— Էլրոնդը կանչում է Խորհրդի մասնակիցներին,— նստարանից վեր կենալով ասաց Գենդալֆը: — Դուք երկուսդ էլ հրավիրված եք, և՛ Բիլբոն, և՛ դու: Այստեղ ընդունված չէ ուշանալ, գնանք:
Հրաշագործը քայլեց դեպի դղյակ տանող ճանապարհով, Բիլբոն ու Ֆրոդոն գնացին նրա հետևից, իսկ մոռացված ու մի քիչ նեղացած Սեմը, ինչ-որ բան քրթմնջալով, քարշ էր գալիս վերջից: Գենդալֆը մոտեցավ այն նույն պատշգամբին, որտեղ նախօրեին Ֆրոդոն հանդիպել էր բարեկամներին: Ֆրոդոն հետ նայեց: Արևավառ առավոտն օր էր դառնում, ափից ներքև հանդարտ աղմկում էր անտեսանելի գետը, երկինքը զրնգում էր թռչունների դայլայլից, և Ռիվենդելի վրա կազդուրիչ անդորր էր իջել: Իր չարաբաստիկ արկածներն ու աշխարհի վրա կախվող ահարկու թուխպի մասին խոսակցությունները Ֆրոդյին Ֆրոդոյին հիմա հեռավոր երազ էին թվում՝ չափազանց հանգիստ, հստակ ու մեղմ էր աշնանային առավոտը: Բայց շեմից ներս մտնելով, հոբիթը նկատեց, որ հյուրերի դեմքերը, որոնց Էլրոնդը հրավիրել էր Խորհրդի, արտակարգ տագնապալի էին ու մռայլ:
Ֆրոդոն առաջինը Էլրոնդին տեսավ, ապա նկատեց Գլորֆինդելին և Գլոինին: Անկյունում, բոլորից առանձին, նստած էր Արագորնը: Նա կրկին հագել էր իր արշավային խունացած թիկնոցը: Հավաքվածներից մյուսներին Ֆրոդոն չէր ճանաչում: Էլրոնդը նրան նստեցրեց իր մոտ, մի հայացքով զննեց լուռ նստած հյուրերին ու ասաց.
— Թույլ տվեք ներկայացնել ձեզ հոբիթ Ֆրոդոյին՝ Բիլբոյի զարմիկին հեռավոր Հոբիթստանից: Նրա ճանապարհը դժվարին ու վտանգավոր է եղել, Իսկ Ռիվենդել ստիպված է եղել մտնել կռիվ մղելով:
Հետո Էլրոնդը տվեց մյուս հյուրերի անունները, որոնց Ֆրոդոն առաջին անգամ էր տեսնում: Գլոինի կողքին նստած երիտասարդ թզուկը նրա որդին էր՝ Գիմլին, իսկ Գլորֆինդելի կողքին նստածներն Էլրոնդի հորհրդականներն խորհրդականներն էին՝ ավագ խորհրդական Էրեսթորի գլխավորությամբ: Խորհուրդ էին ժամանել նաև Սիրդան Նավարարի սուրհանդակը՝ էլֆ Գելդորը Արծաթափայլ Նավահանգստից, և Հյուսիսային Չարքանտառի էլֆերի թագավոր Թրանդուիլի որդի էլֆ Լեգոլասը: Իսկ բոլորից հեռու նստած էր բարձրահասակ, սևահեր մի այր՝ գեղեցիկ, ազնվածին ու առնական դեմքով և խաժ աչքերի խիստ նայվածքով: Նրա երկար մազերն անկանոն խոպոպներով թափվում էին ուսերին՝ ծածկելով գունավոր քարերով արծաթե նուրբ մանյակը, ուսի վրայով գցված էր արծաթով դրվագված եղջերափողի լանջափոկը, իսկ փոշուց մոխրագույն դարձած, տեղ-տեղ ցեխոտված և ձիու քրտնքից տրորված ճանապարհային, բայց շքեղ հագուստը վկայում էր երկարատև ճամփորդությունների մասին: նա զարմանքով դիտում էր Ֆրոդոյին ու Բիլբոյին:
— Բորոմիրն է,— նրան ներկայացրեց Էլրոնդը,— հարավում ապրող մարդկանց պատվիրակը: Նա այստեղ է ժամանել միայն այսօր առավոտյան, և ես թույլատրել եմ մասնակցել Խորհրդին, որովհետև նրա ժողովրդին վիճակված արհավիրքները կապված են Միջերկրի ընդհանուր աղետի հետ:
Եվ Էլրոնդը հանգիստ, բոլորին հասկանալի ու հնչեղ ձայնով սկսեց պատմել Երկրորդ Դարաշրջանի մասին, երբ կռել էին Մոգական Մատանիները, և Մորդորի հնագույն տիրակալի՝ Սաուրոնի մասին: Այդ պատմության առանձին մասերը ծանոթ էին ներկաներից շատերին, բայց ամբողջությամբ դեռ ոչ ոք չգիտեր, և բոլորը շունչները պահած լսում էին Էլրոնդին: Նա պատմում էր Էրեգիոնում ապրող էլֆ դարբինների մասին, Մորիայի թզուկների հետ նրանց սերտ բարեկամության մասին, նրանց իմացասիրության մասին, որի միջոցով էլ Սաուրոնը բարեկամ ձևանալով, նրանց իր ցանցը գցեց: Այն ժամանակներում նա դեռ այնքան տգեղ ու սարսափելի չէր, որքան հիմա, և էլֆերն ընդունեցին նրա օգնությունն ու արհեստներում անչափ հմտացան, իսկ Սաուրոնն իմացավ նրանց բոլոր գաղտնիքները և Մորդորի Հրամեջ Լեռան քուրայում կռեց Համիշխանության Մատանին, որ տիրանա մյուս Մատանիներին: Բայց էլֆ Սելեբրիմբորն իմացավ այդ մասին, թաքցրեց իր պատրաստած երեք Մատանիները, և ծայր առավ արյունահեղ, ավերիչ պատերազմը, ու Մորիայի թագավորության դարպասները փակվեցին:
Էլրոնդը հյուրերին համառոտ պատմեց, թե ինչպես է ինքը հետևել Համիշխանության Մատանուն, բայց այդ պատմությունը բոլորին հայտնի է, որովհետև իր ժամանակին նա կարգադրել է մանրամասնորեն այն գրել Եղելության Մատյանում, ուստի և հարկ չկա այն վերապատմելու: Հետո Էլրոնդը պատմեց Նումենորի մասին, այն մասին, թե ինպես ինչպես է կործանվել այդ թագավորությունը և ինչպես են Արևմուտքի մարդկանց թագավորները Ծովից վերադարձել Միջերկիր: Պատմեց հզոր թագավոր Էլենդիլ Բարձրահասակի մասին, նրա որդիներ Իսիլդուրի և Անարիոնի մասին, որոնք երկու հզոր թագավորություն էին հիմնել. Արնորը՝ հյուսիսում, և Գոնդորը՝ հարավում: Սաուրոնը կռվի գնաց նրանց դեմ, իսկ նրանք դիմեցին էլֆերի օգնությանը և բանակցություններից հետո կնքվեց մարդկանց ու էլֆերի Վերջին Դաշինքը:
Էլրոնդը հառաչեց և մի քիչ լռելուց հետո շարունակեց.
— Հիշեցնում են... Քե՞զ,— բարձրաձայն հարցրեց Ֆրոդոն՝ Էլրոնդի վերջին բառերից ապշահար: — Իսկ ես միշտ մտածում էի... — կմկմաց նա շփոթված այն բանից, որ Էլրոնդը լռեց: — Ես կարծում էի... Չէ՞ որ Առաջին Դարաշրջանը.. Չէ՞ որ այն վաղուց, շատ վաղուց է անցել...
— Իրավացի ես,— առանց ժպիտի պատասխանեց Էլրոնդը: — Սակայն ես այն հիանալի հիշում եմ: Քանզի Իմ հայրը Էարենդիլն է, ծնյալ էլֆական Գոնդոլին թագավորությունում՝ դեռ նրա անկումից առաջ: Իսկ մայրս Էլվինն Էլվինգն էր՝ դուստրը Դիորի, որը ով Դորիաթի արքայադուստր Լութիենի որդին էր: Ես Միջերկրի բոլոր երեք Դարաշրջանների վկան եմ և մասնակիցը Թշնամու հետ անհամար մարտերի, որոնք վերջանում էին մեզ համար սարսափելի պարտություններով կամ զարմանալի անպտուղ հաղթանակներով...
Ես մեծն Գիլ-Գալադի ազդարարն եմ եղել և մասնակցել եմ Դրագոլադի ճակատամարտին Մորդորի Դարպասի մոտ, որն ավարտվեց Թշնամու ջախջախումով, որովհետև Գիլ-Գալադի Այգլոս նիզակի և Էլենդիլի Նարսիլ թրի հավասարը չգտնվեց Թշնամու զորաբանակում: Ես տեսել եմ վերջին մարտը Օրոդրուինի լանջերին, որտեղ նահատակվեց Գիլ-Գալադը և ընկավ Էլենդիլը՝ իր թուրը թշնամիների սաղավարտներին ջարդելով, բայց Սաուրոնը նույնպես գետին տապալվեց, և Իսիլդուրը, հոր կոտրված թրով կտրելով նրա մատը, տիրացավ Համիշխանության Մատանուն:
Սակայն նա երկար չտիրեց Մատանուն. այն դարձավ նզովք նրա համար և դեռ բախտը բերեց, որ ինքը պարզապես զոհվեց, այլ ոչ թե դարձավ Խավարի Թագավորության ուրվական: Այդ ժամանակից ի վեր հյուսիսում Մատանին սկսեցին անվանել Իսիլդուրի Նզովք:
Թե ինչպես էր նա զոհվել, գիտեինք միայն մենք՝ հյուսիսցիներս, այն էլ շատ քչերը,— շարունակեց Էլրոնդը: — Հիրիկների հովտից, որտեղ ջախջախվել էր նրա ջոկատը, վերադարձան ընդամենը երեք ռազմիկ: Նրանցից մեկը Օհթարն էր՝ Իսիլդուրի զինակիրը. նա պահպանել էր Էլենդիլի ջարդված սուրը և կտորները տվեց Վալենդիլին, Իսիլդուրի ժառանգին, որը փոքրուց դաստիարակվել էր այստեղ՝ Ռիվենդելում: Նարսիլը, ավելի ճիշտ՝ Նարսիլի երկու կտորը, որովհետև սուրը դեռևս վերաձուլված չէ և նրա վաղեմի փառքը վերականգնված չէ, այժմ պահվում է Ռիվենդելում: Ես Թշնամու դեմ տարած հաղթանակներն անպտուղ անվանեցի... Վերջին հաղթանակը առավել լավ կլինի անվանել ապարդյուն: Սաուրոնը տապալվեց, բայց կենդանի մնաց, նա Մատանուց զրկվեց, բայց վերջինս պահպանվեց, Մորդորում Սև Ամրոցը հողին հավասարեցրին, բայց նրա հիմքը հիմքն անվնաս մնաց, և քանի դեռ Համիշխանության Մատանին ոչնչացված չէ, քանի դեռ Չարի բունը արմատախիլ չի արված, Թշնամու լիակատար պարտությունը հնարավոր չէ: Շատ մարդիկ և շատ էլֆեր պատերազմի ժամանակ զոհվեցին՝ Իսիլդուրը, Անարիոնը, Էլենդիլը, Գիլ-Գալադը, վեհապանծ դյուցազուններ ու նրանց ռազմիկները: Այլևս երբեք Մարդիկ ու էլֆերը նման Դաշն չեն կնքի: Մահկանացուները Միջերկրում գնալով ավելանում են, իսկ Առաջնածինները՝ գնալով պակասում, մեր ուղիները բաժանվում են, և մենք արդեն դժվարությամբ ենք հասկանում միմյանց: Իսկ նումենորցիներ քիչ են մնացել, և նրանց կյանքը կրճատվել է:
Հիրիկների հարթավայրի ճակատամարտից քիչ անց Արևմուտքի մարդկանց թիվը հյուսիսում կրճատվեց: Արնոր թագավորությունն անկում ապրեց, Էվենդիմ լճի մոտ գտնվող Անումինաս քաղաքն ամայացավ և ժամանակը քայքայեց այն, իսկ Վալենդիլի սերունդները քոչեցին հյուսիսային բարձրավանդակի Ֆորնոսթ քաղաքը, բայց այդ քաղաքը նույնպես վաղուց լքված է: Այն անվանում են Մեռյալների Ամրոց, և մարդիկ խուսափում են այնտեղ գնալ: Արնորցիներից քչերն են մնացել: նրանց տոհմը ոչնչացվել է Թշնամու կողմից, և հյուսիցիների տիրապետությունն անկում է ապրել` իրենից հետո թողնելով միայն կանաչապատ դամբանաբլուրներ:
Բայց ամենակարող ժամանակի սառը շունչը հանգցրեց Գոնդոր աշխարհի փառքը: Սպիտակ Ծառը ծերացավ ու չորացավ, արքա Մենելդիլը՝ Անարիոնի որդին, մահացավ առանց ժառանգ թողնելու, և նումենորցիների արյունը խառնվեց ցածր մարդկանց արյան հետ: Մորդորը պահպանող պահակներին նինջը հաղթեց, և Մութ Ուժերն սկսեցին կրկին ներթափանցել Գորգորոթ: Հարմար պահ ընտրելով՝ նրանք գրավեցին Ծագող Լուսնի Բերդն ու կոտորեցին շրջապատի ողջ բնակչությունը, և Մինաս Իթիլը դարձավ Մինաս Մորգուլ կամ Սև Մոգության բերդ: Նոր անուն ստացավ նաև Մինաս Անորը. այն վերանվանվեց Մինաս Թիրիթ կամ Պահակային Բերդ: Այդ երկու բերդերի միջև պատերազմ սկսվեց, Օսգիլիաթ քաղաքը հիմնովին ավերվեց ու նրա ավերակներում բնակվեցին ստվերները:
Այդ ժամանակից ի վեր շատ սերունդներ են փոխվել, և պատերազմը բազում կյանքեր է խժռել, բայց Մինաս Թիրիթը շարունակում է պատերազմել ու ժամանակ առ ժամանակ պարտության մատնել չար ուժերին՝ պահպանելով գետափնյա ճանապարհը՝ Քարե Հսկաներից մինչև Ծով: Թշնամին չի կարողանում ճեղքել-անցնել Անդուինից այն այս կողմ: Այստեղ իմ պատմությունը մոտենում է ավարտին. Իսիլդուրի զոհվելուց հետո Համիշխանության Մատանին անհետ կորել է, և Երեք Մատանիներն ազատություն են ստացել: Սակայն այժմ դրանք նորից վտանգի մեջ են, քանզի Համիշխանության Մատանին գտնվել է: Բայց այդ մասին ձեզ կտեղեկացնեն մյուս հյուրերը՝ վերջին իրադարձություններին ես չեմ մասնակցել:
Հենց որ Էլրոնդը լռեց, վեր կացավ Բորոմիրը:
— Պատվարժան Էլրոնդ,— սկսեց նա,— թույլ տուր ինձ լրացնել Գոնդորի մասին քո պատմությունը, քանզի ես հենց այնտեղից եմ եկել, և ներկաներին էլ, իհարկե, օգտակար կլինի իմանալ, թե ինչ է կատարվում, և ինչ վտանգ է սպառնում Միջերկրին, եթե մենք չդիմանանք:
Հավատացեք, նումենորյան արյունը դեռ ամբողջությամբ չի վերացել, և Գոնդոր աշխարհի փառքը չի մոռացվել: Այդ մեր քաջության ու արիության շնորհիվ է արևմուտքը մինչև հիմա Մորգուլից պատնեշված, այդ մենք ենք պաշտպանում Միջերկիրը չարից՝ հետ մղելով թշնամական զորքերի հարձակումները: Մտածեք՝ Մտածեք, թե ինչ է սպասում արևմտյան հողերին, եթե թշնամիներն անցնեն Անդուինը...
Իսկ այդ ժամն արդեն հեռու չէ: Սև Զորաց ուժերն աճում են: Թշնամին՝ թող չհնչի նրա անունը, նորից բարձրացրել է գլուխը: Նզովյալ Օրոդրուինը, որին մենք Ճակատագրի Լեռ ենք անվանում, կրկին ծխում է... Մեզ պարուրում է Խավարի Վարագույրը, որովհետև Մորդորի հզորությունը բազմապատիկ ավելացել է: Երբ Թշնամին վերադարձավ Մորդոր, գոնդորցիներն ստիպված եղան լքել Իթիլիենը՝ երանելի երկիրը Գետից արևելք, սակայն մենք մինչև հիմա այնտեղ գաղտի ամրություններ ունենք: Իսկ այս տարվա ամռանը, հունիսին, հանկարծակի մեզ վրա հարձակվեց մի հսկա զորագունդ, որը Մորդորի սև դրոշների տակ միավորում էր վայրագ վայրենիներին և հարադրիմներին, և մենք ստիպված եղանք նահանջել դեպի Գետը: Բայց պատճառը միայն թվական գերակշռությունը չէր: Թշնամին մեր դեմ էր հանել ինչ-որ Մութ Ուժեր, որոնց մասին մենք առաջներում չէինք լսել:
Արագորնը ժպտաց ծեր հոբիթին, իսկ հետո, լրջանալով, ասաց Բորոմիրին.
— Ես ներում եմ քո անվստահությունը: Մի՞թե ես չգիտեմ, որ բոլորովին նման չեմ Իսիլդուրի և Էլենդիլի արքայական քարե քանդակներին, որոնք դու ամեն օր տեսնում ես Դենեթորի ապարանքում: Ես մեծն Իսիլդուրի ժառանգն եմ, բայց ո՛չ Իսիլդուրն ինքը: Ես երկար ու դժվարին ուղի եմ անցել, և, հավատա, այն մի քանի հարյուր լիգը, որ ընկած են Ռիվենդելիի և Գոնդորի միջև, միայն մի փոքր մասն է այն անհամար լիգերի, որ հաղթահարել եմ իմ կյանքում: Բազում գետեր ու լեռնաշղթաներ, ճահճոտ հարթվայրեր ու ամայի սարահարթեր եմ ոտքի տակ տվել, տեսել եմ բազում հեռավոր երկրներ, եղել եմ նույնիսկ Հարադում և Ռունում, որտեղ փայլում են մեզ համար անծանոթ ու օտար աստղեր: Բայց ես հյուսիսն եմ համարում իմ հայրենիքը: Այստեղ արքա Վալենդիլի ժամանակներից ի վեր ծնվել ու մահացել են իմ բոլոր նախնիները՝ սերնդե-սերունդ փոխանցելով գահի իրավունքը: Արնորցիների կյանքը դժվար է եղել, սակայն Թուրը միշտ էլ տեր է ունեցել և հիշեցրել է մեզ մեր երբեմնի հզորության մասին... Եվ ահա թե ինչ կասեմ քեզ, Բորոմիր, նախքան խոսքս ավարտելը. մենք՝ հյուսիսի Հետքագետներսհետքագետներս, միայնակ ենք որսի դուրս գալիս, բայց ամեն տեղ անխոնջ հետապնդում ենք թշնամու սպասավորներին: Գոնդորը բարու միակ կացարանը չէ աշխարհում: Մենք նույնպես կռվում ենք չարի դեմ: Աշխարհում այլ չար ուժեր էլ կան, որոնց հետ ձեր ամուր պատերը և սուր նիզակները գործ չեն ունենում: Դու ասացիր՝ մենք միայնակ պատնեշում ենք արևմուտքը՝ ընդդիմանալով Թշնամու զորքերի ճնշմանը: Բայց հյուսիսի ժողովուրդներն ի՞նչ կիմանային, թե հանգիստն ի՞նչ է, եթե մենք չլինեինք: Ուրեմն, Բորոմիր, աշխարհում շատ ուժեր կան, բացի Թշնամու կազմակերպված զորքից, որոնց հարկ է լինում հակահարված տալ: Դուք պաշտպանում եք ձեր սահմանները՝ հարևաններին անջրպետելով Մորգուլի զորագնդերից և այևս ոչ մի բանի մասին, բացի սեփական սահմաններից, հոգ չեք տանում, իսկ մենք՝ հյուսիսի պահակներս, պայքարում ենք բոլոր մութ ուժերի դեմ: Եվ երբ անարև թավուտներից, խրուտ ճահիճներից կամ միգապատ կիրճերից դուրս են սողում Մորդորի մութ դաշնակիցները, նրանց մշտապես դիմավորում են արնորցիները, և նրանք նահանջում են իրենց որջերը: Ո՞վ իրեն հանգիստ կզգար՝ նույնիսկ իր բնակարանի պատերի ներսում, դաշտում կամ անկողնում, եթե արնորցիները չլինեին: Ո՞վ կխիզախեր ճանապարհ դուրս գալ:
Իսկ մենք նույնիսկ շնորհակալական խոսք չենք պահանջում: Ճամփորդները կասկածանքով ու խեթ են նայում մեզ, իսկ գյուղացիներն ու գեղջուկներն արհամարհալի կարեկցանքով մեզ թափառաշրջիկ են անվանում... Բոլորովին վերջերս մի գիրուկ, որն անգիտակցությամբ ապրում է այնպիսի արարածների հարևանությամբ, որոնց մասին եթե ճիշտն իմանար, վախից կմեռներ, ինձ անվանեց (բնավ չցանկանալով անպատվել) Պանդուխտ... Նա չգիտե, թե ինչու ենք մենք դեգերում և ներողամտորեն խղճում է անդադրում թափառականներին: Բայց մեզ հարկավոր չէ նրա շնորհակալությունը: Նա, իր բոլոր ազգակիցների ու հարևանների նման, ապրում է խաղաղ, հանգիստ ու երջանիկ՝ ահա թե ինչն է «թափառականների» համար կարևոր: Մենք թաքցնում ենք մեր իրական դեմքը, որպեսզի իրերի ընթացքը չխանգարվի: Դա է մեր կոչումը և մենք անշեղորեն հետևում ենք այդ կոչմանը, թեև այս երկար տարիների ընթացքում շատ բան է խոտով ծածկվել:
Բայց Իմաստունները չափազանց ուշացրին, և մեր հաղթանակն անպտուղ եղավ, ինչպես և գուշակում էր Էլրոնդը: Սաուրոնը նույնպես հետևում էր մեզ և հասցրեց նախապատրաստվել մեր հարվածներին՝ թաքստոցավայրից կառավարելով Մորդորը Մինաս Մորգուլի Ինը սպասավոր Ուրվականների օգնությամբ: Երբ մեր զորքը մոտեցավ անտառին, նա ձևացրեց, թե փախչում է, իսկ ինքը սրընթաց նահանջեց հարավ, ոչնչացրեց Սև Ամրոցի պահապաններին և բացեիբաց իրեն Մորդորի Տիրակալ հռչակեց: Իր տիրույթներում նա անխոցելի էր մեր հապշտապ հավաքված զորքի համար, և Իմաստունները նորից խորհուրդ գումարեցին՝ քանի որ մենք արդեն գիտեինք, որ նա փնտրում է Համիշխանության Մատանին: Մենք վախենում էինք,որ Թշնամին գտել է որոնման բանալին՝ ահա թե ինչ էր քննարկվում վերջին Խորհրդում: Բայց Սարումանը կարողացավ հանգստացնել Իմաստուններին՝ կրկնելով, ինչպես և անում էր հաճախ, որ Համիշխանության Մատանին ընդմիշտ չքվել է:
«Թշնամուն հայտնի է,— ասաց Սարումանը,— որ մենք մինչև հիմա չենք գտել Մատանին, և հուսալով գտնել այն՝ նա ժամանակ է կորցնում: Նրա հույսերն իրականանալու բախտ չունեն՝ Մատանին կուլ է տվել Մեծ Անդուինը: Եվ մինչ Սաուրոնը անդեմ ուրվական էր, հոսանքը նրա գանձը տարավ Ծով, իսկ ծովի Ծովի ընդերքից ոչինչ չի վերադառնում: Համիշխանության Մատանին հավետ չքվել է:»
Գենդալֆը լռեց ու նայեց արևմուտք, այնտեղ, որտեղ բարձրանում էին Մշուշապատ Լեռները, որոնց ստորոտում հոսում էր երկար ժամանակ Համիշխանության Մատանուն հանգրվան տված գետը:
— Այնտեղ էլ մենք առաջին անգամ լսեցինք Գոլլումի մասին,— ասաց հրաշագործը: — Մենք կարծում էինք, որ նա թաքնվում է լեռներում ինչ-որ տեղ, խուզարկեցինք համարյա յուրաքանչյուր կիրճ և, այնուամենայնիվ, չկարողացանք գտնել, ու ինձ մռայլ հուսահատություն պատեց: Բայց հենց հուսահատությունը թարմացրեց իմ հիշողությունը, և ես հանկարծ հիշեցի Սարումանի խոսքերը, որ ականջի ծայրով լսել էի Խորհրդում: «Մոգական Մատանիները,— ասաց նա այն ժամանակ,— մեկը մյուսից տարբերվում են թանկագին քարերով: Իսկ իր Մատանին Սաուրոնը ձուլել է բոլորովին հարթ, սակայն վրան գաղտնագիր կա, և իմաստունը կարող է կարդալ այն»:
Թե սա դա ինչ գաղտնագիր է՝ Սարումանը չասաց: Հիշելով նրա խոսքերը՝ ես սկսեցի մտածել՝ ո՞վ կարող է իմանալ, թե ինչպես է հայտածվում գաղտնագիրը, բացի Մատանու ստեղծողից... Գուցե Սարումա՞նը... Իր ողջ խոր իմաստությամբ հանդերձ, նա այդ գաղտնագիրը հասկանալ չէր կարող, քանզի երբևէ տեսած չկար Մատանին: Գիտելիքները երկնքից չեն ընկնում՝ նշանակում է, նա իմացել էր ինչ-որ տեղից: Բացի Սև Տիրակալից էլ ո՞վ է տեսել Մատանին մինչև նրա անհետանալը... Միայն մեկ մարդ՝ Իսի՛լդուրը:
Ես հրաժարվեցի Գոլլումին գտնելու անհույս որոնումներից և, ժամանակ չկորցնելով, ուղևորվեցի Գոնդոր: Մի ժամանակ այնտեղ իմաստուններին պատվում էին, իսկ Սարումանի նկատմամբ հատուկ հարգանք էին տածում՝ նա հաճախ էր այնտեղ հյուրընկալվում և քաղաքի տիրակալները նրան միշտ պատվարժան հյուրի պես էին ընդունում: Բայց այս անգամ փոխարքա Դենեթորն ինձ շատ ավելի զուսպ ընդունեց և բավական տհաճությամբ թույլ տվեց մտնել հնամյա ձեռագրերի և հնագույն գրքերի մատենադարան:
— Անհետացե՜լ է,— իրեն կորցրած բղավեց Արագորնը: — Դա իսկապես չարագույժ նորություն է: Վախենում եմ, որ մենք դեռ երկար կսգանք նրա փախուստը: Ինչպե՞ս է պատահել, որ էլֆերն անփույթ են գտնվել:
— Մեր բարությունը բարությունն անհոգություն դարձավ, և նա փախավ,— ասաց Լեգոլասը: — Բացի այդ, մենք կարծում ենք, որ բանտարկյալին օգնել են դրսից, իսկ դա նշանակում է, որ մեր գործերի մասին հայտնի է Չարքանտառի սահմաններից դուրս ինչ-որ մեկին: Մենք բարեխղճորեն հսկում էինք Գոլլումին, թեպետ դա անքան էլ հեշտ գործ չէր: Բայց հեռանալիս Գենդալֆը խնդրեց Թրանդուիլին շատ չնեղել բանտարկյալին, քանի որ կարծում էր, թե հույս կա, որ նա կապաքինվի: Եվ մենք նրան թույլ էինք տալիս դուրս գալ ման գալու, որ ամբողջ ժամանակ զնդանում չպահենք...
— Իմ նկատմամբ դուք ավելի դաժան էիք,— աչքերը փայլեցնելով ընդհատեց նրան Գլոինը: Նա հիշեց իր բանտարկությունը, էլֆերը, ախր, նրան ամբողջ ժամանակ զնդանում էին պահում:
— Կարճ ասած, նա թաքնվեց,— եզրակացրեց Գենդալֆը,— և հիմա նրան հետապնդելու ժամանակը չէ: Ուրեմն դա էլ նրա բախտն է: Նա դեռ կարող է իր դերը խաղալ այս պատմության մեջ և ո՛չ նա, ո՛չ էլ Մորդորի Տիրակալը չգիտեն, թե դա ինչ դեր կարող է լինել: Իսկ այժմ պատասխանում եմ Գելդորի հարցին,— քիչ լռելուց հետո շարունակեց Գենդալֆը: — Եվ այսպես, ինչու՞ մեզ հետ չէ Սարումանը, և նա ի՞նչ խորհուրդ կարող էր տալ մեզ: Դա բավական երկար պատմություն է և այդ մասին առայժմ միայն Էլրոնդը գիտե: Ի դեպ, նրան էլ համառոտ եմ պատմել, իսկ դա մանրամասն շարադրանք է պահանջում, քանի որ Միջերկրի նախորդ աղետներին ավելացել է ևս մեկը՝ մեծագույն աղետ, որն այսօր վերջակետ է դնում Մատանու պատմությանը:
Այս ամառ, երբ գտնվում էի Հոբիթստանում, սիրտս մշտապես կրծում էր տագնապը, և ես ուղևորվեցի այդ փոքրիկ, խաղաղ երկրի հարավային սահմանները, որովհետև զգում էի, որ վտանգն արագ մոտենում է, թեպետ որոշել չէի կարող, թե ինչ վտանգ է: Հարավում ինձ պատմեցին Գոնդորում ընթացող կռվի մասին և այն մասին, որ գոնդորցիները նահանջել են Գետից այս կողմ: Իսկ երբ լսեցի Սև Ստվերի մասին, մոտեցող վտանգի զգացումն ավելի ուժեղացավ: Սակայն ես ոչ մեկի չհանդիպեցի, բացի հարավցի մի քանի հոգնած փախստականներից: Եվ այնուամենայնիվ իմ տագնապն աճում էր, քանի որ հարավցի փախստակաները խիստ ահաբեկված էին, իսկ վախի պատճառը, չգիտես ինչու, գաղտնի էին պահում: Այդ ժամանակ ես թեքվեցի հյուսիս-արևելք և գնացի Մամռոտ Կանաչ Ուղու երկայնքով: Բրիից ոչ հեռու ինձ հանդիպեց Ռադագասթ Թուխը, նա էլ ինձ պես Իմաստունի տիտղոս ունի: Մի ժամանակ Ռադագասթն ապրում էր Ռոսգոբելում՝ Չարքանտառի կողքը, բայց հիմա տեղափոխվել է ուրիշ տեղ: Ուրեմն, նա նստել էր ճամփեզրին, իսկ մոտակաքում մոտակայքում արածում էր նրա ձին:
— Գենդա՜լֆ,— ուրախացած գոռաց Ռադագասթը: — Ես էլ հենց քեզ էի փնտրում: Ինձ ասել էին, որ բնակվում ես արևմուտքում, Հոբիթստան անհեթեթ անունով մի երկրում, ես ախր այս տեղերին բնավ ծանոթ չեմ:
— Ճիշտ են ասել,— պատասխանեցի ես,— այստեղից Հոբիթստան երկու քայլ է: Այնպես որ անհեթեթ անվան մասին զգույշ՝ հոբիթները շատ նեղացկոտ ժողովուրդ են: Իսկ դու, հավանաբար, կարևոր նորություննե՞ր ունես: Ախր դու երբեք ճանապարհորդել չես սիրել և հազիվ թե քո սովորությունները փոխված լինեն:
— Շատ կարևոր,— ասաց Ռադագասթը: Ապա, տագնապահար շուրջը նայելով, ավելացրեց. — շատ կարևոր ու շատ սոսկալի: Նազգուլները. , նրանք նորից հայտնվել են: Այս անգամ որպես Սև Հեծյալներ: Նրանց հաջողվել է Գետն անցնել և այժմ շարժվում են դեպի հյուսիս-արևմուտք:
Եվ Ես անմիջապես հասկացա՝ ահա թե ինչու էր տագնապն ինձ կրծում:
Ռադագասթի հետևից գնալ ես չէի կարող. իմ ձին հոգնած էր, մենք այդ օրը հսկայական տարածություն էինք կտրել, իսկ գլխավորը՝ ուզում էի մտքերս ժողովել: Եվ ահա, վճիռս առավոտյան թողնելով, գիշերեցի Բրիի պանդոկում, իսկ քունս առնելուց հետո որոշեցի, որ Հոբիթստան թեքվել այլևս չեմ հասցնի: Երբեք այդ սխալն ինձ ներել չեմ կարող...
Ֆրոդոյին մանրամասն նամակ գրեցի, որտեղ բացատրեցի, որ կհանդիպենք էլֆերի մոտ և հանձնարարեցի Լավր Նարկիսին նամակն ուղարկել (վերջինս պանդոկի տերն է, իմ վաղեմի ծանոթը), իսկ ինքս լուսամութին ճանապարհ ընկա: Սարումանն ապրում է հեռու հարավում, Իզենգարդ ամրոցում, Ռոհանյան լեռնանցքից Լեռնանցքից ոչ հեռու: Բորոմիրը գիտե, թե ինչ է իրենից ներկայացնում Ռոհանյան լեռնանցքըԼեռնանցքը. դա մի լայնարձակ հովիտ է, որը բաժանում է Մշուշապատ Լեռնաշղթան Գոնդորի Սպիտակ լեռներից՝ Էրեդ Նիմրիսից: Այնտեղ, անառիկ վիթխարի ժայռերով շրջապատված ներքին հովտում է գտնվում Սարումանի Օրթհանք աշտարակը: Այդ բարձր աաշտարակըաշտարակը, որն ունի շատ գաղտնիքներ, հնագույն ժամանակներում կառուցել են նումենորցիները, և այնտեղ ընկնել կարելի է միայն հովտի ժայռեղեն պատնեշում փորված դարպասով:
Ես մոտեցա դարպասին երեկոյան կողմ: Այն պահպանում էր բազմանդամ պահակախումբը, բայց Սարումանը երևի վաղուց էր ինձ սպասում. դարպասը բացվեց և իմ անցնելուց հետո անձայն փակվեց, ու ինձ հանկարծ անբացատրելի վախ պարուրեց: Սակայն ես այնուամենայնիվ մոտեցա աշտարակին, և Սարումանը, աստիճաններով անշտապ իջնելով, ինձ տարավ վերևի հարկերից մեկը: Նրա ձեռքին ես մատանի նկատեցի:
— Այն պատճառով, որ Ինը Մատանեկիրները նորից աշխարհ են եկել: Այն պատճառով, որ նրանք Գետն անցել են: Ռադագասթն ասաց...
— Ռադագասթ Թու՞խը,— բարձր քրքջալով ընդհատեց ինձ Սարումանը, և նրա արհամարհանքը դուրս ժայթքեց: — Ռադագասթը՝ մժեղների Ահեղ Տիրակալըահեղ տիրակալը, Ռադագասթ Միամիտը, Ռադագասթ Հիմարը... Լավ է, որ նրա խելքը հերիքել է առանց դատողությունների խաղալ իր հիմար դերը... Նա վատ չի խաղացել և ահա դու այստեղ ես: Այստեղ էլ կմնաս, Գենդալֆ Մոխրագույն, դու հո պիտի հանգստանաս ճանապարհորդելուց: Քանզի այդ ես եմ ցանկանում, Իմաստունս, Սարուման Մատանիների Արարիչս, Սարուման Բազմագույնս ...
Նա կտրուկ վեր կացավ, և նրա սպիտակ թվացող հագուստը հանկարծ երփներանգ ծիածանագույն դարձավ: Երբ նա շարժվում էր, գործվածն առկայծում էր ու փոխում գույնը, և իմ աչքերի առջև կայծեր էին երևում:
— Միայն ոչ դա,— առարկեց Բորոմիրը,— ռոհանցիներն իրենց ձիերը ստրկության տալով անկախություն չեն գնի: Նրանք տերեր են, ոչ թե ստրկավաճառներ, և սիրում են իրենց ձիերին հարազատի պես: Ռոհիրիմների ձիերը սերում են հյուսիսի հովատակներից, և այնտեղ, որտեղ բնակվում էին նրանց նախնիները, Թշնամու ստվերը չի հասել նույնիսկ հին ժամանակներում:
— Այդպես է,— հաստատեց Գենդալֆը: Եվ այդ ազնվացեղ ձիերի մեջ կա մեկը, որին ուրիշների հետ համեմատել չի կարելի: Նա ասես հին ու երանելի ժամանակներից մեր աշխարհ եկած լինի. անխոնջ է ու քամու պես արագավազ: Նրան զիջում են նույնիսկ Նազգուլների ձիերը: Ռոհանցիները նրան Լուսաչ են կոչում, ցերեկը նա նման է արծաթավուն ստվերի, իսկ գիշերը նրան հնարավոր չէ տեսնել՝ հատկապես երբ սուրում է ճանապարհին: Նրա քայլքը թեթև է, վազքը՝ սրընթաց, ինձանից առաջ հեծյալ չի ունեցել, բայց ես սանձահարեցի նրան ու այնպիսի արագությամբ սլացա հյուսիս, որ հատեցի Հոբիթստանի սահմանը, երբ Ֆրոդոն հասել էր ԳերեզմանոցներինԳերեզմանոցին: Իսկ չէ՞ որ մենք միաժամանակ էինք ճանապարհ դուրս եկել. նա՝ Հոբիթստանից, ես՝ Էդորասից:
Լուսաչն անխոնջ վարգում էր դեպի հյուսիս, և ես ավելի ու ավելի էի անհանգստանում: Սև Հեծյալները սրընթաց մոտենում էին Հոբիթստանին, և չնայած մեր միջև եղած եղած տարածությունը կրճատվում էր, նրանք դարձյալ գնում էին ինձանից առաջ:
Շուտով հասկացա, որ Հեծյալները խմբերի են բաժանվել՝ մի մասը մնացել է արևելյան սահմանի մոտ, այնտեղ, որտեղով անցնում է Մամռոտ Կանաչ Ուղին, իսկ մյուսները հարավից մտել են Հոբիթստան: Ֆրոդոյին արդեն տանը չգտա և երկար հարցուփորձ արեցի այգեպան Գեմջիին: Երկար հարցուփորձ արեցի, բայց քիչ բան իմացա, քանի որ նա գլխավորապես խոսում էր իր մասին և մեկ էլ Բեգ-Էնդի նոր տերերի մասին:
«Փոփոխություններն ինձ վնասակար են,— գանգատվում էր նա: — Ես ծեր եմ և չեմ կարողանում գոհացնել զավթիչներին»:
— Դու մեզ վշտալի պատմություն պատմեցիր, Գենդալֆ: Քանզի մենք լիովին վստահում էինք Սարումանին, և նրան հայտնի են մեր բոլոր ծրագրերը: Քո պատմությունը մի ավելորդ անգամ հաստատեց, որ խորամուխ լինելով Թշնամու խարդախ մտահղացումների մեջ, ակամա ինքդ էլ համակվում ես նրա խարդախությամբ: Այդպիսի այլափոխումը, ավա՜ղ, նորություն չէ՝ հնում դա շատ անգամ է պատահել: Այնպես որ այսօրվա բոլոր պատմություններից ինձ հատկապես զարմացրեց կոլոտիկ Ֆրոդոյի քաջության ու տոկունության մասին պատմությունը: Ես մոտիկից գիտեմ միայն մեկ կոլոտիկի՝ Բիլբոյին, և այսօր ինձ պարզ դարձավ, որ նա այնքան էլ չի տարբերվում խաղաղ Հոբիթստանի իր համերկրացիներից: Ըստ երևույթին, այն ժամանակից ի վեր, ինչ ես վերջին անգամ եղել եմ արևմուտքում, աշխարհում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել:
Հոգեառներին մենք գիտենք տարբեր անուններով, և Զառամյալ Անտառի մասին էլ քիչ ասույթներ չկան: Բայց այսօրվա անտառը երեկվա շատ ավելի մեծ ու ծավալուն անտառի հյուսիսային եզրն է ընդամենը: Քանզի դեռ վերջերս (վերջերս՝ իմ հասկացողությամբ), սկյուռը ծառից ծառ թռչկոտելով կարող էր այսօրվա Հոբիթստանից հասնել մինչև Դունլենդ, որն Իսենգարդից Իզենգարդից արևմոտք է գտնվում: Պատահել է, ճանապարհորդել եմ այդ անտառում և ի՜նչ սոսկալի բան ասես այնտեղ տեսել եմ: Իսկ Բոմբադիլին, եթե դա այն նույն տիրակալն է, ավելի ճիշտ Արգելյալ Երկրի Պահպանողը, որի հետ ճակատագիրը հանդիպեցրել է էլֆերին, երբ Միջերկիր աշխարհը դեռ ջահել էր ու հրաշագեղ, իսկ նա թվում էր զառամյալ ինչպես Ծովը, այսպես, ուրեմն, մենք նրան գիտեինք որպես Յարվեն Բեն-Ադար: Թզուկները Յարվենին մեծարելով անվանում էին Ֆորն, իսկ հյուսիսի մարդիկ՝ Օրալդ... Բայց գուցե ես իզու՞ր նրան Խորհուրդ չհրավիրեցի:
— Նա չէր գա,— խոսեց Գենդալֆը:
— Ցավոք, ճիշտ չես,— գլուխն օրորեց Գենդալֆը: — Ծովի խորքերը նույնպես բնակեցված են, իսկ Թշնամու համար ամեն տեղ էլ սպասավորներ կգտնվեն: Բայց գլխավորը՝ այնտեղ, որտեղ ջուր է, ժամանակի ընթացքում կարող է ցամաք գոյանալ, իսկ մենք՝ Միջերկրի Իմաստուններս, կոչված ենք վերջնականապես կնքելու Մատանու ճակատագիրը, ոչ թե մեկ տարվա, ոչ թե մահկանացուների մի քանի սերունդների, ոչ թե նույնիսկ մի քանի Դարաշրջանների համար, այլ՝ հավիտյանս հավիտենից:
— Ուզում եմ ավելացնել,— միջամտեց Գելդորը,— որ Ծով տանող ճանապարներրում հաջողություն փնտրել պետք չէ: Քանզի սիրտս ինձ հուշում է, որ Թշնամին, իմանալով կատարվածի մասին, մեզ կսպասի հենց արևմուտքում: Իսկ այդ մասին նրան կտեղեկացնեն Նազգուլները, որոնք զրկվել են ձիերից ու վերադարձել տուն: Սաուրոնը նրանց նոր ձիեր կտա՝ առավել տոկուն ու արագավազ, քան նախորդները: Միայն օր օրի թուլացող Գոնդորն է խանգարում Թշնամուն այսօր ևեթ իր ամբողջ զորքով շարժվել հյուսիս ու փակել Ծով տանող ճանապարհները: Իսկ եթե Թշնամին գրավի Արծաթափայլ Նավահանգիստը, էլֆերը հավերժ կմնան Միջերկրի վրա տարածվող խավարում...
— Չափազանց արագ լուծեցիք Գոնդորի հարցը,— զայրույթով առարկեց Բորոմիրը: — Գոնդորը թուլացել է, այո, բայց այն ինչպես կանգնած էր, այնպես էլ կանգնած է: Ես ասացի, որ մենք կռվում ենք մինչև վերջին ուժերը, սակայն նույնիսկ մեր վերջին ուժերը Թշնամու զորքերի ատամի բանը չեն: