«Տոկոսի նորման կարելի է որոշել իբրև այն համամասնական գումարը, որով բավականանում է փոխատուն և որը փոխառուն հոժարում է վճարելու՝ տարվա ընթացքում կամ թե ավելի երկար և կամ ավելի կարճ ժամանակաշրջանում փողային կապիտալի որոշ գումարից օգտվելու համար... երբ կապիտալի տերն իրոք այս գործադրում է վերարտադրության մեջ, ապա նա չի պատկանում այն կապիտալիստների թվին, որոնց՝ փոխառուների թվի նկատմամբ ունեցած հարաբերությամբ է որոշվում տոկոսի նորման» (The Tooke: „A history of prices”, London, 1838, հատ. II, էջ 355)։ Եվ իրոք, միայն կապիտալիստների տրոհումն է փողային կապիտալիստների ու արդյունաբերական կապիտալիստների, որ շահույթի մի մասը տոկոսի է փոխարկում ու որն ընդհանրապես տոկոսի կատեգորիան է ստեղծում, և կապիտալիստների այս երկու տեսակի միջև մղվող մրցումն է միայն, որ տոկոսադրույք է ստեղծում։
Քանի դեռ կապիտալը վերարտադրության պրոցեսի մեջ է գործում — նույնիսկ եթե ենթադրենք, որ սա արդյունաբերական կապիտալիստին է պատկանում, այնպես որ վերջինս ոչ մի վարկատուի չպետք է ետվճարի այն կապիտալիստն իբրև մասնավոր մարդ իր տրամադրության տակ ունենում է ոչ թե հենց նույն այդ կապիտալը, այլ շահույթը միայն, որը նա կարող է ծախսել իբրև եկամուտ։ Քանի դեռ նրա կապիտալը գործում է իբրև կապիտալ, սա վերարտադրության պրոցեսին է պատկանում, ամուր կապված է նրա հետ։ Թեև նա այս կապիտալի սեփականատերն է, բայց և այնպես այս սեփականությունը դեռ նրան ունակ չի դարձնում կապիտալն այլ եղանակով տնօրինելու, քանի դեռ նա այս օգտագործում է իբրև կապիտալ՝ աշխատանքը շահագործելու համար։ Ճիշտ նույնը պետք է ասել փողային կապիտալիստի վերաբերմամբ։ Քանի դեռ նրա կապիտալը փոխ է տրված և ուրեմն գործում է իբրև փողային կապիտալ, սա նրան բերում է տոկոս, շահույթի մի մասը, բայց նա չի կարող հիմնական գումարի վերաբերմամբ տնօրինություն անել։ Այս բանը երևան է գալիս ամեն անգամ, երբ նա իր փողային կապիտալը փոխ է տալիս, օրինակ, մի կամ թև ավելի տարով և որոշ ժամկետներից հետո տոկոս է ստանում, իսկ կապիտալը ետ չի վճարվում նրան։ Բայց նույնիսկ սրա ետվճարումն այստեղ ամենևին ոչինչ էի չի փոխում։ Եթե նա կապիտալը ետ է ստանում, ապա միշտ պետք է այդ կապիտալը նորից փոխատրի, որպեսզի սա նրա համար կապիտալի — տվյալ դեպքում փողային կապիտալի — դեր կատարի։ Քանի դեռ կապիտալը նրա ձեռքին է գտնվում, սա բնավ տոկոս չի բերում և չի գործում իբրև կապիտալ. իսկ քանի դեռ տոկոս է բերում և գործում իբրև կապիտալ, գտնվում է ոչ նրա ձեռքում։ Այստեղից էլ առաջ է գալիս կապիտալը հավիտյան փոխատրելու կարելիությունը։ Ուստի բոլորովին սխալ են Տուկի հետևյալ նկատողություններն ընդդեմ Բեզենկետի, որի մի աշխատությունից („Metallic, paper and credit currency”, London, 1842, էջ 73) նա մեջ է բերում հետևյալ քաղվածքը. «Եթե տոկոսադրույքն իջեցվեր մինչև 1%, ապա փոխառած կապիտալը գրեթե նույնահավասար գծի վրա (upon a par) դրված կլիներ սեփական կապիտալի հետ»։ Սրա նկատմամբ Տուկը հետևյալ բացատրությունն է տալիս. «Որ այս տոկոսադրույքով կամ նույնիսկ էլ ավելի ցած տոկոսադրույքով փոխառած կապիտալը կարող է գրեթե միևնույն գծի վրա կանգնած լինել սեփական կապիտալի հետ, այս այնքան օտարոտի մի պնդում է, որ սա ոչ մի ուշադրությանն ուշադրության արժանի չէր լինի, եթե չբխեր այնքան խելամիտ ու թեմայի առանձին կետերում այնքան լավատեղյակ մի հեղինակից։ Մի՞թե նա անտեսել է այն, պարագան կամ թե պատկա՞ս պակա՞ս նշանակալից է համարում այն, որ իր իսկ ենթադրությունն իր մեջ պարփակում է ետվճարում» (The. Tooke. „An inquiry into the currency principle”. II հրատ., London, 1844, էջ 80)։ Եթե տոկոսը լիներ = 0-ի, ապա այն արդյունաբերական կապիտալիստը, որը կապիտալ է փոխ վերցրել, միանման կացության մեջ կլիներ այն կապիտալիստի հետ, որը սեփական կապիտալով է գործում։ Երկուսն էլ նույնահավասար միջին շահույթ կստանային, իսկ կապիտալը (լինի փոխառած, թե սեփական, լոկ այն չափով է գործում իբրև կապիտալ, որչափով որ շահույթ է արտադրում։ Ետվճարման պայմանը ոչինչ չէր փոխի այս կետում։ Որքան ավելի է տոկոսադրույքը մոտենում զերոյին, ուրեմն իջնում, օրինակ, 1%-ի, փոխառած կապիտալն այնքան ավելի է միանման կացության մեջ դրվում սեփական կապիտալի հետ։ Քանի դեռ փողային կապիտալը գոյություն է ունենալու իբրև փողային կապիտալ, նա միշտ պետք է նորից ու նորից փոխատրվի և այն էլ՝ առկա տոկոսադրույքով, ասենք, 1%-ով ու միշտ էլ արդյունաբերական ու առևտրային կապիտալիստների միևնույն դասակարգին։ Քանի դեռ սրանք իբրև կապիտալիստներ են գործում, փոխառած կապիտալով գործողի ու սեփական կապիտալով գործողի տարբերությունը լոկ այն է, որ մեկը պետք է տոկոս վճարի, իսկ մյուսը՝ ոչ. մեկը գրպանում է ամբողջ p շահույթը, մյուսը՝ p—z, շահույթը, մինուս տոկոսը. որքան ավելի է z-ը մոտենում զերոյին, այնքան ավելի է p—z-ն մոտենում p-ին, ուրեմն այնքան ավելի են երկու կապիտալները միանման կացության մեջ դրվում։ Մեկը պետք է ետվճարի կապիտալը և նորից փոխ առնի, իսկ մյուսը, քանի որ նրա կապիտալը գործելու է, նույնպես միշտ պետք է կանխավճարի արտադրության պրոցեսի համար և իր կապիտալի նկատմամբ այս պրոցեսից անկախ տնօրինություն անելու ոչ մի հնար չունի։ Միակ դեռ մնացող մյուս տարբերությունն էլ ինքնըստինքյան հասկանալի այն տարբերությունն է, որ մեկն իր կապիտալի սեփականատերն է, իսկ մյուսը՝ ոչ։
Հիմա մեր հանդեպ ելնում է այս հարցը։ Ինչո՞վ բացատրել, որ շահույթի այս զուտ քանակային տրոհումն անխառն [netto] շահույթի ու տոկոսի՝ փոխարկվում է որակայինի։ Ուրիշ խոսքով՝ ի՞նչպես է լինում, որ նաև այն կապիտալիստը, որը լոկ իր սեփական, ոչ թե փոխ առած կապիտալն է բանեցնում, իր համախառն շահույթի մի մասը կարգում է տոկոսի առանձնահատուկ կատեգորիայի տակ և իբրև այսպիսին առանձին է հաշվում։ Եվ ինչի՞ց է այնուհետև, որ ամեն մի կապիտալ, ուզում է՝ փոխ առած լինի թե ոչ, իբրև տոկոսաբեր կապիտալ տարբերվում է ինքն իրենից, իբրև անխառն շահույթ բերող կապիտալից։
Հայտնի է, որ շահույթի այս եղանակով կատարվող ոչ ամեն պատահական քանակային, տրոհում որակայինի է փոխարկվում։ Օրինակ, մի քանի արդյունաբերական կապիտալիստներ ընկերանում են մի ձեռնարկություն վարելու համար և հետո շահույթը բաշխում են միմյանց միջև՝ իրավաբանորեն հաստատված պայմանագրի համաձայն։ Մյուսներն իրենց ձեռնարկությունը վարում են իրենք իրենց, առանց ընկերակիցների։ Այս վերջիններս իրենց շահույթը երկու կատեգորիայի տակ չեն հաշվում, մի մասը՝ իբրև անհատական, շահույթ, մյուսը՝ իբրև ընկերական շահույթ՝ գոյություն չունեցող համընկերների համար։ Ուրեմն այստեղ քանակային տրոհումը չի փոխարկվում որակայինի։ Տրոհումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ սեփականատերը պատահաբար կազմված է իրավական մի քանի անձերից, երբ այս հանգամանքը բացակայում է, տրոհում չի կատարվում։
Հարցին պատասխանելու համար մենք պետք է դեռ մի քիչ ավելի երկար կանգ առնենք տոկոսի գոյացման իրական ելակետի վրա, այն է՝ պետք է ելակետ ընդունենք այն ենթադրությունը, թե փողային կապիտալիստն ու արտադրողական կապիտալիստն իսկապես միմյանց հանդիպակայում են ոչ միայն իբրև իրավաբանորեն տարբեր անձեր, այլ և իբրև այնպիսի անձեր, որոնք բոլորովին տարբեր դերեր են խաղում վերարտադրության պրոցեսում, և կամ որոնց ձեռքում միևնույն կապիտալն իրոք մի երկակի ու լիովին տարբեր շարժում է կատարում։ Մեկը միմիայն փոխատրում է իր կապիտալը, մյուսը՝ արտադրողաբար կիրառում այն։
Արտադրողական կապիտալիստի համար, որը փոխ առած կապիտալով է գործում, համախառն շահույթը տրոհվում է երկու մասի — տոկոս, որ նա պետք է վճարի վարկատուին, ու տոկոսից վեր հավելույթ, որը կազմում է շահույթի նրա սեփական բաժինը։ Եթե շահույթի ընդհանրական նորման տրված է, ապա այս վերջին մասը որոշվում է տոկոսադրույքով. եթե տրված է տոկոսադրույքը, ապա այն որոշվում է շահույթի ընդհանրական նորմայով։ Այնուհետև. համախառն շահույթը, ամբողջ շահույթի արժեքի իրական մեծությունը, ամեն մի առանձին դեպքում ինչպես էլ որ շեղվելիս լինի միջին շահույթից, այնուամենայնիվ նրա այն մասը, որ գործող կապիտալիստին է պատկանում, որոշվում է տոկոսի միջոցով, որովհետև սա (մի կողմ թողած իրավաբանական առանձին պայման առդրությունները) սևեռացվում է ընդհանրական տոկոսադրույքի միջոցով և ենթադրվում է առաջուց տրված՝ նախքան արտադրության պրոցեսի սկսվելը, նախքան սրա հետևանքի, համախառն շահույթի ստացվելը։ Ինչպես տեսանք, կապիտալի բուն մասնահատուկ արդյունքը հավելյալ արժեքն է, կամ ավելի ստույգ որոշելու դեպքում՝ շահույթն է։ Բայց այն կապիտալիստի համար, որը գործում է փոխառած կապիտալով, այս արդյունքը ոչ թե շահույթն է, այլ շահույթը, մինուս տոկոսը, ուրեմն շահույթի այն մասը, որ նրան մնում է տոկոսը վճարելուց հետո։ Հետևապես շահույթի այս մասը նրան անհրաժեշտորեն պատկերանում է իբրև կապիտալի արդյունք, որչափով որ կապիտալը գործում է. և սա նրա համար հենց այսպիսին է իրոք, որովհետև նա կապիտալի, լոկ իբրև գործող կապիտալի, ներկայացուցիչն է։ Նա կապիտալի անձնավորումն է այն, չավով, որչափով որ կապիտալը գործում է, իսկ սա գործում է այն չափով, որչափով որ շահութաբեր կերպով է ներդրվում արդյունաբերության կամ թե առևտրի մեջ, և որչափով որ այն գործադրող կապիտալիստը նրանով ձեռնարկում է այնպիսի գործառնությունների, որոնք թելադրվում են համապատասխան ձեռնարկաճյուղերի կողմից։ Ի հակադրություն տոկոսի, որը նա պետք է համախառն շահույթից վճարի վարկատուին, շահույթի մնացած, նրան բաժին ընկնող մասն անհրաժեշտորեն ընդունում է ուրեմն արդյունաբերական կամ առևտրային շահույթի ձև, կամ թե՝ գործադրելով մի այնպիսի արտահայտություն, որ պարփակում է այս երկուսն էլ՝ ընդունում է ձեռնարկուային եկամտի ձև։ Եթե համախառն շահույթը հավասար է միջին շահույթին, ապա այս ձեռնարկուային եկամտի մեծությունը որոշվում է բացառապես տոկուսադրույքով։ Եթե համախառն շահույթը շեղվում է միջին շահույթից, ապա նրա ու միջին շահույթի միջև (երկու կողմից էլ տոկոսը հանելուց հետո) եղած տարբերությունը որոշվում է այն բոլոր կոնյունկտուրաներով, որոնք մի ժամանակավոր շեղում են պատճառում, ուզում է՝ այս լինի արտադրության մի առանձին ոլորտում եղած շահույթի նորմայի շեղում շահույթի ընդհանրական նորմայից, կամ թե մի որոշ ոլորտում մի անհատ կապիտալիստի ձեռք բերած շահույթի շեղում այս առանձին ոլորտի միջին շահույթից։ Բայց, ինչպես տեսանք, շահույթի նորման, բուն իսկ արտադրության պրոցեսի մեջ, կախված է ոչ միայն հավելյալ արժեքից, այլև ուրիշ շատ հանգամանքներից.— արտադրամիջոցների առքագներից, միջինից գերազանցող արտադրողական մեթոդներից, հաստատուն կապիտալի տնտեսումից և այլն։ Եվ արտադրության գինը մի կողմ թողած՝ հատուկ կոնյունկտուրաներից ու ամեն մի առանձին գործարք կնքելիս կապիտալիստի ավելի մեծ կամ թե ավելի փոքր ճարպկությունից ու ժրությունից է կախված այն , թե արդյոք ու որչափով է սա արտադրության գնից ավելի բարձր կամ թե ավելի ցածր գնում և կամ ծախում և ուրեմն շրջանառության պրոցեսում ամբողջ հավելյալ արժեքի մի ավելի մեծ կամ թե ավելի փոքր մասը յուրացնում։ Բայց համենայն դեպս համախառն շահույթի քանակային տրոհումն այստեղ փոխարկվում է մի որակային տրոհման, և այս մանավանդ այն պատճառով, որ քանակային տրոհումն ինքը կախված է նրանից, թե ինչը պետք է բաժանել, թե գործուն կապիտալիստն ինչպես է տնտեսագործում կապիտալով և թե սա նրան ինչպիսի համախառն շահույթ է տալիս, իբրև գործող կապիտալ, այսինքն կապիտալիստի, իբրև գործուն կապիտալիստի ֆունկցիաների հետևանքով է գործող կապիտալիստն այստեղ իբրև, կապիտալի ոչ-սեփականատեր է ենթադրվում կապիտալի սեփականությունը նրա հանդեպ ներկայանում է հանձին վարկատուի, փողային կապիտալիստի։ Այսպիսով ուրեմն, այն տոկոսը, որ վճարում է սրան գործուն կապիտալիստը, հանդես է գալիս իբրև համախառն շահույթի այն մասը, որ բաժին է ընկնում կապիտալի նկատմամբ ունեցած սեփականությանն իբրև այսպիսուն։ Սրան ի հակադրություն՝ շահույթի այն մասը, որ գործուն կապիտալիստին է բաժին ընկնում, հիմա ներկայանում է իբրև ձեռնարկուային եկամուտ, որը ծագում է բացառապես այն գործառնություններից կամ ֆունկցիաներից, որ նա կապիտալի միջոցով իրագործում է վերարտադրության պրոցեսում, ուրեմն հատկապես այն ֆունկցիաներից, որ նա կատարում է իբրև արդյունաբերության կամ առևտրի մեջ գործող ձեռնարկու։ Հետևաբար նրա հանդեպ տոկոսը ներկայանում է իբրև սոսկական պտուղ կապիտալի նկատմամբ ունեցած սեփականության, պտուղ ըստինքյան կապիտալի, որն անջատված, վերացականված [abstrahiert] կապիտալի վերարտադրության պրոցեսից, ուրեմն ներկայանում է իբրև կապիտալի պտուղ, որչափով որ սա չի «աշխատում», չի գործում. այնինչ ձեռնարկուային եկամուտը նրան ներկայանում է իբրև բացառիկ պտուղ այն ֆունկցիաների, որ նա կատարում է կապիտալով, իբրև պտուղ կապիտալի շարժման, իբրև հետևանք այն պարագայի, որ կապիտալը մի որոշ պրոցես է վերապրում, մի պրոցես, որը հիմա նրան ներկայանում է իբրև իր սեփական գործունեություն՝ ի հակադրություն փողային կապիտալիստի, որը չի գործում ու չի մասնակցում արտադրության պրոցեսին։ Համախառն շահույթի երկու մասի այս որակային անջատումն այն իմ աստով, որ տոկոսը պտուղ է ըստինքյան կապիտալի, պտուղ է կապիտալի նկատմամբ ունեցած սեփականության, վերցրած արտադրության պրոցեսից անկախ, իսկ ձեռնարկուային եկամուտը պտուղ է որոշ պրոցես կատարող, արտադրության պրոցեսում գործող կապիտալի, ուստի և պտուղ է այն գործուն դերի, որ արտադրության պրոցեսում խաղում է կապիտալ գործադրողը,— այս որակային անջատումը մի դեպքում փողային կապիտալիստի ու մյուս դեպքում արդյունաբերական կապիտալիստի լոկ սուբեկտիվ ըմբռնումը չի ամենևին։ Այս անջատումը հիմնվում է օբեկտիվ իրողության վրա, որովհետև տոկոսն առհոսում է փողային կապիտալիստի, վարկատուի մոտ, որը կապիտալի սոսկ սեփականատերն է, ուրեմն սոսկ կապիտալի նկատմամբ ունեցած սեփականության ներկայացուցիչն է արտադրության պրոցեսից առաջ ու արտադրության պրոցեսից դուրս, այնինչ ձեռնարկուային եկամուտը առհոսում է սոսկ գործող կապիտալիստի մոտ, որը կապիտալի սեփականատեր չէ։Արտադրողական կապիտալիստի համար, որը փոխ առած կապիտալով է գործում, համախառն շահույթը տրոհվում է երկու մասի — տոկոս, որ նա պետք է վճարի վարկատուին, ու տոկոսից վեր հավելույթ, որը կազմում է շահույթի նրա սեփական բաժինը։ Եթե շահույթի ընդհանրական նորման տրված է, ապա այս վերջին մասը որոշվում է տոկոսադրույքով. եթե տրված է տոկոսադրույքը, ապա այն որոշվում է շահույթի ընդհանրական նորմայով։ Այնուհետև. համախառն շահույթը, ամբողջ շահույթի արժեքի իրական մեծությունը, ամեն մի առանձին դեպքում ինչպես էլ որ շեղվելիս լինի միջին շահույթից, այնուամենայնիվ նրա այն մասը, որ գործող կապիտալիստին է պատկանում, որոշվում է տոկոսի միջոցով, որովհետև սա (մի կողմ թողած իրավաբանական առանձին պայմանադրությունները) սևեռացվում է ընդհանրական տոկոսադրույքի միջոցով և ենթադրվում է առաջուց տրված՝ նախքան արտադրության պրոցեսի սկսվելը, նախքան սրա հետևանքի, համախառն շահույթի ստացվելը։ Ինչպես տեսանք, կապիտալի բուն մասնահատուկ արդյունքը հավելյալ արժեքն է, կամ ավելի ստույգ որոշելու դեպքում՝ շահույթն է։ Բայց այն կապիտալիստի համար, որը գործում է փոխառած կապիտալով, այս արդյունքը ոչ թե շահույթն է, այլ շահույթը, մինուս տոկոսը, ուրեմն շահույթի այն մասը, որ նրան մնում է տոկոսը վճարելուց հետո։ Հետևապես շահույթի այս մասը նրան անհրաժեշտորեն պատկերանում է իբրև կապիտալի արդյունք, որչափով որ կապիտալը գործում է. և սա նրա համար հենց այսպիսին է իրոք, որովհետև նա կապիտալի, լոկ իբրև գործող կապիտալի, ներկայացուցիչն է։ Նա կապիտալի անձնավորումն է այն, չավով, որչափով որ կապիտալը գործում է, իսկ սա գործում է այն չափով, որչափով որ շահութաբեր կերպով է ներդրվում արդյունաբերության կամ թե առևտրի մեջ, և որչափով որ այն գործադրող կապիտալիստը նրանով ձեռնարկում է այնպիսի գործառնությունների, որոնք թելադրվում են համապատասխան ձեռնարկաճյուղերի կողմից։ Ի հակադրություն տոկոսի, որը նա պետք է համախառն շահույթից վճարի վարկատուին, շահույթի մնացած, նրան բաժին ընկնող մասն անհրաժեշտորեն ընդունում է ուրեմն արդյունաբերական կամ առևտրային շահույթի ձև, կամ թե՝ գործադրելով մի այնպիսի արտահայտություն, որ պարփակում է այս երկուսն էլ՝ ընդունում է ձեռնարկուային եկամտի ձև։ Եթե համախառն շահույթը հավասար է միջին շահույթին, ապա այս ձեռնարկուային եկամտի մեծությունը որոշվում է բացառապես տոկուսադրույքով։ Եթե համախառն շահույթը շեղվում է միջին շահույթից, ապա նրա ու միջին շահույթի միջև (երկու կողմից էլ տոկոսը հանելուց հետո) եղած տարբերությունը որոշվում է այն բոլոր կոնյունկտուրաներով, որոնք մի ժամանակավոր շեղում են պատճառում, ուզում է՝ այս լինի արտադրության մի առանձին ոլորտում եղած շահույթի նորմայի շեղում շահույթի ընդհանրական նորմայից, կամ թե մի որոշ ոլորտում մի անհատ կապիտալիստի ձեռք բերած շահույթի շեղում այս առանձին ոլորտի միջին շահույթից։ Բայց, ինչպես տեսանք, շահույթի նորման, բուն իսկ արտադրության պրոցեսի մեջ, կախված է ոչ միայն հավելյալ արժեքից, այլև ուրիշ շատ հանգամանքներից.— արտադրամիջոցների առքագներից, միջինից գերազանցող արտադրողական մեթոդներից, հաստատուն կապիտալի տնտեսումից և այլն։ Եվ արտադրության գինը մի կողմ թողած՝ հատուկ կոնյունկտուրաներից ու ամեն մի առանձին գործարք կնքելիս կապիտալիստի ավելի մեծ կամ թե ավելի փոքր ճարպկությունից ու ժրությունից է կախված այն , թե արդյոք ու որչափով է սա արտադրության գնից ավելի բարձր կամ թե ավելի ցածր գնում և կամ ծախում և ուրեմն շրջանառության պրոցեսում ամբողջ հավելյալ արժեքի մի ավելի մեծ կամ թե ավելի փոքր մասը յուրացնում։ Բայց համենայն դեպս համախառն շահույթի քանակային տրոհումն այստեղ փոխարկվում է մի որակային տրոհման, և այս մանավանդ այն պատճառով, որ քանակային տրոհումն ինքը կախված է նրանից, թե '''ինչը''' պետք է բաժանել, թե գործուն կապիտալիստն '''ինչպես''' է տնտեսագործում կապիտալով և թե սա նրան ինչպիսի համախառն շահույթ է տալիս, իբրև գործող կապիտալ, այսինքն կապիտալիստի, իբրև գործուն կապիտալիստի ֆունկցիաների հետևանքով է գործող կապիտալիստն այստեղ իբրև, կապիտալի ոչ-սեփականատեր է ենթադրվում կապիտալի սեփականությունը նրա հանդեպ ներկայանում է հանձին վարկատուի, փողային կապիտալիստի։ Այսպիսով ուրեմն, այն տոկոսը, որ վճարում է սրան գործուն կապիտալիստը, հանդես է գալիս իբրև համախառն շահույթի այն մասը, որ բաժին է ընկնում կապիտալի նկատմամբ ունեցած սեփականությանն իբրև այսպիսուն։ Սրան ի հակադրություն՝ շահույթի այն մասը, որ գործուն կապիտալիստին է բաժին ընկնում, հիմա ներկայանում է իբրև ձեռնարկուային եկամուտ, որը ծագում է բացառապես այն գործառնություններից կամ ֆունկցիաներից, որ նա կապիտալի միջոցով իրագործում է վերարտադրության պրոցեսում, ուրեմն հատկապես այն ֆունկցիաներից, որ նա կատարում է իբրև արդյունաբերության կամ առևտրի մեջ գործող ձեռնարկու։ Հետևաբար նրա հանդեպ տոկոսը ներկայանում է իբրև սոսկական պտուղ կապիտալի նկատմամբ ունեցած սեփականության, պտուղ ըստինքյան կապիտալի, որն անջատված, վերացականված [abstrahiert] կապիտալի վերարտադրության պրոցեսից, ուրեմն ներկայանում է իբրև կապիտալի պտուղ, որչափով որ սա չի «աշխատում», չի գործում. այնինչ ձեռնարկուային եկամուտը նրան ներկայանում է իբրև բացառիկ պտուղ այն ֆունկցիաների, որ նա կատարում է կապիտալով, իբրև պտուղ կապիտալի շարժման, իբրև հետևանք այն պարագայի, որ կապիտալը մի որոշ պրոցես է վերապրում, մի պրոցես, որը հիմա նրան ներկայանում է իբրև իր սեփական գործունեություն՝ ի հակադրություն փողային կապիտալիստի, որը չի գործում ու չի մասնակցում արտադրության պրոցեսին։ Համախառն շահույթի երկու մասի այս որակային անջատումն այն իմ աստով, որ տոկոսը պտուղ է ըստինքյան կապիտալի, պտուղ է կապիտալի նկատմամբ ունեցած սեփականության, վերցրած արտադրության պրոցեսից անկախ, իսկ ձեռնարկուային եկամուտը պտուղ է որոշ պրոցես կատարող, արտադրության պրոցեսում գործող կապիտալի, ուստի և պտուղ է այն գործուն դերի, որ արտադրության պրոցեսում խաղում է կապիտալ գործադրողը,— այս որակային անջատումը մի դեպքում փողային կապիտալիստի ու մյուս դեպքում արդյունաբերական կապիտալիստի լոկ սուբեկտիվ ըմբռնումը չի ամենևին։ Այս անջատումը հիմնվում է օբեկտիվ իրողության վրա, որովհետև տոկոսն առհոսում է փողային կապիտալիստի, վարկատուի մոտ, որը կապիտալի սոսկ սեփականատերն է, ուրեմն սոսկ կապիտալի նկատմամբ ունեցած սեփականության ներկայացուցիչն է արտադրության պրոցեսից առաջ ու արտադրության պրոցեսից դուրս, այնինչ ձեռնարկուային եկամուտը առհոսում է սոսկ գործող կապիտալիստի մոտ, որը կապիտալի սեփականատեր չէ։
Սրանով թե արդյունաբերական, կապիտալիստի համար, որչափով որ սա փոխառած կապիտալով է աշխատում, ու թե փողային կապիտալիստի համար, որչափով որ սա ինքը չի կիրառում իր կապիտալը,— համախառն շահույթի սոսկ քանակային բաժանումը երկու տարբեր անձի միջև, որոնք երկուսն էլ տարբեր իրավաբանական տիտղոսներ ունեն միևնույն կապիտալի և ուրեմն սրա արտադրած շահույթի վերաբերմամբ, այդ քանակային բաժանումը որակային բաժանման է փոխաբկվում։ փոխարկվում։ Շահույթի մի մասը հիմա ներկայանում է տոկոսի ձևով, որպես կապիտալի ինքնըստինքյան հասանելի պտուղ, որը պայմանավորված է կապիտալի մի որոշումով. մյուս մասը հանդես է գալիս ձեռնարկուային եկամտի ձևով, որպես կապիտալի մասնահատուկ պտուղ, որը պայմանավորված է նրա մի հակադիր որոշումով. մեկը՝ իբրև կապիտալի նկատմամբ ունեցած սեփականության սոսկական պտուղ, մյուսը իբրև կապիտալով սոսկ գործելու պտուղ, իբրև մի որոշ պրոցես կատարող, կապիտալի պտուղ, կամ թե իբրև այն ֆունկցիաների պտուղ, որ գործուն կապիտալիստն է կատարում։ Եվ համախառն շահույթի երկու մասի այս ոսկրացումն ու փոխադարձ անջատումը մի այնպիսի ձևով, որ կարծես թե նրանք երկու էապես տարբեր աղբյուրից առաջ եկած լինեին, հիմա պետք է ամրակայվի կապիտալիստների ամբողջ դասակարգի ու ամբողջ կապիտալի համար։ Եվ այստեղ նշանակություն էլ չունի, արդյոք գործուն կապիտալիստի բանեցրած կապիտալը փոխառա՞ծ է, թե՞ ոչ, և կամ արդյոք փողային կապիտալիստին պատկանող կապիտալը ի՞նքն է գործածում, թե՞ ոչ։ Ամեն մի կապիտալից ստացվող շահույթը, ուրեմն և միջին շահույթը, որը հիմնվում է կապիտալների միջև կատարվող հավասարեցման վրա, բեկվում է կամ տրոհվում երկու որակապես տարբեր, միմյանց նկատմամբ ինքնուրույն ու միմյանցից անկախ մասերի, տոկոսի ու ձեռնարկուային եկամտի, որոնցից յուրաքանչյուրը որոշվում է հատուկ օրենքներով։ Այն կապիտալիստը, որն աշխատում է սեփական կապիտալով, ճիշտ նույն կերպ, ինչպես և նա, որ փոխառած կապիտալով է գործ անում, իր համախառն շահույթը բաժանում է տոկոսի, որը նրան հասնում է իբրև կապիտալի սեփականատիրոջ, իբրև ինքն իրեն կապիտալ վարկատրողի, ու ձեռնարկուային եկամտի, որը նրան բաժին է ընկնում իբրև ակտիվ, գործող կապիտալիստի։ Այսպիսով ուրեմն որակային բնույթ կրող այս բաժանման համար նշանակություն չունի, թե արդյոք կապիտալիստը պետք է մի ուրիշին իրո՞ք բաժին հանի, թե՞ ոչ։ Կապիտալ գործադրողը, նույնիսկ երբ սեփական կապիտալով է աշխատում տրոհվում է երկու անձի — կապիտալի սոսկական սեփականատիրոջ ու կապիտալը գործադրողի, ինքը, նրա կապիտալը, շահույթի այն կատեգորիաների նկատմամբ, որ նա բերում է, տրոհվում է '''սեփականություն''' ներկայացնող կապիտալի, արտադրության պրոցեսից '''դուրս''' գտնվող կապիտալի, որն ըստինքյան տոկոս է բերում, ու արտադրության '''մեջ ''' եղող կապիտալի, որն իբրև պրոցես կատարող կապիտալ՝ ձեռնարկուային եկամուտ է բերում։
Հետևաբար տոկոսն այնպես է ամրակայվում, որ նա հիմա հանդես է գալիս ոչ իբրև համախառն շահույթի մի բաժանում, որն արտադրության համար որևէ նշանակություն չի ներկայացնում և որը տեղի է ունենում դիպվածաբար այն ժամանակ միայն, երբ արդյունաբերողն օտարի կապիտալով է աշխատում։ Նրա շահույթը տոկոսի ու ձեռնարկուային եկամտի է տրոհվում նույնիսկ այն ժամանակ, երբ նա իր սեփական կապիտալով է աշխատում։ Հենց սրանով էլ սոսկ քանակային բաժանումը փոխարկվում է որակայինի. այս տեղի է ունենում անկախ այն պատահական հանգամանքից, թե արդյունաբերողն իր կապիտալի սեփականատե՞րն է արդյոք, թե ոչ-սեփականատերը։ Տոկոսն ու ձեռնարկուային եկամուտը ոչ թե շահույթի մասեր են միայն, որոնք բաշխված են տարբեր անձերի միջև, այլ շահույթի երկու տարբեր կատեգորիա, որոնք տարբեր հարաբերություն ունեն կապիտալի նկատմամբ, ուրեմն յուրաքանչյուրը մի հատուկ հարաբերություն ունի կապիտալի որոշակի տարբեր ձևերի նկատմամբ։
Հիմա շատ պարզ երևան են գալիս այն հիմունքները, որոնց շնորհիվ համախառն շահույթի այս տրոհումը տոկոսի ու ձեռնարկուային եկամտի, երբ այս տրոհումն արդեն որակային է դարձել, որակային բաժանման այս բնույթը պահպանում է ամբողջ կապիտալի ու կապիտալիստների ամբողջ դասակարգի համար։
'''Առաջին'''՝ այս հետևում է այն հասարակ էմպիրիկ հանգամանքից արդեն, որ արդյունաբերական կապիtալիստների կապիտալիստների մեծամասնությունը, թեկուզ թվական տարբեր հարաբերությամբ, թե սեփական և թե փոխառած կապիտալով է աշխատում, և որ սեփական ու փոխառած կապիտալի միջև եղած հարաբերությունը փոխվում է տարբեր ժամանակաշրջաններում։
'''Երկրորդ'''՝ այն հանգամանքը, որ համախառն շահույթի մի մասը տոկոսի ձև է ընդունում, և սրա հետևանքով նրա մյուս մասը փոխարկվում է ձեռնարկուային եկամտի։ Իրապես այս վերջինս լոկ այն հակադիր ձևն. է, որ ընդունում է համախառն շահույթի տոկոսից վեր մնացած հավելույթը, երբ տոկոսն արդեն գոյություն ունի իբրև հատուկ կատեգորիա։ Հարցի այա այս ամբողջ հետազոտությունը, թե համախառն շահույթն ինչպես է վերածվում տոկոսի ու ձեռնարկուային եկամտի, պարզապես հանգում է այն հարցի հետազոտությանը, թե ընդհանրապես համախառն շահույթի մի մասն ինչ կերպ է ոսկրանում և ինքնուրույնանում իբրև տոկոս։ Բայց տոկոսաբեր կապիտալն իբրև մի պատրաստի, ավանդված ձև, ուրեմն և տոկոսն իբրև կապիտալի արտադրած հավելյալ արժեքի պատրաստի ենթաձև պատմականորեն շատ ավելի առաջ գոյություն ունի, քան երևան են եկել արտադրության կապիտալիստական եղանակը և կապիտալի ու շահույթի նկատմամբ այդ եղանակին համապատասխանող պատկերացումները։ Ահա ինչու դեռ մինչև հիմա էլ ժողովրդի պատկերացմամբ հենց փողային կապիտալը, տոկոսաբեր կապիտալն է կապիտալ որպես այսպիսին, որպես par excellence [գերազանցորեն] կապիտալ։ Այստեղից էլ մյուս կողմից առաջ է եկել մինչև Մեսսիի ժամանակը գերիշխող այն պատկերացումը, թե հենց փողին, իբրև այսպիսուն է, որ տոկոս է վճարվում։ Այն պարագան, որ փոխ արված տրված կապիտալը տոկոս է բերում, անկախ նրանից, իսկապե՞ս գործադրվում է իբրև կապիտալ, թե՞ ոչ — նույնիսկ երբ փոխ է առնվում լոկ սպառման նպատակով — ամրապնդում է այն պատկերացումը, թե կապիտալի այս ձևը մի ինքնուրույն ձև է։ Ամենալավ ապացույցն այն ինքնուրույնության, որով արտադրության կապիտալիստական եղանակի առաջին ժամանակաշրջաններում տոկոսը հանդես է գալիս շահույթի դիմաց և տոկոսաբեր կապիտալը՝ արդյունաբերական կապիտալի դիմաց, այն է, որ 18-րդ դարի մեջերքում միայն (Մեսսիի և այնուհետև Յումի կողմից) հայտնագործվեց այն իրողությունը, որ տոկոսը համախառն շահույթի մի սոսկական մասն է, և որ ընդհանրապես կարիք կար մի այսպիսի հայտնագործություն անելու։
'''Երրորդ'''՝ արդյունաբերական կապիտալիստն արդյոք սեփակա՞ն, թե՞ փոխառած կապիտալով է աշխատում, միևնույն է, սրա հետևանքով ամենևին չի փոխվում այն հանգամանքը, որ հիշյալ կապիտալիստին հանդիպակայում է փողային կապիտալիստների դասակարգն իբրև կապիտալիստների մի առանձին տեսակ, փողային կապիտալը՝ իբրև կապիտալի մի ինքնուրույն տեսակ և տոկոսը՝ իբրև հավելյալ արժեքի ինքնուրույն ձևը, որ համապատասխանում է այս մասնահատուկ կապիտալին։
'''Որակապես''' քննած՝ տոկոսն այն հավելյալ արժեքն է, որ տալիս է կապիտալի նկատմամբ ունեցած սոսկական սեփականությունը, որ տալիս է կապիտալն ըստինքյան, թեև սրա սեփականատերը մնում է վերարտադրության պրոցեսից դուրս կանգնած, ուրեմն այն հավելյալ արժեքն է, որ տալիս է կապիտալն իր պրոցեսից մեկուսացած վիճակում։
'''Քանակապես''' քննած՝ շահույթի այն մասը, որ կազմում է տոկոսը, ներկայանում է այնպես, որ իբր կապված է ոչ թե արդյունաբերական կամ թե առևտրային կապիտալի, իբրև այսպիսու հետ, այլ փողային կապիտալի հետ, և հավելյալ արժեքի այս մասի նորման, տոկոսի նորման կամ տոկոսադրույքն ամրակայում է այս հարաբերությունը։ Որովհետև նախ՝ տոկոսադրույքը — չնայած իր կախումին շահույթի ընդհանրական նորմայից — որոշվում է ինքնուրույնորեն, և երկրորդ՝ նա, շահույթի խուսափուկ նորմայի հակառակ, ապրանքների շուկայագնի նման բոլոր փոփոխությունների ժամանակ հանդես է դալիս գալիս իբրև կայուն, միակերպ, շոշափելի ու միշտ տրված հարաբերություն։ Եթե ամբողջ կապիտալը գտնվեր արդյունաբերական կապիտալիստների ձեռքին, ապա ոչ տոկոս կլիներ ու ոչ էլ տոկոսադրույք։ Այն ինքնուրույն ձևը, որ ընդունում է համախառն շահույթի քանակային բաժանումը, առաջ է բերում որակային բաժանում։ Եթե արդյունաբերական կապիտալիստին համեմատում ենք փողային կապիտալիստի հետ, ապա նրան սրանից զանազանողը ձեռնարկուային եկամուտն է միայն, իբրև համախառն շահույթի միջին տոկոսից վեր մնացող հավելույթ, որը տոկոսադրույքի գոյության շնորհիվ հանդես է գալիս իբրև գործնականապես տրված մեծություն։ Եթե արդյունաբերական կապիտալիստը մյուս կողմից համեմատվում է այն արդյունաբերական կապիտալիստի հետ, որը փոխառած կապիտալի տեղակ գործում է սեփական կապիտալով, ապա սա նրանից տարբերվում է լոկ իբրև փողային կապիտալիստ, որովհետև տոկոսն ինքն է գրպանում փոխանակ ուրիշին վճարելու։ Երկու դեպքում էլ համախառն շահույթի տոկոսից տարբերվող մասը նրան ներկայանում է իբրև ձեռնարկուային եկամուտ, իսկ ինքը տոկոսը՝ իբրև մի այնպիսի հավելյալ արժեք, որ տալիս է կապիտալն ինքնըստինքյան ու որը հետևաբար կապիտալը կտար նաև առանց արտադրողական գործադրման։
Առանձին կապիտալիստի վերաբերմամբ այս ճիշտ է գործնականորեն։ Նրա ընտրությունից է կախված, թե արդյոք իր կապիտալն իբրև տոկոսաբեր կապիտալ կվարկատրվի՞, թե՞ այն իբրև արտադրողական կապիտալ գործադրելով, հենց ինքը կբարձրացնի նրա արժեքը, անկախ նրանից, թե նրա կապիտալն արդեն իր ելակետում որպես փողային կապիտալ գոյություն ունի, թե դեռ պետք է փոխարկվի փողային կապիտալի։ Սակայն ընդհանուր առմամբ վերցրած լինելով, այսինքն հասարակության, ամբողջ կապիտալի վերաբերմամբ կիրառելու դեպքում, ինչպես այս անում են գռեհիկ տնտեսագետներից ոմանք՝ ներկայացնելով այն նույնիսկ իբրև շահույթի հիմունք, այս դրույքն, իհարկե, մի անհեթեթություն է։ Ամբողջ կապիտալի փոխարկումը փողային կապիտալի, առանց այն մարդկանց մասնակցության, որոնք արժեքը մեծացնելու նպատակով գնում են արտադրամիջոցները, արտադրամիջոցներ, որոնց ձևով է առկա լինում ամբողջ կապիտալը, չհաշված սրա այն հարաբերաբար փոքր մասը, որը գոյություն է ունենում իբրև փող — այս անշուշտ անմտություն է։ Էլ ավելի մեծ անմտություն, է պարփակվում այն ենթադրության մեջ, թե արտադրության կապիտալիստական եղանակի պատվանդանի վրա կապիտալը տոկոս կբերեր, շգործելով չգործելով որպես արտադրողական կապիտալ, այսինքն չստեղծելով հավելյալ արժեք, որի լոկ մի մասն է տոկոսը. անմտություն է ենթադրել, թե արտադրության կապիտալիստական եղանակն ընդունակ կլիներ իր պրոցեսը կատարելու՝ առանց կապիտալիստական արտադրության։ Եթե կապիտալիստների մի անչափ մեծ մասն ուզենար իր կապիտալը փողային կապիտալի վերածել, ապա հետևանքը կլիներ փողային կապիտալի արժե֊քի ու տոկոսադրուլյքի ահռելի անկումը. շատերի համար իսկույն անկարելի կդառնար իրենց տոկոսներով ապրելը, և հետևաբար նրանք ստիպված կլինեին նորից արդյունաբերական կապիտալիստների փոխարկվելու։ Բայց, ինչպես ասվեց, առանձին կապիտալիստի վերաբերմամբ այս իրողություն է։ Ուստի նա, նույնիսկ երբ սեփական կապիտալով է գործում, իր միջին շահույթի այն մասը, որը հավասար է միջին տոկոսին, անհրաժեշտորեն համարում է իր կապիտալի, իբրև այսպիսու, պտուղ, արտադրության պրոցեսից անկախ, և ի հակադրություն այս մասի, որն անջատվել է տոկոսի ձևով, համախառն շահույթի այն հավելույթը, որը մնում է տոկոսից վեր, նա համարում է սոսկ իբրև ձեռնարկուային եկամուտ։
'''Չորրորդ'''՝ {Այս կետի շարադրությունը ձեռագրում բացակայում է [— Ֆ. Է.]}։ Ինչպես տեսնում ենք, շահույթի այն մասը, որ գործող կապիտալիստը պետք է վճարի փոխառած կապիտալի սոսկական սեփականատիրոջը, փոխարկվում է շահույթի այն մասի մի ինքնուրույն ձևի, որ ամեն կապիտալ իբրև այսպիսին — փոխառած լինի, կամ թե ոչ — բերում է տոկոս անվան տակ։ Այս մասի մեծությունը կախված է միջին տոկոսադրույքի բարձրությունից։ Նրա ծագումը երևան է գալիս լոկ այն հանգամանքում դեռ, որ գործող կապիտալիստը, որչափով որ սա իր կապիտալի սեփականատերն է, չի մրցում — գոնե չի մրցում ակտիվորեն — տոկոսադրույքը որոշելու պրոցեսում։ Շահույթի զուտ քանակային տրոհումը երկու անձի միջև, որոնք տարբեր իրավաբանական տիտղոսներ ունեն նրա վերաբերմամբ, փոխարկվել է մի որակային բաժանման, որը թվում է, թե ծագում է հենց կապիտալի ու շահույթի բնությունից։ Որովհետև, ինչպես տեսանք, երբ ընդհանրապես շահույթի մի մասը տոկոսի ձև է ընդունում, միջին շահույթի ու տոկոսի միջև եղած տարբերությունը կամ շահույթի այն հավելութային մասը, որ մնում է տոկոսից վեր, փոխարկվում է տոկոսին հակադիր մի ձևի, ձեռնարկուային եկամտի ձևի։ Այս երկու ձևը, տոկոսն ու ձեռնարկուային եկամուտը գոյություն ունեն իրենց հակադրության մեջ միայն։ Հետևաբար նրանք երկուսն էլ որոշ հարաբերության մեջ են գտնվում ոչ թե հավելյալ արժեքի հետ, որի մասերն են նրանք՝ տարբեր կատեգորիաների, ռուբրիկաների ու անունների տակ սևեռացված լինելով, այլ հարաբերության մեջ են գտնվում միմյանց հետ։ Որովհետև շահույթի մի մասը փոխարկվում է տոկոսի, ապա մյուս մասը հանդես է գալիս իբրև ձեռնարկուային եկամուտ։
Շահույթ ասելով մենք այստեղ միշտ հասկանում ենք միջին շահույթը, որովհետև մեզ համար այստեղ բոլորովին նշանակություն չունեն ինչպես անհատական շահույթի, այնպես էլ արտադրության տարբեր ոլորտներում եղած շահույթի տատանումները, ուրեմն մրցման պայքարի ու այլ հանգամանքների հետ կապված ու տարբեր ուղղություններով կատարվող այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում միջին շահույթի կամ հավելյալ արժեքի բաշխման մեջ։ Այս մեր ասածն իր ուժը պահպանում է ներկա ամբողջ հետազոտության վերաբերմամբ։
Արդ տոկոսը, ինչպես Ռամսեյն է բնորոշում, այն զուտ շահույթն է, որ կապիտալի նկատմամբ ունեցած սեփականությունը, իբրև այսպիսին, բերում է մեկին, լինի սա սոսկ վարկատու, որ կանգնած է մնում վերարտադրության պրոցեսից դուրս, թե կապիտալի սեփականատեր, որն ինքն է իր կապիտալն արտադրողաբար բանեցնում։ Բայց այս վերջինին էլ կապիտալը զուտ շահույթ է բերում ոչ որպես գործող կապիտալիստի, այլ որպես փողային կապիտալիստի, որն, իր սեփական կապիտալն իբրև տոկոսաբեր կապիտալ վարկատրել է ինքն իրեն՝ որպես գործող կապիտալիստի։ Ինչպես որ փողի և ընդհանրապես արժեքի փոխարկումը կապիտալի արտադրության կապիտալիստական պրոցեսի մշտական հետևանք է, նմանապես էլ նրանց գոյությունը, իբրև կապիտալի գոյություն, նույն պրոցեսի մշտական նախադրյալն է։ Արտադրամիջոցների փոխարկվելու իր ընդունակությամբ փողը մշտապես հրամանատարություն է անում անվճար աշխատանքի վրա, ուստի և ապրանքների արտադրության ու շրջանառության պրոցեսը դարձնում է իր տիրոջ համար հավելյալ արժեքի արտադրություն։ Հետևաբար տոկոսը լոկ արտահայտություն է այն բանի, որ արժեքի արժեքն ընդհանրապես — առարկայացած աշխատանքն իր ընդհանրական հասարակական ձևով — արժեքը, որն արտադրության իրական պրոցեսում արտադրամիջոցների կերպարանք է ընդունում, իբրև ինքնուրույն իշխանություն հանդիպակայում է կենդանի աշխատանքին ու անվճար աշխատանք յուրացնելու միջոց է ներկայացնում, և որ նա մի այսպիսի իշխանություն է հանդիսանում շնորհիվ այն հանգամանքի, որ բանվորին հանդիպակայում է իբրև ուրիշի սեփականություն։ Սակայն մյուս կողմից՝ տոկոսի ձևում ջնջվում է այս հակադրությունը վարձու աշխատանքի հանդեպ, որովհետև տոկոսաբեր կապիտալն իբրև այսպիսին իր հակադրությունն ունի ոչ թե հանձին վարձու աշխատանքի, այլ հանձին գործող կապիտալի, վարկատրող կապիտալիստն իբրև այսպիսին վերարտադրության պրոցեսում ուղղակի հանդիպակայում է իրապես գործող կապիտալիստին, բայց ոչ վարձու բանվորին, որը հենց կապիտալիստական արտադրության պատվանդանի վրա է ունեզրկվել իր արտադրամիջոցներից։ Տոկոսաբեր կապիտալը '''սեփականություն ''' ներկայացող կապիտալ է ընդդեմ '''ֆունկցիա''' ներկայացող կապիտալի։ Իսկ քանի դեռ կապիտալը չի գործում, նա բանվորներին չի շահագործում և ոչ մի հակադրության մեջ չի մտնում աշխատանքի նկատմամբ։
Մյուս կողմից՝ ձեռնարկուային եկամուտը ոչ մի հակադրություն ներկայացնում վարձու աշխատանքի նկատմամբ, այլ միմիայն տոկոսի նկատմամբ։
'''Երկրորդ'''՝ գործող կապիտալիստը ձեռնարկուային եկամտի վերաբերմամբ իր պահանջահիմքը, ուրեմն հենց ձեռնարկուային եկամուտն էլ բխեցնում է ոչ թե կապիտալի նկատմամբ իր ունեցած սեփականությունից, այլ կապիտալի ֆունկցիայից՝ ի հարկադրություն այն որոշակի ձևի, որով կապիտալը գոյություն է ունենում լոկ իբրև անգործուն սեփականություն։ Այս երևան է գալիս իբրև անմիջաբար առկա հակադրություն, հենց որ կապիտալիստը գործառում է փոխ առած կապիտալով, երբ ուրեմն տոկոսն ու ձեռնարկուային եկամուտը բաժին են ընկնում երկու տարբեր անձի։ Ձեռնարկուային շահույթն առաջ է գալիս կապիտալի ֆունկցիայից վերարտադրության պրոցեսում, ուրեմն այն ակտերի, այն գործունեության հետևանքով, որով արդյունաբերական ու առևտրային կապիտալի այս ֆունկցիաներն սպասավորում է գործող կապիտալիստը։ Բայց գործող կապիտալի ներկայացուցիչ լինելը սինեկուրա [ֆիկտիվ, բայց բարձր վարձատրվող պաշտոն] չի, ինչպես որ սինեկուրա է տոկոսաբեր կապիտալի ներկայացուցիչ լինելը։ Կապիտալիստական արտադրության պատվանդանի վրա կապիտալիստը կառավարում է արտադրության պրոցեսը, ինչպես և շրջանառության պրոցեսը։ Արտադրողական աշխատանքի շահագործումը ճիգ ու ջանք է նստում, ուզում է՝ նա ինքն այս կատարի, թե ուրիշին կատարել տա իր անունով, միևնույն է։ Ուստի ի հակադրություն տոկոսի՝ ձեռնարկուային եկամուտը նրան պատկերանում է իբրև կապիտալի նկատմամբ ունեցած սեփականությունից անկախ մի բան, ավելի շուտ՝ իր իբրև ոչ-սեփականտաիրոջ, իբրև '''բանվորի''' ֆունկցիայի հետևանք։
Այս պատճառով նրա գլխում անհրաժեշտորեն զարգանում է այն պատկերացումը, թե իր ձեռնարկուային եկամուտը ոչ միայն վարձու աշխատանքի նկատմամբ որևէ հակադրություն չի կազմում, ոչ միայն ուրիշի լոկ անվճար աշխատանք չի ներկայացնում, այլ ընդհակառակը հենց ինքն '''աշխատավարձ''', հսկման վարձ է, wages of superintendence of labour, ավելի բարձր վարձ, քան սովորական վարձու բանվորիննէ, 1) որովհետև իր աշխատանքն ավել բարդ աշխատանք է, 2) որովհետև նա ինքն է իրեն աշխատավարձ վճարում։ Որ իր, իբրև կապիտալիստի, ֆունկցիան հավելյալ արժեք, այսինքն անվճար աշխատանք արտադրելն է ու այն էլ ամենատնտեսող պայմաններումումպայմաններում,— այս լիովին մոռացվում է շնորհիվ այն հակադրության, որ տոկոսը բաժին է ընկնում կապիտալիստին, նույնիսկ երբ նա ոչ մի ֆունկցիա չի կատարում իբրև կապիտալիստ, այլ կապիտալի սոսկ սեփականատերն է, և որ, ընդհակառակը, ձեռնարկուային եկամուտը բաժին է ընկնում գործող կապիտալիստին, թեև նա սեփականատեր չէ այն կապիտալի, որով ինքը գործ է անում։ Այն երկու մասի հակադիր ձևի շնորհիվ, որին տրոհվում է շահույթը, ուրեմն հավելյալ արժեքը, մոռացվում է, որ երկուսն էլ հավելյալ արժեքի սոսկական մասեր են, և որ հավելյալ արժեքի տրոհումն ամենևին չի կարող փոխել նրա բնությունը, նրա ծագումն ու նրա գոյության պայմանները։
Գործող կապիտալիստը վերարտադրության պրոցեսում հանդես է գալիս վարձու բանվորների հանդեպ իբրև ուրիշի սեփականություն կազմող կապիտալի ներկայացուցիչ և փողային կապիտալիստը, ներկայացված լինելով գործող կապիտալիստի կողմից, մասնակցում է աշխատանքի շահագործմանը։ Որ գործուն կապիտալիստն ընդդեմ բանվորների լոկ իբրև արտադրամիջոցների ներկայացուցիչ կարող է կատարել իր ֆունկցիան՝ բանվորներին իր համար աշխատեցնելու կամ արտադրամիջոցներն իբրև կապիտալ գործադրելու ֆունկցիան,— այս մոռացվում է այն հակադրության շնորհիվ, որ գոյություն ունի վերարտադրության պրոցեսում գործող կապիտալի ֆունկցիայի և վերարտադրության պրոցեսից դուրս գտնվող՝ կապիտալի նկատմամբ ունեցած սոսկական սեփականության միջև։
Իրապես այն ձևի մեջ, որ շահույթի, այսինքն հավելյալ արժեքի երկու մասն ընդունում են իբրև տոկոս ու ձեռնարկուային եկամուտ, աշխատանքի նկատմամբ ոչ մի հարաբերություն չի արտահայտվում, որովհետև այս հարաբերությունը գոյություն ունի լոկ նրա ու շահույթի կամ թե, ավելի շուտ, հավելյալ արժեքի միջև, հավելյալ արժեքի, իբրև այս երկու մասի գումարի, ամբողջության, նրանց միածնության։ միասնության։ Այն համամասնությունը, որով բաժանվում է շահույթը, ու այն տարբեր իրավաբանական տիտղոսները, որոնց համեմատ կատարվում է այս բաժանումը, ենթադրում են շահույթն իբրև պատրաստի, ենթադրում են նրա առկայությունը։ Ուստի եթե կապիտալիստը սեփականատեր է այն կապիտալի, որով գործ է անում, ապա նա յուրացնում է ամբողջ շահույթը կամ հավելյալ արժեքը. բանվորի համար բոլորովին նշանակություն չունի, արդյոք կապիտալիստն այսպես է վարվում թե՞ շահույթի մի մասը պիտի վճարի մի երրորդ անձի, իբրև իրավաբանական սեփականատիրոջ։ Այսպիսով ուրեմն. , այն հիմունքները, որոնց համաձայն շահույթը բաժանվում է երկու տեսակի կապիտալիստների միջև, աննկատելի կերպով փոխարկվում են այն բաժանելի շահույթի, այն հավելյալ արժեքի գոյության հիմունքների, որ կապիտալն իբրև այսպիսին, հետագա ամեն բաժանումից անկախ, դուրս է կորզում վերարտադրության պրոցեսից։ Եթե տոկոսը հակադրվում է ձեռնարկուային եկամտին և ձեռնարկուային եկամուտը՝ տոկոսին, եթե սրանք երկուսն էլ հակադրվում են միմյանց, բայց ոչ թե աշխատանքին, ապա սրանից հետևում է, որ ձեռնարկուային եկամուտը, պլյուս տոկոսը, այսինքն շահույթը, վերջիվերջո հավելյալ արժեքը, ինչի՞ վրա են հիմնվում։ — Նրա երկու մասի հակադիր ձևի վրա։ Բայց շահույթն արտադրվում է նախքան այս բաժանումը կկատարվի, նախքան այս բաժանման մասին կարող է խոսք լինել։
Տոկոսաբեր կապիտալը հարատևում է իբրև այսպիսին լոկ այն չափով, որչափով որ վարկատրված փողն իրոք փոխարկվում է կապիտալի, և արտադրվում է մի հավելույթ, որի մի մասն է տոկոսը։ Սակայն այս չի բացառում այն, որ տոկոսաբերությունն իբրև հատկություն սերտորեն աճված լինի նրա հետ, արտադրության պրոցեսից անկախ։ Չէ՞ որ բանվորական ուժն էլ իր արժեստեղծ զորությունը երևան է հանում այն ժամանակ միայն, երբ նա աշխատանքի պրոցեսում գործում է և իրանում. բայց այս չի բացառում, որ նա ըստինքյան, պոտենցիալ կերպով, իբրև ունակություն, արժեստեղծ գործունեություն լինի և որ իբրև այսպիսին ոչ թե նախ պրոցեսից ծագի, այլ, ընդհակառակը, նրա նախադրյալը լինի։ Աշխատույժը գնվում է իբրև արժեք ստեղծելու ունակություն։ Մեկը կարող է այս գնել առանց արտադրողաբար այն բանեցնելու, օրինակ, զուտ անձնական նպատակների, սպասավորման և այլոց համար։ Նույնն է նաև կապիտալի վերաբերմամբ։ Փոխառուի գործն է, թե նա արդյոք այս կոգտագործի՞ իբրև կապիտալ, ուրեմն հավելյալ արժեք արտադրելու նրա ներունակ հատկությունը գործի կդնի՞ իրոք։ Երկու դեպքում էլ նա վճարում է հավելյալ արժեքի համար, որն, ըստինքյան, հնարավորության մեջ, պարունակվում է իբրև ապրանք երևան եկող կապիտալի մեջ։
Այն միջոցին, երբ արտադրության կապիտալիստական եղանակի պայմաններում սևեռացվում է կապիտալի հասարակական մասնահատուկ որոշվածության մոմենտը — կապիտալի նկատմամբ ունեցած սեփականությունը, որն ուրիշների աշխատանքի վրա հրամանատարություն անելու հատկություն ունի — ուստի և տոկոսը հանդես է գալիս իբրև հավելյալ արժեքի մի մասը, հավելյալ արժեքի, որ կապիտալն արտադրում է այս առնչությամբ, այդ միջոցին հավելյալ արժեքի մյուս մասը — ձեռնարկուային եկամուտը — անհրաժեշտորեն հանդես է գալիս այն կերպարանքով, որ իբր նա ծագում է ոչ թե իբրև կապիտալ գործող կապիտալից, այլ արտադրության պրոցեսից, անկախ սրա հասարակական մասնահատուկ որոշվածությունից, որը կապիտալին բաժին ընկնող տոկոսի արտահայտության մեջ արդեն իր գոյության մի առանձնահատուկ եղանակ է ձեռք բերել։ Բայց արտադրության պրոցեսը, կապիտալից անջատված, աշխատանքի պրոցես է ընդհանրապես։ Ուստի արդյունաբերական կապիտալիստը ի տարբերություն կապիտալի սեփականատիրոջից, հանդես է գալիս ոչ թե իբրև գործող կապիտալ, այլ իբրև գործակատար, կապիտալից անկախ, իբրև ընդհանրապես աշխատանքի պրոցեսի սոսկական կրիչ, իբրև բանվոր ու այն էլ իբրև վարձու բանվոր։
Տոկոսն ըստինքյան արտահայտում է աշխատապայմանների գոյությունն իբրև կապիտալի գոյություն՝ աշխատանքի նկատմամբ առեղծված ստեղծված իրենց հասարակական հակադրության մեջ ու իրենց այն փոխակերպման մեջ, որով նրանք անձնական իշխանության են վերածվում ընդդեմ աշխատանքի ու աշխատանքի վրա։ Կապիտալի նկատմամբ ունեցած սոսկական սեփականությունը ներկայացվում է տոկոսի կողմից իբրև ուրիշի աշխատանքի արդյունքները յուրացնելու միջոց։ Բայց տոկոսը ներկայացնում է կապիտալի այս բնորոշ հատկությունն իբրև մի այնպիսի բան, որը նրան պատկանում է արտադրության պրոցեսից անկախ և որն արտադրության այս իսկ պրոցեսի մասնահատուկ կապիտալիստական որոշվածության հետևանքը չի ամենևին։ Տոկոսը ներկայացնում է կապիտալի այս բնորոշ հատկությունը, ոչ թե այն ուղղակի հակադրելով աշխատանքին, այլ, ընդհակառակը, առանց հարաբերության մեջ դնելու աշխատանքի հետ, լոկ իբրև երկու կապիտալիստի հարաբերություն։ Ուրեմն ներկայացնում է իբրև մի այնպիսի որոշվածություն, որը բուն իսկ աշխատանքի նկատմամբ կապիտալի ունեցած հարաբերության համար արտաքին, է և նշանակություն չունի։ Այսպիսով ուրեմն, տոկոսի մեջ, շահույթի այս առանձնահատուկ ձևավորման մեջ, որում կապիտալի հակադիր բնույթը մի ինքնուրույն արտահայտություն է ստանում, նա այս ստանում է այնպես, որ այս հակադրությունը լիովին ջնջվում է նրա մեջ, և նրա նկատմամբ կատարյալ վերացականացում է տեղի ունենում։ Տոկոսը մի հարաբերություն է երկու կապիտալիստի միջև, և ոչ թե կապիտալիստի ու բանվորի միջև։
Մյուս կողմից՝ տոկոսի այս ձևը շահույթի մյուս մասին տալիս է ձեռնարկուային եկամտի, այնուհետև հսկման վարձի որակային ձևը։ Այն հատուկ ֆունկցիաները, որ պետք է կատարի կապիտալիստն իբրև այսպիսին, և որոնք բաժին են ընկնում կապիտալիստին՝ նրան ուղղակի տարբերելով բանվորներից ու հակադրելով բանվորներին, ներկայացվում են սոսկ իբրև աշխատանքի ֆունկցիաներ։ Այսինքն նա հավելյալ արժեք է ստեղծում ոչ այն պատճառով, որ '''իբրև կապիտալիստ''' է աշխատում, այլ այն պատճառով, որ նա,— մի կողմ թողած նրա կապիտալիստ լինելու հատկությունը,— '''նույնպես աշխատում''' աշխատում է։ Հետևաբար հավելյալ արժեքի այս մասը հավելյալ արժեք էլ չի ամենևին, այլ նրա հակադրությունն է, կատարված աշխատանքի մի էկվիվալենտ։ Որովհետև կապիտալի տարանջատ բնույթը, աշխատանքի նկատմամբ ունեցած նրա հակադրությունը փոխադրվում է շահագործման իրական պրոցեսից այն կողմը, այն է՝ փոխադրվում է տոկոսաբեր կապիտալի մեջ, ուստի ինքը շահագործման այո այս պրոցեսը ներկայանում է իբրև աշխատանքի սոսկական պրոցես, որտեղ գործող կապիտալիստն աշխատում է, միայն թե այլ աշխատանք է կատարում, քան բանվորը։ Այնպես որ շահագործման աշխատանքն ու շահագործվող աշխատանքը, երկուսն էլ իբրև աշխատանք, նույնն են։ Շահագործման աշխատանքն աշխատանք է ճիշտ այնպես, ինչպես և այն աշխատանքը, որը շահագործվում է։ Տոկոսին վիճակվում է ընդունել կապիտալի հասարակական ձևը, բայց մի չեզոք ու անտարբեր եղանակով արտահայտված ձեռնարկուային եկամտին վիճակվում է ստանձնել կապիտալի տնտեսական ֆունկցիան, բայց այս ֆունկցիայի որոշ, կապիտալիստական բնույթից վերացականացված ձևով։
Կապիտալիստի գիտակցության մեջ այստեղ բոլորովին նույնն է կատարվում, ինչ որ կատարվում է փոխհատուցման հիմունքների դեպքում՝ շահույթը միջին շահույթի հավասարեցնելու առնչությամբ, ինչպես այդ նշված է այս գրքի II բաժնում [գլ . 12, § 3]։ Փոխհատուցման այս հիմունքները, որոնք որոշիչ ներգործություն ունեն հավելյալ արժեքի բաշխման վրա, պատկերացման կապիտալիստական եղանակի շնորհիվ փոխարկվում են բուն իսկ շահույթի ծագման հիմունքների ու շահույթի արդարացման (սուբեկտիվ) հիմունքների։
Ձեռնարկուային եկամտի պատկերացումը, որպես հսկման աշխատանքի վարձի պատկերացում, որը ծագում է ձեռնարկուային եկամտի ու տոկոսի հակադրությունից, մի նոր կռվան է գտնում այն հանգամանքի մեջ, որ շահույթի մի մասն իրոք կարող է առանձնացվել իբրև աշխատավարձ և իսկապես էլ առանձնացվում է իբրև այդպիսին, կամ թե ավելի շուտ, ընդհակառակը՝ որ աշխատավարձի մի մասն արտադրության կապիտալիստական եղանակի պատվանդանի վրա երևան է գալիս իբրև շահույթի անբաժանելի բաղադրամաս։ Այս մասը, ինչպես արդեն Ա. Սմիթն է ճշտորեն հայտնագործել, զուտ կերպարանքով, ինքնուրույնորեն ու ամբողջովին անջատված մի կողմից՝ շահույթից (իբրև տոկոսի ու ձեռնարկուային եկամտի գումարից), մյուս կողմից, շահույթի այն մասից, որը տոկոսը հանելուց հետո մնում է իբրև այսպես կոչված ձեռնարկուային եկամուտ,— հանդես է գալիս իբրև կառավարիչների ռոճիկ այնպիսի ձեռնարկություններում, որոնց ընդարձակ ծավալը և այլն թույլ են տալիս աշխատանքի մի այնպիսի բաժանում մտցնել, որ կառավարչի առանձին աշխատավարձ է սահմանվում։
Վերահսկողության ու ղեկավարման աշխատանքն անհրաժեշտորեն առաջ է գալիս ամենուրեք, որտեղ արտադրության անմիջական պրոցեսը կոմբինացիայի վրա հիմնված հասարակական պրոցեսի բնույթ է կրում, և ոչ թե հանդես է գալիս իբրև ինքնուրույն արտագրողների արտադրողների զատզատված աշխատանք<ref>«Վերահսկումն այստեղ (գյուղացի հողատիրոջ մոտ) բոլորովին ավելորդ է» (J. E. CainesCairnes: „The slave power”, London, 1862, էջ 48)։</ref>։ Բայց նա երկակի բնույթ ունի։
Մի կողմից՝ այն բոլոր աշխատանքների մեջ, որտեղ համագործում են շատ անհատներ, պրոցեսի ընդհանուր կապն ու միասնությունը ներկայացնող են հանդիսանում մի հրամանատար կամքն ու այն ֆունկցիաները, որոնք վերաբերում են ոչ թե մասնական աշխատանքներին, այլ արհեստանոցի ամբողջ գործունեությանը, ինչպես որ է մի նվագախմբի ղեկավարի դեպքում։ Այս մի արտադրողական աշխատանք է, որը պետք է կատարվի կոմբինացիայի վրա հիմնված արտադրության ամեն մի եղանակի միջոցին։
Անտիկ հեղինակների մոտ, որոնք ստրկատիրական սիստեմն ունեին իրենց աչքի առջև, վերահսկման աշխատանքի երկու կողմերը, ինչպես այդ տեղի ուներ գործնականում թեորիայում էլ անքակտորեն կապված էին միմյանց հետ։ Նույն երևույթին ենք հանդիպում արդի տնտեսագետների մոտ, որոնք արտադրության կապիտալիստական եղանակն արտադրության բացարձակ եղանակ են համարում։ Մյուս կողմից, ինչպես հիմա ցույց եմ տալու մի օրինակով արդի ստրկատիրական սիստեմի ջատագովները գիտեն բոլորովին նույն կերպ օգտագործել վերահսկման աշխատանքն իբրև ստրկությունն արդարացնելու հիմունք, ինչպես ուրիշ տնտեսագետները՝ իբրև վարձու աշխատանքի սիստեմն արդարացնելու հիմունք։
Կատոնի ժամանակվա villicus-ը. «կալվածքի «Կալվածքի ստրուկներին (familia rustica) գլուխ էր կանգնած կառավարիչը (villicus՝ villa բառից), որն, ընդունում էր և բաց թողնում, գնում էր և ծախում, ստանում էր տիրոջից հրահանգներ և նրա բացակայության ժամանակ կարգադրում և պատժում էր... Կառավարիչն, իհարկե, ավելի ազատություն էր վայելում, քան մնացած ստրուկները. Մադոնի գրքերը խորհուրդ են տալիս թուլատրել, որ նա ամուսնանա, գավակներ ծնի և փողի սեփական գումար ունենա, իսկ Կատոնը խորհուրդ է տալիս ամուսնացնել նրան կառավարչուհու հետ. միայն նա կարող էր հուսալ, որ լավ վարքի դեպքում տիրոջից ազատություն կստանա։ Ընդհանրապես բոլորը միասին սպասավորում էին տնտեսությունը, որին նրանք կցված էին... Ամեն մի ստրուկ, ինչպես և ինքը կառավարիչը, որոշ ժամկետներում իր ապրուստն ստանում էր տիրոջ հաշվին՝ հաստատուն դրույքների համաձայն, որով նա մի կերպ ծայրը ծայրին էր հասցնում... Ապրուստի միջոցների քանակը կարգավորվում էր ըստ աշխատանքի, այս պատճառով էլ, օրինակ, կառավարիչը, որ ավելի հեշտ աշխատանք ուներ, քան ստրուկները, սրանցից ավելի աղքատիկ բաժին էր ստանում» (Mommsen: „Römische Geschichte”, 1856, հ. I, էջ 809—810)։ [Համեմատ. ռուս. հրատ.— Моммзен „История Рима”, 1936, հատ. I, էջ 786—787]։
Արիստոտելը. «Որովհետև տերը» (կապիտալիստը) «դրսևորվում է իբրև այսպիսին ոչ թե ստրուկներ ձեռք բերելում» (ոչ թե կապիտալի նկատմամբ ունեցած սեփականության մեջ, որն աշխատանք գնելու իշխանություն է տալիս), «այլ ստրուկներին օգտագործելում» (բանվորներին, ներկայումս վարձու բանվորներին, արտադրության պրոցեսում օգտագործելում)։— «Բայց այս գիտության մեջ մեծ ու վսեմ ոչինչ չկա»։— «Նա պետք է իմանա հրամայել այն, ինչ որ ստրուկը կատարել պետք է իմանա»։— «Որտեղ տերերը սրանով իրենց նեղություն տալու անհրաժեշտությունը չունեն, '''այս պատիվն''' իր վրա է վերցնում վերակացուն, իսկ նրանք իրենք վարում են պետական գործերը կամ թե փիլիսոփայում են» (Aristoteles, «De Republica», հրատ. Բեկկերի, 1837, գիրք I, գլ. 7)։ [1911 թ. ռուս. հրատ. «Политика Аристотеля», էջ 18]։ Որ տիրապետությունն ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնագավառում իշխողների վրա դնում է տիրապետելու ֆունկցիաներ, այսինքն որ տնտեսական բնագավառում ուրեմն, նրանք պետք է իմանան, թե ինչպես պետք է սպառել բանվորական ուժը, Արիստոտելն այս ասում է կտրականորեն և ավելացնում է, որ հսկման այս աշխատանքին մի առանձին նշանակություն չպետք է տալ ամենևին, այս պատճառով էլ տերը, եթե բավական ունևոր է, այս նեղությունը քաշելու «պատիվը» վերակացուին է թողնում։
Ղեկավարման ու վերահսկման աշխատանքը, որչափով որ սա կոմբինացիայի վրա հիմնված հասարակական ամեն մի աշխատանքի բնությունից բխող մի հատուկ ֆունկցիա չի, այլ ծագում է արտադրամիջոցների սեփականատիրոջ ու սոսկ բանվորական ու սեփականատիրոջ միջև եղած հակադրությունից — ուզում է՝ այս բանվորական ուժը գնվելիս լինի բանվորի հետ միասին, ինչպես ստրկատիրական սիստեմումն է, կամ թե բանվորն ինքը ծախելիս լինի իր բանվորական ուժը, ուրեմն և արտադրության պրոցեսը ներկայացնի կապիտալի միջոցով նրա աշխատանքն սպառելու պրոցես, միևնույն է,— անմիջական արտադրողի ստրկացումից ծագող այս ֆունկցիան բավական հաճախ դարձվել է բուն իսկ այս հարաբերության, արդարացման հիմունք, և շահագործումը, ուրիշի անվճար աշխատանքի յուրացումը նույնքան հաճախ ներկայացվել է իբրև կապիտալի սեփականատիրոջը պատշաճորեն հասանելի աշխատավարձ։ Բայց այս երբեք ավելի լավ արտահայտված չի եղել, քան արտահայտվել է Միացյալ Նահանգներում ստրկատիրության մի պաշտպանի՝ 0՝Կոննոր Օ’Կոննոր անունով մի փաստաբանի կողմից, 1859 թվականի դեկտ. 19-ին Նյու-Յորքում կայացած մի միտինգում, «Արդարամտություն հարավի նկատմամբ» դրոշի ներքո։— «Now, gentlemen» [Ուրեմն, պարոնայք],— ասել է նա բուռն ծափահարությունների տակ, «հենց ինքը բնությունն է նեգրին նախանշել այս ստրկական կացության համար։ Նա ուժ ունի և զորեղ է աշխատանքի համար, բայց բնությունը, որ նրան ավել տվել է այս ուժը, զլացել է նրան տալ ինչպես կառավարելու բանիմացությունը, այնպես էլ աշխատելու հոժարությունը (հավանություններ)։ Երկուսն էլ զլացված են նրան։ Եվ միևնույն բնությունը, որ նրան չի օժտել աշխատելու հոժարությամբ, նրան տվել է մի տեր՝ ստիպելու, որ նա հոժարի, ու այն կլիմայում, որի համար նա ստեղծված է, մի օգտակար ծառա դառնա ինչպես իր համար, այնպես էլ այն տիրոջ Համարհամար, որը նրան կառավարում է։ Ես պնդում եմ, որ ամենևին անարդարություն չէ նեգրին այն դրության մեջ թողնելը, որի մեջ նրան դրել է բնությունը, անարդարություն չի նրան մի տեր տալը, որը նրան կառավարում է. և նեգրին ոչ մի իրավունքից չեն զրկում, երբ նրան ստիպում են՝ տիրոջ համար մշտապես աշխատելու և իր տիրոջը մի արդարացի փոխհատուցում ընձեռելու այն աշխատանքի ու տաղանդների համար, որ նա գործադրում է նրան կառավարելու և նրան հենց իրեն համար ու հասարակության համար օգտակար դարձնելու [«New-York Tribune», 20 դեկտեմբերի 1859 թ., էջ 5]։
Ահա վարձու բանվորն էլ պետք է ստրկի նման ունենա մի տեր, որը նրան աշխատեցնի և նրան կառավարի։ Իսկ տիրապետության ու ստրկացման այս հարաբերությունը ենթադրելով՝ բնականոն բան է, որ վարձու բանվորը բռնադատվում է արտադրելու իր սեփական աշխատավարձն ու վրադիր՝ հսկման վարձը՝ մի փոխհատուցում իր վրա գործադրվող տիրապետության ու վերահսկման աշխատանքի համար, բռնադատվում է «իր տիրոջը մի արդարացի փոխհատուցում ընձեռելու այն աշխատանքի ու տաղանդների համար, որ նա գործադրում է նրան կառավարելու և նրան հենց իրեն համար ու հասարակության համար օգտակար դարձնելու»։
Հենց ինքը կապիտալիստական արտադրությունը հասցրել է այն բանին, որ վերևից ղեկավարելու աշխատանքը, կապիտալի սեփականությունից լիովին անջատված, առկա վխտում է փողոցում։ Ուստի անօգուտ է դարձել, որ ղեկավարման այս աշխատանքը կապիտալիստը կատարի։ Ամենևին անհրաժեշտ չի, որ նվագախմբի ղեկավարը նվագախմբի գործիքների սեփականատեր լինի, ոչ էլ նրա, իբրև ղեկավարի, ֆունկցիայի մեջ է մտնում մնացած նվագածուների «վարձի» հետ որևէ գործ ունենալը։ Կոոպերատիվ գործարաններն ապացույց են տալիս, որ կապիտալիստն իբրև արտադրության ակտիվ գործիչ, նույնպես ավելորդ է դարձել, ինչպես որ նա ինքը, զարգացման ավելի բարձր աստիճանի հասնելով, ավելորդ է համարում խոշոր հողատիրոջ գոյությունը։ Որչափով որ կապիտալիստի աշխատանքն առաջ է գալիս ոչ թե արտադրության պրոցեսից, իբրև սոսկ կապիտալիստականից, ուրեմն, որչափով որ կապիտալի կործանման հետ ինքն այդ աշխատանքը չի վերանում, որչափով որ նա չի սահմանափակվում ուրիշի աշխատանքը շահագործելու ֆունկցիայով, հետևաբար որչափով որ նա առաջ է գալիս աշխատանքի, իբրև հասարակական աշխատանքի, ձևից, շատերի կոմբինացիայից ու կոոպերացիայից, կազմած մի ընդհանուր հետևանքի համար — այդ աշխատանքը բոլորովին նույն կերպ անկախ է կապիտալից, ինչպես ինքն այս ձևը, հենց որ նա պայթեցրել է իր կապիտալիստական պատյանը։ Ասել, թե այս աշխատանքն անհրաժեշտ է իբրև կապիտալիստական աշխատանք, իբրև կապիտալիստի ֆունկցիա, նշանակում է այն միայն որ vulgus-ը [գռեհիկ տնտեսագետը] չի կարող արտադրության կապիտալիստական եղանակի ծոցում զարգացած ձևերը սրանց կապիտալիստական հակամարտ բնույթից անջատ ու ազատագրված պատկերացնել։ Փողային կապիտալիստի հանդեպ արդյունաբերական կապիտալիստը բանվոր է, բայց բանվոր է իբրև կապիտալիստ, այսինքն իբրև ուրիշի աշխատանքը շահագործող։ Այն վարձը, որ նա պահանջում և ստանում է այս աշխատանքի համար, ճիշտ հավասար է ուրիշի աշխատանքի նրա կողմից յուրացրած քանակին և ուղղակի,— որչափով որ նա ինքն է ստանձնում շահագործման այս անհրաժեշտ նեղությունը,— կախված է այս աշխատանքի շահագործման աստիճանից, և ոչ թև այն ճիգ ու ջանքի աստիճանից, որ նրա վրա նստում է այս շահագործումը և որը նա չափավոր վճարով կարող է մի կառավարչի վզին փաթաթել։ Ամեն մի ճգնաժամից հետո Անգլիայի գործարանային շրջաններում կարելի է բավական թվով նախկին գործարանատերեր տեսնել, որոնք մի համեստ վարձով կառավարում են իրենց նախկին սեփական գործարաններն իբրև նոր սեփականատերերի, հաճախ իրենց վարկատուների<ref>Ինձ հայտնի է մի դեպք, երբ 1868 թվականի ճգնաժամից հետո մի սնանկացած գործարանատեր դարձավ իր նախկին սեփական բանվորների վճարովի վարձու բանվորը։ Այն է՝ սնանկացումից հետո գործարանը շարունակեց բանեցնել բանվորների մի ընկերություն, և նախկին տերը կարգվեց կառավարիչ։— Ֆ. Է.։</ref>, կառավարիչներ։
Կառավարման այն վարձը, որ տրվում է թե առևտրային ու թե արդյունաբերական ձեռնարկների կառավարիչներին, ձեւռնարկուային եկամտից լիովին անջատված է հանդես գալիս ինչպես բանվորների կոոպերատիվ գործարաններում, այնպես էլ կապիտալիստական ակցիոներական ձեռնարկություններում։ Կառավարման վարձի զատումը ձեռնարկուային եկամտից, որ այլուրեք պատահական է, այսւոեղ այստեղ մշտապես է կատարվում։ Կոոպերատիվ գործարանում հսկման աշխատանքի հակամարտ բնույթը վերանում է, որովհետև կառավարիչն իր վճարն ստանում է բանվորներից՝ փոխանակ նրանց նկատմամբ իբրև կապիտալի ներկայացուցիչ հանդես գալու։ Ակցիոներական ձեռնարկությունները — զարգանալով վարկային գործին զուգընթաց — ընդհանրապես այն տենդենցն ունեն, որ կառավարման այս աշխատանքն իբրև ֆունկցիա ավելի ու ավելի են բաժանում կապիտալի նկատմամբ ունեցած սեփականությունից, լինի սա սեփական կամ թե փոխառած կապիտալ, միևնույն է, ճիշտ այնպես, ինչպես որ բուրժուական հասարակության զարգացման հետ միասին դատական ու կառավարման ֆունկցիաները բաժանվում են հողային սեփականությունից, որի ատրիբուտներն էին նրանք ֆեոդալական ժամանակաշրջանում։ Բայց երբ մի կողմից կապիտալի սոսկական սեփականատիրոջը, փողային կապիտալիստին հանդիպակայում է գործող կապիտալիստը, և վարկի զարգանալուն համընթաց այս փողային կապիտալն ինքը հասարակական բնույթ է ընդունում, համակենտրոնանում է բանկերում ու վարկատրվում է սրանց կողմից, և ոչ թե իր անմիջական սեփականատերերի կողմից. երբ, մյուս կողմից, սոսկական կառավարիչը, որը ոչ մի տիտղոսով կապիտալ չունի՝ ոչ փոխարինաբար վերցրած ու ոչ էլ որևէ այլ կերպ ձեռք բերած, երբ նա հոգում, կատարում է այն բոլոր իրական ֆունկցիաները, որոնք գործող կապիտալիստի, իբրև այսպիսու, բաժին են,— ապա մնում է միմիայն ծառայողը [der Funktionär], իսկ կապիտալիստը, իբրև ավելորդ անձ, չքանում է արտադրության պրոցեսից։
Անգլիայի կոոպերատիվ գործարանների հրապարակային հաշվետվություններից<ref>Այստեղ նշած հաշվետվությունները հասնում են, ամենաշատը, մինչև 1894 թվականը, որովհետև վերևում ասածը գրվել է 1885 թվականին։ — թվականին։— Ֆ. Է.։</ref> երևում է, որ կառավարչի վարձը հանելուց հետո, որը ծախված փոփոխուն կապիտալի մի մասն է կազմում, Ճիշտ այնպես, ինչպես մնացած բանվորների վարձը,— շահույթն ավելի մեծ է եղել, քան միջին շահույթը, չնայած որ նրանք տեղ–տեղ շատ ավելի բարձր տոկոս են վճարել, քան մասնավոր գործարանները։ Այս բոլոր դեպքերում ավելի բարձր շահույթի պատճառը հաստատուն կապիտալի գործադրման մեջ արած ավելի մեծ տնտեսումն է եղել։ Բայց ընդսմին մեզ հետաքրքրում է այն, որ այստեղ միջին շահույթը (= տոկոս + ձեռնարկուային եկամուտ) փաստապես ու շոշափելիորեն ներկայանում է իբրև կառավարման վարձից միանգամայն անկախ մեծություն։ Որովհետև շահույթն այստեղ ավելի մեծ էր, քան միջին շահույթը, ուստի ձեռնարկուային եկամուտն է՛լ ավելի մեծ էր, քան այլ դեպքերում։
Միևնույն իրողությունը երևան է գալիս նաև մի քանի կապիտալիստական ակցիոներական ձեռնարկություններում, օրինակ, ակցիոներական բանկերում (Joint Stock Banks)։ «London and Westminster Bank»-ը 1863 թվականին վճարեց 30% տարեկան դիվիդենդ, «Union Bank of London»-ն ու մյուսները՝ 15%։ Համախառն շահույթից այստեղ հանվում է, բացի կառավարիչների վարձից, նաև այն տոկոսը, որը վճարվում է ավանդների [դեպոզիտների] համար։ Բարձր շահույթն այստեղ բացատրվում է նրանով, որ ներդրած կապիտալը մի աննշան համամասնություն է կազմում ավանդների համեմատությամբ։ Օրինակ, «London and Westminster Bank»-ում ներդրած կապիտալը 1863 թվականին 1 000 000 ֆ. ստ. էր, ավանդները՝ 14 540 275 ֆ. ստ., «Union Bank of London»-ում 1863 թ. ներդրած կապիտալը՝ 600 000 ֆ. ստ., ավանդները՝ 12 384 173 ֆ. ստ.։
Ձեռնարկուային եկամուտը հսկման ու կառավարման վարձի հետ շփոթելն սկզբնապես առաջ է եկել այն հակամարտ ձևից, որ ընդունում է տոկոսից վեր եղած շահույթի հավելույթն՝ ի հակադրություն տոկոսին։ Այդ շփոթումն էլ ավելի զարգացավ այն ջատագովական դիտավորության հետևանքով, որը ճգնում էր շահույթը ներկայացնել ոչ թե իբրև հավելյալ արժեք, այսինքն անվճար աշխատանք, այլ իբրև իրեն իսկ կապիտալիստի աշխատավարձ, որ վճարվում է նրա կատարած աշխատանքի համար։ Ընդորում սոցիալիստների կողմից սրան հանդիպադրվեց այն պահանջը, որ շահույթը փաստապես հանգեցվի այն, մեծությանը, իբրև որպիսին նա ներկայացվում է թեորիապես, այսինքն հանգեցվի սոսկ հսկման վարձին։ Եվ այս առաջարկն այնքան ավելի անհաճո կերպով էր դեմ դուրս գալիս թեորիական գեղազարդմանը, որքան արդյունաբերական ու առևտրային կառավարիչների մի թվաշատ դասակարգի գոյացման հետ միասին<ref>«Վարպետները նույնպիսի բանվորներ են, ինչպես և սրանց արհեստանոցների բանվորները։ Այս կողմից նրանց շահերը բոլորովին նույնն են, ինչ որ նրանց բանվորներինը։ Բայց նրանք նաև կապիտալիստներ կամ թե կապիտալիստների գործակալներ են, և այս տեսակետից նրանց շահերը խիստ հակադիր են բանվորների շահերին» (էջ 27)։ «Այս երկրի բանվոր-մեխանիկների շարքերում կրթության լայն տարածումը, շատացնելով մասնագետների թիվը, օր օրվա վրա քչացնում է գրեթե բոլոր վարպետների ու ձեռնարկուների աշխատանքի ու հմտության արժեքը» (էջ 30. HogskinHodgskin, „Labour defended against the claims of capital etc.”, London, 1825)։</ref> — հսկման այս վարձը մի կողմից ավելի ու ավելի էր իր որոշակի մակարդակն ու իր որոշակի շուկայագինը գտնում, ինչպես ամեն մի այլ աշխատավարձ, և մյուս կողմից՝ որքան հսկման այս վարձը, որակյալ աշխատանքի համար վճարվող ամեն մի վարձի նման ավելի էր ընկնում ընդհանրական զարգացման հետևանքով, որը գցում է առանձնապես կրթություն ստացած բանվորների ու ծառայողների բանվորական ուժի արտադրածախքերը<ref>«Պայմանական պատնեշների ընդհանուր խարխլումը, կրթություն ստանալու աճող հնարավորությունը տենդենց ունի որակյալ աշխատանքի վարձը ցածացնելու՝ փոխանակ այն բանի, որ բարձրացնի անորակ աշխատանքի վարձը» J. St. Mill, „Principles of political economy”, 2-րդ հրատ., London, 1849, հատ. I, էջ 479։ [Համեմատ. ռուս. հրատ. Дж. Ст. Милль, „Основания политической экономии”, 1896, էջ 350]։</ref>։ Բանվորների շրջանում կոոպերացիայի զարգացումն ու բուրժուազիայի շրջանում ակցիոներական ձեռնարկությունների զարգացումը տապալեց այն վերջին պատրվակն էլ, որով ձեռնարւկուային եկամուտը շփոթում էին կառավարման վարձի հետ, և շահույթը գործնականորեն էլ, ինչպես այդ անժխտելի էր թեորիապես, հանդես եկավ իբրև սոսկական հավելյալ արժեք, իբրև մի արժեք, որի դիմաց ոչ մի էկվիվալենտ չի վճարված, իբրև իրացված անվճար աշխատանք. այնպես որ գործող կապիտալիստն իրոք շահագործում է աշխատանքը, և նրա շահագործման պտուղը, եթե նա փոխառած կապիտալով է աշխատում, բաժանվում է տոկոսի ու ձեռնարկուային եկամտի, ընդորում վերջինս շահույթի այն հավելույթն է, որ ստացվում է տոկոսից վեր։
Կապիտալիստական արտադրության պատվանդանի վրա ակցիոներական ձեռնարկություններում զարգանում է կառավարման վարձի հետ կապված մի նոր խաբեբայություն. իսկական կառավարչի կողքին ու նրանից վեր հանդես է գալիս վարչությունների ու հսկման խորհուրդների անդամների մի բազմություն, որոնց համար կառավարելն ու հսկելն իրապես ակցիոներների կողոպտման և ինքնահարստացման լոկ պատրվակ են։ Այս մասին շատ պերճախոս մանրամասնություններ ենք գտնում «The City or the Physiology of London Business; with Sketches on Change, and the Coffee Houses»-ում, London, 1845։ «Թե բանկիրներն ու վաճառականներն ինչ են շահում, մասնակցելով ութ կամ ինը տարբեր ընկերությունների վարժության մեջ, կարելի է տեսնել հետևյալ օրինակից. պարոն Թիմոսի Աբրահամ Կերտիսի մասնավոր հաշվեկշիռը, որ նրա սնանկանալուց հետո ներկայացված էր սնանկության գործերի դատարանին, դիրեկտորություն վերնագրով հոդվածի տակ ցույց էր տալիս տարեկան 8–9008—900-անոց մի եկամուտ։ Որովհետև պարոն Կերտիսն Անգլիական բանկի ու Արևելահնդկական ընկերության դիրեկտորն էր, ուստի ամեն մի ակցիոներական ընկերություն իրեն երջանիկ էր համարում, երբ կարողանում էր նրան հրավիրել, իբրև դիրեկտորի (էջ 81, 82)։ Այսպիսի ընկերությունների դիրեկտորների վարձատրությունը շաբաթական ամեն մի նիստի համար առնվազն մի գինեա (21 մարկ) է։ Սնանկության գործերի դատարանում տեղի ունեցող վիճաբանությունները ցույց են տալիս, որ հսկման այս վարձը, իբրև ընդհանուր կանոն, հակառակ հարաբերական է այս անվանական դիրեկտորների իսկապես կատարած հսկման աշխատանքին։
===ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՆՋԱՏՈՒՄԸ ՏՈԿՈՍԱԲԵՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՁԵՎՈՎ===