― Քորալայնը հագավ վերարկուն, հրաժեշտ տվեց միսս Սփինքին, միսս Ֆորսիբլին ու շներին և դուրս եկավ փողոց։
Մառախուղն այնքան թանձր էր, որ նույնիսկ տունը չէր երևում։ Նա զգուշորեն մոտեցավ դեպի իրենց տունը բնակարանը տանող աստիճաններին, կանգնեց ու շուրջը նայեց։
Մառախլապատ աշխարհը թվում էր թափանցիկ։ «Վտա՞նգ», ― մտածեց Քորալայնը։ Այդ բառը հուզում էր նրան։ Բայց սարսափելի չէր։ Բոլորովին սարսափելի չէր։
Քորալայնը բարձրացավ վերև, բռի մեջ պինդ սեղմելով քարը։