Changes

Շրջանառության միջոցների ու կապիտալի միջև եղած տարբերությունը, ինչպես այս պատկերացնում են Տուկը<ref>Մենք այստեղ տալիս ենք 630-րդ էջում Տուկից բերած քաղվածքի գերմաներեն համապատասխան հատվածի սկզբնագիրը. „The business of bankers, setting aside the issue of promissory notes payable on demand, may be divided into two branches, corresponding with the distinction pointed out by Dr. (Adam) Smith of the transactions between dealers and dealers, and between dealers and consumers. One branch of the bankers’ business is to collect ''capital'' from those who have not immediate employment for it, and to distribute or transfer it to those who have. The other branch is to receive deposits of the ''incomes'' of their customers, and to pay out the amount, as it is wanted for expenditure by the latter in the objects of their consumption... the former being a circulation of ''capital'', the latter of ''currency''” [«Բանկիրի գործը, մի կողմ թողնելով ըստ պահանջի վճարվող բանկնոտաների թողարկը, կարելի է բաժանել երկու ճյուղի, որոնք համապատասխանում են դոկտոր (Ադամ) Սմիթի սահմանած այն բաժանմանը, որի համաձայն կան առևտրականների ու առևտրականների միջև կատարվող և առևտրականների ու սպառորդների միջև կատարվող գործարքներ։ Բանկիրի գործի մի ճյուղն այն մարդկանցից '''կապիտալ''' հավաքելն է, որոնք սրա համար անմիջական գործադրություն չեն գտնում, և այս կապիտալն այն մարդկանց միջև բաշխելը կամ թե նրանք հանձնելն է, ովքեր այն օգտագործել կարող են։ Մյուս ճյուղն այն է, որ իրենց կլիենտների եկամուտներից ավանդներ ընդունեն և նրանց գումարներ վճարեն, երբ հարկավոր կլինի սպառման առարկաների համար... Առաջինը '''կապիտալի''' շրջանառություն է, երկրորդը՝ '''շրջանառության միջոցների''' շրջանառություն»։]— Tooke։ „Inquiry into the currency principle”, London» 1844, էջ 36—37։ Առաջին գործառնությունն է „the concentration of capital on the one hand and the distribution of it on the other” [«մի ձեռքով կապիտալ համակենտրոնացնելն ու մյուսով բաշխելը»], երկրորդ գործառնությունն է „administering the circulation for local purposes of the district” [«շրջանառության կարգավորումը տվյալ երկրամասի տեղական կարիքների համար»] (ն. տ., էջ 37)։— Շատ ավելի է մոտենում ճիշտ ըմբռնմանը Կիննիրը հետևյալ հատվածում. «Փողը գործ է ածվում երկու էապես տարբեր գործառնություններ կատարելու համար։ Իբրև փոխանակության միջոց առևտրականի ու առևտրականի միջև՝ նա այն գործիքն է, որով կատարվում են կապիտալի փոխհանձնումները, այսինքն փողի ձևով գոյություն ունեցող կապիտալի մի որոշ գումարի փոխանակությունն ապրանքների ձևով գոյություն ունեցող կապիտալի մի նույնահավասար գումարի հետ։ Բայց այն փողը, որ ծախսվում է աշխատավարձ վճարելու և առևտրականի ու սպառորդի միջև կատարվող առուծախի վրա, ոչ թե կապիտալ է, այլ եկամուտ, ամբողջ հասարակության եկամտի այն մասը, որ գործադրվում է ամենօրյա ծախսերի համար։ Այս փողը շրջանառում է ամենօրյա անընդհատ գործածության ասպարեզում, և միմիայն այս փողն է, որ բառի ստույգ իմաստով կարող է շրջանառության միջոց (currency) անվանվել։ Կապիտալի վարկատվությունները կախված են բացառապես բանկի կամ թե մյուս կապիտալիստների կամքից — որովհետև փոխառուներ միշտ կգտնվեն, բայց շրջանառության միջոցի գումարը կախված է այն հասարակության պահանջմունքներից, որի սահմաններում փողը շրջանառում է օրական ծախսման նպատակով» (J. G. Kinnear: „The crisis and the currency”, London, 1847 [էջ 3—4])։</ref>, Վիլսոնն ու մյուսները, ընդսմին խառնիխուռն միմյանց հետ շփոթելով այն տարբերությունները, որ կան շրջանառության միջոցների որպես փողի, որպես ընդհանրապես փողային կապիտալի ու տոկոսաբեր կապիտալի (moneyed capital անգլիական իմաստով) միջև,— հանգում է հետևյալ երկու կետին։
Շրջանառության միջոցը մի կողմից շրջանառում է իբրև դրամ (փող), որչափով որ այդ միջոցն սպասավորում է '''եկամտի ծախսումը''', ուրեմն այն փոխանակությունը, որ կատարվում է անհատական սպառորդների ու մանրածախ առևտրականների միջև, որպիսի կատեգորիայի տակ պետք է հաշվել այն բոլոր վաճառականներին, որոնք ծախում են սպառորդներին — անհատական սպառորդներին, ի տարբերություն արտադրողական սպառորդներից կամ արտադրողներից։ Այստեղ փողը շրջանառում է դրամի ֆունկցիայով, թեև նա շարունակ '''կապիտալ է փոխհատուցում'''։ Մի երկրում եղած փողի մի որոշ մասը միշտ այս ֆունկցիային է հատկացվում, թեև այս մասը կազմված է լինում մշտապես փոփոխվող առանձին փողային միավորներից։ Ընդհակառակը, որչափով որ փողը '''կապիտալի փոխհանձնումն է''' սպասավորում, լինի այդ գնման միջոցի (շրրջանառության միջոցի), թև վճարման միջոցի ձևով, միևնույն է,— նա '''կապիտալ''' է։ Հետևաբար փողի ոչ իբրև գնման միջոցի ու ոչ էլ իբրև վճարման միջոցի ֆունկցիան չէ, որ նրան տարբերում է դրամից [Münze, монета], որովհետև փողն իբրև գնման միջոց կարող է գործել առևտրականի ու առևտրականի միջև էլ, որչափով որ սրանք կանխիկ են գնում միմյանցից, իսկ որպես վճարման միջոց կարող է գործել առևտրականի ու սպառորդի միջև էլ, nրչափով որչափով որ վարկ է տրվում և եկամուտը նախ սպառվում և հետո է վճարվում։ Ուրեմն, տարբերությունն այն է, որ երկրորդ դեպքում այս փողը ոչ միայն կապիտալ է փոխհատուցում մի կողմի, վաճառորդի համար, այլ և մյուսի կողմից, գնորդի կողմից իբրև կապիտալ է ծախսվում, կանխավճարվում։ Հետևաբար տարբերությունն իրոք '''եկամտի փողային ձևի''' ու '''կապիտալի փողային ձևի''' տարբերությունն է, բայց ոչ թե շրջանառության միջոցի ու կապիտալի տարբերությունը, որովհետև որպես միջնորդ առևտրականների միջև, նմանապես էլ որպես միջնորդ սպառորդների ու առևտրականների միջև '''շրջանառում''' է փողի քանակորեն որոշյալ մի մասը, և սրա հետևանքով այս փողը '''երկու''' ֆունկցիայում էլ շրջանառության միջոց է հավասարապես։ Բայց այստեղ Տուկի ըմբռնման մեջ մուտք է գործում տարբեր տեսակի խառնաշփոթություն.
1) Ֆունկցիոնալ որոշումների շփոթման հետևանքով.
2) Երկու ֆունկցիայում միասին վերառած՝ շրջանառու փողի քանակի հարցը ներգրավելու հետևանքով.
3) Երկու ֆունկցիայով շրջանառող, ուրեմն և վերարտադրության պրոցեսի երկու ոլորտում շրջանառող՝ շրջանառության միջոցների քանակի միմյանց նկատմամբ ունեցած հարաբերական համամասնության հարցը ներգրավելու հետևանքով։ Նախ կանգ առնենք առաջին կետի, ֆունկցիոնալ որոշումների շփոթման վրա, իբր թե փողը մի ձևում շրջանառության միջոց (currency) է, իսկ մյուս ձևում՝ կապիտալ։ Որչափով որ փողը երևան է գալիս երկու ֆունկցիաներից մեկով կամ մյուսով, լինի եկամտի իրացման համար, թե կապիտալի փոխհանձնման համար, միևնույն է, նա առուծախի մեջ և վճարման ժամանակ գործում է իբրև գնման միջոց կամ թե վճարման միջոց և բառի ավելի լայն իմաստով՝ իբրև շրջանառության միջոց։ Այն հետագա որոշումը, որ փողն ստանում է իրեն ծախողի կամ թե ընդունողի հաշվի մեջ այն իմաստով, որ նա սրա աչքում կապիտալ կամ եկամուտ է ներկայացնում այստեղ բացարձակորեն ոչինչ չի փոխում, և այս երևան է գալիս երկակի կերպով։ Թեև փոծի փողի այն տեսակները, որոնք շրջանառում են երկու ոլորտում, տարբեր են, բայց և այնպես փողի միևնույն միավորը, օրինակ, հինգ ստերլինգանոց մի բանկնոտան մի ոլորտից անցնում է մյուսը և փոփոխակի կատարում է երկու ֆունկցիան էլ. մի բան, որ անխուսափելի է արդեն այն պատճառով, որ մանրածախ առևտրականն իր կապիտալին փողի ձև կարող է տալ այն դրամի ձևով միայն, որ նա ստանում է իր գնորդներից։ Կարելի է ընդունել, որ բուն մանրացման դրամի շրջանառության հանրության կենտրոնը մանրածախ առևտրի բնագավառում է գտնվում. մանրածախ առևտրականը միշտ նրա կարիքն ունի մանրելու համար, և նա միշտ իր կլիենտներից ետ է ստանում այն վճարման ժամանակ։ Բայց նա ստանում է նաև փող, այսինքն դրամ մի մետաղից, որն արժեքի չափանիշ է, ուրեմն Անգլիայում ստերլինգներ ու նույնիսկ բանկնոտաներ, այն է՝ մանր գումարի բանկնոտաներ, օրինակ, 5 ու 10 ֆունտանոց։ Նա այս ոսկեդրամներն ու բանկնոտաներն ավելորդ եղած մանրացման դրամի հետ միասին ամեն օր կամ ամեն շաբաթ ավանդադրում է իր բանկում և սրանցով վճարում իր գնումները դուրս գրելով չեկեր իր բանկային ավանդի դիմաց։ Բայց նույն այս ոսկեդրամներն ու բանկնոտաներն սպառող ամբողջ հասարակությունն իբրև իր եկամտի փողային ձև նույնպես շարունակ հանում է բանկերից ուղղակի կամ անուղղակի կերպով (օրինակ իբրև մանր փող փող՝ գործարանատերերի ձեռքով աշխատավարձ վճարելու համար), և սրանք մշտապես ետ են հոսում մանրածախ առևտրականների մոտ, որոնց համար նրանք այսպիսով նորից իրացնում են նրանց կապիտալի , բայց միաժամանակ և նրանց եկամտի մի մասը։ Այս վերջին պարագան կարևոր է, բայց Տուկի կողմից բոլորովին անտեսվում է։ Այն ժամանակ միայն, երբ փողը ծախսվում է իբրև փողային կապիտալ, վերարտադրության պրոցեսի սկզբում (II գիրք, I բաժին), կապիտալային արժեքը գոյություն ունի զուտ կերպարանքով, իբրև այսպիսին։ Որովհետև արտադրված ապրանքի մեջ պարունակվում է ոչ միայն կապիտալ, այլ արդեն նաև հավելյալ արժեքը. ապա ապրանքը ոչ միայն կապիտալ է ըստինքյան, այլ արդեն իրականացած կապիտալ է, կապիտալ է իրեն միացած եկամտային աղբյուրի հետ միասին։ Հետևաբար, այն ապրանքը, որ մանրածախ առևտրականը տալիս է դեպի իրեն ետհոսող փողի փոխարեն, նրա համար կապիտալ պլյուս շահույթ, կապիտալ պլյուս եկամուտ է։
Բայց հետո, երբ շրջանառու փողը ետ է հոսում մանրածախ առևտրականի մոտ, նա սրա կապիտալի փողային ձևը դարձյալ վերականգնում է։
Այսպիսով, ուրեմն, կատարյալ անհեթեթություն է, երբ այն տարբերությունը, որ կա շրջանառության իբրև եկամտի շրջանառության ու շրջանառության իբրև կապիտալի շրջանառության միջև, փոխարկում են շրջանառության միջոցի ու կապիտալի միջև եղած տարբերության։ Տուկի մոտ արտահայտության այս եղանակն առաջ է գալիս նրանից, որ նա պարզապես կանգնում է այն բանկիրի տեսակետի վրա, որը սեփական բանկնոտաներ է թողարկում։ Նրա բանկնոտաների այն գումարը, որը (թեկուզ միշտ հենց ուրիշ բանկնոտաներից կազմված) շարունակ հասարակության ձեռքին է գտնվում և իբրև շրջանառության միջոց գործում, նրա վրա վրա ոչինչ չի նստում, բացի թղթից ու տպագրական ծախսից։ Բանկնոտաները հենց նրա բանկիրի վրա հանված պարտագրեր (մուրհակներ) են, որոնք, սակայն, փող են բերում և այսպիսով ծառայում են իբրև միջոց՝ նրա կապիտալի արժեքը մեծացնելու համար։ Բայց նրանք տարբերվում են բանկիրի կապիտալից, անկախ այն հանգամանքից, թե այդ կապիտալը նրա սեփական կապիտալն է, թե փոխ է առած։ Այստեղից էլ բանկիրի համար ծագում է շրջանառության ու կապիտալի մի մասնահատուկ տարբերություն, որը, սակայն, ոչ մի առնչություն չունի այդ գաղափարների բովանդակության հետ, իբրև այսպիսիների հետ, և ամենից քիչ՝ այն բովանդակության հետ, որ նրանց Տուկն է վերագրում։
Այն տարբեր ֆունկցիաները, որ փողը կատարում է իբրև եկամտի կամ կապիտալի փողային ձև, ամենից առաջ բոլորովին չեն փոխում փողի, իբրև շրջանառության միջոցի, բնույթը. այս բնույթը փողը պահպանում է, անկախ նրանից, թե տվյալ դեպքում իր ֆունկցիաներից որն է կատարում։ Համենայն դեպս, եթե փողը երևան է գալիս եկամտի փողային ձևով, նա ավելի շատ իբրև բուն շրջանառության միջոց (դրամ, գնման միջոց) է գործում՝ այս առքերի ու վաճառքների մանրատման հետևանքով, ինչպես և այն պատճառով, որ եկամուտը ծախսողների մեծամասնությունը, բանվորները, հարաբերաբար քիչ կարող են վարկով գնել. այնինչ առևտրային աշխարհի շրջանառության մեջ, որտեղ շրջանառության միջոցը կապիտալի փողային ձևն է, փողը — մասամբ համակենտրոնացման հետևանքով, մասամբ էլ վարկային սիստեմի տիրապետության հետևանքով — գլխավորապես իբրև վճարման միջոց է գործում։ Բայց այն տարբերությունը, որ կա փողի իբրև, վճարման միջոցի ու փողի իբրև գնման միջոցի (շրջանառության միջոցի) միջև, բուն իսկ փողին հատուկ մի տարբերություն է, և ոչ թե փողի ու կապիտալի միջև եղած տարբերություն։ Այն պարագայից, որ մանրածախ առևտրի մեջ ավելի շատ պղնձե ու արծաթե դրամ է շրջանառում, մեծածախ առևտրում՝ ավելի շատ ոսկե դրամ, չի կարելի հետևցնել (, որ մի կողմից արծաթե ու պղնձե դրամի և մյուս կողմից ոսկե դրամի միջև եղած տարբերությունը փոխարկվում է ,շրջանառության միջոցի ու կապիտալի տարբերության։
Երկրորդ կետի մասին, որ վերաբերում է շրջանառու փողի՝ երկու ֆունկցիայում միասին վեր առած քանակի հարցի ներգրավմանը։ Որչափով որ փողը շրջանառում է կամ իբրև գնման միջոց և կամ իբրև վճարման միջոց — միևնույն է՝ երկու ոլորտից որ մեկում և եկամուտ կամ կապիտալ իրացնելու իր ֆունկցիայից անկախ նրա շրջանառու մասսայի քանակի համար իրենց ուժը պահպանում են այն օրենքները, որոնք շարադրված են I գրքում, գլ. III, 2, b, պարզ ապրանքաշրջանառությունը քննելիս։ Շրջանառության արագության աստիճանը, ուրեմն տվյալ մի ժամանակամիջոցում փողի միևնույն միավորի կողմից գնման, միջոցի ու վճարման միջոցի միևնույն ֆունկցիայով հանդես գալու կրկնությունների թիվը, միաժամանակյա առքերի ու վաճառքների, ուրեմն համապատասխան վճարումների քանակը, շրջանառու ապրանքների գների գումարը, վերջապես վճարման այն հաշվեկշիռները, որոնք միևնույն, ժամանակում պետք է փակվեն, երկու դեպքում էլ որոշում են շրջանառու փողի, currency-ի մասսան։ Այս կերպ գործող փողն արդյոք իր վճարողի կամ ընդունողի համար կապիտալ է ներկայացնում, թե եկամուտ, նշանակություն չունի, գործի դրության մեջ բացարձակորեն որևէ փոփոխում չի մտցնում է փողի մասսան պարզապես որոշվում է իբրև գնման միջոց ու վճարման միջոց հանդես գալու նրա ֆունկցիայով։
Երրորդ կետի մասին, որը վերաբերում է երկու ֆունկցիայով շրջանառող, ուրեմն և վերարտադրության պրոցեսի երկու ոլորտում շրջանառող՝ շրջանառության միջոցների քանակի միմյանց նկատմամբ ունեցած հարաբերական համամասնությանը։ Շրջանառության երկու ոլորտը մի ներքին կապ ունեն, որովհետև մի կողմից՝ ծախսելի եկամուտների քանակն արտահայտում է սպառման ծավալը, իսկ մյուս կողմից՝ արտադրության ու առևտրի մեջ շրջանառող կապիտալի մասսայի մեծությունն արտահայտում է վերարտադրության պրոցեսի ծավալն ու արագությունը։ Բայց և այնպես միևնույն հանգամանքները տարբեր ու նույնիսկ հակառակ ուղղությամբ են ներգործում երկու ֆունկցիայով շրջանառող կամ թե երկու ոլորտում շրջանառող փողի մասսայի վրա և կամ, ինչպես անգլիացիներն են այս արտահայտում բանկային դարձվածքով, շրջանառության քանակի վրա։ Եվ այս նոր առիթ է տալիս Տուկին՝ շրջանառության միջոցն ու կապիտալի գռեհիկ կերպով միմյանցից տարբերելու։ Այն պարագան, որ currency theory-ի կողմնակից պարոնները շփոթում են երկու տարբեր բաներ, ամենևին հիմք չի տալիս հիշյալները ներկայացնելու իբրև տարբեր ըմբռնումներ։
Ծաղկման և ուժեղ էքսպանսիայի (տարածման, ընդարձակման) ժամանակաշրջաններում, վերարտադրության պրոցեսի արագացման և հորդեռանդության ժամանակաշրջաններում բանվորները լիովին զբաղված են լինում։ Աշխատավարձն էլ մեծ մասամբ բարձրանում է և ուրեմն որոշ չափով հավասարակշռվում է սրա այն անկումը միջին մակարդակից ցած, որ տեղի էր ունեցել առևարաառևտրա-արդյունաբերաւկան ցիկլի ուրիշ ժամանակաշրջաններում։ Միաժամանակ նշանավոր չափով աճում են կապիտալիստների եկամուտները։ Սպառումը բարձրանում է ամենուրեք։ Կանոնավոր կերպով բարձրանում են նաև ապրանքային գները գոնե տնտեսության զանազան վճռական ճյուղերում։ Սրա հետևանքով աճում է շրջանառու փողի քանակը, աճում է առնվազն որոշ սահմաններում, քանի որ շրջանառության ավելի մեծ արագությունն իր հերթին շրջանառության միջոցների մասսայի աճման առջև սահմաններ է դնում։ Որովհետև հասարակական եկամտի այն մասը, որն աշխատավարձից է կազմված, սկզբնապես արդյունաբերական կապիտալիստի կողմից կանխավճարում է փոփոխուն կապիտալի ձևով ու միշտ էլ փողի ձևով, ուստի ծաղկման ժամանակներում իր շրջանառության համար այդ մասը փողի ավելի մեծ գումար է պահանջում։ Բայց մենք չպետք է այս փողը երկու անգամ հաշվենք — մի անգամ որպես փող, որ հարկավոր է փոփոխուն կապիտալի շրջանառության համար, մի անգամ էլ որպես փող, որ հարկավոր է բանվորների եկամտի շրջանառության համար։ Բանվորներին իբրև աշխատավարձ վճարված փողը ծախսվում է մանրածախ առևտրի մեջ և այսպիսով գրեթե ամեն շաբաթ վերադառնում է բանկերն իբրև մանրածախ առևտրականների ավանդ, նախապես մանր շրջապտույտների մեջ սպասավորելով նաև մի շարք զանազան միջակա գործարքներ։ Ծաղկման ժամանակներում փողի ետհոսումը հարթ է ընթանում արդյունաբերական կապիտալիստների համար, և այսպիսով փողով վարկ ստանալու նրանց պահանջմունքն աճում է ոչ այն բանի հետևանքով, որ նրանք ավելի շատ աշխատավարձ պետք է վճարեն, որ իրենց փոփոխուն կապիտալի շրջանառության համար ավելի շատ փողի կարիք ունեն։
Ընդհանուր հետևանքն այն է, որ ծաղկման ժամանակաշրջաններում շրջանառության միջոցների այն մասսան, որ ծառայում է եկամուտների ծախսելուն, վճռականորեն աճում է։
Ընդհանրապես այսպիսի ժամանակաշրջաններում փողի շրջանառությունը հանդես է գալիս լեփ-լեցուն (full), թեև նրա II ճյուղը (կապիտալի փոխհանձնումը), գոնե հարաբերաբար, կծկվում է, այնինչ I ճյուղը (եկամուտների ծախսումը) բացարձակորեն ընդարձակվում է։
Փողի ետհոսումներն արտահայտում են ապրանքային կապիտալի ետփոխարկումը փողի, Փ—Ա—Փ´Փ—Ա—Փ՛, ինչպես այդ տեսանք II գրքի I բաժնում, վերարտադրության պրոցեսը քննելիս։ Փողի ձևով ետհոսումը վարկի շնորհիվ անկախ է դառնում իրական ետհոսման ժամկետից, թե արդյունաբերական կապիտալիստի ու թե վաճառականի համար։ Սրանցից յուրաքանչյուրը ծախում է վարկով, ուրեմն սրանց ապրանքն օտարվում է, նախքան սրանց համար փողի է փոխարկվում, ուրեմն նախքան փողի ձևով սրանց մոտ է ետհոսում։ Մյուս կողմից՝ սրանցից յուրաքանչյուրը գնում է վարկով, և սրանց ապրանքի արժեքն այդպիսով արդեն ետ է փոխարկվում կամ արտադրողական կապիտալի և կամ ապրանքային կապիտալի է նախքան այս արժեքի փոխարկումը փողի, նախքան ապրանքագնի վճարաժամկետի հասնելն ու վճարվելը։ Ծաղկման այսպիսի ժամանակներում կապիտալի ետհոսումը հեշտ ու հարթ է ընթանում։ Մանրածախ առևտրականը վստահությամբ վճարում է մեծածախ առևտրականին սա՝ գործարանատիրոջը, գործարանատերը՝ հումքի ներմուծորդին և այլն։ Որովհետև վարկի միջոցով կատարվող ետհոսումները փոխարինում են իրական ետհոսումներին, ուստի կապիտալի արագ ու ապահով ետհոսումների երևութականությունը, մի անգամ արդեն իր հունի մեջ մտած՝ վարկի շնորհիվ դեռ երկար ժամանակ պահպանվում է այն բանից հետո, երբ նրա իրական լինելն արդեն ցնդել է։ Բանկերն սկսում են վտանգի հոտն առնել, հենց որ նրանց կլիենտներն սկսում են ավելի մուրհակներով վճարել, քան փողով։ Տես Լիվերպուլի բանկի դիրեկտորի վերևում բերված վկայությունը 401 էջում։
Այստեղ պետք է ավելացնել այն էլ, որ ես ավելի առաջ եմ նշել. «Վարկի գերիշխանության շրջաններում փողի շբջանառության արագությունն ավելի ուժեղ տեմպերով է աճում, քան բարձրանում են ապրանքների գները. այնինչ վարկի սահմանափակման դեպքում ապրանքների գներն ավելի դանդաղ են ընկնում, քան շրջանառության արագությունը» («Zur Kritik der politischen Oekonomie», 1859, էջ 83—84 [«Քաղաքատնտեսության քննադատության շուրջը», 1932 թ. հրատ., էջ 159)]։
Ճգնաժամի շրջանում ընդհակառակն է տեղի ունենում։ № I շրջանառությունը կծկվում է, գներն ընկնում են, ընկնում է նաև աշխատավարձաշխատավարձը. զբաղված բանվորների թիվը սահմանափակվում է, պտույտների մաս-մասսան նվազում։ № II շրջանառության մեջ, ընդհակառակը, նվազող վարկին զուգընթաց աճում է փողային փոխառությունների պահանջմունքը,— մի կետ, որի վրա մենք հիմա կանգ կառնենք ավելի մանրամասնորեն։
սան նվազում։ № II շրջանառության մեջ, ընդհակառակը, նվազող վարկին զուգընթաց աճում է փողային փոխառությունների պահանջմունքը,— մի կետ, որի վրա մենք հիմա կանգ կառնենք ավելի մանրամասնորեն։ Ոչ մի կասկածի ենթակա չի այն, որ վարկի սահմանափակման հետ միասին, որը զուգադիպում է վերարտադրության պրոցեսի կանգառմանը, նվագում նվազում է շրջանառության միջոցների այն մասսան, որը պահանջվում է № I-ի, եկամտի ծախսման համար, այնինչ № II-ի, կապիտալի փոխհանձնման համար պահանջվող շրջանառության միջոցների մասսան մեծանում։ Բայց պետք է հետազոտել, թե այս դրույթը որքան է նույնանում Ֆուլվարտոնի Ֆուլլարտոնի ու մյուսների առաջադրած դրույթի հետ. «Փոխառու կապիտալի նկատմամբ առաջադրվաւծ պահանջարկն ու շրջանառության ավելադիը միջոցների նկատմամբ առաջադրված պահանջարկը բոլորովին տարբեր բաներ են և միատեղ երևան են գալիս ոչ հաճախ<ref>„A demand for capital on loan and a demand for additional circulation are quite distinct things, and no often found associated" associated” (Fullarton. „On the regulation of currencies"currencies”, London, 1845, էջ 82, 5-րդ գլխի վերտառություն։) — «Մեծ մոլորություն է, իսկապես, երևակայելը, թե փողի փոխանակության» (այսինքն կապիտալի փոխառության) նկատմամբ «նկատմամբ առաջադրվող պահանջարկը նույնանում է շրջանառության ավելադիր միջոցների նկատմամբ առաջադրվող պահանջարկի հետ, և կամ թե մեկն ու մյուսը հաճախակի երևան են գալիս միասին։ Նրանցից յուրաքանչյուրը ծագում է իրեն առանձնապես պայմանավորող հանգամանքներից և բոլորովին տարբեր է մյուս պահանջարկից։ Երբ ամեն ինչ երևան է գալիս ծաղկման վիճակում, երբ աշխատավարձը բարձր է, գները բարձրանում են և գործարանները բանում են, այն ժամանակ սովորաբար '''շրջանառության միջոցների''' (currency) լրացուցիչ առաջարկ է պահանջվում այն ֆունկցիաները կատարելու համար, որոնք անխզելոիրեն կապված են ավելի խոշոր ու ավելի բազմաթիվ դարձած վճարումներ անելու անհրաժեշտության հետ. այնինչ առևտրա-արդյունաբերական ցիկլի գլխավորապես ավելի հետին փուլում, երբ սկսում են հրապարակ գալ դժվարությունները, երբ շուկաները գերալցված են և փողի ետհոսումը հապաղում է, այն ժամանակ տոկոսը բարձրանում է, և բանկերին '''կապիտալի''' փոխատվության ուժեղացված պահանջարկ է առաջադրվում։ Անկասկած է, որ բանկնոտաներ թողարկելուց զատ բանկը չունի մի ուրիշ միջոց, որով սովորաբար կարողանում է կապիտալ փոխատրել, և որ եթե նա մերժում է բանկնոտաներ տալ, նշանակում է՝ մերժում է փոխատվությունը։ Բայց երբ փոխատվությունն արդեն թույլ է տրված ամեն ինչ համակերպվում է շուկայի պահանջմունքներին. փոխառությունը մնում է, իսկ շրջանառության միջոցը, եթե գործադրում չի գտնում, նորից վերադարձվում է փոխատուին։ Ըստ այսմ պառլամենտական հաշվետվությունների վրա նետվող նույնիսկ ամենամակերևութային հայացքը կարող է համոզել ամեն մեկի, որ Անգլիայի բանկի տնօրինության տակ եղած արժեթղթերի քանակն ավելի հաճախ տատանվում է շրջանառության մեջ նրա ունեցած բանկնոտաների նկատմամբ հակառակ ուղղությամբ, քան նրանց հետ միևնույն ուղղությամբ, և որ ուրեմն այս խոշոր հիմնարկի օրինակը չի ընձեռում ոչ մի բացառություն այն դրույթից, որի վրա այնքան համառորեն պնդում են գավառական բանկիրները, այսինքն այն դրույթից, որ ոչ մի բանկ չի կարող շատացնել շրջանառության մեջ գտնվող իր բանկնոտաների քանակը, եթե վերջինս արդեն բավարարում է բանկնոտաների շրջանառության սովորական նպատակին. բայց եթե բանկի փոխատվությունն անցնում է այս սահմանից, ապա փոխատվության ամեն մի մեծացում հարկ է լինում կատարելու նրա կապիտալից՝ վաճառելով պահեստում գտնվող արժեթղթերի մի մասը կամ թե հրաժարվելով նոր արժեթղթեր ձեռք բերելուց ի հաշիվ փողային նոր ներմուծումների։ 1833—1840 թվականների ժամանակամիջոցին վերաբերող պառլամենտական հաշվետվությունների համաձայն կազմած այն աղյուսակը, որից ես օգտվեցի նախորդ էջում, շարունակ այս ճշմարտությունը հաստատող օրինակներ է տալիս. բայց նրանցից երկուսն այնքան նշանակալից են, որ չեմ կարող նրանց վրայից անցնել։ 1837 թվականի հունվարի 3-ին, երբ բանկի փողային ռեսուրսները վերին աստիճանի լարված էին, վարկը կանգուն պահելու և փողային շուկայի դժվարություններին հակազդելու համար, մենք գտնում ենք, որ նրա փոխատվություններն ու զեղչը հասել էին 17 022 000 ֆ. ստ. ահռելի գումարի, մի գումար, որին հազիվ թե հասած լինեն պատերազմից (1793—1815) հետո և որը գրեթե հավասար էր թողարկած բանկնոտաների ամբողջ գումարին, այնինչ վերջինս անշարժ մնում էր այնպիսի ցած մակարդակի վրա, որպիսին է 17 076 000 ֆ. ստ.-ը։ Մյուս կողմից՝ 1833 թվականի հունիսի 4-ի համար մենք ունենք շրջանառության մեջ 18 892 000 ֆ. ստ. բանկնոտաներ, այնինչ մասնավոր ապահովումների հաշիվն ավելի ցած է, եթե ոչ ամենացածր վերջին հիսնամյակում, և չի գերազանցում 972 000 ֆ. ստ.-ից» (Fullarton, ն. տ., էջ 97, 98)։ — Որ „demand for pecunary accomodation” [փողային փոխատվությունների պահանջարկը] „demand for gold”-ի [ոսկու պահանջարկի] հետ նույնացնելու բնավ կարիք չկա (Վիլսոնը, Տուկն ու մյուսները ոսկին կապիտալ են անվանում),— այս երևում է պարոն Վեգելայնի, Անգլիայի բանկի կառավարչի հետևյալ, վկայություններից. «Մինչև այս գումարի» (երեք օր իրար հետևից օրական մեկ միլիոնի) «մուրհակներ զեղչելը չէր քչացնի» (բանկնոտաների) «պահեստը, եթե հասարակությունն ակտիվ շրջանառության մի ավելի խոշոր գումար չպահանջեր։ Մուրհակների զեղչման ժամանակ դուրս տրված բանկնոստաները բանկերի ու ավանդների միջոցով ետ կհոսեին։ Եթե այս գործարքների նպատակը ոսկու արտահանությունը չի, կամ եթե երկրի ներսում մի այնպիսի խուճապ չի տիրում, երբ հասարակությունը պինդ պահում է իր բանկնոտաները՝ փոխանակ նրանց միջոցով բանկերին վճարումներ կատարելու, ապա շրջանառության այսպիսի վիթխարի գումարները չէին ազդի պահեստի վրա»։— «Բանկը կարող է օրական մեկ ու կես միլիոն գումարի զեղչել, և այս կատարվում է շարունակ՝ առանց ամենափոքր չափով ազդելու նրա պահեստի վրա։ Բանկնոտաները ետ են գալիս իբրև ավանդներ, և միակ փոփոխությունը, որ տվյալ դեպքում տեղի է ունենում, պարզապես մի հաշվից մի ուրիշ հաշիվ փոխանցելն է» („Reports on Bank Acts”, 1857, վկայություններ №№ 241, 500)։ Այսպիսով, ուրեմն, բանկնոտաներն այստեղ լոկ իբրև վարկերի փոխանցման միջոց են ծառայում։</ref>»։
Ամենից առաջ պարզ է, որ վերոհիշյալ երկու դեպքից առաջինում, ծաղկման ժամանակաշրջանում, երբ շրջանառության մեջ գտնվող շրջանառու միջոցների քանակը պետք է աճի, բարձրանում է շրջանառու միջոցների նկատմամբ առաջադրվող պահանջարկը։ Բայց նմանապես պարզ է, որ եթե մի գործարանատեր բանկում ունեցած իր գումարից ոսկով կամ բանկնոտաներով սովորականից ավելի է վերցնում, որովհետև ավելի շատ կապիտալ պիտի ծախսի փողի ձևով, ապա սրա հետևանքով կապիտալի նկատմամբ ունեցած նրա պահանջարկը չի աճում, այլ աճում է լոկ նրա պահանջարկն այս հատուկ ձևի նկատմամբ, որով նա ծախսում է իր կապիտալը։ Պահանջարկը վերաբերում է այն տեխնիկական ձևին միայն, որով նա իր կապիտալը նետում է շրջանառության մեջ։ Հենց այնպես, ինչպես, օրինակ, վարկային գործի տարբեր զարգացման պայմաններում միևնույն փոփոխուն կապիտալը, աշխատավարձի միևնույն քանակը մի երկրում շրջանառության միջոցների ավելի մեծ մասսա է պահանջում, քան մի ուրիշում. Անգլիայում, օրինակ, ավելի, քան Շոտլանդիայում, Գերմանիայում ավելի, քան Անգլիայում։ Նույնպես էլ գյուղատնտեսության մեջ միևնույն կապիտալը, որը գործում է վերարտադրության պրոցեսում, տարվա տարբեր եղանակներում փողի տարբեր քանակ է պահանջում իր ֆունկցիան կատարելու համար։
Բայց հակադրությունն այն դրվածքով, որ Ֆուլլարտոնն է տալիս, ճիշտ չի։ Փոխառությունների նկատմամբ եղած ուժեղ պահանջարկը չի ամենևին, որ կանգառման ժամանակաշրջանը տարբերում է ծաղկման ժամանակաշրջանից, ինչպես որ Ֆուլլարտոնն է ասում, այլ այն հեշտությունը, որով բավարարվում է այս պահանջարկը ծաղկման ժամանակաշրջանում, ու այն դժվարությունը, որով այն բավարարվում է վերահաս կանգառումից հետո։ Չէ՞ որ հենց վարկային սիստեմի վիթխարի զարգացումը ծաղկման ժամանակաշրջանում, ուրեմն և փոխառական կապիտալի նկատմամբ եղած պահանջարկի հսկայական բարձրացումն ու այն, պատրաստակամությունը, որով նման ժամանակաշրջաններում առաջարկն իրեն դնում է նրա տրամադրության տակ,— սրանք են, որ կանգառման ժամանակաշրջանում վարկը փակուղու մեջ են գցում։ Հետևաբար, փոխառությունների նկատմամբ եղած պահանջարկի մեծության տարբերությունը չի, որ բնորոշում է երկու ժամանակաշրջանը։
Ինչպես առաջ նշել ենք արդեն, երկու ժամանակաշրջանն իրարից, տարբերվում են, ամենից առաջ նրանով, որ ծաղկման ժամանակաշրջանում գերիշխում է պահանջարկը շրջանառության այն միջոցների նկատմամբ, որոնք գործում են սպառորդների ու առևտրականների միջև, իսկ ճնշման ժամանակաշրջանում՝ պահանջարկը շրջանառության այն միջոցների նկատմամբ, որոնք գործում են կապիտալիստների միջև։ Գործերի կանգառման ժամանակաշրջանում առաջին պահանջարկը նվազում է, երկրորդը՝ աճում։
Ֆուլլարտոնին ու մյուսներին վճռապես կարևոր թվացողն այն երևույթն է, որ այնպիսի ժամանակներում, երբ Անգլիայի բանկի ձեռքում ավելանում են securities — փոխատվության դիմաց ընդունած գրավներն ու մուրհակները — նրա բանկնոտաների շրջանառությունը նվազում է, և ընդհակառակը։ Բայց securities-ի քանակն արտահայտում է փողային գործառնությունների, զեղչված մուրհակների ու վարուն արժեթղթերի դիմաց ընձեռած փոխատվությունների ծավալը։ Այսպես, վերևում, 440 էջի 91-րդ ծանոթագրության մեջ Ֆոլլարտոնն ասում է. «Անգլիայի բանկի տնօրինության տակ եղած արժեթղթերի (securities) քանակը սովորաբար փոփոխվում է նրա բանկնոտաների շրջանառությանը հակառակ ուղղությամբ, և այս հաստատում է մասնավոր բանկերի վաղուց փորձված այն դրույթը, թե ոչ մի բանկ չի կարող իր բանկնոտաների թողարկը բարձրացնել մի հայտնի գումարից վեր, որը որոշվում է նրա կլիենտների պահանջմունքով. իսկ եթե բանկն ուզում է փոխատվություններ անել այս գումարից վեր, ապա նա սրանք պետք է անի իր կապիտալից, ուրեմն կամ պետք է արժեթղթեր հանի շրջանառության մեջ և կամ թե այս նպատակով գործադրի փողային ստացույթնեըստացույթներ, որ այլապես կներդրեր արժեթղթերի մեջ»։
Բայց այստեղ պարզվում է նաև, թե Ֆուլլարտոնն ինչ է հասկանում կապիտալ ասելով։ Ի՞նչն է կապիտալ կոչվում այստեղ։ Այն, որ բանկն այլևս չի կարող փոխատվություններ անել իր սեփական բանկնոտաներով, վճարման խոստումներով, որոնք նրա վրա ոչինչ չեն նստել իհարկե։ Բայց այս դեպքում ինչո՞վ է նա փոխատվություններ անում։ Նրանով, ինչ որ ստանում է պահեստի securities-ի, այսինքն պետական արժեթղթերի, ակցիաների ու այլ տոկոսաբեր արժեթղթերի վաճառքից։ Բայց ինչի՞ դիմաց է նա ծախում այս թղթերը։— Փողի, ոսկու և կամ բանկնոտաների դիմաց, որչափով որ վերջիններս վճարման օրինական միջոցներ են, ինչպես Անգլիայի բանկինը։ Այսպիսով, ուրեմն, այն, ինչ որ նա փոխատրում է, բոլոր պարագաներում փող է։ Բայց այս փողը հիմա նրա կապիտալի մի մասն է։ Եթե նա ոսկի է փոխատրում, ապա այս ակներև է։ Եթե փոխատրում է բանկնոտաներ, ապա այս բանկնոտաները հիմա կապիտալ են ներկայացնում, որովհետև բանկը նրանց դիմաց մի իրական արժեք է օտարել՝ տոկոսաբեր թղթեր։ Մասնավոր բանկերում այն բանկնոտաները, որոնք նրանց մոտ են հոսում արժեթղթեր ծախելու հետևանքով, մեծ մասամբ կարող են Անգլիայի բանկի կամ թե իրենց սեփական բանկնոտաները միայն լինել, որովհետև ուրիշ բանկնոտաներ դժվարությամբ են ընդունվում արժեթղթերի դիմաց վճարումներ անելիս։ Բայց եթե այս գործառնությունը հենց ինքն Անգլիայի բանկն է կատարում, ապա այս դեպքում նրա սեփական բանկնոտաները, որ ետ է ստանում ինքը, նրա համար կապիտալ, այսինքն տոկոսաբեր թուղթ արժեն։ Բացի սրանից, նա սրանով իր սեփական բանկնոտաները հանում է շրջանառությունից։ Եթե նա նորից դուրս է տալիս այս բանկնոտաները կամ թե սրանց փոխարեն միևնույն գումարի նոր բանկնոտաներ, ապա ուրեմն նրանք հիմա կապիտալ են ներկայացնում։ Եվ ընդսմին նրանք միակերպ կապիտալ են ներկայացնում թե այն ժամանակ, երբ գործադրվում են կապիտալիստներին փոխատվություններ անելու համար, ու թե այն ժամանակ, երբ հետագայում, այսպիսի փողային փոխատվությունների պահանջարկը նվազելու դեպքում, նորից գործադրվում են արժեթղթեր ձեռք բերելու համար։ Այս բոլոր պարագաներում «կապիտալ» բառն այստեղ գործ է ածվում բանկերում ընդունված իմաստով միայն, այսինքն նշանակում է, որ բանկիրն ստիպված է ավելի շատ փոխատվություններ ընձեռելու, քան իր սոսկական վարկն է։
Հայտնի է, որ Անգլիայի բանկն իր բոլոր փոխատվություններն անում է իր բանկնոտաներով։ Իսկ եթե, չնայած սրան, բանկի բանկնոտային շրջանառությունը, որպես կանոն, նվազում է այն հարաբերությամբ, որով աճում է զեղչված մուրհակների ու փոխատվական գրավների քանակն իր ձեռքում, ուրեմն որով աճում է և իր արած փոխատվությունների գումարը, հապա ի՞նչ է կատարվում շրջանառության մեջ նետած բանկնոտաների հետ, ի՞նչպես են նրանք դեպի բանկը ետհոսում։
Ամենից առաջ, եթե փողային փոխատվության նկատմամբ եղած պահանջարկը ծագում է ազգային աննպաստ վճարահաշվեկշռից և ուրեմն ոսկու տարհուսում է առաջ բերում, ապա խնդիրը շատ պարզ է։ Մուրհակները զեղչվում են բանկնոտաներով։ Բանկնոտաները հենց բանկում, issue department-ում [էմիսիոն բաժնում], փոխանակվում են ոսկու հետ, և ոսկին արտահանվում է։ Այս միևնույն է, թե հենց մուրհակները զեղչելիս բանկն առանց բանկնոտաների միջնորդության, ուղղակի ոսկի վճարեր։ Մի այսպիսի բարձրացող պահանջարկ — որը որոշ դեպքերում 7-ից մինչև 10 միլիոն ֆունտ ստերլինգի է հասնում — երկրի ներքին շրջանառության վրա ոչ մի հատուկ հինգստերլինգանոց բանկնոտա էլ չի ավելացնում իհարկե։ Իսկ եթե ասվում է, թե բանկն այս դեպքում կապիտալ է փոխատրում, ու ոչ թե շրջանառության միջոց, ապա այս երկակի իմաստ ունի։ Առաջին՝ այն, որ բանկը փոխ է տալիս ոչ թե վարկ, այլ իրական արժեք, իր սեփական կապիտալի կամ թե իր մոտ ավանդադրած կապիտալի մի մասը։ Երկրորդ՝ այն, որ նա ոչ թե ներերկրային շրջանառության համար, այլ միջազգային շրջանառության համար է փող վարկատրում, համաշխարհային փող է վարկատրում, և այս նպատակի համար փողը միշտ պետք է գոյություն ունենա գանձի ձևով, իր մետաղյա մարմնավորությամբ, մի ձևով, որում նա ոչ միայն արժեքի ձև է, այլ հենց ինքը հավասար է այն արժեքին, որի փողային ձևն է նա։ Չնայած որ այս ոսկին ինչպես բանկի, այնպես էլ ոսկին արտահանող առևտրականի համար կապիտալ է ներկայացնում՝ բանկիրական կապիտալ կամ թե վաճառականական կապիտալ, բայց և այնպես նրա նկատմամբ պահանջարկը ծագում է ոչ իբրև կապիտալի նկատմամբ, այլ իբրև փողային կապիտալի բացարձակ ձևի նկատմամբ։ Այս պահանջարկը ծագում է ճիշտ այն մոմենտին, երբ օտարերկրյա շուկաները գերալցված են իրացվելու հնարավորություն չունեցող անգլիական ապրանքային կապիտալով։ Ուրեմն, պահանջվում է կապիտալ ոչ իբրև '''կապիտալ''', այլ կապիտալ իբրև '''փող''', այն ձևով, որով փողը համաշխարհային շուկայի ընդհանրական ապրանք է հանդիսանում, իսկ սա փողի սկզբնական ձևն է, որպես ազնիվ մետաղ։ Հետևաբար ոսկու տարհոսումը ոչ թե «a mere question of capital» [«լոկ կապիտալի հարց»] է, ինչպես ասում են Ֆուլլարտոնը, Տուկը և այլն, այլ «a question of money» [«փողի հարց»] է, թեև մի մասնահատուկ ֆունկցիայով։ Այն հանգամանքը, որ սա '''ներերկրային''' շրջանառության հարց չի, ինչպես այս պնդում են currency-theory-ի ներկայացուցիչները, ամենևին չի ապացուցում, թե սա լոկ question of capital [կապիտալի հարց] է, ինչպես կարծում են Ֆուլլարտոնն ու մյուսները։ Սա a question of money [փողի հարց] է այն ձևով, որով փողը վճարման միջազգային միջոց է հանդիսանում։ «Այդ կապիտալը (միլիոնավոր քվարտեր օտարերկրյա ցորենի առքագինը երկրի ներսում պատահած անբերությունից հետո) արդյոք ապրանքներով է փոխհանձնվում թե կանխիկ փողով՝ այս հանգամանքն ամենևին չի ազդում գործարքի բնույթի վրա» (Fullarton, ն. տ., էջ 131)։ Բայց այս շատ կարևոր նշանակության ունի այն հարցի համար, թե ոսկու մի տարհոսում արդյոք տեղի է ունենո՞մունենո՞ւմ, թե՞ ոչ։ Կապիտալը փոխհանձվում է ազնիվ մետաղի ձևով, որովհետև նա կամ բոլորովին չի կարող փոխհանձնվել ապրանքների ձևով և կամ թե չի կարող փոխհանձնվել առանց մեծ կորուստների։ Այն վախը, որ արդի բանկային սիստեմն ունի ոսկու տարհոսման հանդեպ, գերազանցում է այն ամենից, ինչ որ երազել են մոնետար սիստեմի ներկայացուցիչները, որոնց աչքում ազնիվ մետաղը միակ իսկական հարստությունն է։ Վեր առնենք, օրինակ, Անգլիայի բանկի կառավարչի, Մորրիսի, հետևյալ վկայությունը պառլամենտական հանձնաժողովի առջև 1847-48 թվականների ճգնաժամի վերաբերմամբ. «3846. (Հարցմունք) Եթե ես խոսում եմ պաշարների (stock) ու հիմնական կապիտալի արժեզրկման մասին, արդյոք ձեզ հայտնի՞ չէ, որ ամեն տեսակի պաշարների ու պարենավորման արդյունքների մեջ ներդրված ամբողջ կապիտալն արժեզրկվել էր միևնույն եղանակով. որ հում բամբակը, հում մետաքսը, հում բուրդը մայր-ցամաք են ուղարկվել միևնույն ծայրահեղ ցածր գներով, և որ շաքարը, սուրճն ու թեյը ծախվել են մեծամեծ զոհաբերություններով, ինչպես այդ տեղի է ունենում ստիպողական աճուրդների ժամանակ»։— «Երկիրն անխուսափելիորեն պետք է մի զգալի '''զոհաբերություն''' աներ՝ կանխելու համար '''ոսկու տարհոսումը''', որն առաջացել էր սննդամիջոցները մասսայորեն ներմուծելու հետևանքով»։— «3848. Դուք այն հայացքին չե՞ք, որ ավելի լավ կլիներ օգտագործել այն 8 միլիոն ֆունտ ստերլինգը, որ գտնվում է բանկի պահեստարաններում, քան փորձել ոսկին ետ ստանալու այսպիսի զոհաբերություններով»։— «Ոչ, '''ես այդ կարծիքի կարծիքին չեմ'''»։— Ոսկին է, որ այստեղ միակ իսկական հարստություն է համարվում։
Ֆուլլարտոնի կողմից քաղբերած Տուկի այն հայտնագործությունը, թե «ընդամենը մի կամ երկու բացառություններով, որոնք բավարար կերպով բացատրելի են, կուրսի ամեն մի նկատելի անկում, որին ուղեկից է ոսկու տարհոսումը և որը տեղի է ունեցել վերջին հիսնամյակում, միշտ համընկել է շրջանառության միջոցների (of the circulating medium) համեմատաբար ցած մակարդակի հետ և vice versa [ընդհակառակը]» (Fullarton, էջ 121)— այս հայտնագործությունն ապացուցում է, որ ոսկու նման տարհոսումները մեծ մասամբ կատարվում են աշխուժացման ու սպեկուլացիայի մի ժամանակաշրջանից հետո իբրև «արդեն սկսված փլուզումի ազդանշան... իբրև շուկաների գերալցման արտահայտություն, իբրև ցուցանիշ օտարերկրյա պահանջարկի ընդհատման մեր արդյունքների նկատմամբ, շրջանառության դանդաղման և որպես այս ամենի անհրաժեշտ հետևանք՝ անվստահության տարածման առևտրի մեջ, գործարանների փակման, բանվորների սովալլկման և արդյունաբերության ու տնտեսական շինարարության ընդհանուր կանգառման» (էջ 129)։ Այս, իհարկե, միաժամանակ ամենալավ առարկությունն է currency-ի թեորիայի ներկայացուցիչների այն պնդման դեմ, թե «լիուլի շրջանառությունն առաջ է բերում ոսկու տարհոսում, այնինչ թույլ շրջանառությունը ոսկին ներս է քաշում»։ Ընդհակառակը, թեև Անգլիայի բանկում մեղ մեծ ոսկեպահեստ է լինում ընդհանրապես ծաղկման ժամանակաշրջանում, բայց այս պաշարը միշտ գոյանում է լճացման ու անշարժության այն ժամանակաշրջանում, որը հաջորդում է փոթորկին։
Այսպիսով ուրեմն, ոսկու տարհոսման առնչությամբ ամբողջ իմաստությունը հանգում է այն բանին, որ շրջանառության ու վճարման '''միջազգային''' միջոցների նկատմամբ եղած պահանջարկը տարբեր է շրջանառության ու վճարման '''ներերկրային''' միջոցների նկատմամբ եղած պահանջարկից (որից ինքնըստինքյան հետևում է նաև այն, որ «տարհոսման առկայությունն անհրաժեշտորեն չի ենթադրում ներքին պահանջարկի նվազում շրջանառության միջոցների նկատմամբ», ինչպես ասում է Ֆուլլարտոնը, էջ 112) և որ ազնիվ մետաղների երկրից դուրս ուղարկելը, միջազգային շրջանառության մեջ նետելը չի նույնանում բանկնոտաները կամ թե գրամները դրամները ներերկրային շրջանառության մեջ նետելու հետ։ Սակայն ես արդեն առաջ [հատ. I, գլ. III, գ.] ցույց եմ տվել, թե այն գանձի շարժումը, որը համակենտրոնացվում է իբրև պահեստաֆոնդ միջազգային վճարումների համար, ինքնըստինքյան ոչ մի կապ չունի փողի, իբրև շրջանառության, միջոցի, շարժման հետ։ Անշուշտ, մի բարդացում է մուտք գործում այն բանի հետևանքով, որ գանձի այն տարբեր ֆունկցիաները, որ ես հետևեցրել եմ փողի բնությունից — նրա ֆունկցիան, իբրև վճարման միջոցների պահեստաֆոնդ, երկրի ներսում ժամկետահաս վճարումները կատարելու դեպքում, նրա ֆունկցիան իբրև շրջանառության միջոցների պահեստաֆոնդ, վերջապես նրա ֆունկցիան իբրև համաշխարհային, փողի պահեստաֆոնդ — այս բոլոր ֆունկցիաները բարդվում են մի միակ պահեստաֆոնդի վրա. այստեղից հետևում է նաև այն, որ հայտնի պարագաներում ոսկու տարհոսումը բանկից դեպի երկրի ներսը կարող է համակցվել նրա տարհոսման հետ դեպի արտասահման։ Իսկ այն երկրներում, որտեղ զարգացած է վարկային սիստեմն ու վարկային փողը, մի հետագա բարդացում է առաջանում այն պարագայի հետևանքով, որ այս գանձի վրա բոլորովին քմահաճորեն դրվում է մի ուրիշ ֆունկցիա՝ բանկնոտաների կոնվերսիայի համար իբրև երաշխավորության ֆոնդ ծառայելու ֆունկցիան։ Եվ վերջապես այս բոլորին ավելանում է՝ 1) ազգային պահեստաֆոնդի համակենտրոնացումը մի միակ գլխավոր բանկում, 2) այս ֆոնդն իր հնարավոր մինիմումին հասցնելը։ Այստեղից էլ առաջ է գալիս Ֆուլլարտոնի տրտունջը (էջ 143)։ «Չի կարելի տեսնել այն լիակատար հանդարտությունն ու այն հեշտությունը, որով կուրսի (of the exchange) փոփոխությունները սովորաբար անցնում են մայր-ցամաքային երկրներում, համեմատած այն տենդային անհանգստության ու աղմուկի հետ, որոնք բարձրանում են Անգլիայում ամեն անգամ, երբ թվում է, թե մոտենում է բանկի կանխիկ ֆոնդի լիակատար սպառման մոմենտը՝ այդ ամենը չի կարելի տեսնել ու չապշել այն խոշոր առավելության առթիվ, որ այս տեսակետից ունի մետաղյա փողային շրջանառությունը»։էշրջանառությունը»։
Բայց եթե մենք մի կողմ թողնենք ոսկու տարհուսումը, հապա այս դեպքում ի՞նչպես կարող է մի բանկ, որ բանկնոտաներ է թողարկում, օրինակ, Անգլիայի բանկը, բարձրացնել իր ընձեռած փողային վարկատվությունների գումարը առանց բարձրացնելու իր բանկնոտաների թողարկումը։
'''Երկրորդ դեպք'''։— A-ն բանկում գրավադրել է արժեթղթեր, պետական պարտագրեր կամ ակցիաներ և սրանց դիմաց ստացել է փոխատվություն կանխիկ փողով, ասենք, նրանց կուրսային արժեքի մինչև երկու երրորդի չափով։ Այս դեպքում նա ստանում է վճարման միջոցներ, որոնց կարիք ունի, բայց ոչ թե ավելադիր կապիտալ, որովհետև նա բանկին մի ավելի մեծ կապիտալային արժեք է տալիս, քան նրանից ստանում է։
Բայց այս ավելի մեծ կապիտալային արժեքը նա մի կողմից չէր կարող բանեցնել իր ընթացիկ պահանջմունքների համար — իբրև վճարման միջոց — որովհետև նա մի որոշ ձևով գործադրել է այս կապիտալային արժեքը տոկոս ստանալու համար, մյուս կողմից՝ A-ն իր հիմունքներն ուներ՝ այս կապիտալային արժեքը վաճառքի միջոցով ուղղակի վճարման չդարձնելու. համար։ Նրա արժեթղթերն ի միջի այլոց կոչված էին իբրև պահեստի կապիտալ գործելու, և նա սրանց ստիպել է գործել իբրև այսպիսի կապիտալ։ Այսպիսով, ուրեմն, A-ի ու բանկի միջև կապիտալի ժամանակավոր ու փոխադարձ հանձնում է տեղի ունեցել, այնպես որ A-ն ոչ մի ավելադիր կապիտալ չի ստացել (ընդհակառակը), բայց, իհարկե, ստացել է պետք եղած վճարման միջոցները։ Ընդհակառակը, բանկի համար այս գործարքը փողային կապիտալի մի ժամանակավոր իուրջ լուրջ օգտագործում էր փոխառության ձևով, փողային կապիտալի փոխարկում մի ձևից մի ուրիշ ձևի, իսկ այս փոխարկումը բանկային գործի էական ֆունկցիան է հենց։
'''Երրորդ դեպք'''։— A-ն բանկում մի մուրհակ է զեղչել և սրա դիմաց հասանելի գումարը կանխիկ ստացել է՝ զեղչը հանելուց հետո։ Այս դեպքում նա փողային կապիտալը սրա ոչ հոսանուտ, ոչ ազատ ձևով ծախում է բանկին՝ հոսանուտ, ազատ ձև ունեցող արժեքային գումարով, դեռ ժամկետ ունեցող մուրհակը ծախում է կանխիկ փողով։ Մուրհակը բանկի սեփականությունն է հիմա։ Գործն ամենևին չի փոխվում նրանից, որ վճարումը տեղի չունենալու դեպքում վերքին փոխանցագրող A-ն է պատասխանատու բանկի առջև. այս պատասխանատվությանը նա մասնակից է մյուս փոխանցագրողների ու մուրհակատուի հետ միասին, որոնց իր ժամանակին նա կարող է համապատասխան պահանջ ներկայացնել։ Ուրեմն այստեղ ոչ մի փոխատվություն չկա, այլ կա մի բոլորովին սովորական առուծախ։ Ուստի A-ն այլևս որևէ վճարելիք չունի բանկին. սա իր ծախսածը փակում է նրանով, որ ժամկետը հասնելիս ստանում է մուրհակի գումարը։ Այստեղ էլ կապիտալի փոխադարձ հանձնումն է տեղի ունեցել A-ի ու բանկի միջև, ու այն էլ բոլորովին նույն կերպ, ինչպես ամեն մի ուրիշ ապրանքի առուծախի դեպքում, և հենց այս պատճառով A-ն ոչ մի ավելադիր կապիտալ չի ստացել։ Նա կարիք ուներ վճարման միջոցի ու այս էլ ստացավ, և ստացավ այն հանգամանքի շնորհիվ, որ բանկը նրա փողային կապիտալի մի ձևը — մուրհակը — նրա համար փոխարկեց մի ուրիշ ձևի — փողի։
Հետևաբար, կապիտալի իսկական փոխատվության մասին խոսք կարող է լինել առաջին դեպքում միայն։ Երկրորդ ու երրորդ դեպքում, շատ-շատ, այն իմաստով միայն, ինչ իմաստով որ կապիտալի ամեն մի ներդրման ժամանակ խոսվում է «կապիտալի կանխադրման» մասին։ Այս իմաստով բանկը փողային կապիտալ է փոխատրում A-ին, բայց A-ի համար սա '''փողային կապիտալ''' է ամենաշատն այն իմաստով, որ սա նրա կապիտալի մի մասն է ընդհանրապես։ Եվ նա ուզում է ձեռք բերել այս և գործադրել ոչ թե հատկապես իբրև կապիտալ, այլ հատկապես իբրև վճարման միջոց։ Ապա թե ոչ հարկ կլիներ ամեն մի սովորական ապրանքավաճառք, որով վճարման միջոց է ձեռք բերվում, դիտել որպես փոխտտրական փոխատրական կապիտալի ստացում։— Ֆ. Է.}։
Բանկնոտաներ թողարկող մասնավոր բանկերի մոտ տարբերությունն այն է, որ այն դեպքում, երբ բանկնատաները ոչ տեղային շրջանառության մեջ են մնում և ոչ էլ բանկերն են վերադառնում ավանդների ձևով կամ թե ժամկետը հասած մուրհակների վճարման միջոցով, նրանք ընկնում են այնպիսի մարդկանց ձեռքը, որոնց բանկն այս բանկնոտաների փոխարեն պետք է ոսկի կամ թե Անգլիայի բանկի բանկնոտաներ վճարի։ Այսպիսով ուրեմն, բանկնոտաների փոխատվությունը մասնավոր բանկերի կողմից այս դեպքում ներկայացնում է իրապես Անգլիայի բանկի բանկնոտաների փոխատվություն և կամ, որ բանկերի համար միևնույնն է, ոսկու, ուրեմն նրանց բանակային կապիտալի մի մասի, փոխատվություն։ Նույնը վերաբերում է նաև այն դեպքին, երբ Անգլիայի բանկն ինքը կամ թե որևէ այլ բանկ, որը բանկնոտաներ թողարկելու մաքսիմումի օրենքին է ենթակա, ստիպված է արժեթղթեր ծախելու, որպեսզի իր սեփական բանկնոտաները հանի շրջանառությունից և սրանք նորից օգտագործի փոխատվության նպատակով. այստեղ բանկի սեփական բանկնոտաները մոբիլիզացիայի ենթարկված նրա բանկային կապիտալի մի մասն են ներկայացնում։
Եթե շրջանառությունը մինչև անգամ զուտ մետաղյա լիներ, ապա կարող էր միաժամանակ 1) ոսկու մի տարհոսում բանկի գանձարանը դատարկել {այստեղ ակներևորեն նկատի է առնվում ոսկու մի այնպիսի տարհոսում, որը գոնե մասամբ արտասահման է գնում։ Ֆ. ՖԷ.}, և 2) որովհետև բանկից ոսկին կպահանջվեր վճարումների մնացորդը փակելու համար միայն (անցյալ գործարքներն ավարտելու նպատակով), ուստի արժեթղթերի դիմաց ընձեռվող բանկի փոխատվությունները կարող էին շատ աճել, բայց դեպի բանկը կվերադառնային ավանդների ձևով կամ թե ժամկետահաս մուրհակների ետ վճարման ձևով. այնպես որ մի կողմից՝ բանկի պորտֆելում արժեթղթերի ավելանալու հետ միաժամանակ նրա ընդհանուր ոսկեպաշարը կնվազեր և մյուս կողմից՝ միևնույն գումարը, որ բանկն առաջ պահած էր ունենում իբրև սեփականատեր, հիմա կպահեր իբրև իր ավանդատուների պարտապան, և շրջանառու միջոցի ընդհանուր գումարը վերջիվերջո կնվազեր։
Մինչև հիմա ենթադրել ենք, որ փոխատվություններն արվում են բանկնոտաներով, ուրեմն ուղեկցվում են բանկնոտաների թողարկման գոնե ժամանակավոր, թեկուզ հենց իսկույն նորից չքացող մեծացումով։ Բայց այս անհրաժեշտություն չի։ Բանկնոտաներ տալու փոխարեն բանկը կարող է A-ին վարկ բանալ իր սեփական հաշվեմատյանով, և այս դեպքում ուրեմն A-ն, բանկի պարտապանը, դառնում է նրա կարծեցյալ ավանդատուն։ A-ն իր պարտատերերին վճարում է բանկի վրա արված չեկերով, իսկ այս չեկերն ընդունողը հիշյալները վճարում է այնուհետև իր բանկիրին, որը սրանք Clearing house-ում [զեղչման պալատում] փոխանակում է իր վրա տրված չեկերի հետ։ Այս դեպքում բանկնոտաների միջամտություն տեղի չի ունենում ամենևին, և ամբողջ գործարքը սահմանափակվում է նրանով, որ բանկն իր կատարելիք պահանջմունքը մնացորդափակում է հենց իր վրա տրված չեկերով, իսկ նրա իսկական փոխհատուցումը կատարվում է վարկի վերադարձի պահանջումով, ուղղած A-ին։ Այս դեպքում բանկն իր բանկային կապիտալի մի մասն է փոխ տվել A-ին, որովհետև սրան տվել է իր սեփական պարտապահանջումները։
Որչափով որ փողի փոխատվության այս պահանջարկը կապիտալի պահանջարկ է, նա պահանջարկ է միայն փողային կապիտալի, կապիտալի՝ բանկիրի տեսակետից, այն է՝ ոսկու — ոսկին արտասահման տարհոսելու ժամանակ, կամ թե վերաբերում է ազգային բանկի այն բանկնոտաներին, որ մասնավոր բանկը միայն գնումով՝ էկվիվալենտի միջոցով — կարող է ձեռք բերել — հետևաբար մասնավոր բանկի համար նրանք կապիտալ են ներկայացնում։ Կամ թե վերջապես գործը վերաբերում է տոկոսաբեր արժեթղթերին, պետական ֆոնդը կազմող արժեթղթերին, ակցիաներին և այլն, որոնք պետք է ծախվեն, nրպեսզի որպեսզի ոսկին և կամ բանկնոտաները հոսեն դեպի բանկը։ Բայց եթե սրանք պետական արժեթղթեր են, ապա կապիտալ են ներկայացնում նրա համար միայն, ով այդ արժեթղթերը գնել է, ուրեմն ում համար որ նրանք իրենց առքագինը, իրենց մեջ ներդրված կապիտալն են ներկայացնում. բայց ինքնըստինքյան նրանք կապիտալ չեն, այլ սոսկ պարտապահանջումներ. եթե նրանք հիպոթեկներ [անշարժ կայքի գրավադրման տոմսեր] են, ապա սոսկական պահանջագրեր են հետագայում ստացվելիք հողային ռենտայի նկատմամբ, իսկ եթե այլ ակցիաներ են, ապա սոսկ սեփականության տիտղոսներ են, որոնք իրավազոր են դարձնում ապագայում հավելյալ արժեք ստանալու։ Սրանք բոլորն իսկական կապիտալ չեն, կապիտալի ոչ մի բաղադրամաս չեն կազմում և ինքնըստինքյան ոչ մի արժեք էլ չեն։ Նման գործարքների միջոցով կարելի է նաև այն փողը, որ բանկին է պատկանում, ավանդի փոխարկել, այնպես որ բանկը փոխանակ այդ փողի սեփականատերը լինելու՝ կդաոնա կդառնա նրա նկատմամբ պարտապան և իր ձեռքում այդ փողը կպահի մի ուրիշ տիտղոսի հիման վրա։ Որքան էլ կարևոր է բանկի համար, բայց իրերի այս դրությունը բոլորովին չի փոխում երկրում եղած պահեստի կապիտալի ու հենց նույնիսկ փողային կապիտալի քանակը։ Հետևաբար կապիտալն այստեղ երևան է գալիս լոկ իբրև փողային կապիտալ, իսկ եթե իսկական փողային ձևով գոյություն չունի, ապա սոսկ կապիտալի տիտղոս է ներկայացնում։ Այս շատ կարևոր է, որովհետև '''բանկային''' կապիտալի սակավագյուտ լինելն ու նրա նկատմամբ եղած սաստիկ պահանջարկը շփոթվում է '''իսկական''' կապիտալի նվազման հետ, կապիտալի, որն այսպիսի դեպքերում, ընդհակառակը, արտադրամիջոցների ու արդյունքների ձևով առկա է լինում գերառատորեն և ճնշում է շուկաները։
Այսպիսով, ուրեմն, շատ հասարակ կերպով է բացատրվում այն, թե ինչպես բանկի կողմից իբրև ապահովում պահված արժեթղթերի մասսան կարող է աճել, հետևաբար թե ինչպես փողի փոխատվության նկատմամբ աճող պահանջարկը կարող է բավարարվել բանկի կողմից՝ շրջանառության միջոցների անփոփոխ կամ թե նվազող ընդհանուր քանակի պայմաններում։ Եվ ընդսմին այո այս ընդհանուր քանակը փողի հետ կապված դժվարությունների այսպիսի ժամանակաշրջաններում որոշ սահմանների մեջ պահվում է երկակի եղանակով. 1) ոսկու տարհոսման միջոցով, 2) փողի, իբրև սոսկ վճարման միջոցի, նկատմամբ եղած պահանջարկի միջոցով, երբ թողարկած բանկնոտաներն իսկույն ետ են հոսում, կամ թե երբ գործարքը կատարվում է բանկի հաշվեմատյանային վարկի միջոցով՝ առանց բանկնոտաների որևէ թողարկման. երբ ուրեմն մի հասարակ վարկային գործարք սպասավորում է այն վճարումները, որոնց կատարումը գործի միակ նպատակն էր։ Փողի համար բնորոշ է այն, որ երբ նա գործում է վճարումների սալդոն ծածկելու համար միայն (իսկ ճգնաժամի պահին փոխառումը կատարվում է ոչ թե գնելու, այլ վճարելու նպատակով, ոչ թե նոր գործարքներ սկսելու, այլ հներն ավարտելու նպատակով), նրա շրջանառությունը բոլորովին աննշան է, նույնիսկ այն ժամանակները սալդոյի այս ծածկումը տեղի է ունենում ոչ սոսկ վարկային գործառնության միջոցով, առանց փողի որևէ միջնորդության. ուրեմն փողի փոխառման նկատմամբ եղած մեծ պահանջմունքի ժամանակ կարող են վիթխարի թվով այսպիսի գործարքներ կատարվել՝ առանց շրջանառությունն ընդլայնելու։ Բայց հենց լոկ այն իրողությունը, որ Անգլիայի բանկի շրջանառությունը կայուն է մնում կամ թե մինչև անգամ նվազում է նրա ընձեռած փողային մեծ փոխատվության հետ միաժամանակ, ամենևին չի ապացուցում prime facie [ակներևորեն], ինչպես Ֆուլլարտոնը, Տուկն ու մյուսներն են ընդունում (իրենց այն մոլորության հետևանքով, ըստ որի փողի փոխատվությունը նույնն է, ինչ որ capital on loan-ի, ավելադիր կապիտալի փոխառությունը),— ամենևին չի ապացուցում, թե վճարման միջոցի ֆունկցիայով հանդես եկող փողի՝ (բանկնոտաների) շրջանառությունը չի աճում ու չի ընդլայնվում— ընդլայնվում։ Որովհետև գործերի կանգառման ժամանակդ ժամանակ, երբ այսպիսի խոշոր փոխատվություն է պահանջվում, բանկնոտաների, իբրև գնման միջոցների, շրջանառությունը նվազում է, ուստի նրանց, իբրև վճարման միջոցների, շրջանառությունը կարող է աճել, իսկ շրջանառության ամբողջ գումարը, իբրև գնման միջոց ու իբրև վճարման միջոց գործող բանկնոտաների գումարն այնուամենայնիվ կարող է կայուն մնալ ու նույնիսկ նվազել։ Իբրև վճարման միջոց գործող այն բանկնոտաների շրջանառությունը, որոնք իսկույն ետ են հոսում դեպի թողարկող բանկը, հիշյալ տնտեսագետների աչքում ամենևին շրջանառություն չի։
Եթե փողի, իբրև վճարման միջոցի, շրջանառությունն աճեր ավելի մեծ չափով, քան նվազելիս լիներ նրա՝ իբրև գնման միջոցի շրջանառությունը, ապա ամբողջ շրջանառությունը կաճեր, թեև որպես գնման միջոց գործող փողի քանակը նվազած լիներ զգալի չափով։ Եվ այս երևույթին իսկապես հանդիպում ենք ճգնաժամի որոշ մոմենտներում, այն է՝ վարկի կատարյալ փլուզման դեպքում, երբ ոչ միայն ապրանքներն ու արժեթղթերը չեն ծախվում, այլև մուրհակները չեն զեղչվում, և երբ ամեն ինչ կորցնում է իր նշանակությունը, բացի կանխիկ վճարումից, կամ թե, ինչպես վաճառականն է ասում, բացի կասսայից։ Որովհետև Ֆուլլարտոնն ու մյուսները չեն ըմբռնում, որ բանկնոտաների, իբրև վճարման միջոցների, շրջանառությունը փողի կարիքի այսպիսի ժամանակաշրջանների բնորոշ գիծն է, ուստի նրանք այս երևույթը պատահական են համարում։ «Գալով այն օրինակներին, որոնք վերաբերում են բանկնոտաներ ստանալու շուրջը կատարվող ուժեղ մրցմանը, որը բնորոշ է խուճապի ժամանակների համար և որը, ինչպես 1825 թ. վերջերին, կարող է առաջացնել էմիսիայի հանկարծակի, թեև լոկ ժամանակավոր մի մեծացում, ոսկու նույնիսկ երկարատև տարհասման պայմաններում՝ կարծում եմ, այս չպետք է այն երևույթներից մեկը նկատել, որոնք բնականորեն կամ թե անհրաժեշտաբար ուղեկցում են ցածր կուրսին. այսպիսի դեպքերում պահանջարկը ոչ թե շրջանառության միջոցների» (պետք էր ասել՝ շրջանառության միջոցների, իբրև գնման միջոցների) «նկատմամբ եղած պահանջարկ է, այլ գանձի նկատմամբ եղած պահանջարկ, տագնապած բանկիրների ու կապիտալիստների մի մասի պահանջարկ, որը ծագում է սովորաբար ճգնաժամի վերջին ակտի ժամանակ» (հետևաբար վճարման միջոցների պահեստի նկատմամբ), «երկարատև տարհոսումից հետո և սրա վերջանալու նախագուշակն է» (Fullarton, ն. տ., էջ 130)։
Փողն իբրև վճարման միջոց քննելիս մենք արդեն բացատրել ենք (I գիրք, գլուխ III, 3, b), թե ինչպես վճարումների շղթայի մի խիստ ընդհատման դեպքում ապրանքների նկատմամբ փողն արժեքի մի սոսկ իդեալական ձևից փոխարկվում է արժեքի մի իրային ու միաժամանակ բացարձակ ձևի։ Սրա մի քանի օրինակը մենք բերել ենք հենց այնտեղ, 100 ու 101–րդ ծանոթագրություններում։ Այս ընդհատումն ինքը վարկի ցնցման ու սրան ուղեկցող հանգամանքների — շուկաների գերալցման, ապրանքների արժեքի անկման, արտադրության ընդհատման և այլոց — մասամբ հետևանք է, մասամբ՝ պատճառ։
Բայց պարզ է, որ Ֆուլլարտոնն այն տարբերությունը, որ կա փողի, իբրև գնման միջոցի, ու փոդի , իբրև վճարման միջոցի, միջև, փոխարկում է currency [շրջանառության միջոցի] ու կապիտալի միջև դրվող սխալ տարբերության։ Ընդսմին սրա հիմքը դարձյալ կազմում է շրջանառության մասին բանկիրի ունեցած նեղմիտ պատկերացումը։
Կարող էր դեռ հարց տրվել, թե այսպիսի նեղվածք ժամանակներում ինչի՞ պակասություն է զգացվում՝ կապիտալի՞, թե՞ փողի, որը հանդես է գալիս վճարման միջոցի որոշակի ձևով։ Ինչպես հայտնի է, հենց այս է վեճը։
Ամենից առաջ, որչափով նեղվածքը երևան է գալիս ոսկու տարհոսման մեջ, պարզ է, որ պահանջվածը վճարման միջազգային միջոցն է հենց։ Բայց փողը վճարման միջազգային միջոցի իր որոշակի ձևով ներկայացնում է ոսկի՝ սրա մետաղյա ռեալ գոյությամբ, իբրև արժեքով լեփ-լեցուն սուբստանց, իբրև արժեքային մասսա։ Նա միաժամանակ կապիտալ է, բայց կապիտալ է ոչ թե իբրև ապրանքային կապիտալ, այլ իբրև փողային կապիտալ, կապիտալ է ոչ թե ապրանքի ձևով, այլ փողի ձևով (ու այն էլ փողի՝ բառի այն առավելագույն իմաստով, որով նա գոյություն ունի որպես համաշխարհային շուկայի ընդհանրական ապրանք)։ Փողի, իբրև վճարման միջոցի նկատմամբ եղած պահանջարկի ու կապիտալի նկատմամբ եղած պահանջարկի հակադրություն չկա այստեղ։ Հակադրությունը փողի ձևով ներկայացող կապիտալի ու ապրանքի ձևով ներկայացող կապիտալի միջև է, և այն ձևը, որով նա պահանջվում է այստեղ և որով միայն կարող է գործել, նրա փողային ձեն ձևն է։
Մի կողմ թողնելով ոսկու (կամ թե արծաթի) նկատմամբ եղած այս պահանջարկը, չի կարելի ասել, թե ճգնաժամի այսպիսի ժամանակաշրջաններում կապիտալի պակասություն է զգացվում որևէ կերպ։ Արտակարգ պարագաներում, ինչպես հացահատիկի թանկացումը, բամբակի պակասությունը և այլն, այս կարող է պատահել, բայց սրանք այսպիսի ժամանակաշրջանների անհրաժեշտ ու սովորական ուղեկիցները չեն, ամենևին, ուստի և կապիտալի մի այսպիսի պակասության գոյությունը չի կարելի հենց այն գլխից բացատրել նրանով, որ փողի փոխառման ուժեղ պահանջմունք կա։ Ընդհակառակը։ Շուկաները գերալցված են, ապրանքային կապիտալով հեղեղված։ Համենայն դեպս ապրանքային կապիտալի պակասությունը չի ուրեմն, որ նեղվածք է առաջացնում։ Հետագայում կվերադառնանք այս հարցին։
===ՔՍԱՆԻՆՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԲԱՆԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԸ===
Վստահելի
1396
edits