— Կամա՛ց․․․ երեսը կքերծե՛ք․․․ զգույշ եղեք։ Ի սեր աստծո, զգույշ եղեք։
Կարմիր փայտից ողորկած այդ սեղանը այնպես էր փայլեցրած, որ շողշողում էր։ Դա այն սրբություններից էր, որի համար տնային տնտեսուհիները հոգի են տալիս։ Սելմա Շաեռնը Շտեռնը անընդհատ պատվում էր սեղանի շուրջը, որը բեռնակիրները հյուրանոցից դուրս բերին ու դրին մայթին, առանց ուշադրություն դարձնելու տիրոջ տագնապներին։
Արևից փայլփլում էր սեղանի մակերեսը։ Սելման շորը ձեռքին կռացել էր սեղանի վրա և ջղային շարժումներով սեղանի կողերն էր սրբում։ Սեղանի մակերեսը, ինչպես մութ հայելի, արտացոլում էր նրա գունատ դեմքը, և թվում էր, թե ժամանակների հայելու միջից հարցական հայացքով նրան է նայում հազարամյա մի նախամայր։
Ֆրաու Լեոնին սկսեց հարևանների և ծանոթների ձեռքերը սեղմել։
— Մեր ազգականներն այնտեղ են,― ասաց նա։— Այս բոլորր բոլորը նրանք են գլուխ բերել, թե չէ մենք, որ հազար տարի էլ մնար, բան չէինք կարող անել․․․
Լեոնին շփոթահար լռեց։ Դոկտոր Էռնստ Զայդենբաումը, թփթփացնելով նրա ուսը, ասաց․
Ընթրիքի ժամանակը դեռ չէր եկել, բայց նրանցից ոչ մեկր չէր ուզում վերադառնալ հյուրանոցային իր համարի տաղտուկ մենությունը։ Նրանք բոլորը հավաքվել էին իրար գլխի։ Լուռումունջ և գրեթե հնազանդված ճակատագրին։ Նրանցից յուրաքանչյուրն այնքան դժբախտություններ էր տեսել, որ ապագայի հանդեպ բոլորովին անտարբեր էր։
― Արիստոկրատիան մեկնեց,— ասաց Զայդենբաումը։— Հիմա այստեղ մնացել են միայն ցմահ կալանքի և մահվան դատապարտվածները։ Ընտրյա՜լ ժողովուրդ է։ Բոլորը Եհովայի սիրեցյալներն են․ հատուկ ջարդի համար նախատեսվածները։ Կեցցե՜ կյանքը:կյանքը։
— Ոչինչ, դեռ Իսպանիա կա,— ասաց Ֆինկենշտայնը։ Նրա առաջ դրված էր շախմատի տախտակը և «մատեն» լրագիրը՝ իր շախմատային խնդիրներով։
— Ինչո՞ւ հիսուն, իննսուն տոկոսին,— ճշտեց Ռավիկը։— Որևէ տեղեկություն չունե՞ք Դյուրանի կլինիկայի հիվանդ կնոջից։
— Նրա վիճակը լավ է,— Վեբերը ձեռքի ջղային շարժումով մի սիգար վերցրեց:— վերցրեց։— Ձեզ համար այս բոլորը հեշտ է, Ռավիկ, բայց ես ֆրանսիացի եմ։
— Դուք ֆրանսիացի եք, իսկ ես ոչ ոք եմ։ Ես կուզեի, Գերմանիայի թերությունը միայն նրա ծախվածությունը լիներ։
«Նորմանդիան» սպիտակ և հազարավոր լույսերով ողողված գիշերային խավարում կանգնած էր նավամատույցի մոտ։ Ծովից աղաբույր ու զով քամի էր փչում։ Կետ հեգստրեմն Հեգստրեմն ամուր փաթաթվեց վերարկուի մեջ։ Նա սոսկալի նիհարել էր։ Երեսին կաշուց ու ոսկորներից բացի ոչինչ չէր մնացել։ Միայն խոշոր աչքերն էին, որ մթին լճակների նման ահազդու փայլփլում էին։
— Ավելի լավ կլիներ, ես մնայի այստեղ,— ասաց Կետ Հեգստրեմը։— Հանկարծ, չգիտեմ ինչու, մեկնելը սոսկալի ծանր թվաց ինձ։
Ռավիկն ուշադիր նայեց Կետ Հեգստրեմին։ Ահա կանգնած է այս հզոր նավը՝ պայծառ լուսավորված տրապով, մարդկային հոսանքը հոսում, լցվում է ներս, շատերն այնպես են շտապում, կարծես դեռ վախենում են ուշանալ ու ետ ընկնել նավից։ Ահա կանգնած է շողշողուն այս պալատը, որն այլևս ոչ թե «Նորմանդիա» է կոչվում, այլ Ազատագրում, փախուստ, փրկություն։ Նա եղել է Եվրոպայի հազարավոր քաղաքներում ու ամենացածր կարգի կեղտոտ հյուրանոցներում, եղել է անշուք սենյակներում ու տների ներքնահարկերում, որտեղ տասնյակ հազարավոր մարդկան, մարդկանց համար այս նավը կյանքի անհասանելի միրաժ է թվում։ Իսկ այստեղ նրա կողքին կանգնած այս կինը, որի ներսը մահը լափում է, բարալիկ ու հաճելի ձայնով ասում է․ «Ավելի լավ կլիներ, ես մնայի այստեղ»։
Ամեն ինչ կորցրել է իմաստը։ «Ինտերնացիոնալ» հյուրանոցի էմիգրանտների, ինչպես և Եվրոպայում ցրված հազարավոր «ինտերնացիոնալներում» ապրողների համար, բոլոր հալածվածների, տանջվածների, դեռ փախուստով փրկվողների կամ արդեն բռնվածների համար այս նավը թվում էր իսկական ավետյաց երկիր։ Եթե հանկարծ նրանց ձեռքն ընկներ այս «Նորմանդիա» նավի տոմսը, երջանկությունից նրանք խելքները կթոցնեինկթռցնեին, կհեկեկային ու կհամբուրեին նավի տրապը, կսկսեին հավատալ, որ աշխարհում հրաշքներ կան․․․ Մինչդեռ Կետ Հեգստրեմը, որ առանց այն էլ դեպի մահ էր գնում, կանգնել է նրա կողքին, հոգնած ձեռքին բռնել է քամուց թռթռացող տոմսը և ասում է․ «Ավելի լավ կլիներ ես մնայի այստեղ»։
Եկան մի խումբ ամերիկացիներ։ Նրանք քայլում էին դանդաղ, հանգիստ, և սրտագին ու բարձրաձայն զրուցում էին միմյանց հետ։ Թվում էր, թե աշխարհի ժամանակը նրանց տրամադրության տակ է։ Նրանք մեկնում էին դեսպանության հարկադրությամբ և հենց այդ հարցն էլ քննարկում էին։ Իհարկե, ափսոս, որ գնում են։ Հետաքրքիր կլիներ տեսնել, թե իրադարձություններն այստեղ ինչ ընթացք կստանան։ Միևնույն է, իրենց՝ ամերիկացիներին, ոչինչ պատահել չէր կարող։ Չէ՞ որ նրանք այստեղ իրենց դեսպանությունն ունեն։ Միացյալ Նահանգները չեզոք երկիր է։ Մի խոսքով, շատ ափսոս, որ գնում են։
Դուխիների բուրմունք։ Թանկագին զարդեր։ Ադամանդների կայծկլտանք։ Ընդամենը մի քանի ժամ առաջ նրանք «Մաքսիմում» նստած ուտում էին։ Գները դոլլարով ծիծաղելի էժան էին։ Իսկ ընթրիքի վերջում մատուցած 1929 թվականի «կորտոնը», և կամ թե չէ 1928 թվականի «պոլ ռոժեն»։ Հիմա էլ «նորմանդիա» «Նորմանդիա» նա՜վը։ Կգնան բար, կնստեն, տրիկ-տրակ կխաղան, մի քանի բաժակ վիսկի կխմեն․․․ իսկ հյուպատոսությունների առաջ հուսահատ մարդկանց երկար, անվերջանալի շարքեր, որոնց վրա սև թուխպերի նման կախվել է մահվան սարսափը։ Ընդունարաններում հյուպատոսության մի քանի գերհոգնած աշխատակիցներ։ Աննշան քարտուղարի զինվորական դաշտային դատ, քարտուղար, որն անընդհատ գլուխն օրորում է և ասում․ «Ո՛չ։ Ո՛չ մի վիզա։ Ո՛չ։ Դա անհնար է»։ Լռության դատապարտված անմեղ մարդկանց վրա լռությամբ կայացրած մահվան դատավճիռ։ Ռավիկը լարված նայում էր նավին, որը հանկարծ փոխվեց ու դարձավ տապան, թեթև մի տապան, որ ջուրն իջնելով սկսել էր լողալ ջրհեղեղից փրկվելու համար։ Մի անգամ ջրհեղեղից արդեն փրկվել էր, իսկ այժմ նրա ալիքները նորից հասնում էին իրեն․․․
— Ձեր գնալու ժամանակն է արդեն, Կետ։
Իրիկուն էր։ Մեքենան ետ էր սլանում դեպի Փարիզ։ Նորմանդիայի կենդանի ցանկապատերն ու պտղատու ծառերի այգիները թռչում էին նրա կողքով։ Մառախլապատ երկնքից կախվել էր մեծ և օվալաձև լուսինը։ Ռավիկն արդեն մոռացել էր նավի մասին։ Նրան փոխարինել էր սքանչելի պեյզաժը, չոր խոտի և հասած խնձորների բուրմունքը, լռությունն ու խորին անդորրը, այն ամենը, ինչ անվափոխ է մնում։
Մեքենան գնում էր գրեթե անձայն։ Նա այնպես էր գնում, կարծես, ծանրության ուժը ոչ մի զորություն չուներ նրա վրա։ Կողքով ետ էին սահում տները, եկեղեցիները, ծառերը, գինետների և բիստրոների ոսկեգույն բծերրբծերը, փայլփլող գետը, ջրաղացը, և ապա նորից դաշտավայրի հարթ ուրվագծերը, որի վրա տարածված երկնակամարը ներսի կողսից նման էր վիթխարի խեցու, ուր կաթնագույն սադաֆի մեջ առկայծում է լուսնի մարգարիտը։
Ամեն ինչ վերջացել էր, հասել իր ավարտին։ Ռավիկը դա մի քանի անգամ արդեն զգացել էր նախկինում։ Բայց հիմա այդ նույն զգացումն ավելի լրիվ էր և ավելի ուժեղ։ Այդ զգացումից ազատվել չէր կարելի, նա թափանցում էր հոգու խորքը, և ոչինչ այլևս չէր դիմադրում նրան։
Ամեն ինչ դառել էր անկշիռ և լողում էր տարածության մեջ։ Ապագան ու անցյալը հանդիպել էին իրար, և երկուսն էլ ոչ ցանկություն ունեին, ոչ ցավ։ Ապագան և անցյալը հավասարապես կարևոր էին թվում և նշանակալից։ Հորիզոնները հավասարվել էին, և ինչ֊որ տարօրինակ մի ակնթարթում գոյության նժարները կանգնեցին նայն նույն գծի վրա։ Ճակատագիրը երբեք չի կարող լինել նրան հակադրվող հանգիստ արիությունից ավելի ուժեղ։ Իսկ եթե այդ հակադրվելը ուժերից արդեն վեր է, կարելի է ինքնասպան լինել։ Լավ է, երբ մարդ դա գիտակցում է, բայց շատ ավելի լավ է, երբ նա գիտակցում է նաև, որ քանի դեռ մարդ ապրում է, ոչինչ վերջնականապես կորած չէ։
Ռավիկը գիտեր, ինչ է նշանակում վտանգ, գիտեր, որտեղից կարող է լինել այդ վտանգը, գիտեր, որ վաղը ինքը հարկադրված է լինելու պաշտպանվել․․․ Բայց այս գիշեր, կորած Արարատի ափերից վերադառնալու այս Ժամինժամին, երբ նա գնում էր դեպի այն տեղը, որտեղից վերահաս կատաստրոֆայի դղրդյունն էր լսվում և զգացվում արյան հոտը, ամեն ինչ հանկարծ դարձավ բոլորովին արտասովոր և զրկվեց իր անունից ու իմաստից։ Վտանգը մնում էր վտանգ, բայց և դադարել էր վտանգ լինելուց։ Ճակատագիրը զոհ էր և աստվածություն, որին միևնույն ժամանակ զոհ են մատուցում։ Իսկ վաղվա օրը անհայտ մի աշխարհ էր։
Ամեն ինչ լավ էր։ Եվ այն, ինչ տեղի էր ունեցել, և այն, ինչ լինելու էր։ Բավական էր և դա։ Եթե նույնիսկ դա վերջինն էր լինելու, թող լիներ։ Մեկին սիրել էր և կորցրել այդ մեկին։ Մի ուրիշին ատել էր և սպանել նրան։ Երկուսն էլ ազատել էին իրեն։ Մեկը կործանել էր նրա զգացմունքը, մյուսը հանգցրել էր անցյալի մասին հիշողությունները։ Ոչինչ անավարտ չէր մնացել։ Ոչ մի ցանկություն այլևս չկար։ Ոչ ատելության, ոչ տրտունջի։ Եթե վիճակված է, որ որևէ բան նորից պետք է լինի, թող լինի։ Առանց սպասումների և հուսադրության, նրանց կործանումը վիշտ է բերում իր հետ։ Հիմա ինքը փորձված է։ Այդ փորձը ոչ թե նրան թուլացրել, այլ ընդհակառակը, ուժեղացրել է։ Մոխիրն արդեն մաքրված է, մարմնի խոցված մասերը նորից կենդանության են ստացել, ցինիզմը ոչ թե թուլացնում, այլ դարձնում է ավելի ուժեղ։ Եվ դա շատ լավ էր։
Կանն անցնելուց հետո նրանք ձիերի հանդիպեցին։ Գիշերային մթության մեջ ձգվաձ ձիերի անվերջանայի անվերջանալի շարքեր, որոնք լուսնի շողերի տակ կարծես ուրվականներ լինեին։ Հետո հայտնվեցին չորս-չորս կանգնած մարդկային շարքերը։ Տղամարդիկ ձեռքներին տանում էին կապոցներ, ստվարաթղթե արկղներ, փաթեթներ։ Մոբիլիզացիան սկսված էր։
Նրանք շարժվում էին առանց աղմուկ հանելու։ Ոչ ոք չէր երգում։ Ոչ մի խոսակցություն չկար։ Գիշերային խավարի միջով ստվերների այդ շարքերը քայլում էին ճանապարհի աջակողմյան եզրով, որպեսզի տեղ թողնեն մեքենաների երթևեկության համար։
— Դուք կյանքը լավ եք հասկանում, մադամ։
— Պարտավոր եմ հասկանալ։ Ես վատ մարդ չեմ։ Փախստականներին ես եմ տեղ տվել։ Բոլորին։ Ասենք թե ես դրանով փող եմ վաստակում։ Այն էլ շատ չափավոր։ Բայց հո ես չե՞մ կարող խելագար կնոջը պահել այստեղ, որն անրնդհատ անընդհատ ծղրտում է։ Նա արդեն չափը անցնում է։ Եթե չհանդարտվի, պետք է թողնի գնա։
Խելագարվածն այն կինն էր, որի փոքրիկ տղան հարցնում էր, թե ինքն ինչու է հրեա։ Նա անկյունը մտած նստել էր մահճակալին և ձեռքերով ծածկել երեսը։ Սենյակը վառ լուսավորված էր։ Վառվում էին բոլոր լապտերները, ավելացրած նաև վառած մոմերը վրան՝ երկու աշտանակ, որոնք դրված էին սեղանին։
Ռավիկը սրսկեց։
— Երբևէ այսպիսի բան ունեցե՞լ է, թե՞ առաջին անգամն է:է։
— Առաջին անգամն է։ Չեմ հասկանում, թե սա ինչից է։ Չգիտես, ինչո՞ւ է անընդհատ կրկնում․․․
— Մեզ պետք չէ․․․ Բայց քանի որ ինքն անընդհատ լույս էր պահանջում, վառեցինք․․․
— Առաստաղի ջահի լույսերը հանգցրեք։ Մյուսներր Մյուսները թողեք մնա, մինչև ինքը քնի։ Հիմա նա քնելու է։ Ես բավական մեծ դոզա եմ տվել։ Ես վաղն էլ մի անգամ կանցնեմ, առավոտյան տասնմեկին։
— Շնորհակալ եմ,— ասաց կնոջ ամուսինը։— Դուք չեք կարող պատկերացնել․․․
— Կարող եմ։ Այդպիսի բաներ հիմա հաճախ են լինում։ Այս մի քանի օրը նրա հետ մի քիչ զգույշ եղեք, ամեն կերպ աշխատեք ձեր հուզմունքը ցույց չտալ․․․
Ասելը հեշտ է, մտածեց Ռավիկը, բարձրանալով իր սենյակր։ սենյակը։ Նա լույսը վառեց։ Մահճակալի կողքին դրված էին իր գրքերը։ Սենեկա, Շոպենհաուեր, Պլատոն, Ռիլկե, Լաո-Ցզի, Լի Տայ-Պո, Պասկալ, Հերակլիտ, Աստվածաշունչ․․․ Ամենամռայլ և ամենաքնքուշ գրականությունը։ Բոլոր այդ գրքերը մեծ մասամբ փոքր ֆորմատի էին, տպագրված բարակ թղթի վրա և հարմար այն մարդկանց համար, ովքեր ճամփորդության մեջ են և քիչ բան կարող են հետները վերցնել։ Ռավիկն առանձնացրեց այն ամենը, ինչ հետն ուզում էր տանել։ Հետո ջոկեց մյուս իրերը։ Ոչնչացնելու քիչ բան կար։ Նա միշտ սպասողական վիճակում էր ապրել, անընդհատ մտածելով, որ հանկարծ հիմա կգան ու կտանեն իրեն։ Ունեցածը հին ադյալն էր, խալաթը, որոնք իրեն կօգնեին, որպես փորձված բարեկամներ։ Հետո թույնն էր, որ պահված էր մեջը դատարկ մեդալի ներսում։ Դա միշտ Ռավիկի մոտ էր լինում, նույնիսկ գերմանական համակենտրոնացման ճամբարում։ Այն գիտակցությունը, որ ինքը թույն ունի և ուզած րոպեին կարող է վերջ տալ իր կյանքին, օգնել էր նրան դժվարություններին ավելի հեշտ դիմանալու։ Նա մեդալը թաքցրեց։ Սա մարդ պետք է միշա միշտ իր հետ պահի։ Դա հանգստություն է տալիս։ Ո՞վ գիտե, թե վաղն ինչ է լինելու։ Մեկ էլ տեսար նորից գեստապոյում հայտնվեցիր։ Սեղանին մի կիսատ շիշ կալվադոս կար։ Ռավիկը մի բաժակ խմեց։ Ֆրանսիա, մտածեց նա։ Անհանգիստ կյանքի հինգ տարիներ։ Բանտարկության երեք ամիս, գաղտնի ապրել, չորս արտաքսում ու նույնքան վերադարձ։ Կյանքի հինգ տարիներ։ Բավական լավ է անցկացրել։