Changes

Պահապանները

Ավելացվել է 2 բայտ, 20:10, 4 Նոյեմբերի 2015
/* Գլուխ վեցերորդ. Լոթլորիեն */
Մեր գնալու ժամանակն է,— ասաց Արագորնը: Հետ նայելով՝ նա բարձրացրեց Անդրիլը և բացականչեց.— Մնաս բարո՜վ, Գանդալֆ... Չէ՞ որ ես ասում էի. «Քեզ մահացու վտանգ է սպառնում»: Դժբախտաբար, ես ճիշտ դուրս եկա, և մեր ճանապարհորդությունն անհուսալի է թվում ինձ... — Դեպի ուղեկիցները շրջվելով, Արագորնն ավելացրեց.— Բայց մենք առանց հույսի էլ կգնանք Մորդոր: Գուցե մեզ հաջողվի վրեժ լուծել: Իսկ ողբալու ժամանակ չունենք, բարեկամներ: Մեզ դժվարագույն ճանապարհ է սպասում:
Ճամփորդները արցունքները սրբեցին և հետ նայեցին: Հյուսիսում, Մշուշապատի երկու ճյուղերի միջև, մութ նեղ կիրճով սանդղավանդից սանդղավանդ թռչելով գլորվում էր մոխրասպիտակ փրփրալի վտակը, իսկ քիչ այն կողմ, դեպի հյուսիս-արևելք վեր էին խոյանում երեք հսկա գագաթներ՝ Ֆանուիդոլը, Քարադրասը Քարադհրասը և Քելեբդիլը:
— Տեսնու՞մ եք, դա Սևագետքի սանդղաջրվեժն է,— կիրճը ցույց տվեց Արագորնը: — Հենց այստեղից էլ մենք պետք է իջնեինք Սևագետք, եթե բախտը մեզ ժպտար Բոսոր Դարպասի մոտ:
Վստահելի
1342
edits