===ՀՅՈՒՍԻՍԻ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ===
Այսպես կոչվում է Հայկինոյի մի շարժանկարը, և քանի որ Հայկինոն ըստ իր սովորության այն նկարահանել է ռուսերեն, հետո կրկնակել հայերեն, այդ հաստատության ռուսները վերնագիրը ռուսերենից անճոռնի պատճենել են՝ «Հարսնացուն հյուսիսից»։ Բայց հիմա խոսքը դրա մասին չէ, այլ այն բանի, որ այս փոքրիկ Հայաստանում Հյուսիսի հարսնացուներ շատ կան, և ոչ այնքան կանայք, որքան սովորություններ, օրինակ՝ հարսանիք անելու ծես՝ տիկնիկը ինքնաշարժի քթին նստած, թեթև, օտար լեզվով երաժշտություն՝ թե հյուսիսցի, թե հայ կոչվող երգահանների հորինած, դպրոցներ, որոնցում հազարներով հայ երեխաներ հայերենն անցնում են իբրև օտար լեզու, մեր հիմնարկների ու գործարանների ներքին գրագրություն՝ հայագրության վտարումով, գիտությունների՝ ֆիզիկայի, մաթեմատիկայի, աստղաֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, բժշկության, երկրաբանության, տեխնիկայի լեզու՝ այդ բնագավառների հրատարակություններից հայերենի վտարումով, իրար դիմելու եղանակ՝ Այսինչ Այսինչովիչ, Այսինչ Այսինչովնա և շատ ու շատ այսպիսի բաներ ու նրանց մեջ նաև՝ հակահրեություն կամ հակասեմիտություն։
Մեր հինգ հազար տարվա պատմության մեջ այդպիսի ապրանք մենք երբեք չենք ունեցել, ուստի դրա անունն էլ չունենք. հակահրեություն բոլորովին նոր անուն է, որ տալիս ենք Հյուսիսից ներմուծված այդ գարշելի ապրանքին։
Հիշենք, որ հակահրեության գլխավոր կենտրոնները նոր դարաշրջանում եղել են Գերմանիան և Ռուսաստանը, որոնցում և մասնագիտացվում էին հրեական ջարդերը։
Մեզանում էլ վերջին ժամանակներս գրքեր գրվեցին, որոնց համաձայն հայ ժողովրդին 1915֊ին կոտորել են հրեաները։ Եվ հիմա էլ ոմանք աջ ու ձախ տարածում են այս սրբապղծությունը։ Գրավոր ու բանավոր հայտարարում են, թե հայերի թիվ առաջին թշնամին հրեաներն են։ Սարսափելի է։ Ինչ արագ է տարածվում ազգակործան սուտը։ Կարծես քիչ թշնամիներ ունենք, հիմա էլ հրեաներին են դարձնում մեզ թշնամի։ Այ սիրելիներ, համաշխարհային հրեությունը շատ հզոր ուժ է, ի՞նչ պիտի շահեք՝ այդ ուժն էլ մեր դեմ գրգռելով, թշնամացնելով մեր փոքրիկ ու արդեն բազմիցս խոշտանգված ժողովրդի դեմ։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում, սեփական ժողովրդի կործանարարներ։
Ով վերջին մեծ պատերազմի ժամանակ եղել է Գերմանիայի գրաված տարածքներում կամ գերության մեջ, նա ականատես է եղել հրեա ժողովրդի ահավոր ողբերգությանը, երբ սպանում էին կրծքի երեխաներից սկսած մինչև զառամյալները, անխտիր բոլորին՝ միայն հրեա լինելու համար։ Վեց ու կես միլիոն են հաշվել, թեև ոմանք ավելի մեծ թիվ են ասում։ Մեր հայ հակահրեաները տարբեր ձևերով արդարացնում են այդ կոտորածը՝ չմտածելով, որ եթե հրեաների սպանությունը թույլատրելի է, ապա թույլատրելի է նաև հայերի ցեղասպանությանը։ Եթե դուք արդարացնում եք մեկը, նշանակում է արդարացնում եք նաև մյուսը։
Մեր հայազգի հակահրեաների, մասնավորապես «Հայ դատի» մարդկանց քարոզչությունը, ցավոք, շատ նման է այնպիսի մարդակերների դատողություններին, ինչպիսիք էին Հիտլերը, Գեբելսը, Ռոզենբերգը՝ միայն թարմացված են մոսկովյան որոշ թերթերի և «Պամյած»֊ի գործածած անվանումներով՝ սիոնիստ, սիոնիզմ, մասոն և այլն։ Հայտնի որ Հյուսիսի հակահրեաները սիոնիստ և մասոն ասելով պարզապես հասկանում են հրեա, սիոնիզմ ասելով՝ հրեություն։ Եվ ահա, նրանց կրկնող մեր հայ հակահրեաները այդ պիտակներն են փակցնում բոլոր նրանց, ովքեր վարկաբեկվել են որպես մարդասպան կամ ում որ իրենք ուզում են որևէ պատճառով վարկաբեկել։ Մինչդեռ սիոնիստ նշանակում է սոսկ մի բան՝ հրեական պետության համար պայքարող, սիոնիզմ՝ գաղափարախոսություն հրեական պետություն ստեղծելու և պաշտպանելու մասին։ Մի՞թե հրեա ժողովուրդը իրավունք չունի իր ազգային պետությունն ունենալու։ Այսօրվա հակահրեության նշանաբաններից է ջնջել Իսրայելը։ Մի՞թե պարզ չէ, որ եթե այսօր հրեաներին են զրկում սեփական պետություն ունենալու իրավունքից, վաղը հայերին են զրկելու դրանից, ինչպես որ անում էին հետևողական հակահրեաները՝ Ստալինը, Բերիան, Սուսլովը։
Դիտված է և բազում փաստերով ապացուցված՝ հակահրեությունը միշտ ուղեկցվել է հակահայկականությամբ։ Հիշենք Օդեսայում և Քիշնևում կատարված ջարդերը, երբ հրեաների հետ շատ հայերի կոտորեցին։ Սև հարյուրյակայինները և նրանց այսօրվա տարբերակները Հյուսիսում, որոնք հրեային ժիդ են ասում, հային էլ անվանում են առմյաշկա և որքան հրեաներին, նույնքան էլ հայերին են ատում։
Հիտլերը, Ստալինը, Բերիան, որոնք հալածում ու ոչնչացնում էին հրեաներին, նաև հայատյացներ էին։ Դա գիտենք բազմաթիվ փաստերից։ Իսկ հիմա մեր նորաթուխ հայազգի հակահրեաները այդ խոշորագույն հակահրեաներին էլ են հայտարարում սիոնիստ, մասոն՝ ասելու համար, որ իբր այդ հայատյացներն էլ հրեաների պատվերով են գործել։ Արդ, եթե հայտնի հակահրեաները սիոնիստ են կամ մասոն, ապա հակահրեա «Հայ դատը» նույնպես սիոնիստ է ու մասոն։ Ահա մեր հակահրեաների «գաղափարախոսության» ինքնամերժ բնույթը ինչի է հանգեցնում։
Դեռևս Երեմիա մարգարեի, ապա և Տիգրան Մեծի ժամանակներից հայերն ու հրեաները բարեկամ են եղել (Րաֆֆին էլ է գրել այդ մասին)։ Հիմա էլ մեր ազգային շարժումը ջերմորեն պաշտպանում են հրեաները, նրանք մեզ ցավակցում են 1915֊ի ցեղասպանության կապակցությամբ, սումգայիթյան կոտորածի համար։ Մեր հակահրեաների խումբը մերժում է հրեա ժողովրդի մեկնած բարեկամական ձեռքը, ամեն ինչ անում է, որ նրանց թշնամացնի մեզ հետ։ Հակահայկական գործունեությունը էլ ինչպե՞ս է լինում։ Հայ ժողովրդի մեծ եղեռնի մասին ամենաճշմարիտ, ամենաազնիվ ու ամենահուզաթաթավ երկը գրեց հրեա Ֆրանց Վերֆելը՝ «Մուսա լեռան քառասուն օրը»։ Մեր հակահրեաները սա էլ են մերժում։
Նրանց գաղափարախոսներից մեկը, ցավոք, Ջ. Կիրակոսյանն էր, որ Հյուսիսի պատվերով հակահրեական գիրք գրեց (ի դեպ, չմոռանալով նաև որդուն ռուսական դպրոց տալու)։
Այս կապակցությամբ պետք է հետևյալը նկատի ունենալ։ Քաղաքական ասպարեզում էական չէ գործչի ազգային ծագումը։ Բյուզանդացի, անգլիացի, ռուս, ֆրանսիացի շատ թագավորներ, զորավարներ, քաղաքական գործիչներ ազգային տարբեր ծագումներ են ունեցել, բայց ծառայել են այն պետությանը, որին զինվորագրված են եղել։ Պետրոս Առաջինը, Եկատերինան, Սուվորովը, Բագրատիոնը, և ուրիշներ ծագումով լրիվ կամ կիսով չափ ռուս չեն եղել, բայց նվիրված էին Ռուսական պետության շահերին։ Նապոլեոնը և Մյուրատը ծագումով ֆրանսիացի չէին, բայց ֆրանսիական պետությանն էին նվիրված։ Սուլթան Համիդը իր ծագումով կիսով չափ հայ էր, բայց թուրքական պետության գործիչ էր։ Երիտթուրքերի մեջ էլ կային գնչուական, հրեական, հունական ծագում (լրիվ կամ կիսով չափ) ունեցող գործիչներ, բայց բոլորը ծառայում էին Թուրքիայի պետական շահերին։ Գնչուները կամ հրեաները հայերի կոտորածներից ազգային շահ չէին կարող ունենալ։ Հայկական ցեղասպանությունը Թուրքիայի պետական շահի տեսանկյունից է կատարվել (մենք հակառակ կողմի դաշնակիցն էինք, վեց վիլայեթների, Բեռլինի վեհաժողովի հարցեր կային և այլն)։ Այլ դեպքերում հրեական պետություն ստեղծելու ճանապարհին հնարավոր է, որ որոշ հրեաներ իրենց ազգային շահերը մերից գերադասած լինեն։ Բայց այդ ո՞ր ազգն է, որ իր շահերը չի գերադասել ու չի գերադասում մեր շահերից։ Այդպիսի ազգ չկա։ Ուրեմն ի՞նչ, բոլորի հետ թշնամանա՞նք։ Մենք պետք է բարեկամներ փնտրենք և ոչ թե թշնամիներ և սովորենք մեր ազգային շահերը այլոց շահերից դասելու արվեստը։
===ԳՍՊԻ ԿՈՐԾԱՆՈՒՄ ՏԱՆՈՂ ՀԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ===
Այսպես կոչվում է Հայկինոյի մի շարժանկարը, և քանի ՚այկինոն րստ իր սովորության այն նկարահանել է ոու« I /,), հետո կրկնակել հայերեն, այդ հաստատության ոու– I ւ։սները վերնադիրը ռուսերենից անճոռնի պատճենել 41,1 «Հարսնացուն հյուսիսից»» Բայց հիմա խոսքը դրա մա– ի1 ՛է “՚Ո Ա՛)^ Բանի՛ ՈՐ ա1ս ՓոԲՐՒկ Հայաստանում Հյոլ- . հարսնացուներ շատ կան, և ոչ այնքան կանայք, որ–
•■ի"/՛ յ։
քան սովորություններ, օրինակ1 հարսանիք անելու ր)ես՝ տիկնիկը ինքն աշ արժի քթին նստած, թեթև, օտար Լեզվով երաժշտություն՝ թե հյուսիսցի, թե հայ կոչվող երգահան- ների Հորինած, դպրոցներ, որոնք ու մ հազարներով հայ երեխաներ հայերենն անցնում են իբրև օտար լեզու, մեր հիմնարկների ու զործ արանների ներքին զրա ղրութ յունճ հայտ- գրության վտարում ով, գիտությունների՝ ֆիզիկայի, մաթեմատիկայի, աստղաֆիզիկայի, քիմի այի, կենսաբանության, բժշկության, երկրաբանության, տեխնիկայի լեզու այդ բնագավառների հրատարակություններից հայերն նի վտարումով, իրար դիմելու եղանակ՝ Այսինչ Այսինշովիչ, Այսինչ Այսինչ- ովնա ե շատ ու շատ այսպիսի բաներ ու նրանց մեջ նաև% հակահրեություն կամ հակասեմիտություն։
Մեր 5000 տարվա պատմության մեջ այդպիսի ապրանք մենք երբեք չենք ունեցել, ուստի դրա անունն էլ չունենք, հակա հրեության բոլորովին նոր անուն է, որ տալիս ենք Հյուսիսից ներմուծված այդ գարշելի ապրանքին։
Հիշենք, որ հակ ահրեության գլխավոր կենտրոնները նոր դարաշրջանում եղել են Դեր մանիան և Ռուսաստանը, որոնցում և մասնագիտացվում էին հրեական ջարդերը։
Մ եղանում էլ վերջին ժ ամ տնակներս գրքեր դրվեցին, որոնց հտմաձայն հայ ժողովրդին 1915-ին կոտորել են հրեա–, ները։ Եվ հիմա էլ ոմանք աջ ու ձախ տ արած ում են այս սրբապ զծությունը։ Գրավոր ու բանավոր հայտարարում են, թե հայերի թիվ աոաջին թշնամին հրեաներն են։ Ս արս ափե– լի է։ Ւնչ արադ է տարածվում ազգակործան սուտը։ Կարծես քիչ թշնամիներ ունենք, հիմա էլ հրեաներին են դարձնում մեզ թշնամի։ Այ սիրելիներ, համաշխարհային հրեությունը շատ հզոր ուժ է, ի՚նչ պիտի շահեք՝ այդ ուժն էլ մեր դեմ դր գոելով, թշնամացնելով մեր փոքրիկ ու արդեն բազմիցս խոշտանգված ժողովրդի դեմ։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ եք տնումդ սեփական Ժողովրդի կործանարարներ։
Ով վերջին մեծ պատերազմի ժամանակ եղել է Գերմանիայի գրաված տարածքներում կամ գերության մեջ, նա ական ա տ ես է եղել հրեա ժողովրդի ահավոր ողբերդութ յա– նը, երբ սպանում էին կրծքի երեխաներից սկսած մինչև զառամյալները, անխտիր բոլորին՝ միայն հրեա լինելու համար։
ք <ո 1ք1.ւ, մ/։յ/ւոն եհ հաշվել, թեև ոմանք ավելի մեծ թիվ են ա*ամւ Ս հր հայ հ ակահբե աները տարբեր ձևերով արդա- րաքնւսմ են այդ կոտորածը՝ չմտածելով, որ եթե հրեաների պան ու թյունը թայյատրևլի է, ապա թույլատրելի է ք|ւս/ւ ՛ալերի ցեղասպանությանը։ Եթե դուք արդարացնում եք մհկր, նշանակում է արդարացնում եք նաև մյուսը։
Մ հր հայազգի հ ակ ահրե աների, մասնավորապես ((Հայ դատի» մարդկանց քարոզչությունը, ցավոք, շատ նման է Կ>քնո/իսի մ արդակ երների դատողություններին, ինչպիսիք I ին Հիտլերր, Գեբելսը, Ռոզենրերդր՝ միայն թարմացված են մ ոսկով յան որոշ թերթերի և «Պ ամ յածո֊ի գործածած անվա- հումներով՝ սիոնիստ, սիոնիզմ, մասոն և այլն։ Հայտնի որ Հյուսիսի հ ակ ահրե աները սիոնիստ և մասոն ասելով պարզապես հասկանում են հրեա, սիոնիզմ ասելով հրեու– թյուՆէ Եվ ահա, նրանց կրկնող մեր հայ հակահրեաները այղ պիտակներն են փակցնում բոլոր նրանց, ովքեր վարկա- քակվեք են որպես մարդասպան կամ ում որ իրենք ուղում են որՍ, սլ ատճաոով վարկաբեկել։ Մինչդեռ սիոնիստ նշան ա– կամ Լ սոսկ մի բան՝ հրեական պետության համար պայքա– րող, սիոնիզմ՝ գաղափարախոսություն հրեական պետություն ստեղծելու և պաշտսլանելու մասին։ Մի թե հրեա ժոդովուր- ղր իրավունք չունի իր աղղային պետությունն ունենալուI Այսօրվա հ ակահրեա թյ ան նշան արանն երիր կ 1)՚ջել Իսրա–
11>Iր ւ Մի՞թե պարզ չէ, որ եթե այսօր հրեաներին են ղրկում սեվւական պետություն ունենալու իրավունքից, վաղր հայերին են ղրկելու ղրանից, ինչպես որ անում կին հետևողական հ ա կ ահ րե աները Ստալինր, ք՝ երի ան, Սուսլովը։
Դիտված է և բաղում փաստերով ապացուցված՝ հակադրես, թ յուն ր միշտ ուղեկցվել է հ ակահայկ ակ անութ յամ բւ Հի–, չենք Օղես ա յամ և Ք իշնևում կատարված ջարդերը, երբ հրեաս ների հետ շատ հայերի կոտորեցին։ Սև հարյարյակայինները ե Նրանց այսօրվա տարբերակները Հյուսիսում, որոնք հրեային միդ են ասում, հային էլ անվանում են առմյաշկա և որ–, րան հրեաներին, նույնքան էլ հայերին են ատում։
Հիտլերը, Ստալինր, Բերի ան, որոնք հաչածում ու ոչրն–, լացնում կին հրեաներին, նաև հայատյացներ կին։ Դա գի– ա են ր բաղմ աթիվ փաստերից։ Իսկ հիմա մեր նորսւթուխ
Օսւֆայևլ 1’շխանյան
հայազգի հակահրեաները այդ խոշորացա յև հակահրեանև– րին էլ են հայտարարում սիոնիստ, մասոն՝ ասելու համար, որ իբր այդ հայատյացներն էլ հրեաների պատվերով են դորՀ ձեր Արդ, եթե հայտնի հակահրեաները սիոնիստ են կամ մասոն, ապա հակահրեա «Հայ դատը» նույնպես սիոնիստ է ու մասոն։ Ահա մեր հակահրեաների «դաղափարախոսության» ինքնամերժ բնույթը ինչի է հան դեցնում։
Դեռևս Երեմի ա մ արգարեի, ապա և Տիգրան Մեծի ժա– մահակներից հայերն ու հրեաները բարեկամ են եղել (ք աֆֆին էլ է գրել այգ մասին)։ Հիմա էլ մեր ազգային շարժումը ջերմորեն պաշտպանում են հրեաներր։ նրանք մեզ ց ավակցում են 1915֊ի ցեղասպանության կապ ակցու* թյամը, սումգայիթյան կոտորածի համար։ Մեր հակահրեա» ների խումբը մերժում է հրեա Ժողովրդի մեկնած բարեկամական ձեռքը, ամեն ինչ անում է, որ նրանց թշնամացնի մեզ հետ։ Հակահայկական գործունեությունը էլ ինչպե՞ս է լինում։ Հայ ժողովրդի մեծ եղեռնի մասին ամենաճշմարիտ, ամենաազնիվ ու ամ են ահ ուզաթ աթ ավ երկը գրեց հրեա
Ֆրանց Վերֆելը՝ ((Մուսա լեռան քառասուն օրը»։ Մեր հակա– հրեաները սա էլ են մերժում։
նրանց գաղափարախոսներից մեկը, ցավոք, Ջ» Կիրա– կոսյանն էր, որ Հյուսիսի պատվերով հակահրեական գիրք գրեց (ի դեպ, չմոռանալով նաև որդուն ռուսական դպրոց տալու)։ .»•
Այս կապակցությամբ պետք է հետևյալը նկատի ունենալ։ Հազարական ասպարեզում էական չէ գործչի ազգային ծագումը։ Բյուզանդացի, անգլիացի, ռուս, ֆրանսիացի շատ թագավորներ, զորավարներ, քաղաքական գործիչներ ազգային տարբեր ծագումներ են ունեցել, բայց ծառայել են այն պետությանը, որին զինվորագրված են եղել։ Պետրոս Առաջինը, Եկատերինան, Ս ուվորովը, Բագրատիոնը, և
ուրիշներ ծագումով լրիվ կամ կիսով չափ ռոԼս չեն եղել, . բայց նվիրված էին էՒուսական պետության շահերին։ Նար պոլեոնը և Մյուբատը ծագումով ֆբանսի ացի չէին, բայց ֆրանսիական պետությանն էին նվիրված։ Սուլթան Համիդը իր ծագումով կիսով չափ հայ էր, բայց թուրքական պետության գործիչ էր։ Երիտթուրքերի մեջ էլ կային գնչուական#
34
\ րհ ական ք հունական ծաղու մ (լրիվ կ ամ կիսով չափ) ունե- ՛է գործիչներ, բայը բոլորը ծառայում էին Թուրքիայի պե– I»ական ջահերին> Գնչուները կամ հրեաները հայերի կոտորածներից ազգային շահ չէին կարող ունենար Հայկական ււ ւ I ւււդ անությունր Թուրքիայի պետական շահի աեսանկյու- I՛իր I, կատարվել (մենք հակառակ կողմի դաշնակիցն էինք, • V// այեթների, Բեոլինի վեհ ամողովի հարցեր կային ն ւււլ/ն)ւ Այ/ դեպքերում հրեական պետություն ստեղծելու Հաեաւդարհին հնարավոր է, որ որոշ հրեաներ իրենց ազգային ջահերը մերից գերադասած լինենI Բայց այդ ո՞ր ազգն է, "I՝ Ււ՛ շահերը չփ գերադասել ու չի գերադասում մեր շահերից՛ Այդպիսի ազգ չկա։ Ուրեմն ի՞նչ, բոլորի հետ թշնամանա՞նք, Մենք պետք է բարեկամներ փնտրենք և ոչ թե թշնամիներ և սովորենք մեր աղղային ջահերը 1////00 ջահերից դասելու արվեստը։
ԳՍՊԻ ԿՈՐԾԱՆՈՒՄ ՏԱՆՈՂ ՀԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Գ աջնակցություն կուսակցության բյուրոն հրապարակել
է «հայտարարագիր» («կամք», 1989, 24—25 յուլիս), որի