— Դրանով հետքագետին չես շփոթեցնի,— առարկեց Գիմլին: — Արագորնին մի հատիկ տրորված ցողունն էլ է բավական: Միայն թե վախենում եմ նա ոչինչ չի գտնի, նույնիսկ հիմա՝ երբ լույսը բացվել է: Սարումանի ձեռքի գործն է: Այդ նրա ուրվականն էր, ես դրանում համոզված եմ: Գուցե՞ նա հիմա էլ է մեզ հետևում անտառից:
— Բացառված չէ,— ասաց Արագորնը: — Սակայն ես լիովին վստահ չեմ: Առհասարակ ինձ ձիերն են մտահոգում: Դու, Գիմլի, ասացիր, որ նրանց ինչ-որ մեկը վախեցրեց և նրանք փախան: Բայց, իմ կարծիքով, դա ամեն ինչ այդպես չէչէր: Լեգոլաս, իսկ դու լսեցի՞ր նրանց խրխնջոցը: Քո կարծիքով նրանք վախեցա՞ծ էին:
— Իմ կարծիքով՝ ոչ: Ես շատ լավ էի նրանց լսում: Եթե մթությունը և մեր սեփական վախը չլինեին, կմտածեի, որ ձիերն ուրախությունից են վրնջում, ասես հանդիպած լինեին իրենց հին ընկերոջը:
— Ինձ էլ այդպես թվաց,— ասաց Արագորնը: — Սակայն մենք չենք կարող լուծել այդ հանելուկը, մինչև ձիերը չգտնվեն: Լա՛վ, շուտով արևը կծագի, հանելուկները թող մնան հետո: Սկսենք հենց մեր ճամբարից, հարկավոր է ուշադիր հետազոտել տարածքը: Մեր խնդիրը հոբիթների հետքը գտնելն է, գիշերային հյուրի մասին հետո կմտածենք: Եթե նրանց ինչ-որ կերպ հաջողվել է փախչել, ապա կարող էին թաքնվել միայն անտառում, այլապես նրանց անմիջապես կնկատեին: Եթե այստեղից մինչև անտառեզր ոչինչ չգտնենք, կվերադառնանք ու կրկին կհետազոտենք մարտի դաշտը, իսկ հետո՝ մոխրակույտը: Թեպետ դժվար թե մոխիրների մեջ ինչ-որ բան գտնենք՝ ռոհիրիմները չափազանց լավ գիտեն են կատարել իրենց գործը:
Բարեկամներն սկսեցին չորեքթաթ հետազոտել հողը՝ շոշափելով յուրաքանչյուր ցողուն: Ծառը, որի անշունչ տերևները թեթև սոսափում էին արևելյան սառը քամուց, լուռ թախիծով հետևում էր նրանց: Արագորնն աստիճանաբար հեռանում էր ճամբարից: Հետևում թողնելով գետամերձ պահապան կրակից մնացած մոխրակույտը՝ նա շարժվեց դեպի բլուրը, որտեղ տեղի էր ունեցել մարտը: Հանկարծ նա կանգ առավ ու այնքան ցածր կռացավ, որ քիթը քսվեց խոտերին: Հետո շրջվեց ու ձայն տվեց ընկերներին: Լեգոլասն ու Գիմլին շտապեցին Արագորնի մոտ:
— Կախարդի մատը խառն է այս գործում,— եզրափակեց Գիմլին: — Հենց այնպես չէր երեկ այստեղ թափառում: Ի՞նչ կասես, Արագո՛րն, ինչ-որ բան կավելացնե՞ս:
— Այո, կփորձեմ,— ժպտաց հետքագետը: — Բանն այն է, որ այստեղ այլ հետքեր էլ կան, թեև դուք դրանք չնկատեցիք: Համաձայն եմ, որ այստեղ հոբիթ է եղել, և որ նրա ձեռքերը կամ ոտքերը ազատ են եղել: Ավելի շուտ ձեռքերը, դա հեշտացնում է խնդիրը: Բայց նա ոչ թե փախել է, այլ նրան այստեղ բերել են: Քիչ այն կողմ արյուն կա թափված՝ օրքի արյուն: Բացի դրանից հեծյալներն ինչ-որ ծանր բան են քարշ տվել խոտի վրայով: Ըստ երևույթին նրանք այստեղ ինչ-որ օրք են բռնացրել, սպանել և դիակը քարշ տվել խարույկի մոտ: Դե, իսկ հոբիթին չեն նկատել մի հասարակ պատճառով. ամեն ինչ գիշերն է տեղի ունեցել, իսկ փախստականի հագին էլֆական թիկնոց է: Բնականաբար խեղճը մահու չափ հոգնած ու քաղցած է եղել և ոչ մի զարմանալի բան էլ չկա, որ նա, սպանված թշնամու դանակով կապանքներից ազատվելով, որոշել է մի քիչ հանգստանալ ու սնվել: Ուղեպարկ չի ունեցել՝ ըստ երևույթին Լեմբասը լեմբասը գրպանում է եղել: Հըմ, իսկական հոբիթային արարք... Ես ասում եմ «հոբիթ» և «նա», բայց շատ հնարավոր է, որ նրանք երկուսն էլ փրկվել են: Հուսով եմ, որ այդպես է, ապացույցներ դեռ չկան...
— Բայց ինչպե՞ս է նրան հաջողվել ձեռքերն ազատել,— տարակուսեց Գիմլին:
— Որ չգիտես՝ ուրեմն գնում ենք անտառ,— ասաց Արագորնը:
Շուտով նոր, հազիվ նշմարելի հետքեր հայտնաբերվեցին Էնտուոշի ափին և անտառեզրին՝ վիթխարի ծառի հովանու տակ: Բայց հողը չոր էր , և մի քանի հազիվ նշմարելի բծերով ոչինչ եզրակացնել հնարավոր չէր:
— Այստեղ հոբիթներ են եղել, ծայրահեղ դեպքում մեկ հոբիթ. նա կանգ է առել, նայել հարթավայրի կողմը, ապա շրջվել է ու վազել անտառի խորքը,— ասաց Արագորնը:
— Նշանակում է, ստիպված ենք մտնել Ֆենգորնի թավուտները,— ասաց Գիմլին: — Մենակ թե ախր հեչ սրտովս չի այս անտառը: Մեզ զգուշացրել են այստեղ չմտնել: Լավ կլիներ հետքերն այլ տեղ տանեին:
— Ինքան Ինչքան էլ որ ինձ վախեցնեն այս անտառի մասին ասույթներով, ես չեմ կարծում, որ այն չարի կացարան է,— առարկեց Լեգոլասը:
Նա թեքվեց առաջ, լայն բացված աչքերով նայեց անտառի կիսախավարին ու լարված ականջ դրեց:
— Ո՛չ, այս անտառը չար չէ,— վստահ ասաց նա: — Եթե նույնսկ նույնիսկ չարը բնակվում է նրա մեջ, ապա այստեղից բավականին հեռու: Ականջիս հազիվ լսելի արձագանք է հասնում հեռավոր մթին թավուտներից, որտեղ չար սրտով ծառեր են բնակվում: Բայց այստեղ չարություն չի զգացվում, միայն զգուշություն և զայրույթ:
— Դե, նրանք իմ վրա զայրանալու պատճառ չունեն,— ասաց Գիմլին: — Ես քո անտառին դեռ ոչ մի վնաս չեմ պատճառել:
— Որտե՞ղ,— հարցրեց Գիմլին:
— Ներքևում, ծառերի տա՛կտակ:
— Ոչ մի բան չե՛մ տեսնում: Ոչ բոլորի աչքերն են էլֆերի աչքերի պես սրատես:
Նա կանգ առավ ընկերներից երկու քայլի վրա, հենվեց գավազանին, թեքվեց առաջ ու գլխանոցի տակից սևեռուն նայեց նրանց:
— Ի՞նչ եք անում այս կողմերում: Տարօրինակ ընկերակցություն է. Էլֆ, թզուկ ու մարդ, երեքն էլ հագնված էլֆերի պես: Անտարակույս շատ բան կարող էիք պատմել, . այսպիսի հյուրեր այստեղ հաճախ չեն լինում:
— Այնպես ես խոսում, ասես բավական լավ ծանոթ ես այս անտառին,— ասաց Արագորնը:
— Կարելի՞ է իմանալ՝ ինչպես է քո անունը և ինչի՞ մասին ես ուզում մեզ հետ խոսել,— հարցրեց Արագորնը: — Առավոտն արդեն վերջանում է, իսկ մեր գործը չի կարող սպասել:
— Ինչ Ես արդեն ասացի, ինչ որ ուզում էի ասել, արդեն ասացի,— քմծիծաղեց ծերունին: — Մասնավորապես՝ ի՞նչ եք անում այստեղ և ի՞նչն է ձեզ այս կողմերը բերել: Ինչ մնում է իմ անունին... Նա լռեց ու ցածրաձայն ծիծաղեց:
Արագորնի մարմնով սառը դող անցավ, բայց ոչ թե վախից, այլ ասես նրա դեմքին հանկարծակի սառը քամի փչեց և սառցե անձրևի կաթիլներ ցանեց:
— Ասացի, չէ՞, սա բավականին հաջող հանդիպում է, Լեգոլա՛ս,— արձագանքեց ծերունին:
Երեքն էլ խոսելու ունակությունը կորցրինկորցրել էին: Ծերունու մազերը ձյան պես սպիտակ էին, ճերմակ հագուստը փայլում էր արևի տակ, աչքերը կայծկլտում էին թավ հոնքերի տակից արևի ճառագայթների պես: Նրա բարձրացրած ձեռքը մեծ զորություն էր ճառագում: Բարեկամները քար կտրած կանգնել էին՝ չիմանալով զարմանա՞լ, վախենա՞լ, թե՞ ուրախանալ:
Վերջապես Արագորնը ուշքի եկավ:
— Գե՛նդալֆ,– բացականչեց նա,— այդ դու՞ ես իսկապես վերադարձել մեզ մոտ այս օրհասական ժամին: Այս ի՞նչ որ վարագույր է իմ աչքերը ստվերում... Գե՛նդալֆ:
Գիմլին լուռ ծնկի իջավ ու ձեռքերով փակեց աչքերը:
— Գենդալֆ,— բացականչեց նա,— բայց ինչու՞ ես դու ճերմակ հագած:
— Իմ գույնն արդեն ճերմակն է,— պատասխանեց հրաշագործը: — Կարելի է նույնիսկ ասել, որ ես հիմա Սարումանն եմ, ավելի ճիշտ՝ այն Սարումանը, ինչպիսին, որ նա պետք է լիներ: Բայց սկզբում պատմեք ինձ ձեր մասին: Այն ժամանակից ի վեր, ինչ մենք բաժանվեցինք, ես անցել եմ բոսոր կրակի ու խորը ջրերի միջով: Շատ բան եմ մոռացել նրանից, ինչ գիտեի առաջ և շատ բան եմ սովորել նորից՝ ինչը մոռացել էի: Ես տեսնում եմ ամենահեռու հեռուները, բայց, միևնույն ժամանակ, հաճախ չեմ տեսնում այն, ինչ ընկած է ոտքերիս տակ... Դե, պատմե՛ք ձեր մասին:
— Իսկ ի՞նչ ես ուզում իմանալ,— հարցրեց Արագորնը: — Քիչ ժամանակ չի պահանջվի պատմելու այն ամենը, ինչ տեղի ունեցավ Մորիայի կամրջի մոտ մեր բաժանումից հետո: Գուցե ի՞նքդ սկզբից պատմես, թե ինչ է պատահել հոբիթներին: Դու նրանց տեսե՞լ ես: Նրանց հետ ամեն ինչ կարգի՞ն է:
— Արծվի՞,— բացականչեց Լեգոլասը,— ես տեսե՛լ եմ այդ արծվին երկնային բարձունքներում: Վերջին անգամ երեք օր առաջ՝ Էմին Մուիլի գլխին:
— Այո,— հաստատեց Գենդալֆը,— դա Գվահիր Քամիխեղդն է, այն նույն արծիվը, որը դուրս բերեց ինձ Օրթհանքից: Ես նրան ուղարկել էի ճախրելու Մեծ Գետի վրայով ու նորություններ հայթհայթելու: Քամիխեղդը սուր աչք ունի, բայց նույնիսկ նա չի կարող տեսնել, թե ինչ է կատարվում ծառերի ստվերում: Թեպետ նրան ինչ-որ բան հաջողվել էր տեսնել, դե, իսկ մնացածն ինքս իմացա: Մատանին հիմա գտնվում է իմ հասանելիության սահմաններից դուրս, և ես այլևս ոչնչով օգնել չեմ կարող: Ջոկատի անդամներից էլ ոչ ոք չի կարող: Այն վտանգի մեջ էր և ու քիչ էր մնում Թշնամու ձեռքն ընկներ՝ Աչքը լարված փնտրում էր Մատանու Պահապանին, բայց վերջին պահին ինձ հաջողվեց Սաուրոնի ուշադրությունը շեղել: Ես նստել էի բարձրադիր վայրում ու պայքարում էի Սև Ամրոցի դեմ: Ստվերը հեռացավ, սակայն ես մահու չափ հոգնել էի և երկար ժամանակ թափառում էի մոռացումի խավարում:
— Նշանակում է, դու գիտե՞ս Ֆրոդոյի մասին,— բացականչեց Գիմլին: — Ինչպե՞ս է նա:
— Իսկապե՞ս,— բացականչեց Գենդալֆը: Հրաշագործի աչքերը փայլեցին, և Նա թեթևացած ժպտաց: — Ահա՜ թե ինչ: Դա ինձ համար իսկապես նորություն էր: Թեպետ երևի այդ էլ պետք էր սպասել: Դե ինչ, լավ է, շա՛տ լավ է: Սիրտս բավականին թեթևացավ: Նստեք վերջապես ու պատմեք ինձ ամեն ինչ ձեր ճամփորդության մասին:
Բարեկամները նստեցին Գենդալֆի ոտքերի մոտ, և Արագորնն սկսեց պատմել: Հրաշագործը երկար ժամանակ չէր ընդհատում նրան և ու հարցեր չէր տալիս: Նա ձեռքերը դրել էր ծնկներին ու փակ աչքերով լսում էր: Վերջապես, երբ Արագորնն սկսեց պատմել Բորոմիրի մահվան և Մեծ Գետով նրա վերջին ճանապարհորդության ճամփորդության մասին, Գենդալֆը տխուր հոգոց հանեց:
— Դու ոչ բոլորը պատմեցիր, ինչը գիտես, և ինչը գլխի ես ընկել, բարեկամս,— ցածրաձայն ասաց նա: — Խեղճ Բորոմիր: Ես չգիտեի նրա մահվան մասին: Այդպիսի մարդու, զորավարի և ռազմիկի համար դա ծանր փորձություն էր: Գալադրիելը զգուշացրել էր ինձ, որ Բորոմիրին մեծ վտանգ է սպառնում, բայց ի վերջո նա կարողացել է պատվով հեռանալ: Ես ուրախ եմ, որ ամեն ինչ այդպես է վերջացել: Մենք իզուր չէ, որ վերցրինք մեզ հետ երկու երիտասարդ հոբիթներին, թեկուզ հենց հանուն Բորոմիրի... Բայց իրականում ոչ միայն հանուն նրա: Օրքերը հոբիթներին քարշ են տվել Ֆենգորն, և դա ճակատագրական է լինելու նրանց համար: Ամպրոպից էլ չես խուսափի: Այո... Երբեմն մանր քարերը, թափվելով, լեռնային մեծ ձնահոսք են առաջացնում: Նույնիսկ հիմա, երբ մենք այստեղ նստած խաղաղ զրուցում ենք, ես արդեն լսում եմ առաջին խուլ դղրդյունները: Սարումանի բախտը չի բերի, եթե ամբարտակի փլուզման ժամանակ իր ամրոցի պատերից դուրս գտնվի:
— Մի բանում դու ընդհանրապես չես փոխվել բարեկամս,— ժպտաց Արագորնը: — Առաջվա պես հանելուկներով ես խոսում:
— Հանելուկներո՞վ,— արձագանքեց Գենդալֆը: — Ո՛չ, ես ուղղակի ինքս ինձ հետ էի խոսում: Հին սովորություն է՝ որպես զրուցակից ընտրել ներկաներից ամենաիմաստունին, քանզի երիտասարդներին բացատրելը բավականին հոգնեցուցիչ ու է և բավական երկար աշխատանք էտևում:
Նա ծիծաղեց, բայց այժմ նրա ծիծաղը ջերմ էր ու քնքուշ, ինչպես արևի ճառագայթները:
— Նույնիսկ Հնագույն Արևմուտքի երկարակյացների համեմատությամբ ինձ երիտասարդ չես համարի,— ասաց Արագորնը: — Փորձիր բացատրել, իսկ ես կաշխատեմ հասկանալ:
— Ի՞նչից սկսեմ, որ բոլորիդ էլ հասկանալի լինի,— մտահոգվեց Գենդալֆը: — Լավ, կփորձեմ բացատրել ինչքան հնարավոր է կարճ ու հասկանալի: Թշնամին, իհարկե, վաղուց արդեն գիտե, որ Մատանին լքել է իր թաքստոցը, և որ այն հոբիթի է վստահված: Այժմ նա նաև գիտե, թե քանի հոգով ենք մենք դուրս եկել Ռիվենդելից, ովքեր ենք մենք և որտեղից ենք: Սակայն նրան դեռ պարզ չէ, թե որն է մեր նպատակը: Նա կարծում է, որ մենք փորձում ենք ինչքան հնարավոր է արագ հասնել Մինաս Թիրիթ, քանզի ինքը մեր տեղը այդպես կվարվեր: Սաուրոնի կարծիքով մենք իր համար մեծ վտանգ ենք ներկայացնում, և հիմա նա մեծ վախով սպասում է ինչ-որ հզոր հակառակորդի հանկարծակի հայտնվելուն, որը Մատանին կհագնի մատին ու պատերազմ կհայտարարի Մորդորին, կգրավի Բարադ Դուրը և ինքը կնստի Սև Տիրակալի գահին: Բայց այն, որ մենք ուզում ենք միայն գրավել Բարադ Դուրը և ոչ թե փոխել նրա Տիրակալին, վեր է նրա ընկալումից: Նույնիսկ իր ամենամթին երազներում նա չի տեսնում այն, որ մենք ուզում ենք ոչնչացնել Մատանին: Կարող եք համարել դա ճակատագրի նվեր և հաջողության հասնելու վերջին հույսը: Վախենալով հանկարծակի հարձակումից՝ նա որոշել է առաջ անցնել մեզանից ու նախահարձակ լինել, քանզի եթե առաջին հարվածը բավականաչափ հզոր լինի, երկրորդի կարիքը կարող է և չլինել: Հետևաբար Թշնամին պատրաստվում է Գոնդորի դեմ դուրս բերել այդքան չարչարանքով հավաքած իր ողջ ուժերը: Իմաստուն հիմա՛ր: Եթե նա այդ ուժերն օգտագործեր Մորդորի պաշտպանությունն ամրացնելու նպատակով և իր ողջ սև զորությունը կենտրոնացներ Մատանու Պահապանին որսալու վրա, ոչ մի շնչավոր չէր կարողանա թափանցել Մորդոր, և մենք այլևս ոչ մի հույս չէինք ունենա: Ո՛չ Մատանին, ո՛չ էլ նրա Պահապանը չէին կարողանա թաքնվել Թշնամու Աչքից: Բայց Աչքը Մորդորի սահմանները չի հսկում: Այն ուղղված է դեպի Մինաս Թիրիթ, և շատ շուտով ահեղ փոթորիկը կհարվածի այդ քաղաքին: Քանզի Թշնամին արդեն գիտե, որ լրտեսները, որոնք ուղարկված էին Ջոկատի գործունեությունը խոչնդոտելու, ձախողվել են: Մատանին չի գտնվել, գերի վերցված հոբիթներ չկան: Եթե օրքերին հաջողվեր գոնե մեկ հոբիթի գերի վերցնել և հասցնել Մորդոր, դա ծանր հարված կլիներ մեզ համար և, հնարավոր է, նույնիսկ ճակատագրական: Բայց մի ծանրացրեք ձեր սրտերը մռայլ մտքերով, թե ինչ ծանր փորձությունների կենթարկվեր մեր փոքրիկների փխրուն կամքը Սև Ամրոցում: Քանզի Թշնամին այս անգամ անհաջողություն կրեց ի շնորհիվ Սարումանի:
— Նշանակում է, Սարումանը դավաճա՞ն չէ,— զարմացավ Գիմլին: