«Սոնետ 109»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
Jump to navigation Jump to search
Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1. Տող 1.
{{Վերնագիր
{{Վերնագիր
|վերնագիր = Սոնետ 109
|վերնագիր = Սոնետ 109
|հեղինակ = [[Ւիլյամ Շեքսպիր]]
|հեղինակ = [[Ուիլյամ Շեքսպիր]]
|թարգմանիչ = Ռուբէն Թարումեան (անգլերենից)
|թարգմանիչ = Ռուբէն Թարումեան (անգլերենից)
|աղբյուր = [[]]
|աղբյուր = [[]]

23:39, 25 հուլիսի 2015-ի տարբերակ

Սոնետ 109

հեղինակ՝ Ուիլյամ Շեքսպիր
թարգմանիչ՝ Ռուբէն Թարումեան (անգլերենից)
աղբյուր՝ [[]]


Օհ, մի՛ ասա, թե կեղծ եմ ես սրտով,
Հեռու էի, բայց հուրս էր քեզ մնում։
Կարո՞ղ եմ հեռանալ ես անվրդով,
Երբ իմ հոգին, պահվում է քո կրծքում՝
Տանն իմ սիրուս․ եւ թե ես հեռացել եմ
Իր հետ կրկին վերադարձել եմ միշտ,
Ճիշտ այն ժամին, որ պահը չկորցնեմ այդ
Մեղքերը քավելու իմ ամբարիշտ։
Մի՛ հավատա, իբրեւ թե ինձ տիրել են
Թուլություններ՝ արյուն թունավորող․
Որ անհեթեթորեն ես քեզ թողել եմ․
Ոչ մի գնով լքել քեզ չեմ կարող․

Քանզի չկա ոչինչ այս տիեզերքում,
Լոկ դու իմ վարդ․ լոկ դու ես իմ կյանքում։