Changes

Վարկային գործի ու սրա կողմից իր համար ստեղծվող գործիքների (վարկային փող և այլն) մանրամասն վերլուծումը մեր պլանից դուրս է։ Այստեղ պետք է նշենք փոքրաթիվ մի քանի կետեր միայն, որոնք անհրաժեշտ են ընդհանրապես արտադրության կապիտալիստական եղանակի բնորոշման համար։ Ընդսմին մենք գործ կունենանք առևտրային ու բանկային վարկի հետ միայն։ Այս վարկի զարգացման ու հասարակական վարկի զարգացման միջև եղած կապը մնում է մեր քննությունից դուրս։
Ես առաջ արդեն ցույց եմ տվել (I գիրք, III գլ., 3, b), թե ինչպես պարզ ապրանքային շրջանառությունից առաջ է գալիս փողի, իբրև վճարման միջոցի, ֆունկցիան և սրա հևա հետ միասին՝ վարկատուի ու պարտապանի մի հարաբերություն ապրանք արտադրողի ու ապրանքի առևտրականի միջև։ Առևտրի ու արտադրության կապիտալիստական եղանակի զարգանալու հետ,— իսկ այս եղանակի պայմաններում արտադրվում է միմիայն շրջանառությունը նկատի ունենալով,— վարկային սիստեմի այս բնաճուն հիմքն ընդլայնվում, ընդհանրական անումընդհանրականանում, զարգանում է։ Ընդհանրապես փողն այստեղ գործում է լոկ իբրև վճարման միջոց, այսինքն ապրանքը ծախվում է ոչ թե փողով, այլ մի որոշ ժամկետում վճարելու գրավոր խոստումով ու վճարման այս պարտավորությունները մենք կարող ենք կարճառոտության համար բոլորը միասին ընդգրկել մուրհակների ընդհանուր կատեգորիայի տակ։ Մինչև իրենց ժամկետային օրն ու վճարման օրն այսպիսի մուրհակները հենց իրենք շրջանառում են դարձյալ իբրև վճարման միջոց և հենց նրանք էլ կազմում են բուն առևտրային փողը։ Որչափով որ նրանք պահանջի ու պարտքի հավասարեցմամբ վերջիվերջո փոխադարձաբար միմյանց մարում են, նրանք գործում են բացարձակորեն իբրև փող, որովհետև շարժման վերջում բոլորովին տեղի չի ունենում նրանց փոխարկումը փողի։ Ինչպես որ արտադրողների ու վաճառականների միջև տեղի ունեցող այս փոխադարձ կանխավճարումները կազմում են վարկի բուն հիմքը, այնպես էլ նրանց շրջանառության գործիքը, մուրհակը, կազմում է բուն վարկային փողի, բանկնոտաների և այլոց պատվանդանը։ Սրանց հիմքը ոչ թե փողի շրջանառությունն է, լինի սա մետաղյա փող կամ թե պետական թղթե փող, միևնույն է,— այլ մուրհակների շրջանառությունը։
<FONT SIZE = "-1">
W. Leatham (Յորկշիրի բանկիր)։ „Letters on the currency” II հրատ., London, 1840. «Ես կարծում եմ, որ մուրհակների ամբողջ գումարը 1839 թվականին 528 493 842 ֆ. ստ. էր» (օտարերկրյա մուրհակների գումարը նա հաշվում է ընդհանուրի մոտավորապես <math>^1/_5</math>-ը), «իսկ միևնույն տարում միաժամանակ շրջանառող մուրհակների գումարը՝ 132 123 460 ֆ. սաստ.» (էջ 56)։— «Մուրհակները շրջանառության գումարի մեջ մի շատ ավելի խոշոր բաղադրամաս են ներկայացնում, քան մյուս բոլոր բաղադրամասերը միասին առած» (էջ 3)։— «Մուրհակներից կազմված այս վիթխարի վերնաշենքը հանգչում է (!) բանկնոտաների ու ոսկու գումարից գոյացած պատվանդանի վրա, և եթե իրադարձությունների ընթացքում այս հիմքը նեղանում է, ապա սրա կայունությունն ու մինչև անգամ սրա գոյությունը վտանգվում է» (էջ 8)։— «Եթե գնահատում ենք ամբողջ շրջանառությունը» (նա նկատի ունի բանկնոտաները) «և բոլոր բանկերի այն պարտավորությունների գումարը, որոնց համար կարող է անհապաղ կանխիկ փողով վճարում պահանջվել, ապա իմ հաշվով ստացվում է 153 միլիոնի մի գումար, որի ոսկու փոխարկվելը կարող է պահանջվել օրենքի համաձայն, այնինչ, ընդհակառակը, այս պահանջը բավարարելու համար միայն 14 միլիոնի ոսկի կա» (էջ 11)։— «Մուրհակները չեն կարող վերահսկության տակ դրվել որովհետև դրանով նախ և առաջ կարգելվի ավելադիր փողի ու ցածր տոկոսի կամ թե զեղչի առաջացումը, որի ծնունդ է մուրհակների մի մասը և որը զարկ է տալիս նրանց այս մեծ ու վտանգավոր տարածմանը։ Անհնարին է որոշել, թե մուրհակներից որքանն է առաջացել իրական գործարքների, օրինակ, իրական գնումների ու վաճառքների հետևանքով, և որ մասն է արհեստականորեն ստեղծված (fictitious) ու լոկ արուրամուրհակներից կազմվածք այսինքն երբ մի մուրհակ տրվում է՝ ընթացիկ մի ուրիշ մուրհակ վճարման ժամկետից առաջ արանքից հանելու, և այսպիսով սոսկական շրջանառության միջոցներ հորինելով ֆիկտիվ կապիտալ ստեղծելու համար։ Ես գիտեմ, որ գերառատ ու էժան փողի ժամանակշրջաններում այս տեղի է ունենում վիթխարի չափերով» (էջ 43, 44)։ J. W. Bosanquet „Metallic, paper and credit currency”, London, 1842։ Clearing house [զեղչման պալատ]-ում, [որտեղ Լոնդոնի բանկիրները միմյանց հետ փոխանակում են վճարման ենթակա չեկերն ու ժամկետահաս մուրհակները,.— Ֆ. Է.] առևտրի ամեն մի օրում կատարված վճարումների միջին գումարը 3 միլիոն ֆ. ստ.-ից ավելի է, իսկ այս նպատակի համար անհրաժեշտ փողի օրական պաշարը 200 000 ֆ. ստ.-ից միայն մի քիչ ավելի է (էջ 86), [1889 թվականին Clearing house-ի ամբողջ պտուտագումարն անում էր 7618¾ միլիոն ֆ. ստ. կամ կլոր թվով առևտրի 300 օրում օրական միջին հաշվով 25½ միլիոն։—Ֆ. Է.]։—«Մուրհակներն ։— «Մուրհակներն անվիճելիորեն շրջանառության միջոց (currency) են, փողից անկախ, որչափով որ նրանք սեփականությունը ձեռքից-ձեռք են փոխանցում՝ փոխանցագրի միջոցով» (էջ 92—93) — «Միջին հաշվով պետք է ընդունել, որ շրջանառող ամեն մի մուրհակ երկու փոխանցագիր է կրում և որ միջին հաշվով յուրաքանչյուր մուրհակ հետևաբար երկու վճարում է կատարում, նախքան իր ժամկետի լրանալը։ Ըստ այսմ երևում է, որ 1839 թվականի ընթացքում մուրհակները միմիայն փոխանցագրի միջոցով երկու անգամ 598 միլիոն կամ 1 056 միլիոն ֆ. ստ. արժեքի սեփականության մի փոխանցում են իրագործել, այսինքն օրական 3 միլիոնից ավելի։ Հետևաբար հավաստի է, որ մուրհակներն ու ավանդները միասին, սեփականությունն առանց փողի օժանդակության ձեռքից ձեռք փոխանցելով, օրական առնվազը 18 միլիոն մի գումարի հասնող փողային ֆունկցիաներ են կատարում» (էջ 93)։
'''Տուկը''' հետևյալն է ասում վարկի մասին ընդհանրապես. «Իր ամենապարզ արտահայտությամբ վարկը լավ կամ թե վատ հիմնավորված այն վստահությունն է, որ մեկին դրդում է մի ուրիշին ընձեռելու կապիտալի մի որոշ գումար փողով և կամ այնպիսի ապրանքներով, որոնք գնահատված են լինում մի որոշ փողային արժեքով, որպիսի գումարը միշտ ենթակա է վճարման մի որոշ ժամկետ անցնելուց հետո։ Երբ կապիտալը փոխատրվում է փողով, այսինքն բանկնոտաներով կամ թե կանխիկ վարկով և կամ մի թղթակցի վրա տված պատվիրագրով, ապա կապիտալից օգտվելու համար այսքան ու այսքան տոկոսի մի վրադիր է ավելացվում ետվճարելի գումարի վրա։ Իսկ եթե վարկը կատարվում է ապրանքների միջոցով, որոնց փողային արժեքը սահմանվում է գործարքակիցների կողմից ու որոնց հանձնումը մի վաճառք է նշանակում, ապա սահմանված այն գումարը, որ պետք է վճարվի, իր մեջ պարփակում է մի վարձատրություն կապիտալից օգտվելու համար և մինչև ժամկետի հասնելն ստանձնած ռիսկի փոխարեն։ Որոշ ժամկետօր ունեցող գրավոր պարտավորությունները մեծ մասամբ արվում տրվում են այսպիսի վարկերի համար։ Եվ այս հանձնելի պարտագրերը կամ թե պրոմեսները կազմում են այն միջոցը, որով վարկատուները, եթե առիթ են գտնում իրենց կապիտալի գործադրության համար, լինի սա փողի կամ թե ապրանքների ձևով, սովորաբար ի վիճակի են լինում այս մուրհակների ժամկետը հասնելուց առաջ ավելի էժան պարտք վերցնելու կամ թե գնելու, որովհետև նրանց սեփական վարկն ամրապնդվում է մուրհակի վրա արված երկրորդ անվան վարկի միջոցով» („Inquiry into the currency principle”, էջ 87)։
Ch. Coquelin: „Du crédit et des banques dens l’industrie”, „Revue des deux modes”, 1842, հատ. XXXI, [էջ 797]. «Ամեն մի երկրում վարկային գործարքների մեծամասնությունը կատարվում է բուն իսկ արդյունաբերական հարաբերությունների շրջանում... Հումքն արտադրողն այս կանխավճարում է վերամշակող գործարանատիրոջը և նրանից ստանում է հաստատուն ժամկետ ունեցող վճարման մի պարտագիր։ Գործարանատերն աշխատանքի իր բաժինը կատարելուց հետո դարձյալ ու նույն պայմաններով իր արդյունքը կանխավճարում է մի ուրիշ գործարանատիրոջ, որը պետք է շարունակի այս վերամշակել, և այսպիսով վարկը ծավալվում է ավելի ու ավելի՝ մեկից մյուսը մինչև սպառորդը։ Մեծածախ առևտրականն ապրանքային փոխատվություն է ընձեռում մանրածախ առևտրականին, այնինչ ինքն էլ այսպիսի փոխատվություն ստանում է գործարանատիրոջից կամ թե կոմիսիոներից։ Յուրաքանչյուրը պարտք է վերցնում մի ձեռքով և փոխարկում է մյուսով, երբեմն փող, իսկ շատ ավելի հաճախ՝ արդյունքներ։ Արդյունաբերական հարաբերությունների շրջանում այս եղանակով կատարվում է փոխատվությունների մի անընդհատ փոխանակություն, փոխատվությունների, որոնք համակցվում են և ամեն ուղղությամբ խաչաձևվում։ Այս փոխադարձ փոխատվությունների բազմապատիկ դառնալն ու աճումն է հենց կազմում վարկի զարգացումը, և հենց այստեղ է նրա հզորության իսկական պատվանդանը»։
Վարկային, գործի մյուս կողմն օղակվում է փողի առևտրի զարգացման հետո, որը կապիտալիստական արտադրության մեջ, իհարկե, համաքայլ է ընթանում ապրանքային առևտրի զարգացման հետ։ Նախընթաց բաժնում (XIX գլուխ) մենք տեսանք, թե ինչպես վաճառականների պահեստի ֆոնդի պահպանումը, փող ընդունելու և վճարելու, ինչպես և միջազգային վճարումների տեխնիկական գործառնություններն ու սրանց հետ միասին ձուլ-առևտուրը համակենտրոնանում են փողի առևտրով զբաղվող վաճառականների ձեռքում։ Փողի այս առևտրի կապակցությամբ զարգանում է վարկային գործի մյուս կողմը, տոկոսաբեր կապիտալի կամ փողային կապիտալի կառավարումն իբրև փողի առևտրականների հատուկ ֆունկցիա։ Փողի փոխառնությունն ու փողի փոխատվությունը դառնում է նրանց առանձնահատուկ զբաղմունքը։ Նրանք հանդես են գալիս իբրև միջնորդներ փողային կապիտալի իսկական վարկատուի ու փոխառուի միջև։ Ընդհանրապես արտահայտած՝ այս կողմից բանկային գործն այն է, որ փոխատրելի կապիտալը խոշոր մասսաներով համակենտրոնացվում է բանկերում, այնպես որ առանձին փողային փոխատուի փոխարեն բանկիրներն են իբրև բոլոր փողային փոխատուների ներկայացուցիչներ հանդիպակայում արդյունաբերական ու առևտրային կապիտալիստներին։ Նրանք դառնում են փողային կապիտալի ընդհանրական կառավարիչները։ Մյուս կողմից՝ նրանք բոլոր փոխատուների հանդեպ համակենտրոնացնում են փոխառուներին, որովհետև բանկիրները փոխառում են ամբողջ առևտրային աշխարհի համար։ Բանկը մի կողմից ներկայացնում է փողային կապիտալի, վարկատուների կենտրոնացումը, մյուս կողմից՝ փոխառուների կենտրոնացումը։ Նրա շահույթն այն է կազմում ընդհանրապես, որ նա փոխատրում է ավելի բարձր տոկոսով, քան այն տոկոսը, որով նա փոխառում է։
Այն փոխատրելի կապիտալը, որը գտնվում է բանկիրի տրամադրության տակ բազմազան եղանակներով է առհոսում նրանց մոտ։ Որովհետև նրանք արդյունաբերական կապիտալիստների կասսիրներն են, ուստի նրանց ձեռքում ամենից առաջ համակենտրոնանում է այն փողային կապիտալը, որ ամեն մի արտադրող ու վաճառական պահում է իբրև պահեստի ֆոնդ կամ թե որն իբրև վճարում առհոսում է նրա մոտ։ Այս ֆոնդերն այսպիսով վեր են ածվում փոխատրելի փողային կապիտալի։ Սրա հետևանքով առևտրային աշխարհի պահեստի ֆոնդը, որովհետև համակենտրոնանում է իբրև հասարակական ֆոնդ, սահմանափակվում է անհրաժեշտ մինիմումով, և փողային կապիտալի մի մասը, որն այլ պայմաններում, իբրև պահեստի ֆոնդ, անգործ պառկած կլիներ, փոխատրվում է, գործում է իբրև տոկոսաբեր կապիտալ։ Երկրորդ՝ բանկերի փոխատրելի կապիտալը գոյանում է փողային կապիտալիստների ավանդներից, որոնք բանկիրին են թողնում սրանց փոխատրումը։ Բանկային սիստեմի զարգանալու հետ միասին, մանավանդ, երբ բանկերն սկսում են ավանդների համար տոկոս վճարել, բոլոր դասակարգերի փողային խնայություններն ու առժամապես անգործ մնացած փողը բանկերումն է ավանդատրվում։ Մանր գումարները, որոնցից ամեն մեկն ըստինքյան անկարող է իբրև փողային կապիտալ գործելու, միացվում են իբրև խոշոր մասսաներ և այսպիսով փողային ուժ գոյացնում։ Մանր գումարների այս հավաքումն իբրև բանկային սիստեմի հատուկ արդյունք պետք է տարբերել բուն փողային կապիտալիստի ու փոխառուի միջև կատարվող բանկային միջնորդությունից։ վերջապեսՎերջապես, բանկերում ավանդատրվում են նաև այն եկամուտները, որոնք պետք է միայն մաս-մաս սպառվեն։
Փոխատվությունը (մենք այստեղ գործ ունենք բուն առևտրային վարկի հետ միայն) կատարվում է մուրհակների զեչմամբ զեղչմամբ — մուրհակներն իրենց ժամկետին հասնելուց առաջ փող դարձնելով — ու զանազան ձևերի փոխատվություններովդ փոխատվություններով, որոնք են՝ ուղղակի փոխատվություններ անձնական վարկի կարգով, գրավատնային փոխատվություններ տոկոսաբեր թղթերի դիմաց, պետական արժեթղթերի, ամեն տեսակի ակցիաների դիմաց, իսկ մասնավորապես նաև փոխատվություններ բեռնագրերի, նավաբեռնագրերի ու հավաստագրված ապրանքային սեփականաթղթերի դիմաց, ավանդների փոխանցմամբ և այլն։
Իսկ այն վարկը, որ տալիս է բանկիրը, կարող է արվել տրվել տարբեր ձևերով, օրինակ, մյուս բանկերի վրա հղված մուրհակներով, նրանց վրա տրվող չեկերով, նույն տեսակի վարկ բանալով, վերջապես այն բանկերի կողմից, որոնք բանկնոտաների թողարկ ունեն, բանկի սեփական նոտաներով։ Բանկնոտան ուրիշ բան չի, բայց եթե բանկիրի վրա տրված մի մուրհակ, որով պետք է ներկայացնողին վճարվի ամեն մի ժամանակ և որով բանկիրը փոխարինում է մասնավոր մուրհակները։ Վերջին ձևը գործին անտեղյակ մարդկանց հատկապես ապշելի ու կարևոր է թվում նախ այն պատճառով, որ վարկային փողի այս տեսակը սոսկական առևտրային շրջանառությունից ոտք է դնում ընդհանրական շրջանառության մեջ և այստեղ գործում է իբրև փող. այլ և այն պատճառով, որ երկրների մեծամասնության մեջ գլխավոր բանկերը, որոնք բանկնոտաներ են թողարկում, իբրև ազգային բանկի ու մասնավոր բանկի տարօրինակ խառնուրդ՝ իրապես ազգային վարկն ունեն իրենց թիկունքում, իսկ նրանց բանկնոտաներն ավելի կամ պակաս չափով օրինական վճարման միջոցներ են. որովհետև այստեղ ակներև է դառնում, որ այն, ինչով բանկիրն առևտուր է անում, հենց ինքը վարկն է, և ընդսմին բանկնոտան մի շրջանառւ վարկանիշ է միայն։ Բայց բանկիրն առուտուր է անում մյուս բոլոր ձևերի վարկով էլ, նույնիսկ երբ նա կանխիկ փոխատրում է իր մոտ ավանդատրված փողը։ Բանկնոտան իսկապես լոկ դրամ է խոշոր առևտրի համար, իսկ ավանդն է, որ իբրև գլխավոր տարր միշտ մեծ կշիռ ունի բանկերի մոտ։ Սրա լավագույն ապացույցը տալիս են շոտլանդական բանկերը։
Մեր նպատակների տեսակետից կարիք չկա ավելի հանգամանորեն քննելու ինչպես վարկի առանձնահատուկ հիմնարկները, այնպես էլ բանկերի անձնահատուկ ձևերը։
«Բանկիրները երկակի գործ ունեն... 1) հավաքել կապիտալը նրանցից, ովքեր ոչ-մի անմիջական գործադրություն չեն գտնում նրա համար, և այս կապիտալը բաշխել ու հանձնել ուրիշներին, ովքեր կարող են այն օգտագործել. 2) իրենց կլիենտների եկամուտներից կազմված ավանդներ ընդունել և գումարներ վճարել նրանց՝ սպառման ծախսերի համար հարկավոր եղածի չափով։ Առաջինը '''կապիտալի''' շրջանառություն է, վերջինը՝ '''փողի''' [շրջանառության միջոցների] շրջանառություն (currency)»։— «Մեկը կապիտալի համակենտրոնացում է մի ձեռքում ու նույնի բաշխումը մյուս ձեռքով, մյուսը շրջանառության կարգավորումն է տվյալ երկրամասի տեղական կարիքների համար»— Tooke: „Inquiry into the currency principle”, էջ 36, 37։ Մենք այս հատվածին կվերադառնանք XXVIII գլխում։
„Reports of Commettees” Committees” հատ. VIII, „Commercial Distress“Distress”, հատ. II, մասն I , 1847—1848։ Վկայությունների արձանագրություններ։— (Հետագայում քաղբերվում է իբրև „Commercial Distress“Distress”, 1847—1848)։ Քառասնական թվականներին Լոնդոնում մուրհակների զեղչման ժամանակ անթիվ դեպքերում բանկնոտաների փոխարեն ընդունվում էին մի բանկի՝ մի ուրիշ բանկի վրա տված ու 21 օրվա ժամկետ ունեցող մուրհակներ։ (Ջ. Պիիզի, գավառական բանկիրի, վկայությունը. № 4636 ու 4645)։ Նույն hաշվետվության hամաձայնհաշվետվության համաձայն` բանկիրները սովորություն ունեին, երբ փողը սակավագյուտ էր դառնում, վճարման ժամանակ իրենց կլիենտներին կանոնավորապես այսպիսի մուրհակներ տալու։ Եթե ստացողը բանկնոտաներ էր ուզում, ապա պետք է այս մուրհակը նորից զեղչեր։ Բանկերի համար այս համազոր էր փող բաց թողնելու, մի արտոնության։ Պարոնայք Ջոնսը, Լոյդը և Ընկ.-ն «անհիշելի ժամանակներից» սկսած այս եղանակով էին վճարում,ֆ երբ փողը սակավագյուտ էր դառնում, իսկ տոկոսը՝ 5%-ից բարձր։ Կլիենտն ուրախությամբ էր ընդունում բանկային այսպիսի մուրհակներ, որովհետև Ջոնս, Լոյդ և Ընկ.-ն մուրհակներն ավելի հեշտ ղեղչելի զեղչելի էին, քան իր սեփական մուրհակները, ընդորում հիշյալ մուրհակները հաճախ 20—30 ձեռքից էին անցնում (նույն տեղում, № № 901 մինչև 905, 992)։
Այս բոլոր ձևերը ծառայում են այն նպատակին, որ վճարումն ստանալու իրավունքը փոխհանձնելի դարձնեն։ «Չկա վարկին վիճակված մի որևէ ձև, որով պարուրված նա ժամանակ աո առ ժամանակ փողի ֆունկցիա կկատարիչկատարի, ուզում է՝ այս ձևը լինի մի բանկնոտա կամ թե մի մուրհակ, և կամ մի չեկ, պրոցեսն էապես միևնույնն է, և Հետևանքը հետևանքը միևնույնն է էապես»։— Fullarton: „On the regulation of currencies”, II հրատ., Լոնդոն, 1845, էջ 38.— «Բանկնոտաները վարկի համար մանր փող են ներկայացնում» (էջ 51)։
Հետևյալը բերում ենք J. W. Gilbert-ի գործից. „The history and principles of banking”, London, 1834։ «Բանկի կապիտալը կազմված է երկու մասից — հիմնական կապիտալից (invested capital) ու բանկային կապիտալից (banking capital), որը փոխ է առված» (էջ 117)։ «Բանկային կապիտալը կամ փոխառած կապիտալը երեք ճանապարհով է ստացվում. 1) ավանդներ ընդունելով, 2) սեփական բանկնոտաներ թողարկելով, 3) մուրհակներ տալով։ Եթե մեկը հոժարում է ինձ 100 ֆ. ստ. փոխ տալ անվճար, և ես այս 100 ֆ. ստ.-ը տոկոսով փոխատրում եմ մի ուրիշի 4%-ով ապա ես տարվա ընթացքում այս գործարքով կշահեմ 4 ֆ. ստ.։ Նմանապես եթե մեկն իմ վճարախոստումը» (I promise to pay — ես խոստանում եմ վճարել — անգլիական բանկնոտաների նկատմամբ գործադրվող սովորական բանաձևն է) «հոժարում է ընդունել և տարվա վերջում ինձ վերադարձնել այս ու փոխարենը 4% վճարել ինձ ճիշտ այնպես, եթե ես նրան 100 ֆ. ստ. փոխատրած լինեի, ապա այս գործարքով ես կշահեմ 4 ֆ. ստ. և դարձյալ, եթե մեկը մի գավառաքաղաքում 100 ֆ. ստ. բերի ինձ այն պայմանով, որ ես 21 օր հետո այս գումարը Լոնդոնում վճարեմ մի երրորդ անձի, ապա յուրաքանչյուր տոկոս, որ ես այդ ժամանակամիջոցում կարող եմ ստանալ այն փողից, իմ շահույթը կլինի։ Այս է իրերի դրությունից բխող՝ բանկի այն գործառնությունների ու այն ճանապարհի էությունը, որով ավանդների, բանկնոտաների ու մուրհակների միջոցով բանկային մի կապիտալ է ստեղծվում» (էջ 117)։ Բանկիրի շահույթը, ընդհանրապես վերցրած, համամասնական է լինում նրա փոխ առած կամ բանկային կապիտալի գումարի նկատմամբ։ Բանկի իսկական շահույթը հավաստելու համար պետք է հիմնական կապիտալի տոկոսը հանել համախառն շահույթից։ Մնացորդը բանկային շահույթն է» (Էջ 118)։ '''«Իր կլիենտներին ընձեռած փոխատվությունները բանկիրը կատարում է ուրիշների փողով»''' (էջ 146)։ «Հենց այն բանկիրները, որոնք ոչ մի բանկնոտա չեն թողարկում, բանկային կապիտալ են ստեղծում մուրհակները զեղչելով։ Նրանք շատացնում են իրենց ավանդները՝ զեղչման իրենց գործառնությունների միջոցով։ Լոնդոնի բանկիրները զեղչում են լոկ այն ֆիրմաների մուրհակները, որոնք իրենց մոտ ընթացիկ հաշիվ ունեն» (էջ 119)։ Մի ֆիրմա, որը մուրհակներ է զեղչում իր բանկում և այս մուրհակների ամբողջ գումարի համար տոկոսներ է վճարել, ստիպված է այս գումարի գոնե մի մասը թողնելու բանկի ձեռքին՝ առանց սրա համար տոկոս ստանալու։ Այս ճանապարհով բանկիրն ընթացիկ տոկոսադրույքից ավելի բարձր տոկոս է ստանում վարկատրած փողի համար և բանկային կապիտալ է ստեղծում իր ձեռքում մնացած մնացորդի միջոցով» (էջ 120)։ Պահեստաֆոնդի, ավանդների, չեկերի տնտեսում.— «Զեղչման բանկերը պարտքերի փոխանցման միջոցով տնտեսում են շրջանառության միջոցի գործածությունը և խոշոր գումարի գործարկները գլուխ են բերում իսկական փողի մի փոքրիկ գումարով։ Այս եղանակով ազատարձակված փողը բանկիրները գործադրում են՝ զեղչման ու այլ միջոցներով իրենց կլիենտներին վարկատրելու համար։ Ուստի պարտքերի փոխանցումը բարձրացնում է ավանդների սիստեմի ներգործությունը» (էջ 123)։ «Նշանակություն չունի, թե արդյոք երկու կլիենտ, որոնք գործ են անում իրար հետ, իրենց հաշիվը միևնույն, թէ՞ տարբեր բանկիրների մոտ են պահում։ Որովհետև բանկիրներն իրենց չեկերը միմյանց միջև փոխանակում են Clearing house-ում [զեղչման պալատում]։ Այսպիսով ավանդների սիստեմը կարող էր պարտքերի փոխանցման միջոցով այն աստիճան ընդարձակվել, որ լիովին վտարեր մետաղե փողի գործածությունը։ Եթե ամեն մեկը բանկում ընթացիկ հաշիվ պահեր և իր բոլոր վճարումները չեկերով կատարեր, ապա այս չեկերը շրջանառության միակ միջոցը կդառնային։ Այս դեպքում պետք էր ենթադրել, որ փողը բանկիրների ձեռքումն է, այլապես չեկերը ոչ մի արժեք չէին ունենա» (էջ 124)։ Տեղական շրջանառության կենտրոնացումը բանկերի ձեռքում կատարվում է 1) բան կերի ֆիլիալների միջոցով։ Գավառական բանկերն իրենց ֆիլիալներն ունեն գավառի ավելի փոքրիկ քաղաքներում, Լոնդոնի բանկերը՝ Լոնդոնի տարբեր քաղաքամասերում։ 2) Գործակալության միջոցով։ «Գավառական ամեն մի բանկ մի գործակալ ունի Լոնդոնում՝ այնտեղ իր բանկնոտաները կամ թե մուրհակները վճարելու և այն փողն ստանալու համար, որ Լոնդոնում բնակվողները վճարում են գավառում բնակվողների հաշվի դիմաց» (էջ 127)։ Յուրաքանչյուր բանկիր հավաքում է մյուսների բանկնոտաները և այլևս չի դուրս տալիս սրանք։ Ամեն մի խոշոր քաղաքում նրանք շաբաթական մեկ կամ թե երկու անգամ հավաքվում են և բանկնոտաները փոխանակում։ Մնացորդը վճարվում է Լոնդոնի վրա պատվիրագիր տալով (էջ 134)։ «Բանկերի կոչումն առևտրային գործարքների հեշտացումն է։ Այն ամենը, որ հեշտացնում է առևտուրը, հեշտացնում է նաև սպեկուլացիան։ Առևտուրը և սպեկուլացիան շատ դեպքերում այնպես սերտ են շաղկապված միմյանց հետ, որ դժվար է ասել, թե որտեղ է դադարում առևտուրը և որտեղ սկսվում սպեկուլացիան... Ամենուրեք, որտեղ բանկեր կան, ավելի հեշտ ու ավելի էժան կարելի է կապիտալ ստանալ։ Կապիտալի էժանությունը զարկ է տալիս սպեկուլացիային, ճիշտ այնպես, ինչպես մսի ու գարեջրի էժանությունից զարկ է ստանում շատակերությունն ու հարբեցողությունը» (էջ 137, 138)։ «Որովհետև այն բանկերը, որոնք սեփական բանկնոտաներ են թողարկում, միշտ այս բանկնոտաներով են վճարում, ապա կարող է թվալ, թե նրանց զեղչման գործարքը կատարվում է բացառապես այս եղանակով ձեռք բերած կապիտալով, բայց այս այսպես չի։ Բանկիրը շատ լավ կարող է իր զեղչած բոլոր մուրհակներն իր սեփական բանկնոտաներով վճարել, և այնուամենայնիվ նրա տնօրինության տակ գտնված մուրհակների <math>^9/_{10}</math>-ը կարող է իրական կապիտալ ներկայացնել։ Որովհետև, չնայած որ նա ինքն այս մուրհակների համար իր սեփական թղթե փողն է միայն տվել, բայց կարիք չկա, որ իր թղթե փողը շրջանառության մեջ մնա մինչև մուրհակների ժամկետի հասնելը։ Մուրհակները կարող են դեռ երեք ամիս էլ ունենալ մինչև ժամկետը, բանկնոտաները կարող են երեք օրում ետ գալ» (էջ 172)։ «Կլիենտների միջոցով հաշիվ փակելը գործարքային նորմալ ակտ է։ Սա այն նպատակն է իրոք, որի համար երաշխավորվում է կանխիկ վարկը... Կանխիկ վարկերը երաշխավորվում են ոչ միայն անձնական ապահովությամբ, այլ և արժեթղթերի ավանդատրությամբ» (էջ 174, 175)։ «Ապրանքների գրավադրությամբ փոխատրված կապիտալը նույն ներգործությունն ունի, ինչպես և այն կապիտալը, որը փոխատրվում է մուրհակների զեղչմամբ։ Եթե մեկը 100 ֆ. ստ., պարտք է վերցնում իր ապրանքների ապահովմամբ, ապա այս միևնույնն է, եթե նա այս ապրանքները ծախեր 100 ֆ ստ.-անոց մի մուրհակ ստանալով և այս վերջինս զեղչեր բանկիրի մոտ։ Բայց փոխատվությունը նրան հնարավորություն է տալիս իր ապրանքները պահելու մինչև գների բարձրացումը շուկայում և խուսափելու, այն զոհերից, որ այլապես նա պիտի տար, որպեսզի անհետաձգելի գործարքների համար փող ստանար» (էջ 180, 181)։Հետևյալը բերում ենք J. W. Gilbart-ի գործից. „The history and principles of banking”, London, 1834։ «Բանկի կապիտալը կազմված է երկու մասից — հիմնական կապիտալից (invested capital) ու բանկային կապիտալից (banking capital), որը փոխ է առված» (էջ 117)։ «Բանկային կապիտալը կամ փոխառած կապիտալը երեք ճանապարհով է ստացվում. 1) ավանդներ ընդունելով, 2) սեփական բանկնոտաներ թողարկելով, 3) մուրհակներ տալով։ Եթե մեկը հոժարում է ինձ 100 ֆ. ստ. փոխ տալ անվճար, և ես այս 100 ֆ. ստ.-ը տոկոսով փոխատրում եմ մի ուրիշի 4%-ով ապա ես տարվա ընթացքում այս գործարքով կշահեմ 4 ֆ. ստ.։ Նմանապես եթե մեկն իմ վճարախոստումը» (I promise to pay — ես խոստանում եմ վճարել — անգլիական բանկնոտաների նկատմամբ գործադրվող սովորական բանաձևն է) «հոժարում է ընդունել և տարվա վերջում ինձ վերադարձնել այս ու փոխարենը 4% վճարել ինձ ճիշտ այնպես, եթե ես նրան 100 ֆ. ստ. փոխատրած լինեի, ապա այս գործարքով ես կշահեմ 4 ֆ. ստ. և դարձյալ, եթե մեկը մի գավառաքաղաքում 100 ֆ. ստ. բերի ինձ այն պայմանով, որ ես 21 օր հետո այս գումարը Լոնդոնում վճարեմ մի երրորդ անձի, ապա յուրաքանչյուր տոկոս, որ ես այդ ժամանակամիջոցում կարող եմ ստանալ այն փողից, իմ շահույթը կլինի։ Այս է իրերի դրությունից բխող՝ բանկի այն գործառնությունների ու այն ճանապարհի էությունը, որով ավանդների, բանկնոտաների ու մուրհակների միջոցով բանկային մի կապիտալ է ստեղծվում» (էջ 117)։ Բանկիրի շահույթը, ընդհանրապես վերցրած, համամասնական է լինում նրա փոխ առած կամ բանկային կապիտալի գումարի նկատմամբ։ Բանկի իսկական շահույթը հավաստելու համար պետք է հիմնական կապիտալի տոկոսը հանել համախառն շահույթից։ Մնացորդը բանկային շահույթն է» (Էջ 118)։ '''«Իր կլիենտներին ընձեռած փոխատվությունները բանկիրը կատարում է ուրիշների փողով»''' (էջ 146)։ «Հենց այն բանկիրները, որոնք ոչ մի բանկնոտա չեն թողարկում, բանկային կապիտալ են ստեղծում մուրհակները զեղչելով։ Նրանք շատացնում են իրենց ավանդները՝ զեղչման իրենց գործառնությունների միջոցով։ Լոնդոնի բանկիրները զեղչում են լոկ այն ֆիրմաների մուրհակները, որոնք իրենց մոտ ընթացիկ հաշիվ ունեն» (էջ 119)։ Մի ֆիրմա, որը մուրհակներ է զեղչում իր բանկում և այս մուրհակների ամբողջ գումարի համար տոկոսներ է վճարել, ստիպված է այս գումարի գոնե մի մասը թողնելու բանկի ձեռքին՝ առանց սրա համար տոկոս ստանալու։ Այս ճանապարհով բանկիրն ընթացիկ տոկոսադրույքից ավելի բարձր տոկոս է ստանում վարկատրած փողի համար և բանկային կապիտալ է ստեղծում իր ձեռքում մնացած մնացորդի միջոցով» (էջ 120)։ Պահեստաֆոնդի, ավանդների, չեկերի տնտեսում.— «Զեղչման բանկերը պարտքերի փոխանցման միջոցով տնտեսում են շրջանառության միջոցի գործածությունը և խոշոր գումարի գործարկները գլուխ են բերում իսկական փողի մի փոքրիկ գումարով։ Այս եղանակով ազատարձակված փողը բանկիրները գործադրում են՝ զեղչման ու այլ միջոցներով իրենց կլիենտներին վարկատրելու համար։ Ուստի պարտքերի փոխանցումը բարձրացնում է ավանդների սիստեմի ներգործությունը» (էջ 123)։ «Նշանակություն չունի, թե արդյոք երկու կլիենտ, որոնք գործ են անում իրար հետ, իրենց հաշիվը միևնույն, թէ՞ տարբեր բանկիրների մոտ են պահում։ Որովհետև բանկիրներն իրենց չեկերը միմյանց միջև փոխանակում են Clearing house-ում [զեղչման պալատում]։ Այսպիսով ավանդների սիստեմը կարող էր պարտքերի փոխանցման միջոցով այն աստիճան ընդարձակվել, որ լիովին վտարեր մետաղե փողի գործածությունը։ Եթե ամեն մեկը բանկում ընթացիկ հաշիվ պահեր և իր բոլոր վճարումները չեկերով կատարեր, ապա այս չեկերը շրջանառության միակ միջոցը կդառնային։ Այս դեպքում պետք էր ենթադրել, որ փողը բանկիրների ձեռքումն է, այլապես չեկերը ոչ մի արժեք չէին ունենա» (էջ 124)։ Տեղական շրջանառության կենտրոնացումը բանկերի ձեռքում կատարվում է 1) բանկերի ֆիլիալների միջոցով։ Գավառական բանկերն իրենց ֆիլիալներն ունեն գավառի ավելի փոքրիկ քաղաքներում, Լոնդոնի բանկերը՝ Լոնդոնի տարբեր քաղաքամասերում։ 2) Գործակալության միջոցով։ «Գավառական ամեն մի բանկ մի գործակալ ունի Լոնդոնում՝ այնտեղ իր բանկնոտաները կամ թե մուրհակները վճարելու և այն փողն ստանալու համար, որ Լոնդոնում բնակվողները վճարում են գավառում բնակվողների հաշվի դիմաց» (էջ 127)։ Յուրաքանչյուր բանկիր հավաքում է մյուսների բանկնոտաները և այլևս չի դուրս տալիս սրանք։ Ամեն մի խոշոր քաղաքում նրանք շաբաթական մեկ կամ թե երկու անգամ հավաքվում են և բանկնոտաները փոխանակում։ Մնացորդը վճարվում է Լոնդոնի վրա պատվիրագիր տալով (էջ 134)։ «Բանկերի կոչումն առևտրային գործարքների հեշտացումն է։ Այն ամենը, որ հեշտացնում է առևտուրը, հեշտացնում է նաև սպեկուլացիան։ Առևտուրը և սպեկուլացիան շատ դեպքերում այնպես սերտ են շաղկապված միմյանց հետ, որ դժվար է ասել, թե որտեղ է դադարում առևտուրը և որտեղ սկսվում սպեկուլացիան... Ամենուրեք, որտեղ բանկեր կան, ավելի հեշտ ու ավելի էժան կարելի է կապիտալ ստանալ։ Կապիտալի էժանությունը զարկ է տալիս սպեկուլացիային, ճիշտ այնպես, ինչպես մսի ու գարեջրի էժանությունից զարկ է ստանում շատակերությունն ու հարբեցողությունը» (էջ 137, 138)։ «Որովհետև այն բանկերը, որոնք սեփական բանկնոտաներ են թողարկում, միշտ այս բանկնոտաներով են վճարում, ապա կարող է թվալ, թե նրանց զեղչման գործարքը կատարվում է բացառապես այս եղանակով ձեռք բերած կապիտալով, բայց այս այսպես չի։ Բանկիրը շատ լավ կարող է իր զեղչած բոլոր մուրհակներն իր սեփական բանկնոտաներով վճարել, և այնուամենայնիվ նրա տնօրինության տակ գտնված մուրհակների <math>^9/_{10}</math>-ը կարող է իրական կապիտալ ներկայացնել։ Որովհետև, չնայած որ նա ինքն այս մուրհակների համար իր սեփական թղթե փողն է միայն տվել, բայց կարիք չկա, որ իր թղթե փողը շրջանառության մեջ մնա մինչև մուրհակների ժամկետի հասնելը։ Մուրհակները կարող են դեռ երեք ամիս էլ ունենալ մինչև ժամկետը, բանկնոտաները կարող են երեք օրում ետ գալ» (էջ 172)։ «Կլիենտների միջոցով հաշիվ փակելը գործարքային նորմալ ակտ է։ Սա այն նպատակն է իրոք, որի համար երաշխավորվում է կանխիկ վարկը... Կանխիկ վարկերը երաշխավորվում են ոչ միայն անձնական ապահովությամբ, այլ և արժեթղթերի ավանդատրությամբ» (էջ 174, 175)։ «Ապրանքների գրավադրությամբ փոխատրված կապիտալը նույն ներգործությունն ունի, ինչպես և այն կապիտալը, որը փոխատրվում է մուրհակների զեղչմամբ։ Եթե մեկը 100 ֆ. ստ., պարտք է վերցնում իր ապրանքների ապահովմամբ, ապա այս միևնույնն է, եթե նա այս ապրանքները ծախեր 100 ֆ ստ.-անոց մի մուրհակ ստանալով և այս վերջինս զեղչեր բանկիրի մոտ։ Բայց փոխատվությունը նրան հնարավորություն է տալիս իր ապրանքները պահելու մինչև գների բարձրացումը շուկայում և խուսափելու, այն զոհերից, որ այլապես նա պիտի տար, որպեսզի անհետաձգելի գործարքների համար փող ստանար» (էջ 180, 181)։
„The currency theory reviewed etc” etc.” [Edinburgh, 1845], էջ 62, 63. «Անվիճելի ճշմարտություն է, որ այն 1 000 ֆ. ստ.-ը, որն այսօր ես ավանդադրում եմ A-ի մոտ, վաղը նորից դուրս կտրվեն և մի ավանդ կկազմեն B-ի մոտ։ Մյուս օրը նույն գումարը կարող է նարից դուրս տրվել B-ի կողմից, ավանդ կազմել C-ի մոտ, և այսպես անվերջ։ Այսպիսով ուրեմն, միևնույն 1 000 ֆ. ստ. փողը կարող է մի շարք փոխհանձնումների միջոցով բազմապատկվելով վերածվել ավանդների մի բացարձակապես անսահմանելի գումարի։ Ուստի հնարավոր է, որ '''Անգլիայի բոլոր ավանդների իննը տասերորդն ամենեվին գոյություն չունի՝ բանկիրների մատյանների տոմարակալական հոդվածներում գտնվելուց զատ''', բանկիրների, որոնցից ամեն մեկը, սակայն, պնդում է, որ իր մասը գոյության ունի... Այսպես, Շոտլանդիայում, որտեղ շրջանառու փողը (այն էլ համարյա միմիայն թղթե փող) երբեք 3 միլիոն ֆ. ստ.-ից ավելի չի, ավանդները 27 միլիոն են։ Քանի դեռ ավանդների մի ընդհանրական, հանկարծակի ետպահանջում (a run on the banks) հրապարակ չի եկել, միևնույն 1 000 ֆ. ստ.-ը, ետ-ետ ճանապարհորդելով, միևնույն հեշտությամբ կարող է մի նույնպես անսահմանելի գումար գոցել։ Որովհետև միևնույն 1 000 ֆ. ստ.-ը, որով ես այսօր գոցում եմ իմ այն պարտքը, որ տալիք եմ մի առևտրականի, վաղը կարող է փակել սրա այն պարտքը, որ սա տալիք է մի ուրիշ վաճառականի, իսկ մյուսը՝ նրա պարտքը բանկին, և այսպես անվերջ. ուստի միևնույն 1 000 ֆ. ստ.-ը կարող է անցնել ձեռքից-ձեռք ու բանկից-բանկ և ծածկել ավանդների ամեն մի հնարավոր գումար»։
</FONT>
Այսպես ծագեց կանխավճարման դիմաց կոնսիգնացիայի կարգով դեպի Հնդկաստան ու Չինաստան կատարվող մասսայական առաքումների սիստեմը, որը շատ շուտով զարգանալով դարձավ սոսկ կանխավճարման սիրուն կատարվող կոնսիգնացիոն առաքումների մի սիստեմ, ինչպես այս հանգամանորեն նկարագրված է հաջորդ շարադրության մեջ և ինչպես որ հիշյալն անհրաժեշտորեն պետք է վերջանար շուկաների մասսայական գերալցումով ու ընդհանուր փլուզումով։
Այս փլուզումը պայթեց 1846 թվականի անբերրության հետևանքով։ Անգլիան ու հատկապես Հոլանդիան կարիք ունեին կենսամիջոցներիդ կենսամիջոցների, մանավանդ հացահատիկի ու կարտոֆիլի վիթխարի ներմուծման։ Բայց այն երկրները, որոնք մատակարարում էին այս կենսամիջոցները, սրանց լոկ ամենաչնչին մասի դիմաց կարող էին, իբրև վճար, անգլիական արդյունաբերության արդյունքներ ընդունել. պետք է իբրև վճար ազնիվ մետաղ տրվեր. առնվազն 9 միլիոնի ոսկի գնաց արտասահման։ Այս գումարից ամբողջ 7½ միլիոնը վերցվեց Անգլիայի բանկի կանխիկ գանձապահեստից, որի հետևանքով հիշյալ բանկի գործունեության ազատությունն զգալի կերպով ջլատվեց փողային շուկայում. մնացած բանկերը, որոնց պահեստի գումարներն Անգլիայի բանկում էին պահ դրված և փաստորեն նույնանում են այս բանկի պահեստի գումարի հետ, հիմա նույնպես պետք է սահմանափակեին իրենց փողային գործառնությունները. վճարումների արագ ու հեշտությամբ կատարվող հոսանքը կանգ առավ նախ այստեղ ու այնտեղ, հետո էլ՝ ամենուրեք։ Բանկային զեղչը, որ 1847 թվականի հունվարին դեռ 3—3½% էր, ապրիլին, երբ պայթեց առաջին խուճապը, բարձրացավ 7%-ի. հետո ամառը է՛լի մի վաղանցուկ փոքր թեթևացում վրա հասավ, բայց հենց որ նոր բերքը ձախողվեց, խուճապը բռնկվեց նորից ու էլ ավելի ուժգնորեն։ Բանկի պաշտոնական նվազագույն զեղչը հոկտեմբերին բարձրացավ 7%-ի, նոյեմբերին՝ 10-ի, այսինքն մուրհակների խոշոր մեծամասնությունը կարող էր զեղչվել վաշխառուական վիթխարի տոկոսներով միայն կամ թե այլ ևս չէր կարող զեղչվել ընդհանրապես. վճարման ընդհանրական, կանգառումը մի շարք առաջնակարգ ֆիրմաներ ու բազմաթիվ միջին ու մանր ֆիրմաներ սնանկության հասցրեց. հենց ինքը բանկը, 1844 թվականի բանկային խորամանկ օրենքի դրած սահմանափակումների հետևանքով, անխուսափելիորեն սնանկանալու վտանգի մեջ էր,— այն ժամանակ կառավարությունը, ընդհանրական պահանջներից ազդված, հոկտեմբերի 25-ին փոխեց բանկային օրենքը և սրանով վերացրեց բանկի վրա օրենքով դրված անհեթեթ կապանքները։ Հիմա բանկը կարող էր իր պահեստի բանկնոտաներն անարգելորեն շրջանառության մեջ դնել. որովհետև այս բանկնատաների վարկը փաստորեն երաշխավորված էր ազգի վարկով, ուրեմն անխախտ էր, ուստի իսկույն փողի հետ կապված դժվարությունների վճռական թեթևացում առաջացավ. իհարկե, անհուսալիորեն գլուխ փախցրած խոշոր ու մանր ֆիրմաների մի բազմություն էլ դեռ սնանկացավ, բայց ճգնաժամի բարձրակետն արդեն հաղթահարված էր, բանկային զեղչն ընկնելով սեպտեմբերին նորից հասավ 5%-ի, և արդեն 1848 թվականի ընթացքում նախապատրաստվեց գործերի այն նոր աշխուժացումը, որը 1849 թվականին վիժեցրեց մայր ցամաքի ռևոլուցիոն շարժումները և առաջին անգամ հիսնական թվականներին հասցրեց մինչև այդ չլսված արդյունաբերական ծաղկման, բայց հետո էլ 1857 թվականի փլուզումին։— Ֆ. Է.
<TD>Դոկերի ու ջրանցքների ակցիաների վերաբերմամբ</TD>
<TD></TD>
<TD align=right>1 368 358 288</TD>
<TD align=center>»</TD>
<TD align=center>»</TD>
<TD></TD>
<TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>Ընդամենը՝</TD>
<TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>114 362 762 325</TD>
<TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>ֆ.</TD>
<TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>ստ.</TD>
III. Հետևյալը հանված է „Commercial Distress”-ի 1847—48 թվականների արդեն քաղբերված հաշվետվությունից.— «1847 թվականի ապրիլի վերջին շաբաթվա մեջ Անգլիայի բանկը տեղեկացրեց Royal Bank of Liverpool [Լիվերպուլի Թագավորական բանկին], որ ինքն այսուհետև կրճատելու է վերջինիս հետ ունեցած զեղչային գործարքները գումարի կեսի չափով։ Այս հաղորդումը շատ վատ ներգործություն ունեցավ, որովհետև Լիվերպուլում վերջերումս վճարումներն ավելի շատ կատարվում էին մուրհակներով, քան թե կանխիկ փողով, և մեկ էլ այն պատճառով, որ այն վաճառականները, որոնք սովորաբար մեծաքանակ կանխիկ փող էին բերում բանկին, իրենց հոժարագրերը վճարելու համար է վերջին ժամանակներում կարողանում էին բերել այնպիսի մուրհակներ միայն, որ հենց իրենք էին ստացած լինում իրենց բամբակի կամ թե ուրիշ արդյունքների համար։ Այս երևույթը սաստիկ տարածվել էր, և նրա հետ էլ՝ գործի դժվարությունը։ Այն հոժարագրերը, որ պետք է բանկը վճարեր վաճառականների փոխարեն, մեծ մասամբ տրված էին արտասահմանի վրա և մինչև այժմ գոցվում էին արդյունքների համար ստացած վճարումներով։ Այն մուրհակները, որ առաջվա կանխիկ փողի փոխարեն հիմա բերում էին վաճառականները, տարբեր ժամանակամիջոց ունեցող ու տարբեր տեսակի մուրհակներ էին. սրանց մի նշանավոր մասը երեք ամսվա վճարման ժամկետ ունեցող բանկային մուրհակներ էին, նրանց մի խոշոր մասն էլ կազմում էին բամբակի դիմաց տրված մուրհակները։ Այս մուրհակները, եթե բանկային մուրհակներ էին, հոժարագրված էին լինում Լոնդոնի բանկիրների կողմից, իսկ եթե ոչ՝ բրազիլիական, ամերիկյան, կանադական, արևմտահնդկական և այլ ֆիրմաների հետ կապված ամեն տեսակի վաճառականների կողմից... ոչ թե վաճառականներն էին մեկը մյուսի վրա մուրհակներ տալիս, այլ ներերկրային այն կլիենտները, որոնք արդյունքները գնած էին լինում Լիվերպուլում, սրանց հաշիվը փակում էին Լոնդոնի բանկերի վրա տրվող մուրհակներով, կամ թե Լոնդոնի այլ ֆիրմաների վրա տրվող մուրհակներով և կամ որևէ ուրիշի վրա արվող մուրհակներով։ Անգլիայի բանկի ազդարարումն այն հետևանքն ունեցավ, որ կրճատվեց օտարերկրյա արդյունքների դիմաց տրվող մուրհակների ժամկետը, որն առաջ հաճախ երեք ամսից ավելի էր» (էջ 26, 27)։
1844—47 թվականների ծաղկման ժամանակաշրջանն Անգլիայում, ինչպես արդեն նշված է վերևում, շաղկապված էր երկաթուղային առաջին խոշոր մոլուցքի հետ։ Ընդհանրապես առևտրային գործի վրա արած նրա ներգործության մասին հետևյալն է պարունակում մեջ բերված հաշվետվությունը. «1847 թվականի ապրիլին վաճառականական գրեթե բոլոր ֆիրմաներն սկսել էին ավելի կամ պակաս չափով ուժասպառ անել իրենց ձեռնարկությունները (to starve their business)՝ իրենց առևտրային կապիտալի մի մասu մասը երկաթուղիների մեջ ներդրելով (էջ 42)։—Երկաթուղային ։— Երկաթուղային ակցիաները մասնավոր մարդկանց, բանկիրների ու ապահովագրական ընկերությունների մոտ գրավադրելով փոխառություններ էլ էին տրվում բարձր տոկոսներով, օրինակ, 8%-ով (էջ 66)։ Այս առևտրական ֆիրմաների կողմից երկաթուղիներին արվող տրվող այնքան խոշոր այս փոխատվությունները նրանց հարկադրում էին իրենց հերթին անչափ շատ կապիտալ վերցնել բանկերից մուրհակների ղեղչման զեղչման միջոցով, որ նրանով իրենց սեփական գործը շարունակեն (էջ 67)։ (Հարց). «Կարո՞ղ էիք ասել, թե երկաթուղային ակցիաների համար արվող մուծանքները շատ նպաստեցին այն ճնշմանը, որը փողային շուկայում իշխում էր 1847 թվականի ապրիլին ու հոկտեմբերին»։ (Պատասխան), . «Ես կարծում եմ, որ նրանք հազիվ թե որևէ կերպ նպաստած լինեն ապրիլին եղած ճնշմանը։ Իմ հայացքով՝ նրանք մինչև ապրիլ ու գուցե մինչև բուն ամառն ավելի շուտ ուժեղացնում էին բանկիրներին, քան թուլացնում։ Որովհետև փողի իրական գործադրումն ամենևին տեղի չէր ունենում նույն արագությամբ, որով կատարվում էին մուծանքները, սրա հետևանքով բանկերի մեծամասնությունը տարվա սկզբին երկաթուղային ֆոնդի բավական խոշոր գումար ուներ իր ձեռքին»։ (Այս հաստատվում է բանկիրների բազմաթիվ վկայություններով, „Commercial Distress”-ի հանձնաժողովում 1848—57 [Ֆ. Է.])։ «Այս ֆոնդն աստիճանաբար հալվեց ամառը և առ 31-ն դեկտեմբերի զգալի չափով նվազել էր։ Հոկտեմբերի ճնշման պատճառներից մեկը բանկերի ձեռքին եղած երկաթուղային ֆոնդի ընդհանրական նվազումն էր. ապրիլի 22-ի ու դեկտեմբերի 31-ի արանքում մեր ձեռքին եղած երկաթուղային հաշվեմնացորդները նվազել էին մի երրորդականի չափով։ Երկաթուղային մուծանքներն այս ներգործությունն ունեցան ամբողջ Մեծ Բրիտանիայում. նրանք հետզհետե քամեցին բանկերի ավանդները» (էջ 43, 44)։— Այսպես է ասում նաև Սամյուել Գարնեյը (Overend Curney Gurney and C<math>_o^o</math>)հռչակավոր ֆիրմայի պետը). «1846 թվականին երկաթուղիների համար գործադրվող կապիտալի շատ մեծ պահանջ կար, բայց նա չբարձրացրեց տոկոսադրույքը։ Տեղի ունեցավ մանր գումարների ձուլումը խոշոր գումարների, և այս խոշոր գումարները գործադրվեցին մեր շուկայում, այնպես որ ընդհանուր առմամբ ներգործությունն այն էր, որ ավելի շատ փող էր նետվում Սիտիի փողային շուկան, քան այդ շուկայից դուրս էր կորզվում [էջ 159]։
Ա. Հոջսոնը, Լիվերպուլի Joint Stock Bank-ի դիրեկտորը, վկայում է, թե որքան մեծ չափով կարող են մուրհակները պահեստներ կազմել բանկիրների համար.— «Մեր սովորությունն էր՝ առնվազն <math>^9/_{10}</math>-ը մեր բոլոր ավանդների ու այն ամբողջ փողի, որ մենք ստացած էինք լինում ուրիշ անձերից, մեր պորտֆելում պահել օրեցօր ժամկետահաս մուրհակների ձևով... ու այնքան մեծ քանակությամբ, որ ճգնաժամի ժամանակ ամենօրյա ժամկետահաս մուրհակների գումարը գրեթե հավասարվում էր մեր վրա տված վճարման պահանջների գումարին» (էջ 53)։
'''Սպեկուլատիվ մուրհակներ'''.— «№ 5092. «Քլխավորապես Գլխավորապես ովքե՞ր էին հոժարագրում (ծախված բամբակի դիմացի տրված մուրհակները»։— (Ռ. Գարդները, մեր այս աշխատության մեջ շատ անգամ հիշատակված՝ բամբակեղենի գործարանատերը, ասում է). (Հոժարագրում «Հոժարագրում էին ապրանքային մակլերները, մի վաճառական գնում է բամբակը, այս Հանձնում հանձնում է մակլերին, որից մուրհակ է վերցնում և մուրհակը զեղչում է»։ «№ 5094. Եվ այս մուրհակները գնում են Լիվերպուլի բանկերը և այնտեղ գեղչվո՞ւմ։— Այո, զեղչվում են այդտեղ և ուրիշ տեղեր էլ... Եթե չլիներ այս համաձայնեցումը, որին հոժարեցին գլխավորապես Լիվերպուլի բանկերը, ապա իմ կարծիքով անցյալ տարի բամբակը ֆունտին 1½ պենս կամ 2 պենս ավելի էժան կլիներ»։ — № կլիներ»։— «№ 600. Դուք ասացիք, թե շրջանառության մեջ կար մուրհակների մի ահռելի քանակ, որ սպեկուլանտները տվել էին Լիվերպուլի բամբակի մակլերների վրա. միևնույնը վերաբերում է արդյոք այն մուրհակների հաշվին արած փոխատվություններին էլ, որոնք հանձնված են, բացի բամբակից, գաղութային ուրիշ արդյունքների դիմաց»։— (Ա. Հոջսոնը՝ Լիվերպուլի բանկիրը, ասում է [Ֆ. Է.]). «Այս վերաբերում է ամեն տեսակի գաղութային արդյունքներին, հատկապես մեծ չափով՝ բամբակին»։— «№ 601. Արդյոք դուք իբրև բանկիր, ձգտո՞ւմ եք հեռու մնալու այս տեսակ մուրհակներից»։— «Ամենևին, մենք այդ մուրհակները համարում ենք բոլորովին օրինական մուրհակներ, եթե սրանք ձեռք են բերվում չափավոր քանակով... Այս տեսակի մուրհակների ժամկետը հաճախ երկարացվում է»։
'''Սրիկայություններ արևելահնդկակսւն և չինական շուկայում 1847 թվականին'''։— Չառլզ Տերները (Լիվերպուլի արևելահնդկական անդրանիկ ֆիրմաներից մեկի պետն) ասում է. «Մենք բոլորս գիտենք այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել Մավրիկյան կղզիների հետ կապված առևտրի ու նման գործերի առնչությամբ։ Մակլերները սովորություն էին դարձրել փոխատվություններ ձեռք բերել ապրանքների դիմաց ոչ միայն սրանց գալուց հետո միայն, որ փակեն այս ապրանքների դիմաց տրված մուրհակների հաշիվը,— մի բան, որ լիովին օրինական է,— և փոխատվություններ ստանալ բեռնագրերի դիմաց, այլ և նրանք փոխատվություններ էին ձեռք բերում արդյունքի դիմաց նախքան սրա նավառաքումը, ու մի քանի դեպքերում էլ՝ նախքան սրա արտադրվելը։ Ես, օրինակ, մի մասնահատուկ դիպվածով Կալկաթայում գնել էի 5—7 000 ֆ. ստ.-ի մուրհակներ. այս մուրհակներից կորզած ստացույթը գնաց Մավրիկյան կղզիները՝ շաքարի մշակույթին այնտեղ օժանդակելու համար. մուրհակները եկան Անգլիա, և սրանց կեսից ավելին բողոքարկվեց. հետո, երբ վերջապես տեղ հասան շաքարի նավառաքումները, որոնցով պետք է վճարվեին այս մուրհակները, ապա պարզվեց, որ այս շաքարն արդեն գրավադրված է եղել երրորդ անձերի մոտ նախքան սրա նավառաքվելը, մինչև անգամ իսկապես գրեթե ավելի առաջ, քան շաքարը կարտադրվեր» (էջ 78)։ «Արևելահնդկական շուկայի համար նախանշված ապրանքների գինը հիմա պետք է կանխիկ վճարվի գործարանատիրոջը. բայց այս պահանջի բավարարումը որևէ դժվարություն չի ներկայացնում, որովհետև, եթե վաճառականը Լոնդոնում որևէ վարկ ունի, ապա նա մուրհակ է առնում Լոնդոնի վրա և մուրհակը զեղչել է տալիս Լոնդոնում, որտեղ զեղչը հիմա շատ ցած է. ստացած փողով նա վճարում է գործարանատիրոջը... անցնում է առնվազը տասներկու ամիս, մինչև որ Հնդկաստան ապրանքներ նավառաքողը կարողանում է իրեն հասանելիք գումարն ստանալ այնտեղից... 10 000 կամ 15 000 ֆ. ստ.-ով Հնդկաստանի հետ առևտուր սկսող վաճառականը կարող է Լոնդոնի ֆիրմաներից մեկի մոտ մի զգալի գումարի վարկ ձեռք բերել. նա այս ֆիրմային կվճարեր 1% և մուրհակներ կտար այս ֆիրմայի վրա, այն պայմանով, որ Հնդկաստան առաքած ապրանքների ստացույթն ուղարկվի Լոնդոնի այս ֆիրմային, ընդորում, սակայն, երկու կողմն էլ լռելյայն համաձայնած են լինում, որ Լոնդոնի ֆիրման ոչ մի իրական կանխիկ փոխատվություն պիտի չանի, այսինքն մուրհակների ժամկետը երկարացվում է, մինչև որ ստացվում է ապրանքի վաճառքից գոյացած փողի գումարը։ Մուրհակները զեղչվում էին Լիվերպուլում, Մանչեստրում, Լոնդոնում, նրանցից մի քանիսը շոտլանդական բանկերի ձեռքին են» (էջ 79)։— «№ 730. Ահա մի ֆիրմա, որ նորերումս սնանկացավ Լոնդոնում. մատյանների քննությունը երևան բերեց հետևյալը. մի ֆիրմա եղել է Մանչեստրում, և մի ուրիշը՝ Կալկաթայում. նրանք Լոնդոնի մի ֆիրմայի մոտ 200 000 ֆ. ստ.-ի վարկ էին բացել, այսինքն այս Մանչեստրի ֆիրմայի կլիենտները, որոնք Կալկաթայի ֆիրմային Գլազգոյից ու Մանչեստրից կոնսիգնացիայի կարգով ապրանք էին ուղարկում, Լոնդոնի ֆիրմայի վրա փոխանակագրում էին մինչև 200 000 ֆ. ստ. գումարի չափով. միաժամանակ պայմանավորվել էին, որ Կալկաթայի ֆիրման դարձյալ 200 000 ֆ. ստ.-ի մուրհակ է տալիս Լոնդոնի ֆիրմայի վրա. այս մուրհակները ծախվում էին Կալկաթայում, ստացած գումարով ուրիշ մուրհակներ էին գնվում և Լոնդոն ուղարկվում, որպեսզի այստեղի ֆիրմային հնարավորություն տան Գլազգոյից կամ Մանչեստրից ներկայացրած առաջին մուրհակները վճարելու։ Այսպիսով Լոնդոնի ֆիրմայի այս գործառնության շնորհիվ լույս աշխարհ էր հանվել 600 000 ֆ. ստ. մուրհակ»։— «№ 971. Ներկայումս, եթե Կալկաթայի մի ֆիրմա մի նավաբեռ է գնում» (Անգլիայի համար) «և սրա համար վճարում է Լոնդոնի իր թղթակցի վրա տված իր սեփական փոխգրով, և բեռնագրերն էլ ուղարկվում են այստեղ, ապա այս բեռնագրերն իսկույն օգտագործվում են Լոմբարդ Ստրիտում վարկեր ստանալու համար. ուրեմն նրանք ութ ամիս շարունակ կարող են փողն օգտագործել, նախքան իրենց թղթակիցը մուրհակները կվճարի»։
այնտեղ օժանդակելու համարIV. մուրհակները եկան Անգլիա, և սրանց կեսից ավելին բողոքարկվեց. հետո, երբ վերջապես տեղ հասան շաքարի նավառաքումները, որոնցով պետք է վճարվեին 1843 թվականին վերին պալատի մի գաղտնի հանձնաժողով նիստեր էր ունենում 1847 թվականի ճգնաժամի պատճառները հետազոտելու համար։ Սակայն վկաների այս մուրհակները, ապա պարզվեց, որ այս շաքարն արդեն գրավադրված է եղել երրորդ անձերի մոտ նախքան սրա նավառաքվելը, մինչև անգամ իսկապես գրեթե ավելի առաջ, քան շաքարը կարտադրվեր» հանձնաժողովին տված ցուցմունքները հրապարակվեցին 1857 թվականին միայն (էջ 78)։ «Արևելահնդկական շուկայի համար նախանշված ապրանքների գինը հիմա պետք է կանխիկ վճարվի գործարանատիրոջը. բայց այս պահանջի բավարարումը որևէ դժվարություն չի ներկայացնում„Minutes of evidence, որովհետև, եթե վաճառականը Լոնդոնում որևէ վարկ ունի, ապա նա մուրհակ է առնում Լոնդոնի վրա և մուրհակը ղեղչել է տալիս Լոնդոնում, որտեղ զեղչը հիմա շատ ցած էtaken before the secret committee of the House of Lords appointed to inquire into the causes of distress etc. ստացած փողով նա վճարում է գործարանատիրոջը” 1857... անցնում այստեղ քաղբերվում է առնվազը տասներկու ամիսիբրև „Commercial Distress” 1848/57, մինչև որ Հնդկաստան ապրանքներ նավառաքողը կարողանում է իրեն հասանելիք գումարն ստանալ այնտեղից... 10 000 կամ 15 000 ֆիբրև „C. ստD.-ով Հնդկաստանի հետ առևտուր սկսող վաճառականը կարող է Լոնդոնի ֆիրմաներից մեկի մոտ մի զգալի գումարի վարկ ձեռք բերել. նա այս ֆիրմային կվճարեր 1% և մուրհակներ կտար այս ֆիրմայի վրա, այն պայմանով, որ Հնդկաստան առաքած ապրանքների ստացույթն ուղարկվի Լոնդոնի այս ֆիրմային, ընդորում, սակայն, երկու, կողմն էլ լռելյայն համաձայնած են լինում, որ Լոնդոնի ֆիրման ոչ մի իրական կանխիկ փոխատվություն պիտի չանի, այսինքն մուրհակների ժամկետը երկարացվում է, մինչև որ ստացվում է ապրանքի վաճառքից գոյացած փողի գումարը։ Մուրհակները զեղչվում էին Լիվերպուլում, Մանչեստրում, Լոնդոնում, նրանցից մի քանիսը շոտլանդական բանկերի ձեռքին են» (էջ 79” 1848/57)։— «№ 730. Ահա մի ֆիրմա։ Այդ հանձնաժողովում պարոն Լիստերը, որ նորերումս սնանկացավ Լոնդոնում. մատյանների քննությունը երևան բերեց հետևյալը. մի ֆիրմա եղել է Մանչեստրում, և մի ուրիշը՝ Կալկաթայում. նրանք Լոնդոնի մի ֆիրմայի մոտ 200 000 ֆ. ստ.Union Bank of Liverpoolվարկ էին բացելդիրեկտորը, այսինքն այս Մանչեստրի ֆիրմայի կլիենտները, որոնք Կալկաթայի ֆիրմային Գլազգոյից ու Մանչեստրից կոնսիգնացիայի կարգով ապրանք էին ուղարկում, Լոնդոնի ֆիրմայի վրա փոխանակագրում էին մինչև 200 000 ֆ. ստ. գումարի չափով. միաժամանակ պայմանավորվել էին, որ Կալկաթայի ֆիրման դարձյալ 200 000 ֆ. ստ.-վկայել է ի մուրհակ է տալիս Լոնդոնի ֆիրմայի վրամիջի այլոց. այս մուրհակները ծախվում էին Կալկաթայում, ստացած գումարով ուրիշ մուրհակներ էին գնվում և Լոնդոն ուղարկվում, որպեսզի այստեղի ֆիրմային հնարավորություն տան Գլազգոյից կամ Մանչեստրից ներկայացրած առաջին մուրհակները վճարելու։ Այսպիսով Լոնդոնի ֆիրմայի այս գործառնության շնորհիվ լույս աշխարհ էր հանվել 600 000 ֆ. ստ. մուրհակ»։— «№ 971. Ներկայումս, եթե Կալկաթայի մի ֆիրմա մի նավաբեռ է գնում» (Անգլիայի համար) «և սրա համար վճարում է Լոնդոնի իր թղթակցի վրա տված իր սեփական փոխգրով, և բեռնագրերն էլ ուղարկվում են այստեղ, ապա այս բեռնագրերն իսկույն օգտագործվում են Լոմբարդ Ստրիտում վարկեր ստանալու համար. ուրեմն նրանք ութ ամիս շարունակ կարող են փողն օգտագործել, նախքան իրենց թղթակիցը մուրհակները կվճարի»։
IV«2444. 1843 թվականին վերին պալատի Վարկը մի գաղտնի հանձնաժողով նիստեր էր ունենում չլսված տարածում ստացավ 1847 թվականի ճգնաժամի պատճառները հետազոտելու համար։ Սակայն վկաների այս հանձնաժողովին տված ցուցմունքները հրապարակվեցին 1857 թվականին միայն („Minutes of evidence, taken before the secret committee of the House of lords appointed to inquire into the causes of distress etcգարնանը.” 1857. այստեղ քաղբեըվում . որովհետև առևտրականներն իրենց կապիտալն առևտրից հանելով փոխադրում էին երկաթուղիների գործի մեջ և այնուամենայնիվ ուզում էին առևտուրը հին ծավալով շարունակել։ Ամեն մեկն սկզբում կարծում էր հավանորեն, թե կկարողանա երկաթուղային ակցիաները շահույթով ծախել և այսպիսով փողը վերադարձնել գործի մեջ։ Ինչպես երևում է իբրև „Commercial Distress” 1848/57, կամ իբրև „C. D.” 1848/57)։ Այդ հանձնաժողովում պարոն Լիստերըերբ պարզվեց այս ծրագրի իրականացման անհնարինությունը, Union Bank of Liverpool-ի դիրեկտորընրանք սկսեցին իրենց ձեռնարկների համար վարկ վերցնել այնտեղ, վկայել է ի միջի այլոց.որտեղ առաջ կանխիկ էին վճարում։ Այստեղից էլ առաջ եկավ վարկի ընդլայնումը»։
«2444. Վարկը մի չլսված տարածում ստացավ 1847 թվականի գարնանը... որովհետև առևտրականներն իրենց կապիտալն առևտրից հանելով փոխադրում էին երկաթուղիների գործի մեջ և այնուամենայնիվ ուզում էին առևտուրը հին ծավալով շարունակել։ Ամեն մեկն սկզբում կարծում էր հավանորեն, թե կկարողանա երկաթուղային ակցիաները շահույթով ծախել և այսպիսով փողը վերադարձնել գործի մեջ։ Ինչպես երեում է, երբ պարզվեց այս ծրագրի իրականացման անհնարինությունը, նրանք սկսեցին իրենց ձեռնարկների համար վարկ վերցնել այնտեղ, որտեղ առաջ կանխիկ էին վճարում։ Այստեղից էլ առաջ եկավ վարկի ընդլայնումը» «2500. Այս մուրհակները, որոնցից վնասույթ կրեցին այն բանկերը, որ ընդունել էին հիշյալները, արդյոք այս մուրհակները տրված էին գլխավորապես հացահատիկի, թե բամբակի դիմաց»...— «Մուրհակները տրված էին ամեն տեսակի արդյունքների դիմաց՝ հացահատիկի, բամբակի ու շաքարի և ամեն տեսակի այլ արդյունքների։ Այն ժամանակ, թերևս միայն յուղը չհաշված, գրեթե ոչ մի ապրանք չկար, որի գինն ընկած չլիներ»։— «2506. Մակլերը, որը մի մուրհակ է հոժարագրում, չի հոժարագրում այս, եթե փակելու բավարար երաշխիք չունի, նաև հենց այն ապրանքի գնի անկման դեմ, որն իբրև փակում է ծաոայում»։ծառայում»։
«2512. Արդյունքների դիմաց երկու տեսակ մուրհակներ են տրվում։ Աոաջին տեսակին պատկանում է սկզբնական մուրհակը, որ դրսից տրվում է ներմուծորդի վրա... այն մուրհակների ժամկետները, որոնք այսպիսով տրվում են արդյունքների դիմաց, հաճախ ավելի վաղ են հասնում, քան արդյունքները ժամանում են։ Այս պատճառով վաճառականը, եթե ապրանքը տեղ է հասնում, իսկ ինքը բավարար կապիտալ չունի, ստիպված է լինում հիշյալը գրավադրելու մակլերի մոտ, մինչև որ ապրանքը ծախել կարողանա։ Այն ժամանակ իսկույն Լիվերպուլի վաճառականի կողմից մակլերին մյուս տեսակի մուրհակ է տրվում, որն ապահովվում է այն ապրանքով... այս դեպքում արդեն բանկիրի գործն է՝ հավաստիանալ մակլերից, թե արդյոք սրա մոտ ապրանք կա և որքան է փոխատրել այս ապրանքի դիմաց։ Նա պետք է համոզվի, որ մակլերը երաշխավորող փակում ունի՝ վնասույթի դեպքում գործն ուղղելու համար»։
«2533. Դուք ասացիք, թե համարյա բոլոր տեսակի արտասահմանյան արդյունքները ծախվեցին խոշոր վնասույթով։ Կարծո՞ւմ եք դուք, որ այս հետևանք էր արդյունքների շուրջը տեղի ունեցած, բայց չարդարացած սպեկուլացիայի»։— «Այս վնասն առաջ եկավ մի շատ մեծ ներմուծման հետևանքով, այնինչ համապատասխան սպառում չկար, որ կլաներ ապրանքների այդ քանակը։ Ամեն ինչ վկայում է, որ սպառումը պակասել է շատ զգալի չափերով»։— «2537. Հոկտեմբերին... արդյունքները գրեթե չէին ծախվում»։
Թե ինչպես փլուզումս իր գագաթնակետին հասնելու մոմենտին մի ընդհանրական ճիչ է բարձրանում, sauve qui peut (ով կարող է, թող ազատի իր գլուխը), միևնույն հաշվետվության մեջ այս մասին խոսում է առաջին կարգի իրազեկ մի մարդ, մեծ փորձառություն ունեցող պատվարժան քվակեր Սամյուել Գարնեյը՝ Overend Gurney and C<math>^o</math> ֆիրմայից.— «1262. Երբ խուճապ է տիրում, առևտրականն իրեն հարց չի տալիս, թե ինչ գնով կարող է ներդրել իր բանկնոտաները և կամ 1 թե՞ 2% կկորցնի իր սերտիֆիկատները կամ թե եռատոկոս ռենտաները ծախելիս։ Բավական է, որ նա սարսափի ազդեցության տակ է, էլ նրա հոգը չի շահույթն ու վնասույթը. նա ճգնում է իրեն ապահովելու. մնացած աշխարհը, ինչ ուզում է, թող անի։անի»։
V. Ստորին պալատի այն հանձնաժողովի առջև, որն զբաղվում էր 1857 թվականի, բանկային օրենքով (վերջինս մենք քաղբերում ենք իբրև „Bank Commettee”Committee”, 1857) երկու շուկայի փոխադարձ գերալցման մասին հետևյալն է ասում պարոն Ալեքսանդերը արևելահնդկական առևտրին մասնակցող վաճառականը. «4330. Ներկա մոմենտին, եթե ես Մանչեստրում վճարեմ 6 շիլլինգ, Հնդկաստանում ետ կստանամ 5 շիլլինգ. եթե Հնդկաստանում վճարեմ 6 շիլլինգ, Լոնդոնում ետ կստանամ 5 շիլլինգ»։ Այսպիսով ուրեմն, Հնդկական շուկան Անգլիայի միջոցով ու անգլիականը Հնդկաստանի միջոցով գերալցվում են միահավասար չափով։ Եվ այս տեղի ունեցավ հենց 1857 թվականի ամառը, 1847 թվականի դառը փորձից հազիվ տասը տատի տարի անց։
</FONT>
Վստահելի
1396
edits