==Գլուխ 30==
Լորդ Բլաքըմուրը առաջինը խախտեց tableau֊ն<ref>Անսովոր տեսարան։</ref>։ Վարժ շարժումներովնա շարժումներով նա հանեց գլխարկն ու կեղծամը։ Օձիքը թուլացնելով, շոշափեց վիզը, քնադելով քննադելով ինչ֊որ անտեսանելի կոճկագամեր։ կոճկագամներ։ Հետո մի շարժումով, երեսից քաշեց պիրկ նստած մաշկե դիմակը։
― Խուզարկու Ո՛ւրդորֆ,― գոչեց Մարվինը։
― Մոռացա ձեզ ծանոթացնել,― ծուռ ժպտալով ասաց խուզարկու Ուրդորֆը։― Մարվին, թույլ տվեք ձեզ ներկայացնել լեյտենանտ Ուրիին և սերժանտ Ֆրաֆին։
Որպես լորդ Ինգլենուկ և սրը Ժյուլ դիմակավորվածներն այդժմ այդժամ քաշեցին֊հանեցին մաշկե դիմակները և հայտնվեցին Հյուս֊արևմտյան Հյուսիս֊արևմտյան գալակտիկայի միջաստղային ոստիկանության համազգեստներով։ Նրանք բարեհոգաբար ժպտալով սեղմեցին Մարվինի ձեռքը։
― Իսկ այս պարոնայք,― ասաց Ուրդորֆը, ցույց տալով թուրինգացի պահապաններին,― նույնպես բավական օգնեցին մեզ։
Մարվինի դեմքը կրող գողը նրբագեղորեն հենվեց պատին, ձեռքերը կրծքին ծալած, կատարելապես հանգիստ ու անվրդով։
― Համարձակություն կունենամ մի երկու մեկնաբանություն անել,― ասաց Կրագգաշը։― Առաջինը՝ թույլ տվեք նշել, որ ձեր մտահղացումն ապաշնորհ էր ու ակներևէ։ ակներև։ Ես ամենասկզբից հավատացած էի, որ ամենը կեղծիք ՝ և մասնակցեցի միայն ելնելով այն քիչ հավանական ենթադրությունից, թե կողծիք չէ։ Ուստի, զարմացած չեմ։
― Զվարճալի բացատրություն,― ասաց Ուրդորֆը։
― Բայց մենք դեռ կարող ենք հետապնդել նրան,― հայտարարեց Մարվինը, շարժվելով դեպի կրակե օղակը։
― Ո՛չ։ Դուք չպե՛տք է այդպես վարվեք,― բացականեչց ուրդորֆը։― բացականչեց Ուրդորֆը։― Դուք չեք հասկանում․․․ Խճճված աշխարհը նշանակում է մահ կամ խելագարություն, և կամ երկուսը միանգամից։ Ձեր դուրս պրծնելու շանսերն այնքան փոքր են․․․
― Ճիշտ այնքան, որքան Կրագգաշի՛նը,― գոչեց Մարվինը և մտավ օղակի մեջ։
― Սպասե՛ք, դուք չհասկացա՛ք,― աղաղակեց ուրդորֆը։ Ուրդորֆը։ Կրագգաշը շանս չունի՜։
Սակայն Մարվինը չլսեց այդ վերջին բառերը, քանզի արդեն անհետացել էր բոցակիզվող շրջանակի մեջ և աննկուն առաջ էր շարժվում Խճճված աշխարհի օտարոտի ու չհետազոտված հեռաստաններում։