— Տեսնում եմ, քեզ շատ բան է հայտնի: — Ֆրոդոն զարմացած նայեց Գենդալֆին: — Գերեզմանոցի մասին դեռ ոչ ոքի չեմ պատմել, սկբում վախենում էի դրա մասին հիշել, իսկ հետո այնքան բան կատարվեց, որ պատմություններով զբաղվելու ժամանակ չկար: Եվ հանկարծ, պարզվում է, որ դու այդ մասին գիտես...
— Դու քնիդ մեջ խոսում էիր,— բացատրեց նրան հրաշագործը,— ես էլ առանց դժվարության հետազոտեցի քո հիշողությունը: Բայց դու մի անհանգստացիր: Ճիշտ է, ես ասացի, որ դու հիմարություններ ես արել, բայց իրականում այդպես չեմ մտածում: Դուք ձեզ հրաշալի եք պահել՝ և՛ դու, և՛ քո բարեկամները: Հաղթահարել այդպիսի դժվարություններ ու այդքան հեռու գնալ, այն էլ Մատանիով, որը քեզնից քեզանից խլելու համար ոտքի է ելել Թշնամին, դա իսկական քաջագործություն է:
— Առանց Պանդուխտի մենք այստեղ չէինք հասնի,— խոստովանեց Ֆրոդոն: — Բայց որտե՞ղ էիր դու: Առանց քեզ ես չգիտեի ինչ անել:
— Դու բրիեցիներին էլ լավ չես ճանաչում, եթե Լավրին անխելք ես համարում,— քմծիծաղով նկատեց Գենդալֆը: — Նրա լեզուն ավելի ճկուն է աշխատում, քան գլուխը, բայց նա յուրովի շատ խելացի է, չկասկածես: Նրան սեփական օգուտները տեսանելի են նույնիսկ երեք տակ աղյուսե պատի միջից՝ այդպիսի ասացվածք ունեն բրիեցիները: Եվ այնուհանդերձ Միջերկրում Արագորնի, Արաթհորնի որդու պես մարդիկ հազվադեպ են հանդիպում: Անդրծովյան Տիրակալների տոհմը գրեթե մարել է: Կարող է պատահել, որ Մատանու համար պատերազմը նրանց կյանքում վերջինը դառնա:
— Ուզում ես ասել, որ Պանդուխտի նախնիները նախնիներն Անդրծովյան Տիրակալնե՞րն են,— սեփական ականջներին չհավատալով բացականչեց Ֆրոդոն: — Նշանակում է, նրանց տոհմը մինչև հիմա չի՞ մարել: Իսկ ես նրան պարզապես թափառականի մեկն էի համարում:
— Թափառակա՞ն,— բացականչեց Գենդալֆը: — Դե ուրեմն իմացիր. դունադանները Արևմուտքի մարդկանց մեծ ցեղի հյուսիսային սերունդներն են: Նրանք անցյալում էլ էին ինձ օգնում, իսկ ապագայում մեզ բոլորիս հարկավոր կլինի նրանց օգնությունը, քանզի մենք բարեհաջող հասանք Ազատք, բայց Մատանուն վիճակված չէ այստեղ հանգչել:
— Գետանցումի մոտ, երբ հետ նայեցի,— ոչ շատ վստահ հիշեց Ֆրոդոն,— ինձ թվաց, թե Սև Հեծյալների կողքին սպիտակ շողշողուն կերպարանք տեսա: Ուրեմն ես Գլորֆինդելի՞ն տեսա, այո՞:
— Այո՛,— հաստատեց հրաշագործը: — Գլորֆինդելը զորեղ Առաջնածիններից առաջնածիններից մեկն է, էլֆ իշխան՝ արքայական տոհմից: Այո, Ազատքում ուժեր կգտնվեն, որոնք ընդունակ կլինեն ժամանակավորապես դիմադրել Թշնամուն, ուրիշ վայրերում էլ այդպիսի ուժեր կան, նույնիսկ ձեզ մոտ, Հոբիթստանում, թեև՝ բոլորովին այլ տիպի... Բայց եթե իրադարձությունների ընթացքը չփոխվի, վերջին ազատ ամրոցները կվերածվեն Սև զորքերի ծովերով շրջապատված կղզյակների... Իսկ առայժմ,— նա ընդհատեց ինքն իրեն, վեր կացավ, և նրա մորուքը խրոխտ տնկվեց,— մենք պետք է խաղաղ արիություն պահպանենք: Մի քանի օր հետո դու լրիվ կապաքինվես, եթե ես այսօր իմ խոսակցություններով քեզ մահվան դուռը չհասցնեմ: Այստեղ, Ռիվենդելում, քեզ ոչինչ չի սպառնում... Առժամանակ: Այնպես որ մի անհանգստացիր:
— Որտեղի՞ց ինձ արիություն, որ խաղաղություն պահպանեմ,— ձեռքը թափ տվեց Ֆրոդոն: — Մի խոսքով, ես առայժմ այդ մասին չեմ անհանգստանում: Պատմիր ինձ, խնդրեմ, իմ բարեկամների մասին, և այն ժամանակ արդեն իսկապես կխաղաղվեմ: Չգիտեմ ինչու, քունս տանում է, բայց մինչև չպատմես, թե նրանց ինչ է եղել, չեմ կարողանա քնել:
«Դժբախտաբար, դրանից խուսափել հնարավոր չէ,— քթի տակ ցածր քրթմնջաց Գենդալֆը: — Իսկ նա, ախր ճանապարհի կեսն էլ դեռ չի անցել... Իսկ թե ինչ կպատահի, երբ ավարտի այն, հավանաբար չի կարող կանխագուշակել անգամ Էլրոնդն ինքը: Ինչ արած, ապրենք լավի հույսով: Չեմ կարծում, որ նա վատ կավարտի: Հնարավոր է ճանապարհի վերջում կիսաթափանցիկ դառնա, ինչպես ներսից լուսավորվող բյուրեղապակյա անոթը՝ նրանց համար, ում աչքերն ունակ են զանազանելու ներքին իսկական լույսը տեսիլայինից»:
— Դու առողջ տեսք ունես,— բարձրաձայն ասաց նա: — Կարծում եմ, որ քո բարեկամների մասին լսելը քեզ չի խանգարի: Ես Էլրոնդից թույլտվություն չեմ խնդրում, բայց շատ համառոտ կպատմեմ, իսկ հետո կգնամ, ու չխանգարեմ քեզ նորից քնել: Ահա թե ինչ է պատահել Գետանցումի մոտ՝ որքան ինձ հաջողվեց պարզաբանել: Հենց դու վարգեցիր դեպի գետը, Սև Հեծյալները սուրացին քո հետևից: Թխպամած լեռան մոտ դու մուտք էիր գործել նրանց աշխարհը, դրա համար էլ նրանք քեզ պարզ տեսնում էին և հարկ չունեին իրենց ձիերի տեսողությանն ապավինել: Բացի դրանից, նրանց ձգում էր Մատանին: Նրանց ձիերը կկոխկրտեին քո բարեկամներին, և վերջիններս ստիպված եղան ճանապարհը զիջել Հեծյալներին: Ախր քեզ հետևում էին ինը Հեծյալ, այնպես որ նույնիսկ Արագորնն ու Գլորֆինդելը նրանց ջոկատին չէին դիմանա: Մատանեկիր Ուրվականները սուրացին, և քո բարեկամները վազեցին դեպի գետը: Գետանցումից ոչ հեռու, ճանապարհի կիպ եզրին, ծառերով կիսաքողարկված մի կիրճ կա. իջնելով այնտեղ՝ քո բարեկամներն ու Գլորֆինդելն արագորեն մի փոքրիկ խարույկ վառեցին, քանի որ Գլորֆինդելին հայտնի էր, որ եթե Հեծյալները մտնեն գետը, ապա Էլրոնդը փոթորկելու է այն կատաղի ջրերի ալեբախությամբ, և նրանք չեն կարողանա հասնել քո հետևից, բայց ցամաքում մնացածների հետ ստիպված պետք է լինեն մարտի բռնվել: Հենց որ գետի ալիքները կատաղորեն փրփրեցին, Գլորֆինդելը, նրա հետևից էլ Արագորնն ու մյուսները բոցավառ խանձողներով դուրս թռան ճանապարհ: Հայտնվելով ջրի և հրի արանքում, հանձին էլֆ իշխանի նրանք ճանաչեցին առաջնածին էլֆի և կորցրեցին կորցրին իրեն դիվային արիությունը, իսկ նրանց ձիերը վախից վայրկենապես գժվեցին: Երեք Հեծյալ քո հետևից փորձեցին ձիերով անցնել գետը՝ փոթորկալի առաջին իսկ ալիքը քշեց նրանց: Մնացած վեցին կատաղած ձիերը մի քիչ հետո քաշեցին գետը, և բոլորն էլ մնացին փրփրաբաշ ալիքների տակ:
— Այդպես էլ նրանք կործանվեցի՞ն,— ուրախացավ Ֆրոդոն:
— Սիրելի Բիլբո... Տեսնես որտե՞ղ է հիմա... — քնկոտ ձայնով քրթմնջաց Ֆրոդոն: — Ա՜յ մի պատմեինք նրան մեր գլխին եկածը, կզվարճացներ նրան... — Այս խոսքերն ասելով՝ նա քնեց:
Եվ այսպես, Ֆրոդոն բարեհաջող հասավ Ծովից արևելք գտնվող Վերջին Հյուրընկալ ՀանգրվանըՀանգրվան: Այդ Հանգրվանում, ինչպես հաճախ ասում էր Բիլբոն, ընդունված էր և՛ ուտել, և՛ քնել, և՛ իրենց արկածների մասին պատմել, և երգեր լսել ու բանաստեղծություններ կարդալ կամ բուխարու մոտ նստած խորհել, և կամ բոլորովին ոչինչ չանել: Եթե մեկն ընկնում է այնտեղ, պատմում էր Բիլբոն բարեկամներին Հոբիթստանում, ապա վայրկենապես բուժվում է հոգնածությունից ու ձանձրույթից, հոգսերից, վախից ու բոլոր հիվանդություններից:
Երեկոյան, երբ Ֆրոդոն նորից արթնացավ, իրեն բոլորովին առողջացած զգաց ու հասկացավ, որ շատ է ուզում ուտել, իսկ գուցեև մի գավաթ գինի խմել: Դրանից հետո չէր խանգարի բանաստեղծություններ կարդալ, ուրախ երգեր երգել կամ սեփական ճանապարհորդության մասին պատմել: Նա վերմակը նետեց վրայից, թռավ հատակին և ուրախությամբ զգաց, որ ձախ ձեռքն աշխատում է նույնքան լավ, որքան առաջ: Մահճակալի մոտ՝ աթոռին, կանաչ կտորից հագուստ էր դրված՝ ըստ երևույթին այն կարել էին, երբ ինքը քնած էր եղել՝ իսկ և իսկ վրայովն էր: Հագնվելիս հայելու մեջ նայեց իրեն և զարմանքով հայտնաբերեց, որ շատ է նիհարել. նա նորից դարձել էր այն պատանի Ֆրոդոն, որին մի օր ապաստան տվեց Բիլբոն: Բայց հայելու միջից նայող նրա աչքերը հասուն հոբիթի աչքեր էին:
— Լիովին պատրաստ եմ,— ասաց Ֆրոդոն: — Եվ անհամբեր: Գնանք փնտրենք մյուսներին:
— Ես ձեզ հիմա կտանեմ,— ասաց Սեմը: — Ախր էս դղյակը շատ մեծ է ու զարմանալի: Թվում է, էստեղ ամեն ծակուծուկ արդեն գիտես, բայց շուռ ես գալիս մի որևէ անկյուն ու դեմ առնում անսպասելի նորությունների: Իսկ էլֆերը, էդ էլֆերը... Ախր էստեղ նրանք են տերերը, ուր գնում ես, ամեն տեղ նրանք են... Ոմանք ոնց որ թագավոր լինեն, գեղեցիկ են ու խիստ, էնպես, որ վախենում ես նայես: Իսկ մյուսները՝ ինչ ասեմ, իսկական երեխեք... Ու ամեն տեղ երաժշտություն, ամեն տեղ երգ... Ես էս տեղերը, իհարկե, դեռ էնքան այնքան էլ լավ չգիտեմ՝ համ ժամանակն է քիչ եղել, համ էլ քաջությունս, ճիշտը որ ասեմ, չէր հերիքում...
— Գիտեմ, ինչու ժամանակ չունեիր,— երախտագիտությամբ ընդհատեց նրան Ֆրոդոն: — Սակայն այսօր մենք լիուլի կզվարճանանք... Գնանք, ցույց տուր այստեղի «ծակուծուկերը»:
Արարողությունների սրահն արդեն լիքն էր: Գերակշռում էին էլֆերը, բայց այլ ցեղերի ներկայացուցիչներ էլ կային: Էլրոնդը նստած էր մյուսներից առանձին, բարձր տեղում դրված սեղանի գլխին: Տանտիրոջ մոտ իրար դիմաց տեղավորվեցին Գլորֆինդելն ու Գենդալֆը: Ֆրոդոն նայում էր նրանց աչքերը լայն բացած. նա Էլրոնդին՝ անհամար առասպելների հերոսին, առաջին անգամ էր տեսնում, իսկ Գլորֆինդելն ու Գենդալֆը, նույնիսկ Գենդալֆը, որին նա կարծես թե ճանաչում էր, Էլրոնդի կողքին կերպարանափոխվել էին ու ստացել անպարտելի ու փառաբանված դյուցազունների տեսք:
Գենդալֆը Գենդալֆն էլֆերից ցածրահասակ էր, բայց սպիտակ մորուքը, արծաթավուն մազերը, լայն թիկունքն ու ազնվազարմ կեցվածքը նրան հնագույն առասպելների իմաստուն արքայի տեսք էին տալիս, իսկ ձյունաթույր հոնքերի տակից նայող աչքերը ժամանակի ընթացքում հանգած ածուխներ էին հիշեցնում, որոնք ցանկացած պահի կարող էին բռնկվել կուրացուցիչ, եթե ոչ մոխրացնող կրակով:
Գլորֆինդելը՝ հզոր, բարձրահասակ ու բարեկազմ, ոսկեհուր վարսերով, թվում էր պատանի, սակայն խաղաղ իմաստությամբ ներհուն, իսկ աչքերը ճառագում էին վճռական խիզախությամբ:
— Ես լսել եմ, որ քեզ ճանապարհին տարօրինակ փորձություններ են հանդիպել... Տարօրինակ և սարսափելի,— ինքն իրեն ուղղեց թզուկը: — Կուզեի իմանալ, ի՞նչը կարող էր ստիպել չորս հոբիթի, այլ ոչ թե մեկ, ինչպես ժամանակին Բիլբոն, այդպիսի հեռավոր ճանապարհորդության դուրս գալ... Այն ժամանակից ի վեր, ինչ Բիլբոն որոշեց գալ մեզ հետ, այդպիսի բան չէր եղել: Ի դեպ, գուցե ես շա՞տ հարցեր եմ տալիս: Էլրոնդն ու Գենդալֆն ինձ հասկանալ տվեցին, որ չեն ցանկանում այդ մասին ընդարձակվել:
— Նրանց իմաստնությունն իմաստությունն ինձ մոտ կասկած չի հարուցում,— զգույշ, բայց քաղաքավարի պատասխանեց Ֆրոդոն: Նա վճռեց, որ նույնիսկ Էլրոնդի մոտ հյուրընկալվելիս Մատանու մասին հարկավոր է զգույշ խոսել: Եվ բացի դրանից, չէր ուզում հիշել հոգսերի ու անհանգստությունների մասին: — Պետք է խոստովանեմ,— ավելացրեց նա,— որ ես էլ իմ հերթին կուզեի իմանալ, թե ինչու՞ բոլորի կողմից հարգված թզուկն այդպիսի երկար ու վտանգավոր ճանապարհորդություն է ձեռնարկել՝ լքելով Սարամիջի իր Թագավորությունըթագավորությունը:
Գլոինն ուշադիր նայեց Ֆրոդոյին:
— Եթե դեռ չես լսել, ապա ավելի լավ է այդ մասին առայժմ չխոսենք,— ասաց նա: — Էլրոնդը մտադիր է Խորհուրդ խորհուրդ հրավիրել, և այնտեղ, կարծում եմ, մենք շատ բան կիմանանք: Իսկ հիմա ավելի լավ չի՞ լինի որևէ այլ բանի մասին խոսենք:
Եվ նրանք խոսակցություն սկսեցին իրենց հարազատ վայրերի մասին, որը չսպառվեց մինչև խնջույքի վերջը: Ավելի ճիշտ, հիմնականում խոսում էր Գլոինը, որովհետև լուրջ իրադարձությունները, ինչպես գտնում էր Ֆրոդոն, շրջանցում էին Հոբիթստանը (նա հաստատ որոշել էր Մատանու մասին չհիշատակել), իսկ թզուկը բավական բան ուներ պատմելու Խլուտի հյուսիսում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին: Նա Ֆրոդոյին տեղեկացրեց, որ Մշուշապատ Լեռների և Չարքանտառի միջև ընկած հողերի տերն է դարձել այժմ Գրիմբեորն Ծերը՝ Բեորնի որդին, և նրա լայնատարած տիրույթների սահմանները չեն հանդգնում խախտել ո՛չ օրքերը, ո՛չ գայլդարձյակները:
Ֆրոդոն նստեց Բիլբոյի կողքին, իսկ քիչ անց նրանց միացավ Սեմը: Սկսեցին աշխուժորեն զրուցել՝ ուշադրություն չդարձնելով տոնական աղմուկին ու էլֆերի զարմանալիորեն մեղեդիկ երգերին: Բայց Բիլբոն քիչ նորություններ ուներ: Նա Հոբիթստանից դուրս էր եկել ու գնացել ուր ոտքերը կտանեին, և պարզվել էր, որ ոտքերը հենց Ռիվենդել են բերել նրան:
— Ես այստեղ հասա առանց արկածի,— պատմում էր նա,— և մի քիչ հանգստանալուց հետո ճանապարհվեցի իմ բարեկամ թզուկների մոտ: Դա իմ վերջին ճանապարհորդությունն էր: Ծերուկ Բալինը չկար, ու այնտեղ ամեն ինչ փոխվել էր: Ինձ նորից ձգեց Ռիվենդելը և ես, վերադառնալով, հաստատվեցի այստեղ: Չէ՞ որ պետք է ավարտեի գիրքս: Դե մեկ էլ երգեր եմ հորինում, իսկ էլֆերը ժամանակ առ ժամանակ երգում են դրանք, բայց կասկածում եմ, որ միայն ինձ հաճույք պատճառելու համար՝ էլֆերի երգերն անհամեմատ լավն են: Ես հաճախ նստում եմ բուխարու դահլիճում և խորհում աշխարհի, մեր ժամանակի մասին... Բայց գիտես, ժամանակն այստեղ կարծես կանգնած է ու էլֆերի վրա ոչ մի իշխանություն չունի... Ոչ մի եղել է, կամ լինելու է, միայն՝ կա: Զարմանալի վայր է: Ռիվենդել են հասնում բոլոր կարևոր նորությունները, և ես ամեն ինչից տեղյակ եմ, միայն Հոբիթստանից լուր չունեմ: Գենդալֆը հաճախ է լինում այստեղ, սակայն նրանից շատ բան չես իմանա. նա նույնիսկ ավելի ծածկամիտ է դարձել, քան առաջ: Ճիշտ է, որոշ տեղեկություններ ինձ Դունադանը հայտնեց: Դժվար է հավատալ, որ իմ Մատանին այդքան տագնապ է պատճառել Միջերկրին... Եվ Գենդալֆն էլ այդքան ուշ է գաղտնիքը բացել... Ախր ես կարող էի Մատանին էլֆերի մոտ բերել շատ տարիներ առաջ, և առանց որևէ դժվարության: Երբ ինձ ասացին, թե որքան վտանգավոր է այդ Մատանին, ես որոշեցի, որ պետք է ճանապարհվեմ տուն, այն քեզանից վերցնեմ բերեմ Ռիվենդել, բայց ոչ ոք այդ մասին լսել չցանկացավ: Էլրոնդն ու Գենդալֆը հաստատ համոզված են, որ թշնամին ինձ ամեն տեղ փնտրել է: Գենդալֆն ինձ մի անգամ ասաց. «Մատանին այժմ նոր պահապան Պահապան ունի, Բիլբո: Եվ եթե վերադառնա քեզ մոտ, մենք ահռելի աղետներից խուսափել չենք կարողանա»: Գենդալֆը հաճախ է հանելուկներով խոսում: Բայց նա խոստացավ հոգ տանել քո մասին, և ես էլ վստահեցի նրա խոստմանը: Եվ ահա դու այստեղ ես, ողջ ու առողջ... — Բիլբոն հանկարծ կանգ առավ ու տարօրինակ նայեց Ֆրոդոյին:
— Քեզ մո՞տ է,— շշուկով հարցրեց նա: — Գիտե՞ս, այսքան շշմեցուցիչ իրադարձություններից հետո ուզում եմ մեկ անգամ էլ տեսնել այն:
Սև ծառի սև ճյուղերից.
Գոտուց կախված էր քաղքեդոնե պատյանը,
Իսկ մեջը դրված էր պողպատե թուրը,:Գլխին սաղավարտ էր՝ արծվի փետուրով,
Իսկ կրծքին՝ զմրուխտ:
Եվ Էարենդիլը լողաց արևմուտք:
Մոլորվեց ուղիներում կախարդված,
Մահկանացու հողերի ժամանակից դուրս մնացած:
Ճեղքվում է այնտեղ հավերժական սառույցը,Ստվեր է սառած լեռների գլխին,
Տարածություններ են մութ ու անսահման
Անվերջանալի մշուշի միջին...