Changes

Ընկ. Բ. Փանջունի

Ավելացվել է 1069 բայտ, 10:10, 28 Հունիսի 2015
:<references/>
 
[[Պատկեր:Phanjuni_pic_34.png|800px|frameless|thumb|center]]
 
==Գ.==
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;'''ԾԱՊԼՎԱՐ, 20 հոկտեմբեր, 1908'''
[[Պատկեր:Phanjuni_pic_35.png|150px|frameless|thumb|left]]
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սիրելի ընկերներ,
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ինչպես կը կասկածեի և ինչպես նախորդ նամակիս մեջ զգացուցած էի մի քիչ, Րես Սերգո և Սմենց Վարդան հարցը ստացավ ծանր հանգամանք։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Տեր Սահակ, իբրև միջնորդ, Րես Սերգոյի կողմե ներկայացավ ինծի և հայտնեց թե Րես Սերգո թեև դժգոհ իր մշակեն, սակայն՝ մեղքնալով անոր խեղճ վիճակին՝ պատրաստ էր ներելու և կրկին քովն առնելու, պայմանավ որ ես երաշխավորեի անոր պարկեշտության և աշխատասիրության մասին։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իսկույն տեսա որ միջնադարյան կղերականությունը, ագրարային կապիտալիզմն և գյուղային պուրժուազիան արդեն իսկ սկսած էին տեղի տալ որոտացող հեղափոխության դիմաց։ Դա մեր առաջին հաղթանակն էր Ծապլվարի մեջ և հարկ էր կարելի եղածին չափ շատ օգտվիլ անկեց։
[[Պատկեր:Phanjuni_pic_36.png|150px|frameless|thumb|left]]
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սմենց Վարդան, որ ներկա էր մեր տեսակցության, լսելով տերտերին խոսքերը, այլայլած՝ շնորհակալություն կը հայտներ, բազկատարած կ'աղոթեր Րես Սերգոյի կենաց և կ'ուզեր անպատճառ Տեր Սահակի ձեռքերն համբուրել, երախտագիտություն հայտնելու համար։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Լավ մը հանդիմանեցի այդ ստրկամիտ արարածը և հրավիրեցի իսկույն որ դուրս ելլե սենյակեն։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ե. Օտյանի գրքում ընկ. Բ. Փանշունին հանդես է գալիս «դատարկաբան ինտերնացիոնալիզմի» հատկանիշներով, պրոլետարական հեղափոխության առաջնորդների պատվիրանները մեջբերելով որքան հաճախադեպ, նույնքան անպատեհ և անմտորեն։ Եվ սա է եղել պատճառը, որ Երվանդ Օտյանի գլուխգործոցը մեզանում չի տպագրվել։</ref>։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Խե՜ղճ Տեր Սահակ՝ դարավոր խավարե կուրցած իր աչքերը խոշոր թացած՝ ապուշ-ապուշ երեսս կը նայեր, ատեն-ատեն մրմռալով.
[[Պատկեր:Phanjuni_pic_37.png|300px|frameless|thumb|right]]
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Բայց, օրհնա՛ծ, ատոնք ի՞նչ կապ ունին Սմենց Վարդանին ճամբվելուն հետ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Վերջապես ինձ ըսավ որ մեր վերջնական պատասխանը տամ իրեն, որպեսզի հաղորդե Րես Սերգոյի։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Որպեսզի հետո ուրացումներ կամ խեղաթյուրումներ տեղի չունենան, գրավոր կերպով ներկայացուցի հետևյալ նվազագույն պահանջմունքներս, իբրև նախահիմք մեր ապագա բանակցություններուն.
[[Պատկեր:Phanjuni_pic_38.png|200px|frameless|thumb|center]]
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ա. Րես Սերգո պետք է վճարե Սմենց Վարդանի ճամբված թվականեն մինչև գործի սկսած թվականը անցած օրերու օրականները։
[[Պատկեր:Phanjuni_pic_39.png|100px|frameless|thumb|left]][[Պատկեր:Phanjuni_pic_40.png|100px|frameless|thumb|right]]
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բ. Օրականի հավելում և աշխատության ժամերու նվազում։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Գ. Հանգստյան արկղ մշակներու համար։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Տեր Սահակ մեկնեցավ նշանակալից կերպով գլուխը օրորելով։ Անցան մի քանի օրեր և ես ոևէ պատասխան չստացա։ Վարդան սկսավ անհամբերության նշաններ ցույց տալ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Քանի որ Րես Սերգո ներեր է ինձ՝ երթամ գործիս սկսիմ,— կը կրկներ այդ ապուշը, ուզելով այսպես եսասիրաբար ոտնակոխ ընել միլիոնավոր պրոլետարներու իրավունքը, իր անձնական շահին համար։
[[Պատկեր:Phanjuni_pic_41.png|200px|frameless|thumb|right]]
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Վերջապես առջի երեկո, տեսնելով որ պատասխանը կ'ուշանա, մեր կողմե, իբրև լիազոր ներկայացուցիչ, կը ղրկեմ Խև Ավոն Րես Սերգոյի մոտ, ստանալու համար վճռական պատասխան։ Կ'երևա թե մեր ընկեր Ավոն, որ հեղափոխականի լավ խմոր ունի, մի քիչ խիստ լեզու կը գործածե և զինքը ծեծելով դուրս կը վանեն Սերգոյի բնակարանեն. քիչ հետո կու գա նաև ինձ մոտ Տեր Սահակ և կը հայտնե թե Րես Սերգո այլևս չ'ուզեր նույնիսկ Վարդանի անունը լսել։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դա պարզապես պատերազմի հայտարարություն էր։ Կապիտալիզմի և Obscurantisme-ի միացյալ ուժերն էին որ կը կանգնեին ընչազուրկ դասակարգի կորաքամակ ուսերուն վրա։ Կարելի չէր լռել այդ ակնհայտնի պրովոկացիայի հանդեպ և չգործել։ Նույն գիշերն իսկ պատրաստեցի հետևյալ հրավեր-հայտարարությունը, զոր այս առտու արշալույսին, Խև Ավո տարավ փակցուց եկեղեցիի պատին վրա։
[[Պատկեր:Phanjuni_pic_42.png|150px|frameless|thumb|left]]
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Աշխատավոր դասակարգ Ծապլվարի,
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ահազանգը հնչեց։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սմենց Վարդանի և Րես Սերգոյի դեպքը հայտնի է ամենուդ։ Հակառակ կուսակցությանս բոլոր խաղաղարար ջանքերուն՝ ագրարային կապիտալիզմը անողոք պատերազմ կը հրատարակե հողագործ պրոլետարիայի մասսաներուն դեմ։ Վատություն է մեր կողմեն լռելը, վատություն է չգործելը։ Ծապլվարի մութ ուժերը՝ կազմակերպված՝ կ'ուզեն ջախջախել բանվորական դասակարգի իրավունքներն և տապալել նորածագ ազատությունը որ մեր այնքա՜ն զոհողություններովը ձեռք բերինք։
[[Պատկեր:Phanjuni_pic_43.png|120px|frameless|thumb|right]]
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բոլոր աշխարհի բանվորնե՛ր,
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մի՞թե թույլ պիտի տաք որ մի կեղտոտ պուրժուա Ծապլվարի մեջ ոտնակոխ ընե վաթսուն միլիոն աշխատավորներու իրավունքը։ Դա անկարելի է։ Ամենքը մեկուն համար, մեկը ամենուն համար, ա՛յս պետք է ըլլա մեր նշանաբանը։ Բոլոր աշխարհի բանվորները կը հրավիրվին, կիրակի օր, Մկրենց կալը, ուր տեղի կ'ունենա հրապարակային բողոքի մեծ միթինկ։ Պիտի բանախոսեն ընկեր Փանջունի, ընկեր Ավո և ագրարային կապիտալիզմի նահատակ Սմենց Վարդան։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Կեցցե՛ պրոլետարիան,
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Կեցցե՛ Մայիսի մեկը»։
[[Պատկեր:Phanjuni_pic_44.png|300px|frameless|thumb|center]]
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դժբախտաբար այսօր լուր օր է և ամբողջ գյուղը կանուխ դաշտերը գացած է աշխատության. ուրիշ անպատեհություն մըն ալ այն է որ Ծապլվարի մեջ գրել կարդալ գիտցող ե՛ս միայն կամ. նույնիսկ քահանան կարդալ չի գիտեր։ Այսու հանդերձ կը հուսայի որ հայտարարությունը ցնցող տպավորություն հառաջ պիտի բերեր երեկոյին, երբ գյուղացիք վերադառնային դաշտերեն. բայց ահա Խև Ավո վազելով կու գա հև ի հև և կը գոչե.
[[Պատկեր:Phanjuni_pic_45.png|150px|frameless|thumb|left]]
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Թուղթը պատռեր են եկեղեցիի պատին վրայեն....
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Չէի կարող հավատալ ականջներուս. Ավոյի հետ անմիջապես վազեցի գացի ստուգելու համար այդ ծանրակշիռ իրողությունը։ Այո՛, ճշմարիտ էր. հրավեր-հայտարարությունը պատառ բզիկ եղած էր, հազիվ մեկ քանի կտորներ մնացած էին, զորոնք չարագործ ձեռքեր չէին կրցած բզկտել, լավ փակած ըլլալուն համար, որովհետև Խև Ավո ջուրն ու ալյուրը չէր խնայած հայտարարությունը փակցնելու համար։
[[Պատկեր:Phanjuni_pic_42.png|150px|frameless|thumb|right]]
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ովքե՞ր գործեր էին այդ սրբապղծությունը: Գյուղացիները բոլորն ալ դաշտն էին, եկեղեցիի շրջակայքը մարդ չկար, ուրեմն դավադրությունը սարքված էր շա՛տ խորհրդավոր կերպով։ Համենայն դեպս սա որոշ էր թե ռեաքցիան զինաթափ չէր ըլլար։ Ընդ հակառակն իր այս նոր ցույցով բրովոքացիան կատաղորեն առաջ կը մղեր։ Պետք չէր ընկրկիլ. որոշեցի անմիջապես մի հակացույց կազմակերպել։ Վերադաձա տուն, Ավոյի ձեոքը տվի մի երկար ձող, որուն ծայրը կապված էր մի կարմիր կտավ։ Սմենց Վարդան շալակեց իր մշակի գործիքները, ես ալ անցա իրենց գլուխը և այսպես ամբոխը ժուռ եկավ Ծապլվարի գլխավոր փողոցները։
[[Պատկեր:Phanjuni_pic_46.png|300px|frameless|thumb|center]]
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբ հասանք Տեր Սահակի տան առջև, հանկարծ սկսա երգել.
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Debout, les dammes de la terre!
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Տղե՛րք,— գոչեցի,— վար տվե՛ք այդ դավաճանի տան ապակիները։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց ափսո՜ս, Րես Սերգոյի տան պատուհանները ապակի չունեին, եթե ոչ՝ այդ ապակիներու խորտակումը ջախջախիչ տպավորություն առաջ պիտի բերեր ապահովաբար։
[[Պատկեր:Phanjuni_pic_47.png|300px|frameless|thumb|center]]
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Խև Ավո որ հետզհետե խանդավառված էր, վրեժը լուծեց՝ քարկոծելով Րես Սերգոյի էշը որ դաշտին մեջ կ'արածեր, նույնիսկ դանակը քաշելով՝ ուզեց վրան հարձակիլ, բայց ես արգիլեցի իսկույն, չուզելով տեղի տալ անօգուտ արյունահեղության։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ի վերջո բազմությունը ցրվեցավ գոհ տրամադրության տակ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ինչպես կը տեսնեք, դրությունը խիստ լարված է Ծապլվարի մեջ։ Տեսնենք ի՜նչ հետևանք կ'ունենա գործը։ Մենք ուխտած ենք պայքարն առաջ մղել ամեն միջոցներով։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մի քիչ փող ուղարկեցե՛ք փութով։
[[Պատկեր: Phanjuni_pic_48.png|200px|frameless|thumb|center]]:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;օ օ օ : {{ԵրեքԱստղ}}
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Յ. Գ.— Վերջին րոպեին, երբ նամակս կը փակեի, իմացա թե հրավեր-հայտարարությունը ո՛չ թե ռեաքցիայի մութ ուժերուն կողմե պատռված է, այլ մի ջատուկ պաոավի՝ Մարոյի այծը զայն պատռեր ու կերեր է, թուղթին ետև քսված ջրախառն ալյուրեն հրապուրված։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իսկ ընդհանուր կացությունը կը մնա նույնը։ Միթինկը՝ անպայման կը կայանա կիրակի օր։
 
[[Պատկեր:Phanjuni_pic_49.png|200px|frameless|thumb|center]]
 
:<references/>
==Դ.==
Վստահելի
1396
edits