:— Բոլորդ էստե՞ղ եք։ Դու, տղա՛, հո դոդոշդ նորից չես կորցրել...
:Հագրիդը բարձրացրեց իր աժդահա բռունցքը և երեք անգամ թակեց ամրոցի դուռը։
==Գլուխ յոթերորդ․ Տեսակավորող գլխարկը==
:Դուռն անմիջապես բացվեց։ Մի բարձրահասակ սևահեր վհուկ՝ հագին վառ զմրուխտագույն պարեգոտ, կանգնած էր դռան մեջ։ Նա շատ խիստ դեմք ուներ, և Հարրին մտածեց, վա՜յ նրան, ով այս կնոջը երբևէ կբարկացնի։
:— Առաջին դասարանցիներն են, պրոֆեսոր Մըք Գոնագալ, — ասաց Հագրիդը։
:— Շնորհակալություն, Հա՛գրիդ։ Այստեղից ես ինքս կուղեկցեմ նրանց։
:Նա դուռը կրնկի վրա բացեց և բոլորին ձեռքով ներս հրավիրեց։ Նախասրահի դահլիճն այնքան մեծ էր, որ Դարզլիների տունն ամբողջությամբ կտեղավորվեր այդտեղ։ Քարե պատերը լուսավորվածէԷին բոցկլտող ջահերով, ճիշտ այնպես, ինչպես Գրինգոթսում։ Առաստաղն այնքան բարձր էր, որ նույնիսկ չէր երևում, և մի վեհաշուք մարմարյա աստիճանաշար տանում էր դեպի վերևի հարկերը։
:Նրանք հետևեցին պրոֆեսոր Մըք Գոնագալին՝ շախմատաձև սալահատակով նախասրահի միջով։ Աջի վրա բացվող դռնից Հարրին հարյուրավոր ձայների խուլ գվվոց լսեց։ Ամենայն հավանականությամբ ամբողջ դպրոցն արդեն այնտեղ էր հավաքվել։ Սակայն պրոֆեսոր Մըք Գոնագալը բոլոր առաջին դասարանցիներին ուղեկցեց ժխորաձայն դահլիճի դիմաց գտնվող մի դատարկ, գողտրիկ հյուրասենյակ։ Բոլորը խիտ խմբվեցին սենյակի կենտրոնում՝ իրար ավելի մոտ կանգնելով, քան կնախընտրեին սովորական իրավիճակում, և սկսեցին անհանգիստ աջ ու ձախ նայել։
:— Բարի գալուստ Հոգվորթս, — ասաց պրոֆեսոր Մըք Գոնագալը։ — Շուտով կսկսվի նոր ուսումնական տարվա բացման առթիվ տոնական ընթրիքը։ Սակայն մինչև Մեծ դահլիճում ձեր համապատաս խան տեղերը զբաղեցնելը, Ձեզնից յուրաքանչյուրը պետք է տեսակավորման արարողություն անցնի և ընտրվի չորս միաբանաթյաններից մեկում։ Տեսակավորումը շատ կարևոր արարողություն է, որովհետև այստեղ անցկացրած ամբողջ ժամանակի ընթացքում ձեր միաբանությունը ձեր տունն ու ընտանիքն է լինելու։ Ձեր միաբանության մյուս անդամների հետ միասին դուք ապրելու և սովորելու եք ձեր տանը, քնելու եք ձեր տան ննջարանում ձեր ազատ ժամանակն անց եք կացնելու ձեր տան ընդհանուր սենյակում, այն տան, ուր քիչ հետո կընտրվեք տեսակավորման արարողության միջոցով։
:Չորս միաբանությունները կամ չորս տները կոչվում են՝ Գրիֆինդոր, Հաֆըլփաֆ, Ռեյվենքլո և Սլիզերին։ Յարաբանչյուր տուն ունի իր վեհաշունչ պատմությունը, և ամեն մի տուն ժամանակին տվել է հզոր ու փառապանծ հրաշագործների բազմաթիվ սերունդներ։ Հոգվորթսում գտնվելու ժամանակ ձեր հաղթանակներն ու հաջողությունները միավորներ կավե լացնեն ձեր տան առաջադիմության ընդհանուր հաշվին, իսկ դպրոցի ներքին կանոնակարգի յուրաքանչյուր խախտման կամ յուրաքանչյուրիդ ուսումնական անհաջողությունների համար միավորներ կհանվեն ձեր միաբանության ընդհանուր հաշվից։ Ուսումնական տարվա վերջում ամենաշատ միավորներ ունեցող միաբանությունը կհաղթի Հոգվորթսի Միաբանաթյունների գավաթի մրցույթում և կստանա Լավագույն Տուն հաղթական կոչումը։ Դա մեծ պատիվ է բոլորի համար։ Հուսով եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը միայն հաղթական միավորներ կբերի իր Տանը, անկախ այն բանից, թե ո՞ր միաբանությունում կընտրվի։
:Տեսակավորման արարողությունը կսկսվի մի քանի րոպեից, և ամբողջ դպրոցը կմասնակցի այդ ավանդական արարողությանը։ Քանի դեռ սպասում եք, խորհուրդ եմ տալիս, ինքներդ ձեզ հավաքեք ու կենտրոնացրեք ձեր մտքերը, — պրոֆեսոր Մըք Գո նագալի հայացքը մի պահ կանգնեց Նեվիլի պարեգոտի վրա, որը կոճկված էր նրա ձախ ականջի տակ, հետո զննախույզ անցավ Ռոնի քթի սև բծի վրայով։ Հարրին ապարդյուն փորձեց հարթեցնել ճակատի անհնազանդ մազափունջը։ — Ես կվերադառնամ, երբ ամեն ինչ պատրաստ կլինի, — ասաց պրոֆեսոր Մըք Գոնագալը, — խնդրում եմ չաղմկեք։
:Նա դուրս եկավ սրահից։ Հարրին թուքը կուլ տվեց։
:— Իսկ այդ ինչպե՞ս են մեզ տեսակավորելու միաբանությունների միջև, — հարցրեց նա Ռոնին։
:— Կարծում եմ, որ քննության նման մի բան պիտի լինի։ Ճիշտ է, Ֆրեդը վախեցնում էր, որ դա շատ ցավոտ փորձություն է, բայց համոզված եմ, որ նա, ինչպես միշտ, ստեր էր դուրս տալիս։
:Հարրիի սիրտը տագնապահար խլրտաց։ Քննություն։ Ամբողջ դպրոցի առա՞ջ։ Բայց ախր ինքը դեռ ոչ մի կախարդանք չգիտի, ի՞նչ պիտի անի բոլորի առջև անզոր կանգնած։ Նման փորձություն նրա մտքով իսկ չէր անցնում, այն էլ հենց տեղ հասնելու պահին։ Նա մտատանջ նայեց շուրջը և տեսավ, որ մյուսները նույնպես սարսափահար աչքերով նայում էին իրար երեսի։ Գրեթե ոչ ոք չէր խոսում բացի Հերմիոնա Գրեյնջերից, որը մեկը մյուսի ետևից արագ֊արագ շշնջում էր անգիր արած բոլոր հմայախոսքերն ա դյաթաղոթքները՝ փորձելով կռահել, թե դրանցից ո՞ր մեկն է իրեն պետք գալու։ Հարրին՝ բոլոր ուժերը լարած, ջանամ էր չլսել նրան։ Նա իր կյանքում երբեք այդքան անհանգիստ ու տագնապահար դեռ չէր եղել, նույնիսկ այն ժամանակ, երբ Դարզյիներին Պետք է փոխանցեր դպրոցի տնօրենի երկտողը, որտեղ ասվում էր, որ Հարրին, հայտնի չէ թե ինչպես, սակայն միանգամայն ակնհայտ և անհերքելի կապ անի ուսուցչուհու սև կեղծամը երկնագույն դարձնելու անպատկառ, խուլիգանական արարքի հետ։ Նա աչքը չէր կտրում դռնից։ Ամեն վայրկյան պրոֆեսոր Մըք Գոնագալը կարող էր ներս մտնել և իրեն հանձնել ճակատագրի քմահաճույքին։
:Հետո մի այնպիսի բան պատահեց, որ նա անակնկալից տեղում վեր ցատկեց, իսկ հյուրասենյակով կանգնածներից մի քանիսը սարսափահար աղաղակեցին։
:― Սա ի՞նչ է...
:Հարրիի շունչը կտրվեց։ Մի պահ հյուրասենյակով բոլոր կանգնածները դադարեցին շնչել։ Մոտավորապես քսան ուրվականներ դուրս ճախրեցին հյուրասենյակի ետևի պատից։ Սադաֆի պես ճեփ֊ճերճակ, մշուշափայլ ամպերի նման օդի մեջ լողալով, նրանք անցնում էին հյուրասենյակի միջով, ակնհայտորեն շատ զբաղված ինչ-որ հարց քննարկելով, և ոչ մի ուշադրություն չէին դարձնում սենյակում խմբված աոաջին դասարանցիների վրա։ Նրանցից մի քանիսը կլանված վիճաբանում էին ինչ-որ բանի մասին։
:Կաթոլիկ վանականի կարճահասակ, գիրուկ մի ուրվական ասում էր.
:― Ներեցե՛ք և մոռացե՛ք, ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք նրան ևս մեկ հնարավորություն տալ։
:― Ասկետ եղբայր, սիրելիս, արդյոք Փիվզ կոչեցյալը վաղուց արդեն չի՞ սպառել մեր ներողամտությունն ու համբերատարությունը։ Արդյոք բավական չէ՞ հնարավորություն տանք նրան։ Նա զազրելի բամբասանքներ է տարածում բոլորիս ետևից։ Բոլորին կեղտոտ մականուններ է տալիս և, ի վերջո, եթե անկեղծ լինենք, նա նույնիսկ իսկական ուրվական էլ չէ... Սրանք ովքե՞ր են... Այդ ի՞նչ եք անում այստեղ հավաքված, -- ասաց եվրոպական Վերածննդի շրջանի պալատական մոդայով նեղ տաբաթ և սարթ ծալքերով ժանյակե լայնեզր օձիք հագած, ակնհայտորեն XVI դարի մի ուրվական, որը վերջապես նկատեց սենյակի մեջտեղում խմբված պատանիներին։ Ոչ ոք չպատասխանեց։
:— Նոր ուսանողնե՜րն են... — ասաց գիրուկ վանականի ուրվականը՝ ժպտադեմ շրջվելով նրանց կողմը, — Սպասում եք տեսակավորման արարողությանը, այնպես չէ՞։
:Մի քանիսը լուռ գլխով արեցին։
:— Հուսով եմ կհանդիպենք Հաֆըլփաֆում, — ասաց գիրուկ վանականի ուրվականը, որին մյուս ուրվականները Ասկետ եղբայր էին կոչում — ես էլ եմ այդ միաբանաթյունից եղել։
:— Առաջ շարժվե՛ք, դուրս եկեք այստեղից, — ասաց մի խիստ ձայն։ — Տեսակավորման արարողությունը հիմա կսկսվի։
:Պրոֆեսոր Մըք Գոնագալն արդեն վերադարձել էր։ Սեկը մյուսի ետևից ուրվականները դուրս ճախրեցին հյուրասենյակի դիմացի պատի միջով։
:— Շարք կանգնե՛ք, — կարգադրեց պրոֆեսոր Մըք Գոնագալը առաջին դասարանցիներին, ― և հետևե՛ք ինձ։
:Ոտքերը ծանր քարշ տալով, ասես արճիճով լցված լինեին, Հարրին շարք կանգնեց ցորենագույն մազերով մի տղայի ետևից, Ռոնն էլ կանգնեց Հարրիի ետևից, և նրանք շարքով քայլելով, դուրս եկան սենյակից, կրկին անցան նախասրահի դահլիճով և մի զույգ մեծ դռների միջով մտան Մեծ դահլիճ։
:Հարրին երբևէ նույնիսկ չէր պատկերացրել նման արտակարգ գեղեցիկ, զարմանահրաշ ու շլացնող հարդարանքով դահլիճ։ Ամբողջ տարածքը լուսավորված էր տասնյակ հազարավոր մոմերով, որոնք ճախրում էին օդի մեջ՝ չորս հսկայական ուղղանկյուն սեղաններից վեր որոշակի բարձրության վրա։ Դպրոցի բոլոր ուսանողները նստած էին այդ չորս սեղանների շուրջ։ Սեղաններին ծայրից ծայր շարված էին շողշողան ոսկյա սկահակներ, ափսեներ ու գավաթներ։
:Դահլիճի խորքում, չորս ուղղանկյուն սեղաններին ուղղահայաց, քիչ ավելի բարձր պատվանդանի վրա դրված էր մեկ ուրիշ երկար սեղան, որի շուրջը նստած էին ուսուցիչները։ Պրոֆեսոր Մըք Գոնագալը նրանց ուղեկցեց դեպի դահլիճի սկիզբը, որտեղ նրանք շարք կանգնեցին ուսանողների չորս երկար սեղանների և ուսուցիչների բարձր սեղանի միջև՝ դեմքով դեպի ուսանողները և մեջքով դեպի ուսուցիչների սեղանը։ Նրանց ուղղված հարյուրավոր դեմքերը մոմերի լույսի փայլից նմանվել էին լուսարձակող լապտերների։ Ուսանողների մեջ այստեղ֊այնտեղ տեղավորված ուրվականները շողշողում էին մշուշված արծաթափայլով։ Իրեն ուղղված հարյուրավոր հայացքներից աչքերը փախցնելու համար, Հարրին գլուխը վեր բարձրացրեց և տեսավ սև, ասես թավշյա, առաստաղը՝ ծայրից ծայր սփռված հազարավոր աստղերի կետիկներով։ Նա լսեց Հերմիոնայի շշնջոցը.
:— Առաստաղը կախարդված է, որպեսզի ճիշտ այնպիսի տեսք ունենա, ինչպիսին տանիքից վեր տարածվող երկինքն է։ Ես այդ մասին կարդացել եմ «Հոգվորթսի տարեգրությունը» գրքում։
:Դժվար էր պատկերացնել, որ այնտեղ ընդհանրապես առաստաղ կար, և որ Մեծ դահլիճը պարզապես բաց երկնքի տակ չէր գտնվում։
:Հարրին արագ իջեցրեց հայացքը։ Մինչ այդ, պրոֆեսոր Մըք Գոնագալը առաջին դասարանցիների շարքի առջև մի աթոռակ տեղադրեց, իսկ աթոռակի վրա դրեց մի սրածայր մոգական գլխարկ։ Դա շատ հնամաշ, բազում տեղերում կարկատված ու խիստ կեղտոտ մի գլխարկ էր։ Մորաքույր Պետունիան նման գլխարկ նույնիսկ դռան շեմից էլ ներս չէր թողնի։
:Հարրին անհանգիստ մտածում էր, որ գուցե պետք է իրենք հերթով փորձեն գլխարկի միջից նապաստակ թռցնել։ Սակայն նկատելով, որ դահլիճում բոլոր գտնվողների հայացքները գամված են գլխարկին, նա նույնպես հայացքն ուղղեց դրա վրա։ Մի քանի վայրկյան կատարյալ լռություն տիրեց։ Հետո գլխարկը ցնցվեց, լայնեզր բոլորքի մոտ ծալքերից մեկը բերանի նման լայն բացվեց, և գլխարկն սկսեց երգել.
:Գուցե մտածես գեղեցիկ չեմ ես,
:Եվ կսխալվես, թե տեսածով դատես։
:Երդվում եմ կոտրած ճարմանդովս միակ,
:Որ չկա աշխարհում ինձ նման գլխարկ։
:Բայց թե կասկածես ու շատ փնտրտես,
:Քիթս կկտրեմ, թե ուրիշը գտնես։
:Դեն նետեք բերետ, փափախ ու կեպի՝
:Գլխարկներ դատարկ, ապուշ, անհոգի։
:ԵՍ եմ այստեղ միայն կարևոր, ամենագետ ու գլխավոր,
:Գլխարկն եմ ես անզուգական, իմաստուն ու զորավոր։
:Տեսակավորող Գլխարկն եմ ես,
:Գլխարկների արքան հեռատես.
:Թե վստահես ու գլխիդ ինձ դնես,
:Ճակատագիրդ այստեղ կտեսնես։
:Դու երբեք ինձնից ոչինչ չես թաքցնի,
:Դի՛ր գլխիդ վստահ ու մի՛ վարանի։
:Կասեմ քեզ շիտակ, թե ուր կգնաս,
:Ինչ գործեր կանես, ում կընկերանաս։
:Գուցե սպասում են բեզ Գրիֆինդորո՞ւմ,
:Ուր աճել են բազում դյութազներ քաջանուն,
:Նրանց սիրտը խիզախ է, ոգին՝ անկոտրում,
:Փա՛ռք ու պատի՛վ են Գրիֆինդոր բերում։
:Թե արդարամիտ ես ու համբերատար,
:Գործիդ նվիրված ու կարգապահ,
:Գուցե մտնես դու Հաֆըլփա՞ֆ ընտանիք,
:Փա՛ռք Ձեզ, արդար հաֆըլփաֆցիք։
:Գուցե ընտրվես դու Ռեյվենէլո՞ Տուն,
:Թե խելքդ է ուսյալ, և միտքդ ՝ գիտուն,
:Գրքի բարեկամ ես ու իրավ ջանասեր,
:Փա՛ռք Ռեյվենբլո Տանն իմաստասեր։
:Անշուշտ կգտնես ընկերներ բազամ,
:Թե չես պարտվում երբեք ու չես նահանջում,
:Կընտրվես ճարպիկ, խորամանկ Սլիզերին,
:Փա՛ռք սլիզերինցի հնարամիտներին։
:Դի՛ր ինձ գլխիդ ա մի՛ տատանվիր,
:Թո՛ղ ճշմարիտ ընտրություն կատարվի,
:Ինձնից լավ ու ազնիվ բարեկամ դու չունես,
:Տեսակավորող Գլխարկն եմ ես։
:Միահամուռ ծափահարությունների ալեկոծություն ճայթեց ամբողջ դահլիճում։ Գլխարկը գլուխ տալու նման մի շարժում արեց ՝ իր սրածայր գագաթը թեքելով հերթով բոլոր չորս սեղանների ուղղությամբ, և հետո կրկին լուռ ու մունջ անշարժացավ տեղում։
:— Ուրեմն մենք ընդամենը պետք է այդ գլխարկը գլխներիս դնենք, ― շշնջաց Ռոնը Հարրիի ականջին, ― ես կսպանեմ այդ սրիկա Ֆրեդին, նա ինձ հեքիաթներ էր պատմում տրոլի հետ մենամարտելու մասին։
:Հարրին հազիվ ժպտաց։ Անշուշտ գլխարկը գլխին դնելը շատ ավելի լավ հեռանկար էր, քան կախարդանք անելը, բայց նա իրականում շատ կուզենար, որ նույնիսկ գլխարկը գլխին դնելու արարողությունը կատարվեր ոչ այդքան շատ մարդկանց ներկայությամբ։ Գլխարկը կարծես չափազանց շատ բան էր պահանջում իրենից։ Հարրին իրեն ո՛չ խիզախ ու անկոտրում էր համարում, ո՛չ արդարամիտ ու համբերատար, ո՛չ գիտուն ու իմաստասեր, ո՛չ էլ ճարպիկ ու հնարամիտ։ Ա՛յ, եթե գլխարկը մի այնպիսի միաբանություն աոաջարկեր, որը միավորում էր գլխապտույտ և սրտխառնոց ունեցողներին, դա ճիշտ և ճիշտ հարմար կլիներ իրեն այդ պահին։
:Պրոֆեսոր Մըք Գոնագալը մի քայլ առաջ եկավ՝ ձեռքին բռնած մագաղաթի մի երկար փաթեթ։
:— Ում անունը կարդամ, թող դուրս գա շարքից, գլխարկը դնի գլխին ու հանգիստ նստի աթոռակին տեսակավորման համար, — ասաց նա։
:— Աբո՛թ Հա՛ննա...
:Հարդագույն հյուսքերով կարմրաթուշ մի աղջիկ դուրս եկավ շաքբից, գլխին դրեց գլխարկը և նստեց աթոռակին։ Գլխարկը նրա գլխին այնքան մեծ էր, որ լրիվ ծածկեց աչքերն ու քիթը։ Մի պահ լռություն տիրեց...
:— ՀԱ՛ՖԸԼՓԱՖ... — բարձր բղավեց գլխարկը։
:Աջ կողմի սեղանն ալեկոծվեց բացականչություններով և ողջույնի ծափահարություններով։ Մինչ Հաննան գնում էր նստելու հաՖըլփաֆցիների սեղանի մոտ, Հարրին տեսավ, թե ինչպես էր գիրուկ վանականի ուրվականը ուրախ-ուրախ ձեռքով անում նրան։
:— Բո՛ունզ Սյո՛ւզան...
:— ՀԱ՚ՖԸԼՓԱՖ... ― կրկին բղավեց գլխարկը և Սյուզանը՝ սայթաքելով վազեց նստելու Հաննայի կողքին։
:— Բրո՛ւթ Թե՛րրի ...
:— ՌԵ՛ՅՎԵՆՔԼՈ...
:Այս անգամ ձախից առաջին սեղանը դղրդաց ծափահարություններով։ Մի քանի ռեյվենքլոցիներ ոտքի կանգնեցին և սեղմեցին Թերրիի ձեռքը, երբ նա մոտեցավ միաբանության սեղանին։
:Մենդի Բրոքելհարսթը գնաց Ռեյվենքլո միաբանություն, բայց Լեվենդեր Բրաունը դարձավ այդ երեկո առաջին նորընտիր գրիֆինդորցին, և այս անգամ ձախից վերջին սեղանը ճայթեց ողջույնի ծափահարություններով։ Հարրին տեսավ, թե ինչպես են Ռոնի երկվորյակ եղբայրները տեղից քաջալերիչ վանկարկում։
:Միլիսենթա Բուլսթրոդը դարձավ սլիզերինցի։ Միգուցե դա Հարրիի երևակայության արդյունքն էր, ի վերջո, այն ամենից հետո, ինչ արդեն լսել էր նրանց մասին, բայց Սլիզերին միաբանության ժողովուրդը նրան շատ անհամակրելի ու անհետաքրքիր թվաց։
:Ակնհայտորեն, նա սկսել էր շատ վատ զգալ իրեն։ Հարրին հիշեց, թե ինչպես էին դպրոցում ֆուտբոլի կամ բասկետբոլի խաղերի ժամանակ դպրոցական մարզական կապիտանները թիմ հավաքում։ Նրան միշտ վերջինն էին ընտրում, բայց ոչ այն պատճառով, որ ինքը բոլորից թույլն էր կամ լավ չէր խաղում, այլ միայն այն պատճառով, որ ոչ ոք չէր ուզում Դադլիի հետ գլուխ դնել և ցույց տալ, թե համակրում է Հարրիին։
:— Ֆինչ֊Ֆլե՛թչլի Ջա՛սթին...
:― ՀԱ՛ՖԸԼՓԱՖ...
:Հարրին նկատեց, որ գլխարկը երբեմն անմիջապես է բղավում միաբանության անունը, սակայն երբեմն որոշումը կայացնում է միայն որոշ ժամանակ մտածելուց հետո։ Սիմուս Ֆինիգանը՝ այն ցորենագույն մազերով տղան, որը շարքում Հարրիից առաջ էր կանգնած, գրեթե մի ամբողջ րոպե նստած մնաց աթոռակին, մինչև գլխարկը վերջապես որոշեց նրան Գրիֆինդոր ուղարկել։
:— Գրե՛յնջեր Հերմիո՚նա..․
:Հերմիոնան գրեթե վազելով մոտեցավ աթոռակին և գլխարկն արագ դրեց գլխին
:― ԳՐԻ՛ՖԻՆԴՈՐ... ― բղավեց գլխարկը, և Ռոնր դժգոհ մռնչաց։
:Մի սարսափելի միտք ծակեց Հարրիի ուղեղը։ Սովորաբար նման մտքերը ծագում են հատկապես այն ժամանակ, երբ գերլարված ու ծայրահեղ նյարդային ես լինում։ Իսկ եթե հանկարծ գլխարկն իրեն ընդհանրապես ոչ մի միաբանության չընտրի՛... Իսկ եթե հանկարծ ինքը՝ գլխարկը մինչև քթի ծայրը գլխին դրած, մի ժամ նստած մնա աթոռակին, ու ոչ մի բան չկատարվի, և պրոՖեսոր Մըը Գոնագալը գլխարկը վերցնի նրա գլխից ու ասի, որ մեծ սխալմունք է կատարվել, և որ ինքը պետք է անմիջապես գնացք նստի ու վերադառնա այնտեղ, որտեղից եկել է...
:Երբ Նեվիլ Լոնգբոթոմին, այն տղային, որն անդադար կորցնում էր իր դոդոշին, կանչեցին աթոռակի մոտ, նա հաջողացրեց ճանապարհին մի լավ գլուխկոնծի տալ։ Գլխարկը երկար ժամանակ լուռ էր, երևի դժվարանում էր որոշել Նեվիլի միաբանությունը։ Եվ, երբ վերջապես գլխարկը բղավեց «ԳՐԻ՛ՖԻՆԴՈՐ», Նեվիլն ուրախությունից ամեն ինչ մոռացած գլխարկը գլխին վազեց գրիՖինդորցիների մոտ և համընդհանուր քրքիջի տակ ստիպված եղավ վերադառնալ ու հանձնել այն Մորագ Մըք Դագլին։
:Դրաքո Մալֆոյը գոռոզ ու ամբարտավան տեսքով առաջ քայլեց, երբ հնչեց նրա անունը և անմիջապես արժանացավ իր երազանքին. գլխարկը դիպչելով նրա ճակատին հապշտապ աղաղակեց «ՍԼԻ՛ԶԵՐԻՆ»։
:Մալֆոյը. ինքն իրենից գոհ, գնաց միանալու իր ընկերներ Քրեբին ու Գոյլին, որոնք մինչ այդ արդեն ընտրվել էին Սլիզերին։
:Արդեն շատ քիչ մարդ էր մնացել սպասողների շարքում։
:Մո՛ւն... Նո՛թ... Փա՛րքինսոն... և երկվորյակ աղջիկներ՝ Փա՛թիլ... և Փա՛թիլ... հետո Սալլի-Էնն Փե՚րքիսը... և հետո, վերջապես...
:— Փո՛թթեր Հա՛րրի...
:Երբ Հարրին առաջ քալլեց, ամբողջ դահլիճով շշուկների փոթորիկ բարձրացավ։
:— Փոթթեր ասա՞ց...
:— Այն Փոթթերը հո չէ՞...
:— Հարրի Փոթթերն այստե՞ղ է...
:Վերջինը, ինչ տեսավ Հարրին գլխարկը գլխին դնելուց առաջ, մարդկանց հետաքրքրված, հուզախառն դեմքերն էին։ Նրանցից շատերը տեղում կանգնել էին, որ Հարրիին ավելի լավ տեսնեն։ Հաջորդ վայրկյանին գլխարկի ձագարի սև խավարը պարուրեց նրան։ Հարրին սպասում էր։
:— Հը՜մ, — մի ցածր ձայն ասաց նրա ականջին, ― Դժվա՜ր խնդիր է... Ես կասեի, շա՜տ դժվար... Խիզախ ես, խոսք չկա, տեսնում եմ... Ուղեղդ էլ վատ չի աշխատում... Տաղանդներ անես, օ՛հ, իհարկե... Այդպես էլ կա... Այո՛... և ինքնահաստատման անհագուրդ ծարավ եմ տեսնում... Դե՛հ, ի՞նչ ասեմ... Շա՜տ հետաքրքիր է... Հիմա ես ու՞ր ուղարկեմ քեզ։
:Հարրին ամուր բռնեց աթոռակի կողերը և մտածեց, ― Ո՛չ Սլիզերին, միայն ո՛չ Սլիզերին, խնդրո՜ւմ եմ։
:― Ոչ Սլիզերին, ասում ես, — կրկնեց ցածր ձայնը նրա ականջի մեջ, ― համոզվա՞ծ ես... Դու կարող ես մեծ հրաշագործ դառնալ՝ Սլիզերին գնալով։ Հաջողությունն ու մեծությանը սպասում են քեզ Սլիզերինի ճանապարհին, գիտե՞ս... Ամեն ինչ տեսնում եմ այստեղ՝ գլխիդ մեջ, և Սլիզերինը կօգնի քեզ մեծ հրաշագործ դառնալ, ոչ մի կասկած չանեմ դրանում... Հը՞, համաձայն չե՞ս... Դե՛հ, ինչ արած, եթե համոզված ես, ուրեմն թող լինի ԳՐԻ՛ՖԻՆԴՈՐ...
:Հարրին լսեց, թե ինչպես գլխարկը վերջին բառը բարձրաձայն բղավեց՝ ի լուր ամբողջ դահլիճի։ Նա գլխարկը գլխից հանեց և օրորվելով քալլեց դեպի Գրիֆինդորի սեղանը։ Ինչպիսի՜ երանության մեջ էր, նախ, որ ընտրվել էր և ընտրվել էր ոչ թե Սլիզերին, այլ՝ Գրիֆինդոր։ Նա նույնիսկ չնկատեց էլ, որ մինչև, իր ընտրվելը նման աղմկալի և բարձրագոչ ողջույնների դեռ ոչ ոք չէր արժանացել։ Փերսի Ավագը տեղից վեր ցատկեց և ջերմեռանդորեն թափահարեց նրա ձեռքը, իսկ Ուիզլի երկվորյակները ձայնալարերի ամբողջ ուժով վանկարկում էին. «Փոթ-թե-րը֊մեզ֊ հե՛տ֊է, Փոթ-թե֊րը-մեզ֊հե՛տ֊է...»։
:Հարրին նստեց սեղանի մոտ՝ այն ժանյակավոր լայնեզր օձիքով ուրվականի դիմաց, ում արդեն տեսել էր փոքր հյուրասենյակում սպասելիս։ Ուրվականը իր թափանցիկ ձեռքն առաջ մեկնեց ու քաջալերիչ թփթփացրեց Հարրիի դաստակը, և նրան այնպիսի զարհուրելի զգացում պարուրեց, ասես ձեռքը մտցրել էր մի դույլ սառցակալած ջրի մեջ։
:Այժմ նա բավականին լավ էր տեսնում ուսուցիչների բարձր սեղանը։ Սեղանի ծայրին, իրեն առավել մոտ, նստած էր Հագրիդը, որն աչքերով նրա հայացքը որսալով, երկու բութ մատը վեր ցցած քաջալերիչ ողջույն ուղարկեց նրան։ Հարրին, ի պատասխան, ժպտաց Հագրիդին։ Բարձր սեղանի մեջտեղում մի մեծ ոսկյա գահի վրա նստած էր Ալբուս Դամբլդորը։ Հարրին անմիջապես ճանաչեց նրան՝ գնացքում շոկոլադե գորտի փաթեթից հանած նկարով։
:Դամբլդորի արծաթափայլ մազերը նույնիսկ ավելի ուժեղ էին արտացոլում մոմերի լույսը, քան մշուշափառ ուրվականները։ Հարրին ճանաչեց նաև պրոֆեսոր Քուիրելին՝ «Ծակ տաշտ» սրճարանում հանդիպած նյարդային երիտասարդին։ Նա շատ հետաքրքիր տոնական տեսք ուներ ՝ գլխին փաթաթած հսկայական մորեգույն չալմայով։
:Չտեսակավորվածների շարբի մեջ ընդամենը երեքն էին մնացել։ Լիզա Թարփինը ընտրվեց Ռեյվենքլո, ու նրանից հետո եկավ Ռոնի հերթը։ Ռոնի դեմքը լարվածաթյունից արդեն կանաչավուն երանգ էր ստացել։ Հարրին մատները խաչաձեւեց սեղանի տակ, և մի վայրկյան անց գլխարկը բղավեց «ԳՐԻ՛ՖԻՆԴՈՐ»։
:Հարրին մյուսների հետ միասին ջերմեռանդորեն ծափահարում էր, մինչ Ռոնը եկավ ու ծանր հոգոցով փլվեց նրա կողքին։
:― Ապրես, Ռո՛ն, գերազանց էր, ― Հարրիի ուսի վրայով հպարտ-հպարտ ասաց Փերսի Ուիզլին, մինչ շարքի մեջ առաջին դասարանցիներից վերջինը՝ Բլեյզ Քսաբինին ընտրվում էր Սլիզերին։ Պրոֆեսոր Մըք Գոնագալը իր մագաղաթը փաթաթեց և Տեսակավորող գլխարկը դահլիճից դուրս տարավ։
:Հարրին նայեց իր դիմաց դրված ոսկյա դատարկ ափսեին և միայն այդ պահին հասկացավ, թե ինչքան քաղցած էր։ Դդումով քաղցր կարկանդակները կարծես երեկ կերած լիներ։
:Ալբուս Դամբլդորը ոտքի էր կանգնել թևերը լայն տարածած և սեր ու ջերմություն ճառագող հայացքով գլուխ էր տալիս ուսանողներին, ասես ուզում էր գրկած լինել դահլիճում բոլոր նստածներին, որոնցից իրեն ավելի հարազատ ու սիրելի ոչ ոք չկար աշխարհում։
:― Բարո՜վ եք եկել, ― ասաց նա։ ― Բոլորին ցանկանում եմ բարի ուսումնական տարի Հոգվորթսում։ Մինչև մեր տոնական ընթրիքն սկսելը ես կցանկանայի մի երկու խոսք ասել։ Եվ ահա դրանք.
:Ջուրը պղպջաց կճուճի ճաքից,
:Կայծակը ծաղկեց կայծքարի ծակից։
:Շնորհակալությու՛ն։
:Դամբլդորը ետ նստեց իր տեղը։ Բոլորը ծափահարեցին և բարձրագոչ ողջունեցին։ Հարրին չգիտեր՝ ծիծաղե՞ր, թե ոչ։
:― Կարո՞ղ է մի քիչ խելքը թռցրել է, — զգուշորեն հարցրեց նա իր կողքին նստած Փերսիին։
:― Ո՞վ է խելքը թռցրել, ― ցրված ասաց Փերսին, ― նա հանճար է, աշխարհի մեծագույն հրաշագործը... Բայց դու ճիշտ ես ասում, բոլոր հանճարներն էլ մի քիչ խելքները թռցրած են։ Տապակած կարտոֆի՞լ, Հարրի...
:Հարրիի ծնոտը կախ ընկավ։ Սեղանին շարված բոլոր ափսեներն ու սկահակները բերնեբերան լցված էին տաք գոլորշի արձակող և ախորժաբեր բուրմունք տարածող տարբեր տեսակի ուտեստներով, իսկ Փերսին նրան էր փոխանցում տապակած կարտոֆիլի կարմրադեղին շերտիկներով լիքը մի մեծ ափսե։ Հարրին դեռ երբեք միաժամանակ չէր տեսել իր բոլոր սիրած ուտելիքները, այն էլ այդքան մեծ քանակությամբ ու մի սեղանի վրա՝ եւ խորոված մսի հյութեղ կտորներ, էլ համեմունքներով տապակած հավեր, էլ խոզի ու գառան կարմրացրած կողիկներ, երշիկներ, խոզապուխտ և հորթի տապակած փափուկ կրծքամիս, շոգեխաշած կարտոֆիլ խորոված կարտոֆիլ, մսի մանր կտորներով յորքշիրյան հյութեղ փուդինգ, կանաչ ոլոռ, գազար, լոլիկ, թանձր, համեմված նրբահամ սոուսներ և, չգիտես ինչու, նաև անանուխի կոնֆետներ։
:Թեև Դարզլիները Հարրիին քաղցած չէին պահում, սակայն նա գրեթե երբեք սեղանի մոտ չէր հասցնում ուտել այն, ինչն իսկապես ուզում էր։ Դադլին միշտ շտապում էր Հարրիից առաջ սեղանից վերցնել այն ամենը, ինչ Հարրին կուզենար ուտել, նույնիսկ եթե ինքը դա չէր սիրում կամ արդեն այնքան էր կերել, որ քիչ էր մնում տեղում պայթեր։ Հարրին ամեն ինչից քիչ-քիչ կիտեց իր ափսեի վրա, անտեսելով միայն անանուխի կոնֆետները, և սկսեց ուտել։ Ամեն ինչ աննկարագրելի համեղ էր։
:― Տեսքից շատ համեղ է երևում, -- տխուր ասաց ժանյակավոր լայնեզր օձիքով ուրվականը՝ դիտելով, թե ինչպես է Հարրին դանակով կտրում մի մեծ կտոր տապակած հորթի միս։
:— Իսկ դու՞ք...
:— Ես գրեթե չորս հարյուր տարի ոչինչ չեմ կերել, — ասաց ուրվականը, — դեհ, անշուշտ, ես դրա կարիքը չունեմ, սակայն երբեմն-երբեմն մի տեսակ կարոտում ես... Ա՛հ, կարծես դեռ չեմ ներկայացել։ Լորդ Նիքոլաս դե Միմսի-Փորփինգթոն, Ձեր խոնարհ ծառան, Գրիֆինդոր աշտարակի մշտաբնակ ուրվականը։
:— Ես գիտեմ, թե դուք ով եք, — հանկարծ ասաց Ռոնը, — եղբայրներս ինձ պատմել են Ձեր մասին, դուք Գրեթե Անգլուխ Նիքն եք։
:— Ես կգերադասեի, որ ինձ դիմեք Սըր Նիքոլաս դե Միմսի» — խստաշունչ սկսեց ուրվականը, սակայն շիկահեր Սիմուս Ֆինիգանը ընդհատեց նրան.
:— Գրեթե անգլուխ... այդ ինչպես կարելի է գրեթե անգլուխ լինել։ Սըր Նիքոլասը ծայրահեղ սրտնեղած ու ձանձրացած տեսք ընդունեց։ Ակնհայտորեն նրանց փոքրիկ դատարկ զրույցը բոլորովին էլ այն ուղղությամբ չէր ընթանում, ինչ նա կցանկանար։
:— Ահա այսպես, — գրգռված ասաց նա, բռնեց իր ձախ ականջից ու ներքև քաշեց։ Նրա ամբողջ գլուխը պոկվեց վզից և ծխնիների վրա պտտվող կափարիչի պես կողքի թեքվելով, ընկավ ձախ ուսի վրա՝ բացելով վզի հորիզոնական կտրվածքը։ Ամենայն հավանականությամբ ինչ-որ մեկը փորձել էր գլխատել նրան, բայց իր գործը լավ չէր արել։ Ներկաների դեմքերի կաթվածահար արտահայտությունը մի պահ գոհունակությամբ դիտելուց հետո Գրեթե Անգլուխ Նիքը բաց թողեց իր ականջը, և գլուխն իսկապես կափարիչի պես ետ ընկավ իր տեղը։ Նա հազաց ու ասաց.
:— Դեհ, ի՞նչ... ուրեմն դո՞ւք եէ մեր նոր գրիֆինդորցիները... Հուսով եմ, Ձեր օգնությամբ վերջապես կկարողանանք այս տարի հաղթել Միաբանաթյանների Գավաթի մրցույթում։ Գրիֆինդորը երբեք դեռ այսքան երկար չի պարտվել։ Սլիզերինն է արդեն վեցերորդ տարին անընդմեջ շահում Գավաթը։ Արյունարբու Բարոնը անտանելի մեծամտացել է... Նա Սլիզերին Տան ուրվականն է։
:Հարրին գլուխների վրայով նայեց Սլիզերինի սեղանին և գրեթե դեմ-դիմաց տեսավ սեղանի մոտ նստած մի ահարկու ուրվականի՝ օդի մեջ սառած դատարկ հայացքով, ոսկրոտ քարացած դեմքով և միջնադարյան հագուստի վրա արծաթագույն մեծ բծերով, որոնք նրա կենդանի ժամանակ, ակներևաբար, արյան հետքեր էին եղել։ Նա նստած էր Մալֆոյի կողքին, և Հարրին գոհունակությամբ նկատեց, որ վերջինս նման սեղանակցի ներկայությունից բնավ երջանիկ չէր զգում իրեն։
:— Այդ ինչպե՞ս է հաջողացրել այդպես արյունոտվել, — անչափ հետաքրքրված հարցրեց Սիմուսը։
:— Ես նրան երբեք չեմ հարցրել, — նրբանկատորեն պատասխանեց Գրեթե Անգլուխ Նիքը։
:Երբ բոլորը ուզածի չափ կերան-կշտացան, ուտելիքների մնացորդները կամացուկ անհետացան ափսեներից, և ամբողջ սպասքը սեղանի վրա մնաց առաջվա պես մաքուր ու փայլփլուն։ Մի վայրկյան անց սեղանը լցվեց զանազան աղանդերներով։ Սկուտեղների վրա հայտնվեցին բոլոր երևակայելի համերի պաղպաղակների մեծ գնդեր, մրգերով կարկանդակներ, մեղրով և ընկույզով փախլավաներ, շոկոլադով լցված էկլերներ, մուրաբայով բլիթներ, քաղցր կաթնախյուսով փափուկ բիսկվիթներ, շոկոլադե տրյուֆելներ, տարբեր տեսակի շաքարած հատապտուղներ, բոլոր գույների ախորժատես դոնդողներ, բրնձով ու չամիչով փուդինգներ և այլն, և այլն...
:Մինչ Հարրին մեղրով փախլավա էր համտես անում, սեղանակիցների միջև զրույց ծավալվեց ընտանիքների մասին։
:― Ես կես ու կես եմ, — ասաց Սիմուսը, — Հայրս մագլ է, իսկ մայրս՝ դյութանույշ։ Մայրիկս հորս բան չէր ասել իր վհուկային ծագման մասին մինչև իմ ծնվեյը։ Պատկերացնո՞ւմ եք, ինչպիսի ցնցում պիտի ապրած լինի խեղճ հայրիկս։ Բոլորն անհոգ ծիծաղեցին։
:― Իսկ դո՞ւ, Նեվիլ, ― հարցրեց Ռոնը։
:― Դե՛հ, ինձ տատս է պահել֊մեծացրել իսկ նա վհուկ է, -- ասաց Նեվիլը, ― թեև նրա մասին ավելի ճիշտ կլինի ասել, որ դյութանույշ է։ Սակայն մեր ամբողջ ընտանիքը ծնվածս օրվանից համոզված էր, որ ես բացարձակ մագլ եմ։ Իմ մեծ հորեղբայր Ալջին շարունակ փորձում էր ինձ անակնկալի բերել, որպեսզի վախի կամ հուզմունքի միջոցով ինքնըստինքյան ինչ-որ հրաշք կորզի ինձնից։ Նույնիսկ մի անգամ Բլեքփալ լճի նավամատույցից ինձ դիտավորյալ հրեց, գցեց ջուրը։ Պատկերացնո՞ւմ եք, քիչ էր մնում խեղդվեի։ Բայց ինչ էլ անում էր, ոչինչ չէր ստացվում, մինչև չդարձա ութ տարեկան։ Մի օր մեծ հորեղբայր Ալջին եկել էր տատիս հետ թեյ խմելու և, չհամակերպվելով իմ մագլական ապագայի հետ, ինչպես միշտ, ուզում էր մի փորձանք բերել գլխիս։ Այս անգամ՝ կրունկներիցս բռնած, ինձ կախ էր տվել երկրորդ հարկի պատահանից, որ վերջապես վախից մի բան անեմ։ Այդ պահին՝ թեյի սեղանի մոտ նստած, մեծ հորաքույր Էնիդան նրան իր սիրած հարած սպիտակուցով ու շոկոլադե խյուսով մի կտոր «Մորենգո» տորթ առաջարկեց, իսկ նա ուրախությունից ինձ մոռացավ ու պատահաբար բաց թողեց, ես էլ ռետինե գնդակի պես վերև֊ներքև թռչելով անցա ամբողջ այգիով ու գլորվեցի մինչև խճուղի։ Այդ օրը մեր ամբողջ ընտանիքի ուրախությանը չափ ա սահման չկար։ Տատս ուրախությունից նույնիսկ լաց էր լինում։ Դուք պետք է նրանց դեմքերի արտահայտությունը տեսնեիք, երբ ես Հոգվորթսում սովորելու հրավերով նամակ ստացա, որովհետև, հասկանո՞ւմ եք, նրանք բոլորը համոզված էին, որ իմ մեջ բավականաչափ հրաշագործ ուժ չկա այստեղ սովորելու համար։ Մեծ հորեղբայր Ալջին այնքան էր ուրախացել, որ ինձ մի դոդոշ նվիրեց։
:Հարրիի մյուս կողմում նստած Փերսի Ուիզլին ու Հերմիոնա Գրեյնջերը խոսում էին դասերից։ [«Օ՛հ, հասով եմ, որ դասերն անմիջապես կսկսվեն, այնքա՜ն սովորելու բան կա... Ինձ հատկապես հետաքրքրում են կերպարանափոխության, այսինքն տրանսֆիգուրացիայի դասերը... Դեհ, գիտեք՝ երբ ինչ-որ մի բան վերածում ես մեկ ուրիշ բանի։ Անշուշտ, դա պետք է որ շատ դժվար լինի», «Դուք հո միանգամից դժվար բաներից չեք սկսելու, սկզբում լուցկու հատիկներից ասեղ պիտի սարքեք ու դրա նման բաներ...»]
:Հարրին, որը համեղ ուտելիքից ու ջերմությունից արդեն թմրել էր ու քնել էր ուզում, կրկին նայեց ուսուցիչների բարձր սեղանին։ Հագրիդը կենտրոնացած ինչ-որ բան էր խմում իր գավաթից։ Պրոֆեսոր Մըք Գոնագալը զրուցում էր պրոֆեսոր Դամբլդորի հետ։ Պրոֆեսոր Քուիրելն իր անհեթեթ չալմայով՝ մեջքով դեպի Հարրին նստած, զրուցում էր մեկ ուրիշ ուսուցչի հետ։ Այդ ուսուցիչը խորաթափանց մռայլ հայացքով, գունատ մաշկով և ցայտուն արծվային քթով երիտասարդ տղամարդ էր, և նրա սև ճարպոտ մազերը հարթ կիսված էին ճակատի երկու կողմերի վրա ու ծանր թափվելով, հասնում էին մինչև ուսերը։
:Դա շատ հանկարծակի կատարվեց։ Արծվաքիթ ուսուցիչը հանկարծ Քուիրելի գլխի փաթթոցի վրայով նայեց ուղիղ Հարրիի աչքերի մեջ, և մի սուր այրող ցավ անցավ Հարրիի ճակատի սպիով։
:―Ա՜խ... ― ճչաց Հարրին՝ ձեռքով բռնելով ճակատը։
:― Ի՞նչ եղավ, ― հարցրեց Փերսին։
:― Վ-վ-ոչինչ...
:Ցավը նույնքան արագ անցավ, որքան և անսպասելի սկսվել էր։ Ավելի դժվար էր ազատվել այն զգացումից, որը համակեց Հարրիին արծվաքիթ ուսուցչի հայացքից։ Նա համոզված էր, որ այդ ոաուցիչը, չգիտես ինչու, բոլորովին չի համակրում իրեն։
:— Ո՞վ Է այն սևահեր մարդը, որը խոսում Է պրոֆեսոր Քուիրելի հետ, — հարցրեց Հարրին Փերսիից։
:— Օ՛հ, ինչ է, արդեն ծանո՞թ ես Քուիրելի հետ, իսկապե՞ս։ Հը՛... Նման զրուցակցի կողքին հազիվ թե որևէ մեկն իրեն լավ զգա, թեև մյուս կողմից դժվար է Քուիրելից ավելի նյարդային մեկին պատկերացնել։ Ինչևէ, նրա կողքինը պրոֆեսոր Սառկեկն է՝ Սլիզերինի ավագ դասախոսը և հմայադեղերի ու կախարդական թուրմերի վարպետը։ Սառկեկը հմայաթարմերի պատրաստման և օգտագործման կիրառական դասընթացն է վարում, սակայն բոլորը գիտեն, որ նա չի սիրում իր առարկան և աչքը Քուիրելի տեղի վրա է։ Օ՜օ, այդ Սառկեկը շա՜տ բան գիտի սև ուժերի ու սև արվեստների մասին։
:Հարրին միառժամանակ հայացքը պահեց Սառկեկի վրա, սակայն վերջինս նրա կողմն այլևս չնայեց։
:Վերջապես, փուդինգներն էլ անհետացան, ու պրոֆեսոր Դամբլդորը կրկին ոտքի կանգնեց։ Դահլիճում բացարձակ լռություն տիրեց։
:— Ըհ-հը՚մ... Այժմ, երբ բոլորս կշտացանք ու հագեցանք, ևս երկու խոսք պիտի ասեմ, որոնք այս անգամ ուսումնական տարվա սկիզբն ազդարարող մի քանի կազմակերպական հրահանգներ են։ Առաջին դասարանցիները պետք է նկատի ունենան, որ ամրոցի մոտ գտնվող անտառ մտնելը խստիվ արգելված է բոլոր աշակերտների համար։ Բարձր դասարանցիներից մի քանիսին նույնպես չէր խանգարի երկրորդ ականջին էլ օղ անել այդ արգելանքը, — Դամբլդորի առկայծող աչբերը փայլատակեցին Ուիզլի երկվորյակների ուղղությամբ։ — Դրանից բացի, պարոն Ֆիլչը, մեր ամրոցի պարետը, խնդրել է ինձ զգուշացնել ձեզ, որ ամրոցի միջանցքներամ դասերից և պարապմունքներից դուրս հրաշագործելը նույնպես խստիվ արգելվում է, — շարունակեց Դամլդորը։ — Քվիդիչի փորձնական խաղերը կսկսվեն կիսամյակի երկրոդ շաբաթվա ընթացքում։ Միաբանաթյունների թիմերում խաղալ ցանկացողները թող մոտենան մադամ Հուչին։ Եվ, վերջապես, պետք է բոլորիդ պաշտոնապես զգուշացնեմ, որ այս տարի ամրոցի աջ թևի երրորդ հարկի միջանցքը հայտարարվում է արգելված գոտի բոլոր նրանց համար, ովքեր չեն ուզում մեռնել տանջալից և անփառունակ մահով։
:Հարրին ծիծաղեց, բայց նրանից բացի ուրիշ ծիծաղող գրեթե չկար։
:— Լու՞րջ է ասում, ինչ է, — հարցրեց նա Փերսիին։
:— Անշուշտ չի կատակում, — պատասխանեց Փերսին, ունքերը կիտելով, — սակայն, դա շատ տարօրինակ է, որովհետև նա սովորաբար բացատրում է, թե ինչու չի կարելի այն՝ ինչն արգելվում է։ Անտառ գնալ չի կարելի, որովհետև այն լի է վտանգավոր գազաններով, դե՛հ, դա բոլորը գիտեն։ Սակայն երրորդ հարկի միջա՞նցքը... Այդ ինչո՞ւ չի կարելի։ Գոնե մեզ՝ Ավագներիս, պետք է տեղեկացներ։
:— Իսկ այժմ, մինչև քնելու գնալը, եկե՛ք միասին երգե՛նք մեր դպրոցական հիմնը, — բացականչեց Դամբլդորը։ Հարրին նկատեց, որ մյուս ուսուցիչների դեմբերի ժպիտները մի տեսակ շինծու, քարացած դիմակների վերածվեցին։
:Դամբլդորն իր կախարդական փայտիկի ծայրով օդի մեջ մի թեթև շարժում կատարեց, ասես ուզում էր փայտիկի ծայրին նստած ճանճը քշել, և մի երկար բարակ ոսկյա ժապավեն դուրս թռավ փայտիկի ծայրից ու բարձր օդի մեջ գալարվեց սեղանների վրա՝ վերածվելով ոսկյա ալիքի պես օդում դանդաղ օրօրվող բառերի։
:— Ամեն մեկը երգում է իր սիրած եղանակով, — ասաց Դամբլդորը, — դեհ, սկսեցի՛նք, երեք֊ույու– չորս...
:Եվ ամբողջ դպրոցը խառնաձայն, խառնատակտ ու խառներանգ ձայնարկեց.
:Հոգվորթս, Հոգվորթս, գիտության պարտեզ,
:Դու մեր հին հարազատ, մի քիչ խելք տուր մեզ։
:Թե ծեր ու ճաղատ, թե ջահել անփորձ,
:Մեր ուղեղներր քեզ՝ գիտության պահոց։
:Մեր քամհար ու դատարկ գլուխների մեջ,
:Դիվահար փետուրներ են պտտվում անվերջ.
:Մեր գիժ գլուխները՝ ճանճերով լեցուն
:Դու ուսում լցրու, փորձ ու հմտություն։
:Գիտելիք տուր մեզ, կյանք սովորեցրու,
:Ինչ մոռացել ենք, նորից հիջեցրու։
:Դու քո գործն արա, մենք մեր խոսքի տերն ենք.
:Այնքան սովորենք, գիտությամբ փթթենք,
:Մինչև ուսումից բացարձակ փտենք։
:Բնականաբար, բոլորը երգն ավարտեցին տարբեր ժամանակներում։ Վերջապես, մնացին միայն Ուիզլի երկվորյակները, ովքեր, երգում էին ինչ-որ շատ դանդաղ, թաղման քայլերգի տակ։ Դամբլդորը նրանց վերջին մի քանի տողերը համբերատար դիրիժորեց իր կախարդական փայտիկով, իսկ երբ նրանք էլ վերջացրին, ինքը, թերևս, ամենաբարձր ծափահարողներից մեկն էր։
:— Ա՜խ, երաժշտությո՜ւն... — ասաց նա, — աչքերը սրբելով, ― դա մի հրաշք է, որին չի հասնի և ոչ մի հրաշագործություն։ Իսկ հիմա՝ քնելու, բոլորդ դեպի ննջարանները։
:Գրիֆինդորցի առաջին դասարանցիները Փերսիի ետևից գնացին զվարճախոս ամբոխի միջով և դուրս եկան Մեծ դահլիճից, անցան նախասրահով ու սկսեցին վեր բարձրանալ մարմարյա աստիճաններով։ Հարրիի ոտքերը կրկին, ասես արճիճով լցված լինեին, բայց այս անգամ պատճառը հոգնածությունն ու առատ ընթրիքն էին։ Նա այնքան հոգնած էր, ու քունն այնպես էր տանում, որ նույնիսկ չէր էլ զարմանում, որ միջանցքների պատերին կախված դիմանկարներում պատկերված մարդիկ ինչ-որ բաներ էին շշնջում իրար ու մատնացույց անում իրենց։ Չզարմացավ, երբ Փերսին երկու անգամ նրանց անց կացրեց գաղտնադռների միջով, որոնցից մեկը գտնվում էր պատի մեջ պտտվող հայելու շրջանակի, իսկ մյուսը՝ պատից կախված հսկայական գորգի ետևում։ Հորանջելով ու ոտքերը հազիվ քարշ տալով, նրանք բարձրանում էին աստիճաններով, և Հարրին մտածում էր, թե դեռ ինչքան են գնալու մինչև իրենց ննջասենյակը հասնեն, երբ նրանց փոքրիկ խումբը հանկարծ կանգ առավ։
:Առջևում օդի մեջ ճախրում էին մի զույգ ձեռնափայտեր, և երբ Փերսին մի քայլ առաջ արեց, ձեռնափայտերը ակնհայտ սպառնալից դիրք ընդունեցին և սկսեցին հարձակվել Փերսիի վրա։
:— Փիվզն է, — շշնջաց Փերսին առաջին դասարանցիներին, — ամրոցի փոլթերգեյսթը, — և Փերսին ՝ ձայնը բարձրացնելով, խրոխտ բղավեց, — Փի՜վզ... ապա մի ցույց տո՛ւր քեզ։
:Ի պատասխան լսվեց մի բավական գռեհիկ ձայն, որը, եթե պարկեշտ լեզվով նկարագրելու լինենք, կարելի էր նմանեցնել միայն ծակված փուչիկից միանգամից դուրս ժայթքող օդի փռնչոցին։
:― Ի՞նչ է, ուզում ես, որ գնամ Արյունարբու Բարոնի մո՞տ... — խիստ ձայնով բղավեց Փերսին։
:Այս անգամ թղթի տոպրակի ճայթյուն հիշեցնող ձայն լսվեց, և մի գաճաճ հայտնվեց օդի մեջ՝ ուղիղ նրանց դիմաց։ Գաճաճը ծալապատիկ նստած ճախրում էր օդում ՝ իրար խփելով ձեռքերի մեջ բռնած երկար ձեռնափայտերը։ Նա իր մանրիկ, չար աչքերով զննում էր բոլոր կանգնածներին ու հսկայական անատամ բերանով ծամածռություններ անում։
:— Ուուուուուո՜ւ... ― ասաց նա չարանենգ կչկչոցով, — կուկուսիկ-մուկուսիկ ար֊րյաջ-ջին դաս-սյա– րանցի՜ք... Ա՛յ, հիմա կուրախանաա՜նք...
:Հանկարծ նա աչքերը չռած առաջ նետվեց ու քամի փչելով «ԲՈԻ~ՈԻ...» գոռաց նրանց վրա։ Բոլորն անակնկալից տեղում ցնցվեցին։
:— Կորի՛ր այստեղից, Փի՛վզ, թե չէ Բարոնին կասեմ այս խուլիգանության մասին... Տե՛ս, հա՜... Ես կատակ չե՛մ անում,― բարկացած բղավեց Փերսին։
:Փիվզը մի այլանդակ ծամածռությամբ լեզու ցույց տվեց նրանց ու չքացավ՝ ձեռնափայտերը գցելով Նեվիլի գլխին։ Լսվեց միայն, թե ինչպես էր նա վնգոցով սլանում միջանցքներով, չրխկչրխկացնելով պատերի տակ կանգնած ասպետական զինազգեստները և զենք ու զրահները։
:— Հեռու կմնաբ Փիվզից և զգույշ կլիներ նրանից, ― ասաց Փերսին, երբ շարունակեցին ճանապարհը, ― նրա հախից միայն Արյունարբու Բարոնն է գալիս։ Նրանից բացի ուրիշ ոչ ոքի չի ենթարկվում, նույնիսկ մեզ՝ Ավագներիս, բանի տեղ չի դնում։ Ահա, տեղ հասանք։
:Միջանցքի վերջում պատին կախված էր ամբողջ հասակով կանգնած մի աննկարագրելի չաղ կնոջ պատկերող նկար։ Կնոջ հագին վարդագույն մետաքսյա լայնածավալ ու լայնափեշ շրջազգեստ էր։
:— Նշանաբա՛ռը... ― ասաց նա օպերային երգչուհու երգեցիկ առոգանությամբ։
:— «Կապուտ դրակոնիս», — ասաց Փերսին, և դիմանկարը առաջ հրվեց՝ պատի մեջ բացելով մի մեծ անցում։ Բոլորը ներս մագլցեցին, իսկ Նեվիլն այստեղ էլ հասցրեց գլուխկոնծի տալ։ Վերջապես հայտնվեցին Գրիֆինդորի աշտարակի ընդհանուր սենյակում, որը մի շատ հաճելի կլոր սրահ էր՝ կահավորված պատերի տակ ու մեծ բուխարու շուրջը կիսալուսնաձև շարված և տարբեր չափերի բարձերով ծածկված, հարմարավետ բազկաթոռներով։
:Փերսին աղջիկներին ուղեկցեց մինչև նրանց ննջասենյակի դուռը, իսկ տղաներին ցույց տվեց դեպի նրանց ննջասենյակ տանող պտատակաձև սանդուղքը, որը, ակնհայտորեն, գտնվում էր ամրոցի փոքր աշտարակներից մեկում։ Տղաները վերջապես մտան իրենց ննջասենյակը, որտեղ տեղադրված էին հինգ հսկայական փայտյա մահճակալներ, բոլորն էլ՝ անկյուններում վեր խոյացող փայտյա ծաղկազարդ սյուներից կախված մուգ կարմիր թավշյա վարագույրներով։ Նրանց ճամպրուկներն արդեն դրված էին սենյակում։ Երկար խոսելու համար չափազանց հոգնած լինելով, նրանք լուռ ու մունջ գլուխներին քաշեցին իրենց գիշերանոցներն ու թռան մահճակալների վրա։
:― Օ՜խ, ի՜նչ ընթրիք էր... — տնքաց Ռոնը վարագույրի ետևից, ― Բոքոն, կորի՛ր այստեղից։ Պատկերացնու՞մ ես, այս ապուշն իմ սավաններն է ծամում։
:Հարրին ուզում էր Ռոնից հարցնել, թե աղանդերներից ո՞ր մեկն ավելի շատ դուր եկավ նրան, սակայն այդպես էլ չհասցրեց, որովհետև քունն այնքան էր տանում, որ գլուխը բարձին դնելուն պես անմիջապես քնեց։
:Թերևս Հարրին ընթրիքի ժամանակ չափազանց շատ էր կերել, որովհետև մի տարօրինակ մղձավանջային երազ տեսավ։ Երազում իբր գլխին դրել էր պրոֆեսոր Քուիրելի անհեթեթ չալման, որը խոսում էր իր հետ և համոզում իրեն անմիջապես հեռանալ Գրիֆինդոր միաբանությունից և մտնել Սլիզերին, որովհետև դա է իր ճակատագիրը։ Հարրրն չալմային ասում էր, որ ինքը չի ուզում Սլիզերինում լինել, և չալման գնալով ավելի ու ավելի էր ծանրանում նրա գլխի վրա, ու երբ Հարրին փորձեց փաթթոցը գլխից հանել, այն սկսեց ձգվել նրա ճակատի շուրջը և սեղմել քունքերը՝ անտանելի ցավ պատճառելով... Չգիտես որտեղից հանկարծ հայտնվեց Մալֆոյը և սկսեց ծիծաղել Հարրիի վրա՝ ձեռք առնելով, որ նա չի կարողանում ազատվել չալմայից... Ու հանկարծ Մալֆոյը դարձավ Սառկեկ անունով այն արծվաքիթ ուսուցիչը, որի ծիծաղը հետզհետե վերածվեց սառն ու դաժան, սարսափազդու քրքիջի..․
:Հետո ինչ-որ կանաչ լույսի ճառագայթ պայթեց նրա գլխի մեջ, և Հարրին արթնացավ՝ սառը քրտինքից դողալով։
:Նա շրջվեց մյուս կողքին և անմիջապես նորից քնեց ու երբ հաջորդ առավոտյան արթնացավ, գիշերային մղձավանջից արդեն ոչինչ չէր հիշում։