Changes
/* Ծանոթագրություններ */
6. <i>Հաշտ</i> բառի նվիրական իմաստը և հնդկերենից ծագելը արդեն բացատրեցինք։ Այն հետագայում միացած է թվում <i>յաճատա</i> բառին, որ պարսկերեն <i>յազատ</i>֊ն է, մեզանում՝ <i>յաշտ</i>, որի արմատը <i>յազ</i>֊ն է, և մեր գրքերում կա <i>անյազ</i>, ինչպես նաև <i>յազել</i>, այսինքն՝ կենդանիներ զոհաբերել, ինչպես որ պարսիկների <i>յազնա</i> և հնդիկների <i>յաճնա</i> անվանումները։ Արվեստի լեզվի <i>մազտիյազնա</i>֊ն, որ մեզանում գրված է <i>մազդեզն</i>, նշանակում է «Որմիզդի համար զոհաբերող»։ Նույն անունից է ձևավորվել նրանց <i>իզեշկյահ</i>֊ը, որ նշանակում է «պաշտամունքարան»։
7. <i>Ձոն, ձոնիք</i> է կոչվում երբեմն նվերների մի տեսակը, և հատկապես՝ բոլոր տեսակների ընդհանրությունը։ Երբեմն նշանակում է նաև պսակների նման նվիրված բաներ, երբեմն էլ՝ անձինք՝ նվիրված դիքերի պաշտամունքին կամ նրանց պահպանությանը։ Ինչպես տեսանք, Անուշավան հայկազունը «նուիրեալ ի Սօսին Արամենակայ՝ որ յԱրմաւիր», որի համար էլ կոչվել էր Սոսանվեր։ Մեզանում այդ անունը(<i>ձոն</i>) եկամուտ է թվում։ Նշանակալի է (թեկուզև պատահական լինի), որ <i>սունմագ</i> թուրքերեն բառը ճշտորեն նշանակում է <i>ձոնել</i>։ Թողնելով նաև նվիրաբերվածների այլևայլ անուններ քննելը՝ նորից աչք դարձնենք նրանց նոյթերին, որոնք անունների պատճառով արդեն հիշատակվեցին։ Սրանցից առաջինն ենք համարում բուսականները՝ թե՛ արմտիքը (ցորեն, գարի և այլն)՝ իբրև մարդուն հատկանշական տուրք, թե՛ ծաղիկները և գեղեցիկ տերևներով հյուսված պսակները, ինչպես Տրդատն էր հրամայում Գրիգորին, «զի Պսակս և թաւ ոստս ծառոց՝ նուէրս տարցէ բագնին Անահտական պատկերներին»։ Իսկ կենդանիներից նախ նվիրում էին նրանցից ստացվածը՝ կաթը և յուղը, բուրդը կամ գեղմը, իսկ հետագայում՝ նաև նրանց մարմինը և կյանքը վերոհիշյալ զոհերի ձևով։ Նվիրաբերում էին նաև (որոշ) կենդանիների ձագեր, որ երբ մեծական, զոհաբերվեն, ինչպես հիշատակեցինք Երիզայում Անահիտի աշտամունքի մասին խոսելիս․ նրանց միսը բաժանվում էր քուրմերին, աղքատներին և պանդուխտ հյուրերին, իսկ մի մասն էլ այրվելով իբր միայն դիքին էր նվիրվում։ Ակնհայտ է, որ զոհաբերվող այս կենդանիները սրբացվածներից կամ ուտելիներից էին՝ ոչխար, երինջ և այլն․ նույնը վերաբերում է նաև թռչունների մի մասին։ Թագավորները և հարուստները քուրմերի ապրուստի համար այսպիսի զոհելի կենդանիներ նվիրաբերում էին առատորեն, այնպես որ, երբ նրանց կրոնը ջնջվեց, անսնունդ մնալով՝ Լուսավորիչին հարցրին, թե ինչպես պիտի ապրեն, քանզի այլ արվեստ չգիտեին։ Սուրբն էլ հեթանոսական զոհերի փոխարեն սահմանեց քրիստոնեական ագապն ու մատաղը՝ առատ մաս հանելով քրիստոնեացած այդ քուրմերին և ապա քահանաներին։ <i>Մատաղ</i> բառը ոմանք ստուգաբանում են որպես «աղ մատուցելով օրհնված նվեր»։ Կարող է նաև հասարակ նշանակությամբ նշանակել «մատաղ կենդանի» կամ «առաջնեկ», ինչպես եբրայեցիներին էլ պատվիրված էր այդպիսիները նվիրաբերել Աստծուն կամ քահանաներին։ Ս․ Սահակը իր կանոնների մեջ ասում է, թե այս բանը ստուգել է իր նախնիների ավանդությամբ, և ըստ իր նախահոր (ս․ Լուսավորիչի) կարգադրության՝ որոշակիորեն սահմանում է, թե կենդանու որ մասը պետք է տալ քահանային և որը՝ այլոց, որպեսզի հակառակություն և անվայել խնդիր չլինի։ Հեթանոսները, այս ընտանի և տնտեսության մեջ անհրաժեշտ կենդանիներին բավական չհամարելով, զոհաբերում էին նաև գրաստներ, ինչպես ասվում է մեր Տրդատի հոր՝ Խոսրովի մասին, որը պարսիկներին վանելուց հետո, իբր հաղթանակելով և կամենալով գոհություն հայտնել իր օգնական չաստվածներին, «սպիտակ Ցլուք և սպիտակ Նոխազոք, սպիտակ Ձիովք և սպիտակ Ջորովք․․․ զհայրենեացն պաշտամանցն տեղինս մեծարէր»։ Այս նվիրաբերական մեծարանաների մեջ դիտելի է պածարների ու գրաստների սպիտակ և արու լինելը՝ գուցե չաստվածների սեռին համեմատ, քանզի Անահիտին երինջ էր մատուցվում։ Հպանցիկ հիշատակեցինք նաև պժգալի մարդազոհերը՝ թե՛ կամավոր (ինչպես Արտաշեսի հուղարկավորության ժամանակ) և թե՛ օտար ձեռքով՝ ակամա և բնռությամբ, ինչպես շատ անգամ հիշատակված Անձևացյաց կողմերի քարայրերում իսկապես բնավորված կամ խաբեական վիշապներին կույս աղջիկներ ու անմեղ պատանիներ մորթելով զոհաբերելը, որոնց արյունով զվարճանում էին բագինների դևերը, ինչպես ասում է պատմիչը՝ փոխանակ ասելու՝ դիվակերպ քուրմերը։ Հիշատակեցինք նաև Պլուտարքոսի պատմածը Սիկիսն սև քարի (Уйчйщн) առիթով, որը գործածում էին մարդազոհության համար, իբր նրանց զարկելու հետևանքով զոհելիների արյունը հորդ էր հոսում, ինչի համար նախատելով՝ հիշյալ Անանիա վարդապետը գրում էր․ «Յուռթեալք հեթանոսական յիմարութեամբ և կաշկանդեալ կապանպք ի տնչանս սրոյ(՞) զազրելից ճենճերոց, լնուին զյատակս պղծալիցն յարկաց՝ արեամբ իւրեանց ուստերաց և դստերաց»։ Սակայն չեմ կարծում, թե մարդազոհությունը Հայաստանում այնքան հանդիսավոր եղած լինի, որքան սեմական ազգերի ու հին գաղիացիների մոտ, այլ արվել է ավելի ծածուկ, ինչպես Անձևացյաց գավառում և Բութում եղածներն են գուշակել տալիս։ == Ծանոթագրություններ =Հաշտ և զոհ=== Սովորական իմաստից զատ՝ այս բառերը երբեմն նշանակում են նաև պաշտամունքի սպասքը կամ գործիքը, ինչպես ասված է մի հին գրվածքում («Եկեղեցու խորհուրդ»֊ում)․ «Շինուածք պղնձոյ և Մահարձանաց և Զոհից», որոնց ինչպիսին լինելն էլ արժեր գիտենալ։ Ագաթանգեղոսը զոհարանները հիշելիս բացատրում է նաև նրանց նյուն ու ազնվությունը․ «Ոսկեղէն և արծաթեղէն զարդուք, և վերջաւորս փողփողեալս, Նշանակապ պալարակապ մետաքսիւքն, և ոսկովք Պսակօք, և արծաթի Զոհարանօք, յանօթս ցանկալիս՝ ակամբք պատուականօք, ոսկով և արծաթով, հանդերձս պայծառս, և ի զարդս գեղեցիկս»։ Թեև ընդարձակորեն ասվածից որոշակիորեն չի իմացվում ինչ ձև ունենալը, բայց նկատելու արժանի են «վերջաւորքն փողփողեալք»֊ը՝ խույրերի ականջակալներից կախվածները, «նշանակապք»֊ը՝ թվում է նույն խույրերի վրա, և «ոսկի պսակք»֊ը, նաև «արծաթի զոհարանք»֊ը, որ կարող են նշանակել թե՛ սեղանը, թե՛ զոհերը կամ նրանց արյունն ու մասերը դնելու անոթները։ Ս․ գրքի, վկայություններում կամ տաճարների և զոհաբերությունների սպասքի այլևայլ անուններ, ինչպես՝ <i>նվիրանոցք</i> կամ, որ նույնն է, <i>նվիրաք, ճաշակք, սկավառակք</i> և այլն, որոնց պետք է որ նման լիներ և մեր հեթանոսների սպասքը, բայց քանի որ հատուկ չի հիշատակվել, կամ հիշատակումները ջնջվել են, փափագողները այդպիսիների մանրամասները կարող են գտնել օտարների դիցաբանության մեջ՝ դրանց հետ հիշելով նաև մշտիկն ու բարսմունքը։ Դիքերի պաշտամունքի մասին գրելով՝ հիշատակել ենք նաև նրանցից ոմանք տոների օրերը։ Սակայն մեզ հայակական հեթանոսական մի տոնացույց չի հասել՝ բացատությամբ հին տոմարների մեջ հիշված մի քանի քաղդեական հիշատակների։ <i>Տօն</i> կան <i>տաւն</i> բառն էլ կարելի է հայոց հին հավատքից մնացած համարել, և դրա ծագումը կամ ստուգաբանությունը՝ հետաքննելի։ Դա գուցե <i>տալ, տուրք</i> բառերի արմատը լինի՝ <i>ձոն</i>֊ի նման (իբրև համահունչ՝ հարևանցիորեն հիշենք արգոսցիների Հերա դիցուհու տոները, որ կոչվում էին <i>տոնյա</i> Tonèe)։ Պարսից աղանդի հետ, իհարկե, մեր ազգակիցների մեջ էին մտել և նրանց տոների անվանումները (ինպես կրոնի <i>կեշտ, քեշ</i> և այլ անունները), նաև <i>ջեշ</i>֊ը կամ <i>ջաշ</i>֊ը, որ նշանակում է «տոն», ինչպես ասվում է Ստեփանոս Սյունեցու՝ Գերմանոսին ուղղված թղթի մեջ․ «Նստէաք ի խաւարի դիցատօնակ Ջաշանց հեթանոսականց»։ Եվագրոսի գրվածքի մեջ էլ գրված է սխալ․ «Ջալհանց տօնից տարեկանց հեթանոսաց չհաւասարել»։ Հին բառգիրքը <i>ջաշանց</i> բառը թարգմանում են «զոհ, նվեր», որ կարող են նշանակել պարսից <i>չեսնի</i> բառը և մեր <i>ճաշակ</i>֊ը։ Մեկ այլ բառգիրք էլ <i>ջաշանց</i>֊ը՝ որպես անհոլով ուղղական, մեկնաբանում է որպես «դիվապաշտ» կամ «դիվանվեր»։ ==Պաշտամունքավարներ== Ոչ պակաս, գուցե և ավելի հետաքրքրական է ճանաչել մեր հեթանոս նախահայրերի հավատքի պաշտամունքավարներին, որոնք, թվում է, ավելի են զանազանվում օտարներից, քան իրենց պաշտելիները։ Ներկայիս կամ քրիստոնեական սովորությամբ բոլոր կրոնների հասարակ պաշտամունքավարին կոչվում են քահանա, բայց չենք կարծում, որ այս անունը ընդհանուր լինի նաև ոչ քրիստոնյա հայազգիների համար։ Հայտնի է, որ <i>քոհեն</i> բառը սեմական է կամ քաղեական և եբրայական։ Նույնպես և, ըստ արաբների, <i>քյահենե</i> նշանակում է «քահանաներ»՝ հոգնակիով, և իմաստն է «քավիչ», գլխավորն էլ քավչապետն է։ Ըստ այսմ՝ մեր Լամբրոնացի հայրը ստուգաբանում է որպես «սրբող» և «մաքրող»։ Որքան էլ <i>քավություն և քահանա</i> բառերը հնչման մոտիկություն ունեն, նրանց նույնասկիզբ լինելը երկբայելի է։ Թեև այդ անունը ընդհանրորեն չի գործածվել, բայց անտարակույս ծանոթ էր մեր ազգակիցներին, մանավանդ հարավցիներին՝ սեմական ցեղերին սահմանակիցներին։ Մի նմանահնչություն կարող է գտնվել նաև օտարների մոտ, բայց շատ զարմանալի է (եթե ստույգ են ավանդում ու լսում օվկիանոսի հեռուները քննող եվրոպացիները), որ Սանդվիչյան կղզիների բարբարոսները ևս իրենց կրոնի պաշտամունքավարներին կոչում են <i>քահունա</i>, իսկ քահանայապետին՝ <i>քահունա֊նվի</i>։ Այս համահնչությունը կարող է լուծել շատ մեծ և կարևոր խնդիր, որ վերաբերում է կրոնական միաբանությանը կամ Ասիայից հնագույն նավարկոթյամբ այն անծանոթ կղզիաբնակներին բերելուն։ Տեսանք, որ մեր հին պաշտամունքարանները կոչվում էին <i>մեհյան</i>, որից էլ պաշտամունքավարներից ոմանք՝ <i>մեհենակալ</i> և <i>մեհենապետ</i>, ինչպես և գրվածքները՝ <i>մեհենական</i>։ Բայց հատուկ և հասարակ պաշտամունքնավարի կամ, ասենք, քահանայի՝ այս բառից ձևավորված մի անուն չի հիշատակվում, այլ նրա փոխարեն մեր հին կրոնի պաշտամունքավարը ըդհանրապես կոչվում է <i>քուրմ</i>, գլխավորը՝ <i>քրմապետ</i>, բնակարանը կամ ժողովատեղին՝ <i>քրմարան</i>։ Հնչմամբ նշանակալի է <i>քուրմ</i> անունը, և հարկ է, որ շատ հին լինի, ծագումն էլ գուցե հատուկ, գուցե ոչ հատուկ հայկական։ Վանական վարդապետը հարցնում է ու պատասխանում․ «Քուրմն զի՞նչ ասի․ ֊ պարսկերէն՝ Հրավառ»։ Ասորիների լեզվով էլ <i>քուրմա</i>՝ ոչ անձի նշանակությամբ, այլ սրբազան կրիայի, քանզի նրանց Վիշնու մեծ չաստվածը, որ յոթ անգամ այլակերպվել է, մեկ անգամ էլ կրիայի ձև է առել, ինչը կոչվում է <i>քուրմավադարա</i> («կրիափոխություն»)։ Եվ կրիա դառնալով՝ կարողացել է շալակել ծովն ընկած երկնքի հաստատություն՝ը Մերու լեռը։ Արդարև՜, առասպելների առասպել։ Նրանց հին սրբազան (Վեդա) գրքերի մեջ հիշատակվում է նաև Քրումա, Քուրում, Քրամու անունով մի գետ։ Հայերենում <i>քուրմ</i> անվան սովորական լինելն են վկայում վերոհիշյալ բառաբարդությունները, որոնց ավելացնում ենք նաև <i>քրմուհի, քրմակին, քրմանույշ, քրմորդի</i> և ավելի պարզ բառեր՝ <i>քրմություն և քրմանալ</i>։ Իսկ <i>քրմարան</i>֊ը իր հայ֊լատիներեն բառարանում Ստեփանոս Ռոշքյանը նշում է որպես Խորենացու պատմությունից առած, ինչը այսօր ծանոթ «Հայոց պատմություն» գրքում չենք գտնում։ Այդ տեղը գուցե <i>քրմաժողով</i> կոչվածը լինի կամ տիբեթացիների լամայարանի նման թե՛ ամուրի, թե՛ ամուսնացած քրմերի մի բնակարան, որտեղ բնակվում էին ոչ թե հայուրավորներ, այլ հազարավորներ։ Դրան համապատասխանում է նաև Մեհենագյուղ կոչվածը Հայաստանում՝ իբրև մի գյուղ՝ ամբողջովին քրմերի բնակության համար, ինչպես Տարոնում էր։ Եվ նրանք այնքան բազմաթիվ էին, որ զորաժողով անելով՝ իրենց կուռքերն ու մեհյանները պաշտպանելու համար պատերազմեցին թագավորի զորքի դեմ, և չարաչար կոտորվածից հետո դեռ 438 հոգի գերվելով բանտվեցին Լուսավորիչի՝ այդ կողմերը եկած ժամանակ։ Հավանաբար կային քուրմերի այլևայլ դասեր ու աստիճաններ, որոնցից ամենագլխավորը՝ քրմապետը, շատ մեծ պատիվ ուներ՝ իբրև մեկը արքունիքի մեծագույն իշխանազուններից։ Հավանաբար քրմապետությունը տոհմով էր ու ժառանգությամբ։ Արշակունյաց թագավորության սկզբում կրոնական այս մեծապատվությունը տրվեց Վահունիներին, որոնք հայոց Վահագն դյուցազնի ցեղից էին «որք ինքնակամ խնդրեցին զմեհենիցն պաշտամունս․ և (Վաղարշակ) պատուէ մեծապէս, ի ձեռն տալով նոցա զքրմութիւնն, և կարգէ ընդ առաջին նախարարութիւնս, և անուն կոչէ Վահունիս»։ Հավանորեն նրանց տրվածը ոչ թե պարզ քրմություն էր, այլ քրմապետություն, քանզի նրանք առանձին գավառի ու մի տոհմի տերեր էին և չէին կարող հայոց բովանդակ երկրին հասնել, ինչպես նույն պատմիչը (Խորենացին) հետո ասում է՝ հիշելով Արտաշես Ա֊ի բերած կուռքերը․ «Զոր առեալ Քրմապետացն՝ որ էին յազգէ Վահունեաց․․․ կանգնեցին յայլեւայլ կողմանս, և զՀերակլեայն՝ զՎահագն իւրեանց վարկանելով նախնին՝ կանգնեցին ի Տարօն, յիւրեանց սեփական գեւղն յԱշտիշատ․․․ [իսկ Տիգրան որդի Արտաշիսի] ցասուցեալ ընդ Վահունիսն, եթէ ընդէ՞ր յիւրեանց սեպհականին իշխեցին կանգնել զպատկերն, ընկենու զնոսա ի քրմութենէն, և զգեօղն յարքունիս առնու»։ Սակայն տեղանը ի վերջո նորից դարձավ նրանցը, իսկ քրմատպետությունը, թվում է, ոչ։ Եվ երբ կռապաշտությունը ջնջվեց, Տրդատը ջնջողին՝ Լուսավորիչին, պարգևեց Աշտիշատը։ Տարոնի քրմապետությունը ընդհանուր ազգի կրոնական գլուխը պետք չէ համարել, այլ գլխավորներից մեկը։ Իսկ ամենագլխավորը՝ իբրև քրմապետերի քրմապետ, թագավորական մեհենատեղիների մոտ էր և նույնիսկ (թեև ոչ միշտ) լինում էր թագավորական ցեղից․ ինչպես արդեն հիշատակել ենք, Երվանդը այդ պատիվը տվեց իր եղբորը՝ Երվազին, Արտաշես Բ֊ն՝ իր որդուն՝ Մաժանին, որին սպանվելուց հետո «տարեալ թաղեցին ի Բագնացն աւանի՝ իբր զՔրմապետ»։ Ասել է թե այստեղ էր նաև նրանց գերեզմանատունը, ինչպես թագավորինն էր Անիում։ Եվ որպես սրբազան անձի՝ նրա գերեզմանի վրա կառուցվեց բագին։ Քուրմերի ու նրանց սպասավորների և սպասքի բազմությունն է վկայում նաև Ստրաբոն՝ հիշատակելով Փոքր Հայքում Անահիտ ու Մա դիքերի մեհենակալներին։ Նա հիշատակում է նաև քրմուհիներին կամ քրմանույշներին, որոնք տղամարդկանց պես դաս պետք է ունեցած լինեին։ Քուրմերը ոչ միայն ժողովրդի, այլև թագավորների կողմից արժանանում էին մեծ պատվի՝ ազատություն հարկերից ու ծառայությունից, առատ հասույթ։ Եվ ժառանգությունից զատ՝ արքունիքից ստանում էին շատ այլ պարգևներ էլ և պատերազմական ավարի մի մասը, ինչպես Խոսրովի մասին ասում է Ագաթանգեղոսը․ «Հինգերորդ եւս հանէր յամենայն մեծամեծ աւարացն ածելոց, և մեծամեծ պարգեւս քրմացն շնորհէր»։ Ըստ պատվի ու աստիճանի՝ հարկ էր, որ քուրմերի և քրմապետի զգեստները ևս լինեին վայելուչ ու ճոխ։ Գլխանոցը փռյուգիաձև խույր էր, հագուստը՝ չափավոր լայնությամբ մի պարեգոտ՝ վրան շուրջառի պես մի վերարկու։ Բայց դրանք հատուկ հիշատակված չեն։ Մնացածը կարելի է համարել քուրմի սովորական հագուստ, ինչը տեսել ենք պաշտված եղջերվանման կենդանու բագինի մոտ կանգնածների վրա, որոնցից մեկը՝ գավազանակիրը, ներքինի է թվում։ Մորուքավորի էլ դաստակների ապարանջաններն են նկատելի։ Թեպետ քրմերի դասը մեզ անծանոթ համարեցինք, բայց համարձակվում ենք կարծել, թե ինչպես հիմա քրիստոնեական քահանայության կարգում կան ստորին աստիճաններ, դրանք կային նաև հեթանոսության մեջ, և դրանցից մեկը սարկավագն էր, որովհետև սա քրիստոնեական դասերին վերաբերող անուններին նմանություն չունի և ոչ էլ հայտնի իմաստ։ Ոմանք կարծում են, թե առնվել է <i>սար</i> («սպասք և զարդ») կամ <i>սարիկ</i> («քող, ծածկոց») բառերից կամ, ավելի լավ է, <i>սարկ</i> բառից, որ առանձին գործածված չէ, այլ <i>սարկարան</i> բարդությունից հասկացվում է որպես (սուրբ) ամանների տեղ կամ պահարան, որով և սարկավագն էլ դառնում է պահապանը կամ պահապանների գլխավորը։ Ոմանք էլ համարում են, թե հոմանիշ է պարսկերեն <i>սերքյար</i> բառին, որ նշանակում է «գործավորների գլուխ, գործավագ» կամ <i>սերքյավ</i>֊ին («գիտունների, բանախնդիրների գլխավոր»)։ Ինչպես էլ լինի, չի բացառվում, որ մեր հեթանոսների քահանայության մեջ էլ լիներ այսպիսի և այս անվամբ պաշտամունքավար։ Ինձ թվում է, թե նմանապես հեթանոսական դասից է մնացել <i>մոնթ</i> անվանումը, ինչպես գողթնեցիների մեջ կոչվում են վանքերի ժառանգավոր դպիրները և աշակերտները։ Սա <i>քուրմ</i>֊ի և <i>մոգ</i>֊ի պես նշանավոր ու հին մի անուն է։ Ջուղայեցիների խոսքում կա նաև <i>մոնթություն</i> բառը։ Չգիտեմ՝ օտար լեզուներում կա՞ այդպիսի կամ մերձավոր անուն՝ բացի աթենացիների <i>մունիթ</i>֊ից, որ նշանակում էր աթենացիների Անահիտի մի հատուկ տեղի տոնը։ Գուցե դասակարգման մեջ էր նաև դաստիարակը․ այս բառը ներկայումս սովորաբար նշանակում է մանուկներին խնամող ու կրթող, և հիշեցնում է մոգերի <i>տեսդուր</i>֊ը։ Առաջաբանում կանխավ ասացինք, որ չենք ուզում այս գրածս նյութի, այսինքն՝ հայոց հին ու սին հավատի մեջ խորամուխ լինել, պատմական ավանդներ չունենալով՝ օտար դիցաբանություն ներկայացնել կամ սնոտի աղանդների ու զրույցների մասին երկար իմաստասիրել, ինչը, եթե արժեք էլ ունի, թողեցինք հարգողներին։ Այժմ մեր ճանաչածից կամ ասածից կարող ենք ամփոփել կամ կրկնել մի քանի բան։ Նախ՝ ըստ բուն անվան՝ կռապաշտությունը, որով սովորաբար կոչվում է Աստծուց դուրս պաշտամունքը, Հայաստանում շատ ծավալված չի երևում և ոչ շատ հին է։ Իբրև ուխտատեղի ծառայող մի քանի մեծ բագինները և Յոթ բագինների կամ մեհյանների հիշատակումները գուշակել են տալիս դրանց փոքրաթիվ լինելը։ Հայաստանում Արշակունյաց տիրապետությամբ մեր երկրում նրանց կրոնի մուտքը կամ ծավալումը և նրանց աշխարհակալությամբ հունական դիքերի՝ Հայաստան մտնելը հայտնի դարձրեց, որ նարնց պաշտամունքը նորություն էր։ Եվ թեպետ դրանցից յուրաքանչյուրին էլ տրվել են հայկական անուններ, բայց դա այդ դիքերի բնավորության մի տեսակ թարգմանություն է կամ հարմարեցված է հայերի մեջ իբրև քաջ կամ վեհազն համբավված անձերին, որոնք այդ եկամուտ կուռքերի պատճառով աստվածացվեցին։ Հայաստանում բնիկ կամ ավելի աստվածակերպ են երևում Աստղիկն ու Վահագնը։ Վերջին էլ, ինչպես իր տեղում ասել ենք, պաշտվեց նախ Վրաստանում։ Եվ նույն ինքը՝ Անահիտը, որ համարվում էր Հայոց աշխարհի տիկինը և խնամակալը, նույն անվամբ նախ պաշտվել էր մարերի ու պարսիկների մեջ։ Եվ Արամազդն ինքը հայտնի է իր պարսկական կամ զանդիկ անվամբ (Որմիզդ)։ Այսքանը հիշատակելով՝ ավելորդ ենք համարում մյուս դիքերի ծագումն ու պաշտամունքը կրկնաբանել։ Երկրորդը՝ վերը ասածիս հետևանքը այն է, որ հայերի մեջ նախկինում դյուցազունների պաշտամունքը կամ պատիվը ավելին էր, քան դիքերինը։ Բայց թող հակասություն չկարծվի <i>դյուցազուն</i> ասելով դիք ենթադրելը։ Այս բառը <i>քաջ</i>֊ի փոխարեն, հետևելով սովորությանը, ասում ենք և այնպիսի անձերի, ում ժողովուրդը համարում էր գերագույն մարդ և իր ու Աստծու կամ աստվածների միջև՝ նրանց ընդունելուց հետո։ Եվ ապա, երրորդ՝ ճշմարիտ աստվածապաշտությունից հետո երկար ժամանակ Հայաստանում ընդհանուր կրոն էր աղթարական աղանդներով մի տարտամ տարրապաշտություն, որ ինչ֊ինչ կերպով ավելի տևական է եղել և առ այսօր թողել է իր հետքն ու շոշորդը, ինչը հայտնի է դառնում հմայությունների մասին գրվածից։ Սրա վրա էլ ավելացել է մոգությունը՝ թե՛ քաղդեական կերպով՝ աստղագիտությամբ, և թե՛ զրադաշտական օրենքով, որին տեղ֊տեղ հաջորդել է կրակապաշտությունը։ Հայաստանի միջակա դիրքը և նրա ժողովրդի օտարամուտ ու հանրասփյուռ բարքը այս երեք տեսակ աղանդները ընդունել են երեք կողմից․ արևմուտքից՝ փռյուգիացիներից (որտեղից էլ հետագայում՝ կուռքերը)՝ հմայությունը, հարավից՝ քավդեությունը, արևելքից՝ պարսից աղանդն ու կրակը։ Երեքից էլ վերցրել են նրանց պաշտամունքի բառերը, ինչպես բացատրել եմ յուրաքանչյուր հավատքի ու պաշտելիների վերաբերյալ գրածս ժամանակ։ Իսկ ի՞նչ են ընդունել հայերը չորրորդ կողմից՝ հյուսիսից։ Այդ կողմը նրանցից բաժանված ու պատած էր բնական կամ աստվածագործ մի մեծ պարիսպով, որ Կովկասյան լեռների կապակցված պարն է։ Սակայն այն էլ ուներ իր մի քանի պահակներն ու անցքերը։ Բայց երկրեերկիր անցնելու համար գաղափարները դրանց կարոտ չեն և ոչ էլ արգելք են լեռներն ու սառնամանիքը։ Հայոց ոտքը, եթե բոլոր ճամփաները չէ, որ բացել է, գոնե ոտնակոխ արել է։ Կարող ենք ասել, թե ծանոթություն ենք ունեցել ամեն ազգի լեզվին, կրոնին, կրոնական ինչ֊որ բան առել են։ Հին ժամանակներում հյուսիսաբնակներին կոչում էին <i>սկյութացի</i> ընդհանուր անունով, որի պարզագույն տարրը <i>սակ</i>֊ն է։ Պատմության մեջ շատ անգամ ու շատ տեղերում է հիշատակվել սակեր կամ շակեր մի առանձին ցեղ։ Թվում է, թե Հայաստանի Շակաշեն գավառի անվանումը մնացել է նրանցից, որովհետև ծանոթ ու հռչակված է սակերի արշավելը արևմտյան Ասիա՝ այստեղից անցնելով Փոքր Ասիա Փրկչի թվականից 6 դար առաջ, և նրանց կողմից հալածմամբ են հաստատվել սակայն տոներն ու բարեկենդանը։ Ս․ Եպիփանը հերթվածողներին վերաբերող իր գրքում ջհեղեղից հետո առաջին աղանդը կոչվում է սկյութական մինչ Աբրահամի հոր՝ Թարայի ժամանակը։ Դրանից հետո կարգում է հելլենականը կամ դիցականը։ Այդ հին աղանդը պետք է ընդհանուր համարել և՛ հայերի, և՛ նրանց համանման փռյուգիացիների համար։ Դրա մի նշանն էլ կարող են համարվել նրանց ու մեր լեզուների նույնիմաստ բառերը, ինչպես՝ Պապ, որ նրանց մեծ աստվածն էր, Աբիս կամ Ափիս՝ երկրի չաստվածը․ մեզնում էլ <i>ափ</i>֊ը, որ նշանակում է «ցամաք», գրված կա նաև «հող» կամ «երկիր» նշանակությամբ․ «Տեսի զաստեղս և զլուսին՝ զի կային անկեալ ափի»։ Այդպես էլ Տապիտը կրակի դիցուհի է․ մեզանում <i>տապ</i> բառը նշանակում է «տաքություն», հնդիկների մոտ՝ <i>տապատ</i> բառը, և այլն։ Եթե ստույգ կամ հավանական համարվի հետջրհեղեղյան նահապետների՝ Հայաստանում բնակվելը մինչ լեզուների խառնվելը և բաժանվելը, ս․ Եպիփանի սկյութական աղանդի կենտրոնն էլ կլինի Հայաստանում։ Եվ հայկական ու սակայն անունների մեջ էլ մեծ տարբերություն չկա, եթե հիշենք <i>հ</i> և <i>ս</i> տառերի լծորդությունը, Հայկ և հայ անունների տարրը, շատ անգամ <i>հայ</i>֊ի փոխարեն <i>հա</i> գչվե;ւ ր վրացիների՝ մեզ <i>հաոս</i> կոչելը կամ գրելը։ Այսպիսի բաները թողնելով բանասերներին՝ ասենք, որ կարևոր ընդունելիք թվացող հետևյալներ են՝ սակայն կրոնի հնությունը, փռյուգիացիների էլ նմանությունն ու հնությունը (որոնցից շատ բան առան հույները), հայերի էլ շատ անգամ հիշատակված ազգակցությունը փռյուգիացիների հետ (որոնց նահապետները՝ Գոմերը և Ասքանազը, վկայում են որպես նույնը) և մեր ու այս ազգերի լեզվի, զգեստի, հին կրոնի նմանությունը։ Հուսանք, որ լեզվաբանական, կրոնաբանական, աշխարհագրական կամ ազգաբանական հետազոտությունները ավելի կպարզաբանեն դրանք։ =Վերջաբան= Մի վերջին անգամ հայացք գցելով մեր երկրի դիրքին և այն չորս կողմից պատած այլալեզու և այլակրոն ազգերին՝ տեսնում ենք, որ զարմանք չի պատճառում Հայաստանի լեզուների ու կրոնների մի բնական խառնարան լինելը, և հայ ազգի բարքի ու բերմունքի քննությունն էլ ցույց է տալիս, որ գրեթե հարկ է, որ այդպես լիներ։ Եվ եթե բավական նյութեղեն հիշատակարաններ չկան կամ չեն երևում, և ոչ իսկ՝ ազգային գրավոր ավանդություններ, կարող ենք քիչ չհամարվել օտարների, մանավանդ հույների արած հիշատակումները։ Մեր կողմից էլ կա ազգային լեզվի ընդարձակ ասպարեզը կամ բովը, որ դեռ անսպառ է և ոչ բավականաչափ կամ ոչ արվեստագիտական հմտությամբ է փորված։ Այս ամենից հետո հարկ է հիշել, թե այսքան այլևայլ ծագումով կրոններն ընդունող և պահող ազգը, որ և իր կարծիքում համառություն ունի օտարներին հեշտորեն հարելով հանդերձ, ինչպես թողեց այս ամենը, անհետ արեց ու ոչ մի կամ գրեթե ոչ մի գրավոր կամ նյութական մնացորդ չթողեց իր հեթանոսական գրվածքներից և քանդակներից, կուռքերից, սպասքից և այլն։ Վերջիններիս վերաբերյալ կարող ենք ասել, թե երկրի ծոցը դեռ բավական հետազոտված չէ, գրվածքների վերաբերյալ էլ՝ թե շատ չէին և կամովին էլ ջնջվել են։ Միաժամանակ հին հավատքի և կրոնի հետ կատարվածի մասին էլ (մի կողմ թողնելով աղթարականից մնացած հետքը) հարկավոր ենք համարում խոստովանել, որ հրաշալի կերպով է եղել այս բանը, առանց որի՝ բազմամիլիոն մի ազգի համար առհասարակ անհնար կլիներ թողնել իր նախնիների պաշտամունքն ու պաշտելիներին և ընդունել քրիստոնեությունը։ Եվ արդեն իսկ մշտնջենավոր հրաշք է, որ <i>արիական</i> կոչված (հայ) ազգը իր ցեղակիցների մեջ մեն֊մենակն է բոլորովին քրիստոնյա, մինչդեռ մյուսները կամ պահել են իրենց հին դիցաբանությունը և դեռ իրենց կրակն են վառում ու պատվի արժանացնում, կամ ընդունել են իսլամը։ Շատ ազգերի մեջ քրիստոնեւոթյունը մտել է փոքր առ փոքր, նույնը և հայերիս մեջ՝ առաքյալների և առաքեալաշավիղ հայերի քարոզության սկզբում։ Եվ միշտ մնացել են Բարդուղիմեոսի ու Թադեոսի սերմանած հատիկը և վառած լույսը, բայց նվաղ, սակավ և ծածուկ, ինչպես վկայում են նրանց աշակերտների նահատակությունները Գողթնում ու Սյունիքում (Ոսկյանց, Սուքիասեանց, Սանդուխտի, Թեոդորոս Սալահունու, Արարատյան վկաների, հայոց եպիսկոպոս կամ եպիսկոպոսապետ Մերուժանի և այլոց)։ Բայց սրանք, եթե կարելի է այդպես ասել, աստվածային ընդհանրական սքանչելիքներ էին, ինչպես որ այլ ազգերի մեջ, իսկ Տրդատի՝ հայոց այն գոռ ու գոռոզ և ամեն առումով հսկա տիրակալի ժամանակ մարդկանց միտքն էլ կարծես պահանջում էր, որ Աստված էլ գերագույն զորությունը հայտնի դարձներ ու նրանով նախ նվաճեր այդ սեգ թագավորին, «որ այնչափ երեւելի եղեալ քաջութեամբք առաւելոյր ի մարտս պատերազմացն․ նա եւ յուղումպիադսն Յունաց՝ հսկազօր երեւեալ․․․ որ սիգալովն աւերեաց զթումբս գետոց, ցամաքեցոյց իսկ ի սիգալ իւրում զյորձանս ծովուց», և ապա Տրդատի հզոր բազկով ու կենդանահրաշ Լուսավորիչի փափուկ ձեռքերի առակցությամբ՝ նրա բիրտ ու հնապաշտ հպատակների բազմությանը։ Երկու բարք ու բռնություն միախառն կատարեցին հայոց դարձը հին հեթանոսական հավատքից Քրիստոսի նոր և բուն և ճշմարիտ հավատքին, որը շուտափույթ ընդունելու հարկ և առիթ եղան այն սքանչելիքները, որոնք պատմում է Ագաթանգեղոսը, և որոնք, ինչպես էլ քննության ենթարկվեն, ամփոփվեն ու մենկաբանվեն, չեն կարող առանց հրաշքի սոսկ երևալ ու խախտել հայերի 1600 տարվա հաստատուն ու եռանդուն ավանդությունը, ինչը այնքա՜ն այլակրոնների և հալածանքների մեջ (բացառությամբ մի քանի ուրացող վատերի) սիրով և պարծանքով պահեցին և պահում են և, հույս ունեմ, պիտի պահեն՝ շնորհիվ առհասարակ մարդկության համար հավիտենական լույս ծագեցնող ամենափրկիչ Քրիստոսի և հատկապես հայոց Լուսավորիչ ս․ Գրիգորի աղոթքով։ Սրան՝ սեր և պատիվ, Նրան՝ փառք և գոհություն, և ինձ՝ ուրախություն, որ այսպիսի հիշատակով քավում եմ գրչիս՝ այսպիսի խափանված ու խափանելի նյութի մասին գրելը։ Ուրա՜խ եղիր, հոգի՛ քրիստոնեության, քանզի խավարը մերժվեց, և օրը բացվեց։ Եվ միշտ և հանապազ թող լուսատու լինի քեզ Քրիստոսը, որին մյուս անգամ, բյուր անգամ և միշտ՝ փառք, այժմ և հավիտյան։ = Ծանոթագրություններ =
<references>