Միայն երեկոյան կողմ, ամպամած աղջամուղջին, հոգնած ճամփորդները կանգ առան հանգստի: Բարազինբարի բոսոր զանգվածը ցուրտ էր արտաշնչում ներքև. սառը քամին թափանցում էր մինչև ոսկորները: Գենդալֆն իր տափաշիշը փոխանցեց բոլորին, և Պահապանները զվարթեղ ըմպեցին: Ընթրիքից հետո խորհուրդ գումարեցին:
— Այս գիշեր կհանգստանանք,— հայտարարեց Գենդալֆը: — Լեռնանցքի գրոհը մեզանից յուրաքնչյուրի յուրաքանչյուրի վրա թանկ նստեց...
— Իսկ հետ հետո ու՞ր կգնանք,— հարցրեց Ֆրոդոն:
— Մատանու Պահապանները միայն երկու ճանապարհ ունեն,— պատասխանեց Գենդալֆը,— հետ՝ Ռիվենդել, կամ առաջ՝ դեպի Հրամեջ Լեռ:
Երբ Գենդալֆը հիշեցրեց վերադառնալու մասին, Փիփինի դեմքը պայծառացավ, իսկ Մերին ու Սեմը ուրախությունից վեր թռան: Բայց Բորոմիրն ու Արագորնը անտարբեր մնացին, իսկ Գիմլին ու Լեգոլասը սպասողական լռեցին: Ֆրոդոն հասկացավ, որ բոլոր ճամփորդներն բոլորն ուզում են, որ առաջինն ինքն արտահայտվի:
— Վերադառնալ,— անվճռական սկսեց Ֆրոդոն, հետո հաղթահարեց անվճռականությունն ու ավելացրեց. — մենք կարող ենք, իմ կարծիքով, միայն հաղթանակով: Կամ խայտառակությամբ՝ ընդունելով սեփական պարտությունը: Ես առաջարկում եմ հաղթահարելով արգելքները, առաջ գնալ:
— Ես էլ եմ այդպես մտածում,— պաշտպանեց նրան Գենդալֆը: — Վերադառնալ, նշանակում է ընդունել սեփական պարտությունը, որն անխուսափելիորեն կդառնա Միջերկրի բոլոր ազատ ժողովուրդների կործանումը: Համիշխանության Մատանին կմնա Ռիվենդելում, քանի որ ուրիշ ապաստարան չենք հասցնի գտնել: Թշնամին ժամանակի ընթացքում կիմանա այդ մասին, իր ամբողջ զորքը կշարժի Էլրոնդի դեմ, և վաղ թե ուշ Ռիվենդելը կընկնի, իսկ Թշնամին կդառնա Ամենազոր ամենազոր տիրակալ և Խավարի Վարագույրը կիջնի Միջերկրի վրա: Սև Մատանեկիրներն ահազդու հակառակորդներ են, բայց երբ նրանց տերը Մատանին ձեռք բերի, նրանք ուղղակի անպարտելի կդառնան:
— Ուրեմն, հարկավոր է առաջ շարժվել,— ծանր հառաչելով ասաց Ֆրոդոն: Դու ուրիշ ճանապարհ գիտե՞ս:
— Ես քեզ հետ կգամ, Գենդալֆ,— բացականչեց Գիմլին: — Հին ավանդույթներն ինձ չեն վախեցնում:Կարևոր չէ, թե ինչ է այնտեղ ինձ սպասում, ես ուզում եմ տեսնել Դուրինի պալատները: Բայց սկզբում պետք է փնտրել դարպասը, որը շատ վաղուց փակված է:
— Հիանալի է, սիրելի Գիմլի,— թեթև ժպիտով պատասխանեց Գենդալֆը: — Շնորհակալ եմ աջակցության համար: Ես կգտնեմ դարպասը և կկարողանամ բաց անել: Դե իսկ արդեն թզուկի հետ մենք հաստատ չենք մոլորվի: Բացի այդ, առաջին անգամ չեմ գնում Մորիա: Մի անգամ էլ եմ եղել այնտեղ, երբ որոնում էի կորած Թրեինին Թրեյնին և, ինչպես տեսնում ես, կենդանի եմ դուրս եկել այնտեղից:
— Ես էլ եմ մի անգամ անցել Մորիայով,— ասաց Արագորնը,— Սևագետքի կողմից: Եվ նույնպես հաջողացրի կենդանի դուրս գալ: բայց երկրորդ անգամ խցկվել չեմ ուզում, չափազանց դառն էր իմ վիճակն այնտեղ:
— Ես առաջին անգամ էլ չեմ ուզում,— մրթմրթաց Փիփինը:
Արագորնը երկար ականջ դնելու հարկ չունեցավ:
— Քամի՞ն է,— տեղից վեր թռչելով բացականչեց նա: — Քամին գայլի ձայնով չի ոռնում... Վարգե՛րը, վարգերը վարգե՛րը նորից անցել են Մշուշապատից այս կողմ...
— Ամեն ինչ իմ ասածով է ստացվում,— ասաց Գենդալֆը: — Որսն սկսված է: Ուրեմն արժե՞ արդյոք որոշումը հետաձգել վաղվան: Եթե մենք նույնիսկ ողջ մնանք մինչև լուսաբաց, ապա, միևնույնն է, Ռոհան հասնել չենք կարողանա:
— Իսկ ես,— ի պատասխան շշնջաց նրան Սեմը,— Պանդուխտը որ վեր թռավ, սիրտս փորս ընկավ, ու մինչև հիմա էլ էնտեղ թփրտում է: Դե, բան չկա, մեկ էլ տեսար դուրս պրծանք: Արագորնն ու Բորոմիրը շատ բան տեսած մարդիկ են, Գիմլին ճարպիկ թզուկ է, դե Լեգոլասն էլ հանաք-մանաք էլֆերից չէ, իսկ ծերուկ Գենդալֆը, նրա մասին էլ խոսք չկա, ասա հրաշագործ ու թող: Չէ, ինձ որ մնա, գայլերը մեզ չեն ուտելու:
Ճամփորդները վարգերից պաշտպանվելու նպատակով բարձրացան մի ոչ մեծ բլրի գլուխը, որտեղ երեք թե չորս ծուռումուռ կաղնի էին կանգնած՝ խոշոր, մոխրագույն քարերից շարված պարսպով շրջապատված: Տեղ-տեղ քարե պարիսպը քանդված էր, և Պահապանները գիտակցելով, որ գիշերային խավարում վարգերի ոհմակն իրենց կգտնի, հապճեպորեն մի ոչ մեծ խարույկ վառեցին ու նստեցին շուրջը: Նրանք, ովքեր ժամապահ չէին, սկսեցին ննջել, բայց դա ոչ թե քուն էր, այլ տագնապալի մոռացում: Բիլ պոնին վախից դողում էր, ու քրտինքը վրայից թափվում էր, ասես հենց նոր մի քսան լիգ վազել էր: Ոռնոցն այժմ լսվում էր բոլոր կողմերից, իսկ շուրջը գիշերային սև խավարում չարագույժ փայլում էին զույգ-զույգ կրակներ: Պատի քանդված մասում Պահապանները ճամփորդները հանկարծ մի մեծ վարգ տեսան: Գազանը Գազանն արձանացավ բացվածքում և խռպոտ կաղկանձեց, ասես հարձակման ազդանշան էր տալիս:
Առկայծող մոգական գավազանը բարձրացրած, Գենդալֆը քայլեց գազանին ընդառաջ:
— Ցա՛խ լցրեք խարույկը,— գոռաց Գենդալֆը հոբիթներին: — Սրերը մեկացնե՛լ: Կանգնե՛լ մեջք մեջքի տված:
Թեժացող խարույկի վետվետուն լույսով Ֆրոդոն տեսավ, որ մոխրագույն ստվերները մեկը մյուսի հետևից անցնում են քարե ցածր ցանկապատից: Արագորնը կայծակնային արագությամբ ցատկեց՝ և մի հսկայական գազան խեղդված կաղկանձով տապալվեց գետնին, սառը փայլեց Բորոմիրի թուրը և թռավ երկրորդ վարգի գլուխը, թզուկը տապարով ճեղքեց երրորդին, Լեգոլասին Լեգոլասի նետը գետին տապալեց չորորդին, սակայն նորանոր մոխրագույն ստվերներ, ալիք առ ալիք հորձանք տալով, լցվում էին պատի վրա:
Ֆրոդոն հուսով հույսով նայեց Գենդալֆին: Հրաշագործը, ինչպես հոբիթին թվաց, հանկարծ աճեց մինչև երկինք, շլացուցիչ լույսով բռնկվեց կախարդական գավազանը և, ասես քարակերտ մի արքա, Գենդալֆը մի վայրկյան անշարժացավ՝ Պահապաններին ճամփորդներին ծածկելով հարձակվող վարգերից: Հետո նա թափով բարձրացրեց կախարդական գավազանը և բլրի վրա որոտաց նզովքը.
— ''Նաուր էն ադրիատ ան էդրիաթ ամմին... Նաուր դան ի նգաուրհոթ''...
Խլացուցիչ որոտ ու ճայթյուն լսվեց: Կաղնին, դեպի որն ուղղված էր գավազանը, դարձավ կատաղորեն բոցավառվող ջահ, դրանից հետո բռնկվեցին մնացած կաղնիները և բլրի վրա, մարտի դաշտը վառ լուսավորելով, մի վիթխարի կրակե ծաղիկ բացվեց: Կուրացած վարգերը սարսափահար ընկրկեցին. Պահապանների թրերը կայծեր սփռելով, ասես դրանք քուրայից նոր էին հանել, կոտորում էին շշմած, կարկամած գազաններին: Լեգոլասի վերջին նետը բոցավառվեց հենց օդում և խրվեց վարգերի սև առաջնորդի սիրտը. նա խլացուցիչ ոռնաց ու անշնչացած ընկավ: Նրա մահով ավարտվեց գիշերային մարտը. ողջ մնացած գազանները փախուստի դիմեցին:
Ջոկատը շարժվեց դեպի լեռների ստորոտը: Գիմլիին առաջ էր մղում անհամբերությունը, և նա քայլում էր առջևից. նրա կողքից գնում էր Գենդալֆը: Մի ժամանակ Մորիայի դարպասի մոտ աղբյուր կար, որից սկիզբ էր առնում Սիրանոն գետը, և Գենդալֆը հույս ուներ գտնել այն, որովհետև դարպաս տանող ճանապարհը ձգվում էր գետի կողքով: Սակայն գե՞տն էր չորացել, թե հրաշագո՞րծն էր սխալ ուղղություն վերցրել, բայց ճանապարհը գտնել չէր հաջողվում: Հրաշագործը շրջվում էր մե՛րթ դեպի աջ, մե՛րթ դեպի ձախ, բայց գետը չկար ու չկար, և բոլորը հասկանում էին, որ եթե ճանապարհը չգտնեն, ապա մինչև երեկո դարպասին չեն հասնի: Անվերջ ձգվում էր ամայի հարթավայրը՝ գորշ, չորացած, ճաքճքած հող, կարմրագորշ գլաքարեր ու խիճ: Շուրջը ոչ թռչուն կար, ոչ գազան: Ճամփորդները հուսահատ քայլում էին Գենդալֆի հետևից և ջանում էին չմտածել, թե ինչ կպատահի իրենց, եթե գիշերը վրա հասնի հենց այս հարթավայրում:
Հանկարծ Գիմլին, որը մյուսներից քիչ առաջ էր ընկել, մագլցեց մի գլաքարի վրա ու Գենդալֆին մոտ կանչեց: Հրաշագործի հետևից գնացին բոլոր ճամփորդները: Թզուկը ձեռքով դեպի աջ ցույց տվեց: Այդ կողմ նայելով՝ ճամփորդները տեսան գետի ցամաքած , քարքարոտ հունը: Իսկ գետի ափով ձգվում էր ինչ-որ ժամանակ կարմիր քարերով սալարկված հազիվ նկատելի ճանապարհը:
— Ահա՛, վերջապե՜ս, Սիրանոն-Բարապա՛նը,— բացականչեց Գենդալֆը: — Հնում այդպես էին գետն անվանում՝ Դարպասի Բարապան: Հետաքրքիր է, գետի հետ ի՞նչ է տեղի ունեցել: Բայց ինչ էլ եղած լինի, Սա է Բարապանը: Առա՛ջ, բարեկամներ, մեզ հարկավոր է շտապել...
Հոգնած ճամփորդներն արագացրին քայլերը. նրանց խթանում էր գայլդարձյակներից թաքնվելու հույսը: Իսկ ժամանակը գնում էր. կեսօրն անցել էր, արևն սկսել էր դեպի մայրամուտ թեքվել: Ճամփորդները Պահապանները կարճատև հանգիստ առան, շուտափույթ կերան և շարունակեցին ճանապարհը: Նրանց դիմաց բարձրանում էին Մշուշապատ Լեռները, բայց ճանապարհը սուզվեց մի խոր ձոր, և այժմ երևում էին միայն դեռևս արևով լուսավորված ձյունապատ գագաթները:
Վերջապես ճանապարհը կտրուկ թեքվեց: Առաջ Պահապանները ճամփորդները գնում էին դեպի հարավ քարափի եզրով և նրանցից ձախ ձգվում էր սարահարթը, բայց այժմ կտրուկ թեքվեցին արևելք: Շուտով հունը դեմ առավ տափակ գլխով և հիմքի մոտ փոս ունեցող մի ժայռի: Ժայռից մի ժամանակ ջրվեժ էր գահավիժել, իսկ այժմ հազիվ նկատելի մի շիթ էր թափվում:
— Այո, Սիրանոնը ցամաքել է,— ասաց Գենդալֆը: — Բայց մենք, անկասկած, մոտենում ենք դարպասին: Սա մերձմորիական շեմքն է, և դրանից ձախ, եթե չեմ սխալվում, ժայռի մեջ պետք է աստիճաններ փորված լինեն, իսկ ճանապարհը, ոլորաններով բարձրանում է ժայռի գլուխը և դուրս է գալիս մի ոչ մեծ հովիտ, որը նրբորեն բարձրանում է մինչև Մորիական Պատը: Առաջ Սիրանոնը հոսում էր այդ հովտով, իսկ կողքով ձգվում էր ճանապարհը: Եկեք նայենք, սանդուղքը պահպանվե՞լ է արդյոք:
Նրանք հեշտությամբ գտան աստիճանները, և Գիմլին, նրանից հետո էլ Գենդալֆն ու Ֆրոդոն, հապշտապ բարձրացան վերև: Եվ հասկացան, որ ճանապահը ճանապարհը փակ է: Հովտի տեղում սևին էր տալիս լիճը: Մայր մտնող արևը ոսկեզօծել էր երկինքը, բայց փայլատ-սև, ասես մեռած ջրի մեջ չէին արտացոլվում ո՛չ Պահապաններըճամփորդները, ո՛չ սարերը, ո՛չ մայրամուտը: Ըստ երևույթին, փլուզումից գետի հունը փակվել էր և այն ջրասույզ էր արել հովիտը: Հովտի վերջում, սև ջրի հետևում, ծանրորեն իրար վրա էին կիտվել ուղղաբերձ ժայռերը՝ չարագույժ, սև, միակտոր: Ոչ թե դարպաս, այլ նույնիսկ բարակ ճեղք չտեսավ Ֆրոդոն այդ ժայռերի մեջ:
— Ահա այդ Մորիական Պատ կոչվածը,— ասաց Գենդալֆը՝ նկատելով, որ Ֆրոդոն զննում է ժայռերը: — Ինչ-որ ժամանակ այդտեղ էր գտնվում Արևմտյան կամ Էլֆական Դարպասը, որն այդպես էր կոչվում, որովհետև ճանապարհը, որով եկանք, Մորիան կապում էր Էրեգիոնի հետ: Բայց հիմա, ինչպես տեսնում ես, այն ջրասույզ է եղել, և որքան ես հասկացա, մեզանից ոչ ոք չի ուզենա այս մռայլ լիճն անցնել լողալով: Առավել ևս, որ այն հավանաբար խորն է:
Վերջապես երթը եզրափակող Սեմը ափ դուրս բերեց սրթսրթացող պոնիին: Հանկարծակի լսվեց խուլ ճողփյուն, ասես ջրից ձուկ դուրս թռավ և իսկույն էլ նորից չրմփաց ջրի մեջ: Շուռ գալով նրանք տեսան, որ լճի մակերեսին շրջանաձև սև ալիքներ են տարածվում, հետո ինչ-որ բլթբլթոց լսվեց, և նորից լռություն տիրեց: Իրիկնային մայրամուտի ոսկեգույն փայլը ծածկվեց ամպերի հետևում, մթնշաղը թանձրացավ:
Գենդալֆը շտապ առաջ էր քայլում: Հոբիթները դժվարությամբ էին հասնում նրա հետևից. այժմ նրանք շարժվում էին ցամաքի քարքարոտ ու նեղ շերտով, որը խճողված էր սուր ժայռաբեկորներով: Ճամփորդներն աշխատում էին չհեռանալ պատից և, իրենց պահելու համար, նույնիսկ ձեռքերով կառչում էին պատից, որպեսզի փայլատ-սև, կանաչավուն ջրից որքան կարելի է հեռու մնան: Երբ նրանք համարյա մեկ լիգ հաղթահարեցին, մթնշաղում անսպասելի ծառեր ուրվագծվեցին: Ջրի մեջ երկու շարքով ձգվում էին կիսափտած բների կմախքներ ու չորացած ճյուղեր: Ըստ երևույթին դրանք մի ժամանակ ճամփեզրին աճող ծառերի մնացորդներն էին: Միայն Պատի մոտ գտնվող երկու ծառ էին պահպանվել՝ երկու հզոր փշակաղնի, որոնք զարմանալի մեծ ու հին էին երևում: Լճի այն ափից դրանք փոքրիկ թփեր էին թվում, բայց հիմա Ֆրոդոն զարմանքով գիտակցեց, որ երբեք ինքն այդպիսի հզոր ու վիթխարի ծառեր չի տեսել. դրանք բարձրանում էին Պահապանների ճամփորդների գլխավերևում որպես վիթխարի պահակային աշտարակներ՝ պահպանելով Մորիայի թագավորության մուտքը:
— Վերջապե՜ս,— ուրախացած բացականչեց Գենդալֆը: — Այստեղ վերջանում է էլֆական ուղին: Փշարմավն Էրեգիոնի խորհրդանիշն է, դրա համար էլ էլֆերն այս հովտում տնկել են փշակաղնիների այս ծառուղին, որպեսզի բոլորին հասկանալի լինի, որ այստեղ նրանց տիրույթները վերջանում են: Թզուկները փորել ու կառուցել, բաց են արել Արևմտյան Դարպասը, որ անարգել առևտուր անեն էլֆերի հետ, և այս ծառուղին խորհրդանշում էր նրանց սերտ բարեկամությունը... Քանզի այն երանելի ժամանակներում Միջերկրի ժողովուրդներն իրար հետ բարեկամություն էին անում, և նույնիսկ էլֆերն ու թզուկները կարողանում էին չկռվել:
— Իսկ ես չեմ լսել,— ասաց Լեգոլասը,— որ այդ բարեկամությունն ընդհատվել է էլֆերի պատճառով:
— Ես հաճախ եմ լսել և՛ մեկը, և՛ մյուսը,— սկսվող վեճը դադարեցրեց Գենդալֆը: — Հիմա ժամանակը չէ որոշելու, թե ով է իրավացի: Հուսով եմ, գոնե դուք բարեկամ կմնաք, քանի որ ինձ ձեր օգնությունը շատ է հարկավոր, իսկ միաբան գործել կարող են միայն բարեկամները: Մենք պետք է գտնենք և բացենք դարպասը, քանի դեռ մութը չի ընկել: Իսկ դուք,— մնացածներին դառնալով, ասաց նա,— պատրաստվեք անմիջապես մտնել Մորիա, հենց գտնենք ու բաց անենք դարպասը: Եվ, ցավոք, մենք ստիպված ենք բաժանվել Բիլից, հետևաբար հարկավոր է նրան բեռնաթփելբեռնաթափել: Տաք հագուստը կարելի է չվերցնել, այն մեզ պետք չի լինելու ո՛չ Մորիայում, ո՛չ էլ հետո, երբ գնանք հարավ: Իսկ սնունդը, և գլխավորը, ջրով լի տափաշշերը, որ մինչև հիմա պոնին էր բերում, բաժանեք իրար մեջ:
— Ծերուկ Բիլին թողնելու ենք այստե՞ղ,— վախեցած ու վրդովված բացականչեց Սեմը: — Առանց նրա ես տեղիցս չեմ շարժվի... Խեղճին բերինք հասցրեցինք չգիտես թե ուր, ու հիմա թողնենք, որ գայլդարձյակներն ուտե՞ն...
Սեմը Գենդալֆին ոչինչ չպատասխանեց: Նա կանգնած էր պոնիի կողքին ու լաց էր լինում: Իսկ պոնին կպավ նրան ու հառաչեց՝ ասես հասկանալով, թե ինչի մասին է խոսքը: Սեմն սկսեց պոնիի վրայից իջեցնել բեռը, իսկ մյուս ճամփորդները դասավորում էին փաթեթները՝ իրենց ուսապարկերի մեջ տեղավորելով այն, ինչ հարկավոր էր հետները վերցնել:
Բեռը տեղավորելուց հետո Պահապանները շրջվեցին՝ բոլորը շրջվեցին դեպի Գենդալֆը՝ փորձելով հասկանալ, թե ինչ է նա անում Գենդալֆը: Իսկ նա, թվում էր, ոչինչ էլ չէր անում՝ կանգնել ու սևեռուն նայում էր պատին, ասես ուզում էր հայացքով ծակել այն: Գիմլին լուռ հետուառաջ էր քայլում պատի երկարությամբ՝ տապարի պոչով թխկթխկացնելով այն, իսկ Լեգոլասն ականջը հպել ու անշարժ լսում էր:
— Դե ահա, մենք պատրաստ ենք Մորիա փախչելու,— ասաց Մերին,— բայց ու՞ր է դարպասը:
— Այո, բայց Մորիայի Արևմտյան Դարպասի գաղտնիքը գիտեին ոչ միայն թզուկները,— նկատեց Գենդալֆը: — Դարպասը սարքել են էլֆ բարեկամների համար, և եթե այն մեր ժամանակներում չեն վերափոխել, ապա ով դրա տեղը գիտե, պետք է առանց դժվարության հայտնաբերի ու բաց անի:
Հրաշագործը նորից նայեց պատին: Մեջտեղում՝ պահակ-կաղնիների փշակաղնիների արանքում, այն անբնական ողորկ էր, և Գենդալֆը կիպ մոտենալով սկսեց ձեռքերով շոշափել ու ինչ-որ անհասկանալի բառեր մրմնջալ: Հետո հեռանալով, հարցրեց իր ուղեկիցներին.
— Իսկ հիմա՞... Հիմա որևէ բան տեսնու՞մ եք...
Պատը լուսավորեց դուրս եկող լուսինը: Սկզբում Պահապանները նրանք ոչ մի փոփոխություն չնկատեցին: Բայց հետո պատի վրա բարակ, արծաթավուն գծեր նշմարվեցին, որոնք աստիճանաբար սկսեցին պայծառանալ, որոշակի ու հստակ դառնալ, և շուտով իմաստ ձեռք բերեցին: Զարմացած ուղեկիցների առջև բացվեց մի գեղեցիկ նկար:
[[Պատկեր:Moria gate image.jpg|200px|center|]]
— Եթե բարեկամ ես, ասա գաղտնաբառը, և դարպասը կբացվի քո առաջ:
— Ես էլ եմ այդպես կարծում,— խոսեց Գենդալֆը,— որ այդ այս դարպասը գաղտնաբառին է ենթարկվում: Երբեմն թզուկների սարքած դարպասները բացվում են միայն հատուկ հանգամանքներում, իսկ երբեմն էլ գաղտնաբառից բացի հարկավոր է ունենալ նաև բանալին: Բայց սա, ինձ թվում է, կողպեք չունի: Սա սարքել են բարեկամների համար և գաղտնի չի համարվել: Այս դարպասի դռները սովորաբար բաց են եղել, և պահակները խաղաղ նստած են եղել ծառերի տակ: Իսկ եթե դարպասը երբեմն փակել են, ապա բացել են գաղտնաբառի միջոցով: Այդպես է գրված ժամանակագրություններում: ճի՞շտ եմ, Գիմլի:
— Բացարձակապես ճիշտ,— հաստատեց թզուկը: — Բայց, դժբախտաբար, գաղտնաբառերը մոռացված են: Քանզի Նարվիի տոհմը վաղուց հանգել է:
— Ոչ, չգիտեմ,— պատասխանեց Գենդալֆը:
Պահապանները Բոլորը վախեցած նայեցին հրաշագործին. միայն Արագորնը հանգիստ մնաց, քանի որ նա շատ էր ճանապարհորդել Գենդալֆի հետ և հավատում էր, որ նա կբացի դարպասը:
— Այդ դեպքում ինչու՞ եկանք այստեղ,— տագնապալի ու զայրացած գոռաց Բորոմիրը: — Ասում էիր, որ իջել ես Մորիա, որ անցել ես այստեղով... Եվ չգիտե՞ս որտեղ է մուտքը:
— Ես գիտեմ , թե որտեղ է մուտքը և ձեզ բերել եմ այստեղ,— սառնասիրտ պատասխանեց գոնդորցուն Գենդալֆը, բայց նրա աչքերը պսպղացին ոչ բարի փայլով: — Ես չգիտեմ գաղտնաբառը՝ առայժմ: Հարցնում ես՝ մենք ինչու՞ եկանք այստեղ: Պատասխանում եմ՝ որպեսզի մեզ գայլդարձյակները չխժռեն: Բայց դու ինձ մի հարց ևս տվեցիր: Եվ ի պատասխան ստիպված եմ քեզ հարցնել. իմ խոսքերին չե՞ս կասկածում արդյոք, Բորոմիր: Ես Մորիա իջել եմ արևելքից՝ Սևագետքից, այլ ոչ թե այստեղից: Արևելքից Արևմտյան Դարպասը բացվում է դեպի ներս, ներսից հարկավոր է թեթևակի սեղմել-հրել, և կբացվի, ինչպես սովորական դուռ: Իսկ ով կանգնած է դրսում՝ այստեղ, պետք է արտասանի գաղտնաբառը, այլապես Մորիա այստեղից չի մտնի:
— Ուրեմն ի՞նչ պետք է անենք,— հրաշագործին հարցրեց Փիփինը, ասես այդ լարված խոսակցությունն իսկի չէր էլ եղել:
— Դե իհարկե՜,— ուրախ բացականչեց նա: — Եվ ինչպես ես, հիմարս, իսկույն գլխի չընկա... Ի դեպ, բոլոր լուծված հանելուկներն էլ հետո զարմանալի հեշտ են թվում:
Նա վեր կացավ, վստահ մոտեցավ պատին, գավազանը գավազանն ուղղեց Ֆեանորի աստղի վրա և զրնգուն ձայնով ասաց.
— ''Մելլո՜ն''...
Աստղը բռնկվեց ու իսկույն հանգավ: Պատի մեջ երևացին դարպասի փեղկերը և դանդաղ, բայց անաղմուկ ու սահուն բացվեցին: Սև բացվածքի մեջ, մուտքի հարթակի հետևում , աղոտ երևում էին կտրուկ վեր բարձրացող աստճանները: Ջոկատի անդամները զարմանքից քարացած կանգնած էին:
— Ես կամարի մակագրությունը ճիշտ չհասկացա,— բացատրեց նրանց հրաշագործը: — Եվ Գիմլին էլ էր սխալվել: Գաղտնաբառը գրված է: Այ այսպես պետք է թարգմանվեր. «Մորիական թագավոր Դուրինի Արևմտյան Դարպասը բացում է գաղտնաբառը՝ բարեկամ»: Երբ ես էլֆերեն ասացի՝ ''մելլոն'', այսինքն՝ բարեկամ, դարպասն իսկույն բացվեց: Մեր խառն ու տագնապալի ժամանակներում այդպիսի պարզությունը խելագարություն է թվում: Դե ինչ, դարպասը բաց է, գնացինք:
Գենդալֆը ներս մտավ բաց դարպասից և այն է, ուզում էր բարձրանալ սանդուղքով՝ ոտքը դրեց առաջին աստիճանին, բայց այստեղ լեռներում պատահող փլուզումների նման, ճամփորդների վրա թափվեցին բազում իրադարձություններ: Ինչ-որ մեկը բռնեց Ֆրոդոյի ոտքը, և նա, ցավից ճչալով, ընկավ: Սարսափից խռխռացող Բիլը սլացավ Մորիական Պատի երկայնքով և վայրկենապես լուծվեց գիշերային մթության մեջ: Սեմը նետվեց նրա հետևից, բայց լսելով տիրոջ ցավագին ճիչը, անիծելով, վազեց նրան օգնության: Մնացած ճամփորդները հետ նայեցին և տեսան, որ ջուրը ափի մոտ կատաղի փրփրում է, ասես նրա մեջ, փորձելով քանդվել, դեսուդեն է խփվում մոլեգնած օձերի հոծ կծիկը:
Օձանման լպրծուն, կանաչ մատներով մի շոշափուկ արդեն ափ էր դուրս եկել, թաքուն մոտեցել Ֆրոդոյին և, նրա ոտքից բռնելով, քարշ էր տալիս դեպի գարշահոտ պղպջակավոր ջուրը: Սեմն առանց երկար մտածելու հանեց թուրը, զարկեց թույլ լուսարձակող շոշափուկին, և այն, գունաթափվելով, անզոր քարացավ, իսկ Ֆրոդոն հապշտապ ոտքի կանգնեց ու, օրորվելով, մտավ բաց դարպասից ներս:
Սեմը նույնպես հետ-հետ գնաց դեպի քարանձավը: Եռացող, պղպջակներով ծածկված ջրից դուրս սողացին ևս քսան մատնավոր հրեշներ, և օդը թունավորվեց հեղձուցիչ գարշահոտությամբ:
Պահապանները, որ մի վայրկյան ահից քարացել էին (Ֆրոդոյին ազատելու նետվել էր միայն Սեմը), ուշքի եկան և նետվեցին դարպասից ներս:
Եվս մեկ վայրկյան՝ և ուշ կլիներ: Երբ վերջից եկող Սեմն ու Ֆրոդոն սկսեցին բարձրանալ, իսկ Գենդալֆը հետ-հետ գնալով, մոտեցավ աստիճաններին, գալարվող շոշափուկները սողալով հասան դարպասին, և մեկը խցկվեց քարանձավից ներս: Գենդալֆը չբարձրացավ վերև: Բայց եթե նա մտքում փնտրում էր բառը, որը կարող էր փակել դարպասը, ապա իսկույն էլ պարզվեց, որ դրա կարիքը չկա. որսի ծարավ հրեշների բազմությունը բազմությունն ագահորեն կառչեց դարպասի փեղկերից և ահավոր ուժով քաշելով, դրանք փակեց: Քարանձավը սուզվեց սև մթության մեջ՝ միայն թույլ լուսավորվում էին դարպասի փեղկերի կտրած շոշափուկները, մեկ էլ դրսից թափվող քարերի ձայն ու խուլ հարվածներ էին լսվում:
Ֆրոդոյի կողքը կանգնած Սեմը հեծկլտաց և ուժասպառ նստեց սառը աստիճանին:
Լուսարձակող գավազանը ձեռքում պահած Գենդալֆն սկսեց բարձրանալ աստիճաններով: Սանդուղքը թեք էր, բայց լայն: Ճամփորդները երկու հարյուր աստիճան հաշվեցին, իսկ հետո կամարակապ միջանցք տեսան, որը գնում էր խորհրդավոր, մութ հեռուն:
— Գուցե մի բա՞ն ուտենք,— առաջարկեց Ֆրոդոն: — Հազիվ թե Մորիայում աթոռներ կգտնվենգտնվեն, իսկ այստեղ կարելի է աստիճանների վրա նստած ուտել:
Նա ազատվել էր սահմռկեցնող սարսափից ու հանկարծ զգաց, որ շատ է սոված:
— Երեք կամ չորս օր,— ասաց հրաշագործը, եթե որևէ փորձանք չպատահի: Ուղիղ գծով Արևմտյան Դարպասից մինչև Արևելյան Դարպաս մի քառասուն լիգ կլինի: Բայց այստեղ ուղիղ ճանապարհ չկա:
Պահապանները Ճամփորդները հավաքեցին ուղեպարկերն ու մութ միջանցքով գնացին Գենդալֆի հետևից: Նրանք բոլորն էլ ուզում էին շուտ հասնել Սևագետք ու դուրս գալ լույս աշխարհ, ուստի և որոշեցին, որ չեն հանգստանալու, թեպետ հոգնածությունից օրորվում էին: Գենդալֆն ափոփոխ գլխավորում էր երթը: Ձախ ձեռքով նա բռնել էր իր գավազանը, որը միջանցքի սև մթությունը ցրում էր մինչև երեք քայլ դեպի առաջ, իսկ աջով՝ Գլամդրինգը: Կողքից գնում էր անխոնջ Գիմլին, իսկ նրա հետևից Ֆրոդոն՝ մերկացրած Խայթը ձեռքին: Խայթի և Գլամդրինգի շեղբերը չէին լուսարձակում, ուրեմն մոտակայքում օրքեր չկային, որովհետև Ավագ Դարաշրջանում էլֆերի պատրաստած թրերը տագնապալի առկայծում էին, երբ մոտակայքում օրքեր էին հայտնվում: Ֆրոդոյի հետևից գնում էին հավատարիմ Սեմը, Մերին ու Փիփինը, Լեգոլասն ու Բորոմիրը, իսկ երթը եզրափակում էր լռակյաց Արագորնը:
Երկու կամ երեք սահուն շրջադարձից հետո ճամփորդները նկատեցին, որ թեքությամբ են շարժվում: Շուտով օդը տաքացավ ու ծանրացավ, սակայն այն մաքուր էր, իսկ երբեմն նրանց դեմքին զով էր փչում, որովհետև ինչ-որ օդանցքներից լեռնային թարմ օդ էր թափանցում քարանձավ: Ժամանակ առ ժամանակ մոգական գավազանի լույսով Ֆրոդոն մերթ վեր, մերթ վար տանող սրահներ, սանդուղքներ, ճյուղավորումներ էր տեսնում և տագնապալի հետաքրքրասիրությամբ փորձում էր հասկանալ, թե ինչ ուղենիշներով է առաջնորդվում հրաշագործը:
— Անհանգստանալ պետք չէ,— ասաց Արագորնը:
Միջանցքի ճյուղավորման տեղում կանգնած Գենդալֆը սովորականից երկար խորհրդակցեց Գիմլիի հետ, և Պահապաններին Ջոկատի անդամներին մի անորոշ անհագստություն տիրեց:
— Անհանգստանալ պետք չէ,— կրկնեց Արագորնը: — Մենք մեկ անգամ չէ, որ միասին զազրելի փորձանքների մեջ ենք ընկել, և նա միշտ ելքը գտել է, իսկ էլֆերից ես լսել եմ նրա շատ ավելի վտանգավոր ու լուրջ ճանապարհորդությունների մասին: Մենք Գենդալֆի հետևից եկել ենք Մորիա, և նա մեզ դուրս կբերի այստեղից, ինչ էլ որ պատահի: Հրաշագործը մթության մեջ ճանապարհն ավելի լավ է գտնում, քան Բերութիել թագուհու կատուները:
Կեսգիշերին մոտ ճամփորդները մտան երեք սև կիսակամար ունեցող դահլիճ, որից հետո երեք միջանցք էր սկսվում, և այստեղ Գենդալֆը լրջորեն մտատանջության մեջ ընկավ: Բոլոր միջանցքներն իրար կից ու զուգահեռ էին, և տանում էին դեպի արևելք, բայց ձախը՝ իջնում էր, աջը՝ բարձրանում, իսկ մեջտեղինը հորիզոնական ձգվում էր դեպի հեռուն և մյուսներից ավելի նեղ էր ու ցածր:
— Ոչ, այս տեղը ես չեմ հիշում, բոլորովին չեմ հիշում,— խոստովանեց հրաշագործը: Նա լուսարձակող գավազանը բարձրացրեց վեր՝ հույս ունենալով կամարների վրա նշաններ հայտնաբերել, որոնք կօգնեին ընտրություն անելու: Պատերին ոչ մի մակագրություն չկար: — Հիմա ես շատ հոգնած եմ,— ասաց նա,— որ կարողանամ որոշել, թե ուր ենք գնալու: Եվ, իմ կարծիքով, ձեզ էլ հանգստանալը չէր չի խանգարի: Հարկավոր է որոշումը հետաձգել առավոտվան: Չնայած առավոտյան այստեղ ավելի լուսավոր չի լինի: Եվ այնուամենայնիվ առավոտվա գործն աջ է գնում:
— Խեղճ Բիլ,— հառաչեց Սեմը,— տեսնես ու՞ր է հիմա: Միայն ոչ գայլի ստամոքսում:
— Մենք չգիտենք այս դուռն ուր է տանում,— բացատրեց նրանց Գենդալֆը: — Առաջինը ես կմտնեմ:
Նա ներս մտավ և, մոգական գավազանով լուսավորելով ցածր առաստաղով փոքր սենյակը, կանչեց դռան հետևում մնացած Պահապաններինուղեկիցներին:
— Տեսնու՞մ եք,— հարցրեց նա ներս մտած ճամփորդներին՝ գավազանով ցույց տալով կլոր անցքը, որը սևին էր տալիս անձավի կենտրոնում: Անցքի մոտ ընկած էին ժանգոտած շղթաներ և քարե կափարիչի կտորները:
— Սա պահականոցն է,— հայտարարեց Գիմլին: — Այստեղ գիշեր ու ցերեկ ժամապահներ էին նստում ու պահպանում այն երեք միջանցքների մուտքը: Իսկ ջրհորը կափարիչով փակված էր: Ես կարծում եմ, այն շատ խորն է,— թզուկը հեգնանքով նայեց հոբիթներին:
Ջրհորը, չգիտես ինչու, ձգում էր Փիփինին: Մինչ Պահապաններն մյուսներն իրենց վերմակները փռում էին սև անցքից որքան կարելի է հեռու, Փիփինը սողաց ջրհորի եզրը և, վախը զսպելով, նայեց ներքև: Նրա դեմքին խոնավ զով փչեց: Այնքան էլ չհասկանալով, թե ինչ է ուզում, նա մի քար շոշափեց, նետեց ցած, շունչը պահեց ու ականջ դրեց լռությանը: Սակայն մինչև քարն ընկնելը չկարողացավ շունչը պահել՝ այնքան երկար էր այն ընկնում ջրհորը: Նա մի քանի անգամ շունչ քաշեց և, վերջապես, լսեց հեռավոր ճողփյունը, որը բազմապատիկ արձագանքեց:
— Այդ ի՞նչ էր,— իսկույն զգուշացավ Գենդալֆը: Փիփինը ստիպված եղավ ամեն ինչ խոստովանել: Հրաշագործը հանգստացավ, բայց Փիփինին հանդիմանեց:
— Մենք խելապակաս հոբիթների զբոսանքի չենք դուրս եկել,— բարկացած խոժոռվելով ասաց նա: — Հաջորդ անգամ երբ ձանձրանաս, ավելի լավ է ինքդ թռչես ջրհորի մեջ, որ մեզ ազատես թե՛ քեզանից, թե քեզնից քեզանից բխող փորձանքներից: Իսկ այժմ քեզ հավաքիր ու սուս նստիր:
Գենդալֆն ականջ դրեց, ամեն ինչ լուռ էր: Բայց հանկարծ ջրհորի մութ խորքից դուրս թռավ արձագանքից ուժեղացած մի տկտկոց. տըկ-տըկ-տըկ, տըկ-տըկ-տըկ: Չափազանց կասկածելի ու տարօրինակ ձայն էր՝ ասես մեկը մեկն ազդանշան էր տալիս: Սակայն շուտով տկտկոցը լռեց, ու պահականոցը սուզվեց մութ լռության մեջ: Գենդալֆի գավազանը հազիվ էր լուսավորում:
— Մենք մուրճի ձայն էինք լսում, հայտարարեց թզուկը,— կամ էլ ես այդ գործից ոչինչ չեմ հասկանում:
Դռան մոտ նստելով՝ հրաշագործը քրթմնջաց.
— Ես գիտեմ , թե ինչու է այսպես դժվար ինձ համար մտածելը: Ամբողջ հարցը նրանում է, որ վաղուց չեմ ծխել: Վերջին ծխամորճը ծխել եմ Բոսոր Դարպասի գրոհի նախօրյակին:
Ննջելով, վերջինը՝ ինչ տեսավ Փիփինը, ձեռքի ափերի մեջ ծխամորճը թաքցնող հրաշագործն էր. կրակը մի ակնթարթ լուսավորեց նրա կոշտուկավոր մատներն ու կեռ քիթը:
Առավոտյան Պահապաններին ճամփորդներին արթնացրեց Գենդալֆը. նա այդպես էլ ամբողջ գիշեր նստել էր դռան մոտ՝ թողնելով, որ իր ուղեկիցները հանգիստ քնեն:
— Ես որոշել եմ , թե ուր ենք գնալու,— ասաց հրաշագործը: — Մեջտեղի միջանցքը չափազանց նեղ է, դարպաս տանող ճանապարհը պետք է որ լայն լինի: Ձախ միջանցքում շոգ է ու օդն այնտեղ ծանր է՝ այն տանում է ներքև, դեպի մորիական հանքեր: Իսկ մեզ հարկավոր է բարձրանալ վերև և մենք կգնանք աջ միջանցքով:
Ութ ժամ Պահապանները Ջոկատը բարձրանում էին՝ էր՝ միայն երկու կարճատև դադար տալով: Նրանք Ճամփորդները տագնապալի ոչինչ չէին լսում և տեսնում էին միայն գավազանի կրակը, որն ուղեցույց աստղի նման առաջնորդում էր նրանց: Ոլորուն միջանցքն անշեղորեն բարձրանում էր ու լայնանում. մթության մեջ առաստաղը համարյա չէր երևում, իսկ հատակը ծածկում էին սալաքարերը: ՃամփորդներնՊահապաններն, ըստ երևույթին, դուրս էին եկել ճանապարհ, որն առաջ Մորիական թագավորության գլխավոր ուղին էր համարվում: Այստեղ ո՛չ փոսեր կային, ո՛չ դավաճան ճեղքեր, և նրանք ավելի արագ էին շարժվում, քան երեկ, մանավանդ որ միջանցքը ոչ մի անգամ չճյուղավորվեց:
Ուղիղ գծով, Գենդալֆի կարծիքով, նրանք անցել էին տասնհինգ, իսկ գուցեև տասնյոթ լիգ, բայց քայլել էին մոտավորապես քսան-երեսուն լիգ: Միջանցքը բարձրանում էր վերև, և Ֆրոդոյի տրամադրությունն էլ աստիճանաբար բացվում էր, սակայն նա վերջնականապես չէր հանգստացել. ժամանակ առ ժամանակ դեռ լսում էր կամ կարծում էր, թե լսում է բոբիկ ոտքերի քստքստոցը:
Գենդալֆը բարձրացրեց մոգական գավազանը, և այն կուրացուցիչ բռնկվեց: Սև մութը մի ակնթարթ նահանջեց, և ճամփորդները տեսան մի հսկայական դահլիճ՝ բարձր, գմբեթաձև առաստաղով, ողորկ, հայելանման սև պատերով ու երեք ելքով՝ առջևում և երկու կողմերում: Ուրիշ ոչինչ չհասցրին տեսնել. կայծակի պես բռնկված գավազանը հանգավ:
— Այո, մենք հասել ենք բնակելի հարկաշարքերին,— ասաց հրաշագործը: — Կացարանները լուսավորելու համար ուղղաբերձ պատերում թզուկները պատուհան-հորեր են փորել, բայց հիմա գիշեր է, և մենք դրանք չենք տեսնում: Այսօր առաջ գնալ չարժիչարժե. բոլորս էլ հոգնած ենք, իսկ խեղճ հոբիթներն ուղղակի ոտքի վրա կանգնել չեն կարողանում: Եթե ես ճիշտ եմ, ապա վաղն առավոտյան ստիպված չենք լինի մթության մեջ արթնանալ: Իսկ այժմ՝ քնել: Վաղվա համար պետք է ուժ հավաքենք: Առայժմ մեզ անշեղորեն ուղեկցում է հաջողությունը, բայց ուրախանալու համար դեռ վաղ է: Արևելյան Դարպասը դեռ հովտում է, ներքևում:
Պահապանները Ճամփորդները վերադարձան միջանցքի մոտ՝ որովհետև այնտեղից տաք էր գալիս, իսկ քարանձավում պաղ միջանցիկ քամիներ էին խաղում, և վերմակների մեջ փաթաթվելով, կուչ եկան պատերի տակ: Շուրջն անսահման ու դատարկ մթություն էր. բոլորը ճնշված էին Մորիայի քարե դահլիճների մեծությունից և ճյուղավորվող աստիճանների ու անցումների անվերջությունից: Տարօրինակ տեսիլքներ էին հայտնվում հոբիթներին. նրանց թվում էր, թե իրենք անդառնալիորեն մոլորվել են սև միջանցքների լաբիրինթոսում և փորձելով դուրս գալ, հայտնվել են թշնամի խավարի անծայրածիր ծովում: Մորիայի մասին ամենասարսափելի առասպելներն այնքան ահասարսուռ չէին, որքան իրականությունը: Բայց չէ՞ որ նրանց ոչ մի վատ բան չէր պատահել, և Գենդալֆը գտնում էր, որ իրենց բախտը բերել է...
— Այ քեզ թզուկներ... — քրթմնջում էր Սեմը: — Շա՞տ էր պետք էս տեսակ անդունդ փորելը... Ո՞վ գիտե ինչքան թզուկ է աշխատել: Իսկ ինչի՞: Բա մթնում կապրե՞ն... Ուրեմն, դուրս է գալիս ոչ էլ ապրե՞լ են էստեղ...
</poem>
— Չտեսնվա՛ծ է,— հիացած բացականչեց Սեմը: — Ես այն մեծ հաճույքով կսովորեի: Բայց երբ պատկերացնում եմ, թե ինչքան ջահեր են այստեղ էստեղ վառվել, մթությունն ավելի սև է թվում, քան առաջ: Իսկ հետաքրքիր է, ալմաստներ ու այլ թանկարժեք քարեր մնացե՞լ են էստեղ...
Գիմլին չպատասխանեց: Ասքը արտասանելուց հետո նա խոսակցությանը չէր ուզում մասնակցել:
— Էդ դեպքում Բալինն ինչու՞ վերադարձավ Մորիա,— տարակուսած հարցրեց Սեմը:
— Առասպելական միթրիլի համար,— պատասխանեց Գենդալֆը: — Թզուկներին փառք ու պատիվ բերեցին ոչ թե երկաթը՝ թզուկների աշխատանքային հումքը, կամ ոսկին ու ալմաստը՝ նրանց սիրելի խաղալիքները, այլ զտված կամ մորիական արծաթը, որն էլֆերը միթրիլ էին անվանում: Այն ժամանակներում մորիական արծաթը ոսկուց մի տասը անգամ թանկ արժեր, իսկ հիմա իսկապես անգին է դարձել, որովհետև պարզապես չկա Միջերկրում: Մորիական արծաթի շերտերը գտնվում են ամենախորունկ հարկաշարքերում. միթրիլե երակը սարերի տակով ձգվում է մինչև Բոսոր Կոտոշ և այնտեղից իջնում անմատչելի անդունդներ: Միթրիլը հարստացրեց ու փառաբանեց թզուկներին, սակայն հենց դրանից էլ սկսվեցին նրանց բոլոր դժբախտությունները, քանի որ մետաղի հետևից ընկած՝ նրանք փորում էին լեռան ընդերքը, մինչև որ արթնացրին ընդերքի սարսափը կամ Դուրինի մեծ չարքըՄեծ Չարքը: Երբ թզուկները Մորիայից փախան, միթրիլին տիրեցին օրքերը, բայց Սաուրոնը, որը փափագում էր իր մոտ հավաքել ամբողջը մինչև վերջին ձուլակտորը, իամանալով այդ մասին՝ ստիպեց օրքերին միթրիլով տուրք վճարել իրեն:
Միթրիլ... Իսկ ո՞վ չի փափագում այն... Կռելի, ինչպես պղինձը, ամուր, ինչպես պողպատը, հղկվելուց հետո փայլուն, ինչպես հայելին, երբեք չխամրող ու զարմանալի թեթև: Էլֆերը միթրիլը շատ բարձր էին գնահատում. նրանք միթրիլից իթիլդին էին ստանում, այլ կերպ՝ լուսնարծաթ: Գիշերագիրը, որ տեսաք դարպասի վրա, արված է է իթիլդինով: Իմիջայլոց, Թորինը Բիլբոյին միթրիլից օղազրահ է նվիրել: Հետաքրքիր է, ու՞ր է այն: Հավանաբար փոշոտվում է Միշել Գետնափորիկի թանգարանում...
— Առայժմ չգիտեմ,— պատասխանեց Գենդալֆը: — Ըստ իս, մենք հիմա դարպասից բարձր ու ձախ ենք գտնվում, բայց այնտեղ տանող ճանապարհը գտնելն այնքան էլ հեշտ չէ: Սկզբում մեզ հարկավոր է հանգիստ շուրջն ուսումնասիրել: Արևելյան միջանցքը կարծես թե այն է, ինչ հարկավոր է, բայց վերջնական որոշում ընդունելուց առաջ եկեք նայենք: Լույսն ընկնում է հյուսիսային միջանցքից, տեսնու՞մ եք: Եթե կարողանանք հասնել պատուհանին, ինձ պարզ կդառնա, թե որտեղ ենք գտնվում, և ես կորոշեմ ուր գնալ: Բայց, ցավոք սրտի, մորիական քարանձավներում պատուհանները, որպես օրենք, շատ բարձր տեղերում են:
Պահապանները Բոլորը Գենդալֆի հետևից գնացին հյուսիսային միջանցք: Պարզվեց, որ լույսն աջ կողմից է ընկնում, ինչ-որ կողմնային միջանցքից: Հարյուր-հարյուր հիսուն քայլ անցնելով, նրանք տեսան մի կիսաբաց քարե դուռ: Դռան հետևում քառակուսի սենյակ հայտնաբերվեց, որի պատուհանը արևելյան պատի մեջ էր բացված: Մթին սովորած ճամփորդները, ակամա աչքները կկոցելով, կանգ առան շեմին: Հետո զգուշորեն մտան սենյակ: Մոխրասև փոշու գորգով ծածկված ինչ-որ փխրուն բեկորներ տրորելով, ճամփորդները մոտեցան երեք կամ չորս թիզ բարձրությամբ մի քառակուսի քարի, որ այնպես էր տեղադրված սենյակի կենտրոնում, որ առաստաղից կպած փոքրիկ պատուհանից ընկնող լույսն ընկնում էր ուղիղ վրան: Քարի վրա սպիտակ մարմարե սալ էր դրված:
— Չլինի՞ գերեզման ենք գտել,— քրթմնջաց Ֆրոդոն և սոսկալի նախազգացումով կռացավ սալի վրա: Արագորեն նրան մոտեցավ Գենդալֆը: