Changes
[[Պատկեր:Phanjuni_pic_57.png|150px|frameless|thumb|center]]
:<references/>
[[Պատկեր:Phanjuni_pic_58.png|800px|frameless|thumb|center]]
==Ե.==
: '''ԾԱՊԼՎԱՐ, 20 նոյեմբեր, 1908'''
: Սիրելի ընկերներ,
[[Պատկեր:Phanjuni_pic_45.png|150px|frameless|thumb|left]]
: Ստացա ձեր նամակն և ձեր տված հրահանգները։ Իմ ալ աշխարհահայացքս բոլորովին համաձայն է ձերինին։ Մեկ կողմեն պետք է կատաղի կռիվ հայ պուրժուազիայի և իր դասակից կղերականության, քափիթալիզմի, հաստատված հին կարգուսարքին, ապականած բարքերուն, ընտանեկան շղթաներուն, կրոնական կապանքներուն դեմ, մյուս կողմե եղբայրական սիրո և միաբանության ձեռք կարկառել հարևան ազգաբնակությանց, քրդերու, եզիտիներու, քըզըլպաշներու և լազերու։
[[Պատկեր:Phanjuni_pic_59.png|300px|frameless|thumb|center]]
: Ձեր նամակը առնելուս պես մեկնեցա Քոմրաշ գյուղ, ուր մնացի մի շաբաթի չափ, սեր և եղբայրություն քարոզելով քրդերուն։ Ըսի իրենց որ մեր կուսակցությունն երբեք թշնամական հետին մտքեր չունի իրենց նկատմամբ, այլ ընդհակառակն կը փափաքի համերաշխության դաշինք հաստատել իրենց հետ և միասին առաջ վարել պայքարը։
[[Պատկեր:Phanjuni_pic_17.png|120px|frameless|thumb|left]]
: Քոմրաշի մեջ հիմնեցին նաև քրդական անդրանիկ քլուպը զոր անվանեցի «Քոմրաշի սոցիալ հեղափոխական Կարլ Մարքս կլուբ»։ Առ այժմ քլուպի նիստերը կը կայանան մի ախոռի մեջ, սպասելով իր մի հարմար կեդրոնատեղի գտնվի։ Քլուպի նախագահն է Քելեշ Մրկո, որու մասին խոսած եմ նախորդ նամակներուս մեջ, իսկ քարտուղարը՝ Հասո, որ մի համբավավոր կտրիճ է և Սահմանադրության հաստատման առթիվ եղած ընդհանուր ներումին ատեն ելած է բանտեն, ուր կը գտնվեր տարիներե ի վեր իր գործած կարգ մը ոճրագործություններուն պատճառավ։ Հասո հերոսի խառնվածքով մի լավ խմոր է որ կրնա մեծ օգտակարություն ունենալ վճռական րոպեներուն։ «Կարլ Մարքս կլուբ»–ը կոչված է փրկարար դեր կատարելու առ հասարակ քուրդ և հայ համայնքներուն մեջ։
[[Պատկեր:Phanjuni_pic_60.png|120px|frameless|thumb|right]]
: Ծապլվարի մեջ մի կոոպերատիվ ընկերություն կազմելու համար ըրած ջանքերս մնացին անհետևանք։ Այդ ապուշ գյուղացիները իրենց բոլոր խելքն ու միտքը տվեր են դպրոցին, որուն համար այժմ կ'աշխատին մի հատուկ շենք շինելու՝ եկեղեցու կից։ Թո՛ղ շինեն և հետո մենք կը տեսնենք թե ո՞ւմ կը ծառայե այդ շենքը։
[[Պատկեր:Phanjuni_pic_61.png|250px|frameless|thumb|left]]
: Անշուշտ կը հիշեք որ իմացուցած էի թե՝ պառավ Մարոյի այծը պատռած ու կերած էր մեր հրավեր-հայտարարությունը։ Անասունն անցյալները մեռավ և Մարո այժմ մեզ կ'ամբսատանե ըսելով որ իմ հայտարարությամբս թունավորած եմ այծը, որովհետև ռեաքսիոներներ ըսած են իրեն որ հավանականաբար կախարդական բաներ գրած էի մեջը։ Այս անախորժ դեպքը շատ վատ տպավորություն ըրավ մեր կողմե դուրս եկած գրություններու prestige–ին վրա, այնպես որ երկու օր աոաջ երբ թռուցիկ մը հաճեցի դպրոցական հարցի մասին, ո՜չ ոք ուզեց զայն ձեոք առնել, վախնալով որ կը թունավորվի։ Մի այսպիսի միջավայրի մեջ ուր բոլոր մութ ուժերը լիկա կազմած են մեզի դեմ, շատ դժվար է հիմնական քայլեր առնել։ Այսուհանդերձ դպրոցական հարցի շուրջ մեր մղած բուռն պայքարը բոլորովին ամուլ չմնաց։ Տեր Սահակ եկավ ինձ մոտ և Րես Սերգոյի կողմե զիս հրավիրեց անոր տունը, որպեսզի մի համաձայնության գանք, որովհետև լավ կը զգային որ մենք որոշած ենք չընկրկիլ Ծապլվարի պուրժուա դասակարգի '''բրովոքացիա'''ներու հանդեպ։
[[Պատկեր:Phanjuni_pic_39.png|90px|frameless|thumb|left]]
: Հայտնեցի այդ տերտերին որ կուսակցությանս ներկայացուցիչը չէր կարող բանակցության համար երթալ մի կեղտոտ պուրժուայի ոտքը, և եթե Րես Սերգո մի խնդիրք ունի՝ կրնա գալ մեր կեդրոնատեղին: Մեր բռնած այս կորովի դիրքը խոր տպավորություն գործեց Սմենց Վարդանի, Խև Ավոյի և Կարոյի վրա։ Տեր Սահակ մեկնեցավ և հետևյալ օրը լուր բերավ թե Րես Սերգո չէր ուզեր մեր մոտ գալ, չկամենալով դեմ առ դեմ գտնվիլ Սմենց Վարդանի և Ավոյի հետ։ Կը տեսնէ՞ք այդ ամբարտավան քափիթալիստի հոգիի սևությունը։
[[Պատկեր:Phanjuni_pic_62.png|150px|frameless|thumb|right]]
: Եվ Տեր Սահակ առաջարկեց որ բանակցությունը կատարվեր իր տանը մեջ, ուր պիտի գար նաև այդ աղտոտ արարածը։
[[Պատկեր:Phanjuni_pic_40.png|100px|frameless|thumb|right]]
: — Կուսակցությունս չի ծռիր միջնադարյան կղերականության աոջև,— եղավ իմ պատասխանս։
: Բանակցությունները շարունակվեցան մի քանի օր և վերջապես որոշվեցավ որ տեսակցությունը տեղի ունենա չէզոք հողի վրա, Քոմրաշ գյուղի Կարլ Մարքս կլուբին մեջ։
[[Պատկեր:Phanjuni_pic_30.png|80px|frameless|thumb|left]]
: Երեկ իրավարարական սույն ժողովը գումարվեցավ վերոհիշյալ քլուպը։
: Րես Սերգո շատ հաշտարար ընթացք բռնեց, նույնիսկ առաջարկեց որ ես ըլլամ նոր դպրոցի տնօրեն-ուսուցիչը։ Դա պուրժուազիական մի կեղտոտ հնարք էր զիս կաշառելու համար։ Անպայման մերժեցի և ներկայացուցի մեր հրամայողական հետևյալ պահանջումները։
: Կարլ Մարքս կլուբը իր քարտուղարի միջոցով իր համակրանքը հայտնեց մեր պաշտպանած դատին: Դա մի շատ սրտապնդիչ երևույթ է:
: Խնդրեմ փող ուղարկեք:
[[Պատկեր:Phanjuni_pic_63.png|150px|frameless|thumb|center]]
==Զ.==
: '''ԾԱՊԼՎԱՐ, 6 դեկտեմբեր, 1908'''