: Ջոնաթանը դանդաղ պտույտներ էր գործում Հեռավոր Ժայռերի վրա, նա հետևում էր։ Այդ ջահել անտաշ Ֆլետչերը գրեթե իդեալական աշակերտ դուրս եկավ։ Օդում նա ուժեղ էր, ճարպիկ, շարժունակ և գլխավորը՝ այրվում էր թռչել սովորելու ցանկությամբ։
: Հենց նոր նա առկայծեց կողքին, փշաքաղված գործ գունդը խլացուցիչ աղմուկով դուրս լողաց խոյաթռիչքից և ուսուցչի կողքով անցավ ժամում հարյուր հիսուն մղոն արագությամբ։ Կտրուկ առաջպոկում, և ահա նա արդեն կատարում է ուրիշ վարժություն՝ տասնվեց պարույրանի, ուղղահայաց, դանդաղեցված տակառ, և բարձրաձայն հաշվում է պարույրները․պարույրները.
: ֊... Ութ... ինը... տասը... վա՜յ, Ջոնաթա՛ն, ես արագության սահմաններից դուրս եմ, գալիս... տասնմեկ... ես ցանկանում եմ կանգ առնել այնպես գեղեցիկ ու հստակ, ինչպես դու... տասներկու... սատանան տանի, ես ոչ մի կերպ չեմ կարողանում... տասներեք... այս վերջին երեք պարույրները... առանց... տասնչ...ա–ա–ա։
: Հերթական անհաջողությունը՝ Ֆլետչերը «նստել Էր էր պոչի վրա», ինչը զայրույթի ու կատաղության առանձնապես բուռն պայթյուն առաջ բերեց։ Ֆլետչերն ընկավ մեջքի վրա, սկսեց դաժանորեն պտտվել հակառակ խցանահանի մեջ, իսկ երբ բերանով ագահորեն օդ կլանելով վերջապես ուղղվեց, պարզվեց, որ իր դաստիարակից հարյուր ֆուտ ներքև Է է թռչում։: ֊ Ջոնաթա՛ն, դու ավելորդ ժամանակ ես վատնում։ Ես բութ եմ, հիմար։ Իզուր տեղը ջանք եմ թափում, մեկ Է՝ է՝ ոչինչ չի ստացվելու։
: Ջոնաթանը նայեց ներքև և գլխով արեց։
: ֊ Իհարկե, չի ստացվի, քանի դեռ այդքան կտրուկ ես կանգ առնում։ Ամենասկզբում դու կորցրիր ժամում քառասուն մղոն արագություն։ Հարկավոր Է է նույն բանն անել, միայն սահուն։ Վստահորեն, բայց սահուն, հասկանո՞ւմ ես, Ֆլե՛տչեր։
: Ջոնաթանը իջավ և մոտեցավ երիտասարդ ճային։
: ֊ Մի անգամ Էլ էլ միասին փորձենք՝ թև թևի։ Ուշադրություն դարձրու կանգ առնելուն։ Սահուն, շարժումը սկսիր առանց ոստյունների։: Երրորդ ամսվա վերջում Ջոնաթանի մոտ հայտնվեց ևս վեց աշակերտ՝:վեցն էլ Աքսորյալներ, նոր տարօրինակ գաղափարով տարված՝ թռչել հանուն թռիչքի երջանկության։:Բայց նույնիսկ նրանք ավելի հեշտ բարդ թռիչքներ էին կատարում, քան ըմբռնում էին իրենց վարժությունների նվիրական իմաստը։: ֊ Իրականում մեզնից յուրաքանչյուրը մարմնավորում է Մեծ Ճայի գաղափարը՝ համապարփակ ազատության գաղափարը, թռիչքի ճշգրտությունը ևս մի քայլ է, որ մեզ մոտեցնում է մեր իսկական ՝ության էության արտահայտմանը, ֊ երեկոները ափին կանգնած՝ ասում էր Ջոնաթանը, ֊ մեզ համար ոչ մի խոչընդոտ չպետք է գոյություն ունենա։ Ահա թե ինչու ենք ձգտում տիրապետել և բարձր արագություններին, և՛ փոքր արագություններին, և՛ բարձրագույն սավառնորդության թռիչքաձևերին․․․թռիչքաձևերին...: ․․․Իսկ ...Իսկ վերեկային թռիչքներից տանջահար նրա աշակերտների քունը տանում էր։ Նրանց դուր էին գալիս գործնական պարապմունքները, որովհետև արագությունը արբեցնում էր, իսկ մարզումները օգնում էին հագեցնել գիտելիքների ծարավը, որը յուրաքանչյուր պարապմունքից հետո ավելի ուգնանում ուժգնանում էր։ Բայց նրանցից ոչ մեկը, նույնիսկ Ֆլետչեր Լինգը, չէր կարող պատկերացնել, որ գաղափարների թռիչքը նույնքան իրական է, որքան քամին, ինչպես ոռչունի թռչունի ճախրանքը։: ֊ Ձեր ողջ մարմինը, մի թևի ծայրից մինչև մյուսը, ֊ նորից ու նորից կրկնում էր Ջոնաթանը, ֊ ոչ այլ ինչ է, քան ձեր միտքը գամող շղթաներ, և դուք կփշրեք ձեր մարմինը կապկպպող շղթաները․․․կապկպող շղթաները...: Բայց ինչ օրինակներ էլ որ բերեբերեր, աշակերտները խոսքն ընդունում էին որպես հետաքրքրաշարժ հորինվածք, իսկ իրենք ամենից շատ քնել էին ցանկանում։
: Թեև մեկ ամիս էր անցել, բայց Ջոնաթանն ասաց, որ Երամի մոտ վերադառնալու ժամանակն է։
: ֊ Մենք դեռևս պատրաստ չենք, ֊ բացականչեց Հենրի Կելվինը։ ֊ Նրանք չեն ուզում մեզ տեսնել։ Մենք Աքսորյալ ենք։ Մի՞թե կարելի է ներկայությունդ փաթաթել ճայի վզին, որը չի ուզում քեզ տեսնել։
: ֊ Մենք իրավունք ունենք թռչել ուր կամենում ենք և լինել այնպիսին, ինչպիսին ստեղծված ենք, ֊ պատասխանեց Ջոնաթանը։
: Նա օդ բարձրացավ և դարձավ դեպի երևեքարևելք, դեպի հարազատ ափերը, որտեղ ապրում էր Երամը։: Մի քանի րոպե աշակերտները չգիտեին ինչ անել, որովհետև Երամի օրենքն ասում է․ է. «Աքսորյալները երբեք չեն վերադառնում», և տասը հազար տարվա ընթացքում այդ օրենքը երբեք չի խախտվել։ Օրենքն ասում է՝ մնացե՛ք, Ջոնաթանը՝ թռե՛ք, և ահա նա արդեն սավառնում է ծովի վրա՝ մեկ մղոն հեռու։ Եթե իրենց մի փոքր էլ հապաղեն, նա թշնամի Երամի հետ կհանդիպի մեն֊մենակ։: ֊ Մենք ինչո՞ւ պետքէ պետք է ենթարկվենք օրենքին, եթե մեզ վտարել են Երամից, ֊ շվարած հարցրեց Ֆլետչերը։ ֊ Իսկ եթե կռիվ սկսվի, ապա այնտեղ ավելի օգտակար կլինենք, քան այստեղ։: Այսպես այն առավոտ նրանք թռան եկան արևմուտքից՝ ութ ճայ՝ կրկնակի ռմբաձև շարքով, թև թևի։ Նրանք Երամի խորհրդի ափը կտրեցին֊անցան ժամում հարյուր երեսունհինգ մղոն արագությամբ։ Ջոնաթանն առջևից էր գնում, Ֆլետչերը սահուն սլանում էր աջ թևով, Հենրի Կելվինը ձախ թևում քաջաբար մարտնչում էր քամու դեմ։ Հետո շարքը պահպանելով՝ նրանք դանդաղ թեքվեցին աջ․․․ ուղղվեցին․․․ աջ... ուղղվեցին... շրջվեցին թաթերն ի վեր․․․ վեր... կրկին ուղղվեցին, իսկ քամին անողոք մտրակում էր ութնյակին։: Ափին առօրյա բարձրաձայն վեճ ու կռիվները հանկարծակի մարեցին, ութ հազար աչք ակնապիշ ուղղվեցին Ջոնաթանի ջոկատի կողմը․ կողմը. ճայերին թվաց, թե իրենց գլխավերևում հսկայական դաշույն կախվեց։ Ութ թռչուն, մեկը մյուսի ետևից վեր խոյացան, մահվան օղակ կատարեցին և արագությունը նվազագույնի հասցնելով, առանց օրորվելու իջան ավազի վրա։ Հետո Ջոնաթանն, ասես ոչինչ չէր պատահել, սկսեց բացատրել սխալները։: ֊ Նախ և առաջ, ֊ քմծիծաղով ասաց նա, ֊ ձեր տեղերը շարքում որոշ ուշացումով զբաղեցրիք․․․զբաղեցրիք...: Միևնույն միտքը կայծակի պես շամփրեց ողջ Երամը։ Այս բոլոր թռչուններն Աքսորյալներ են։ Եվ նրանք վերադարձել են։ Բայց․․․ Բայց... բայց չի կարող պատահել։ Իզուր էր Ֆլետչերը կռվից վախենում, Երամը քարացել էր։
: ֊ Ի՞նչ անենք, որ Աքսորյալներ են, իհարկե, Աքսորյալներ են, թող որ Աքսորյալներ լինեն, ֊ ասաց ջահելներից մեկը։ ֊ Հետաքրքիր է, որտե՞ղ են նրանք այդպես թռչել սովորել։
: Մեկ ժամ պահանջվեց, մինչև Երամի բոլոր անդամներին հասավ Տոհմավագի Հրամանը՝ նրանց վրա ոչ մի ուշադրություն չդարձնել, Աքսորյալի հետ խոսող ճայը ինքն էլ կդառնա Աքսորյալ, Աքսորյալին նայող ճայը կխախտի Երամը օրենքը։
: Այդ պահից Ջոնաթանը տեսնում էր միայն ճայերի գործ գորշ թիկունքները, բայց թվում էր՝ չի նկատում, թե ինչ է կատարվում։ Պարապմունքներն անցկացնում էր Խորհրդի ափին և առաջին անգամ փորձեց աշակերտներից քամել այն ամենը, ինչի ընդունակ էին։
: ֊ Մարտի՛ն, ֊ օդում տարածվում էր նրա ձայնը, ֊ ասում ես, թե կարողանում ես դանդաղ թռչել։ Ասելը քիչ է, հարկավոր է ապացուցել։ Թռի՛ր։
: Չերևացող փոքրիկ Մարտին Վիլյամն այնպես վախեցավ իր դաստիարակի զայյրույթից, որ սկսեց փոքր արագությունների ժամանակ հրաշքներ գործել։
: Նա փետուրներն այնպես էր դասավորում, որ ամենաթույլ քամու ժամանակ բարձրանում էր մինչև ամպերը և իջնում գետնին՝ առանց որևէ թառահարումի։թափահարումի։
: Իսկ Չարլզ֊Ռոլանդը բարձրացավ Հողմերի լեռան կատարը՝ քսանչորս հազար ֆուտ, և սառը, նոսր օդից կապտած, իջավ զարմացած, երջանիկ ու վճռականությամբ լի, հաջորդ օրն ևեթ վեր բարձրացավ։
: Ֆլետչերը, որը բոլորից շատ էր հրապուրվում բարձրագույն սավառնման թռիչքաձևերով, հաղթահարեց տասնվեց պարույրանի, ուղղահայաց, դանդաղեցված տակառը, իսկ հաջորդ օրը ինքն իրեն գերազանցելով՝ եռակի շրջադարձ կատարեց թևի վրայով։ Արևի շլացուցիչ շողերը պար բռնեցին ողջ ափով մեկ, որտեղից նրան թաքուն հեևում էին բազմաթիվ աչքեր։
: Ջոնաթանը ոչ մի վայրկյան չէր բաժանվում իր աշակերտներից, հասցնում էր ամեն մմեկին մեկին մի բան ցույց տալ, հուշել, յուրաքանչյուրին առաջ մղել, ուղղություն տալ։ Նրանց հետ միասին թռչում էր գիշերով, ամպամած երկնքում, փոթորկի ժամանակ, թռչում էր թռիչքի սիրուց, իսկ ափին ճայերը տխուր սեղմվում էին իրար։: Մարզումները ավարտելուց հետո աշակերտները հանգստանում Էին էին ավազի վրաավրա, իսկ որոշ ժամանակ անց նրանք սովորեցին Ջոնաթանին ավելի ուշադիր լսել։ Նա համակված Էր էր ինչ֊որ խելագար գաղափարներով, որ ճայերը չէին հասկանում, բայց որոշ մտքեր միանգամայն մատչելի Էին։էին։: Գիշերները աշակերտների շրջանի ետևում սկսեց ևս մի շրջան գոյանալ. մթության մեջ հետաքրքրասեր ճայերը ժամերով լսում Էին էին Ջոնաթանին, և քանի որ նրանցից ոչ մեկը չէր ցանկանում տեսնել հարևանին ու հարևանն էլ՝ իրեն, արևածագից աոաջ բոլորն էլ անհետանում էին։
: Վերադարձից մեկ ամիս անց միայն Երամի աոաջին ճայը խախտեց սահմանը և ասաց, որ ուզում է թոչել սովորել։ Դա Տորենս Լոուելն էր, որն անմիջապես դարձավ Աքսորով խարանված անիծյալ թռչուն և... Ջոնաթանի ութերորդ աշակերտը։
: Հաջորդ գիշեր Երամից անջատվեց Կերկ Մեյնարդը։ Ձախ թևը քարշ գցած՝ նա ավազի վրա կաղին տալով փռվեց Ջոնաթանի ոտքերի մոտ։
: ֊ Ես ասում եմ, որ դու ազատ ես։
: Այնպես թեթև ու պարզ, ինչպես ասվել էր, Կերկ Մեյնարդը առանց նվազագույն ճիգի տարածեց թևերը և բարձրացավ դեպի մութ երկինքը։ Նրա ձայնից Երամն արթնացավ։ Հինգ հագար ֆուտ բարձրությունից նա թոքերի ողջ ուժով ճչաց.
: ֊ Ես կարոդ կարող եմ թռչել։ Լսո՞ւմ եք։ Ես կարող եմ թռչե՜լ։
: Արևածագին մոտ հազար ճայ խմբվել էին Ջոնաթանի աշակերտների շուրջը և հետաքրքրությամբ նայում էին Մեյնարդին։ Նրանց համար միևնույն էր՝ տեսնո՞ւմ են իրենց, թե ոչ, նրանք լսում էին և աշխատում հասկանալ Ջոնաթանի խոսքը։
: Նա խոսում էր շատ պարզ բաների մասին՝ որ ճայն իրավունք ունի թռչելու, որ նա իր բնույթով ազատ է և ոչինչ չպետք է խանգարի նրան ազատ լինել՝ ոչ մի սովորույթ, նախապաշարմունք, արգելք։
: ֊ Դա արդեն մի բան նշանակում է, ֊ ասաց Ջոնաթանը, թևի վրայով շրջվեց և միառժամանակ օդում սահեց թաթերը վեր։ ֊ Դա ավելի լավ է, քան ժամանակից առաջ ընկնելը։
: Դժբախտությունը վրա հասավ ճիշտ մի շաբաթից: Ֆլետչերը մի խումբ նորեկների արագընթաց թռիչքի ձևեր էր ցուցադրում։ Յոթ հազար ֆուտ թոչելով, նա արդեն դուրս եկավ խոյաթռիչքից՝ ափից մի քանի դյույմ բարձրության վրա փայլատակեց երկար գորշ մի ժապավեն։ Նրա ճանապարհին հայտնվեց առաջին անգամ օդ բարձրացած մի թոչնակ և սկսեց կանչել մորը։
: Ֆլետչեր Լինդը վայրկյանի տասներորդական մաս ուներ բախումից խուսափելու համար, նա կտրուկ թեքվեց ձախ և ժամում երկու հարյուր մղոնից ավելի արագությամբ մխրճվեց գրանիտե ժայռի մեջ։:ժայռը Ժայռը նրան այլ աշխարհ տանող հսկայական, կոփածո դուռ թվաց։ Հեղձուցիչ սարսափ, հարված ու խավար, իսկ հետո Ֆլետչերը սկսեց լողալ ինչ֊որ տարօրինա՜կ֊տարօրինա՜կ երկնքում՝ մոռանալով, հիշելով և կրկին մոռանալով․ մոռանալով. նա սարսափահար էր ու տխուր, հուսահատորեն տխուր։
: Ձայնը նրան հասավ, ինչպես Ջոնաթան Լիվինգսթոնի հետ առաջին հանդիպման ժամանակ։
: ֊ Բանն այն է, Ֆլե՛տչ, որ մեր հնարավորությունների սահմանները ձգտում ենք ընդլայնել աստիճանաբար, համբերատար։ Մենք դեռ չենք հասել ժայռի միջով թռչելուն։ Ըստ ծրագրի՝ դրանով կզբաղվենք քիչ ավելի ուշ։
: ֊ Հիանալի է, Ֆլե՛տչեր։ Հիշո՞ւմ ես, մենք խոսում էինք, որ մարմինը ոչ այլ ինչ է, քան միտք...
: Ֆլետչերը գլխով արեց, թևերը տարածեց և բացեց աչքերը, նա պառկած էր ժայռի ստորոտին, իսկ շուրջը խմբվել էր Երամը։ Երբ ճայերը տեսան, որ նա շնչում է, բոլոր կողմերից չար, սուր ճիչեր լսվեցին։
: ֊ Նա ողջ է։ Նա մեռել Էր էր և նորից ողջ Է։է։
: ֊ Թևով դիպավ ու կենդանացրեց Մեծ Ճայի Որդին։
: ֊ Ո՛չ, ինքն ասում է որդին չէ։ Նա սատանա է։ Սատանա՜։ Հայտնվել է, որ
: ֊ Ես չեմ առարկում...
: Նույն ակնթարթին նրանք հայտնվեցին ժայռից կես մղոն հեռավորության վրա, և խելացնոր թռչունների սուր կտուցները մխրճվեցին դատարկության մեջ։
: ֊ Ինչո՞ւ աշխարհի ամենադժվար բանը թռչունին ստիպելն է հավատալ, որ ինքն ազատ է, ֊ տարակուսանքների մեջ էր Ջոնաթանը, ֊ չէ որ յուրաքանչյուր ճայ ինքը կարոդ կարող է համոզվել, եթե միայն մի փոքր մարզվի։ Ինչո՞ւ է դժվար։
: Ֆլետչերը դեռ թարթում էր աչքերը, նա ոչ մի կերպ չէր կարողանում հարմարվել փոփոխված իրադրությանը։
: ֊ Ի՞նչ արեցիր։ Ինչպե՞ս հայտնվեցինք այստեղ։
: ֊ Ես չեմ հասկանում, ինչպե՞ս կարելի է սիրել խելացնոր թռչունների երամը, որ հենց նոր ձգտում էր քեզ սպանել։
: ֊ Է՜խ, Ֆլե՛տչ։ Դու չպետք է սիրես թռչունների խելագար երամը։ Դու ամենևին էլ պարտավոր չես չարիքին և ատելությանը սիրով հատուցել։ Դու պարտավոր ես մարզվել և այդ թռչուններից յուրաքանչյուրի մեջ տեսնել իսկապես բարի ճային, ապա օգնես նրանց՝ իրենց մեջ տեսնելու հենց նույն ճային։ Ահա թե որն է սերը։ Հետաքրքիր է, վերջապես ե՞րբ ես հասկանալու այդ բանը։
:Ես, ի դեպ, հենց նոր հիշեցի Ֆլետչեր Լինգ անունով բռնկվող երիտասարդ մի ճայի։ Բոլորովին վերջերս այդ նույն ճային դատապարտել էին Աքսորի, նա պատրաստ էր կենաց ու մահու կռիվ տալ Երամին և Հեևավոր Հեռավոր Ժայռի վրա անձնական օգտագործման իսկական դժողք էր ստեղծել։ Նույն Ֆլետչերն այժմ իր երկինքն է ստեղծում և այնտեղ է առաջնորդում իր Երամը։
: Ֆլետչերը շրջվեց Ջոնաթանի կողմը, և նրա աչքերում սարսափ փայլատակեց։
: ֊ Ես առաջնորդո՞ւմ եմ։ Ի՞նչ են նշանակում քո բառերը, ե՞ս եմ աոաջնորդում։ Այստեղ դաստիարակը դու ես։ Դու չես կարող մեզ լքել։
: ֊ Չե՞մ կարող։ Իսկ դու չե՞ս մտածում, որ գոյություն ունեն ուրիշ երամներ և ուրիշ ֆլետչերներ, որոնք գուցե դաստիարակի կարիք ավելի են զգում, քան դու, որովհետև դու արդեն դեպի լույս տանող ճանապարհին ես։
: ֊ Ե՞ս։ Ջո՛ն, ախր ես սովորական ճայ եմ, իսկ դո՜ւ...
: ֊ Մեծ ճայի միակ Որդին, այո՞։ ֊ Ջոնաթանը հառաչեց, նայեց ծովին։ ֊ Այլևս քեզ պետք չեմ։ Շարունակիր ինքդ քեզ որոնել, ահա թե ինչ Է է պետք քեզ։ Աշխատիր ամեն օր գոնե մի քայլ մոտենալ իսկական, ամենազոր Ֆլետչերին։ Նա է քո դաստիարակը։ Դու պետք է սովորես հասկանալ նրան և կատարել այն, ինչ քեզ կթելադրի։
: Մի ակնթարթ անց Ջոնաթանի մարմինը ցնցվեց, շողշողաց ինչ֊որ հեքիաթային լույսով և սկսեց տարրալուծվել օդի մեջ։
: ֊ Թույլ չտաս նրանց իմ մասին դատարկ բաներ խոսել, թույլ չտաս ինձնից աստված սարքել, լա՞վ, Ֆլե՛տչ։ Ես ճայ եմ։ Ես սիրում եմ թռչել, գուցե...
: ֊ Ջոնաթա՛ն։
: ֊ Խեղճ Ֆլետչ։ Մի հավատա աչքերիդ։ Նրանք միայն խոչընդոտներն են տեսնում։ Տեսնել՝ նշանակում Է է հասկանալ, ըմբռնիր այն, ինչ արդեն գիտես և կսովորես թռչել։
: Փայլատակումը խունացավ, Ջոնաթանը լուծվեց երկնքի անհունի մեջ։
: Քիչ անց Ֆլետչերն իրեն ստիպեց օդ բարձրանալ և ներկայանալ դեռևս:բոլորովին խակ նորեկների խմբին որոնք անհամբերությամբ սպասում Էին:էին առաջին դասին։
: ֊ Նախ և առաջ, ֊ դանդաղ ասաց նա, ֊ դուք պարտավոր եք հասկանալ, որ ճայն անսահմանափակ ազատության գաղափարի մարմնացումն է, Մեծ Ճայի կերպարի մարմնացումը և ձեր ողջ մարմինը, մի թևի ծայրից մինչև մյուսի ծայրը, ոչ այլ ինչ է, եթե ոչ ձեր միտքը։
: Ջահել ճայերը չարաճճիությամբ նայում էին նրան. «Դե՛, դե՛, բարեկամ, ֊ մտածում էին նրանք, ֊ այդ խոսքերը հազիվ թե օգնեն մահվան օղակ կատարելու»։