Changes

Գիտակցափոխություն

Ավելացվել է 20 բայտ, 17:05, 27 Օգոստոսի 2013
/* ԳԼՈՒԽ 6 */
==ԳԼՈՒԽ 6==
Մարվինը կուլ չգնաց հուսահատությանը։ Փոխարենը նա տրվեց զայույթինզայրույթին, որն ավելի առողջ զգացմունք է, սակայն հավասարապես անարդյունավետ։ Փոխանակ հիմարի պես դատարանում նվնվալու, նա հիմարի պես սլանում էր ֆեդերալ շենքի միջանքներով՝ պահանջելով կամ իր մարմինը, կամ կարգին փոխհատուցում։
Անհնար էր զսպել այդ տաքարյուն երիտասարդին։ Իզուր էին փաստաբանները բացատրում, որ եթե արդարություն իրոք գոյություն ունենար, ապա օրենքի ու իրավաբանների կարիք չէր լինի և այդպիսով կվերանար մարդկային ամենավեհ հասկացություններից մեկը ու անգործության կմատնվեր որակյալ մասնագետնրի մասնագետների մի ամբողջ խումբ։ Քանզի, ասում էին նրանք, օրենքի էությունը կայանում է նրանում, որ գոյություն ունեն չարաշահումներ և խախտումներ, այդ անհամատեղություններն են հենց օրենքի ու արդարադատության անհրաժեշտ լինելու ապացույցն ու հաստատումը։
Այս պարզ բացատրությունը, սակայն, խաղաղություն չբերեց մոլեգնած Մարվինին, որն այդպիսով ապացուցեց, որ ինքը խուլ է հորդորների հանդեպ։ Նա կոկորդը պատռելով բղավում էր, թե թքած ունի մարսային արդարադատության վրա։ Նրա ամոթալի պահելաձևին դիմանում էին միայն հաշվի առնելով, որ ջահել է և հետևաբար ոչ այնքան դաստիարակված։
Բայց զայրույթը ոչ մի արդյունք չտվեց և նույնիսկ Մարվինի հոգում կատարսիսի <ref>հուն․՝ մաքրում։ Արիստոտելի ներդրած տերմին։ Նշանակում է հոգեկան լիցքաթափում, որ առաջանում է ողբերգություն դիտող հանդիսատեսի մոտ վախի և կարեկցանքի հետևանքով։</ref> առողջարար երևույթներ չառաջացրեց։ Մի քանի դատական պաշտոնյա մատնանշեցին այդ փաստը և իր ի պատասխան միայն նվաստացուցիչ արտահայտություններ լսեցին։
Մարվինը չգիտեր, որ վատ տպավորություն է գործում բոլորի վրա։ Ինչևէ, որոշ ժամանակ անց նրա զայրույթն ինքնիրեն մարեց, փոխարենը մռայլ վրդովմունք թողնելով։
― Ըհը,― մրմնջաց Մարվինը և ներս գնաց։
Նա հայտնվեց մի փոքրիկ սենյակում, որը կահավորված էր ճիշտ այնպես, ինչպես նկարագրված է հին պատմավեպերում։ Պատերի մոտ հպարտ շարվել էին հին, սակայն հուսալի էլեկտրոնային հաշվիչ մեքենանար։ մեքենաներ։ Դռան մոտ հին կառուցվածքի մտքատպող թարգմանիչ էր դրված։ Բազկաթոռները կտրուկ ձևեր ուեին ունեին և պաստառված էին պաստելային գույնի պլաստիկատով, որը մեր պատկերացումների մեջ առնչվում է ավելի հանգիստ դարաշրջանի հետ։ Միայն պակասում էր ծանրաշարժ ու մեծածավալ «Մորաենին», և սենյակը կդառնար Շեքլիի կամ Անցման դարաշրջանի մյուս վաղ պոետներից մեկի նկարագրած պատկերների կրնկօրինակը։
Միջին տարիքի մի մարսեցի, աթոռին նստած, տեգիկներով խփում էր կանացի հետույքի ձև ունեցող նշանակետին։
Մարսեցին ուսը թոթվեց և ասաց․
― Դե, ոչ ոք կատարյալ չէ։ Ես ընդամենը շարքային խուզարկու եմ։ Անունս՝ Ուրֆ Ուրդոֆ։ Ուրդորֆ։ Նստեք։ Մենք կարծես թե գտել ենք Ձեր կորած մուշտակի հետքը։
― Ի՞նչ մուշտակ,― հարցրեց Մարվինը։
― Գրողը տանի մի բան անելո՞ւ եք մարմինս ետ բերելու համար թե՞ մտադիր եք անվերջ նստած մնալ ձեր հաստ հետույքին և խոսել առանց կոնկրետ բան ասելու։
― Իհարկե ետ եմ բերելու ձեր մարմինը,― ասաց խուզարկուն։― Կամ, ամեն դեպքում, պիտի փորձեմ։ Եվ կարիք չկա վիրավորելու։ Ի վերջո ես մեքենա չեմ, որ պատրաստի պատասխաններով լցված լինեմ։ Ես ճիշտ ձեզ նման բանական արարած եմ, իմ հույսերով ու մտավախություններով և, ի դեպ, հարցաքննության իմ ուրույն ձևն ունեմ, որը գուցե ձեզ անարդյուանվետ անարդյունավետ թվա, բայց իմ տեսակետից շատ օգտակար է։
― Իրո՞ք,― փափկելով հարցրեց Մարվինը։
― Այո, իրոք,― պատասխանեց խուզարկուն, որի մեղմ ձայնը հիշաչարության ոչ մի հետ հետք չէր պարունակում։
Ուր որ է նոր լռություն էր սկսվելու, ուստի Մարվինը հարցրեց․
― Ինչպիսի՞ հնարավորություն ունեմ․․․ ունենք իմ մարմինը ետ ստանալու․․․
― Գերազանց հնարավորություն,― պատասխանեց խուզարկու Ուրդորֆը։― Ես հաստատ համոզված եմ, որ շուտով ձեր մարմինը կգտնեք։ Փաստորեն, ես կարող եմ հեռու գնալ ու ասել, որ վստահ եմ հաջողությանը։ Ես դա ասում եմ ոչ թեհիմնվելով թե հիմնվելով ձեր մասնակի դեպքի ուսումնասիրության վրա, այլ ելնելով վիճակագրական տվյալներից։
― Իսկ այդ տվյալները հուսադրո՞ղ են,― հարցրեց Մարվինը։
― Բայց ենթադրենք շարանը չընդհատվի։
― Հարկավոր չէ սնահավատ լինել,― պատասխանեց խուզարկուն։― Հավականությունն ասում է, որ պիտի ընդհատվի, իրավիճակի նույնիսկ թռուցիկ քննությունը պետք է ձեզ համոզի այդ բանում։ Ես չեմ կարողացել բացել 158 գործ իրար ետևից։ Ձերը 159֊րդն է։ Եթե գրազ գայիցգայիք, ո՞ւմ օգտին կդնեիք ձեր դրամը։
― Շարանի շարունակման,― ասաց Մարվինը։
― Ես նույնպես,― ինքնադատապարտող ժպիտը դեմքին համաձայնեց խուզարկուն։― Բայց մենք երկուսս էլ սխալ կլինեինք՝ գրազ բռնած ավելի շուտ մեր զգացմունքների, այլ ոչ թե բանականության հաշվարկների հիման վրա։― Ուրդորֆը երազկոտ նայեց առաստաղին։― Հարյուր հիսունո՜ւթ ահնաջողություն։ անհաջողություն։ Դա ֆանտաստիկ ռեկորդ է, անհավատալի ռեկորդ, հատկապես եթե հաշվի առնենք իմ անկաշառությունը, բարեխղճությունը և վարպետությունը։ Հարյուր հիսունո՜ւթ։ Այդպիսի շարանը պարտավո՛ր է ընդհատվել։ Ես կարող էի պարզապես նստել գրասենյակում ու ոչինչ չանել, և հանցագործն ինքը կգար ինձ մոտ։ Հավանականությունն այդ աստիճան իմ կողմն է։
― Այո, սըր,― քաղաքավարի ասաց Մարվինը։― Բայց հույս ունեմ, որ չեք փորձարկի այդ մոտեցումը։
― Ոչ, ոչ, ես ներողություն չէի խնդրում,― ասաց Մարվինը,― ես պարզապես․․․
― Ես շատ լավ հասկանում եմ,― ասաց խուզարկուն։― Բայց դուք չպետք է քաշվեք պատմել ինձ բոլոր արտառոց ու զզվելի մանրամասները։ Դուք պետք է ինձ համարեք անդեմ պաշոնական մեքենա, այլ ոչ թե գիտակցի գիտակից արարած իր սեռական զգացմունքներով, մտավախություններով, պահանջներով, քմահաճություններով և ցանկություններով։
― Ասածս այն էր,― ընդհատեց Մարվինը,― որ այս գործի մեջ սեքսուալ հանցանք չկա։
― Բայց ի՞նչ դրդապատճառ կարող էր ունենալ հանցագործը,― հարցրեց Մարվինը։
― Դրդապատճառն ակներև է,― ասաց Ուրդորֆը։― Տիպիկ սինդրոմ։ Այդ մարդը գործել է սպեցիֆիկ հարկադրանքի ազդեցության տակ, որի համար հատուկ բնորոշում գոյություն ունի։ Նրան մղել է այդ քային քայլին սևեռուն պրոյեկտիվ նարցիսիզմի <ref>(Այստեղ) հիվանդագին ինքնասիրահարվածության պաթոլոգիկ երևույթ</ref> ծանր վիճակը։
― Չհասկացա,― ասաց Մարվինը։
― Բայց ի՞նչ է նշանակում։
― Դե, չեմ կարող խորանալ բոլոր պատճառական կապերի մեջ, բայց ըստ էության, սինդրոմի հիմնական գիծը տեղաշարժված ինքնասիրահարվածությունն է։ Դա նշանակում է, որ սինդրոմով տառապողը սիրահարվում է մեկ ուրիշին, բայց ոչ որպես ուրիշի։ Ավելի շուտ, նա սիրահարվում է Ուրիշին որպես Ինքնիրեն։ Նա պրոյեկում է իրեն Ուրիշի անձի մեջ, բոլոր տեսակետներից ինքնիրեն Ինքնիրեն նույնացնելով Ուրիշի հետ և ուրանալով սեփական անձը։ Եվ եթե կարողանա տիրանալ այդ Ուրիշին, լինի դա գիտակցափոխության կամ այլ բանի միջոցով, ապա այդ Ուրիշը կդառնա նրա սեփական անձը, որի հանդեպ արդեն տածում է միանգամայն նորմալ նարցիսային ինքնասիրահարվածություն։
― Մի՞թե ուզում եք ասել,― հարցրեց Մարվինը,― որ այդ գողը սիրել է ինձ։
― Զոհի՞ համար։
― Այո, անշուշտ, նրա համար նունպես,― ասաց Ուրդորֆը։― Բայց ես մտածում էի սինդրոմով տառապողի մասին։ Բանն այն է, որ այս դեպքում երկու կատարելապես նորմալ մղումները միանում են, կամ հատվում և, այդպիսով, այլասերվում։ Սերը սեփականանձի սեփական անձի նկատմամբ նորմալ է և անհրաժեշտ, նույնը կարելի է ասել տիրանալու և վերափոխվելու տենչի մասին։ Բայց միասին վերցրած, դրանք կործանարար են իսկական «Ես»֊ի համար, որը դուրս է մղվում այսպես կոչված «Հայելային էգո»֊ի կողմից։ Նևրոզը փակում է դեպի օբյեկտիվ իրականություն տանող դուռը։ Որքան էլ որ անհեթեթ է, անձի ամբողջացումն ի չիք է դարձնում առողջ հոգեկան վիճակի բոլոր հույսերը։
― Դե լավ,― հնազանդվեց Մարվինը։― Դա կօգնի՞ մեզ գտնել իմ մարմինը գողացողին։
― Դա մեզ հնարավորություն կտա հասկանալ նրան,― ասաց խուզարկուն։― Գիտելիքն ուժ է․ մենք հենց սկզիբց սկզբից գիտենք, որ մեր փնտրած մարդը պետք է որ նորմալ գործի։ Դա լայնացնում է մեր գործողությունների շրջանակը և հնարավորություն տալիս գործել այնպես, ասես նա նորմալ է։ Շատ մեծ առավելություն է սկզբի համար այսպիսի ելակետ կամ ընդհանրապես որևէ ելակետ ունենալը, հավատացեք ինձ։
― Ե՞րբ կարող եք սկսել,― հարցրեց Մարվինը։
― Արդեն սկսել եմ,― պատասխանեց խուզարկուն։― Ես իհարկե կպահանջեմ դատական գրառումները և այս գործի հետ կապված բոլոր մանցած մնացած փաստաթղթերը և լրացուցիչ տեղեկությունների համար կկապնվեմ ուրիշ մոլորակների իշխանության մարմինների հետ։ Ջանք չեմ խնայի և կճանապարհորդեմ մինչև տիեզերքի վերջը, եթե անհրաժեշտ լինի, կամ ցանկալի։ Ես կլուծեմ այս խնդիրը։
― Շատ ուրախ եմ, որ այդպես եք տրամադրված,― ասաց Մարվինը։
― Հարյուր հիսունո՜ւթ անընդմեջ դեպք,― բարձրաձայն խորհրդածում էր Ուրդորֆը։― Երբեև Երբևէ լսե՞լ եք անհաջողությունների նման շարանի մասին։ Բայց այս անգամ դրա վերջը գալու է։ Ախր հո անվերջ չի՞ շարունակվելու, չէ՞։
― Չեմ կարծում։
― Կուզեի, որ ղեկավարներս էլ այդ տեսակետն ունենային,― մռայլ ասաց խուզարկուն։― Կուզեի, որ դադարեին ինձ դմբո անվանել։ Նման բառերը, ինչպես նաև քմծիծաղներն ու վեր բարձրացրած հոնքներըհոնքերը, սասանում են մարդու ինքնավստահությունը։ Բարեբախտաբար, ես երկաթյա կամք ունեմ ու աներևակայալի ինքնավստահություն։ Կամ գոնի գոնե ունեի առաջին իննսուն անհաջողությունների ժամանակ։
Խուզարկուն մի քանի րոպե մռայլ միտք արեց, հետո ասաց Մարվինին․
Եզ Ես ձեզնից լրիվ ու բացարձակ համագործակցություն եմ սպասում։
― Եվ կստանաք,― ասաց Մարվինը,― միակ դժվարությունն այն է, որ վեց ժամ էլ չանցած ինձ զրկելու են այս մարմնից։
― Ա՜յ քեզ անհաջողություն,― մտացիրվ մտացրիվ ասաց Ուրդորֆը։ Նա ակնհայտորեն մտածում էր հետաքննության մասին և միայն դժվարությամբ կրկին ուշադրությունն ուղղեց Մարվինին։― Զրկելո՞ւ։ Ուրեմն, հուսով եմ, ուրիշ միջոցներ եք ձեռնարկել։ Ո՞չ։ Դե, այդ դեպքում, երևի կձեռնարկեք։
― Չգիտեմ, այդ ինչ միջոցներ պիտի ձեռնարկեմ,― մռայլ ասաց Մարվինը։
― Դե, ես հո չե՞մ կարող ձեր ամբողջ կյանքը նախագծել,― նեղսրտած գռմռաց խուզարկուն։ Ինձ վարժեցրել են մի աշխատանքի համար, և այն փաստը, որ շարունակ անհաջողություններ եմ կրել, դեռ չի նշանակում, թե ինձ վարժեցրել են մի այլ աշխատանքի համար։ Ուստի ձեր այդ մարին մարմին ճարելու հարցերը պետք է ինքնուրույն լուծեք։ Հասկացեք, խաղագումարները չափից ավելի մեծ են։
― Գիտեմ,― ասաց Մարվինը։― Մարմին գտնելն ինձ համար կյանքի ու մահվան հարց է։
― Ա՛յ թե ասելու բան գտաք,― ասաց Մարվինը։
― Ես չէի մտածում իմ խաղագումարի մասին,― ասաց խուզարկուն։― Թեև ես էլ խաղագումար ունեմ դրած։ Բայց ավելի կարևոր է Արդարության գաղափարը և հավատը, որ կհաղթնակի կհաղթանակի բարին, որից պիտի կախված լինեն չարի վերաբերյալ բոլոր տեսությունները, ինչպես նաև հավանականությոնների հավանականությունների վիճակագրական տեսությունը։ Եվ բոլոր այս խիստ կարևոր կոնցեպցիաները կարող են ուժել տուժել իմ հարյուր հիսունիններորդ անհաջողության պառճառով։ պատճառով։ Եվ կարծում եմ կընդունեք, որ սրանք ինչ֊որ տեղ ավլի ավելի կարևոր հարցեր են, քան յուրաքանչյուրիս խղճուկ կյանքը։
― Ոչ, չեմ ընդունի,― ասաց Մարվինը։
― Դե լավ, չարժե այդ մասին վիճել,― զվարթ համաձայնեց խուզարկուն։― Մի տեղից ձեզ ուրիշ մարմին գտեք և, ամենակարևորը, կենդանի մնացեք։ Ուզում եմ ինձ խոստանաք, որ ջանք չեք խանյի խնայի կենդանի մնալու համար։
― Խոստանում եմ,― ասաց Մարվինը։