Կապիտալիստական հարաբերությունը տոկոսաբեր կապիտալի մեջ հասնում է իր ամենաարտաքին ու ամենաֆետիշիստական ձևին։ Մենք այստեղ ունենք Փ—Փ´, փող, որն ավելի մեծ քանակի փող է ծնում, ունենք ինքնաճող արժեք՝ առանց այն պրոցեսի, որը միջնորդագործում է երկու ծայրաթևի միջև։ Վաճառականական կապիտալում, Փ—Ա—Փ´-ի մեջ, գոնե առկա է կապիտալի շարժման ընդհանրական ձևը, թեև նա գտնվում է շրջանառության ոլորտում միայն, ուստի շահույթը ներկայանում է սոսկ իբրև օտարման շահույթ. բայց այնուամենայնիվ նա ներկայանում է իբրև հասարակական '''հարաբերության''' արդյունք, ու ոչ թե իբրև մի սոսկական '''իրի''' արդյունք։ Վաճառականական կապիտալի ձևն այնուամենայնիվ ներկայացնում է մի պրոցես հակադիր փուլերի մի միասնություն, մի շարժում, որը տրոհվում է երկու հակադիր ակտի, ապրանքների առքի ու վաճառքի։ Փ—Փ´-ի մեջ, կապիտալի լոկ տոկոսաբեր ձևում, այս շարժումը բացառվում է։ Եթե կապիտալիստը փոխ է տալիս, օրինակ, 1 000 ֆ. ստ., և տոկոսադրույքը 5% է, ապա 1 000 ֆ. ստ.-ի իբրև կապիտալի արժեքը մի տարվա համար = C + Cz´, որտեղ C-ն կապիտալն է, իսկ z´-ն՝ տոկոսադրույքը. ուրեմն այստեղ 5% = <math>\frac{5}{100}</math> = <math>\frac{1}{20}</math>, 1 000 + 1 000 · <math>\frac{1}{20}</math> = 1 050 ֆ. ստ.։ 1 000 ֆ. ստ.-ի, իբրև կապիտալի, արժեքը = 1 050 ֆ. ստ., այսինքն կապիտալը հասարակ մեծություն չի ամենևին։ Նա մեծությունների '''հարաբերություն''' է, հիմնական գումարի, իբրև տրված արժեքի, հարաբերություն հենց իր հետ, իբրև ինքնաճող արժեքի հետ, հարաբերություն հիմնական գումարի հետ, որը հավելյալ արժեք է արտադրել։ Եվ ինչպես արդեն տեսանք, կապիտալն իբրև այսպիսին, ներկայանում է իբրև անմիջաբար ինքնաճող արժեք բոլոր ակտիվ կապիտալիստներին, ուզում է՝ սրանք գործելիս լինեն սեփական կամ թե փոխառած կապիտալով, միևնույն է։
Փ—Փ´. մենք այստեղ մեր առջև ունենք կապիտալի սկզբնական ելակետը, Փ—Ա—Փ´ ֆորմուլայի մեջ եղած փողը, որը վեր է ածված Փ—Փ´, երկու ծայրաթևերին, սրտեղ Փ՛ = Փ + ΔՓ, փող որ ավելի շատ փող է ստեղծում։ Սա կապիտալի սկզբնական ու ընդհանրական ֆորմուլան է, հասցրած մի անմիտ ռեզումեի։ Սա պատրաստի կապիտալն է, արտադրության պրոցեսի ու շրջանառության պրոցեսի միասնությունը, ուրեմն կապիտալ է, որը մի որոշ ժամանակաշրջանում որոշ հավելյալ արժեք է բերում։ Տոկոսաբեր կապիտալի ձևում այս պարագան հանդես է գալիս անմիջաբար, առանց արտադրության պրոցեսի ու շրջանառության պրոցեսի միջնորդագործության։ Կապիտալը ներկայանում է որպես տոկոսի, որպես իր սեփական աճման խորհրդավոր ու ինքնաստեղծիչ աղբյուր։ Իրը (փող, ապրանք, արժեք) հիմա իբրև, սոսկական իր արդեն կապիտալ է, իսկ կապիտալը ներկայանում է իբրև սոսկական իր. վերարտադրության ամբողջ պրոցեսի հետևանքը թվում է մի իրի ըստինքյան պատկանող հատկություն. փողի, այսինքն մշտապես իր փոխանակելի ձևով հանդես եկող ապրանքի տիրոջից է կախված, թև արդյոք նա ուզում է փողն իբրև փ՞ղ ծախսել, թե՞ իբրև կապիտալ փոխ տալ։ Ուստի տոկոսաբեր կապիտալում վերջնականորեն ձևավորված ու իր զուտ կերպարանքով հանդես է գալիս այս ավտոմատիկ ֆետիշը, այս ինքնաճող արժեքը, փող ծնող փողը, և այս ձևի մեջ նա այլևս իր ծագման ոչ մի հետք չի կրում։ Հասարակտական Հասարակական հարաբերությունը լիավարտ ձև է ընդունել, իբրև մի իրի, փողի՝ հենց իր հետ ունեցած հարաբերություն։ Փողի՝ իրապես կապիտալ դառնալու փոխարեն այստեղ երևան է գալիս այս փոխակերպման անբովանդակ ձևը միայն։ Ինչպես բանվորական ուժի դեպքում, այստեղ էլ փողի սպառողական արժեք է դառնում արժեք ստեղծելը, ավելի մեծ արժեք ստեղծելը, քան պարունակվում է հենց իր՝ փողի մեջ։ Փողն իբրև այսպիսին պոտենցիալ կերպով արդեն ինքնաճող արժեք է և փոխ է տրվում իբրև այսպիսին, մի բան, որ յուրահատուկ ապրանքի վաճառքի ձևն է։ Արժեք ստեղծելը, տոկոս բերելը փողի հատկությունն է դառնում ճիշտ այնպես, ինչպես տանձ տալը տանձենու հատկությունն է։ Եվ փոխատոն փոխատուն իր փողը ծախում է իբրև այսպիսի տսկոսաբեր իր։ Այս բավական չէ։ Ինչպես տեսանք, փաստորեն գործող կապիտալն էլ այնպես է ներկայանում, որ իբր նա տոկոս է բերում ոչ թե որպես գործող կապիտալ, այլ որպես կապիտալ ինքնըստինքյան, որպես փողային կապիտալ։
Այլաշրջվում է այս հարաբերությունն էլ.— մինչդեռ տոկոսը լոկ մի մասն է շահույթի, այսինքն հավելյալ արժեքի, որ բանվորից քամում է գործող կապիտալիստը, հիմա այդ նույն տոկոսը ներկայանում է, ընդհակառակը, իբրև կապիտալի սեփական պտուղ, իբրև հենց սկզբնականը, այն ինչ շահույթը, որ այժմ փոխարկվել է ձեռնարկուային եկամտի ձևի, ներկայանում է իբրև վերարտադրության պրոցեսում միախառնված վրադիր ու կցորդ։ Կապիտալի ֆետիշային կերպարանքն ու կապիտալ-ֆետիշի պատկերացումն արդեն առկա պատրաստ են այստեղ։ Փ—Փ´-ի մեջ մենք ունենք կապիտալի իռռացիոնալ ձևը, արտադրական հարաբերությունների այլաշրջումն ու իրեղենացումն ամենավերին աստիճանի բարձրացրած, այն է՝ տոկոսաբեր կերպարանքը, կապիտալի այն հասարակ կերպարանքը, որով նա իր սեփական վերարտադրության պրոցեսի նախադրյալն է հանդիսանում, մենք ունենք մեր առջև փողի, համապատասխան դեպքերում ապրանքի ընդունակությունը իր սեփական արժեքը թերարտադրությունից անկախ մեծացնելու — կապիտալի միստիֆիկացիան ամենացայտուն ձևով։
Փողային կապիտալի ձևում է միայն, որ կապիտալը դառնում է մի այնպիսի ապրանք, որի իր արժեքը մեծացնելու հատկությունը մի հաստատուն գին ունի, և այս գինը տվյալ ամեն մի դեպքում նշվում է տոկոսադրույքով։
Իբրև տոկոսաբեր կապիտալ ու մանավանդ տոկոսաբեր փողային կապիտալի իր անմիջական ձևով (տոկոuաբեր տոկոսաբեր կապիտալի մյուս ձևերը, որոնցով մենք այտեղ չենք զբաղվում, դարձյալ այս ձևից են բխեցվում և այս ձևն են նախադրյալ ենթադրում), կապիտալն ստանում է իր զուտ ֆետիշային ձևը։ Փ—Փ´-ն իբրև սուբեկտ, իբրև վաճառելի իր։ '''Առաջին'''՝ այս բխում է այն պարագայից, որ նա հարատև գոյություն ունի փողի ձևով, մի ձև, որի մեջ ջնջված են նրա բոլոր բնորոշ գծերը և անտեսանելի են նրա ռեալ տարրերը։ Փողը հենց ճիշտ այն ձևն է, որում ջնջված է ապրանքների իբրև սպառողական արժեքների տարբերությունը, հետևաբար նաև արդյունաբերական կապիտալների տարբերությունը, որոնք այս ապրանքներից ու սրանց արտադրապայմաններից են կազմված. փողն այն ձևն է, որի մեջ արժեքը — իսկ այստեղ կապիտալը — գոյություն ունի իբրև ինքնուրույն փոխանակային արժեք։ Կապիտալի վերարտադրության պրոցեսում փողային ձևը մի չքացող, մի սոսկական անցումնային մոմենտ է։ Փողային շուկայում, ընդհակառակը, կապիտալը միշտ այս ձևով գոյություն ունի։ '''Երկրորդ'''՝ կապիտալի արտադրած հավելյալ արժեքը, այստեղ դարձյալ փողի ձևով, թվում է, թե պատկանում է կապիտալին, իբրև այսպիսուն։ Ինչպես որ աճումը հատուկ է ծառերին, այնպես էլ փողի ծնումը (τόκος) [տոկոս և աճոն] հատուկ է թվում այս ձևով գոյություն ունեցող կապիտալին, իբրև փողային կապիտալի։
Տոկոսաբեր կապիտալում սղած, կրճատած է կապիտալի շարժումը. միջնորդագործող պրոցեսը բաց է թողնված, և այսպիսով մի կապիտալ, որ = 1 000, սևեռացվում է իբրև մի իր, որ ըստինքյան = 1 100-ի և մի որոշ ժամանակաշրջանում դառնում է 1 100, ինչպես որ գինին մառանում մի որոշ ժամանակաշրջանից հետո բարձրացնում է իր սպառողական արժեքը։ Կապիտալն իր է հիմա, բայց իբրև իր՝ կապիտալ է։ Փողը հիմա հղիացած է մի ինչ-որ ուժով[das Geld hat jetzt Lieb im Liebe]։ Հենց որ փողը փոխատրվում է կամ թե ներդրվում է վերարտադրության պրոցեսի մեջ (քանի դեռ նա գործող կապիտալիստին, իբրև իր սեփականատիրոջը տոկոս է բերում ձեռնարկուային եկամտից զատ), քնած, թե արթուն, տանը թե ճանապարհին, ցերեկ լինի, թե գիշեր, նրա վրա տոկոս է ավելանում։ Այսպիսով տոկոսաբեր փողային կապիտալը (իսկ ամեն կապիտալ, ըստ իր արժեքային արտահայտության փողային կապիտալ է, կամ թե փողային կապիտալի արտահայտությունն է համարվում հիմա) իրականացնում է գանձարարի բարեպաշտ բաղձանքը։
Ահա տոկոսի այս ներաճումն է փողային կապիտալի մեջ մի այնպիսի եղանակով, որ կարծեք մի իր է գոյանում (իսկ հավելյալ արժեքի արտադրությունը կապիտալի կողմից այստեղ հենց իբրև այսպիսին է ներկայանում), այս ներաճումն է, որ այնպես սաստիկ զբաղեցնում է Լութերին, երբ նա միամտորեն աղմկահարում է վաշխառության դեմ։ Զարգացնելով իր միտքն այն մասին, որ տոկոսը կարող էր պահանջվել այն ժամանակ, երբ փոխատուի համար, որն ինքն էլ վճարումներ ունի, վնասներ են առաջ գալիս այն հանգամանքից, որ փոխառած գումարը փոխառուն ժամկետին նրան չի վերադարձնում, կամ թե երբ նա բոլորովին կորցնում է այն շահույթը, որ նա կարող էր ձեռք բերել, օրինակ, մի այգի գնելով,— Լութերը շարունակում է. «Նրանով, որ ես քեզ փոխ եմ տվել այն (100 գուլդեն), դու ինձ կրկնակի վնաս ես հասցնում, որովհետև ես այլևս չեմ կարող ոչ այստեղ տալիքս վճարել, ոչ էլ այնտեղ մի բան գնել և այս պատճառով ես պետք է երկու տեղում էլ վնաս կրեմ, ինչպես ասում են՝ duplex interesse, damni emergantis et lucri cessantis [կրկնակի կորուստ՝ այստեղից առաջացող վնասի և հնարավոր օգուտն ստանալու անհնարինության հետևանքով] ... Լսելով, որ մի ոմն Հանս իր փոխ տված հարյուր գուլդենով վնաս է կրել և իր վնասի արդար հատուցումն է պահանջում, մարդիկ օգտվում են այս հանգամանքից և ամեն մի հարյուր գուլդենի վրա ավելացնում են հիշյալ երկու վնասը, այսինքն վճարման հետաձգելուց և այգին չգնելուց առաջացող վնասը, կարծես թե '''հիշյալ երկու վնասը բնականորեն ձուլված են''' հարյուր գուլդենի հետ, այնպես որ որտեղ առկա հարյուր գուլդեն կա, այդ գումարը շրջանառության մեջ է դրվում և նրա վրա ավելացվում է այն երկու վնասի գումարը, որ մարդիկ չեն կրել։ Ահա այս պատճառով էլ դու վաշխառու ես, քանի որ քո մերձավորի փողով փոխհատուցում ես քո հնարած այն վնասները, որ ոչ ոք չի հասցրել քեզ և որը դու չես կարող ոչ ապացուցել, ոչ էլ հաշվել։ Իրավաբաններն այսպիսի վնասը կոչում են non verum, sed phantasticum interesse [ոչ թե իսկական, այլ հնարովի վնաս]։ Մի վնաս, որ ամեն ոք հնարում է ըստ իր հայեցողության... Ուստի չպետք է ասել՝ կարող էին վնասներ պատահել այն պատճառով, որ ես չէի կարող ոչ վճարել և ոչ էլ գնել։ Ապա թե ոչ՝ այս նշանակում է ex contingente necessarium, գոյություն չունեցածը ներկայացնել որպես մի բան, որ անհրաժեշտորեն պետք է գոյություն ունենա, անհայտը դարձնել արժանահավատ։ Այսպիսի վաշխառությունը չի՞ լափի արդյոք աշխարհս մի-երկու տարումը... փոխառուին, իր կամքի հակառակ, վիճակվում է մի պատահական քամբախտություն, նա կարող էր ոտի կանգնել, բայց առևտրի մեջ այլ կարգեր են տիրում և մինչև իսկ ընդհակառակն է, որովհետև մարդիկ փնտրում և հնարում են կարոտյալ մերձավորների վրա դրվելիք վնասներ, ուզում են այսպիսով ուռճանան և հարստանան, ծույլ ու պարապ ուտեն-թափեն և ցոփանան ուրիշ մարդոց աշխատանքով, առանցի հոգս, առանցի փորձանք ու վնաս. նստեմ օջախի մոտ և իմ հարյուր գուլդենը հանեմ երկրումը շահեցնելու, ինձ համար և, քանի որ սա փոխ տված փող է, անշուշտ ես ետ կդարձնեմ և կդնեմ քսակս՝ առանց ամենայն փորձանքի ու հոգսի. սիրելիդ իմ, ո՞վ չէր ուզի այս անել» (M. Luter, «An die Pfarherrn wider den Wucher zu predigen etc.», Wittenberg, 1540)։
Պատկերացումն այն մասին, թե կապիտալն ինքն իրեն վերարտադրվող ու վերարտադրության պրոցեսում աճող արժեք է, իր բնածին հատկության շնորհիվ — ուրեմն սխոլաստիկների ընդունած խորհրդավոր ներքին հատկության շնորհիվ — մշտնջենապես հարատևող ու աճող արժեք է,— այս պատկերացումը բերել, հասցրել է դոկտոր Պրայսին այն առասպելահոդ մտածումներին, որոնք ալխիմիկների երևակայություններն իրենցից շատ ու շատ ետ են թողնում, մտածումներ, որոնց լրջորեն հավատում էր Պիտտը և որը նա իր ֆինանսական տնտեսության սյուները դարձրեց sinking fund -ին [պետական պարտքի մարմանը] վերաբերյալ իր օրենքներում։
«Այն փողը, որ տոկոսի վրա տոկոս է բերում, սկզբում դանդաղ է աճում. բայց որովհետև աճման նորման արագանում է շարունակ, ուստի մի որոշ ժամանակից հետո նա դառն ում դառնում է այնքան արագ, որ գերազանցում է ամեն մի երևակայությունից։ Մի պենսը, եթե մեր փրկչի ծննդյան ժամանակ փոխ տրված լիներ 5%-ով, ապա տոկոսի տոկոսով, հիմա արդեն դարձած կլիներ մի ավելի խոշոր գումար, քան կպարունակեր 150 միլիոն հատ երկրագունդ, բոլորն էլ զուտ ոսկուց շինած։ Բայց պարզ տոկոսով արված լինելու դեպքում նա միևնույն ժամանակում կդառնար 7 շիլլինգ 4½ պենս միայն։ Մինչև այժմ մեր կառավարությունն իր ֆինանսները բարելավելու համար գերադասել է այս վերջին ճանապարհն առաջինի փոխարեն<ref>Richard Price, „An appeal to the public on the subject of the national debt”, II հրատ. London, 1774 [էջ 18 և հաջ.]։ Նա հետևյալ միամիտ սրամտությանն է անում. «Մարդ պետք է փողը փոխ առնի պարզ տոկոսով, որպեսզի այն շատացնի՝ փոխ տալով ուրիշներին բարդ տոկոսով»։ (Տես R. Hamilton, „An inquiry into the rise and progress of the national debt of Great Britain”, II hրատ., Edinburgh, 1814, էջ 133)։ Ըստ այսմ փոխառությունը մասնավոր մարդկանց համար էլ ընդհանրապես հարստացման ամենից ապահով միջոցը կլիներ։ Բայց եթե ես, օրինակ, 100 ֆ. ստ. եմ վերցնում տարեկան 5 տոկոսով, ապա տարվա վերջում ես պետք է վճարեմ 5 ֆ. ստ., և եթե ենթադրենք, որ այս փոխառությունը հարատևում է 100 միլիոն տարի, ապա այս ժամանակամիջոցում ես յուրաքանչյուր տարի կարող եմ միմիայն նույն 100 ֆ. ստ. փոխ տալ և յուրաքանչյուր տարի նմանապես 5% պետք է վճարեմ։ Այս եղանակին հետևելով ես երբեք չեմ հասնում այն դրությանը, որ ես 100 ֆ. ստ. վերցնելով՝ կարողանամ փոխ տալ 105 ֆ. ստ.։ Իսկ ո՞րտեղից պետք է ես վճարեմ 5%-ը։ Նոր փոխառություններ անելով, և կամ եթե ես պետություն եմ՝ հարկերի միջոցով։ Բայց եթե փողը արդյունաբերական կապիտալիստն է փոխ վերցնում, ապա նա, ասենք, 15%-անոց շահույթի դեպքում պետք է 5%-ը վճարի իբրև տոկոս, 5%-ն ինքն սպառի (թեև նրա ախորժակն աճում է իր եկամտին զուգընթաց) և 5%-ը կուտակի։ Ուրեմն արդեն 15% շահույթ է ենթադրվում, որպեսզի միշտ հնարավոր լինի 5 տոկոս վճարել։ Եթե պրոցեսը շարունակվում է, ապա շահույթի նորման մեր արդեն պարզաբանած հիմունքներով 15%-ից ընկնում է, ասենք, 10%-ի։ Բայց Պրայսը բոլորովին մոռանում է, որ 5%-անոց տոկոսադրույքը շահույթի 15%-անոց նորմա է ենթադրում, և շարունակում է այս վերջինս միևնույնը թողնել նաև կապիտալի կուտակման դեպքում։ Նա ընդհանրապես գործ չունի կուտակման իրական պրոցեսի հետ, նրա հոգը փողը փոխ տալն է այն նպատակով, որ սա ետ հոսի տոկոսի տոկոսն էլ վրան։ Թե այս ինչպես է կատարում, նրա համար բոլորովին նշանակություն չունի, որովհետև չէ՞ որ սա տոկոսաբեր կապիտալի բնածին հատկությունն է։</ref>։
Է՛լ ավելի վեր է ճախրում նա իր «Observations on reversionary payments etc.», London, 1772, աշխատության մեջ. «Եթե մեր Փրկչի ծննդյան օրերին» (ուրեմն հավանորեն Երուսաղեմի տաճարում) «փոխ տրված լիներ 1 շիլլինգ 6%-ով և տոկոսը տոկոսի վրա գալով, ապա աճելով նա մի ավելի խոշոր գումար կդառնար, քան կարող էր պարունակել ամբողջ արեգակնային սիստեմը, եթե փոխարկվեր Սատուրնի ուղեգծին հավասար տրամագիծ ունեցող մի գնդի։— «Այս պատճառով էլ պետությունը երբեք չի կարող դժվարությունների մեջ գտնվել, որովհետև ամենափոքրիկ խնայություններով նա կարող է ամենամեծ պարտք վճարել մի այնքան կարճ ժամանակում, որքան նրա շահը պահանջել կարող է» (էջ XIII, XIV)։ Թեորիական որքա՜ն սքանչելի ներածություն Անգլիայի պետական պարտքի համար։
Պրայսը պարզապես կուրացել էր այն թվի ահռելիությունից որն ստացվում է երկրաչափական պրոգրեսիայից։ Որովհետև նա, առանց նկատի ունենալու վերարտադրության ու աշխատանքի պայմանները, կապիտալը դիտում էր իբրև մի ինքնագործ ավտոմատ, իբրև սոսկ ինքն իրեն աճող մի թիվ (ճիշտ այնպես, ինչպես Մալթուսն էր իր երկրաչափական պրոգրեսիայում դիտում մարդկանց), ուստի երևակայեց, թե կապիտալի աճման օրենքը գտել է s = c (1 + z) <math>^n </math> ֆորմուլայի մեջ, որտեղ s = կապիտալի գումարին + տոկոսի տոկոսը, c = կանխավճարված կապիտալին , z = տոկոսադրույքին (100–ի համամասնական մասերով արտահայտած) ու n-ն = այն տարիների շարքին, որոնց ընթացքում կատարվում է պրոցեսը։
Դոկտոր Պրայսի այս միստիֆիկացիան Պիտտը միանգամայն լուրջ է ընդունում։ 1786 թվականին համայնքների պալատը վճռել էր գանձել 1 միլիոն ֆ. ստ. հասարակական կարիքները ծածկելու համար։ Ըստ Պրայսի, որին հավատում էր Պիտտը, ուրիշ ոչ մի ավելի լավ միջոց չկար, իհարկե, քան ժողովրդին հարկելն այն նպատակով, որ այս կերպ գանձած գումարը «կուտակեն» և այսպիսով պետական պարտքը փարատեն տոկոսի վրա եկող տոկոսի խորհրդածեսի կախարդանքով։ Համայնքների պալատի այս բանաձևին շուտով հաջորդեց Պիտտի մտցրած մի օրենք, որը 250 000-ական ֆ. ստ. կուտակում էր սահմանում «մինչև որ այդ ֆոնդը, ազատված կենսառենտաներն էլ հետը հաշված, աճելով հասնի տարեկան 4 000 000 ֆ. ստ.-ի» (Գեորգ III-ի թագավորության 26-րդ տարում ընդունած օրենք № 31)։ 1792 թվականի իր այն ճառում, որով Պիտտն առաջարկում էր մարման ֆոնդին հատկացված գումարը մեծացնել, նա Անգլիայի առևտրային գերակշռության պատճառների շարքում հիշատակում է մեքենաները, վարկը և այլն, իսկ «իբրև ամենից լայնատարած ու ամենահարատև պատճառ՝ կուտակումը։ Այս սկզբունքը լիովին զարգացրած ու բավարար չափով լուսաբանված է Սմիթի, այս հանճարի աշխատության մեջ... Կապիտալների այս կուտակումը գլուխ կբերվեր նրանով, որ տարեկան շահույթի գոնե մի մասը ետ կդրվեր՝ հիմնական գումարն աճեցնելու համար, որը հետագա տարիներում նույն եղանակով գործադրելի կլիներ և այս կերպով մի հաջորդական շահույթ կտար»։ Այսպիսով Պիտտը դոկտոր Պրայսի միջոցով Սմիթի կուտակման թեորիան դարձնում է պարտքերի կուտակմամբ մի ժողովուրդ հարստացնելու թեորիա և հանգում է փոխառությունների՝ փոխառությունները վճարելու համար կատարվող փոխառությունների անվերջ շարքի հաճելի առաջատվությանը։
Թե դոկտոր Պրայսի հայացքն ինչպես է անգիտակցորեն սողոսկում արդի տնտեսագիտության մեջ, ցույց է տալիս «Economist»-ից վերցրած հետևյալ հատվածը. «Քանի որ տնտեսված կապիտալի ամեն մի մասը բարդ տոկոս է բերում ապա կապիտալը դարձել է ամեն ինչ ընդգրկող մի այնպիսի ուժ, որ աշխարհի ամբողջ հարստությունը, որից քաղվում են եկամուտները, վաղուց արդեն վեր է ածվել կապիտալի տոկոսի... Այժմ ամեն մի ռենտա հանդիսանում է այն կապիտալի տոկոսի վճարոմը, որը մեր օրերից առաջ ներդրվել է հողի մեջ» («Economist», 19 հուլիսի 1855 թ.)։ Կապիտալին, որպես տոկոսաբերության հատկությամբ օժտված կապիտալի, պատկանում է ամբողջ հարստությունը, որն ընդհանրապես կարող է արտադրվել, և այն ամենը, ինչ կապիտալն ստացել է մինչև հիմա, նրա ամենակուլ ախորժակին մշտապես մատուցվող պարբերական վճարումն է միայն։ Կապիտալի բնածին օրենքների համաձայն նրան է պատկանում ամեն մի հավելյալ աշխատանք, որ մարդկային ցեղը երբևէ կարող է արտադրել։ Մոլոխ։
Եվ վերջապես «ռոմանտիկական» Մյուլլերի հետևյալ բանդագուշանքը. «Տոկոսի վրա եկող տոկոսի կամ մարդկային ուժերի ինքնինքյան արագացող կուտակման այն ահռելի աճումը, որ նկարագրել է դոկտոր Պրայսը, իր վիթխարի ներգործությունները թողնելու համար ենթադրում է բազմաթիվ դարեր հարատևող մի անբաժան ու անխորտակ միակերպ հասարակական կարգեր։ Հենց որ կապիտալը մասնատվում, բաժանվում է բազմաթիվ առանձին, ինքնուրույնորեն աճող ընձյուղների, ապա ուժերի կուտակման ամբողջ պրոցեսը նորից է սկսվում։ Ուժերի պրոգրեսիվ կուտակման համար բնությունը սահմանել է 20-ից մինչև 25 տարի տևող մի ժամանակաշրջան, որը միջին հաշվով վիճակվում է ամեն մի առանձին բանվորի (!)։ Այս ժամանակաշրջանն անցնելուց հետո բանվորը թողնում է իր գործունեության ասպարեզը և հիմա պետք է աշխատանքի տոկոսի տոկոսով ձեռք բերած կապիտալը հանձնի մի նոր բանվորի, մեծ մասամբ բաժանի մի քանի բանվորների կամ թե զավակների միջև։ Սրանք իրենց բաժին ընկած կապիտալը, նախքան սրանից սեփական տոկոսի տոկոս կորզելը, պետք է առաջ կենդանացնել ու գործադրել սովորեն։ Այնուհետև, կապիտալի մի վիթխարի մասսա, որ ձեռք է բերում քաղաքացիական հասարակությունը, նույնիսկ ամենից անհանգիստ հասարակություններում երկար տարիներ շարունակ կուտակվում է հետզհետե և չի գործադրվում աշխատանքի անմիջական ընդլայնման համար, այլ, ընդհակառակը, հենց որ մի զգալի գումար է կուտակվում, փոխառության անվան տակ հանձնվում է մի բանվորի, մի բանկի, պետության, որից հետո փոխառուն՝ կապիտալն իսկական շարժման մեջ դնելով՝ նրանից տոկոսի տոկոս է կորզում և հեշտությամբ կարող է փոխատուին պարզ տոկոս վճարելու պարտավորություն ստանձնել։ Վերջապես հիշյալ ահռելի առաջատվությանը, որով կարող էին բազմանալ մարդկանց ուժերն ու նրանց արդյունքը, եթե գործուն նշանակություն ունենար արտադրման կամ թե խնայողության օրենքը միայն,— հակազդում է սպառման, բաղձան քներիբաղձանքների, շռայլման օրենքը, որը նույնքան խորը արմատացած է մարդկային բնության մեջ» (A. Müller: «Die Elemente der Staatkunst», 1809, մ. III, էջ 147—149)։
Անկարելի բան է մի քանի տողում ավելի քստմնելի անմտություն դուրս տալ։ Դեռ չհիշատակելով բանվորի ու կապիտալիստի, բանվորական ուժի արժեքի ու կապիտալի տոկոսի ծիծաղաշարժ շփոթումը և այլն, տոկոսի վրա եկող տոկոսի գանձումն ի միջի այլոց պետք է նրանով բացատրվի, որ կապիտալը փոխատրվում է այն նպատակով, որ հետո տոկոսի վրա տոկոս բերի։ Մեր Մյուլլերի մեթոդը բնորոշ է ռոմանտիկայի համար բոլոր պրոֆեսիաներում։ Սրա բովանդակությունը կազմվում է ընթացիկ նախապաշարմունքներից, որոնք քաղվում են իրերի ամենամակերևութային արտաքին արտահայտությունից։ Այս սխալ ու տափակ բովանդակությունը պետք է արտահայտման մի միստիֆիկացիոն եղանակով աձնուհետև «վեհացվի» և բանաստեղծականացվի։
Կապիտալի կուտակման պրոցեսը կարող է իբրև տոկոսի վրա եկող տոկոսի կուտակում ըմբռնվել այն չափով, որչափով շահույթի (հավելյալ արժեքի) այն մասը, որը ետ է փոխարկվում կապիտալի, այսինքն նոր հավելյալ աշխատանք ծծելուն է ծառայում,— կարող է տոկոս կոչվել։ Բայց—
1) Մի կողմ թողած բոլոր պատահական խանգարումները, առկա կապիտալի մեծ մաքսը մասը վերարտադրության պրոցեսի ընթացքում ավելի կամ պակաս չափով կորցնում է իր արժեքը, որովհետև ապրանքների արժեքը որոշվում է ոչ թե բանվորական. այն ժամանակով, որքան նստում է նրանց արտադրությունն սկզբնապես, այլ բանվորական այն ժամանակով, որքան նրանց վերարտադրությունն է նստում, իսկ վերջինն աշխատանքի հասարակական արտադրողականության զարգացման հետևանքով շարունակ նվազում է։ Ուստի հասարակական արտադրողականության զարգացման ավելի բարձր աստիճանի վրա ամեն առկա կապիտալ, փոխանակ ներկայանալու իբրև կապիտալի կուտակման մի երկար պրոցեսի հետևանք, ներկայանում է իբրև վերարտադրության մի համեմատաբար շատ կարճ ժամանակվա հետևանք<ref>Տես Միլլին ու Կերիին, այլ և այն թյուրիմաց մեկնաբանությունը, որ գրել է Ռոշերը սրա վերաբերմամբ։</ref>։
2) Ինչպես ցույց է տրված այս գրքի III բաժնում, շահույթի նորման ընկնում է կապիտալի աճող կուտակման համեմատ ու սրան համապատասխանող՝ հասարակական աշխատանքի աճող արտադրողականության համեմատ, իսկ արտադրողականության այս աճումն արտահայտվում է հենց նրանով, որ կապիտալի փոփոխուն մասը հարաբերաբար ավելի ու ավելի է փոքրանում կապիտալի հաստատուն մասի համեմատությամբ։ Եթե մի բանվորի կողմից շարժման մեջ դրվող հաստատուն կապիտալը տասնապատկվում է, ապա շահույթի միևնույն նորման առաջ բերելու համար հավելյալ աշխատանքի ժամանակն էլ պետք է տասնապատկվեր, և շուտով ամբողջ բանվորական ժամանակը, հենց օրվա 24 ժամն էլ բավական չէր լին ի լինի սրա համար, նույնիսկ եթե կապիտալը յուրացներ այս ամբողջ ժամանակը։ Իսկ այն պատկերացումը, թե շահույթի նորման չի ընկնում, կազմում է Պրայսի պրոգրեսիայի ու ընդհանրապես «all engrossing capital, with compound interest»-ի [«ամեն ինչ կլանող և բարդ տոկոս բերող կապիտալի»] հիմքը<ref>Պարզ է, որ ոչ մի աշխատանք, ոչ մի արտադրողական ուժ, ոչ մի տաղանդ ու ոչ մի արվեստ չի կարող բավարարել բարդ տոկոսի ամեն ինչ կլանելու պահանջները։ Բայց ամեն մի խնայողություն կազմվում է կապիտալիստի եկամտից, ուստի այս պահանջներն իսկապես միշտ են առաջադրվում, և աշխատանքի արտադրողական ուժը երբեք բավարարություն չի տալիս նրանց։ Այս պատճառով մի որոշ հավասարակշռություն մշտապես խախտվում է» („Labour defended against the claims of capital” Հոդսկինի, էջ 23)։</ref>։
Հավելյալ արժեքի ու հավելյալ աշխատանքի նույնացումը կապիտալի կուտակման հանդեպ դնում է մի որակային սահման — '''ամբողջ բանվորական օրը''', արտադրողական ուժերի ու բնակչության տվյալ ամեն մի զարգացում, որը սահմանափակում է միաժամանակ շահագործելի բանվորական օրերի թիվը։ Եվ ընդհակառակը, եթե հավելյալ արժեքը վերցվում է տոկոսի իռռացիոնալ ձևով, ապա սահմանը դառնում է լոկ քանակային և կապիտալի կուտակումը գերազանցում է ամեն մի երևակայությունից։