժամանակ նրանք կանգնած էին լուռ, աչքերը աչքները փակ, շփոթված և վախեցած: Հետևից Թիկունքից լսվեց Ֆարամիրի ձայնը.
— Արձակեք աչքակապերը:
Գլխանոցները հետ գցվեցին, շարֆերն արձակվեցին, և հոբիթներն անակնկալի եկած, թարթեցին աչքերը:
Նրանք կանգնած էին հարթ, թաց ու լպրծուն քարերի վրա: Հետևում սևին էր տալիս ժայռի մեջ փորված կոպիտ խորդուբորդ կամարը, իսկ առջևում, հենց նրանց դիմաց, կայծկլտում էր ջրի բարակ ջրե վարագույրը: Մայր մտնող արևի ճառագայթներն ընկնում էին ուղիղ թափանցիկ շիթերի վրա, և կարմիր լույսը, բեկվելով, ցրվում էր անհամար, բազմագույն կայծերով: Թվում էր, թե նրանք հայտնվել են էլֆական ամրոցում և կանգնած են պատուհանի մոտ, իսկ նրանց առջև վարագույր է՝ պատրաստված ոսկե և արծաթե թելերից, սուտակներից, շափյուղաներից ու մեղեսիկներից, և այդ ամենը ասես այրվում է բոսոր կրակով:
— Ահա և պարգևը ձեր համբերության համար,— ասաց Ֆարամիրը: — Տեղ ենք հասել ճիշտ ժամանակին. արևը մայր է մտնում: Ձեր առջև Մայրամուտի Պատուհանն է՝ Հեննեթ Աննունը, Իթիլիենի՝ շողշողացող ջրերի երկրի ամենագեղեցիկ ջրվեժը: Օտարներից շատ քչերն են տեսել այն: Բայց ավա՜ղ, Մայրամուտի պատուհանին արժանի պալատ այստեղ չկա: Գնա՛նք, ինքներդ կտեսնեք:
 
Նրա վերջին բառերի հետ արևը մայր մտավ, կրակը հանգավ, և ջրե վարագույրը խունացավ: Նրանք անցան խորդուբորդ կամարի տակով և հայտնվեցին անհարթ առաստաղով մեծ, ժայռափոր սրահում: Ջահերի աղոտ ցոլքերը խաղում էին պատերին: Արդեն շատ մարդիկ էին սրահում հավաքվել, բայց մութ, նեղ անցումի միջից հայտնվում էին նորերը՝ երկու երկու, երեք-երեք: Երբ հոբիթների աչքերը հարմարվեցին կիսախավարին, նրանք տեսան, որ քարաձավը շատ ավելի մեծ է, քան թվում էր սկզբում, և այնտեղ զենքի և սննդի խոշոր պաշարներ կան:
 
— Ահա և մեր ապաստարանը,— ասաց Ֆարամիրը: — Շքեղ չէ, բայց գիշերը կքնեք հանգիստ ու անվտանգ: Չոր է, ուտելիք ինչքան ուզես կա, ինչը փոխհատուցում է կրակի պակասը: Մի ժամանակ գետը հոսել է կամարի տակով, բայց հնագույն վարպետները հունը փոխել են, բարձրացրել, և այժմ ջրվեժը թափվում է կրկնակի բարձրությունից: Անձավի բոլոր անցքերը փակված են՝ ո՛չ ջուր, ո՛չ անկոչ հյուրեր այստեղ չեն կարող թափանցել: Այստեղից դուրս գալու երկու ճանապարհ կա միայն. մեկով դուք եկաք փակ աչքերով, և մյուսը ջրե պատուհանով ներքև, խորը լճի մեջ, որի հատակը ծածկված է սուր քարերով: Հանգստացեք, մինչև բոլորը վերադառնան: Շուտով ընթրիքի ժամն է:
 
Հոբիթներին տարան անձավի անկյունը, որտեղ ցածր մահիճ էր դրված: Մարդիկ արագ, առանց իրարանցումի և վեճերի պատրաստվում էին ընթրիքի: Պատերի տակից բերեցին սեղաներեսները, դրեցին սրահի մեջտեղում դրված իշոտնուկների վրա և արագորեն շարեցին պարագաները՝ մեծամասամբ հասարակ, բայց որակյալ ու գեղեցիկ. ափսեներ, բաժակներ, սկուտեղներ՝ մի մասը պատրաստված կավից և ջնարակված, իսկ մյուս մասը՝ տոսախափայտից, ողորկ, փայլուն: Այստեղ և այնտեղ փայլում էին բրոնզե գավաթները, իսկ կենտրոնական սեղանի վրա, որտեղ պետք է նստեր Ֆարամիրը, արծաթե գավաթ դրեցին: Ֆարամիրը քայլում էր սրահում և ցածրաձայն հարցուփորձ անում նորեկներին: Ոմանք ուղարկված էին հետապնդելու հարավցիների ջախջախված ջոկատը, իսկ մյուսները՝ ամենավերջում եկածները, մնացել էին ճանապարհը հսկելու և տեսնելու, թե ինչ է կատարվում: Հարավցիներից ոչ ոք չէր փրկվել, բացի հսկայական մումակից՝ նրան չէին հետևել: Ճանապարհներին լռություն էր տիրում, նույնիսկ օրք-լրտեսներն չկային:
 
— Դու ոչինչ չես տեսել և չե՞ս լսել, Անբորն,— հարցրեց Ֆարամիրը վերջին ներս մտնողին:
Վստահելի
1342
edits