====6. ՊԱՅՔԱՐ ՆՈՐՄԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ՀԱՄԱՐ։ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՐԿԱԴԻՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ։ 1833-1864 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՆԳԼԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ====
Այն բանից հետո, երբ կապիտալին ամբողջ դարեր հարկավոր եղան, որպեսզի աշխատանքային օրը երկարացնի մինչև նրա նորմալ առավելագույն սահմանները, իսկ հետո այդ սահմաններից է՛լ ավելի, մինչև բնական 12-ժամյա օրվա սահմանը<ref>«Անկասկած՝ շատ ցավալի է այն փաստը, որ մարդկանց որևէ դասակարգ ստիպված է օրական 12 ժամ տևող աշխատանքով տրորվելու։ Եթե սրա վրա ավելացնենք կերակուր ընդունելու ժամանակն ու արհեստանոց գնալ-գալու ժամանակը, ապա այդ կկազմի օրվա 24 ժամից 14 ժամ։ Չխոսելով դեռ առողջության մասին, ես հույս ունեմ, որ ոչ ոք չի սկսի ժխտել, թե բարոյական տեսակետից մի անչափ վնասակար բան ու սարսափելի չարիք է աշխատավոր դասակարգերի ժամանակն այդպես ամբողջովին կլանելը, որ տեղի է ունենում անընդհատ 13 տարեկան վաղ հասակից, իսկ արդյունաբերության «ազատ» ճյուղերում է՝ ճյուղերում՝ է՛լ ավելի վաղ հասակից... Հասարակական բարոյականության, առողջ բնակչություն դաստիարակելու և ժողովրդի մեծամասնության համար կյանքից խելացիորեն օգտվելու հնարավորություն ապահովելու համար անհրաժեշտ է պնդել, որ արդյունաբերության բոլոր ճյուղերում աշխատանքային յուրաքանչյուր օրվա մի մասը մնա հանգստի ու ազատ ժամանցի համար» (Լեոնարդ Հորները «Reports of Insp. of Fact. for 3lst 31st December 1841»-ում։</ref>, XVIII դարի վերջին երրորդում խոշոր արդյունաբերության առաջանալու հետ միասին այդ բնագավառում սկսվում է սրընթաց, լավա հիշեցնող, բոլոր արգելքները խորտակող մի շարժում։ Խորտակվեցին բարքերի ու բնության, տարիքի ու սեռի, ցերեկվա ու գիշերվա հաջորդափոխության դրած ամեն տեսակ սահմանները։ Նույնիսկ ցերեկվա ու գիշերվա հասկացողությունները, որոնք գեղջկորեն պարզ էին հին ստատուտների համար, այնքան անորոշ դարձան. , որ մի անգլիական դատավոր դեռևս 1860 թվականին իսկական թալմուդիստական իմաստություն պետք է հանդես բերեր՝ «դատավճռի կարգով» պարզաբանելու համար, թե ի՛նչ է ցերեկը և ի՛նչ է գիշերը<ref>Տե՛ս «Judgement of Mr. J. H. Otway, Belfast, Hilary Sessions, County Antrim 1860»։</ref>։ Կապիտալը իր խրախճանքն էր կատարում։
Հենց որ արտադրության դղրդյունից շշմած բանվոր դասակարգը որոշ չափով ուշքի եկավ, նա սկսեց դիմադրել, և ամենից առաջ՝ խոշոր արդյունաբերության ծննդավայրում, Անգլիայում։ Սակայն երեք տասնամյակ շարունակ նրա ձեռք բերած զիջումները զուտ անվանական էին մնում։ Պառլամենտը 1802—1833 թվականներին 5 օրենք հրատարակեց աշխատանքի մասին, բայց այնքան խորամանկ էր, որ ոչ մի կոպեկ չհատկացրեց այդ օրենքների պարտադիր կենսագործման, պաշտոնյաների անհրաժեշտ անձնակազմի համար և այլն<ref>Բուրժուաների թագավոր Լուի-Ֆիլիպպի ռեժիմի համար շատ բնորոշ է այն հանգամանքը, որ նրա ժամանակ հրատարակված 1841 թ. մարտի 22-ի միակ գործարանային օրենքը երբեք չկենսագործվեց։ Ասենք՝ այդ օրենքն էլ վերաբերում է միայն երեխաների աշխատանքին։ Նա սահմանում է 8-ից 12 տարեկան երեխաների համար ութ ժամվա, 12-ից 16 տարեկան երեխաների համար՝ տասներկու ժամվա աշխատանք և այլն, ընդ որում բազմաթիվ բացառություններ է անում, որոնք գիշերային աշխատանքը թույլատրում են նույնիսկ ութամյա երեխաների համար։ Ա՛յն երկրում, որտեղ .ամեն մի մուկ ոստիկանական հսկողության տակ է գտնվում, հիշյալ օրենքի կատարման վերահսկողությունն ու նրա կիրառման հարկադրումը թողնված էր «amis du commerce»-ի [«առևտրի բարեկամների»] բարի կամքին։ Միմիայն 1853 թվականից մի հատիկ դեպարտամենտում՝ Département du Nord [Հյուսիսի Դեպարտամենտ]-ում հիմնվում է կառավարության կողմից վարձատրվող տեսչի պաշտոն։ Ֆրանսիական հասարակության զարգացման համար ընդհանրապես պակաս բնորոշ չէ այն հանգամանքը, որ մինչև 1848 թվականի ռևոլուցիան Լուի-Ֆիլիպպի օրենքը միակ օրենքն էր այդ բնագավառում, թեև ֆրանսիական օրենսդրական ֆաբրիկան իր ցանցով ընդգրկում է, կաշկանդո՜ւմ է կյանքի բոլոր կողմերը։</ref>։ Օրենքները մնացին մեռյալ տառ։ «Փաստն այն է, որ 1833 թվականի օրենքից առաջ երեխաներին ու պատանիներին ստիպում էին աշխատել («were worked») ամբողջ գիշերը, ամբողջ ցերեկը կամ և՛ գիշերը, և՛ ցերեկը ad libitum [կամայականորեն]<ref>«Reports on Insp. of Fact. for 30th April 1860», էջ 50։</ref>։
Միայն 1833 թվականի գործարանային օրենքի ժամանակվանից է, որը տարածվում էր բամբակեղենի, բրդեղենի, վշեղենի ու մետաքսեղենի գործարանների վրա, սկիզբ առնում նորմալ աշխատանքային օրը ժամանակակից արդյունաբերության մեջ։ Ո՜չ մի բան այնպես չի բնորոշում կապիտալի ոգին, ինչպես անգլիական գործարանային օրենսդրության պատմությունը 1833 թվականից մինչև 1864 թվականը։
1833 թվականի օրենքը հայտարարում է, որ սովորական աշխատանքային օրը գործարանում պետք է սկսվի առավոտյան Ժամի 5½-ին և վերջանա երեկոյան ժամի 8½-ին։ Այդ 15 ժամվա ժամանակամիջոցի սահմաններում օրենքը թույլ է տալիս օգտվել դեռահասների (այսինքն՝ 13-ից մինչև 18 տարեկան անձերի) աշխատանքից օրվա մեջ ամեն մի ժամանակ, սակայն այն անխախտ պայմանով, որ այդ հասակի միևնույն անձը մի օրվա մեջ չպետք է 12 ժամից ավելի աշխատի, բացի առանձնապես նախատեսված որոշ դեպքերից։ Օրենքի 6-րդ կետը սահմանում է, «որ ամեն մի անձի, որի աշխատաժամանակը սահմանափակված է, պետք է ուտելու համար հատկացվի օրական առնվազն 1½ ժամ»։ 9 տարեկանից փոքր երեխաների աշխատանքի կիրառումը արգելվում էր այն միակ բացառությամբ, որի մասին կհիշատակվի ներքևում։ 9—13 տարեկան երեխաների աշխատանքը սահմանափակված էր օրական 8 ժամով։ Գիշերային աշխատանքը, այսինքն՝ այս օրենքի համաձայն այն աշխատանքը, որ կատարվում է երեկոյան ժամի 8½-ի ու առավոտյան ժամի 5½-ի միջև, արգելված էր 9-ից մինչև 18 տարեկան բոլոր անձերի համար։
Օրենսդիրներն այնքան հեռու, էին կապիտալի կողմից չափահասների աշխատուժը ազատորեն ծծելու կամ, ինչպես իրենք էին ասում, «աշխատանքի ազատության» դեմ ոտնձգություն անելու ցանկությունից, որ մի հատուկ սիստեմ հնարեցին գործարանային օրենքի այդքան սարսափելի հետևանքները կանխելու նպատակով։
«Գործարանային սիստեմի մեծ չարիքը, ինչպես այդ սիստեմը կազմակերպված է ներկայումս, այն է,— ասված է հանձնաժողովի կենտրոնական խորհրդի 1833 թ. հունիսի 25-ի առաջին հաշվետվության մեջ,— որ նա անհրաժեշտություն է ստեղծում երեխաների աշխատանքը երկարացնելու մինչև չափահասների աշխատանքային օրվա ծայրահեղ չափերը։ Այդ չարիքի դեմ կռվելու միակ միջոցը, որը չի դիմում չափահասների աշխատանքի սահմանափակման, քանի որ այդ սահմանափակման հետևանքով առաջ կգար մի ավելի մեծ չարիք, քան այն, որ ենթադրվում է վերացնել,— այդ միակ միջոցը երեխաների երկու հերթափոխություն մտցնելու պլանն է»։ Այդ «պլանն» էլ հենց իրականացվեց Relaissystem անվան տակ («System օf Relays». անգլերեն, ինչպես և ֆրանսերեն Relay նշանակում է փոստի ձիերի փոխումը տարբեր կայարաններում). ընդ որում 9-ից մինչև 13 տարեկան երեխաների մեկ հերթափոխը աշխատանքի է լծվում, օրինակ, առավոտյան ժամի 5½-ից մինչև կեսօրվա ժամի 1½-ը, մյուս հերթափոխը՝ կեսօրվա ժամի 1½-ից մինչև երեկոյան ժամի 8½-ը և այլն։
Որպես վարձատրություն այն բանի, որ պարոնայք գործարանատերերն ամենալկտի կերպով անտեսում էին երեխաների աշխատանքի մասին վերջին 22 տարում հրատարակված բոլոր օրենքները, այս անգամ էլ ոսկեզօծվեց նրանց կուլ տալիք դեղահատը։ Պառլամենտը որոշեց, որ 1834 թ. մարտի 1-ից հետո 11 տարեկանից փոքր ոչ մի երեխա, 1835 թ. մարտի 1-ից հետո 12-ից փոքր ոչ մի երեխա և 1836 թ. մարտի 1-ից հետո 13-ից փոքր ոչ մի երեխա չպետք է գործարանում 8 ժամից ավելի աշխատի։ «Կապիտալի» նկատմամբ այդքան ներողամիտ այդ «լիբերալիզմը» է՛լ ավելի մեծ ուշադրության էր արժանի, որովհետև դ-ր Ֆառեն, սըր Ա. Կառլեյլը, սըր PԲ. Բրոդին, սըր Չ. ԲելլրԲելլը, միստր Գութրին և այլն, կարճ ասած՝ Լոնդոնի ամենանշանավոր physicians [թերապևտները] և surgeons [վիրաբույժները] իրենց ցուցմունքներում հայտարարեցին ստորին պալատի առաջ, թե «periculum in mora!» [«վտանգը դանդաղելն է»։] Դ-ր Ֆառեն նույնիսկ ավելի խիստ արտահայտվեց այս հարցի մասին. «Օրենսդրությունը հավասարապես անհրաժեշտ է՝ կանխելու համար վաղաժամ մահը այն բոլոր ձևերով, որոնցով նա կարող է պատճառվել, իսկ այս եղանակը (գործարանային եղանակը) պետք է, իհարկե, համարել մահ պատճառելու ամենադաժան եղանակներից մեկը»<ref>«Legislation is equally necessary for the prevention of death, in any form in which it can be prematurely inflicted, and cerlainly this must be viewed as a most cruel mode of inflicting it» [«Report of the select Committee on the Bill to regulate the Labour of Children in the Mills and Factories». London 1831—1832, էջ 602]։</ref>։ Հենց նույն «բարենորոգված» պառլամենտը, որը պարոնայք գործարանատերերի նկատմամբ ունեցած քնքուշ զգացմունքից դրդված՝ դեռ երկար տարիներ 13 տարեկանից փոքր երեխաներին փակեց շաբաթը 72 ժամ տևող գործարանային աշխատանքի դժոխքի մեջ, ազատագրական մի հրամանագրով, որը նույնպես կաթիլներով էր ազատություն տալիս, պլանտատորներին արգելեց դրանից հետո նեգր-ստրուկներին ստիպել շաբաթական 45 ժամից ավելի աշխատելու։
Բայց ամենևին չբավարարված՝ կապիտալն այժմ սկսեց մի աղմկալի ագիտացիա, որը մի քանի տարի շարունակվեց։ Ագիտացիան պտտվում էր գլխավորապես այն կատեգորիաների տարիքի շուրջը, որոնք երեխայի անվան տակ պետք է 8 ժամից ավելի չաշխատեին և որոնց համար որոշ իմաստով պարտադիր ուսուցում էր մտցվում։ Կապիտալիստական մարդաբանության համաձայն՝ մանկական հասակը վերջանում էր 10-րդ տարում կամ, ծայրահեղ դեպքում, 11-րդ տարում։ Որքան ավելի էր մոտենում գործարանային օրենքի լիակատար կիրառման ժամկետը, ճակատագրական 1836 թվականը, այնքան ավելի կատաղաբար էր մոլեգնում գործարանատերերի խաժամուժը։ Նրան իսկապես հաջողվեց այն աստիճան վախեցնել կառավարությանը, որ սա 1835 թվականին առաջարկեց մանկական տարիքի սահմանը 13-ից իջեցնել 12-ի։ Մինչ այդ սպառնագին աճում էր pressure from without [դրսից ճնշումը]։ Արիությունը դավաճանեց ստորին պալատին։ Նա հրաժարվեց տասներեք տարեկան երեխաներին օրական 8 ժամից ավելի գցել կապիտալի Ջագերնաուտյան կառքի տակ, և 1833 թվականի օրենքը լիակատար ուժի մեջ մտավ։ Նա անփոփոխ մնաց մինչև 1844 թ. հունիսը։
Այն տասնամյակի ընթացքում, երբ հիշյալ օրենքն սկզբում մասամբ, իսկ հետո լիակատար չափով կարգավորում էր գործարանային աշխատանքը, գործարանային տեսուչների պաշտոնական հաշվետվությունները լիքն են գանգատներով այն մասին, թե անկարելի է դրա կիրառումը։ Որովհետև 1833 թվականի օրենքը պարոնայք կապիտալիստներին էր վերապահում առավոտյան ժամի 5½-ից մինչև երեկոյան ժամի 8½ տևող տասնհինգժամյա ժամանակամիջոցի ընթացքում նշանակել այն ժամը, երբ ամեն մի «դեռահաս» և ամեն մի «երեխա» պետք է սկսի, ընդհատի ու վերջացնի իր տասներկուժամյա կամ ութժամյա աշխատանքը, այլև նրանց հայեցողությանն էր վերապահում տարբեր անձերի համար ուտելու տարբեր ժամեր նշանակելը՝ ուստի այդ պարոնները շուտով հնտրեցին մի նոր «Relaissystem», որի համաձայն բանող ձիերը որոշ փոստային կայարաններում չեն փոխում, այլ նորից ու նորից լծվում են փոփոխվող կայարաններում։ Մենք մանրամասն կանգ չենք առնում այս սիստեմի սքանչելիքների, վրա, որովհետև հետո պետք է նորից վերադառնանք դրան։ Բայց հենց առաջին իսկ հայացքից պարզ է, որ այս սիստեմը ոչնչացնում էր ամբողջ գործարանային օրենքի ոչ միայն ոգին, այլև հենց տառը։ Գործ ունենալով մի այնպիսի բարդ հաշվապահության հետ, որը կիրառվում էր ամեն մի առանձին երեխայի ու ամեն մի դեռահասի վերաբերմամբ, գործարանային տեսուչներն ինչպե՞ս կարող էին գործարանատերերին հարկադրել պահպանելու օրենքով սահմանված աշխատաժամանակը և նշանակելու ուտելու համար օրենքով սահմանված դադարը։ Գործարանների մեծ մասում շուտով նորից անպատիժ կերպով ծաղկել սկսեց նախկին դաժան այլանդակությունը։ Ներքին գործերի մինիստրի մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությունում (1844 թ.) գործարանային տեսուչներն ապացուցեցին նորահնար Relaissystem-ի պայմաններում ամեն մի վերահսկողության ամբողջ անհնարինությունը<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1849», էջ 6։</ref>։ Մինչդեռ հանգամանքները խիստ փոխվել էին։ Գործարանային բանվորները, հատկապես 1838 թվականից սկսած, տասժամյա բիլլը դարձրել էին իրենց տնտեսական լոզունգը այնպես, ինչպես խարտիան դարձել էր նրանց քաղաքական լոզունգը։ Նույնիսկ գործարանատերերի մի մասը, որը գործարանային արտադրությունը կարգավորում էր 1833 թվականի օրենքի համաձայն. , պառլամենտի գլխին հուշագրերի տարափ էր տեղում այն «նենգամիտ եղբայրների» անբարոյական «կոնկուրենցիայի» առթիվ, որոնց ավելի մեծ լկտիությունը կամ տեղական ավելի հաջող պայմանները թույլ էին տալիս խախտել օրենքը։ Բացի դրանից, որքան էլ առանձին գործարանատերերն ուզում էին ազատություն տալ իրենց նախկին ագահությանը, գործարանատերերի դասակարգի իդեոլոգներն ու քաղաքական առաջնորդները բանվորների նկատմամբ ուրիշ վարքագիծ և ուրիշ լեզու էին հանձնարարում։ Նրանք կամպանիա սկսեցին հացի օրենքները վերացնելու օգտին և հաղթության համար բանվորների՜ օգնության կարիքն էին զգում։ Այդ պատճառով նրանք խոստացան ո՛չ միայն կրկնապատկել հատավաճառ հացի քաշը, այլև առևտրի ազատության հազարամյա թագավորության հովանու ներքո ընդունել տասժամյա բիլլը<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1848», էշ էջ 98։</ref>։ Հետևապես, նրանք արդեն ամենևին շահագրգռված չէին պայքարելու այն միջոցառման դեմ, որը լոկ պետք է կենսագործեր 1833 թվականի օրենքը։ Վերջապես, տորիները, որոնց ամենասրբազան շահին, հողային ռենտային, վտանգ էր սպառնում, զայրագին մարդասիրական ֆիլիպպիկներով հանդես եկան իրենց թշնամիների «խայտառակ վարքագծի» դեմ<ref>Լեոնարդ Հորները նույնիսկ պաշտոնապես գործ է ածում «nefarious practices» [զզվելի վարքագիծ] արտահայտությունը («Reports Of of Insp. of Fact. for 31st October 1859», էջ 7)։</ref>։
Այսպես հրապարակ եկավ 1844 թ. հունիսի 7-ի լրացուցիչ գործարանային օրենքը։ Նա ուժի մեջ մտավ 1844 թ, սեպտեմբերի 10-ից։ Նա օրենքի պաշտպանության տակ է առնում բանվորների մի նոր կատեգորիա, այն է՝ 18 տարեկանից բարձր կանանց։ Նրանք ամեն կողմից հավասարվեցին դեռահասներին, նրանց աշխատաժամանակը սահմանափակված է 12 ժամով, գիշերային աշխատանքն արգելված է և այլն։ Հետևաբար, օրենսդրությունն առաջին անգամ ստիպված եղավ անմիջական ու պաշտոնական վերահսկողության ենթարկել նաև չափահասների աշխատանքը։ 1844—1845 թվականների գործարանային հաշվետվության մեջ հեգնաբար ասված է. «Մենք չենք լսել և ոչ մի դեպքի մասին, երբ մեծահասակ կանայք բողոքեին իրենց իրավունքներին այդպես միջամտելու դեմ<ref>«Reports etc. for 30th Sept. 1844», էջ 15։</ref>։ 13 տարեկանից փոքր երեխաների աշխատանքային օրը կրճատվեց մինչև 6½ ժամ, իսկ որոշ պայմաններում՝ մինչև 7 ժամ<ref>Օրենքը թույլ է տալիս երեխաների աշխատանքից օգտվել օրական 10 ժամ այն դեպքերում, երբ նրանք աշխատում են ոչ թե ամեն օր, այլ օրընդմեջ։ Ընդհանուր առմամբ այս վերապահությունը մնաց առանց գործադրության։</ref>։
1847 թ. հունիսի 8-ի գործարանային նոր օրենքը սահմանում էր, որ 1847 թ. հուլիսի 1-ին ուժի մեջ է մտնում «դեռահասների» (13-ից մինչև 18 տարեկանների) և բոլոր բանվորուհիների աշխատանքային օրվա նախնական կրճատումը՝ մինչև 11 ժամ, իսկ 1848 թ. մայիսի 1-ից — բանվորների այդ նույն կատեգորիաների աշխատանքային օրվա վերջնական սահմանափակումը 10 ժամով։ Մնացած բոլոր կետերում այդ օրենքը 1833 ու 1844 թվականների օրենքների ուղղված լրացումն էր։
Կապիտալը նախնական արշավանքի ձեռնարկեց՝ 1848 թվականի մայիսի 1-ից օրենքի լիակատար կենսագործումը արգելելու համար։ Եվ այն էլ՝ հենց իրենք բանվորները, իբր թե փորձից խրատված, պետք է օգնեին իրենց սեփական գործը տապալելուն։ Մոմենտը բարեհաջող էր ընտրված։ «Պետք է հիշեցնել, որ 1846—1847 թվականների սարսափելի ճգնաժամի հետևանքով գործարանային բանվորները մեծ կարիքի մեջ էին, որովհետև շատ գործարաններ միայն կրճատված ժամանակով էին աշխատում, մյուսները բոլորովին կանգ էին առել։ Այդ պատճառով էլ զգալի թվով բանվորներ ամենանեղ դրության մեջ էին գտնվում, շատերը թաղված էին պարտքերի մեջ։ Ուստի կարելի էր բավականաչափ վստահությամբ ենթադրել, թե բանվորները կգերադասեն ավելի երկար աշխատանքային օրը, որպեսզի անցյալում կրած կորուստները ետ բերեն, գուցե պարտքերը վճարեն կամ իրենց կահ կարասիքը լոմբարդից հանեն, կամ ծախած իրերը նորերով փոխարինեն, կամ իրենց ու իրենց ընտանիքի համար նոր հագուստներ ձեռք բերեն»<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1848». էջ 16։</ref>։ Պարոնայք գործարանատերերը փորձեցին այս հանգամանքների բնական ազդեցությունն ուժեղացնել աշխատավարձն ընդհանրապես 10% իջեցնելով։ Այդ քաղաքականությունը, այսպես ասած, ազատ առևտրի նոր դարագլխի սրբագործման տոնն էր։ Այնուհետև, հենց որ աշխատանքային օրը կրճատվեց մինչև 11 ժամ, դրան հետևեց աշխատավարձի հետագա իջեցումը <math>8^1/_3</math>%-ով և հետո կրկնակի իջեցումը, հենց որ աշխատանքային օրը վերջնականապես կրճատվեց մինչև 10 ժամ։ Այդ պատճառով ամենուրեք, որտեղ միայն թույլ էին տալիս հանգամանքները, աշխատավարձի կրճատում տեղի ունեցավ առնվազն 25%-ով<ref>«Ես համոզվեցի, որ շաբաթական 10 շիլլինգ ստացող մարդկանցից 1 շիլլինգ կրճատում էին՝ հիմք ընդունելով աշխատավարձի 10%-անոց ընդհանուր իջեցումը, և այնուհետև ևս 1 շիլլինգ 6 պ., հենվելով աշխատաժամանակի կրճատման վրա,— ընդամենը 2 շիլլինգ 6 պ.,— և, չնայած դրան, մեծամասնությունը հաստատապես տասժամյա աշխատանքային օրվա բիլլի կողմն էր» («Reports of Insp. of Fact. for 31st October 1848», էջ 16)։</ref>։ Հենց այդպես հաջող կերպով նախապատրաստված հանգամանքներում է, որ բանվորների մեջ ագիտացիա սկսվեց 1847 թվականի օրենքի վերացման համար։ Խաբեբայություն, գայթակղություն, սպառնալիքներ — այդ միջոցներից ոչ մեկը չարհամարհվեցի չարհամարհվեց, բայց ոչինչ չօգնեց։ Եթե հաջողվեց էլ մի կես դյուժին պետիցիա հավաքել, որոնցով բանվորները գանգատվում էին, թե «այդ օրենքը ճնշում է իրենց», ապա իրենք՝ պետիցիան ստորագրողները, բերանացի հարցաքննության ժամանակ հայտարարում էին, որ հարկադրված են եղել ստորագրելու։ «Նրանք ճնշված են, այդ ճիշտ է, բայց ոչ թե գործարանային օրենքի, այլ մի ինչ-որ ուրիշի կողմից»<ref>«Պետիցիան ստորագրելիս ես միաժամանակ հայտարարեցի։ հայտարարեցի, որ ինչ-որ վատ բան եմ անում։ — Հապա ինչո՞ւ այդ դեպքում ստորագրեցիք։ — Որովհետև մերժման դեպքում ինձ փողոց կշպրտեին։ Պետիցիոները իսկապես իրեն «ճնշված» էր զգում, բայց ոչ ամենևին գործարանային օրենքի կողմից» («Reports of Insp. of Fact. for 31st October 1848», էջ 102։</ref>։ Բայց եթե գործարանատերերին չհաջողվեց բանվորներին խոսել տալ իրենց ցանկալի ոգով, ապա նրանք իրենք սկսեցին մամուլի մեջ ու պառլամենտում է՛լ ավելի բարձր աղաղակել բանվորների անունից։ Նրանք գործարանային տեսուչներին բնութագրում էին որպես Կոնվենտի կոմիսարների նման մարդկանց, որոնք թշվառ բանվորներին անգթորեն զոհաբերում են աշխարհը բարելավելու իրենց ցնորքին։ Բայց այդ մանյովրն էլ չհաջողվեց։ Գործարանային տեսուչ Լեոնարդ Հորներն անձամբ ու իր օգնականների միջոցով վկաների բազմաթիվ ցուցմունքներ հավաքեց Լանկաշիրի գործարաններում։ Հարցուփորձի ենթարկված բանվորների մոտավորապես 70%-ն արտահայտվեց 10-ժամյա աշխատանքային օրվա օգտին, անհամեմատ ավելի պակաս թվով բանվորներ՝ 11-ժամյա և բոլորովին աննշան փոքրամասնությունը՝ հին 12-ժամյա աշխատանքային օրվա օգտին<ref>«Reports of Insp. of Fact. for 31st Octobcr 1848», էջ 17։ Պ-ն Հորների օկրուգում, այդպիսով, հարցուփորձի ենթարկվեցին 181 գործարանի 10 270 մեծահասակ բանվոր։ Նրանց ցուցմունքները կարելի է գտնել գործարանային տեսչության 1848 թվականի հոկտեմբերով վերջացող կիսամյակի հաշվետվության հավելվածում։ Վկաների այդ ցուցմունքներն ուրիշ կողմերից էլ թանկարժեք նյութ են տալիս։</ref>։
Մի ուրիշ «բարեմիտ» մանյովրն էլ այն էր, որ մեծահասակ տղամարդ բանվորներին հարկադրեն 12-ից մինչև 15 ժամ աշխատելու, և հետո էլ հայտարարեն, թե այդ փաստը իսկական պրոլետարական ցանկությունների արտահայտությունն է։ Բայց գործարանային «անողոք» տեսուչ Լեոնարդ Հորները դարձյալ վրա հասավ։ Արտաժամ աշխատող բանվորների մեծամասնությունը հայտարարեց, որ «իրենք վճռականապես կգերադասեին 10 ժամ աշխատել ավելի քիչ աշխատավարձով, բայց ընտրություն անելու ճար չունեին, նրանց մեջ այնքան շատ գործազուրկներ կան, այնքան շատ մանողներ են հարկադրված որպես սոսկական piecers [ծերկապիչներ] աշխատելու, որ եթե իրենք հրաժարվեին աշխատանքային օրը երկարացնելուց, իրենց տեղն իսկույն ուրիշները կբռնեին, այնպես որ իրենց համար հարցը հանգում էր հետևյալին՝ կա՛մ ավելի երկար ժամանակ աշխատել — կա՛մ փողոց նետվել<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1848»։ Տես №№ 69, 70, 71, 72, 92, 93 ցուցմունքները, որ Լեոնարդ Հորներն ինքն է հավաքել, ինչպես և «հավելվածի» №№ 51, 52, 58, 59, 62, 70 ցուցմունքները, որ հավաքել է տեսչի օգնական Ա-ն։ Պարզ ու շիտակ արտահայտվել է Նույն իսկ նույնիսկ մի գործարանատեր։ Տե՛ս նույն տեղում № 265-ից հետո եկող № 14-ը [էջ 37]։</ref>։
Կապիտալի նախնական արշավանքն անհաջող անցավ, և տասժամյա աշխատանքային օրվա օրենքն ուժի մեջ մտավ 1848 թ. մայիսի 1-ին։ Մինչ այդ չարտիստական պարտիայի ֆիասկոն,— որի առաջնորդները բանտարկվել էին և որի կազմակերպությունը քայքայվել էր,— խախտեց Անգլիայի բանվոր դասակարգի վստահությունը իր ուժերի նկատմամբ։ Դրանից կարճ ժամանակ անց Փարիզի հունիսյան ապստամբությունն ու նրա արյունալի ճնշումը ինչպես մայր-ցամաքային Եվրոպայում, այնպես էլ Անգլիայում սեփականությունը, կրոնը, ընտանիքը և հասարակությունը փրկելո՜ւ մեկ ընդհանուր լոզունգով համախմբեցին տիրապետող դասակարգերի բոլոր ֆրակցիաներին — հողատերերին ու կապիտալիստներին, բորսային գայլերին ու խանութպաններին, պրոտեկցիոնիստներին ու ֆրիտրեդերներին, կառավարությանն ու օպոզիցիային, տերտերներին ու ազատամիտներին, երիտասարդ պոռնկուհիներին ու պառավ միանձնուհիներին։ Ամեն տեղ բանվոր դասակարգը բանադրվեց, հալածանքների ենթարկվեց, դրվեց «loi des suspect»-ի [«կասկածելիների դեմ օրենքի»] ներգործության տակ։ Այդպիսով, պարոնայք գործարանատերերը կարող էին չքաշվել։ Նրանք բացահայտ ապստամբություն բարձրացրին ո՛չ միայն տասժամյա օրենքի, այլև այն ամբողջ օրենսդրության դեմ, որը 1833 թվականից սկսած ձգտում էր որոշ չափով սանձահարել աշխատուժի «ազատ» ծծումը։ Այդ մի Proslavery Rebellion [խռովություն ի պաշտպանություն ստրկության] էր մինիատյուր չափերով, որը երկու տարուց ավելի կատարվում էր ցինիկ անպատկառությամբ, տեռորիստական եռանդով, ընդ որում այդ այնքան ավելի հեշտ էր, որքան ըմբոստացած կապիտալիստը ոչ մի բան ռիսկի չէր ենթարկում, բացի իր բանվորի կաշուց։
Եվ իրոք, այն վիճակագրական տվյալների համաձայն, որոնք ներկայացվել էին ստորին պալատին 1850 թ. հուլիսի 26-ին, չնայած բոլոր բողոքներին, առ 15 հուլիսի 1850 թվականի 257 գործարաններում 3742 երեխա ենթարկվում էին այդ «պրակտիկային»<ref>«Reports etc. for 31st October 1850», էջ 5, 6։</ref>։ Բայց այս էլ դեռ քիչ է։ Կապիտալի լուսանական աչքը հայտնագործեց, որ 1844 թվականի օրենքը ճաշից առաջ հինգժամյա աշխատանք չի թույլատրում առանց հանգստի առնվազն 30 րոպե ընդմիջումի, բայց հետճաշյա աշխատանքի վերաբերմամբ ոչ մի նման բան չի պատվիրում։ Ուստի նա պահանջեց և ձեռք բերեց այն երջանկությունը, որ ութ տարեկան բանվոր-երեխաներին ստիպում էր ո՛չ միայն ժամի 2-ից մինչև երեկոյան ժամի 8 և կեսը անընդհատ ուժասպառ, լինել աշխատելուց, այլև քաղցած մնալ։
«Այո՛, նրա կուրծքը. այդպես է ասված մուրհակումս»<ref>Կապիտալի բնությունը նույնն է ինչպես նքա անզարգացած, այնպես էլ զարգացած ձևերում։ Օրենքների ա՛յն ժողովածուում, որ ստրկատերերի իշխանությունը թելադրեց ամերիկյան քաղաքացիական պատերազմն սկսվելուց քիչ առաջ Նոր Մեքսիկայի տերիտորիայում, ասված է. «Բանվորը, որչափով կապիտալիստը գնել է նրա ֊աշխատուժըաշխատուժը, նրա (կապիտալիստի) փողն է» («The labourer is his (the capitalist’s) money»)։ Նույն հայացքը տարածված էր հռոմեական պատրիկների մոտ։ Այն փողը, որ նրանք փոխ էին տալիս պլեբեյ պարտապանին, սրա կողմից կենսամիջոցներ ընդունելու փաստով դառնում էր պարտապանի միս ու արյունը։ Հետևաբար, այդ «միսն ու արյունը» պարտատերերի «փողն էր»։ Այստեղի՜ց էլ 10 տախտակների շեյլոկյան օրենքը։ Լենգեի այն հիպոթեզը, թե վարկատու պատրիկները ժամանակ առ ժամանակ Տիբերից այն կողմ տոնական խնջույքներ էին սարքում, որտեղ պարտապանների եփած միս էր մատուցվում, նույնքան չապացուցված է մնում, որքան և Դաումերի հիպոթեզը քրիստոնեական հաղորդության մասին։</ref>։
Սակայն Շեյլոկին վայել այս նվիրվածությունը 1844 թվականի օրենքի տառին, որչափով հիշյալ օրենքը կարգավորում է երեխաների աշխատանքը, պետք է լոկ նախապատրաստեր բացահայտ խռովություն նույն օրենքի դեմ, որչափով նա կարգավորում է «դեռահասների ու կանանց» աշխատանքը։ Հարկավոր է հիշեցնել, որ «սխալ Relaissystem»-ի ոչնչացումը կազմում է այդ օրենքի գլխավոր նպատակն ու գլխավոր բովանդակությունը։ Գործարանատերերն իրենց խռովությունը սկսեցին այն պարզ հայտարարությամբ, թե 1844 թվականի օրենքի այն կետերը, որոնք արգելում են դեռահասների ու կանանց աշխատուժի կամայական օգտագործումը գործարանային տասնհինգ֊ ժամյա տասնհինգժամյա օրվա յուրաքանչյուր ուզածդ կարճ ժամանակամիջոցում, «համեմատաբար անվնաս (comparatively harmless) էին, քանի դեռ աշխատաժամանակը սահմանափակված էր 12 ժամով։ Տասժամյա աշխատանքի օրվա օրենքը գործելիս՝ դրանք անհանդուրժելի անարդարություն են» (hardship)<ref>«Reports etc. for 30th April 1848», էջ 28։</ref>։ Այդ պատճառով էլ նրանք ամենասառը ձևով հայտարարեցին տեսուչներին, որ չեն ուզում ուշադրություն դարձնել օրենքի տառի վրա և ուզում են սեփական իշխանությամբ հին սիստեմը մտցնել<ref>Ի թիվս ուրիշների այդ հայտարարել է նաև. մարդասեր Էշֆորտը Լեոնարդ Հորներին ուղղած քվակերական մի զզվելի նամակում («Reports etc. April 1849», էջ 4)։</ref>։ Այդ կլինի վատ խորհուրդներով մոլորեցված բանվորների օգտին, որովհետև «հնարավորություն կտա ավելի բարձր աշխատավարձ վճարել նրանց»։ «Այս միակ միջոցն է տասժամյա աշխատանքային օրվա օրենքի պայմաններում պահպանելու Մեծ Բրիտանիայի արդյունաբերական գերակշռությունը»<ref>«Reports etc. for 31st October 1848», էջ 138։</ref>։ «Կարող է պատահել, որ մի քիչ դժվար լինի հերթափոխությունների սիստեմի պայմաններում երևան հանել օրինախախտումները, բայց ի՞նչ կա որ (what of that?)։ Մի՞թե ներելի է այս երկրի արդյունաբերական մեծ շահերը գիտել որպես մի երկրորդական բան, միայն թե գործարանային տեսուչներն ու նրանց օգնականներն ազատվեն հոգսերի մի փոքր ավելացումից (some little trouble)»<ref>«Reports etc. for 31st October 1848», էջ 140։</ref>։
Այգ Այդ բոլոր հնարքները, իհարկե, ամենևին չօգնեցին։ Գործարանային տեսուչներն սկսեցին դատական հետապնդումներ հարուցել։ Բայց շուտով ներքին գործերի մինիստր սըր Ջորջ Գրեյի գլխին գործարանատերերի պետիցիաների մի այնպիսի տարափ տեղաց, որ նա 1848 թ. օգոստոսի 5-ի մի շրջաբերականով տեսուչներին հանձնարարում էր «ընդհանրապես չհետապնդել օրենքի տառի խախտումները, մինչև չապացուցվի, որ Relaissystem-ը չարաշահում են այն ձևով, որ դեռահասներին ու կանանց ստիպում են 10 ժամից ավելի աշխատել»։ Դրանից հետո գործարանային տեսուչ Ջ. Ստյուարտը թույլատրեց, այսպես կոչված, հերթափոխերի սիստեմը գործարանային օրվա տասնհինգժամյա տևողության ընթացքում ամբողջ Շոտլանդիայում, որտեղ այդ սիստեմը նորից ծաղկեց առաջվա պես։ Անգլիայի գործարանային տեսուչները, ընդհակառակը, հայտարարեցին, որ մինիստրը ոչ մի դիկտատորական իշխանություն չունի օրենքների կիրառումը կասեցնելու, և շարունակեցին դատական հետապնդումները proslavery rebel-ների [ստրկության օգտին խռովություն բարձրացնողների] դեմ։
Բայց ի՞նչ օգուտ դատի ենթարկելուց, քանի որ դատարանները, country magistrates<ref>Այդ «county magistrates», «great unpaid»-ները [«մեծ անվճարները»], ինչպես նրանց անվանում է Վ. Կոբբետը, մի տեսակ ձրի հաշտարար դատավորներ են, որոնց ընտրում են կոմսությունների պատվավոր անձերի շարքից։ Փաստորեն, նրանք իշխող դասակարգերի տեղական դատարաններ են։</ref>, արդարացնող դատավճիռներ էին արձակում։ Այդ դատարաններում նստած էին նույն պարոնայք գործարանատերերը` իրենք իրենց դատելու համար։ Բերենք մի օրինակ։ Ոմն Էսքրիջ` Կերշո, Լիզ և Ընկ. բամբակամանական ֆիրմայից, իր օկրուգի գործարանային տեսչին ներկայացրեց Relaissystem-ի սխեման, որ նախանշված էր իր գործարանի համար։ Մերժում ստանալով` նա սկզբում հետագա ոչ մի քայլի չդիմեց։ Մի երկու ամիս անց Ռոբինզոն անունով մի անհատ, նույնպես բամբակամանարանատեր, եթե ոչ Էսքրիջի Ուրբաթը, համենայն դեպս նրա ազգականը, կանգնեց Ստոկպորտի հաշտարար դատավորի առաջ, մեղադրվելով հերթափոխի այնպիսի սիստեմ մտցնելու մեջ, որը նույնն է, ինչ որ Էսքրիջի հորինածը։ Նիստին մասնակցում էին 4 դատավոր, որոնց թվում 3 բամբակամանարանատեր՝ դարձյալ նույն անխուսափելի Էսքրիջի գլխավորությամբ։ Էսքրիջն արդարացրեց Ռոբինզոնին և հայտարարեց, թե ինչ որ օրինական է Ռոբինզոնի համար, իրավացի է նաև Էսքրիջի համար։ Հենվելով օրենքի ուժ ստացած իր սեփական վճռի վրա, նա անմիջապես մտցրեց այդ սիստեմը նաև իր սեփական գործարանում<ref>«Reports etc. for 30th April 1849», էջ 21, 22։ Հմմտ. նույնպիսի օրինակներ նույն տեղում, էջ 4, 5։</ref>։ Իհարկե, այդ դատարանների նման կազմն արդեն օրենքի բացահայտ խախտումն էր<ref>Վիլյամ IV-ի 1 և 2 օրենքով, § 24, էջ 10, որ հայտնի է սըր Ջոն Հոբհաուզի գործարանային օրենք անունով, բամբակամանարանի կամ մանածագործարանի որևէ տիրոջ, ինչպես նաև նրա հորը, որդուն կամ եղբորն արգելում է հաշտարար դատավորի պարտականություններ կատարել այն դեպքերում, երբ հարցը վերաբերում է գործարանային օրենքին։ [«Reports etc. for 30th April 1849», էջ 22, ծանոթագրություն։]</ref>։ «Դատական այդպիսի ֆարսերը,— բացականչում է տեսուչ Հաուելը,— աղաղակում են, որ պետք է վերջ դնել դրան... երկուսից մեկը՝ կա՛մ օրենքը հարմարեցրեք այդ դատավճիռներին, կա՛մ դատավճիռ հանելու իրավունքը վերապահեցեք ավելի պակաս արատավոր տրիբունալի, որը բոլոր այդպիսի դեպքերում... իր վճիռները հարմարեցնում է օրենքին։ Ստիպված ես բուռն կերպով ձգտելու,, որ դատավորի պաշտոնը վճարովի լինի»<ref>«Reports etc. for 30th April 1849», [էջ 22]։</ref>։
Պետական իրավաբանները անհեթեթ հայտարարեցին 1848 թվականի օրենքի այն մեկնաբանությունը, որ տալիս էին գործարանատերերը, բայց հասարակության փրկիչները թույլ չտվին, որ իրենց մոլորեցնեն։ «Այն բանից հետո,— հաղորդում է Լեոնարդ Հորները,— երբ ես փորձեցի դատական 7 տարբեր շրջանում 10 հետապնդում հարուցելով հարկադրել, որ օրենքը կատարվի, և միայն մեկ դեպքում դատավորների մոտ պաշտպանություն գտա... ես օրենքի անտեսումների համար հետագա հետապնդումներն այլևս անօգուտ եմ համարում։ Օրենքի այն մասը, որը կազմված է աշխատաժամերի մեջ միակերպություն մտցնելու նպատակով... այլևս գոյություն չունի Լանկաշիրի համար։ Բացի դրանից, ո՛չ ես, ո՛չ էլ իմ օգնականները բացարձակապես ոչ մի միջոց չունենք համոզվելու համար, թե այն գործարաններում, որտեղ, այսպես կոչված, Relaissystem-ն է իշխում, դեռահասներին ու կանանց չե՞ն ստիպում 10 ժամից ավելի աշխատելու... 1849 թ. ապրիլի վերջերին իմ շրջանում արդեն 114 գործարան աշխատում էին այդ մեթոդով, և նրանց թիվը վերջին ժամանակներս բուռն թափով աճում է։ Ընղհանուր առմամբ, նրանք հիմա աշխատում են 13½ ժամ, առավոտվա ժամի 6-ից մինչև երեկոյան ժամի 7½-ը. մի քանի դեպքերում նրանք աշխատում են 15 ժամ, առավոտյան ժամի 5½-ից մինչև երեկոյան ժամի 8½-ը»<ref>Նույն տեղում. , էջ 5։</ref>։ 1848 թ. դեկտեմբերին արդեն Լեոնարդ Հորներն ուներ 65 գործարանատիրոջ ու 29 գործարանային հսկիչի մի ցուցակ, որոնք միաձայն պնդում էին, թե վերահսկողության ոչ մի սիստեմ չի կարող այդ Relaissystem-ի պայմաններում խանգարել չափից դուրս աշխատանքի ամենալայն տարածմանը<ref>«Reports etc. for 31st October 1849», էջ 6։</ref>։ Մերթ միևնույն երեխաներին ու դեռահասներին մանարան-արհեստանոցից փոխադրում էին ջուլհականոց և այլն, մերթ 15 ժամվա ընթացքում նրանք մի գործարանից մի ուրիշ գործարան էին փոխադրվում (shifted)<ref>«Reports etc. for 30th April 1849», էջ 21։</ref>։ Էլ ինչպե՞ս վերահսկես այդպիսի մի սիստեմի, «որը հերթափոխ բառը չարաշահում է, որպեսզի վերադասավորի բանվորներին մի անվերջ բազմազանությամբ, ինչպես խաղաթղթերի, և տարբեր անձանց աշխատանքի ու հանգստի ժամերն ամեն օր այնպես տեղաշարժի, որ բանվորների միևնույն լրիվ խումբը երբեք միևնույն տեղում միևնույն ժամերին չաշխատի»<ref>«Reports etc. for 31st October 1848», էջ 95։</ref>։
Բայց նույնիսկ բոլորովին մի կողմ թողնելով իսկական չափից ավելի աշխատանքը, այդ, այսպես կոչված, Relaissystem-ը կապիտալի երևակայության մի այնպիսի ծնունդ էր, որից Ֆուրյեն էլ չի գերազանցել իր հումորիստական՝ «courtes séances» [աշխատանքի կարճ սեանսներ] ուրվագրերում, այն տարբերությամբ միայն, որ սերը դեպի աշխատանքը այստեղ կապիտալի կողմից փոխարկվել է հարկադրանքի։ Նայենք գործարանատերերի հորինած այդ սխեմաներին, որ բարեմիտ մամուլը գովաբանեց որպես օրինակ այն բանի, «թե ի՛նչ կարելի է անել անհրաժեշտ աստիճանի հոգացողության ու մեթոդականության դեպքերում» («what a reasonable degree of care and method can accomplish»)։ Բանվորական անձնակազմը երբեմն բաժանվում էր 12—15 կատեգորիայի, որոնց բաղկացուցիչ մասերը իրենց հերթին շարունակ փոփոխվում էին։ Գործարանային օրվա տասնհինգ ժամերի ընթացքում կապիտալը բանվորին աշխատանքի էր քաշում մերթ 30 րոպեով, մերթ մեկ ժամով, հետո նորից ետ էր վանում նրան, որպեսզի ապա նրան նորից քաշի գործարան և նորից ետ վանի, ժամանակի ցաքուցրիվ ու պատառոտած բեկորներում նրան մերթ այստեղ, մերթ այնտեղ քշելով, բայց նրան իր ձեռքից բաց չթողնելով, մինչև որ լրիվ վերջանա տասժամյա աշխատանքը։ Միևնույն անձերը, ինչպես թատրոնի բեմի վրա, փոփոխակիորեն պետք է հանդես գային տարբեր գործողությունների տարբեր տեսարաններում։ Բայց ինչպես որ դերասանը դրամայի ամբողջ տևողության ընթացքում պատկանում է բեմին, այնպես էլ բանվորները հիմա ամբողջ 15 ժամվա ընթացքում պատկանում էին գործարանին, չհաշված գործարան գնալու ու վերադառնալու ժամանակը։ Այսպիսով, հանգստի ժամերը դառնում էին հարկադրական պարապության ժամեր, որոնք դեռահաս բանվորներին մղում էին գինետուն, իսկ ջահել բանվորուհիներին՝ հասարակաց տուն։ Ամեն մի նոր հնարանք, որ հրամցնում էր կապիտալիստը յուրաքանչյուր օր, ձգտելով առանց բանվորական անձնակազմը մեծացնելու իր մեքենաները 12 կամ 15 ժամ բանեցնել, հանգեցնում էր այն բանին, որ բանվորը պետք է իր ճաշը մաս-մաս կուլ տար ժամանակի մերթ այս, մերթ այն պատառիկում։ Այն ագիտացիայի ժամանակ, որ մղվում էր տասժամյա աշխատանքային օրվա համար, գործարանատերերը բղավում էին, թե բանվորական խաժամուժը պետիցիաներ է ներկայացնում տասժամյա աշխատանքի համար տասներկու ժամվա աշխատավարձ ստանալու հույսով։ Գործարանատերերը հիմա շուռ տվին մեդալը։ Նրանք տասժամյա աշխատավարձ էին վճարում աշխատուժերը տասներկու և տասնհի՜նգ ժամ տնօրինելու համար<ref>Տե՛ս «Reports etc. for 30th April 1849», էջ 6 և shifting system-ի [տեղափոխումների սիստեմի] ընդարձակ բացատրությունը, որ գործարան աքին գործարանային տեսուչներ Հաուելն ու Սոնդերսը սալիս են «Reports etc. for 31st October 1848»-ի մեջ։ Տե՛ս նաև Էշտոնի ու շրջակայքի հոգևորականության պետիցիան, որ 1849 թվականի գարնանը արվեց թագուհուն ընդդեմ shift system-ի [տեղափոխումների սիստեմի]։</ref>։ Ահա հենց այդտեղ էլ թաղված էր շան գլուխը. դա տասժամյա օրենքի հրատարակոյթյո՜ւնն էր գործարանատերերի կողմից։ Դրանք նույն մեղրածոր, մարդասիրությամբ լեցուն ֆրիտրեդերներն էին, որոնք հացի օրենքների դեմ մղվող ագիտացիայի ժամանակ ամբողջ 10 տարի ամենամանրակրկիտ հաշվառումների հիման վրա հավատացնում էին բանվորներին, թե հացի ազատ ներմուծման ժամանակ անգլիական արդյունաբերության ունեցած միջոցներով տասժամյա աշխատանքը լիովին բավական կլիներ կապիտալիստներին հարստացնելու համար<ref>Ср. напр., R. H. Greg: «The Factory Question and the Ten Hours Bill». [London] 1837։</ref>։
Կապիտալի երկամյա խռովությունը վերջապես պսակվեց Անգլիայի չորս բարձրագույն դատական հիմնարկներից մեկի, Court of Exchequer-ի [գանձատան դատարանի] վճռով, որը իրեն հասած դեպքերից մեկի առթիվ 1850 թ. փետրվարի 8-ին որոշեց, որ թեև գործարանատերերը 1844 թվականի օրենքի իմաստին հակառակ են վարվել, բայց հենց ինքը՝ այդ օրենքը պարունակում է որոշ բառեր, որոնք անիմաստ են դարձնում այն։ «Այդ որոշումով վերացվեց տասժամյա օրվա օրենքը»<ref>F. Engels: «Die englische Zehnstundenbill» (իմ հրատարակած «Neue Rheinische Zeitung. Politisch-ökonomische Revue»-ում, Aprilheft 1850, էջ 13). [Ֆ. Էնգելս. «Տասժամյա աշխատանքային օրվա անգլիական բիլլը» Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. VIII, էջ 108։] Նույն «բարձր» դատարանն ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ հայտնագործեց մի բառական պատրվակ, որը ծովահենների նավերը զինելու դեմ ուղղված օրենքը նրա ուղղակի հակադրությունն էր դարձնում։</ref>։ Բազմաթիվ գործարանատերեր, որոնք մինչև այժմ վախենում էին դեռահասների ու բանվորուհիների նկատմամբ Relaissystem-ի կիրառելուց, հիմա երկու ձեռքով կառչեցին դրան<ref>«Reports etc. for 30th April 1850»։</ref>։
Այդ պարագաներում գործարանատերերի ու բանվորների միջև կայացավ մի կոմպրոմիս, որը պառլամենտի հավանությունն ստացավ 1850 թ. օգոստոսի 5-ի գործարանային նոր լրացուցիչ օրենքի մեջ։ «Դեռահասների ու կանանց» աշխատանքային օրը շաբաթվա առաջին 5 օրում 10-ից բարձրացվեց 10½ ժամի և շաբաթ օրվա համար սահմանափակվեց 7½ ժամով։ Աշխատանքը պետք է կատարվի առավոտվա ժամի 6-ից մինչև երեկոյան ժամի 6-ը ժամանակամիջոցում`<ref>Ձմեռն այդ ժամանակաշրջանը թույլատրվում էր փոխարինել առավոտյան ժամի 7-ից մինչև երեկոյան ժամի 7-ը տևող ժամանակաշրջանով։</ref> ուտելու 1½ ժամվա ընդմիջումներով, որոնք բանվորներին պետք է տրվեն միաժամանակ և համաձայն 1844 թվականի որոշման և այլն։ Դրանով միանգամ ընդ միշտ ոչնչանում էր Relaissystem-ը<ref>«Ներկա օրենքը (1850 թ.) այն կոմպրոմիսի արդյունքն էր, որի համաձայն բանվորները հրաժարվեցին տասժամյա օրենքի օգուտներից՝ փոխանակելով այն առավելության հետ, որ միանման ժամանակում սկսվի ու ավարտվի աշխատանքը այն բանվորների համար, որոնց աշխատանքն ընդհանրապես սահմանափակված էր» («Reports etc. for 30th April 1852», էջ 14)։</ref>։ Երեխաների աշխատանքի համար 1844 թվականի օրենքը պահպանեց իր ուժը։
Գործարանատերերի մի կատեգորիա առաջվա նման այս անգամ էլ ապահովեց իր սենիորալ հատուկ իրավունքները պրոլետարական երեխաների վերաբերմամբ։ Դրանք մետաքսագործարանների տերերն էին։ 1833 թվականին նրանք սպառնագին բղավում էին, որ «եթե խլեն իրենց այն ազատությունը, որով նրանք ամեն հասակի երեխաների ստիպում են օրական 10 ժամ աշխատելու, ապա դրանով նրանց գործարանները կկանգնեցնեն» (if the liberty of working children of any age for 10 hours a day were taken away, it would stop their works)։ Նրանց ասելով՝ նրանք ի վիճակի չեն բավարար քանակությամբ 13 տարեկանից մեծ երեխաներ գնելու։ Նրանք ձեռք բերին ցանկալի արտոնությունը։ Հետագա քննությունը պարզեց, որ պատրվակը զուտ կեղծիք էր<ref>«Reports etc. for 30th Sept. 1844», էջ 13։</ref>, որը, սակայն, նրանց չխանգարեց մի ամբողջ տասնամյակ օրական 10 ժամ մետաքսյա մանվածք դուրս քաշելու այն փոքրիկ երեխաների արյունից, որոնց պահանջվում էր կանգնեցնել աթոռների վրա իրենց աշխատանքը կատարելու համար<ref>Նույն տեղում։</ref>։ Թեև 1844 թվականի օրենքը «հափշտակեց» նրանց «ազատությունը», որի շնորհիվ նրանք 11 տարեկանից փոքր երեխաներին օրական 6½ ժամից ավելի էին աշխատեցնում, բայց փոխարենը այդ օրենքը ապահովեց նրանց արտոնությունը՝ 11—13 տարեկան երեխաներին մշակելու օրական 10 ժամ, և վերացրեց գործարանային մյուս երեխաների համար սահմանված պարտադիր դպրոց հաճախելը։ Այս անդամ անգամ հետևյալ պատրվակը բերվեց. «Գործվածքի նրբությունը պահանջում է մատների քնքշություն, որը կարելի է ձեռք բերել միայն վաղ գործարան մտնելու պայմանով»<ref>«Reports etc. for 31st October 1846»,էջ 20։</ref>։ Քնքուշ մատների համար կոտորում էին երեխաներին, ինչպես Ռուսաստանի հարավում եղջերավոր անասուններին մորթում են կաշվի ու ճարպի համար։ Վերջապես, 1844 թվականին տրված արտոնությունը 1850 թվականին թողնվեց միայն մանելու և կծկելու բաժանմունքներում. բայց իր «ազատությունից» զրկված կապիտալի վնասները հատուցելու համար 11—13 տարեկան երեխաների աշխատաժամանակը 10-ից բարձրացվեց 10½ ժամի։ Պատրվակն այս էր. «Մետաքսագործարաններում աշխատանքն ավելի թեթև է, քան մյուս գործարաններում, և ոչ մի դեպքում այնպես վնասակար չէ առողջության համար»<ref>«Reports etc. for 31st October 1861», էջ 26։</ref>։ Պաշտոնական բժշկական հետազոտությունը ցույց տվեց հետագայում, որ, ընդհակառակը, «մետաքսագործական շրջաններում միջին մահացությունը բացառիկ կերպով բարձր է, իսկ բնակչության կանացի մասի համար նույնիսկ ավելի բարձր է, քան Լանկաշիրի բամբակեղենի արտադրության շրջաններում»<ref>«Reports etc. for 31st October 1861», էջ 27։ Գործարանային օրենքի ներգործությանը ենթակա բանվոր բնակչության ֆիզիկական վիճակն ընդհանուր առմամբ զգալի չափով լավացավ։ Բժիշկների բոլոր կարծիքները միաձայն են այս տեսակետից, և տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող իմ անձնական դիտողություններն ինձ համոզել են, որ այդ այդպես է։ Չնայած այս հանգամանքին և մի կողմ թողած կյանքի առաջին տարիներում երեխաների աներևակայելի բարձր մահացությունը, դոկտոր Գրինհաուի պաշտոնական հաշվետվությունները ցույց են տալիս գործարանային օկրուգներում առողջության անբարենպաստ գրությունը «նորմալ առողջություն ունեցող հողագործական օկրուգներիդ համեմատությամբ։ Իբրև ապացույց բերում եմ, ի միջի այլոց, հետևյալ աղյուսակը 1861 թվականի նրա հաշվետվությունից.
<TABLE border = 0 box width="100%">
<TR>
<TD align=middle style='border-left: 1px blacksolid windowtext 1.0pt; border-styletop: solidwindowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt; '>Արդյունաբերության մեջ զբաղված մեծահասակ տղամարդկանց տոկոսը</TD> <TD align=middle style='border-top: 1px blacksolid windowtext 1.0pt; border-styleright: solidwindowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt; '>Ամեն մի 100 000 տղամարդուն ընկնող մահացությունը թոքերի հիվանդություններից</TD> <TD align=middle style='border-top: 1px blacksolid windowtext 1.0pt; border-styleright: solidwindowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt; '>Օկրուգների անունը</TD> <TD align=middle style='border-top: 1px blacksolid windowtext 1.0pt; border-styleright: solidwindowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt; '>Ամեն մի 100 000 կնոջն ընկնող մահացությունը թոքերի հիվանդություններից</TD> <TD align=middle style='border-top: 1px blacksolid windowtext 1.0pt; border-styleright: solidwindowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt; '>Արդյունաբերության մեջ զբաղված մեծահասակ կանանց տոկոսը</TD> <TD align=middle style='border-top: 1px blacksolid windowtext 1.0pt; border-styleright: solidwindowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt; '>Կանանց զբաղմունքների տեսակը</TD>
</TR>
<TR>
</TABLE>
</ref>։
Չնայած գործարանային տեսուչների՝ յուրաքանչյուր կես տարին մեկ անգամ կրկնվող բողոքներին, այդ այլանդակությունը շարունակվում է մինչև հիմա<ref>Հայտնի է, թե անգլիական «ֆրիտրեդերներն» ինչպիսի տատանումներով մերժեցին մետաքսեղենի, մանուֆակտուրայի հովանավորական մաքսերը։ Ֆրանսիական ներմուծումից պաշտպանվելը այժմ փոխարինվում է Անգլիայի գործարանային երեխաների. անպաշտպանությամբ։</ref>։ 1850 թվականի օրենքը միայն «դեռահասների ու կանանց» համար 15-ժամյա ժամանակամիջոցը առավոտյան ժամի 5½-ից մինչև երեկոյան ժամի 8½-ը դարձրեց տասներկուժամյա ժամանակամիջոց՝ առավոտյան ժամի 6-ից մինչև երեկոյան ժամի 6-ը։ Այսպիսով, այդ չէր վերաբերում երեխաներին,
1850 թվականի օրենքը միայն «դեռահասների ու կանանց» համար 15-ժամյա ժամանակամիջոցը առավոտյան ժամի 5½-ից մինչև երեկոյան ժամի 8½-ը դարձրեց տասներկուժամյա ժամանակամիջոց՝ առավոտյան ժամի 6-ից մինչև երեկոյան ժամի 6-ը։ Այսպիսով, այդ չէր վերաբերում երեխաներին, որոնց դեռ կարելի էր շահագործել կես ժամ այդ ժամանակամիջոցն սկսելուց առաջ և 2½ ժամ այն վերջանալուց հետո, թեև նրանց աշխատանքի ընղհանուր տևողությունը չպետք է գերազանցեր 6½ ժամից։ Օրենքը քննարկելիս գործարանային տեսուչները վիճակագրական տվյալներ ներկայացրին պառլամենտին այն խայտառակ չարաշահումների մասին, որոնց հասցնում էր այղ աննորմալ երևույթը։ Սակայն զուր։ Գաղտնի դիտավորությունն այն էր, որ ծաղկման տարիներում երեխաների միջոցով մեծահասակ բանվորների աշխատանքային օրը կրկին երկարացնել մինչև 15 ժամ։ Հաջորդ 3 տարվա փորձը ցույց տվեց, որ այդ ոտնձգությունը պետք է ձախողվեր՝ բախվելով մեծահասակ տղամարդ բանվորների դիմադրությանը<ref>«Reports etc. for 30th April 1853», էջ 31։</ref>։ Այդ պատճառով 1850 թվականի օրենքը, վերջապես, 1853 թվականին լրացվեց՝ արգելելով «կիրառել երեխաների աշխատանքը դեռահասների ու կանանց առավոտյան աշխատանքից առաջ և երեկոյան աշխատանքից հետո»։ Այդ ժամանակից սկսած 1850 թվականի գործարանային օրենքը, սակավ բացառություններով, կարգավորում էր արդյունաբերության իրեն ենթակա ճյուղերի բոլոր բանվորների աշխատանքային օրը<ref>Անգլիական բամբակեղենի արդյունաբերության ամենաբարձր ծաղկման տարիներին, 1859 և 1860 թվականներին, մի քանի գործարանատերեր փորձում էին արտաժամյա աշխատանքի համար տրվող բարձր աշխատավարձով հրապուրելով մեծահասակ տղամարդ մտնողներին մանողներին և ուրիշներին համոզել աշխատանքային օրը երկարացնելու կողմը։ Ձեռքի մյուլով ու սելֆակտորով աշխատող մանողները վերջ դրին այդ փորձին իրենց ձեռնարկատերերին տված մի գրությամբ, որտեղ, ի միջի այլոց, ասված է. «Ճիշտն ասած, մեր կյանքը մի բեռ է մեզ համար, էլ քանի դեռ մենք շաբաթվա մեջ համարյա 2 օր (20 ժամ) ավելի ենք գամված գործարանին, քան մյուս բանվորները, մենք այս երկրում մեզ զգում ենք որպես հելոտներ և ինքներս մեզ կշտամբում ենք այն բանի համար, որ հավերժացնում ենք այն սիստեմը, որը հենց մեզ և մեր սերնդին վնասում է ֆիզիկապես ու բարոյապես... Ուստի մենք սրանով հարգանքով հայտնում ենք ձեզ, որ մենք, նոր տարվա առաջին օրից սկսած, մի րոպե ավելի չենք աշխատի, քան շաբաթական 60 ժամ, ժամի 6-ից մինչև ժամի 6-ը, հանած 1½ ժամ ;օրենքով սահմանված ընդմիջումները» («Reports etc. for 30th April 1860», էջ 30)։</ref>։ Առաջին գործարանային օրենքի հրապարակումից մինչև այդ ժամանակն անցել էր կես դար<ref>Այն միջոցների մասին, որ այդ օրենքը խախտելու համար ընձեռում է նրա խմբագրված տեքստը, տե՛ս պառլամենտական հաշվետվությունը՝ «Factories Regulation Acts» (6 օգոստոսի 1859 թ.)։ Եվ հենց նույն տեղում էլ Leonard Horne-ի «Suggestions for Amending the Factory Acts to enable the Inspectors to prevent Illegal Working, now become very prevalent».</ref>։
1845 թվականին հրատարակված «Printwork's Act»-ում (Չթադրոշմիչ ու այլ գործարաններին վերաբերող օրենք) օրենսդրությունը առաջին անգամ դուրս եկավ իր գործողության սկզբնական ոլորտի սահմաններից։ Այն դժգոհությունը, որով կապիտալը թույլատրեց այդ նոր «խելառությունը», երևում է օրենքի ամեն մի տողից։ Նա տարեկան երեխաների և կանանց աշխատանքային օրը սահմանափակում է 16 ժամով՝ առավոտյան ժամի 6-ից մինչև երեկոյան ժամի 10-ը, առանց որևէ օրինական ընդմիջում սահմանելու ուտելու համար։ Նա թույլ է տաղիս աշխատանքով հյուծել 13 տարեկանից մեծ տղաներին օր ու գիշեր՝ գործարանատիրոջ բարեհայեցոզոլթյամբբարեհայեցոզությամբ<ref>«Վերջին կիսամյակում (1857 թ.) իմ օկրուգում 8 տարեկան ու ավելի մեծ երեխաներին փաստորեն խոշտանգում են առավոտյան ժամի 6-ից մինչև երեկոյան ժամի 9-ը» («Reports etc. for 31st October 1857», էջ 39)։</ref>։ Դա մի պառլամենտական վիժվածք է<ref>«Printwork’s Act-ը [Չթադրոշմիչ գործարանների օրենքը] անբավարար է համարվում թե՛ ուսուցմանը և թե՛ աշխատանքի պաշտպանությանը վերաբերող որոշումների տեսակետից» («Reports etc. for 31st October 1862», էջ 52)։</ref>։
Այնուամենայնիվ, սկզբունքը վճռական հաղթանակ տարավ, հաղթելով արդյունաբերության խոշոր ճյուղերում, որոնք արտադրության արդի եղանակի սպեցիֆիկ ծնունդն են։ Այդ ճյուղերի ապշեցուցիչ զարգացումը 1853—1860 թվականների ժամանակաշրջանում, որ կատարվում էր գործարանային բանվորների ֆիզիկական ու բարոյական վերածնությանը զուգընթաց, բաց արեց նույնիսկ կույրերի աչքերը։ Իրենք՝ գործարանատերերը, որոնցից կես դար տևող քաղաքացիական պատերազմի միջոցով քայլ առ քայլ նվաճվում էր աշխատանքային օրվա օրենսդրական սահմանափակումն ու կարգավորումը, պարծենկոտությամբ մատնանշում էին արդյունաբերության այդ ճյուղերի և շահագործման այն բնագավառների միջև եղած հակադրությունը, որոնք դեռևս «ազատ» էին մնում<ref>Այդպես է աատահայտվսւմ,օրինակ, Է. Պոտտերը 1863 թ. մարտի 24-ին «Times»-ին ուղղած նամակի մեջ։ «Times»-ը նրան հիշեցնում է գործարանատերերի խռովությունը տասժամյա օրենքի դեմ։</ref>։ «Քաղաքատնտեսության» փարիսեցիներն շտապեցին հռչակել, թե աշխատանքային օրը օրենսդրաբար կարգավորելու անհրաժեշտության իդեան իրենց «գիտության» նոր բնորոշ նվաճումն է<ref>Այդպես էր արտահայտվում, ի միջի այլոց, Տուկի «History of Prices» գրքի աշխատակից ու հրատարակիչ պ. Վ . Նյումարչը։ Մի՞թե հասարակական կարծիքին վախկոտ զիջումներ անելը գիտական առաջադիմություն է։</ref>։ Հեշտ է հասկանալը, որ երբ գործարանային մագնատները հարկադրված եղան հպատակվելու անխուսափելիին և հաշտվելու նրա հետ, կապիտալի դիմադրության ուժը աստիճանաբար թուլանում էր, իսկ բանվոր դասակարգի հարձակման ուժը, ընդհակառակը, աճում էր այն չափով, որչափով աճում էր նրա դաշնակիցների թիվը անմիջաբար չշահագրգռված հասարակական խավերում։ Դրանով է բացատրվում համեմատաբար արագ առաջադիմությունը 1860 թվականից սկսած։
Ներկարարական ու ճերմակացման արհեստանոցները<ref>Ճերմակացման ու ներկարարական արհեստանոցների վերաբերյալ 1860 թվականին հրատարակված օրենքը սահմանում է, որ աշխատանքային օրը 1861 թ. օգոստոսի 1-ից նախապես կրճատվելու է մինչև. 12 ժամ,, իսկ 1862 թ. օգոստոսի 1-ից վերջնականապես կրճատվելու է մինչև 10 ժամ, այսինքն՝ աշխատանքի օրերին մինչև 10½ ժամ, իսկ շաբաթ օրերը՝ մինչև 7½ ժամ։ բայց երբ հասավ չարաբաստիկ 1862 թվականը, կրկնվեց հին ֆարսը։ Պարոնայք գործարանատերերը մի պետիցիայով դիմեցին պառլամենտին, խնդրելով դեռ մեկ տարի էլ հանդուրժել դեռահասների ու կանանց տասներկուժամյա աշխատանքը... «Արդյունաբերության այժմյան կացությունը (բամբակի սովը) բանվորների համար խիստ ձեռնտու է, եթե նրանց թույլ տան օրական 12 ժամ աշխատել և ըստ կարելույն շատ աշխատավարձ ստանալ... Արդեն հաջողվել էր այդ ոգով կազմված մի բիլլ մտցնել ստորին պալատը։ Այդ բիլլը տապալվեց Շոտլանդիայի ճերմակացման արհեստանոցների բանվորների ագիտացիայի շնորհիվ» («Reports etc. for 31th October 1862», էջ 14, 15)։ Այդ կերպ հարվածներ կրելով հենց այն բանվորներից, որոնց անունից նա խոսում էր ըստ իր հավաստիացումների, կապիտալն իրավաբանական ակնոցի օգնությամբ հիմա հայտնագործեց, որ 1860 թվականի օրենքը, «աշխատանքի պաշտպանությանն պառլամենտական բոլոր օրենքների նման, կազմված լինելով իմաստը մթագնող արտահայտություններով, պատրվակ է ընձեռում նրա ուժը չտարածելու «calenderers»-ի [մամլողների] և «finishers»-ի [վերջին մշակողների] վրա։ Անգլիական իրավագիտությունը, կապիտալի մշտական հավատարիմ ծառան, «Common PIeas»-ի [դատարանի քաղաքացիական բաժանմունքի] միջոցով վավերացրեց այդ պատրվակաբանությունը։ «Այդ բանը մեծ դժգոհություն հարուցեց բանվորների շրջանում, և պետք է խիստ ցավել, որ օրենսդրության պարզ դիտավորությունները ոչնչացվում են բառերի անբավարար որոշակիության պատրվակով» (նույն տեղում, էջ 18)։</ref> 1850 թվականի գործարանային օրենքին ենթարկվեցին 1860 թվականին, ժանյակի ու գուլպայի գործարանները՝ 1861 թվականին։ «Երեխաների աշխատանքի հանձնաժողովի» առաջին հաշվետվության (1863) հետևանքն այն եղավ, որ նույն վիճակին արժանացան կավեղեն արտադրանքի բոլոր մանուֆակտուրաները (ոչ միայն կավագործարանները), լուցկու, հրապատիճների, փամփուշտների արտադրությունը, պաստառագործարանները, թավշագործությունը (fustian cutting) ու այն բազմաթիվ պրոցեսները, որոնք միավորված են «finishing» (վերջնական մշակում) անվան տակ։ 1863 թ. «բացօթյա ճերմականոցներր»<ref>Ճերմակացման արհեստանոցների վերաբերյալ 1860 թվականի օրենքի ներգործությունից «բացօթյա ճերմականոցները» ազատվեցին այն ստահոդ հայտարարության միջոցով, թե իբր իրենց մոտ գիշերները ոչ մի կին չի աշխատում։ Սուտը մերկացրին գործարանային տեսուչները, իսկ միաժամանակ բանվորական պետիցիաները խախտեցին պառլամենտի իդիլլիական պատկերացումները «հոտավետ, զով մարգագետիններում գործող բացօթյա ճերմականոցների» մասին։ Օդում գործող այդ ճերմականոցներում գոյություն ունեն չորանոցներ՝ 90—100 աստիճան ջերմությամբ ըստ Ֆարենհայտի [Ցելսիուսի 32—38 աստիճան], որտեղ գլխավորոպես աղջիկներ են աշխատում։ Գոյություն ունի մինչև անգամ «сooling» [զովացում] տեխնիկական արտահայտությունը, որով արտահայտվում է չորանոցից ժամանակ առ ժամանակ ազատ օդի մեջ դուրս գալը։ «Չորանոցում լինում են տասնհինգ աղջիկ, ջերմությունը 80—90 աստիճան [Ցելսիուսի 27—32 աստիճան] քաթանի համար, 100 [Ցելսիուսի 38 աստիճան] և ավելի աստիճան բատիստի համար» Տասներկու աղջիկ արդուկում և ծալում են (բատիստը և այլն) մոտավորապես 10 քառակուսի ոտնաչափ մի փոքրիկ սենյակում, որի մեջտեղում կա մի պինդ փակված վառարան։ Աղջիկները բոլորաձև շրջապատում են վառարանը, որը մի սարսափելի տաքություն է ժայթքում և, արագ չորացնում արդուկողների ստացած բատիստը։ Այդ «ձեռքերի» ժամերի թիվը սահմանափակված չէ։ Եթե գործը շատ, է, նրանք շատ օրեր իրար հետևից աշխատում են մինչև գիշերվա ժամի 9-ը կամ 12-ը» («Reports etc. for 31th October 1862», էջ 56)։ Մի բժիշկ հայտարարում է. «Զովանալու համար ոչ մի առանձին ժամ չկա, բայց եթե ջերմաստիճանն անտանելի է դառնում, կամ բանվորուհիների ձեռքերը կեղտոտվում են քրտինքից, նրանց թույլատրվում է մի քանի րոպե դուրս գալ... Այդ բանվորուհիների հիվանդությունները բուժելու իմ փորձն ինձ ստիպում է հավաստելու, որ նրանց առողջական վիճակը շատ ավելի ցածր է, քան բամբակ մանող կանանց առողջությունը (իսկ կապիտալը պառլամենտին տված իր պետիցիաներում Ռուբենսի ոճով գերառո՜ղջ է պատկերել նրանց)։ Ամենից ավելի հաճախ պատահող նրանց հիվանդություններն են՝ բարակացավը, բրոնխիտը, արգանդի հիվանդությունները, ամենասոսկալի ձևի հիստերիան և ռևմատիզմը։ Դրանք բոլորը, ինչպես ես եմ կարծում, ուղղակի կամ անուղղակի առաջ են գալիս նրանց արհեստանոցների անչափ տաք օդից ու բավականաչափ տաք այնպիսի հագուստի պակասությունից, որը կարողանար ձմեռվա ամիսներին տուն վերադառնալիս նրանց պաշտպանել ցուրտ ու խոնավ մթնոլորտից» (նույն տեղում, էջ 56, 57)։ Գործարանային տեսուչները «բացօթյա ճերմականոցների» կենսուրախ տերերից լրացուցիչ կերպով պոկած 1863 թվականի օրենքի մասին հետնյալն են նկատում. «Այս օրենքը ոչ միայն չի հասնում բանվորներին պաշտպանելու նպատակին, որը, նա իբր թե պիտի աներ... նա հենց այնպես է ձևակերպված, որ աշխատանքի պաշտպանությունն սկսվում է այն պահից միայն, երբ երեխաներին ու կանանց երեկոյան ժամի 8-ից հետո բռնում են աշխատանքի վրա, բայց նույնիսկ այս դեպքում ապացուցման այն մեթոդը, որը սահմանում է այդ օրենքը, այնքան է խարդախված, որ հազիվ թե կարելի լինի օրենքը խախտողներին պատժել» (նույն տեղում, էջ 52)։ «Մարդասիրական ու կրթական նպատակների հասնելու իմաստով այս օրենքը բոլորովին անպետք է Դժար թե կարելի է մարդասիրական անվանել այն վարմունքը, երբ կանանց ու երեխաներին թույլ են տալիս կամ, որ նույն բանն է դուրս դալիս, հարկադրում են օրական 14 ժամ, գուցե և ավելի երկար աշխատելու, ուտելու ընդմիջումներով կամ առանց դրանց, ինչպես պատահի։ սահմանափակումներ չանելով տարիքի նկատմամբ, առանց սեռի խտրության և առանց ուշադրության դարձնելու այն ընտանիքների հասարակական սովորությունների վրա, որոնք ճերմականոցների կողքին են ապրում» («Reports etc, for 30th April 1863», էջ 40)։<br>185a '''(2-րդ հրատ. ծանոթագրությունը։)''' 1866 թվականից սկսած, երբ ես գրել եմ այս տողերը, նորից ռեակցիա է սկսվել։</ref> և փռերը ենթարկվեցին հատուկ օրենքների, որոնցից առաջինն արգելում է, ի միջի այլոց, երեխաների, դեռահասների ու կանանց աշխատանքը գիշեր ժամանակ (երեկոյան ժամի 8-ից մինչև առավոտյան ժամի 6-ը), իսկ երկրորդը՝ 18 տարեկանից փոքր հացագործ-ենթավարպետների աշխատանքի օգտագործումը երեկոյան ժամի 9-ի ու առավոտյան ժամի 5-ի միջև։ Մենք դեռ կվերադառնանք հիշյալ հանձնաժողովի հետագա առաջարկներին, որոնք սպառնում էին խլել անգլիական արդյունաբերության բոլոր կարևոր ճյուղերի «ազատությունը», բացի հողագործությունից, հանքերից ու տրանսպորտային արդյունաբերությունից [''Տես 185a ծանոթ.'']։Ներկարարական ու ճերմակացման արհեստանոցները<ref>Ճերմակացման ու ներկարարական արհեստանոցների վերաբերյալ 1860 թվականին հրատարակված օրենքը սահմանում է, որ աշխատանքային օրը 1861 թ. օգոստոսի 1-ից նախապես կրճատվելու է մինչև 12 ժամ, իսկ 1862 թ. օգոստոսի 1-ից վերջնականապես կրճատվելու է մինչև 10 ժամ, այսինքն՝ աշխատանքի օրերին մինչև 10½ ժամ, իսկ շաբաթ օրերը՝ մինչև 7½ ժամ։ Բայց երբ հասավ չարաբաստիկ 1862 թվականը, կրկնվեց հին ֆարսը։ Պարոնայք գործարանատերերը մի պետիցիայով դիմեցին պառլամենտին, խնդրելով դեռ մեկ տարի էլ հանդուրժել դեռահասների ու կանանց տասներկուժամյա աշխատանքը... «Արդյունաբերության այժմյան կացությունը (բամբակի սովը) բանվորների համար խիստ ձեռնտու է, եթե նրանց թույլ տան օրական 12 ժամ աշխատել և ըստ կարելույն շատ աշխատավարձ ստանալ... Արդեն հաջողվել էր այդ ոգով կազմված մի բիլլ մտցնել ստորին պալատը։ Այդ բիլլը տապալվեց Շոտլանդիայի ճերմակացման արհեստանոցների բանվորների ագիտացիայի շնորհիվ» («Reports etc. for 31th October 1862», էջ 14, 15)։ Այդ կերպ հարվածներ կրելով հենց այն բանվորներից, որոնց անունից նա խոսում էր ըստ իր հավաստիացումների, կապիտալն իրավաբանական ակնոցի օգնությամբ հիմա հայտնագործեց, որ 1860 թվականի օրենքը, «աշխատանքի պաշտպանությանն պառլամենտական բոլոր օրենքների նման, կազմված լինելով իմաստը մթագնող արտահայտություններով, պատրվակ է ընձեռում նրա ուժը չտարածելու «calenderers»-ի [մամլողների] և «finishers»-ի [վերջին մշակողների] վրա։ Անգլիական իրավագիտությունը, կապիտալի մշտական հավատարիմ ծառան, «Common PIeas»-ի [դատարանի քաղաքացիական բաժանմունքի] միջոցով վավերացրեց այդ պատրվակաբանությունը։ «Այդ բանը մեծ դժգոհություն հարուցեց բանվորների շրջանում, և պետք է խիստ ցավել, որ օրենսդրության պարզ դիտավորությունները ոչնչացվում են բառերի անբավարար որոշակիության պատրվակով» (նույն տեղում, էջ 18)։</ref> 1850 թվականի գործարանային օրենքին ենթարկվեցին 1860 թվականին, ժանյակի ու գուլպայի գործարանները՝ 1861 թվականին։ «Երեխաների աշխատանքի հանձնաժողովի» առաջին հաշվետվության (1863) հետևանքն այն եղավ, որ նույն վիճակին արժանացան կավեղեն արտադրանքի բոլոր մանուֆակտուրաները (ոչ միայն կավագործարանները), լուցկու, հրապատիճների, փամփուշտների արտադրությունը, պաստառագործարանները, թավշագործությունը (fustian cutting) ու այն բազմաթիվ պրոցեսները, որոնք միավորված են «finishing» (վերջնական մշակում) անվան տակ։ 1863 թ. «բացօթյա ճերմականոցները»<ref>Ճերմակացման արհեստանոցների վերաբերյալ 1860 թվականի օրենքի ներգործությունից «բացօթյա ճերմականոցները» ազատվեցին այն ստահոդ հայտարարության միջոցով, թե իբր իրենց մոտ գիշերները ոչ մի կին չի աշխատում։ Սուտը մերկացրին գործարանային տեսուչները, իսկ միաժամանակ բանվորական պետիցիաները խախտեցին պառլամենտի իդիլլիական պատկերացումները «հոտավետ, զով մարգագետիններում գործող բացօթյա ճերմականոցների» մասին։ Օդում գործող այդ ճերմականոցներում գոյություն ունեն չորանոցներ՝ 90—100 աստիճան ջերմությամբ ըստ Ֆարենհայտի [Ցելսիուսի 32—38 աստիճան], որտեղ գլխավորոպես աղջիկներ են աշխատում։ Գոյություն ունի մինչև անգամ «сooling» [զովացում] տեխնիկական արտահայտությունը, որով արտահայտվում է չորանոցից ժամանակ առ ժամանակ ազատ օդի մեջ դուրս գալը։ «Չորանոցում լինում են տասնհինգ աղջիկ, ջերմությունը 80—90 աստիճան [Ցելսիուսի 27—32 աստիճան] քաթանի համար, 100 [Ցելսիուսի 38 աստիճան] և ավելի աստիճան բատիստի համար» Տասներկու աղջիկ արդուկում և ծալում են (բատիստը և այլն) մոտավորապես 10 քառակուսի ոտնաչափ մի փոքրիկ սենյակում, որի մեջտեղում կա մի պինդ փակված վառարան։ Աղջիկները բոլորաձև շրջապատում են վառարանը, որը մի սարսափելի տաքություն է ժայթքում և, արագ չորացնում արդուկողների ստացած բատիստը։ Այդ «ձեռքերի» ժամերի թիվը սահմանափակված չէ։ Եթե գործը շատ է, նրանք շատ օրեր իրար հետևից աշխատում են մինչև գիշերվա ժամի 9-ը կամ 12-ը» («Reports etc. for 31th October 1862», էջ 56)։ Մի բժիշկ հայտարարում է. «Զովանալու համար ոչ մի առանձին ժամ չկա, բայց եթե ջերմաստիճանն անտանելի է դառնում, կամ բանվորուհիների ձեռքերը կեղտոտվում են քրտինքից, նրանց թույլատրվում է մի քանի րոպե դուրս գալ... Այդ բանվորուհիների հիվանդությունները բուժելու իմ փորձն ինձ ստիպում է հավաստելու, որ նրանց առողջական վիճակը շատ ավելի ցածր է, քան բամբակ մանող կանանց առողջությունը (իսկ կապիտալը պառլամենտին տված իր պետիցիաներում Ռուբենսի ոճով գերառո՜ղջ է պատկերել նրանց)։ Ամենից ավելի հաճախ պատահող նրանց հիվանդություններն են՝ բարակացավը, բրոնխիտը, արգանդի հիվանդությունները, ամենասոսկալի ձևի հիստերիան և ռևմատիզմը։ Դրանք բոլորը, ինչպես ես եմ կարծում, ուղղակի կամ անուղղակի առաջ են գալիս նրանց արհեստանոցների անչափ տաք օդից ու բավականաչափ տաք այնպիսի հագուստի պակասությունից, որը կարողանար ձմեռվա ամիսներին տուն վերադառնալիս նրանց պաշտպանել ցուրտ ու խոնավ մթնոլորտից» (նույն տեղում, էջ 56, 57)։ Գործարանային տեսուչները «բացօթյա ճերմականոցների» կենսուրախ տերերից լրացուցիչ կերպով պոկած 1863 թվականի օրենքի մասին հետևյալն են նկատում. «Այս օրենքը ոչ միայն չի հասնում բանվորներին պաշտպանելու նպատակին, որը, նա իբր թե պիտի աներ... նա հենց այնպես է ձևակերպված, որ աշխատանքի պաշտպանությունն սկսվում է այն պահից միայն, երբ երեխաներին ու կանանց երեկոյան ժամի 8-ից հետո բռնում են աշխատանքի վրա, բայց նույնիսկ այս դեպքում ապացուցման այն մեթոդը, որը սահմանում է այդ օրենքը, այնքան է խարդախված, որ հազիվ թե կարելի լինի օրենքը խախտողներին պատժել» (նույն տեղում, էջ 52)։ «Մարդասիրական ու կրթական նպատակների հասնելու իմաստով այս օրենքը բոլորովին անպետք է։ Դժար թե կարելի է մարդասիրական անվանել այն վարմունքը, երբ կանանց ու երեխաներին թույլ են տալիս կամ, որ նույն բանն է դուրս դալիս, հարկադրում են օրական 14 ժամ, գուցե և ավելի երկար աշխատելու, ուտելու ընդմիջումներով կամ առանց դրանց, ինչպես պատահի, սահմանափակումներ չանելով տարիքի նկատմամբ, առանց սեռի խտրության և առանց ուշադրության դարձնելու այն ընտանիքների հասարակական սովորությունների վրա, որոնք ճերմականոցների կողքին են ապրում» («Reports etc. for 30th April 1863», էջ 40)։<br>185a '''(2-րդ հրատ. ծանոթագրությունը։)''' 1866 թվականից սկսած, երբ ես գրել եմ այս տողերը, նորից ռեակցիա է սկսվել։</ref> և փռերը ենթարկվեցին հատուկ օրենքների, որոնցից առաջինն արգելում է, ի միջի այլոց, երեխաների, դեռահասների ու կանանց աշխատանքը գիշեր ժամանակ (երեկոյան ժամի 8-ից մինչև առավոտյան ժամի 6-ը), իսկ երկրորդը՝ 18 տարեկանից փոքր հացագործ-ենթավարպետների աշխատանքի օգտագործումը երեկոյան ժամի 9-ի ու առավոտյան ժամի 5-ի միջև։ Մենք դեռ կվերադառնանք հիշյալ հանձնաժողովի հետագա առաջարկներին, որոնք սպառնում էին խլել անգլիական արդյունաբերության բոլոր կարևոր ճյուղերի «ազատությունը», բացի հողագործությունից, հանքերից ու տրանսպորտային արդյունաբերությունից [''Տես 185a ծանոթ.'']։
====7. ՊԱՅՔԱՐ ՆՈՐՄԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ՀԱՄԱՐ։ ԱՆԳԼԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄՅՈՒՍ ԵՐԿՐՆԵՐԻ ՎՐԱ====