― Ձայնդ կտրե, սիրելի՛ս, և զգույշ կաց այդ շուներեն։ Անոնք երկրի տերերն են և ինչ ուզեն կընեն․․․
⁕Ինչպես ⁕ Ինչպես որ շփոթված ուսուցիչ մը դասարանին մեջ բոլոր ազդեցությանց միջոցները սպառած գավազանը ձեռքը կառնե՝ անանկ ալ մեր պետությունը սկսեր է իր հանդեպ ցույց տված ամենապզտիկ հանցանքն անգամ մահով պատժել։
Կգնդակահարե տաս կիլո պետական ձեթ գողացողին, կգլխատե վեց կանգուն կերպաս թռցնողներին։