«Ձմռան իրիկուն»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Ձմռան իրիկուն |հեղինակ = Ալեքսանդր Սերգեեւիչ Պուշկին |թարգմանիչ = Հրաչյա Ս...»:)
 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 22:21, 11 Հուլիսի 2013-ի դրությամբ

Ձմռան իրիկուն

հեղինակ՝ Ալեքսանդր Սերգեեւիչ Պուշկին
թարգմանիչ՝ Հրաչյա Սարուխան (ռուսերենից)
աղբյուր՝ [[1]]

Հողմն է միգով երկինքն առնում –
Գալարելով բուքը ձյան,
Մերթ գազանի նման ոռնում,
Մերթ լալիս է մանկաձայն,
Մերթ խարխլիկ կըտրին հանկարծ
Ծղոտախառն աղմկում,
Մերթ, ճամփորդի պես ուշացած,
Հենց լուսամուտն է թակում:

Մեր հյուղակը հնատարիք
Համ տխրել է, համ մթնել.
Դու՞ ինչի ես, իմ պառավիկ,
Պատուհանի մոտ սսկվել:
Թե՞ հոգնել ես, ընկե՛ր իմ թանկ,
Վայնասունից մրրիկի,
Թե նիրհում ես, բզզոցի տակ
Քո սեփական իլիկի:

Խմե՜նք, բարի՛ հարեհասդ
պատանության իմ անխեր,
Խմենք դարդից, ու՞ր է թասդ,
Զվարթանա սիրտը մեր:
Երգի՛ր երգն այն, որ թռչնիկը
Ծովից անդին էր կենում,
Երգի՛ր երգն այն, որ աղջիկը
Կանուխ ջրի էր գնում:

Հողմն է միգով երկինքն առնում –
Գալարելով բուքը ձյան,
Մերթ գազանի նման ոռնում,
Մերթ լալիս է մանկաձայն:
Խմե՜նք, բարի՛ հարեհասդ
պատանության իմ անխեր,
Խմենք դարդից, ու՞ր է թասդ,
Զվարթանա սիրտը մեր: