— Գնա՛, Էովին, դո՛ւստր քրոջ,— ասաց թագավորը: — Վախի և կասկածի ժամանակներն անցան:
Երիտասարդ կինը դանդաղ վարադարձավ դահլիճ: Դռների , բայց դռների մոտ նա կանգ առավ և ու շրջվեց: Նրա հայացքը խիստ էր, մտածկոտ, լցված Թեոդենի հանդեպ տածած խղճահարությամբ ու տխրությամբ: Նա գեղեցիկ էր, բարեկազմ, բարձրահասակ, սպիտակ զգեստով և արծաթե գոտիով: Փխրուն էր թվում առաջին հայացքից, բայց միևնույն ժամանակ պողպատից էլ ամուր և ուժեղ կամքով, ինչպես վայել է հնագույն ռազմիկների արքայական տոհմի ժառանգին:
Այդպիսին տեսավ առաջին անգամ Արագորնը Ռոհիրիմների արքայադուստր Էովինին, չքնաղ, բայց դեռ ոչ կանացի հասուն գեղեցկությամբ, սառը, ինչպես գարնանային առավոտը, որ դեռ չի հասցրել լցվել պայծառ գույներով: Իսկ նա նայեց Արագորնին՝ բարձրահասակ, մոխրագույն զգեստով վսեմ թափառականին, և տեսավ նրա մեջ հզոր ռազմիկի և դյուցազունի՝ դյուցազնի՝ իմաստնացած բազմաթիվ ծանր տարիների դաժան փորձություններից: Մի ակնթարթ Էովինը քարացավ, աչքը չկտրելով Արագորնից, ապա շրջվեց և արագ հեռացավ:
— Իսկ հիմա, տիրակա՛լ, շուրջդ նայիր,— ասաց Գենդալֆը: — Նայիր քո երկրին և շնչիր նրա թարմ օդը,— ասաց Գենդալֆը:
Բլրի բարձունքից աչքերի առաջ բացվում էին Ռոհանի կանաչ հարթավայրերը, որոնք, գետի մոտից սկսվելով, կորչում էին մոխրագույն հեռվում: Քամին քշում էր հեռավոր անձրևների թեք վարագույրները: Արևմուտքում դեռ մոլեգնում էին մռայլ, փոթորկաբեր ամպերը, բայց քամին արդեն հյուսիսից էր փչում, և արևելքից եկած փոթորիկը աստիճանաբար հեռանում էր հարավ՝ դեպի ծովը: Հանկարծակի արևի շողը ճեղքեց ամպերը և ընկավ բլրի վրա: Փայլփլացին անձրևի արծաթե թելերը, իսկ հեռվում բյուրեղապակյա ժապավենի պես կայծկլտաց գետը: