Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 6629 բայտ, 23:51, 14 Հուլիսի 2015
/* Գլուխ իներորդ. Շելոբի որջը */
— Մենակ թե արագ,— բղավեց Սեմը,— էստեղ ինչ-որ մեկը կա, Գոլլումից շատ ավելի սարսափելի ինչ-որ մեկը: Ես թիկունքով զգում եմ նրա հայացքը:
Հազիվ էին մի քանի քայլ առաջ գնացել, երբ հետևում ինչ-որ քլթքլթոց լսվեց, հանկարծակի ու սարսափելի, հատկապես ստորգետնյա ծանր լռության մեջ, որն ավարտվեց երկար ու թունավոր սուլոցով: Հոբիթները սարսափահար շրջվեցին, բայց ոչինչ չտեսան: Նրանք քարացան անհայտի անհայտ սպառնալիքի սպասումով:
— Ծուղա՛կ է,— շշնջաց Սեմը՝ ձեռքը դնելով սրի կոթին: Նա հիշեց Մառախլապատ Գերեզմանոցը, որտեղ ձեռք էր բերել այդ թուրը. այնտեղ նույնպես մութ էր:
«Էհ, ա՛յ թե ծերուկ Թոմն էստեղ լիներ»,— մտածեց նա:
Բայց Թոմը հեռու էր, իսկ խավարը շրջապատում էր նրան բոլոր կողմերից: Զայրույթի ու մութ հուսահատության ճիրանները սեղմեցին նրա սիրտը՝ և հանկարծ նրան թվաց, որ ինքը լույս է տեսնում: Բայց դա իրական լույս չէր, այլ՝ ներքին. այն շողում էր նրա ներսում: Լույսն անասելի պայծառ էր՝ ինչպես արևի լույսը բանտարկյալի աչքերի համար, որը երկար ժամանակ նստած է եղել ստորգետնյա զնդանում: Այն հանկարծ գունավորվեց, դարձավ կանաչ, ոսկեգույն, արծաթագույն, ապա կուրացրեց շլացուցիչ ճերմակությամբ... Ինչ-որ տեղ հեռվում, ասես էլֆական նկարի մեջ, Սեմը տեսավ տիրուհի Գալադրիելին կանգնած լորիենյան խոտի վրա նվերները ձեռքին: «Իսկ քեզ, Մատանու Պահապան,— լսեց նա հեռավոր, բայց ոչ իրականումհստակ ձայնը, այլ — վերջում եմ ընծա տալիս»: Քլթքլթացող սուլոցը գնալով ավելի մոտիկից էր լսվում, ասես անշտապ, բայց անշեղորեն, սաստիկ գարշահոտություն տարածելով հոբիթներին էր մոտենում ինչ-որ ներքին լույսահռելի հատվածոտանի արարած:  — Տե՛ր իմ, տե՛ր իմ,— կրկին խոսալու ունակություն ձեռք բերելով ճչաց Սեմը,— տիրուհու նվե՛րը: Ապակե աստղի՛կը: Հիշու՞մ եք. «Որքան սև է խավարը, այնքան ավելի պայծառ է այն լուսավորվում»: Ապակե աստղի՛կը: — Աստղի՞կը,— մրթմրթաց Ֆրոդոն ասես քնի մեջ՝ առանց հասկանալու: — Ախ այո՛, աստղիկը: Ինչպես կարող էի մոռանալ դրա մասին: «Երբ մնացած բոլոր լույսերը մարեն, այն խավարի մեջ քեզ ճանապարհ ցույց կտա»: Իսկապես, միակ փրկությունը դրա մեջ է: Ահա այն՝ խավարը, և թո՛ղ որ վառվի լու՛յսը: Նա ձեռքը տարավ դեպի կուրծքը դանդաղ դուրս քաշեց ծոցագրպանից Գալադրիելի անոթը: Սկզբում այն հազիվ էր առկայծում, ինչպես նոր ծագող աստղը մշուշոտ երկնքում, բայց հետո պայծառ լուսավորվեց և վերջապես բոցավառվեց պայծառ, արծաթավուն կրակով: Եվ վառվե՛ց անմար լույսը, ասես Էարենդիլն ինքն էր վերջին Սիրմարիլը ճակատին մայրամուտի արահետներով երկնքից իջել թունել: Խավարը նահանջեց դեպի թունելի պատերը, և այժմ անոթը, թվում էր, շողշողում է բյուրեղապակյա գնդի մեջտեղում ու Ֆրոդոյի ձեռքի վրա ճերմակ կայծերի խուրձ սփռում:  Ֆրոդոն ապշած նայում էր զարմանահրաշ նվերին, որը երկար ժամանակ կրել էր կրծքի տակ՝ չիմանալով դրա իսկական արժեքը: Նա գրեթե մոռացել էր այդ նվերի մասին և հիշեց միայն մորգուլյան հովտում, բայց չօգտագործեց՝ վախենալով, որ այն ազդանշան կլինի թշնամիների համար: — ''Այա Էարենդիլ Էլենիոն Անկալի՛մա'',— բացականչեց նա՝ ինքն էլ չիմանալով, թե ինչ են նշանակում և այդ բառերը և որտեղից հայտնվեցին իր շուրթերին, քանզի թվում էր, որ այդ բառերն արտասանում է մեկ այլ ձայն՝ զրնգուն, հստակ, և չի խլանում թունելի խավարում: Բայց կան նաև այլ ուժեր` թաքնված Միջերկրի մթին խորքերում, գիշերային ուժեր, չարագույժ, հինավուրց ու հզոր: Այդ խավարածին հրեշը, որ մոտենում էր հոբիթներին, անհիշելի ժամանակներում արդեն լսել էր այդ կանչը հենց էլֆերից, լսել էր ու չէր վախեցել: Ի՞նչը կարող էր կանգնեցնել նրան հիմա: Եվ Ֆրոդոն զգաց խավարի մեջ տարածվող նրա կատարյալ, մահացու չարությունը, մարմնով զգաց նրա զննող, անողոք հայացքը: Ոչ հեռու, կողմնային անցումի մոտ, որտեղ նրանք քիչ էր մնում կորցնեին գիտակցությունը, մթության մեջ աչքեր հայտնվեցին՝ ավելի ճիշտ մանր աչքերի երկու կուտակում, յուրաքանչյուրը կազմված մի քանի բիբերից: Սպառնալիքը տեսանելի կերպարանք ձեռք բերեց: Ապակե աստղիկի լույսն արտացոլվեց հրեշի աչքերում՝ փշրվելով հազարավոր լուսաբեկորների, իսկ այդ հազարավոր չարագուշակ բիբերի խորքերում վառվեց սեփական, մահացու գունատ կրակը: Հրեշավոր ու նողկալի էին այդ կենդանու աչքերը, որոնք ցուղակն ընկած որսի տեսքից լցվել էին չար ու գիշատիչ հրճվանքով:  Ֆրոդոն ու Սեմը, սառը սարսափով համակված, սարսռալով հետ նահանջեցին՝ հայացքները չկտրելով այդ անթարթ մահաբեր աչքերից, որոնք դանդաղ մոտենում էին: Ֆրոդոյի ձեռքը դողաց, և նա դանդաղ իջեցրեց անոթը ներքև: Եվ հանկարծ հանգստություն տիրեց հոբիթներին, ասես քարացնող սարսափը մի պահ մարեց: Հոբիթները շրջվեցին և խուճապահար սկսեցին վազել, բայց աչքերն ուղղակի որոշել էին զվարճանալ զոհերի հոգեվարքի թփրտոցով՝ վազելու ընթացքում հետ նայելով Ֆրոդոն սարսափահար տեսավ, որ դրանք մեծ ցատկերով արագորեն մոտենում են: Եվ նա զգաց, թե ինչպես է իրեն հետզհետե պարուրում մահվան անտանելի հոտը:  — Կանգնի՛ր, Սե՛մ, կանգնի՛ր,— հուսահատված բղավեց նա: — Փախչելն անիմաստ է:  
Վստահելի
1342
edits