Changes

Գիտակցափոխություն

Ավելացվել է 18 727 բայտ, 14:59, 26 Սեպտեմբերի 2013
/* Գլուխ 25 */
― Փախիր, սը՛ր,― գոչեց բուֆետապանուհին։― Նա կմորթի քեզ, չէ՞ որ ձեռքդ ոչինչ չունես բացի մի փոքրիկ սեղանի դանակից։
― Զգուշացե՛ք, երիտասա՛րդ,― բացականչեց կուզիկը, սեղանի ետևում պատսպարվելով։
― Դո՛ւրս թափիր դրա աղիքները,― գոչեց վտիտ ու երկաքիթ, խայտաբղետ աչքերով մարդը։
 
― Պարոնա՛յք, խնդրո՛ւմ եմ,― բացականչեց դժբախտ պանդոկպանը։
 
Հակառակորդները դեմ առ դեմ ելան ընդհանուր սենյակի կենտրոնում և Սև Դենիսի, որի դեմքը զայրույթից ծամածռվել էր, խաբս տվեց ու սուսերը վար բերեց այնպիսի ուժգնությամբ, որ կաղնե տակառը երկու կես անելու համար բավական կլիներ։ Մարվինն անմարդկային ինքնավստահությամբ ընդունեց հարվածը, ետ մղելով quatre<ref>Սուսերամարտի տերմին։</ref>, ապա անմիջապես պատասխան հասցրեց quinze<ref>Սուսերամարտի տերմին։</ref>։ Այդ ճարպիկ հակահարվածից Դենիսին փրկեց միայն անսովոր արագ revanche<ref>Սուսերամարտի տերմին։</ref>֊ը, եթե ոչ, նրա կոկորդը խոցված կլիներ։
 
Սև Դենիսը զգուշացավ, նա հակառակորդին նայեց արդեն հարգանքով։ Հետո կատաղի ոռնաց և հարձակվեց, ստիպելով Մարվինին նահանջել դեպի ծխոտ սենյակի խորքը։
 
― Կրկնակի Նապոլեոն<ref>Ֆրանսիական ոսկեդրամ։</ref> հաղթանդամի վրա՛,― գոչեց օծանելիք քսած դենդին։
 
― Համաձա՛յն եմ,― բացականչեց կուզիկը։― Այդ նրբակազմ ջահելը ոտքերով ճիշտ է աշխատում, ասածս լավ հիշեք։
 
― Մինչև օրս դեռ ոտքերի աշխատանքը պողպատե սայրի դեմը չի առել,― պատասխանեց դենդին։― Կարծիքդ քսակովդ կպաշտպանե՞ս։
 
― Այո։ Եվ կավելացնեմ հինգ լուիդոր<ref>Ֆրանսիական ոսկեդրամ։</ref>,― ասաց կուզիկը, ձեռքը քսակին տանելով։
 
Այժմ մյուսներն էլ վարակվեցին գրազ բռնելու մարմանջով։― Հինգ ռուփի<ref>Հնդկական դրամ։</ref> Դենիսի վրա՛,― բղավեց երկարաքիթը։― Երեքը մեկի դիմա՛ց։
 
― Համաձա՛յն եմ, եթե չորսը դնես մեկի դիմաց,― բացականչեց միշտ զգույշ պանդոկպանը։― Եվ յոթը հինգի դիմաց, թե ով առաջինն արյուն կբերի։― Եվ այս խոսքերով նա մի քսակ սովերեյն<ref>Անգլիական ոսկեդրամ։</ref> դուրս քաշեց։
 
― Եղա՛վ,― ճչաց խայտաբղետ աչքերով երկարաքիթը, գրպանից հանելով երեք արծաթյա տաղանդ<ref>Հին եգիպտական դրամ։</ref> և մի ոսկե կես֊դենարիուս<ref>Հին հռոմեական դրամ։</ref>։― Եվ, Սև Մայրը վկա, նույնիսկ կառաջարկեմ ութը վեցի դիմաց, թե ով առաջինը կուրծք կխոցի։
 
― Ընդունո՛ւմ եմ գրազը,― աղաղակեց օծանելիք քսած դենդին։― Եվ մտրակս վկա, նույնիսկ կառաջարկեմ իննը չորսի դիմաց, որ նրբագեղ երիտասարդը խանձված որսաշան նման կփախչի այստեղից։
 
― Ես ընդունում եմ այդ գրազը,― գոհունակ ժպիտով ասաց Մարվին Ֆլինը։ Խուսափելով Դենիսի անշնորհք հարձակումից, նա գոտու միջից մի քսակ ֆլորին<ref>Իտալական ոսկեդրամ։</ref> հանեց և շպրտեց դենդիին։ Ապա լրջորեն զբաղվեց մենամարտով։
 
Նունիսկ մի քանի ժլատ շարժումներից պարզ երևում էր, որ Մարվինը հմուտ սուսերամարտիկ էր։ Սակայն նա գործ ուներ ուժեղ ու համարձակ հակառակորդի հետ, որի ձեռքի սուսերը մի քանի անգամ մեծ էր Մարվինի անհավասար զենքից և որի վճռականությունը խելահեղության էր հասնում։
 
Այժմ բոլորը շունչեները պահեցին, տեսնելով, թե ինչպես Սև Դենիսը Ջագերնաութի<ref>Հնդկական Վինու աստծո չար մարմնավորումներից մեկը։</ref> պես առաջ նետվեց։ Մարվինը հարկադրված էր նահանջել այդ սրընթաց գրոհի ճնշման տակ։ Նա ետ֊ետ գնաց, ցատկեց սեղանի վրայով և հայնտվեց փակուղու մեջ՝ անկյունում։ ապա թռավ, բռնեց ջահից, ճոճվեց ու փափուկ վար ցատկեց։
 
Սև Դենիսը, շփոթահար և մի փոքրիկ անվստահ, դիմեց խորամանկության։ Երբ նորից դեմ դիմաց ելան, նա մի աթոռ վերցրեց, նետեց Մարվինի ոտքերի տակ և, մինչև վերջինս խույս կտար, սեղանի վրայից մի բուռ իգնեական պղպեղ ճանկեց ու շպրտեց Մարվինի երեսին․․․
 
Բայց Մարվինի երեսն այլևս այնտեղ չէր։ Ձախ ոտքին հենվելով նա տեղում պտույտ գործեց և խուսափեց այն նենգ հնարքից։ Հետո դանակով խաբս տվեց, աչքերով կրկնակի խաբս և, իբր նահանջելով, դանակը խրեց ուղիղ հակառակորդի կուրծքը։
 
Սև Դենիսն աչքերն անմտորեն թարփեց, և նայեց ներքև՝ կրծքում ցցված դանակի կոթին։ Նրա աչքերը զարմանքից լայն չռվեցին, իսկ սուսերը բռնող ձեռքը բարձրացավ պատասխան հարվածի համար։
 
Մարվինն անվրդով շրջվեց և դանդաղ հեռացավ, անպաշտպան մեջքը սուսերի փայլուն ծայրի դեմ ուղղելով։
 
Սև Դենիսը ձեռքը վար բերեց, սակայն մոխրագույն քող էր տակավին պատել նրա աչքերին։ Մարվինն անսովոր ճշգրտությամբ էր որոշել վերքի խորությունը։ Սև Դենիսի սուսերը զրնգալով գետին ընկավ, իսկ մի պահ անց սուսերին միացավ ջարդարարի հսկա մարմինը։
 
Առանց ետ նայելու, Մարվինը գնաց և նստեց իր տեղը։ Նա բացեց հովհարը, հետո, կնճռոտվելով, գրպանից մի մետքսե թաշկինակ հանեց և մոտեցրեց ճակատին, որի մարմարյա կատարելությունը մթագնել էին քրտինքի երկու թե երք կաթիլ։ Ֆլինը սրբեց այդ կաթիլները, իսկ թաշկինակը մի կողմ նետեց։
 
Սենյակում քար լռություն էր։ Նույնիսկ խայտաբղետ աչքերով մարդն առաջվա պես խռպոտ չէր շնչում։
 
Դեռ երբեք հավաքվածները այդպիսի զարմանահրաշ սուսերամարտ չէին տեսել։ Լինելով առաջինից մինչև վերջինը երդվյալ տարդարարներ, մարդիկ, ովքեր ոչ մի հեղինակություն չէին ընդունում, նրանք այնուհանդրեձ տպավորված էին։
 
Բայց, չանցած մի րոպե, աներևակայելի իրակարանցում սկսվեց։ Մարդիկ խմբվեցին մարվինի շուրջը, լսվեցին շնորհավորական բացականչություններ, բոլորը հիանում էին Մարվինի հմտությամբ։ Պարան քաշող ըմբիշները (նրանք եղբայրներ էին, երկուսն էլ խուլուհամր) ինչ֊որ ճղճղան ձայներ էին հանում և գլուխկոնծի տալիս, կուզիկը ժպտում էր և փրփրած շուրթերով հաշված տարածը, բուֆետպանուհին շփոթեցնող կրքոտությամբ նայում էր Մարվինին, պանդոկպանը, մռայլ, խմիչք էր մատուցում, խայտաբղետ աչքերով մարդը ֆսֆսացնում էր երկար քիթը և խոսում բախտը բերելու մասին, և նույնիսկ օծանելիք քսած դենդին մի թեթև շնորհավորեց Մարվինին։
 
Աստիճանաբար սենյակը հանդարտվեց։ Ցուլերի պես հաստավիզ երկու ծառա դուրս քաշեցին Սև Դենիսի մարմինը, իսկ դյուրափոփոխ ամբոխը նարնջի կճեպներ շպրտեց դիակի վրա։
 
Կրկին շամփուրի վրա սկսեցին միս խորովել, և կույր, միոտանի ջութակահարի նվագին վերստին խառնվեցին խաղաթղթերի խշխշոցն ու զառերի շրխկոցը։
 
Դենդին մոտեցավ Մարվինի սեղանին և կանգնեց նրա առաջ՝ ծղոտե գլխարկը կողքին պահած։
 
― Պատիվս վկա, սըր,― ասաց նա։― Դուք իրոք բավական հմուտ սուսերամարտիկ եք, և ինձ թվում է ձեր ճարպկությունը լավ կպարգևատրվեր, եթե ծառայեքի կարդինալ Մաչուրչիին, որը բարյացակամ է վերաբերվում արագաշարժ ու պատրաստակամ մարդկանց։
 
― Ես չեմ վարձվում,― կամաց ասաց Մարվինը։
 
― Ուրախ եմ լսելու,― պատասխանեց զրուցակիցը։ Եվ այժմ, մոտիկից, Մարվինը նրա կոճկամերում սպիտակ կոկոն վարդ տեսավ, իսկ ձեռքին՝ Diario de Celsus (քառաստղային հրատարակություն)։
 
Դենդիի աչքերում զգուշացնող կրակ հայտնվեց։ Անհոգ ձայնով նա ասաց․
 
― Դե ինչ, սըր, մեկ անգամ ևս ընդունեցեք շնորհավորանքներս և, եթե դեմ չեք մի փոքր զվարճանալուն, խնդրում եմ հյուրս եղեք Մարտիրոսների պողոտայի իմ առանձնատանը։ Մենք կարող էին քննարկել սուսերամարտի մի քանի նբրություններ, ըմպել բավական հաճելի գինի, որն իմ ընտանեկան ամբարներում հարյուր երեք տարի պահված է եղել, և այդ ընթացքում գուցե զրուցեինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող որոշ հարցերի մասին։
 
Այժմ Մարվինը ճանաչեց երեկ երեկոյան իր ձեռքը գրություն դնող մարդուն, չնայած վերջինս ծպտված էր։
 
― Սըր,― ասաց Մարվինը,― ձեր հրավերն ինձ պատիվ է բերում։
 
― Ամենևին, սըր։ Ձեր կողմից հրավեր ընդունելն է ինձ պատիվ բերում։
 
― Ոչ, սըր,― պնդեց Մարվինը և կշարունակեր քննարկումը, եթե զրուցակիցը ձևականություններին վերջ չտար և չշշնջար․
 
― Ուրեմն անմիջապես հեռանանք։ Սև Դենիսն ընդամենը նախակարապետ էր՝ ծղոտ, որը ցույց է տալիս, թե քամին որ կողմ է փչում։ Եվ ես լրջորեն կասկածում եմ, որ եթե այստեղից շտապ չհեռանանք, քամին կվերածվի փոթորիկի։
 
― Դա անշուշտ, անցանկալի կլիներ,― ասաց Մարվինը, հազիվ նկատելի ժպտալով։
 
― Տնօրե՛ն, հաշիվն ինձ վրա կգրեք։
 
― Ինչպես կհրամայեք, սըր Յյուլ,― խոր գլուխ տալով, ասաց պանդոկպանը։
 
Եվ նրանք ելան դուրս՝ դեպի գիշերային մառախուղը։
 
==Գլուխ 26==
 
Նրանք քայլեցին կենտրոնական նեղլիկ, ծուռումուռ փողոցներով, անցան Տերք ամրոցի մռայլ, երկաթագորշ պատերի կողքով և հասան տխրահռչակ Սփոդնի խելագարանոցին, որտեղ թշվառ ու հալածված հիվանդների աղաղակները միախառնվում էին Մահամարտի նավամատույցի հսկա ջրանիվի ճռճռոցին, հետո դիմեցին դեպի հեծեծող բանտարկյալներով լեփ֊լեցուն ցածրադիր, չարագույժ Լուսնի գլխավոր աշտարակը, որից հետո երևաց սարսռազդու ատամնասյուներով գարշահոտ Պարիսպը։
 
Որպես այդ դարի ու ժամանակի զավակներ, Մարվինը և սըր Ժյուլը մինչև իսկ ուշք չդարձրին լսածին և տեսածին։ Հանգիստ ու անտարբեր նրանք անցան Աղբալճակի մոտով, որտեղ նախկին ռեգենտը բավարարել էր յուր խելագար գիշերային քմայքները և մի հայաց անգամ չարժանացրին շնորհել Առյուծի գամբիտին, որտեղ մանր պարտապանները և երեխա կործանողները գլխիվայր թաղված էին արագ չորացող ցեմենտի մեջ՝ ի խրատ մյուսներին։
 
Դժվարին ու ծանր դար էր, շատերը կասեին՝ դաժան դար։ Վարքուբարքը նրբին էր, բայ ցկրքերն՝ անզուսպ։ Պահպանվում էին ամենամանրամասն ձևականությունները, սակայն տանջամահ անելը սովորական բան էր։ Այդ դարում կանանց յոթից վեցը մահանում էին երկունքից, մանկական մահացությունը ութսունյոթ տոկոս էր կազմում, իսկ կյանքի միջին տևողությունը ոչ ավելի, քան 12.3 տարի էր։ Այդ դարում ժանտախտն ամեն տարի բզկտում էր քաղաքներն ու գյուղերը, իր հետ տանելով բնակչության ուղիղ կեսը՝ այն աստիճան, որ մի քանի գնդերում ստիպված հրեատնու սպա էին նշանակում կույրերին։
 
Եվ այնուհանդերձ, այդ դարը չէր կարելի ապերջանիկ դար անվանել։ Չնայած դժվարություններին, բնակչության քանակը ամեն տարի աճում էր, իսկ մարդկանց խիզախությունը նորանոր հրաշքներ էր գործում։ Կյանքն անհաստատ էր, բայց գոնե հետաքրքիր։ Մեքենաները դեռ մարդկային ցեղին չէին զրկել անձնական նախաձեռնության հանարվորություններից։ Ու թեև կային ցնցող դասակարգային տարբերություններ, և ֆեոդալական դասն ուներ անսահմանափակ իշխանություն, որը ենթակա էր միայն թագավորի կասկածելի հզորությանը և եկեղեցու կործանարար հոսկողությանը, այնուամենայնիվ, այդ դարը կարող էր կոչվել դեմոկրատական և անձնական հնարավորություններ ընձեռնող։
 
Սակայն ոչ Մարվինը և ոչ էլ սըր Ժյուլը չէին մտածում այդ մասին, երբ մոտենում էին իջեցրած փեղկերով նեղ հինավուրց տանը, որի դռան մոտ զույգ ձիեր էին կանգնած։ Նրանք չէին խորհում համարձակ ձեռնարկների մասին, թեև հարկ եղած դեպքում առաջինն էին մարտ նետվում, ոչ էլ մտածում էին մահվան մասին, թեև շարունակ շրջապատված էին մահվան սպառնալիքով։ Այդ դարում մարդկանց վրդովելը հեշտ չէր։
 
― Շնորհ արեք,― ասաց սըր Ժյուլը և լուռումունջ ծառաների կողքով հյուրին առաջնորդեց դեպի բարձր առաստաղով նախշապատ սենյակը, ուր հսկա եղեգնաքարե բուխարիի մեջ ճարճատում ու ճրթճրթում էր զվարթ կրակը։
 
Մարվինը չպատասխանեց։ Նրա աչքերը զբաղված էին սենյակի մանրամասները դիտելով։ Փորքգիր պահարանիկն անտարակույս տասներորդ դարի աշխատանք էր, իսկ արևմտյան կողմի պատի դիմանկարը, որ կիսով չափ թաքնված էր ոսկեջրած շրջանակների ետևում, անկասկած Մուսո էր։
 
― Աղաչում եմ, շնորհ արեք նստել,― ասաց սըր Ժյուլը, վայելչագեղորեն ընկղմվելով Դեյվիդ Օգիլվիի ձեռքի աշխատանք կիսաբազմոցի մեջ՝ զարդարված աֆղանական դիպակով, որը շատ տարածված էր այդ տարի։
 
― Շնորհակալ եմ,― ասաց Մարվինը, նստելով կարմիր արևադարձային փայտից բռնակներով և արմավենու միջուկից թիկնակով ութոտանի «Հովհաննես 4֊րդի» վրա։
 
― Մի քիչ գինի՞,― հարցրեց սըր Ժյուլը, անփույթ֊ակնածանքլի ձեռքը վերցնելով բրոնզե գրաֆինը, որի վրա Դագոբըրթ Հոյսի ձեռքով ոսկե փորագրություններ էին արված։
 
― Ոչ այժմ, երախտապարտ եմ ձեզ,― պատասխանեց Մարվինը,