Changes

/* 2. Ագաթոն և Կոզեռն */
XI դարի կեսերին Տարոնը և Սասունը մտնում էին Գրիգոր Մագիստրոսի վարչությանը հանձնված Բյուզանդիայի արևելյան բդեշխության մեջ, գտնվելով անմիջորեն Մագիստրոսի փեսա Թոռնիկ Մամիկոնյանի իշխանության ներքո։ Հայտնի է սրա առաջնորդությամբ սասունցիների վարած պայքարը սելջուկների դեմ<ref> Ուռհայեցի, նույն տեղում, էջ 130, Լաստիվերտցի, էջ 141, Միխայէլ Ասորի, Ժամանակագրութիւն, Երուսաղէմ, 1871, էջ 395։</ref>։ Հիշվում է նաև Փիլարտոսի, ֆրանկների և թուրք Ամր-Փաքրի դեմ Թոռնիկի մղած պատերազմը, որի ժամանակ նրա բանակում եղած պիտի լինի 50 հազար հետևակ, 6 հազար ձիավոր<ref>Ուռհայեցի, էջ 206 և հետ.։</ref>։
Ի վերջո սելջուկները տիրացան բդեշխությանը։ Սակայն տարեկան տուրք վճարելու հանձնառությամբ՝ Մամիկոնյանները շարունակեցին անմիջական տեր լինել Սասունում և Տարոնում։ Այս մի դրություն էր, որ հաճախ խախտվում էր թշնամու ոտնձգությունների և Մամիկոնյանների նրան ցույց տված դիմադրության միջադեպերով։ Ցայտուն կերպով բնութագրում է դիմադրական իր պայքարը Թոռնիկին հաջորդած Չորտուանել II Մամիկոնյանը, 1104 թվականին գրած իր մի պարգևագրում. «Ես Չորտուանել բազում աւուրց լեալ տիրեալ հայրենի աշխարհիս մերում Տարօնոյ և այլ բազում աշխարհաց, զօրավիգն ունելով զՔրիստոս և զսուրբ Խաչն կենարար և հրամանաւ ինքնակալացն Ցունաց ոչ զանգիտեցի ի սպառնալեաց և յարշաւանաց ազգին իսմայելացւոց.., և մեր ապաւինեալ վերին օգնականութեան, կացեալ արիաբար ընդդէմ բազմահնար և չարաչար մարտի նոցա՝ զամենայն աւուրս կենաց իմոց մինչև յետին օր ծերութեան իմոյ ոչ եղև խաղաղութիւն իմ ընդ նոսա և զամենայն աշխարհն որ ընդ մեր ձեռամբ էր՝ ի խաղաղութեան պահեալ<ref>Ալիշան, Հայապատում, Վենետիկ, 1901, էջ 396։</ref>։ Մամիկոնյանների այս պայքարը շարունակվեց մինչև XII դարի կեսերը, երբ Ելտկուզ Աթաբեկը Խեդենեկ Արծրունուց խլեց Ամուկ բերդը և Վիգեն Մամիկոնյան֊Թոռնիկյանի ձեռքից առավ Սասունը<refՎարդանref>Վարդան, նույն տեղում, էջ 162, հմմտ. նույն տեղում, էջ 174։</ref>։ Ժամանակակից մի վկայութամբ, անկարող լինելով պատերազմ ով ընկճել Վիգենին՝ թուրքերն «աւարեցին տեղիս տեղիս ի գաւառաց նորա և գերեցին բազումս ի քրիստոնէից»<ref>Գ. Յովսեփեան, Հիշատակարանք ձեռագրաց I, էջ 401։</ref>։
Թոռնիկյանները տոհմային արժանապատվության գիտակցությամբ լի մարդիկ էին, ինչպես Բջնիի և Անիի Պահլավունիներին, սրանց ևս ժամանակակիցները վերագրում էին Արշակունի և Պարթևական ծագում։ 1101 թվականին Պողոս Տարոնեցին Չորտուանելի մասին գրում էր. «Եւ ահա իշխանն հայոց Չորտվանելս , որ յազգէ և ի շառաւիղէ Սենեքարիմայ է, յասորոց թագաւորացն։ Եւ ի ծննդաբանութենէն Սափասարայ, հայրենեօք և մայրենեօք բնութեամբ և ի յազգյէն Աբրահամու քետուրական Արշակունի։ Եւ ի շառաւիղէն սրբոյն Գրիգորի Լուսաւորչի՝ որդի Թոռնկա, որոյ գովութիւն ոչ անկանի»<ref>Պօղոս Տարօնեցի, նույն տեղում, էջ 274։</ref>։ Ինքն իրեն Չորտուանելը կոչում էր «Իշխան Տարոնւոյ և ամենայն հայոց<ref>Մայր ցուցակ Վենետիկի, բ. 473 և հետ.։</ref>։ Ձևականորեն «ամենայն հայոց» այս իշխանները կրկնակի վասալական կախման մեջ էին մի կողմից Իրանի, մյուս կողմից՝ բյուզանդական իշխողներից։ Նույն Պողոս Տարոնեցին գրում էր. «ԵԼ ահա վկայ դուք էք ամենեքեանքն՝ այս մեծանուն լերինն Տիւրոսի. վասն զի սեպհական տրութեամբ ի գահընկալ նովիլիսիմոսէ՝ պատուեալ մեծաւ մեծաւ պատուով ի կայսերացդ հոռոմոց։ Դարձեալ՝ և ի պարսից թագաւորացն յամիրայականէ ընկալեալ զիշխանութիւնս<ref>Պօղոս Տարօնեցի, նույն տեղում, էջ 275։</ref>։
Վստահելի
199
edits