::::::::::::::::::թվում սրանք, բայց այս դեպքում էլ
::::::::::::::::::ինչ֊որ լուծում հնարավոր է։</b>
:::::::::::::::::::::::::::<b>Սըր Թոմաս Բրաուն</b><ref>Սըր Թոմաս Բրաուն (1605-16821605֊1682) ― անգլիացի բժիշկ և գրող։</ref>
― ․․․ Շանթիլյիի մասին, ― ավարտեց նա։ ― Ինչո՞ւ չշարունակեցիք։ Ինքներդ ձեզ ասում էիք, որ մարմնի նման կազմվածքով նա չպետք է փորձի ողբերգակ դառնալ։
Այո, հենց դա էր իմ մտածմունքի առարկան։ Շանթիլյին, Սեն֊Դընի փողոցի quondam<ref>Երբեմնի (լատ․)։</ref> կոշկակարը, թատրոնով խելագարված, վերջերս բեմել էր ունեցել Քսերքսեսի<ref>«Քսերքսես» (1714) ― ֆրանսիացի թատերագիր Պրոսպեր ժոլիո֊Քրերիյոն ավագի (1674-17621674֊1762) ողբերգությունը։</ref> դերում, Քրեբիյոնի համանուն ողբերգության մեջ և, չնայած իր բոլոր ջանքերին, խիստ սուլոցներից բացի ոչինչ չէր վաստակել։
― Ի սեր աստծո, ինձ բացատրեք ձեր մեթոդը, ― պնդեցի ես, ― եթե միայն ունեք մեթոդ և եթե դրա՛ օգնությամբ այդպես անսխալ կարդացիք մտքերս։ ― Մեղքս ինչ թաքցնեմ, ես նույնիսկ ջանում էի կոծկել զարմանքիս աստիճանը։
― Բանջարավաճառը, ― պատասխանեց բարեկամս, ― ձեզ նա հանգեցրեց այն մտքին, որ մեր փինաչին շատ փոքր է Քսերքսեսի et id genus omne-իomne֊ի<ref>Եվ նմանների (լատ․)։</ref> համար։
― Բանջարավաճա՞ռը, ― զարմացա ես։ ― Ես ոչ մի բանջարավաճառ չեմ ճանաչում։
― Մինչև անկյունադարձը, որքան հիշում եմ, մենք խոսում էինք ձիերի մասին։ Այդտեղ մեր զրույցն ընդհատվեց։ Երբ ճանապարհն անցնելով մենք ելանք այս փողոցը, որտեղից֊որտեղ բսնած բանջարավաճառը, խնձորի մեծ զամբյուղը գլխին, արագ անցավ և շտապելուց հրեց ձեզ գլաքարերի կույտի վրա, որ թափված էր այնտեղ, ուր նորոգում էին սալահատակը։ Դուք գայթեցիք քարի վրա, թեթևակի ձգվեցին ձեր ջլերը, զայրացաք, համենայն դեպս կնճռոտվեցիք, ինչ֊որ բան մրթմրթացիք, մեկ անգամ էլ նայեցիք գլաքարի կույտին և լուռ շարունակեցիք ճանապարհը։ Չեմ ասի, թե հետևում էի ձեզ, պարզապես դիտողականությունը վերջերս դարձել է իմ երկրորդ բնավորությունը։
Դուք համեստորեն չէիք բարձրացնում ձեր աչքերը և միայն խեթ֊խեթ նայում էիք մայթի փոսերին և ճեղքերին (որից կռահեցի, որ դեռ մտածում եք գլաքարի մասին), մինչև որ մենք հավասարվեցինք այն նրբանցքին, որը կրում է Լամարթինի<ref>Ալֆոնս Լամարթին (1791-18691791֊1869) ֆրանսիական պոետ, պատմաբան և քաղաքական գործիչ։</ref> անունը և նոր ձևով է սալահատակված՝ շախմատաձև դասավորված, կիպ հագցված սալերով։ Դուք նկատելիորեն զվարթացաք, իսկ ձեր շրթունքների շարժումից ես կռահեցի «ստերեոտոմիա» բառը, մի տերմին, որով մի առանձին շուքի համար կնքել են սալահատակման այդ եղանակը։ Ես հասկացա, որ «ստերեոտոմիա» բառը ձեզ պիտի հանգեցնի ատոմների, ի դեպ նաև Էպիկուրի ուսմունքի շուրջ մտքին։ Եվ քանի որ վերջերս մեր խոսակցության թեման դա էր՝ ես պատմում էի ձեզ, թե այդ ազնիվ հույնի աղոտ եզրահանգումներն ինչ զարմանալիորեն են հաստատվում ժամանակակից տիեզերածնության հետևություններով՝ երկնային միգամածությունների ասպարեզում, և որ դեռ ոչ ոք արժանին չի հատուցել նրան, ապա սպասում էի նաև, որ ձեր հայացքը կուղղեք Օրիոն համաստեղության վիթխարի միգամածությանը։ Եվ դուք, իրոք, վեր նայեցիք, ապացուցելով, որ ես անսխալ գնում եմ ձեր հետքերով։ Ի դեպ, երեկվա «Musée»֊ում ոմն զոիլոս<ref>Զոիլոս ― չար, մանրախնդիր քննադատ։</ref> Շանթիլյիի դեմ թունոտ հարձակման մեջ բավական անարժան կերպով ակնարկելով, որ բեմակոշիկ հագած կաշկակարը ջանացել է փոխել իր անունն իսկ, մեջ է բերել լատինական հեղինակի մի տողը, որին մենք հաճախ ենք դիմել մեր զրույցների ընթացքում։ Ես նկատի ունեմ հետևյալ բանաստեղծությունը․ Perdidit antiguum litera prima sonum.<ref>Նախկին հնչումն է կորցրել տառն առաջին» (լատ․)։</ref>
Ինչ֊որ առիթով ձեզ պատմել եմ, որ այստեղ նկատի է առնված Օրիոնը, որ մի ժամանակ գրվել է Ուրիոն։ Մենք դեռ կատակեցինք այդ առթիվ, այնպես որ դա հիշվող դեպք է։ Ես հասկացա, որ Օրիոնը ձեզ կհանգեցնի Շանթիլյիի մասին մտքի, և ձեր ժպիտը դա հաստատեց։ Դուք հոգոց հանեցիք ի զենումն հանձնված խեղճ զոհի համար։ Այդ ամբողջ ընթացքում դուք քայլում էիք կռացած, իսկ այստեղ ուղղվեցիք հասակով մեկ։ Իսկ ես վճռեցի, որ դուք մտածում էիք վտիտ կոշկակարի մասին։ Այդտեղ էլ ես ընդհատեցի ձեր մտորումները, նկատելով, որ մեր Շանթիլյին իսկապես էլ հասակ չի քաշել և ավելի լավ կլիներ բախտը փորձեր «Վարյետե» թատրոնում։
Ես միայն կարող էի ամբողջ Փարիզի հետ դա անլուծելի հանելուկ համարել։ Մարդասպանի հետքը գտնելու նվազագույն հնարավորություն անգամ չէի տեսնում։
― Իսկ դուք մի դատեք ելնելով հետաքննությունից, ― առարկեց Դյուպենը։ ― Դա կատարյալ պարոդիա է, Փարիզի ոստիկանությունը շահում է միմիայն խորամանկությամբ, կռահելու նրա գոված ունակությունը զուտ կատակ է։ Նրա գործողություններում սիստեմ չկա, եթե սիստեմ չհամարենք րոպեի թելադրած առաջին իսկ բանից կպչելու սովորությունը։ Նրանք բղավում են իրենց միջոցառումների մասին, բայց այդ միջոցառումներն այնքան հաճախակի են վրիպում, որ ակամա հիշում ես Ժուրդենին,<ref>Ժուրդեն ― Մոլիերի «Քաղքենին ազնվական» կատակերգության հերոսը։</ref> որը պահանջում է իրեն տաք խալաթ տալ pour mieux entendre la musique:<ref>Որպեսզի ավելի լավ լսի երաժշտությունը(ֆրանս․)։</ref> Եթե նրանք երբեմն ինչ֊որ բանի հասնում էլ են, ապա բացառապես ճիգ ու ջանքով։ Այնտեղ, ուր տվայլ հատկությունները բավարար չեն, նրանց աշխատանքը զուր է անցնում։ Օրինակ, Վիդոկն<ref>Վիդոկ Էժեն Ֆրանսուա (1775-18571775֊1857) ― ֆրանսիական լրտես, նախկին ավանտյուրիստ և գող։</ref> ուներ կռահելու ունակություն ու համառություն և բոլորովին զուրկ էր սիստեմատիկ մտածելու կարողությունից։ Նրա փնտրտուքի տաքարյունությունն ինքնին դավաճանում էր նրան և հաճախ հիմար կացության մեջ էր ընկնում։ Նա առարկան այնքան էր մոտեցնում աչքերին, որ դա խեղում էր հեռանկարը։ Թող որ նա հստակորեն տարբերում էր այս կամ այն բանը, դրա փոխարեն ամբողջը սպրդում էր նրանից։ Խորիմաստությամբ հեշտ է իմաստակություն անել։ Ճշմարտությունը միշտ չէ ջրհորի հատակում։ Առօրյա հարցերում դա ավելի շատ մակերեսին է լինում, իմ կարծիքով։ Մենք փնտրում ենք կիրճի խորքերում, իսկ նա մեզ է սպասում լեռան կատարին։ Նման սխալների բնույթը և դրանց պատճառն ըմբռնելու համար դառնանք երկնային մարմինների դիտարկումներին։ Աստղի վրա նետեք թռուցիկ հայացք, նայեք նրան ցանցենու անկյունից, որն առավել զգայուն է լուսային թույլ գրգիռների նկատմամբ, և դուք լուսատուն կտեսնեք լիակատար պարզությամբ և կկարողանաք գնահատել նրա փայլը, որը խամրում է աստիճանաբար, երբ դուք շրջվում եք նրան դեմ֊հանդիման նայելու համար։ Վերջին դեպքում աչքի վրա ավելի շատ ճառագայթ կընկնի, դրա փոխարեն առաջին դեպքում ընկալունակությունը շատ ավելի սուր է։ Չափից դուրս խորությունը սոսկ շփոթում և մշուշում է միտքը։ Չափազանց կենտրոնացած, համառ ու հետևողական հայացքը կարող է անգամ Վեներան փախցնել երկնքից։
Ինչ վերաբերում է սպանությանը, ապա եկեք ինքնուրույն հետաքննություն սարքենք, նոր ապա եզրակացություն անենք։ Նման հետաքննությունը մեզ կզվաճացնի (ես մտածեցի, որ «կզվարճացնի»֊ն այն բառը չէր, բայց լռեցի)։ Բացի այդ, Լը Բոնը ժամանակին ինձ մի ծառայություն է մատուցել, որի համար մինչև այժմ պարտական եմ նրան։ Գնանք, ամեն ինչ մեր աչքերով տեսնենք։ Ոստիկանապետ Գ․֊ն հին ծանոթս է և չի զլանա թույլատրություն տալ։