Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 770 բայտ, 14:10, 4 Օգոստոսի 2013
/* Գլուխ երրորդ */
Թագուհին ներողամիտ գտնվելով իմ խոսելու թերությունների հանդեպ, միևնույն ժամանակ զարմացավ, որ մի այսպիսի փոքրիկ արարած այդչափ խելք ու իմաստություն ունի։ Նա վերցրեց ինձ իր ձեռքն ու տարավ թագավորի մոտ, որ առանձնացել էր իր սենյակում։ Նորին մեծությունը, այդ ծանրաբարո ու խոժոռադեմ արքան, առաջին հայացքից ինձ լավ չդիտած՝ անտարբեր դեմքով հարցրեց թագուհուն, թե այդ ո՞ր օրվանից է նա սիրահարվել սպելկնըկների վրա, որովհետև, ըստ երևույթին, այդ կենդանու տեղ էր ընդունել ինձ, երբ ես կրծքիս վրա պառկել էի օգոստափառ թագուհու աջ ձեռքի վրա, իսկ թագուհին, որ սուր մտքի և զվարթ խառնավածքի տեր մի կին էր, զգուշությամբ ինձ դրեց գրասեղանի վրա ու հրամայեց, որ ես նորին մեծությանը պատմեմ իմ մասին, որը և կատարեցի մի քանի խոսքով։ Գլյումդալկլիչը, որ սպասում էր սենյակի դռան առաջ, ― նա ինձ ոչ մի րոպե աչքաթող չէր անում, ― ներս մտնելու թույլտվություն ստանալով՝ հաստատեց այն ամենը, ինչ տեղի էր ունեցել նրա հոր տունը գալուց հետո։
Թագավորը, <ref>Թագավորը․ ― Բրոբդինգնեգցիների թագավորը ոչ մի կերպ նման չէ Ուելսի թագաժառանգին (ապագա Գեորգ II֊ին), բայց որովհետև տորիները հույս էին դրել նրա շնորհների վրա, ուստի Սվիֆտը կարող էր նրան շողոքորթել։ Վալտեր Սկոտը կարծում է, թե Սվիֆտը ի նկատի ունի Վիլհելմ III֊ին։ Սակայն II մասի քաղաքական տարրն աննշան է․ ուստի հորինելով թագավորի և թագուհու նկարագիրը, կարող է պատահել, որ Սվիֆտն ամենևին ի նկատի չի ունեցել կոնկրետ մարդկանց։</ref> թեև իր թագավորության մեջ ամենագիտուն մարդն էր և իր կրթությունն ստացել էր փիլիսոփայության և մասնավորապես մաթեմատիկայի դպրոցներում, սակայն, երբ մանրազնին կերպով դիտեց ինձ և տեսավ իմ ուղղահայաց քայլվածքը, նախքան իմ խոսելը՝ կարծեց, թե ես ժամացույցի պես լարված մի մեքենա եմ (մի բան, որ այդ երկրում շատ կատարելագործված է), մի որևէ հնարագետ վարպետի կողմից սարքված։ Բայց երբ լսեց իմ ձայնը և տեսավ, որ ես խոսում եմ կանոնավոր կերպով ու խելացի, չկարողացավ թաքցնել իր զարմանքը։ Իմ պատմությունը, թե ինչպես ես եկա նրա թագավորությունը, նրան ամենևին չբավարարեց․ նրան թվաց, թե դա Գլկումգալկլիչի և իր հոր կողմից սարքած մի պատմություն է, որոնք ինձ սովորեցրել են այդպես ասելու, որպեսզի ինձ թանկ գնով ծախեն։
Այդ ենթադրությամբ էլ նա ինձ մի քանի այլ հարցեր տվեց, բայց ստացավ խելացի պատասխաններ, որոնք այլ պակասություն չունեին, բացի այն, որ ես օտարերկրացու առոգանություն ունեի, իրենց լեզվին կատարելապես չէի տիրապետում ու գործ էի ածում մի շարք ռամկական դարձվածքներ, որ ես սովորել էի ֆերմերի տանը և որ պատշաճ չէր արքունիքի հղկած ոճին։
Ադմին, Վստահելի
1876
edits