― Մայրիկ, դպրոցում բոլորը մոխրագույն բլուզներ են հագնում, բայց ոչ ոք չունի կանաչ ձեռնոցեր։ Ես միակը կլինեի։
Բայց մայրիկը նրան չէր լսում, նա խոսում էր վաճառոհուղու հետ։ Նրանք քննարկում էին, թե որ սվիտերն ավելի լավ կլինի ընտրել Քորալայնի համար, և եզրակացրին, որ ամեահարմարն ՝ ամեահարմարն՝ ահռելի, պարկի նմանվողն է։ Չէ՞ որ երբևիցե Քորալայնը կմեծանա մինչև այդ չափսը․․․
Քորալայնը գնաց ու սկսեց նայել ցուցափեղկում դրված գորտերով, բադիկներով ու ճագարներով նկարազարդված ռետինե երկարաճիթ կոշիկներին։
Հետո վերադարձավ մայրիկի մոտ։