''Մի ոմն հավատացյալ իր դիպուկ խոսքով մերկացնում է հոգևորականների երեսպաշտությունը''
Երբ բոլորը գովեցին դքսուհու առաքինությունը և այն լավ ու անմոռանալի դասը, որ նա տվել էր Ֆրանսիայի թագավորին, այնժամ Եմիլիան, որը նստած էր Ֆիամետտային կողքին, թագուհու բարեհաճությամբ համարձակորն այսպես սկսեց իր պատմությունը․ —Ես էլ իմ կողմից կպատմեմ, թե ինչպես մի արժանավոր հավատացյալ մի ժլատ վանականի խայթել է նույքան զվարճալի, որքան և գովեստի արժանի խոսքով։
Շատ ժամանակ չի անցել, ո՜վ սիրելի օրիորդներ, որ մեր քաղաքում ապրում էր մի ոմն միաբան, մերօրյա պիղծ հերետիկոսությունը հետապնդող մի ինկվիզիտոր, որը թեև ջանում էր, ինչպես նրանք բոլորն են անում, քրիստոնեական հավատի ջանադիր սիրահար և սուրբ երևալ, միաժամանակ տռուզ քսակ ունեցողներին հետաքննում էր ոչ պակաս վարպետությամբ, քան հավատի մեջ թերացողներին։