===ՔՍԱՆՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՓՈՂԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԿՈՒՏԱԿՈՒՄԸ. ՆՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՎՐԱ===
«Անգլիայում տեղի է ունենում նորաստեղծ հարստության մի մշտական կուտակում, որը վերջում փողի ձև ընդունելու տենդենցն ունի։ Բայց փող ձեռք բերելու ցանկությանը համառորեն հետևում է փողից դարձյալ ազատվելու ցանկությունը մի որևէ այնպիսի ներդրման միջոցով, որը տոկոս կամ թե շահույթ է բերում, որովհետև փողն իբրև փող ոչինչ չի բերում։ Ուստի եթե հավելութային կապիտալի այս մշտական առհոսմանը զուգընթաց նրա գործունեության դաշտի մի աստիճանական ու բավարար ընդարձակում տեղի չի ունենում միաժամանակ, ապա մենք պետք է ականատես լինենք ներդրում փնտրող փողի պարբերական կուտակումների, որոնք, նայած պարագաներին, ավելի մեծ կամ ավելի փոքր չափեր են ընդունում։ Մի երկար շարք տարիների ընթացքում պետական փոխառություններն Անգլիայի հավելութային հարստության ծծման գլխավոր միջոցն էին։ Այն ժամանակվանից հետո, երբ պետական պարտքը 1816 թվականին իր մաքսիմումին հասավ և դադարեց ծծել հավելութային հարստությունը, յուրաքանչյուր տարի առնվազը 27 միլիոնի մի գումար էր մնում, որը ներդրման մի ուրիշ պատեհություն էր փնտրում։ Բացի սրանից, կապիտալի տարբեր ետվճարումներ տեղի ունեցան... Այն ձեռնարկությունները, որոնք իրենց գործունեության համար կարիք ունեն խոշոր կապիտալի և որոնք ժամանակ առ ժամանակ դեպի իրենց են գրավում չզբաղված կապիտալի հավելույթը... գոնե մեր երկրում բացարձակորեն անհրաժեշտ են, որպեսզի մեջտեղից հեռացնեն հասարակության հավելութային հարստության այն պարբերական կուտակումները, որոնք ներդրման սովորական ճյուղերում իրենց համար տեղ գտնել չեն կարողանում», («The currency theory reviewed», London, 1845, էջ 32—5432—34)։ Նույն տեղում 1845 թվականի մասին ասված է. «Մի շատ կարճ ժամանակաշրջանում գները դեպրեսիայի ամենացածր կետից վեր սլացան... պետական եռատոկոս փոխառությունը գրեթե al pari [նոմինալ արժեքի մակարդակի վրա] է կանգնած... Անգլիայի Բանկի նկուղներում եղած ոսկին գերազանցում է առաջներում որևէ ժամանակ այնտեղ կուտակված գումարից։ Ամեն տեսակի ակցիաների համար գոյացել են այնպիսի գներ, որոնք համարյա ոչ մի ժամանակ լսված չէին, և տոկոսադրույքն այնքան է իջել, որ նա գրեթե անվանական է... Ամեն ինչ ապացույց է այն բանի, որ հիմա Անգլիայում դարձյալ առկա է չզբաղված հարստության մի ծանրակիր կուտակում և որ մոտիկ ապագայում մեր հանդեպ նորից ելնելու է սպեկուլյատիվ տենդի մի ժամանակաշրջան» (ն. տեղ., էջ 36)։
«Թեև ոսկու ներմուծումը բնավ ստույգ ցուցանիշ չի արտաքին առևտրի մեջ ձեռք բերած շահույթի, բայց և այնպես ներմուծվող այս ոսկու մի մասը, այլ ցուցանիշների բացակայության պարագայում, prima facie [ակներևորեն] նշանակում է այսպիսի շահույթ»։ (J. G. Hubbard: «The currency and the country», London, 1843, էջ 40—41)։ «Ենթադրենք, հարատև լավ գործի, շահաբեր գների ու հորդալիր փողային շրջանառության մի ժամանակաշրջանում վատ բերքն առիթ կտար 5 միլիոն ոսկի արտահանելու և նույն գումարի հացահատիկ ներմուծելու։ Շրջանառությունը» {այս, ինչպես իսկույն կերևա, նշանակում է ոչ թե շրջանառության միջոցներ, այլ չզբաղեցրած փողային կապիտալ.— Ֆ. Է.} «կնվազի միևնույն գումարի չափով։ Մասնավոր մարդիկ որքան էլ ապահովված լինեն շրջանառության միջոցներով, այնուամենայնիվ բանկերում պահ տված վաճառականների ավանդները, բանկերի հաշվեմնացորդներն իրենց փողային մակլերների մոտ ու պահեստի գումարները բանկերի կասսաներում — սրանք բոլորը կնվազեն և չզբաղված կապիտալի գումարի այս նվազման անմիջական հետևանքը կլինի տոկոսադրույքի մի բարձրացում օրինակ, 4%-ից մինչև 5%։ Որովհետև գործերն առողջ կացության մեջ են, վստահությունը չի խախտվի, բայց վարկն ավելի բարձր կգնահատվի» (ն. տ., էջ 42)։ «Եթե ընկնում են ապրանքների գներն ընդհանրապես, ապա հավելութային փողը աճած ավանդների ձևով ետ է հոսում բանկերը, չգործադրված կապիտալի գերառատությունը գցում է տոկոսադրույքը մինչև մինիմում, և իրերի այս դրությունը հարատևում է այնքան, մինչև որ բարձր գները կամ առևտրի աշխուժացումը գործի են դնում նիրհող փողը կամ թե չէ այս վերջինս կլանվում է, ներդրվելով արտասահմանյան արժեթղթերի ու կամ արտասահմանյան ապրանքների մեջ» (էջ 68)։
Այն ընդհանրական դիտողությունները, որ մինչև այժմ մեզ առիթ տվեց անելու վարկային գործը, հետևյալներն էին.
I. վարկի Վարկի անհրաժեշտ գոյացումը՝ միջնորդագործելու համար շահույթի նորմայի հավասարեցումը կամ թե այս հավասարեցման շարժումը, որի վրա հանգչում է կապիտալիստական ամբողջ արտադրությունը։
II. Շրջանառության ծախքերի կրճատումը։
III1). Շրջանառության գլխավոր ծախքերից մեկը հենց ինքը փողն է, որչափով որ սա ինքն էլ արժեք է։ Փողը վարկի միջոցով անտեսվում է եռակի եղանակով.
A. Գործարքների մի մեծ մասի համար փողն ավելորդ է դառնում։
B. Շրջանառության միջոցների շրջանառությունն արագանում է<ref>«Ֆրանսիայի բանկի բանկնոտաների միջին շրջանառությունը 1812 թվականին 106 538 000 ֆրանկ էր, 1818-ին՝ 101 205 000 ֆրանկ, այնինչ. փողի շրջանառությունը, բոլոր մուծումների ու վճարումների ամբողջ գումարը 1812 թվականին 2 837 712 000 ֆրանկ էր, 1818-ին՝ 2 665 030 000 ֆրանկ։ Այսպիսով ուրեմն, Ֆրանսիայի 1818 թվականի շրջանառության ծավալը հարաբերում է 1812-ին, ինչպես 3 : 1-ին։ Շրջանառության արագության մեծ կարգավորիչը վարկն է... Սրանով պետք է բացատրել, թե ինչու փողի շուկայի վրա արվող զորեղ ճնշումը սովորաբար զուգադիպում է մի գերալցված շրջանառության» („The currency theory reviewed etc.”, էջ 65)։— «1833 թվականի սեպտեմբերի ու 1843 թվականի սեպտեմբերի միջև Մեծ Բրիտանիայում մոտ 300 բանկ կազմակերպվեց, որոնք սեփական բանկնոտաներ էին թողարկում. հետևանքը եղավ բանկնոտաների սահմանափակումը շրջանառ՛ության շրջանառության մեջ 2½ միլիոնով. այս շրջանառությունը 1833 թվականի սեպտեմբերի վերջում 30 36 035 244 ֆ. ստ. էր, իսկ 1843-ի սեպտեմբերի վերջում՝ 33 518 544 ֆ. ստ. (ն. տ., էջ 53) — «Շոտլանդական շրջանառության զարմանալի ինտենսիվությունը նրան ունակ է դարձնում 100 ֆ. ստ.-ով փողային գործարքների նույնպիսի քանակ գլուխ բերելու, որն Անգլիայում 420 ֆ. ստ. է պահանջում։ (ն. տ., էջ 55)։ Այս վերջինը միմիայն գործառնությունների տեխնիկական կողմին է վերաբերում)։</ref>։
Այս մասամբ համընկնում է այն դրույթի հետ, որ պետք է զարգացնենք 2) կետում։ Մի կողմից՝ ինքն այդ արագացումը տեխնիկական է. այսինքն սպառումը միջնորդագործող իրական ապրանքապտույտների նույնահավասար մեծության ու քանակի դեպքում միևնույն ծառայությունը մատուցում է փողի կամ թե փողանիշի մի ավելի փոքր մասսա։ Այս կապ ունի բանկային գործի տեխնիկայի հետ։ Մյուս կողմից՝ վարկն արագացնում է ապրանքների փոխակերպության տեմպերն ու սրա հետ միաժամանակ՝ փողի շրջանառության տեմպերը։
Նախքան առաջ գնալը պետք է նշել տնտեսապես մի կարևոր կետ էլ. որովհետև շահույթն այստեղ պարզապես տոկոսի ձև է ընդունում, այսպիսի ձեռնարկությունները հնարավոր են դեռ այն ժամանակ էլ, երբ սրանք սոսկ տոկոս են բերում, և այս՝ մեկն է այն պատճառներից, որոնք կասեցնում են շահույթի ընդհանրական նորմայի անկումը, քանի որ այս ձեռնարկությունները, որտեղ հաստատուն կապիտալն այնպիսի ահռելի համամասնություն է կազմում փոփոխունի նկատմամբ, շահույթի ընդհանրական նորմայի հավասարեցմանն անհրաժեշտորեն չպետք է մասնակցեն։
{Հայտնի է, որ այն ժամանակվանից հետո, երբ Մարքսը գրել է այս տողերը, արդյունաբերական ձեռնարկությունների նոր ձևեր են զարգացել, որոնք ակցիոներական ընկերության երկրորդ ու երրորդ աստիճանն են ներկայացնում։ Օրեցօր աճող այն արագությանը, որով այսօր կարող է արտադրությունը բարձրացվել խոշոր արդյունաբերության բոլոր ճյուղերում, հանդիպակայում է այս բազմացած արդյունքների համար շուկան ընդարձակելու մշտապես աճող դանդաղությունը։ Այն, ինչ որ արտադրությունը պատրաստում է ամիսների ընթացքում, շուկան, հազիվ կարող է տարիների ընթացքում սպառել։ Սրան ավելանում է հովանավորող մաքսային քաղաքականությունը, որով արդյունաբերական, ամեն մի երկիր իրեն պատնեշափակում է ուրիշ երկրների ու հատկապես Անգլիայի հանդեպ և դեռ արհեստականորեն էլ բարձրացնում հայրենի արտադրության հնարավորությունները։ Հետևանքներն են՝ ընդհանրական, խրոնիկական գերարտադրությունը ցած գները, ընկնող ու մինչև անգամ չքացող շահույթը. կարճ ասած՝ մրցման վաղուց իվեր փառաբանված ազատությունը հոգևարքի մեջ է, և նա ինքն ստիպված է իր բացահայտ խայտառակ սնանկությունը խոստովանելու։ Այս սնանկությունն արտահայտվում է նրանում, որ ամեն մի երկրում մի որոշ ճյուղի խոշոր արդյունաբերողները միանալով կազմում են մի կարտել՝ արտադրությունը կարգավորելու համար։ Կարտելի կոմիտեն ամուր սահմանում է յուրաքանչյուր ձեռնարկության արտադրանքի քանակը և վերջին ինստանցում բաշխում է ստացվող պատվերները։ Առանձին դեպքերում երբեմն առաջանում են նույնիսկ միջազգային կարտելներ, ինչպես, օրինակ, անգլիական ու գերմանական երկաթի արդյունաբերության միջև։ Բայց արտադրության հասարակականացման այս ձևն էլ չի բավարարում այլևս։ Առանձին ֆիրմաների շահերի հակադրությունը շատ հաճախ է պայթեցնում այդ ֆիրմաները և նորից վերականգնում մրցումը։ Այն ժամանակ որոշեցին՝ առանձին, ճյուղերում, որտեղ արտադրության զարգացման աստիճանն այս թույլ էր տալիս, այս ճյուղի ձեռնարկությունների ամբողջ արտադրությունը համակենտրոնացնելով կազմել ակցիոներական մի մեծ ընկերություն միասնական ղեկավարությամբ։ Ամերիկայում այս արդեն իրագործված է շատ անգամ, Եվրոպայում ամենամեծ օրինակը մինչև այժմ «United Alkali Trust»-ն է [կալիումի միացյալ տրեստը], որը կալիումի ամբողջ բրիտանական արտադրությունը կենտրոնացրել է մի միակ արդյունաբերական ֆիրմայի ձեռքում։ Առանձին գործարանների նախկին տերերը — երեսունից ավելի — իրենց բոլոր ներդրումների համար ակցիաներ ստացան սակարժեքի համեմատ, ընդամենը 5 միլիոն ֆ. ստ.-ի, որը տրեստի հիմնական կապիտալն է ներկայացնում։ Տեխնիկական ղեկավարությունը մնում է նախկին տերերի ձեռքում, այնինչ ընդհանուր առևտրաարդյունաբերական ղեկավարությունը [die geschäftliche Leitung] համակենտրոնացած է գլխավոր վարչության ձեռքում։ Շրջանառու կապիտալը (floating capital), մոտ մի միլիոն ֆ. ստ., հասարակությանն առաջարկվեց բաժնեգրվելու համար։ Ուրեմն, ամբողջ կապիտալը՝ 6 միլիոն ֆ. ստ.։ Այսպիսով ուրեմն, այս ճյուղում, որը .քիմիական ամբողջ արդյունաբերության հիմքն է կազմում, Անգլիայում մրցմանը փոխարինել է մոնոպոլիան, և այս ճյուղն ամենագոհացուցիչ կերպով նախապատրաստված է ամբողջ հասարակությանն, ազգի, ձեռքով կատարելիք ապագա սեփականազրկման համար։— Ֆ. Է.}
Այս՝ արտադրության կապիտալիստական եղանակի վերացումն է արտադրության հենց կապիտալիստական եղանակի շրջանակներում, ուստի և ինքն իրեն վերացնող մի հակասություն, որն ամենից առաջ ներկայանում է իբրև դեպի մի նոր արտադրաձև տանող սոսկական անցումնակետ։ Իբտև Իբրև այսպիսի հակասություն, նա այնուհետև հանդես է գալիս իր դրսևորման մեջ էլ։ Հայտնի ոլորտներում նա վերականգնում է մոնոպոլիան, ուստի և պետության միջամտությունն է պահանջում։ Նա վերարտադրում է մի նոր ֆինանսական արիստոկրատիա, մակաբույծների մի նոր տեսակ՝ հանձին պրոժեկտերների, գրյունդերների ու լոկ անվանական դիրեկտորների, ինչպես և խարդախության ու խաբեբայության մի ամբողջ սիստեմ, որ կապված է նոր ձեռնարկությունների հիմնադրման, ակցիաների թողարկման ու ակցիաների վաճառման գործի հետ։ Այս՝ մասնավոր արտադրություն է առանց մասնավոր սեփականության վերահսկության։
IV. Մի կողմ թողնելով ակցիոներական գործը — որը կապիտալիստական մասնավոր արդյունաբերության վերացումն է բուն իսկ կապիտալիստական սիստեմի պատվանդանի վրա ու այնչափով, որչափով որ նա ընդարձակվում է և արտադրության նոր ոլորտներ ընդգրկում, ոչնչացնում է մասնավոր արդյունաբերությունը,— վարկն առանձին կապիտալիստին կամ թե նրան, ով կապիտալիստ է համարվում, հայտնի սահմաններում մի բացարձակ տնօրինություն է ընձեռում ուրիշի կապիտալի և ուրիշի սեփականության վրա ու սրանով էլ՝ ուրիշի աշխատանքի վրա<ref>Աչքի անցկացրեք, օրինակ, ճգնաժամի մի այնպիսի տարվա, որպիսին 1857 թվականն էր, սնանկացածների ցանկերը „Times”-ում և համեմատեցեք սնանկացածների սեփական գույքերը նրանց պարտքերի գումարի հետ։— «Այն մարդկանց գնողական ուժը, որոնք կապիտալ ու վարկ ունեն, ճշմարիտ որ շատ-շատ է գերազանցում այն ամենից, ինչ որ պատկերացնել կարող են նրանք, ովքեր ոչ մի գործնական ծանոթություն չունեն սպեկուլատիվ շուկաների հետ» (Tooke, „Inquiry into the currency principle”, էջ 73)։ Մի մարդ, որն իր մշտական գործի համար բավարար կապիտալ ունեցողի համբավ ունի և որն իր ճյուղում լավ վարկ է վայելում, եթե իր արտադրած ապրանքի բարձրացող կոնյունկտուրայի նկատմամբ սանգվինիկ հայացքներ ունի, և եթե նրա սպեկուլատիվ գործունեության սկզբում ու այդ գործունեության ընթացքում հանգամանքները նպաստում են նրան, կարող է իր կապիտալի համեմատությամբ ուղղակի վիթխարի չափերի հասնող գնումներ գլուխ բերել։ (ն. տ., էջ 136)։— «Գործարանատերերը, վաճառականները և այլն, բոլորը կատարում են իրենց կապիտալից շատ գերազանցող գործեր... Կապիտալը ներկայումս ավելի շուտ մի հիմք է, որի վրա կառուցվում է լավ վարկը, քան թե որևէ առևտրային ձեռնարկի պտույտների սահմանանիշը» („Economist”, 1847, էջ 333)։</ref>։ Հասարակական, ոչ սեփական կապիտալի վրա ունեցած տնօրինությունը նրան տնօրինություն է ընձեռում հասարակական աշխատանքի վրա։ Բուն իսկ այն կապիտալը, որ մեկն իրապես կամ թե հասարակության կարծիքով ունի, վարկային վերնաշենքի պատվանդան է միայն դառնում։ Այս վերաբերում է մանավանդ մեծածախ առևտրին, որի ձեռքով է անցնում հասարակական արդյունքի ամենախոշոր մասը։ Բոլոր չափանիշները, արտադրության կապիտալիստական եղանակի պայմաններում արդարացման դեռ ավելի կամ պակաս չափով իրավազորված բոլոր հիմունքները չքանում են այստեղ։ Սպեկուլացիայով զբաղվող մեծածախ առևտրականը ռիսկ է անում ոչ թե '''իր սեփականությամբ''', այլ հասարակական սեփականությամբ։ Նմանապես անմիտ է դառնում կապիտալի ծագումը խնայողությանը վերագրող ֆրազը, որովհետև կապիտալիստի պահանջածը հենց ուղղակի այն է, որ իր համար '''ուրիշները''' խնայողություն անեն։ {Ինչպես որ նորերումս ամբողջ Ֆրանսիան մեկ ու կես միլիարդ խնայել, հավաքել էր Պանամայի ավանտյուրայի համար։ Այստեղ որքան ճիշտ է պատկերացված Պանամայի ամբողջ ավանտյուրան՝ սրա կատարվելուց լրիվ քսան տարի առաջ։— Ֆ. Է.}։ Ժուժկալությանը վերաբերյալ մյուս ֆրազի ուղղակի ճակատին հարվածում է կապիտալին հատուկ պերճանքը որը հենց ինքն էլ հիմա վարկի միջոց է դառնում։ Այն պատկերացումները, որոնք կապիտալիզմի պակաս զարգացած պայմաններում դեռ որևէ իմաստ ունեին, հիմա դառնում են բոլորովին անիմաստ։ Հաջողությունն ու անհաջողությունն այստեղ հավասար չափով տանում են դեպի կապիտալների կենտրոնացում, ուրեմն և դեպի սեփականազրկում ամենավիթխարի մասշտաբով։ Այստեղ սեփականազրկումն անմիջական, արտադրողներից տարածվում է բուն իսկ մանր ու միջակ կապիտալիստների վրա։ Այս սեփականազրկումն արտադրության կապիտալիստական եղանակի ելակետն է. նրա իրագործումը կապիտալի նպատակն է, և այն էլ վերջին հաշվով՝ բոլոր անհատների սեփականազրկումն արտադրամիջոցներից, որոնք հասարակական արտադրության զարգացման հետ միասին դադարում են մասնավոր արտադրության միջոցներ ու մասնավոր արտադրության արդյունքներ լինելուց և որոնք ընկերակցված, ասոցիացիայի անդամներ հանդիսացող արտադրողների ձեռքում միայն կարող են արտադրամիջոցներ, ուրեմն և նրանց հասարակական սեփականությունը լինել, ինչպես որ նրանց հասարակական արդյունքն են հենց։ Բայց այս սեփականազրկումը բուն իսկ կապիտալիստական սիստեմի պայմաններում երևան է գալիս հակադիր կերպարանքով, իբրև հասարակական սեփականության յուրացում սակավաթիվների կողմից. և վարկն ավելի ու ավելի է այս սակավաթիվներին զուտ բախտախնդիր ասպետների բնույթ տալիս։ Որովհետև սեփականությունն այստեղ գոյություն ունի ակցիաների ձևով, ուստի նրա շարժումն ու փոխանցումը դառնում է բորսային խաղի զուտ հետևանք, մի խաղի, որի ընթացքում մանր ձկները կուլ են գնում շնաձկներին, և ոչխարները՝ բորսային գայլերին։ Ակցիոներական գործում արդեն գոյություն ունի հակադրություն հին ձևի նկատմամբ, որի մեջ հասարակական արտադրամիջոցները երևան են գալիս իբրև անհատական սեփականություն. բայց հենց ինքը ակցիայի ձևի փոխարկման պրոցեսը դեռ պարփակված է մնում կապիտալիստական ճզմիչ շրջանակներում. ուստի փոխանակ հաղթահարելու այն հակադրությունը, որ կա երկու ձևի հարստության՝ հասարակական ու մասնավոր հարստության բնույթի միջև, նա այս հակադրությունը զարգացնում է լոկ նոր կերպարանքով։
Բուն իսկ բանվորների կոոպերատիվ գործարանները, հին ձևի սահմաններում, անդրանիկ ճեղքվածքն են հին ձևի, թեև նրանք ամենուրեք, իրենց իրական կազմակերպության մեջ, իհարկե վերարտադրում են և պետք է վերարտադրեն առկա սիստեմի բոլոր թերությունները։ Բայց կապիտալի ու աշխատանքի հակադրությունը վերացված է կոոպերատիվ գործարանների ներսում, թեև սկզբում այն ձևով միայն, որ բանվորները, իբրև ասոցիացիա, իրենք իրենց սեփական կապիտալիստն են, այսինքն արտադրամիջոցները գործադրում են հենց իրենց սեփական աշխատանքի օգտագործման համար։ Կոոպերատիվ գործարանները ցույց են տալիս, թե ինչպես նյութական արտադրողական ուժերի զարգացման մի հայտնի աստիճանի վրա ու սրան համապատասխանող հասարակական արտադրաձևերի պայմաններում արտադրության մի եղանակից բնականորեն ծագում և զարգանում է արտադրության մի նոր եղանակ։ Եթե արտադրության կապիտալիստական եղանակից ծագող գործարանային սիստեմը չլիներ, չէր կարող զարգանալ կոոպերատիվ գործարանը, նմանապես եթե չլիներ արտադրության նույն եղանակից ծագող վարկային սիստեմն էլ։ Վերջինս ինչպես nր որ գլխավոր պատվանդանն է կազմում կապիտալիստական մասնավոր ձեռնարկությունների աստիճանական փոխարկման կապիտալիստական ակցիոներական ընկերությունների, ճիշտ այնպես էլ միջոցներ է ընձեռում կոոպերատիվ ձեռնարկությունների աստիճանական ընդարձակման համար, ընդարձակման, որ կատարվում է ավելի կամ պակաս չափով ազգային մասշտաբով։ Կապիտալիստական ակցիոներական ձեռնարկությունները, ինչպես և կոոպերատիվ գործարանները պետք է դիտել իբրև անցումնաձևեր արտադրության կապիտալիստական եղանակից ասոցիացիայի վրա հանգչող եղանակի, միայն թե առաջիններում հակադրությունը վերացված է բացասաբար, երկրորդներում՝ դրական եղանակով։
Մենք մինչև, հիմա վարկային սիստեմի զարգացումը — և այդ զարգացման պրոցեսում քողարկված կերպով կատարվող կապիտալիստական սեփականության վերացումը — քննեցինք գլխավորապես արդյունաբերականն կապիտալի առնչությամբ։ Հաջորդ գլուխներում մենք վարկը քննում ենք տոկոսաբեր կապիտալի, իբրև այսպիսու, առնչությամբ, թե այն ներգործությունը, որ ունենում է վարկը տոկոսաբեր կապիտալի վրա, ու թե այն ձևը, որ նա այստեղ ընդունում է։ Այս կապակցությամբ մենք դեռ պետք է ընդհանրապես մի քանի մասնահատուկ տնտեսագիտական նկատողություններ էլ անենք։
Առ այժմ հետևյալը.
Եթե վարկային գործը հանդես է գալիս իբրև գերարտադրության գլխավոր լծակ ու առևտրի ասպարեզում իբրև անչափ սպեկուլացիայի գլխավոր լծակ, ապա լոկ այն պատճառով, որ վերարտադրության պրոցեսը, որն իր բնության համաձայն առաձգական է, այստեղ լարվածության ծայրահեղ աստիճանի է հասնում, և այս լարվածությունը հետևանք է լինում այն հանգամանքի, որ հասարակական կապիտալի մի խոշոր մասը գործադրվում է սրա ոչ-սեփականտաերերի սեփականատերերի ձեռքով, որոնք հենց այս պատճառով իրենց գործունեության մեջ շատ ավելի համարձակություն են ցուցաբերում, քան վախվխելով իր մասնավոր կապիտալի շրջանակները կշռող սեփականատերը, որչափով որ սա ինքն է գործում։ Սրանով երևան է գալիս լոկ այն, որ կապիտալի արժեքի մեծացումը, որը հիմնված է կապիտալիստական արտադրության հակամարտ բնույթի վրա, իրական, ազատ զարգացում թույլ է տալիս մինչև մի հայտնի կետ միայն, ուրեմն իսկապես ստեղծում է արտադրության մի իմանենտ կապանք ու սահման, որը շարունակ ճեղքվում է վարկի միջամտությամբ<ref>The Chalmers [„On political economy etc.”, London, 1882]։</ref>։ Ուստի վարկն արագացնում է արտադրողական ուժերի նյութական զարգացումն ու համաշխարհային շուկայի ստեղծումը, որոնք — իբրև նոր արտադրաձևի նյութական հիմքեր — մինչև զարգացման մի որոշ բարձր աստիճան հասցնելն արտադրության կապիտալիստական եղանակի պատմական խնդիրն է։ Միաժամանակ վարկն արագացնում է այս հակասության բռնի պայթյունները, ճգնաժամերը, և սրանով էլ՝ արտադրության հին եղանակի փլուզման տարրերի վերահասը։
Վարկային սիստեմին ներհատուկ երկակի բնույթը — մի կողմից՝ զարգացնելով կապիտալիստական արտադրության շարժիչ ուժը, ուրիշի աշխատանքի շահագործմամբ կատարվող հարստացումը՝ այս դարձնել մոլեխաղի ու խաբեբայության ամենազուտ ու ամենահսկայական մի սիստեմ և հասարակական հարստությունը շահագործող քչերի թիվն ավելի ու ավելի սահմանափակել, բայց մյուս կողմից՝ դեպի արտադրության մի նոր եղանակը տանող անցումնաձևը կազմել,— այս երկակիությունն է, որ վարկի գլխավար մունետիկներին, Լոյից սկսած մինչև, Իսահակ Պերեյրը — նրանց հատուկ՝ խաբեբայի ու մարգարեի խառնուրդի հաճելի բնույթն է տալիս։
===ՔՍԱՆՈՒԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՈՒ ԿԱՊԻՏԱԼ. ՏՈՒԿԻ ՈՒ ՖՈՒԼԼԱՐՏՈՆԻ ՀԱՅԱՑՔԸ===