Changes

|աղբյուր = [[«Կապիտալ»]]
}}
 
{{Անավարտ}}
Տոկոսաբեր կապիտալը կամ, ինչպես մենք այն կարող ենք անվանել իր հնադարյան ձևով, վաշխառուական կապիտալը իր երկվորյակի, վաճականական կապիտալի հետ միասին պատկանում է կապիտալի անդրջհեղեղյան ձևերին, որոնք վաղուց հետե նախորդում են արտադրության կապիտալիստական եղանակին և պատահում են ամենատարբեր տնտեսական-հասարակական ֆորմացիաներում։
Վաշխառուական կապիտալի գոյությունն ուրիշ ոչինչ չի պահանջում. , բացի այն, որ արդյունքների առնվազը մի մասն ապրանքների փոխարկված լինի և միաժամանակ փողն ապրանքային առևտրի հետ զարգացրած լինի իր տարբեր ֆունկցիաները։
Վաշխառուական կապիտալի զարգացումը զուգակցվում է վաճառականական կապիտալի ու մասնավորապես փողառևտրային կապիտալի զարգացման հետ։ Հին Հռոմում, ռեսպուբլիկայի վերջին ժամանակներից սկսած, երբ մանուֆակտուրան իր զարգացման անտիկ միջին մակարդակից շատ ցած էր կանգնած, վաճառականական կապիտալը, փողառևտրային կապիտալն ու վաշխառուական կապիտալը,— անտիկ ձևերի սահմաններում,— հասել էին զարգացման ամենաբարձր կետին։
Մենք տեսանք, թե ինչպես փողի հետ անհրաժեշտորեն երևան է գալիս գանձի գոյացման պրոցեսը։ Սակայն պրոֆեսիոնալ գանձարարը կարևոր նշանակություն ստանում է լոկ այն ժամանակ, երբ վաշխառու է դառնում։
Վաճառականը փող է պարտք վերցնում՝ նրա միջոցով շահույթ ձեռք բերելու համար, այն իբրև կապիտալ կիրառելու, այսինքն ծախսելու համար։ Հետևաբար զարգացման նախկին ձևերումն էլ փողի վարկատուն վաճառականի հետ նույն հարաբերության մեջ է, ինչպես արդի կապիտալիստի հետ։ Այս սպեցիֆիկ հարաբերությունն զգում էին արդեն կաթոլիկ համալսարանները։ «Ալկալայի, Սալամանկայի, Ինգոլշտադտի, Բրայսգաուի, Ֆրայբուրգի, Մայնցի, Քյոլնի և Տրիրի համալսարաններն իրար ետևից ընդունեցին առևտրային փոխառությունների համար տրվող տոկոսների օրինականությունը։ Այս սանկցիաներից առաջին հինգը մուծվել են Լիոն քաղաքի կոնսուլատի արխիվը և տպագրվել են հետևյալ հրատարակության հավելվածում. «Traité de l’usure et des intéréts»intérêts», Lyon, Bruyset Ponthus. (տես M. Augier: «Le Crédit public etc.», Paris 1843, էջ 206)։ Այն բոլոր ձևերում, որտեղ ստրկային տնտեսությունը (ոչ նահապետականը, այլ հունական ու հռոմեական ավելի ուշ ժամանակներինը) հարստացման միջոց է, որտեղ ուրեմն փողը միջոց է՝ ստրուկներ, հող և այլն գնելով ուրիշի աշխատանքը յուրացնելու,— հենց այն պատճառով, որ փողը կարող է ներդրվել այս եղանակով, նա սկսում է գործադրվել որպես կապիտալ, սկսում է տոկոս բերել։
Սակայն բնորոշ այն ձևերը, որոնցով գոյություն է ունենում վաշխառուական կապիտալն արտադրության կապիտալիստական եղանակին նախորդող ժամանակաշրջաններում, երկու տեսակ են։ Ես ասում եմ՝ բնորոշ ձևեր։ Միևնույն ձևերը կրկնվում են կապիտալիստական արտադրության պատվանդանի վրա, բայց իբրև սոսկ ստորադաս ձևեր։ Այստեղ նրանք այլևս այն ձևերը չեն, որոնք որոշում են տոկոսաբեր կապիտալի բնույթը։ Այս երկու ձևն են. '''առաջին'''՝ վաշխառություն այն փողային փոխատվության միջոցով, որն ընձեռվում է շռայլող մեծամեծներին, առավելապես հողատերերին. '''երկրորդ'''՝ վաշխառություն այն փողային փոխատվության միջոցով, որն ընձեռվում է իրենց աշխատանքի սեփական պայմանների տեր հանդիսացող մանր արտադրողներին, որոնց մեջ հաշվվում է նաև արհեստավորը, բայց հատկապես ու առաջին հերթին գյուղացին, որովհետև մինչկապիտալիստական հարաբերությունների ժամանակ, որչափով որ սրանք թույլատրում են մանր ինքնակա առանձին արտադրողներ, գյուղացիների դասակարգը պիտի կազմի նրանց ամենախոշոր մեծամասնությունը։
Երկուսն էլ, ինչպես հարուստ հողատերերին վաշխառությամբ կործանելը, այնպես էլ մանր արտադրողներին քամելը բերում-հասցնում է խոշոր փողային կապիտալների գոյացմանն ու համակենտրոնացմանը։ Բայց թե այս պրոցեսն ի՞նչ չափով է վերացնում արտադրության հին եղանակը, ինչպես որ այս տեղի ունեցավ արդի Եվրոպայում, և թե արդյոք նրա տեղը բռնում բռնո՞ւմ է արտադրության կապիտալիստական եղանակը, այս ամբողջովին կախված է պատմական զարգացման աստիճանից ու սրա հետ կապված կոնկրետ հանգամանքներից։
Վաշխառուական կապիտալն, իբրև տոկոսաբեր կապիտալի բնորոշ ձև, համապատասխանում է մանր արտադրության՝ ինքնաշխատ գյուղացիների ու մանր արհեստավոր վարպետների տիրապետության շրջանին։ Որտեղ, ինչպես արտադրության զարգացած կապիտալիստական եղանակի պայմաններում, աշխատանքի պայմաններն ու նրա արդյունքը հակադրվում են բանվորին իբրև կապիտալ, բանվորը որպես արտադրող ոչ մի կարիք չունի փող պարտք վերցնելու։ Եթե նա պարտք է առնում, ապա այս լինում է, ինչպես գրավատանը, անձնական կարիքի համար։ Իսկ որտեղ բանվորն, ընդհակառակը, իր աշխատանքի պայմանների և իր արդյունքի իսկական կամ անվանական սեփականատերն է, նա, իբրև արտադրող, հարաբերության մեջ է գտնվում փողային վարկատուի կապիտալի հետ, որը նրա հանդեպ է ելնում իբրև վաշխառուական կապիտալ։ Նյումենն այս փաստն արտահայտում է շատ տափակորեն, երբ ասում է, թե բանկիրը մեծարանք է վայելում, այնինչ վաշխառուին ատում են և արհամարհում, որովհետև բանկիրը հարուստներին է վարկատրում, իսկ վաշխառուն՝ աղքատներին։ (F. W. Newman, «Lectures on Pol. Econ.», London էջ 44)։ Նա աչքաթող է անում, որ այստեղ տարբերությունն արտադրության երկու հասարակական եղանակների ու սրանց համապատասխանող հասարակական կարգերի մեջ է, և որ խնդիրը չի սպառվում հարուստի ու աղքատի հակադրությամբ։ Ընդհակառակը. այն վաշխառությունը, որն աղքատ մանր արտադրողներին է քամում, ձեռ-ճեռի տված է ընթանում այն վաշխառության հետ, որը հարուստ խոշոր հողատերերին է քամում։ Երբ հռոմեական պատրիկների վաշխառությունը լիովին կործանեց հռոմեական պլեբեյներին, մանր գյուղացիներին, շահագործման այս ձևին վերջ դրվեց,և զուտ ստրկատիրական տնտեսությունը բռնեց մանր-գյուղացիական տնտեսության տեղը։
Տոկոսի ձևով վաշխառուն այստեղ կարող է կլանել արտադրողների ամենից անհրաժեշտ գոյամիջոցներից (հետագայի աշխատավարձի գումարից) վեր եղած ամբողջ ավելցուկը (որը հետագայում հանդես է գալիս իբրև շահույթ և հողային ռենտա), և հետևաբար վերին աստիճանի անհամ բան է՝ այնտեղ, որտեղ վաշխառուն տոկոսի ձևով յուրացնում է '''ամբողջ''' հավելյալ արժեքը, բացի սրա այն մասից, որ պետությանն է բաժին հասնում, '''այս''' տոկոսի բարձրությունը համեմատել արդի տոկոսադրույքի բարձրության ձետ, երբ տոկոսը,—գոնե — գոնե նորմալ տոկոսը,— այս հավելյալ արժեքի լոկ մի մասն է կազմում։ Ընդ սմին մոռացվում է, որ վարձու բանվորն արտադրում և իրեն բանեցնող կապիտալիստին է հանձնում շահույթը, տոկոսն ու հողային ռենտան, կարճ ասած՝ ամբողջ հավելյալ արժեքը։ Կերին այս անհամ բաղդատությունն անում է այն նպատակով, որ ցույց տա, թե բանվորի համար որքան օգտավետ է կապիտալի զարգացումն ու տոկոսադրույքի այն անկումը, որն ուղեկցում է հիշյալ զարգացմանը։ Այնուհետև, եթե վաշխառուն իր զոհի հավելյալ աշխատանքը դուրս քամելով չբավականացած՝ հետզհետե իր ձեռքն է գցում բուն իսկ նրա աշխատանքի պայմանների՝ հողի, տան և այլոց գույքատիտղոսները և միշտ այն բանով է զբաղված, որ այսպիսով նրան սեփականաարկիսեփականազրկի, ապա տվյալ դեպքում դարձյալ մոռացվում է, որ բանվորին իր աշխատանքի պայմաններից այսպես լիովին սեփականազրկելը ոչ թե հետևանք է, որին ձգտում է արտադրության կապիտալիստական եղանակը, այլ պատրաստի նախադրյալ, որից նա ելնում է։ Վարձու ստրուկը ճիշտ նույնպես, ինչպես և իսկական ստրուկը, իր դրության շնորհիվ բացառված է,— գոնե իբրև արտադրող,— պարտքի ստրուկ դառնալու հնարավորությունից. նա կարող է պարտքի ստրուկ դառնալ մեկ դեպքում միայն՝ իբրև սպառորդ։ Վաշխառուական կապիտալն այս ձևում, որով նա յուրացնում է իրոք անմիջական արտադրողի ամբողջ հավելյալ աշխատանքը առանց փոխելու արտադրության եղանակը, որտեղ էական նախադրյալ է արտադրողների սեփականությունը կամ տիրությունը աշխատանքի պայմանների նկատմամբ ու սրան համապատասխանող առանձին-առանձին վարվող մանր արտադրությունը, որտեղ ուրեմն կապիտալն անմիջաբար իրեն չի ենթարկում աշխատանքը և հետևաբար սրա հանդեպ չի ելնում իբրև արդյունաբերական կապիտալ,— այս վաշխառուական կապիտալը թշվառացնում է արտադրության այս տվյալ եղանակը, ջլատում է արտադրողական ուժերը սրանք զարգացնելու փոխարեն և միաժամանակ հավերժացնում է այս ողորմելի վիճակը, որի ժամանակ աշխատանքի հասարակական արտադրողականությունը չի զարգացվում բուն իսկ աշխատանքի հաշվին, ինչպես այդ տեղի ունի կապիտալիստական արտադրության պայմաններում։
Այսպիսով, վաշխառությունը կործանիչ ու խորտակիչ ներգործություն է ունենում մի կողմից՝ անտիկ ու ֆեոդալական հարստության և անտիկ ու ֆեոդալական սեփականության վրա։ Մյուս կողմից՝ նա կործանում և ավերում է մանր-գյուղացիական ու մանր-բուրժուական արտադրությունը, կարճ ասած՝ այն բոլոր ձևերը, որտեղ արտադրողը դեռ հանդես է գալիս իբրև իր արտադրամիջոցների սեփականատեր։ Արտադրության զարգացած կապիտալիստական եղանակում բանվորը սեփականատեր չէ արտադրության պայմանների, այն արտի, որ մշակում է նա, այն հումքի, որ վերամշակում է նա, և այլն։ Բայց այստեղ արտադրության պայմանների օտարացմանն արտադրողից՝ Համապատասխանnւմ համապատասխանում է բուն իսկ արտադրության եղանակի իրական հեղաշրջումը։ Առանձնացված բանվորները միացվում են խոշոր գործանոցներում՝ առանձին-առանձին, իրար հետ սերտ կապված ֆունկցիաներ կատարելու համար, աշխատանքի գործիքը դառնում է մեքենա։ Հենց ինքն արտադրության եղանակն այլ ևս չի հանդուրժում արտադրամիջոցների այս մանրատումը, որ շաղկապված է մանր սեփականության հետ, ճիշտ այնպես, ինչպես չի թույլատրում բուն իսկ բանվորի մեկուսացումն էլ։ Կապիտալիստական արտադրության մեջ վաշխառությունն այլ ևս չի կարող արտադրության պայմաններն անջատել արտադրողից, որովհետև նրանք անջատված են արդեն։
Այնտեղ, որտեղ արտադրամիջոցները մանրատված են, վաշխառությունը կենտրոնացնում է փողային գույքը։ Նա չի փոխում արտադրության եղանակը, այլ մակաբույծի նման պինդ կպչում է սրանից, ծծում և թշվառացնում է նրան։ Նա ծծում է սրա բոլոր հյութերը, ուժասպառ անում և հարկադրում է, որ վերարտադրությունը կատարվի ավելի ու ավելի խղճուկ պայմաններում։ Ահա այստեղից էլ առաջ է գալիս ժողովրդական ատելությունը վաշխառության նկատմամբ։ Այս ատելությունն իր ամենաբարձր աստիճանին էր հասել անտիկ աշխարհում, որտեղ արտադրողներն իրենց արտադրության պայմանների սեփականատերեր էին և սեփականության այս եղանակը միաժամանակ քաղաքական հարաբերությունների, քաղաքացու ինքնակայության պատվանդանն էր։
Վաշխառուական կապիտալին հատուկ է կապիտալի համար բնորոշ շահագործման եղանակն առանց նրա համար բնորոշ արտադրության եղանակի։ Այս հարաբերությունը կրկնվում է նաև բուրժուական տնտեսության սահմաններում՝ արդյունաբերության հետամնաց ճյուղերի մեջ կամ այնպիսիներում, որոնք դիմադրում են արտադրության արդի եղանակին անցնելուն։ Եթե ուզենանք, օրինակ, անգլիական տոկոսադրույքը համեմատել հնդկականի հետ, ապա դրա համար չպետք է Անգլիայի բանկի տոկոսադրույքը վերցնենք, այլ, օրինակ, այն տոկոսը, որ վերցնում են տնային արդյունաբերության մանր արտադրողներից մարդիկ, որոնք նրանց մանր մեքենաներ են փոխատրում։
Սպառող հարստության հակառակ՝ վաշխառությունը պատմականորեն կարևոր է հենց իբրև կապիտալի ծագման պրոցես։ Վաշխառուական կապիտալն ու վաճառականի կարողությունը ծառայում են իբրև միջոց՝ հողային սեփականությունից անկախ փողային հարստություն ստեղծելու համար։ Որքան ավելի քիչ է զարգացած արդյունքի բնույթն իբրև ապրանք, որքան ավելի քիչ է փոխանակային արժեքը նվաճել արտադրությունը նրա ամբողջ լայնությամբ ու խորությամբ, այնքան ավելի լայն չափով է փողը հանդես գալիս որպես բուն հարստություն, հարստություն իբրև այդպիսին, իբրև ընդհանրական հարստություն՝ հակադրվելով հարստության արտահայտման սահմանափակ ձևերին սպառողական արժեքների միջոցով։ Սրա վրա է հիմնվում գանձի գոյացումը։ Մի կողմ թողած փողը որպես համաշխարհային փող և որպես գանձ՝ հենց վճարամիջոցների ձևումն է հատկապես, որ փողը հանդես է գալիս իբրև ապրանքի բացարձակ ձև։ Եվ փողի, որպես վճարամիջոցի, ֆունկցիան է հենց, որ զարգացնելով առաջ է բերում տոկոսն ու սրա հետ էլ միասին փողային կապիտալը։ Շռայլող ու ապականիչ հարստության ուզածը փողն է իբրև փող, փողը որպես ամեն բան գնելու միջոց (նաև պարտքերի վճարման համար)։ Մանր արտադրողն ամենից առաջ փողի կարիք ունի՝ վճարումները կատարելու համար։ (Հողատիրոջն ու պետությանը հատուցվող բնապարտույթների ու բնամատակարարումների փոխարկումը փողային ռենտայի ու փողային հարկերի՝ այստեղ մեծ դեր է խաղում)։ Երկու դեպքումս էլ փողը գործ է ածվում իբրև փող։ Մյուս կողմից՝ գանձագոյացումը առաջին անգամ դառնում է իրական, մարմնացնում է իր երազանքը հանձին վաշխառության։ Գանձատիրոջ տենչացածը ոչ թե կապիտալն է, այլ փողն իբրև փող. բայց տոկոսի օգնությամբ նա այո այս փողային գանձը իրեն համար դարձնում է կապիտալ մի այնպիսի միջոց, որով նա իր ձեռքն է գցում հավելյալ աշխատանքն ամբողջովին կամ մասամբ, այլև բուն իսկ արտադրության պայմանների մի մասը, թեև սրանք շարունակում են նրան անվանապես հանդիպակայել իբրև ուրիշի սեփականություն։ Վաշխառուն ապրում է, այսպես ասած՝ արտադրության ծակոտիներում, ինչպես որ Էպիկուրի աստվածներն ապրում էին միջտիեզերական անջրպետներում։ Փող ձեռք բերելս բերելն այնքան ավելի դժվար է լինում, որքան ավելի քիչ է ապրանքաձևը արդյունքի ընդհանրական ձև դարձել։ Ուստի վաշխառուն ուրիշ ոչ մի սահման չի ճանաչում ամենևին, բացի փողի կարիք ունեցողների գործունակությունից ու դիմադրության ունակությունից։ Մանր-գյուղացիական ու մանր-բուրժուական արտադրության մեջ փողն իբրև գնելամիջոց գործ է ածվում գլխավորապես այն ժամանակ, երբ բանվորը (որն արտադրության այս եղանակում գերակշռորեն դեռ արտադրության պայմանների սեփականատերն է) պատահականությունների կամ որևէ արտակարգ ցնցումների հետևանքով կորցնում է արտադրության պայմանները և կամ գոնե չի կարողանում վերարտադրության սովորական ընթացքի ժամանակ հիշյալները փոխարինել նորերով։ Կենսամիջոցներն ու հումքերը կազմում են արտադրության այս պայմանների էական մասը։ Սրանց թանկանալը կարող է անհնարին դարձնել այն, որ սրանք փոխհատուցվեն արդյունքի ստացույթից, ինչպես հասարակ անբերությունը կարող է արգելք լինել, որ գյուղացին իր սերմացուն in natura փոխարինի։ Նույն այն պատերազմները, որոնցով հռոմեական պատրիկները ավերում էին պլեբեյներին՝ ռազմական ծառայությունների հարկադրելով սրանց, և որոնք արգելք էին լինում, որ պլեբեյներն իրենց աշխատանքի պայմանները վերարտադրեն, պատերազմները, որոնք պլեբեյներին աղքատացրին (իսկ աղքատացումը, վերարտադրության պայմանների նվազումն ու կորուստը տիրապետող ձևն է այստեղ), պատրիկների ամբարներն ու նկուղները լցրին ավարած պղնձով, այն ժամանակվա փողով։ Պլեբեյներին պետք եկած ապրանքները՝ հացահատիկ, ձիեր, եղջյուրավոր անասուն, ուղղակի տալու փոխարեն պատրիկները նրանց փոխատրում էին իրենց համար անօգտակար պղինձը և այս դրությունն օգտագործում էին վաշխառուական վիթխարի տոկոսներ քամելու համար, որով նրանք պլեբեյներին իրենց պարտապանները դարձրին, և որպես այդպիսիների՝ ստրկացրին։ Կառլոս Մեծի ժամանակ ֆրանկ գյուղացիները նույնպես ավերվեցին պատերազմների շնորհիվ, այնպես որ նրանց համար ուրիշ ոչ մի ելք չմնաց, քան պարտապանից ճորտ դառնալը։ Հռոմեական պետության մեջ, ինչպես հայտնի է, հաճախ էր պատահում, որ ազատ մարդիկ սովից դրդված ծախում էին իրենց զավակներին ու հենց իրենց էլ էին իբրև ստրուկներ վաճառում հարուստներին։ Այսքանն՝ ընդհանրական շրջադարձերի վերաբերմամբ։ Ինչ վերաբերում է առանձին դեպքերի, ապա մանր արտադրողների համար արտադրության պայմանների պահպանումն ու կորուստը կախված է հազարավոր պատահականություններից, և ամեն մի այսպիսի պատահականություն. կամ կորուստ աղքատացում է նշանակում և դառնում է մի կետ, որտեղից վաշխառու մակաբույծը կարող է կպչել։ Բավական է միայն, որ մանր գյուղացու կովը սատկի, և ահա նա այլևս անկարող է իր վերարտադրությունը հին մասշտաբով վերսկսելու։ Սրանով նա ընկնում է վաշխառուի ճանկը, իսկ մի անգամ նրա ճանկն ընկնելով՝ այլևս երբեք չի ազատվում։
Սակայն վաշխառության բուն, խոշոր ու յուրահատուկ ասպարեզը փողի, որպես վճարամիջոցի, ֆունկցիան է։ Որոշակի ժամկետում հատուցելի յուրաքանչյուր փողային պարտավորություն,— կապալավարձ, տուրք, հարկ և այլն,— իր հետ բերում է փողով վճարելու անհրաժեշտությունը։ Ուստի վաշխառությունը հին հռոմայեցիներից սկսած մինչև արդի ժամանակաշրջանները մեծ մասամբ անբաժան է պետական հարկերի կապալառուներից, fermiers généraux receveurs généraux [հարկերի գլխավոր կապալառուներ, գլխավոր հարկահավաքներ]։ Այնուհետև առևտրի զարգացման ու ապրանքային արտադրության ընդհանրականանալու հետ զարգանում է գնման ու վճարման անջատումն իրարից՝ ըստ ժամանակի։ Փողը պետք է որոշ ժամկետում հատուցել։ Թե այս հանգամանքն ինչպես կարող է այնպիսի դրություն ստեղծել, երբ փողային կապիտալիստն ու վաշխառուն դեռ այսօր էլ միաձուլվում են իրար հետ, ապացուցում են արդի փողային ճգնաժամերը։ Բայց նույն վաշխառությունը գլխավոր միջոց է դառնում փողի որպես վճարամիջոցի անհրաժեշտությունն է՛լ ավելի ծավալելու, ընդ որում նա ավելի ու ավելի խորն է թաղում արտադրողին պարտքերի մեջ և նրան զրկում է սովորական վճարամիջոցներից նրանով, որ նա հենց տոկոսաբեռն ավելացնելով՝ անհնարին է դարձնում նրա կանոնավոր վերարտադրությունը։ Այստեղ վաշխառությունը վեր է ընձյուղում փողից իբրև վճարամիջոցից և ընդլայնում է փողի այս ֆունկցիան, իր ամենից իսկական ասպարեզը։
Այսպիսով ուրեմն փոխանակ տոկոսաբեր կապիտալի դեմ ընդհանրապես բանադրանք ու անեծք ուղղելու, ընդհակառակը, նրա բացահայտ ճանաչումն է այն ելակետը, որից չվում են արդի վարկային սիստեմի նախաձեռնողները։
Մենք այստեղ չենք խոսում վաշխառության դեմ ծագած այն հակազդեցության մասին, որը ճգնում էր աղքատներին պաշտպանել նրանից, ինչպես ուզում էին անել Monts-de-piété-ները [փոխատուական կասսաները] (1350 թվին ՖրանցՖրանշ-Կոնտեում — Սառլենում, հետո Իտալիայում — Պերուջիայում ու Սավոնայում 1400 ու 1479 թվականներին)։ Սրանք ուշագրավ են լոկ նրանով, որ ցույց են տալիս պատմության այն հեգնանքը, որով բարի ցանկություններն իրենց իրագործման ընթացքում ճիշտ իրենց հակադրության են փոխարկվում։ Չափավոր հաշվարկման համաձայն՝ Անգլիայի բանվոր դասակարգը 100% է վճարում գրավատներին, Monts-de-piété-ների այս ժառանգորդներին<ref>«Որովհետև հաճախակի գրավադրումներ ու փրկագնումներ են լինում միևնույն ամսում, և մի առարկա գրավադրում են՝ մի ուրիշը գրավաթափելու և ընդ սմին փողի մի փոքր տարբերություն ձեռք բերելու համար, ուստի սրա հետևանքով է, որ գրավական տոկոսն այնպես արտակարգորեն բարձր է։ Լոնդոնում 240 թույլատրված գրավատներ կան՝ իսկ գավառներում՝ մոտ 1450։ Նրանց ներդրած կապիտալը հաշվվում է մոտ մեկ միլիոն։ Սա տարվա մեջ պտույտ է գործում առնվազը երեք անգամ և ամեն անգամին բերում է միջին հաշվով 33½%, այնպես որ Անգլիայի ստորին դասակարգերը տարեկան 100% են վճարում մեկ միլիոնի ժամանակավոր փոխատվության համար, մի կողմ թողած դեռ այն կորուստը, որ նրանք ունենում են գրավադրած առարկաների փրկագնման ժամկետն անցկացնելով» (J. D. Tuckett «A History of the Past and Present State of the Labouring Population», London 1840, I, էջ 114.)։</ref>։ Մենք նույնպես չենք խոսում, օրինակ, որևէ դոկտոր Լյու ՉեմրեռլենիՉեմբեռլենի, կամ Ջոն Բրիսկոյի վարկային ֆանտազիաների մասին, որոնցով 17-րդ դարի վերջին տասնամյակում անգլիական արիստոկրատիային ուզում էին ազատագրել վաշխառությունից հողային բանկի միջոցով, որը պետք է հողային սեփականությունով երաշխավորած թղթադրամ թողարկեր<ref>Նրանց երկերի նույնիսկ վերնագրերն իբրև գլխավոր նպատակ նշում էին «հողատերերի ընդհանուր բարեկեցությունը, հողային սեփականության արժեքի մեծ բարձրացումը, խոշոր ու մանր ազնվականության և այլոց ազատագրումը հարկերից, նրանց տարեկան եկամտի ավելացումը և այլն»։ Կորուստ կունենային միմիայն վաշխառուներր, ազգի այu այս ամենավատթար թշնամիները, որոնք ազնվականությանը և սեփականատեր գյուղացիներին ավելի շատ են վնասներ պատճառել, քան այդ կարող էր հասցնել Ֆրանսիայից ներխուժող մի բանակ։</ref>։
Այն վարկային ընկերությունները, որոնք կազմվում էին Վենետկում ու Ճենովայում 12-րդ և 14-րդ դարերում, առաջ էին գալիս ծովային առևտրի ու սրա վրա հիմնված խոշոր առևտրի պահանջմունքից՝ ազատագրվել հնաձև վաշխառության, ու փողի առևտրի մոնոպոլիստների տիրապետությունից։ Եթե իսկական բանկերը, որոնք հիմնվել էին այս քաղաք-ռեսպուբլիկաներում, միաժամանակ ներկայանում էին իբրև հանրային վարկի հիմնարկներ, որոնցից պետությունը փոխատվություններ է ստանում առնելիք հարկերի երաշխիքով, ապա չպետք է մոռանալ, որ այն վաճառականները, որոնք կազմում էին հիշյալ միությունները, այդ պետությունների առաջին մարզիկն մարդիկն էին և նույնպես շահագրգռված էին թե՛ իրենց կառավարությանն ու թե՛ հենց իրենց ազատագրելու վաշխառությունից<ref>«Օրինակ, դեռևս Անգլիայի թագավոր Կառլ II-ը պետք է «ոսկերիչներին» (բանկիրների նախորդներին) վճարեր վիթխարի վաշխառուական տոկոսներ ու լաժ, 20—30%-ի չափով։ Այսպիսի շահութաբեր գործն ավելի ու ավելի էր «ոսկերիչներին» դրդում փոխատվություններ ընձեռելու թագավորին, բոլոր հարկային եկամուտները կանխակայելու, պառլամենտի կողմից բաց թողած փողի ամեն մի հատկացագիր գրավ վերցնելու, հենց որ նա արվում էր, այլև bill-երը, order-ներն ու tallie-ները [մուրհակներ, հատկացագրեր, հարկային փաստաթղթեր] գնելում ու գրավ վերցնելում իրար հետ մրցելու, այնպես որ պետական բոլոր եկամուտներն իրականում նրանք ձեռքով էին անցնում» (John Francis, History of the Bank of England, London 1848, I, էջ 31.)։ «Առաջ էլ արդեն մի քանի անգամ նախագծվել էր բանկ հիմնել։ Վերջապես նա անհրաժեշտ դարձավ» (ն. տ., էջ 38), «Բանկն արդեն անհրաժեշտ էր հենց մենակ նրա համար, որ վաշխառուներից քամված կառավարությանը հնարավորություն տար տանելի տոկոսադրույքով փող ստանալու՝ պառլամենտական հատկացումների երաշխիքով» (ն. տ., էջ 59, 60)։</ref> և միաժամանակ այս միջոցով պետությունն ավելի մեծ չափերով ու ավելի ապահովաբար իրենց ենթարկելու։ Հենց այս պատճառով էլ, երբ պետք է Անգլիայի բանկը հիմնվեր, տորիներն առարկում էին, թե «բանկերը ռեսպուբլիկական հաստատություններ են։ Ծաղկող բանկեր գոյություն ունեն Վենետկում, Ճենովայում, Ամստերդամում և Համրուրգում»։ Համբուրգում»։ Իսկ ո՜վ է երբևէ լսել Ֆրանսիայի կամ թե Սպանիայի բանկի մասին»։
Ամստերդամի բանկը (հիմնված է 1609 թ.), ինչպես և Համրուրգի Համբուրգի բանկը (1619 թ.) չէին նշում արդի վարկային գործի զարգացման մի նոր դարաշրջան։ Սրանցից առաջինը մի զուտ ավանդաբանկ էր։ Այն բոները, որ թողարկում էր բանկը, դրամով կամ ձույլով ավանդադրած ազնիվ մետաղի լոկ ստացագրեր էին իրոք և շրջանառում էին նրանց ստացողների փոխանցագրով միայն։ Սակայն Հոլանդիայում առևտրի ու մանուֆակտուրայի հետ զարգացել էր վաճառականական վարկն ու փողի առևտուրը, ըստ որում տոկոսաբեր կապիտալը բուն իսկ զարգացման ընթացքի շնորհիվ ստորադրվել էր արդյունաբերական ու առևտրային կապիտալին։ Այս երևան էր գալիս արդեն տոկոսադրույքի ցածության մեջ։ Բայց Հոլանդիան 17-րդ դարում համարվում էր տնտեսական զարգացման տեսակետից օրինակելի երկիր, ինչպես Անգլիան հիմա։ Աղքատության վրա հիմնած հնաձև վաշխառության մենաշնորհը իրեն-իրեն ասպարեզից չքացավ։
Ամբողջ 18-րդ դարի ընթացքում հնչվում է այն աղաղակը,— և օրենսդրությունն էլ գործում է այս իմ աստովիմաստով,— որը մատնանիշ լինելով Հոլանդիայի վրա, պահանջում է տոկոսադրույքի բռնի իջեցում՝ տոկոսաբեր կապիտալն առևտրային ու արդյունաբերական կապիտալին ստորադրելու նպատակով, ոչ թե ընդհակառակը։ Գլխավոր պարագլուխը սըր Ջոզայ Չայլդն էր, նորմալ մասնավոր բանկային գործի հայրն Անգլիայում։ Նա ճառաբանում է վաշխառուների մենաշնորհի դեմ ճիշտ այնպես, ինչպես պատրաստի hագուստեղեն հագուստեղեն արդյունաբերող Մոդես Մոզես և որդի խոշոր ֆիրման աղաղակում է իր մասին, իբրև «մասնավոր դերձակների» մենաշնորհի դեմ կռվողի մասին։ Այս նույն Ջոզայ Չայլդն անգլիական stockjobber-ների [տոկոսաբեր թղթերի առևտրականներ] հայրն է միաժամանակ։ Այսպես նա, Արևելահնդկական ընկերության ինքնակալը, նրա մենաշնորհն է պաշտպանում՝ հանուն առևտրի ազատության։ Թոմաս Մենլիի («Interest of Money mistaken») [Լոնդոն, 1668] դեմ նա ասում է. «Իբրև վաշխառուների վախկոտ ու գողացող ավազակախմբի առաջամարտիկ նա իր գլխավոր մարտկոցը հաստատում է այն կետում, որը ես հայտարարել եմ, թե ամենաթույլն է... նա ուղղակի ժխտում է, թե ցածր տոկոսադրույքը հարստության պատճառն է, և վստահացնում է, թե առաջինը երկրորդի հետևանքն է միայն» («Traités sur le Commerc etc.» 1669. Trad. Amsterdam et Berlin 1754)։ «Եթե առևտուրն է երկիրը հարստացնում, և եթե տոկոսի իջեցումը ընդլայնում է առևտուրը, ապա տոկոսի իջեցումը կամ վաշխառության սահմանափակումն, անկասկած, արդի հարստությունների գլխավոր արդյունավետ պատճառն է։ Անհեթեթություն չի ամենևին ասելը, թե միևնույն բանը միաժամանակ կարող է պատճառ լինել հայտնի հանգամանքներում, իսկ ուրիշ հանգամանքներում՝ հետևանք(ն. տ., էջ 55)։ «Ձուն հավի պատճառն է, հավն էլ՝ ձվի պատճառը։ Տոկոսի կրճատումը կարող է հարստության ավելացում առաջ բերել, և հարստության ավելացուկն էլ կարող է տոկոսի է՛լ ավելի մեծ կրճատում առաջ բերել» (ն. տ., էջ 156)։ «Ես աշխատասիրության պաշտպանն եմ, իսկ իմ հակառակորդը ծուլությունն ու դատարկապորտությունն է պաշտպանում» (էջ 179)։
Վաշխառության դեմ մղած այս բուռն պայքարը, տոկոսաբեր կապիտալն արդյունաբերական կապիտալին ստորադրելու այս պահանջը լոկ նախակարապետն է այն օրգանական փոփոխությունների, որոնք կապիտալիստական արտադրության այս պայմանները կենսագործում են արդի բանկային գործի կերպարանքով, որը մի կողմից վաշխառուական կապիտալից խլում է սրա մենաշնորհը՝ փողի անգործության մատնած բոլոր պահեստները համակենտրոնացնելով ու փողային շուկա նետելով, մյուս կողմից սահմանափակում է բուն իսկ ազնիվ մետաղների մենաշնորհը՝ վարկային փող ստեղծելով։
Եթե մենք նայենք հիշյալ աշխատությունների իրական բովանդակությանը, որոնք թեորիապես ուղեկցում և խրախուսում էին Անգլիայում արդի վարկային գործի կազմակերպումը, ապա նրանց մեջ ուրիշ ոչինչ չենք գտնի, քան այն պահանջը, թե տոկոսաբեր կապիտալը, փոխատրելի արտադրամիջոցներն ընդհանրապես, պետք է ստորադրել արտադրության կապիտալիստական եղանակին իբրև սրա պայմաններից մեկը։ Իսկ եթե նայենք սոսկ ֆրազին, ապա սեն-սիմոնիստների բանկային ու վարկային պատրանքների հետ ունեցած նմանությունը, մինչև անգամ արտահայտությունն էլ, հաճախ ապշելի է։
Ճիշտ ինչպես որ ֆիզիոկրատների մոտ cultivateur-ը [հողագործ] ոչ թե իսկական հողագործ է նշանակում, այլ խոշոր ֆերմեր, այնպես էլ Սեն-Սիմոնի ու որոշ դեպքերում նրա աշակերտների մոտ էլ travailleur-ր [աշխատավոր, բանվոր] ոչ թե բանվոր է նշանակում, այլ արդյունաբերական ու առևտրական կապիտալիստ։ «Travailleur-ը կարիք ունի օգնականների, աշխատակիցների, բանվորների [d’ouvriers]. նա փնտրում է խելամիտ, հմուտ և նվիրված օգնականներ, նա նրանց գործի է դնում, և նրանց աշխատանքն արտադրողական է»։ («Religion saint-simonienne. Economie politique et Politique.»Politique», Paris 1831, էջ 104)։ Ընդհանրապես չպետք է մոռանալ, որ Սեն-Սիմոնը միմիայն «Nouveau Christianisme» իր վերջին գրվածքում է ուղղակի հանդես գալիս իբրև բանվոր դասակարգի ջատագով և նրա ազատագրումը հայտարարում իր ձգտման վերջնական նպատակը։ Նրա նախկին բոլոր գրվածքներն իրապես լոկ փառաբանություն են արդի բուրժուական հասարակության՝ ի հակադրություն ֆեոդալականի, կամ փառաբանություն են արդյունաբերողների ու բանկիրների՝ ի հակադրություն նապոլեոնյան ժամանակաշրջանի մարշալների ու օրենքներ արհեստագործող իրավաբանների։ Ի՜նչպիսի տարբերություն՝ համեմատած Օուենի նույն շրջանում լույս տեսած գրվածքների հետ<ref>Ձեռագիրը վերամշակելիս Մարքսն այս տեղն անպայման սաստիկ կփոխեր։ Այս տեղը գրված է այն դերի տպավորության տակ, որ էքս-սեն-սիմոնիստներր սիմոնիստները խաղացին երկրորդ կայսրության ժամանակ Ֆրանսիայում, որտեղ ճիշտ այն պահին, երբ Մարքսը գրում էր վերևի հատվածը, սեն-սիմոնյան դպրոցի տիեզերափրկիչ վարկային ֆանտազիաները պատմության հեգնանքով իրականանում էին որպես մինչև հիմա չլսված թափ ունեցող մի սպեկուլացիա։ Հետագայում Մարքսը լոկ զարմանքով էր խոսում Սեն-Աիմոնի Սիմոնի հանճարի ու էնցիկլոպեդիական պատրաստականության մասին։ Եթե Սեն-Սիմոնն իր նախկին աշխատությունների մեջ անտեսում էր բուրժուազիայի ու Ֆրանսիայում հենց նոր միայն ծնունդ առնող պրոլետարիատի հակադրությունը, եթե նա արտադրությամբ զբաղվող բուրժուազիային travailleur-ների շարքն էր դասում, ապա այս համապատասխանում է Ֆուրյեի ըմբռնմանը, որն ուզում էր կապիտալն ու աշխատանքն իրար հետ հաշտեցնել, և բացատրվում է այն ժամանակվա Ֆրանսիայի տնտեսական ու քաղաքական դրությամբ։ Եթե Օուենը այս կետում ավելի հեռուն էր տեսնում, սրա պատճառն այն էր լոկ, որ նա ապրում էր մի ուրիշ միջավայրում, արդյունաբերական ոեվոլուցիայի արդեն սաստիկ սրվող դասակարգային հակասությունների պայմաններում։— Ֆ. Է.։<br>* Տես Կ. Մարքսի «Crédit mobilie» mobilier» հոդվածը, Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի երկերի ռուս. հրատ., հատ. XI, մասն I, էջ 19—36.— '''Խմբ.'''։</ref>։ Նրա հետևորդների մոտ էլ, ինչպես արդեն ցույց տվեց մեջբերածս հատվածը, արդյունաբերական կապիտալիստը մնում է travailleur par excellence [առավելապես աշխատավոր]։ Եթե նրանց աշխատությունները քննադատորեն կարդանք, ապա չենք զարմանա, որ նրանց վարկային ու բանկային երազանքների իրականացումը էքս-սեն-սիմոնիստ Էմիլ Պերեյրի հիմնած Crédit mobilier-ն էր* [''Տես 62 ծան. հետո''], մի ձև, որը սակայն կարող էր իշխող դառնալ Ֆրանսիայի նման մեկ երկրում միայն, որտեղ ոչ ո՛չ վարկային սիստեմը և ոչ էլ խոշոր արդյունաբերությունը չէին հասել արդի բարձրության։ Անգլիայում ու Ամերիկայում այսպիսի մի բան անկարելի կլիներ։— «Doctrine de St.-Simon. Exposition* . Premiêre année. 1828—1829, 3<math>^e</math> éd., Paris 1831» աշխատության հետևյալ հատվածներում արդեն կարելի է տեսնել Crédit mobilier-ի սաղմը։ Հասկանալի է, որ բանկիրն ավելի էժան կարող է վարկատրել, քան կապիտալիստը կամ մասնավոր վաշխառուն։ Հետևաբար, այս բանկիրների համար «հնարավոր է արդյունաբերողներին շատ ավելի էժան, այսինքն '''ավելի ցածր տոկոսներով ''' գործիքներ հայթայթել, քան այդ կարող էին անել հողատերերն ու կապիտալիստները, որոնք ավելի հեշտ կարող են խաբվել փոխառուների ընտրության գործում» (էջ 202)։ Բայց հեղինակները հենց իրենք ծանոթագրության մեջ ավելացնում են. «Այն օգուտը, որ պիտի ստացվեր բանկիրի միջնորդելուց պարապների ու travailleur-ների միջև, հաճախ հավասարակշռվում և նույնիսկ ոչնչանում է այն հանգամանքի շնորհիվ, որ մեր կազմալուծված հասարակությունը հարմար առիթներ է ընձեռում եսասիրությանը, որպեսզի սա իրեն դրսևորի խաբեբայության ու սրիկայության զանազան ձևերով, բանկիրները հաճախակի խցկվում են պարապների ու travailleur-ների արանքը՝ երկսին էլ ի վնաս հասարակության շահագործելու համար»։ Այստեղ «travailleur» գործ է ածվտծ ածվaծ «capitaliste industriel»-ի [արդյունաբերական կապիտալիստի] փոխարեն։ Սակայն սխալ բան է պարապների միջոցներ համարել այն միջոցները, որ տնօրինում են արդի բանկերը։ Առաջին՝ այս միջոցները մասն են այն կապիտալի, որ արդյունաբերողներն ու վաճառականները ժամանակավորապես պարապ են պահում փողի ձևով, իբրև պահեստի փող կամ դեռ նոր ներդրելի կապիտալ. ուրեմն այս պարապ կապիտալ է, բայց ոչ թե պարապների կապիտալ։ Երկրորդ՝ հիշյալ միջոցներն ամեն տեսակ եկամուտների ու խնայողությունների այն մասն են, որը հարատև կամ վաղանցուկ կերպով նախանշված է կուտակման համար։ Բանկային սիստեմի բնույթը որոշելու համար այս երկու մասն էլ կարևոր են։
Բայց ամենևին չպետք է մոռանալ առաջին՝ այն, որ փողը — ազնիվ մետաղների ձևով — մնում է այն պատվանդանը, որից վարկային գործը ըստ իր բնության, '''երբեք ''' չի կարող բաժանվել։ Երկրորդ՝ այն, որ վարկային սիստեմի նախադրյալը արտադրության հասարակական միջոցների մենաշնորհն է մասնավորների ձեռին (կապիտալի ու հողային սեփականության ձևով), որ հենց նույն վարկային սիստեմը մի կողմից՝ արտադրության կապիտալիստական եղանակի ներհատուկ մի ձեն ձևն է, իսկ մյուս կողմից՝ նրա զարգացման շարժիչ ուժն է, որ տանում է դեպի նրա համար հնարավոր բարձրագույն ու վերջին ձևը։
Բանկային սիստեմը, որն, ինչպես արդեն 1697 թվականին է ասված «Some Thoughts of the Interests of England» գրվածքում ըստ իր ձևական կազմակերպության ու կենտրոնացման, ամենաճարտար ու ամենակատարելագործված այն արդյունքն է, որին արտադրության կապիտալիստական եղանակն ընդհանրապես կարող է հասնել։ Այստեղից առաջ է գալիս մի այնպիսի հաստատություն, ինչպիսին Անգլիայի բանկն է, վիթխարի իշխանությունն առևտրի ու արդյունաբերության վրա, թեև սրանց իրական շարժումն ամբողջովին մնում է նրա բնագավառից դուրս, այնպես որ նա կրավորաբար է վերաբերվում հիշյալ շարժմանը։ Բանկային սիստեմի հետ անշուշտ տրվում է հասարակական հաշվետարության ու արտադրամիջոցները հասարակական մասշտաբով բաշխելու ձևը, սակայն ձևը միայն։ Մենք տեսանք, որ անհատ կապիտալիստի կամ ամեն մի առանձին կապիտալի միջին շահույթը որոշվում է ոչ թե այն հավելյալ աշխատանքով, որ այս կապիտալն է յուրացնում անմիջաբար, այլ ամբողջ հավելյալ աշխատանքի այն քանակով, որ ամբողջ կապիտալն է յուրացնում և որից ամեն մի առանձին կապիտալ իր դիվիդենդն է վերցնում լոկ իբրև ամբողջ կապիտալի համամասնական բաժին։ Կապիտալի այս հասարակական բնույթը կենսագործվում և լիովին իրականանում է վարկային սիստեմի ու բանկային սիստեմի լիակատար զարգացման շնորհիվ միայն։ Մյուս կողմից՝ սա էլ է՛լ ավելի է առաջ գնում։ Սա արդյունաբերական ու առևտրային կապիտալիստների տրամադրության տակ է դնում հասարակության բոլոր տրամադրելի ու նույնիսկ պոտենցիալ, դեռ ակտիվորեն չգործարկված կապիտալը, այնպես որ այս կապիտալի ոչ վարկատրողն ու ոչ էլ կիրառողը նրա սեփականատերը կամ արտադրողը չեն հանդիսանում։ Վարկային սիստեմն այս միջոցով վերացնում է կապիտալի մասնավոր բնույթը և այսպիսով իր մեջ բովանդակում է, բայց հենց միմիայն իր մեջ, բուն իսկ կապիտալի վերացումը։ Բանկային գործի շնորհիվ կապիտալի բաշխումն առանձին զբաղմունք, որպես հասարակական ֆունկցիա, խլվում է մասնավոր կապիտալիստների ու վաշխառուների ձեռից։ Բայց սրա հետևանքով բանկն ու վարկը միաժամանակ դառնում են կապիտալիստական արտադրությունն իր սեփական սահմաններից դենը մղելու ամենազորեղ միջոցը և ճգնաժամերի ու սպեկուլացիաների տարածման ամենահզոր լծակներից մեկը։
Այնուհետև, բանկային սիստեմը փոխարինում է փողը շրջանառող վարկի տարրեր տարբեր ձևերով և դրանով ցույց է տալիս, որ փողն իրոք ուրիշ ոչինչ չէ, բայց եթե աշխատանքի ու որա սրա արդյունքների հասարակական բնույթի մի առանձնահատուկ արտահայտություն, ըստ որում այս բնույթը, հակադրվելով մասնավոր արտադրության պատվանդանին, վերջին հաշվով միշտ պետք է ներկայանա իբրև մի իր, իբրև մի հատուկ ապրանք մյուս ապրանքների կողքին։
Վերջապես ոչ մի կասկածի ենթակա չէ այն, որ վարկային սիստեմն իբրև մի հզոր լծակ է ծառայելու արտադրության կապիտալիստական եղանակից կոլեկտիվ աշխատանքի [der assoziierten Arbeit] արտադրության եղանակին անցնելու ժամանակ, սակայն լոկ իբրև մի տարր, կապակցված բուն իսկ արտադրության եղանակի օրգանական մյուս մեծ հեղաշրջումների հետ։ Իսկ ընդհակառակը, վարկային ու բանկային գործի հրաշագործ զորության վերաբերյալ բոլոր պատրանքները, սոցիալիստական իմաստով առած, ծագում են արտադրության կապիտալիստական եղանակի ու վարկային գործի, որպես նրա ձևերից մեկի, լիակատար անհասկացողությունից։ Հենց որ արտադրության միջոցները կդադարեն կապիտալի փոխարկվելուց (սրա մեջ ներառված է հողային մասնավոր սեփականության վերացումն էլ), վարկն իբրև այսպիսին այլևս ոչ մի իմաստ չի ունենա, մի բան, որը սակայն հասկացել են նույնիսկ սեն-սիմոնիստները։ Մյուս կողմից՝ քանի դեռ հարատևում է արտադրության կապիտալիստական եղանակը, տոկոսաբեր կապիտալն էլ է հարատևում որպես նրա ձևերից մեկը, և իրապես կազմում է նրա վարկային սիստեմի պատվանդանը։ Միևնույն սենսացիոն հեղինակը, Պրուդոնը, որն ուզում էր պահպանել ապրանքային աըտադրությունը և փողը վերացնել<ref>Karl Marx, «Misère de la Philosophie». Bruxelles et Paris. 1847.— Karl Marx, «Zur Kritik der Polit. Oekonoraie», էջ 64։<br>* Պարտքի տոկոսը վճարվում էր երեք ժամկետում, որոնք որոշվում էին Լայպցիգում տարեկան 3 անգամ կազմակերպվող տոնավաճառների ժամանակով։— '''Խմբ.'''։</ref>, միմիայն նա էր, որ ընդունակ էր երազելու ձրի վարկի (crédit gratuit) անհեթեթ մտապատրանքը, մանր-բուրժուական տեսակետից բխող բարի ցանկությունների այս կարծեցյալ իրականացումը։
«Religion saint-simonienne, Economie et Politique.» գրվածքում, էջ 45, ասված է. «Մի հասարակության մեջ, որտեղ ոմանք արդյունաբերության գործիքների տեր են՝ առանց այդ գործիքները բանեցնելու ընդունակություն կամ ցանկություն ունենալու, և որտեղ մյուսները, աշխատասեր մարդիկ աշխատանքի գործիքներ բոլորովին չունեն,— վարկն այն նպատակն ունի, որ այս գործիքներն ըստ կարելույն ամենահեշտ եղանակով առաջինների, գործիքների տերերի, ձեռից փոխադրի մյուսների ձեռը, որոնք իմանում են գործիքները բանեցնել։ Նկատենք, որ այո այս բնորոշման համաձայն՝ վարկը մի հետևանք է այն կերպի ու եղանակի, որով կազմավորված է '''սեփականությունը'''»։ Ուրեմն վարկը չքանում է սեփականության այս կազմավորման չքանալու հետ։ Այնուհետև, էջ 98, ասված է. այժմյան բանկերն «իրենց կոչումն են համարում լոկ հետևել այն շարժմանը, որն ընթացքի մեջ դնողը բանկերից անկախ առաջացած ձեռնարկություններն են, բայց բնավ չեն ձգտում հենց իրենց կողմից նրանց մղում տալ, ուրիշ խոսքով՝ բանկիրն այն travailleur-ների վերաբերմամբ, որոնց կապիտալներ են փոխատրում նրանք, կապիտալիստի դեր են կատարում»։ Այն մտքի մեջ, թե բանկերը պետք է հենց իրենք ղեկավարություն ստանձնեն և աչքի ընկնեն «իրենց կառավարած հիմնարկների ու իրենց կողմից շարժման մեջ դրված աշխատանքների թվով ու օգտակարությամբ» (էջ 101),— ներթաքուն կերպով պարունակվում է Crédit mobilier-ը։ Շառլ Պեկյորը նմանապես պահանջում է, որ բանկերը (որոնք սեն-սիմոնիստների մոտ Système général des banques [բանկային ընդհանուր սիստեմ] անունն են կրում) «կառավարեն արտադրությունը»։ Ընդհանուր առմամբ Պեկյորն էապես սեն-սիմոնիստ է, թեև շատ ավելի արմատական։ Նա ուզում է, որ «վարկային հիմնարկը... ղեկավարի ազգային արտադրության ամբողջ շարժումը»։ — «Փորձեցեք ստեղծել մի ազգային վարկային հիմնարկ, որը տաղանդավոր ու ծառայություններ մատուցած չունեվորին միջոցներ է փոխատրում՝ առանց սակայն այս փոխառուներին զոդելու արտադրության ու սպառման մարզերում իրար միջև ունենալիք մի բռնի համերաշխությամբ, այլ, ընդհակառակն, այնպես, որ նրանք հենց իրենք որոշեն իրենց փոխանակությունն ու իրենց արտադրությունը։ Այս ճանապարհով դուք կհասնեք այն հետևանքին միայն,— որին հիմա հասնում են արդեն մասնավոր բանկերը,— կհասնեք անիշխանության, արտադրության ու սպառման անհամամասնության, ոմանց հանկարծակի կործանմանն ու մյուսների անակնկալ հարստացմանը. այնպես որ ձեր հիմնարկը երբեք ավելի հեռուն չի գնա, քան ոմանց համար բարեկեցության մի այնպիսի գումար ստեղծելու, որը հավասար կլինի ուրիշների կրած դժբախտության գումարին... միայն թե դուք այն վարձու բանվորներին, որոնք փոխատվությունների ձևով օժանդակություն են ստացել ձեզանից, միջոցներ տված կլինեք նույն այն մրցումը մղելու իրար դեմ, որը հիմա մղում են նրանց կապիտալիստ տերերը» (Ch. Pecqueur «Théorie Nouvelle d’Economie Soc. et Pol.», Paris 1842, էջ 434.)։
Մենք արդեն տեսանք, որ վաճառականական կապիտալն ու տոկոսաբեր կապիտալը կապիտալի ամենահին ձևերն են։ Բայց հենց գործի էությունից է բխում այն, որ ժողովրդի պատկերացման մեջ տոկոսաբեր կապիտալը ներկայանում է իբրև կապիտալի ձև par excellence [առավելորեն]։ Վաճառականական կապիտալի շարժման պրոցեսում տեղի է ունենում միջնորդող մի գործունեություն, մեկնաբանվի այն որպես խաբեբայություն, աշխատանք, կամ թե ուրիշ որևէ կերպ, միևնույնն է։ Իսկ ընդհակառակը, տոկոսաբեր կապիտալի մեջ կապիտալի ինքնավերարտադրող բնույթը, ինքնինքյան աճող արժեքը, հավելյալ արժեքի արտադրությունը պարզապես ներկայանում է իբրև կապիտալի գաղտնախորհուրդ որակ։ Ահա հենց սրանից է առաջ գալիս այն էլ, որ նույնիսկ քաղաքատնտեսների մի մասը, հատկապես այն երկրներում, որտեղ արդյունաբերական կապիտալը դեռ լիովին զարգացած չէ, ինչպես, օրինակ, Ֆրանսիայում, համառորեն պնդում են, թե տոկոսաբեր կապիտալը կապիտալի հիմնական ձևն է և, օրինակ. , հողային ռենտան ըմբռնում են իբրև տոկոսաբեր կապիտալի ձևերից մեկը միայն, որովհետև այստեղ էլ գերիշխում է փոխատվության ձևը։ Սրանով արտադրության կապիտալիստական եղանակի ներքին կազմավորումը բոլորովին սխալ է հասկացվում և միանգամայն աչքաթող է արվում այն, որ հողը, ինչպես և կապիտալը, միմիայն կապիտալիստներին է փոխատրվում։ Փողի փոխարեն ի հարկե կարող են փոխատրվել արտադրության միջոցները in natura, ինչպես, օրինակ, մեքենաները գործարանային շենքերը և այլն։ Բայց այս դեպքում սրանք ներկայացնում են փողի մի որոշ գումար, և եթե տոկոսից զատ մի որոշ գումար էլ վճարվում է մաշվածքի համար, սա բխում է կապիտալի այս տարրերի սպառողական արժեքից, նրանց մասնահատուկ բնական ձևից։ Վճռականն այստեղ դարձյալ այն է, թե արդյոք արտադրության հիշյալ միջոցները փոխատրվում են անմիջական արտադրողների՞ն, մի բան, որ արտադրության կապիտալիստական եղանակի բացակայություն է ենթադրում, գոնե այն ոլորտում, որտեղ այս փոխատրումը տեղի է ունենում, թե՞ նրանք փոխատրվում են արդյունաբերական կապիտալիստին, մի պայման, որ հենց ենթադրվում է արտադրության կապիտալիստական եղանակի պատվանդանի վրա։ Է՛լ ավելի անտեղի ու անիմաստ բան է ստացվում, երբ անհատական սպառման համար տների և այլոց փոխատրումն այս ռուբրիկայի մեջ է մտցվում։ Որ բանվոր դասակարգն այս ձևով էլ է խաբեբայության ենթարկվում ու այն էլ՝ աղաղակող կերպով, սա բացահայտ իրողություն է. բայց այս անում է այն մանր առևտրականն էլ, որը նրան կենսամիջոցներ է մատակարարում։ Այu Այս երկրորդ հերթի մի շահագործումն է, որն ուղեկցում է. սկզբնական շահագործմանը, իսկ սա տեղի է ունենում անմիջաբար արտադրության պրոցեսում։ Գնման ու փոխատրման տարբերությունն այստեղ ամենևին նշանակություն չունի ու ձևական է, և ինչպես արդեն ցույց ենք տվել, իրական հարաբերությունների լիակատար անգիտակության հետևանքով է միայն, որ իբրև էական է ներկայանում։
<br>
<br>
Վաշխառությունն, ինչպես և առուտուրը, շահագործում են արտադրության տվյալ եղանակը, չեն ստեղծում այն, արտաքուստ են հարաբերում նրան։ Վաշխառությունն ուղղակի ձգտում է այն պահպանելու, որպեսզի նորից ու նորից կարողանա շահագործել այն. վաշխառությունը պահպանողական է, նա լոկ թշվառացնում է արտադրության տվյալ եղանակը։ Որքան ավելի քիչ են արտաղրատարրերն արտադրատարրերն իբրև ապրանքներ մտնում արտադրության պրոցեսի մեջ և սրանից դուրս գալիս իբրև ապրանքներ, այնքան նրանց ծագումը փողից ավելի է իբրև առանձնահատուկ ակտ ներկայանում։ Որքան ավելի աննշան է այն դերը, որ շրջանառությունը խաղում է հասարակական վերարտադրության մեջ, այնքան ավելի է ծաղկում վաշխառությունը։
Այն հանգամանքը, որ փողային գույքը զարգանալով դառնում է մի առանձնահատուկ գույք, վաշխառուական կապիտալի նկատմամբ այն է նշանակում, որ նա իր բոլոր պահանջներին փողային պահանջների ձև է տալիս։ Վաշխառուական կապիտալն այնքան ավելի ուժեղ է զարգանում տվյալ երկրում, որքան արտադրության մասսան ավելի է նատուրալ բնույթ կրում, հետևաբար, որքան ավելի է սպառողական արժեքով սահմանափակվում։
====ՏՈԿՈՍԸ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ====
«Միջնադարում բնակչությունը զուտ երկրագործական էր։ Եվ այս պայմաններում, ֆեոդալական կարգերի տիրապետության ժամանակ, լոկ սակավ շրջանառություն, և ուրեմն լոկ սակավ էլ շահույթ կարող էր լինել։ Ահա ինչու միջնադարում վաշխառության վերաբերյալ օրենքները կյանքի պահանջ էին։ Սրա վրա ավելանում է այն հանգամանքը, որ երկրագործական երկրում հազվադեպ անգամ է որևէ մեկն այն դրության մեջ ընկնում, որ փող պարտք վերցնի, բացի այն դեպքերից, երբ մեկը աղքատության ու թշվառության է հասած լինում... Հայնրիխ VIII-ը տոկոսը սահմանափակում է 10%-ով. Հակոբ I-ը՝ 8%-ով, Կառլ II-ը 6%-ով, Աննան 5%-ով... Այն ժամանակներում փոխատուները եթե ոչ իրավաբանորեն, ապա փաստորեն մոնոպոլիստներ էին, ուստի և անհրաժեշտ էր, որ նրանք էլ ուրիշ մոնոպոլիստների նման սահմանափակման ենթարկված լինեին... Մեր ժամանակներում շահույթի նորման է կարգավորում տոկոսի նորման. այն ժամանակաշրջաններում տոկոսի նորման էր կարգավորում շահույթի նորման։ Եթե փողի վարկատուն բարձր նորմայի տոկոս էր բարդում վաճառականի վրա, ապա վաճառականն էլ ստիպված էր ավելի բարձր նորմայի շահույթ գալու իր ապրանքների վրա։ Այսպիսով փողի խոշոր գումար էր վերցվում գնորդների գրպաններից՝ փողի վարկատուներ ի վարկատուների գրպանները մտցնելու համար» (Gilbart, «History and Princ. of Banking», էջ 164, 165)։
«Ինձ ասում են, որ հիմա Լայպցիգի ամեն մի տոնավաճառին առնում են 10 գուլդեն, այս անում է հարյուրին 30* [''Տես 63 ծան. հետո'']. ոմանք սրան միացնում են Նոյենբուրգի տոնավաճառը, այնպես որ ստացվում է հարյուրին 40. արդյոք այսպես է, թե ոչ, ես չգիտեմ։ Թո՜ւ ձեզ, վերջիվերջո դեպի որ սատանի ծոցը կտանի այս... Ով հիմա Լայպցիգում 100 ֆլորին ունի, նա տարեկան առնում է 40, այս նշանակում է՝ մեկ տարում մի գյուղացի կամ թե քաղաքացի լափած լինել։ Եթե նա 1 000 ֆլորին ունի, ապա տարեկան առնում է՝ 400. այս նշանակում է՝ մեկ տարում մի ասպետ կամ մի հարուստ ազնվական խժռել։ Եթե նա ունի 10 000, ապա տարեկան առնում է 4 000. այս նշանակում է՝ մեկ տարում մի հարուստ կոմս լափել։ Եթե նա ունի 100 000, ինչպես որ այս լինում է խոշոր առևտրականների մոտ, ապա նա տարեկան առնում է 40 000, այս նշանակում է՝ մեկ տարում մի հարուստ մեծ իշխան լափել։ Եթե նա ունի 1 000 000, ապա տարեկան առնում է 400 000. այս նշանակում է՝ մեկ տարում մի մեծ թագավոր խժռել։ Եվ սրա համար նրան չի սպառնում ոչ մի վտանգ, ոչ անձին ու ոչ էլ գանձին. ոչ մի աշխատանք չի անում. նստում է բուխարիկի մոտ և խնձոր է խորովում. այսպես, մի հեզահոգի ավազակ կարող է նստել տանը և 10 տարում մի ամբողջ աշխարհ կլանել»։ (Այս քաղում ենք «Bücher vom Kaufhandel und Wucher» գրվածքից, 1524։ Տես Լութերի երկերի 6-րդ մասը ՎիտենբերգՎիտտենբերգ, 1589)։
«Ես 15 տարի առաջ գրել եմ վաշխառության դեմ, որովհետև նա արդեն այն ժամանակ այնպես ուժգին էր արմատակալել, որ ես ոչ մի բարելավման հույս չունեի։ Այն ժամանակվանից դեսը նա այնպես է գլուխը բարձրացրել, որ էլ երբեք չի ուզում արատ, մեղք ու խայտառակություն համարվել, այլ փառաբանվում է իբրև զուտ առաքինություն ու պատիվ, կարծեք թե մարդկանց նկատմամբ մեծ սեր ցուցաբերելիս ու քրիստոնեական ծառայություն մատուցելիս լիներ։ Փրկության էլ ի՞նչ ելք կա հիմա, քանի որ խայտառակությունը պատիվ է դարձել և արատն՝ առաքինություն» («An die Pfarherrn wider den Wucher zu predigen», Wittenberg 1540)։
«Այսպիսով, Վենետկի տված օրինակին (բանկ հիմնելուն) արագ հետևեցին ուրիշները, բոլոր ծովամերձ քաղաքներն ու ընդհանրապես այն բոլոր քաղաքները, որոնք իրենց անկախությամբ ու իրենց առևտրով անուն էին հանել, հիմնեցին իրենց անդրանիկ բանկերը։ Նրանց նավերի վերադարձը, որին հաճախ հարկավոր էր լինում երկար սպասել, անխուսափելիորեն առաջացրեց վարկատվության սովորությունը, որն է՛լ ավելի ուժեղացավ Ամերիկայի հայտնագործմամբ ու սրա հետ ունեցած առևտրի շնորհիվի։ (Այս գլխավոր կետն է։) Ապրանքների նավառաքումներն ստիպում էին խոշոր փոխառություններ անելու, մի բան, որ հնադարում արդեն եղել էր Աթենքում և ընդհանրապես Հունաստանում։ 1380 թվականին հանզեյան Բրյուգգե քաղաքն արդեն ուներ ապահովագրության պալատ (M. Augier, ն. տ., էջ 202, 203)։
Թե ինչպես նույնիսկ դեռ Անգլիայում սաստիկ գերակշռում էր հողատերերին, և ուրեմն ընդհանրապես վայելող հարուստներին, փոխատվություն անելը 17-րդ դարի վերջին երրորդամասում, արդի վարկային սիստեմի զարգացումից առաջ, կարելի է տեսնել ի միջի այլոց սըր Դեդլի Նորսի աշխատությունից, որը ոչ միայն անդրանիկ անգլիական վաճառականներից մեկն է, այլև իր ժամանակաշրջանի ամենանշանավոր թեորետիկ-տնտեսագետներից մեկը. նա գրում է. «Մեր ժողովրդի մեջ տոկոսով տրվող փողի դեռ տասերորդ մասից էլ շատ ավելի աննշան մասն է տրվում գործարար մարդկանց, որ սրանք իրենց գործերը վարեն, մեծ մասամբ փոխատրվում է պերճանքի առարկաների համար, այն մարդկանց ծախսերի համար, որոնք թեև խոշոր հողատերեր են, սակայն ավելի արագ են փող ծախսում, քան բերում է նրանց հողագույքը։ հողագույքը. և որովհետև նրանք խուսափում են իրենց կայքերը ծախելուց, ուստի ավելի հոժարում են իրենց կայքերի գրավադրությամբ պարտաբեռնվելու («Discourses upon Trade», London 1691, էջ 6, 7)։
18-րդ դարում Լեհաստանում՝ «Վարշավան մուրհակային խոշոր գործարքներ էր անում, որոնց հիմքն ու նպատակը բանկիրների վաշխառուական շահերի բավարարումն էր գլխավորապես։ Փող ճարելու համար, որը նրանք կարող էին 8 ու ավելի տոկոսով փոխատրել շռայլ մեծամեծներին, նրանք որոնում և գտնում էին երկրից դուրս բլանկային մուրհակավարկ, այսինքն՝ այնպիսի վարկ, որն ամենևին չէր հենվում ապրանքային առևտրի վրա, բայց որը համբերությամբ հոժարագրում էր արտասահմանյան փոխգրողը, քանի դեռ շարունակում էին ստացվել մուրհակային մախինացիաներով հայթայթված վճարառաքումները։ Սրա համար ծանրապես տուժեցին արտասահմանյան փոխդրողները Տապպերի և Վարշավայի մյուս մեծահարգ բանկիրների սնանկությունների հետևանքով» (J. G. BuschBüsch: «Theoretisch-praktische Darsfellung der Handlung etc.» 3. Auflage, Hamburg 1808, Band II, էջ 232, 233)։
====ԵԿԵՂԵՑՈՒ ՕԳՈՒՏՆԵՐԸ ՏՈԿՈՍԻ ԱՐԳԵԼՈՒՄԻՑ====
«Եկեղեցին արգելել էր տոկոս առնելը, բայց չէր արգելել սեփականության վաճառքը կարիքի դեպքում ելք գտնելու համար. չէր արգելել մինչև անգամ միևնույն սեփականությունը որոշ ժամկետով ու մինչև պարտքի վճարումը փոխատուին զիջելը, որպեսզի սա հանձին նրա իր ապահովու- թյունը ապահովությունը գտներ, այլև այդ սեփականությունը ձեռին ունենալով սրա օգտագործմամբ կարողանար իրենից պարտք վերցրած փողի փոխհատուցումը վայելել... Եկեղեցին ինքը կամ նրան պատկանող համայնքներն ու pia corpora [բաբեպաշտ բարեպաշտ միաբանությունները] այս դրությունից մեծ օգուտներ էին քաղում, հատկապես խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանում։ Այս պարագան ազգային հարստության մի շատ խոշոր մասը կենտրոնացրել էր այսպես կոչված «մեռյալ ձեռքի» տիրության տակ, մանավանդ այն պատճառով, որ հրեաները չէին կարող այս ճանապարհով վաշխառություն անել, քանի որ այսպիսի հաստատուն գրավին տիրանալը նրանք չէին կարող թաքցնել... Եկեղեցիներն ու վանքերն առանց տոկոսն արգելելու երբեք չէին կարող այնքան հարստությունների տեր դառնալ» (ն. տ., էջ 55)։
Վստահելի
1396
edits