Սկսվեց սառնաշունչ լուսաբացը: Արևելքում խավարին փոխարինեց մոխրագույն աղջամուղջը, և վերջապես Էմին Մուիլի հեռավոր մթին պատի հետևից երևացին արեգակի առաջին շողերը: Սկսվեց պայծառ ու ջինջ այգաբացը: Քամին աղմկում էր ցրտից կորացած խոտերի մեջ: Հանկարծ Լուսաչը կտրուկ կանգ առավ ու բարձր խրխնջաց: Գենդալֆը ձեռքը մեկնեց առաջ:
— Տեսե՛ք,— ասաց նա,— և նրա ուղեկիցները բարձրացրեցին իրենց հոգնած աչքերը:
Առջևում վեր էր խոյանում հարավային լեռնաշղթան՝ ձյունապատ լեռնագագաթներով ու խորունկ կիրճերով: Ստորոտից կանաչ լեզուների պես դեպի նախալեռներն էին ձգվում հովիտները և, բարձրանալով լանջն ի վեր, կորչում էին նեղ ու մռայլ կիրճերում, որտեղ գիշերը դեռ չէր զիջել իր տեղը լուսաբացին: Դրանցից ամենալայնաձակը, ասես ծովախորշ լեռների մեջ թաղված, հեռվում վերջանում էր խառնիխուռն ժայռերի կուտակումով, որոնց գլխին բազմել էր ձյունապատ լեռնագագաթը, իսկ հովտի սկզբնամասում մուտքը ժամապահի պես հսկում էր միայնակ բլուրը: Բլրի գլուխը լուսավորվել էր այգաբացի առաջին ճառագայթներից, իսկ նրա հովանու տակ արծաթե թելի պես կայծկլտում էր գետի ոլորանը, որի հեռավոր ափին բարեկամները ոսկու փայլ նկատեցին:
— Տեսեք, թե ինչ պայծառ աչքեր ունեն,— ասաց Գենդալֆը՝ ձեռքը մեկնելով դեպի ծաղիկները: — Դրանց Հավերժահուշ են ասում, կամ այստեղի լեզվով՝ Սիմբելմինե: Այդ ծաղիկները մշտադալար են, բայց աճում են միայն գերեզմանաթմբերին: Այո, այստեղ հավերժական քնով քնած են Թեոդենի արժանահիշատակ նախնիները:
— Յոթ գերեզմանաթումբ ձախից և ինը աջից,— հաշվեց Արագորնը: — Շատ սերունդներ են հեռացել աշխարհից այն ժամանակից ի վեր, ինչ կառուցվել է Ոսկե ԱրքունիքըԱպարանքը:
— Մեզ մոտ՝ Սև Անտառում, այդ ընթացքում հինգ հարյուր անգամ թափվել են կարմիր տերևները,— ասաց Լեգոլասը,— Բայց մեզ համար դա մեծ ժամանակամիջոց չէ:
— Իսկ Ռոհանի չափանիշներով շատ մեծ է,— ասաց Արագորնը: — Այնքան մեծ, որ Ոսկե Արքունիքի Ապարանքի կառուցման օրերից մնացել են միայն երգեր, իսկ ավելի վաղ անցյալի մասին հիշողությունները հեռացել են ու կորել անցյալի մշուշում: Այժմ նրանք այս երկիրը համարում են իրենց հայրենիքը և պապենական հողը, իսկ նրանց լեզուն այնքան է փոխվել, որ անհասկանալի է դարձել հյուսիսում ապրող իրենց իսկ ազգակիցների համար:
Եվ նա սկսեց ցածրաձայն ինչ-որ երգ երգել Լեգոլասին ու Գիմլիին անծանոթ լեզվով: Բայց մեղեդին գեղեցիկ էր, և նրանց դուր եկավ:
— Դե ինչ, սուր աչք ունես ու ճիշտ ես նկատել,— ասաց հրաշագործը: — Քանզի ես Գենդալֆն եմ: Ես վերադարձել եմ և, ինչպես տեսնում ես, հետ եմ բերել ձեր նժույգին: Սա Լուսաչն է, լավագույնը բոլոր նժույգներից, և ինձանից բացի ուրիշ ոչ մեկին նա չի ենթարկվում: Ինձանից աջ Արագորնն է՝ Արաթհորնի որդին, Գոնդորի արքաների ժառանգը: Նրա ճանապարհը Մունդբուրգ է գնում: Իսկ ինձանից ձախ կանգնած են էլֆ Լեգոլասն ու թզուկ Գիմլին՝ մեր փորձված բարեկամները: Գնա՛ և ասա քո թագավորին, որ մենք կանգնած ենք դարպասի մոտ և ուզում ենք խոսել իր հետ, եթե նա մեզ թույլ կտա մտնել իր ապարանքը:
— Չորս կողմը հրաշքներ են,— ուսերը թոթվեց ժամապահը: — Տարօրինակ անուններ ունեք դուք, բայց, եթե պնդում եք, կփորձեմ զեկուցել ձեր մասին: Սպասեք դարպասի մոտ, մինչև կբերեմ թագավորի պատասխանը: Բայց առանձնակի հույս չտածեք, հիմա մութ ժամանակներ են...
Եվ նա Նա արագ քայլերով հեռացավ՝ թողնելով օտարականներին իր ընկերների հսկողության տակ:
Շուտով Եվ շուտով վերադարձավ:
— Հետևեք ինձ,— ասաց նա: — Թեոդենը թույլ է տալիս ձեզ ներս մտնել, բայց ստիպված եք զենքերը, ներառյալ նաև գավազանը թողնել մուտքի մոտ, դռնապանների հսկողության տակ:
Անհյուրընկալ դռները բացվեցին, և ճամփորդները մեկը մյուսի հետևից ներս մտան: Դարպասի մյուս կողմում լայն, սալարկված ճանապարհ էր սկսվում: Մերթ լայն ոլորաններով, մերթ կարճ, քարե աստիճաններով այն բարձրանում էր բլրի գագաթը՝ գլուխը՝ շրջանցելով փակ դռներով փայտյա մռայլ տները: Ճանապարհի երկայնքով, իր քարե հունի մեջ, քչքչալով վազում էր առվակը: Վերջապես երևաց բլրի գագաթը: Այնտեղ՝ կանաչ դարավանդի վրա, քարե ընդարձակ բարձրություն էր կառուցված, որի տակ քարակերտ ձիու գլխով աղբուր կար: Աղբյուրի ջուրը թափվում էր մեծ ավազանի մեջ, իսկ այնտեղից՝ ճանապարհի երկայքով ձգվող քարե հունը: Լայն քարե սանդուղքը տանում էր վերև՝ դեպի բարձրության վրա գտնվող դղյակի մուտքը, որի աջ և ձախ կողմում քարե նստարաններ էին դրված: Նստարաններին, մերկացրած թրերը ծնկներին, նստած էին արքայի թիկնապահները: Նրանց ոսկեգույն մազերը հյուսված էին, իսկ կանաչ վահանները և մինչև ծնկները հասնող պողպատյա զրահները պսպղում էին արևի տակ: Երբ թիկնապահները ոտքի կանգնեցին, ճամփորդները տեսան, որ նրանք սովորական մարդկանցից ավելի բարձրահասակ են:
— Հասանք,— ասաց ուղեկցող ժամապահը: — Դե, ես պետք է վերադառնամ: Հաջողությու՛ն եմ ցանկանում, և թող Ռոհանի տիրակալը ձեր նկատմամբ բարեհաճ գտնվի:
Արագորնը տատանվում էր:
— Դա իմ Իմ կամքով չէ՝ բաժանվել Անդուրիլից և դնել այն օտար ձեռքերի մեջ,— ասաց նա:
— Դա Թեոդենի կամքն է,— ասաց Համան:
— Այս տան տերը Թեոդենն է, ոչ թե Արագորնը, եթե նույնիսկ նա փոխարիներ Դենեթորին Գոնդորի գահին,— կտրեց Համան՝ փակելով ճանապարհը: Նա թրի շեղբն այժմ ուղղված էր դեպի օտարականները:
— Անիմաստ խոսակցություն վեճ է,— նկատեց միջամտեց Գենդալֆը: — Թագավորն անհանգստանալու ոչինչ չունի, բայց պետք չէ հակառակվել այստեղի օրենքներին: Այս դղյակի տիրակալը Թեոդենն սակայն այստեղ նրա խոսքն օրենք է, և որքան : Որքան էլ անգիտակից թվան անխոհեմ թվա նրա հրամաններըհրամանը, ստիպված ենք հնազանդվել:
— Դա Այո, այդպես է,— հաստատեց համաձայնեց Արագորնը: — Եվ ես կհնազանդվեի տան տիրոջ կամքին՝ թեկուզ այդ տունը խրճիթ լիներ անտառում, եթե իմ սուրը թուրն Անդուրիլը չլիներ:
— Ինչ անուն էլ, որ քո սուրը թուրն ունենա, միևնույնն է դու այն կթողնես այն այստեղ,— ասաց Համան,— եթե չես ուզում միայնակ կռվել Էդորասի բոլոր ռազմիկների դեմ:
— Իսկ ինչո՞ւ միայնակ,— առաջ գալով խոսեց Գիմլին՝ ձեռքով շոյելով տապարի սայրը և մռայլ նայելով թիկնապահին ասես մի ծառի, որին որոշել էր կտրել: — Նա միայնա՛կ չէ:
— Հանգի՛ստ,— տիրական ձայնով հրամայեց Գենդալֆը,— այստեղ թշնամիներ չկան: Մենք ձեր բարեկամներն ու դաշնակիցներն ենք, և վեճը մեր միջև միայն Սաուրոնին է ձեռնտու: — Նա չարագույժ ծիծաղեց: — Ժամանակը թանկ է: Ընդունիր իմ սուրըթուրը, քաջարի՛ Համա, և այն նույնպես լավ կհսկես: Գլամդրինգ հսկես, քանզի սա Գլամդրինգն է դրա անունը, և կռել են այն էլֆերը դեռ առաջին դարաշրջանումԱռաջին Դարաշրջանում: Ճանապա՛րհ տուր ինձ: Հետևիր ինձԱյժմ քո հերթն է, Արագո՛րն:
Արագորնը դանդաղ դժկամությամբ արձակեց գոտին և սուրը թուրը դրեց պատի տակ:
— Ես այն թողնում եմ այստեղ,— ասաց նա,— բայց արգելու՛մ սակայն արգելում եմ դիպչել: Տես հա՜նրան և՛ քեզ, թող ոչ ոք չդիպչի իմ սրինև՛ ուրիշներին: Այս էլֆական պատյանի տակ թաքցված Թուրը, որ պահպանում է մի սուրայս էլֆական պատյանը, որը կոտրվել և էր, բայց կռվել է նորիցկրկին: Այն առաջին անգամ կռել Է Թելչարը դեռևս ավագ դարաշրջանումնախասկզբնական ժամանակներում: Մահը կհասնի նրան, ով կդիպչի սրան: Քանզի Էլենդիլի թուրը կարող են կրել միայն նրա անմիջական ժառանգները:
— Դուք ասես անցած -գնացած օրերի հին երգի թևերով եկած լինեք,— մի քայլ հետ ընկրկելով, գնալով մրթմրթաց կատարելապես զարմացած դռնապանը: Նա հարգալիր նայեց Արագորնին: — Կանենք այնպես, ինչպես դուք եք կարգադրում, Պարո՛ն:
— Դե ինչ,— ասաց Գիմլին,— այդ դեպքում ես էլ կթողնեմ Անդուրիլի կողքին իմ տապարն այստեղ: Անդուրիլի կողքին այն իրեն նսեմացած չի զգա: ,— Եվ նա դրեց իր ասաց Գիմլին՝ տապարը դնելով պատի տակ՝ Անդուրիլի կողքինտակ: — Մենք կատարեցինք քո պահանջը, այժմ ուղեկցիր մեզ քո տիրոջ տիրոջդ մոտ:
Սակայն դռնապանը հապաղում էր:
— Գավազանդ Բարի եղիր՝ գավազանդ նույնպես,— ասաց նա Գենդալֆին: — Ներիր բայց, բայց այն ևս պետք է մնա այստեղ:
— Դա Այդ արդեն չեղավ,— ասաց Գենդալֆը: — Մի բան է զգուշությունը, թեկուզ ավելորդ, բայց մեկ այլ բան է անքաղաքավարությունը: Ես ծեր եմ: Եթե դու ինձ գավազանով ներս չթողնես, ապա ես այնքան կնստեմ այստեղ, մինչև Թեոդենն անձամբ բարեհաճի գալ ինձ մոտ:
Արագորնը ծիծաղեց.
— Ամենքի համար էլ դժվար է իր գանձը վստահել օտարին մի բան, որն իր համար թանկ է: Բայց լսիր, մի՞թե դու իսկապես կզրկես կորացած ծերունուն իր միակ հենարանից: Իսկ առանց դրա թույլ չես տա՞ ներս մտնելԹո՛ղ անցնենք վերջապես:
— Հրաշագործի ձեռքին գավազանը կարող է ավելին լինել, քան պարզապես ծերունական ձեռնափայտ,— առարկեց Համան՝ Համան: Նա կասկածանքով զննելով զննեց հացենու փայտից պատրաստված գավազանը, որին հենված էր Գենդալֆը: — Բայց նման Որոշ դեպքերում , սակայն, իսկական տղամարդը և ռազմիկը պետք է վստահի իր իմաստությանն ու ներքին ձայնին, ոչ թե սպասի հրամանի: Ես հավատում եմ, որ դուք բարի նպատակներով եք եկել այստեղ, հավատում եմ որ պատվախնդիր մարդիկ եք և ինձ հուսախաբ չեք անի: Կարող եք ներս մտնել:
Դռնապանները բարձրացրեցին բարձրացրին ծանր փականները, հրեցին փեղկերը, և դուռը ճռռալով բացվեց: Հյուրերը ներս մտան: Լեռնային թարմ, մաքուր օդից հետո դղյակի ներսը կիսամութ և ու տոթ թվաց ճամփորդներին: Երկար, ընդարձակ դահլիճում, որի առաստաղը պահում էին հզոր սյուները, կիսախավար էր տիրում, և միայն արևմտյան բարձրադիր պատուհաններից էին արևի պայծառ շողերը ներս թափանցում: Որպես ծխնելույզ ծառայող առաստաղին բացված անցքից երևում էր կապույտ երկինքը: Երբ ճամփորդների աչքերը հարմարվեցին կիսախավարին, նրանք նկատեցին, որ հատակը պատված է գույնզգույն քարերով, որոնց վրա, ոտքերի տակից սկսելով, ճյուղավորվում էին ռունագրերն ու միահյուսվում անհասկանալի նախշերը: ՓորագրազարդՓորագրանախշ, ոսկեզօծ սյուները փայլում էին խամրած ոսկու պես փայլով և երփներանգ ցոլքեր տարածում դահլիճում: Պատերին կախված , ժամանակի ընթացքում խունացած հսկայական գորգերի վրա, որոնք դահլիճի խորքը գնալով կորչում էին կիսախավարում, պատկերված էին հնագույն հերոսների սխրանքներըսխրանքներ: Սակայն գորգերից Գորգերից մեկը լուսավորված էր արևի պայծառ լույսով, որի վրա վրան սպիտակ նժույգով երիտասարդ հեծյալ էր պատկերված: Հեծյալը փչում էր իր մեծ եղջերափողը, և նրա խարտյաշ մազերը ծածանվում էին քամուց: Նժույգը գլուխը բարձրացրած խրխնջում Ձին բարձրացրել էր. նրա ալ կարմիր գլուխն ու լայնացրել ռունգերը լայնացել էին ճակատամարտի սպասումիցսպասումով, իսկ սմբակների տակ փոթորկվում էին կանաչ, փրփրաբաշ ալիքները:
— Տեսնու՞մ եք, դա այդ Էորլ Երիտասարդն է հյուսիսից արշավում, շտապում է Քելեբրանթի ճակատամարտին,— ցույց տվեց Արագորնը:
Բարեկամներն անցան սրահի կենտոնում ծխացող օջախի կողքով և կանգ առան: Դահլիճի մյուս ծայրին երեք աստիճաններով բարձր գահավորակի վրա դրված ոսկեզօծ գահին նստած էր զառամյալ, ծերությունից թզուկ գաճաճ թվացող մի ծերունի: Բարակ, ադամանդե մեծ քարով ոսկյա թագի տակից ուսերին էին թափվում խիտ, ալեհեր մազերը, իսկ ճերմակ մորուքը մորուքն իջնում էր մինչև ծնկները: Բայց նրա աչքերը դեռ այրվում էին պայծառ կրակով և, օտարականներին տեսնելով, ավելի պայծառ բոցավառվեցին: Գահի հետևում կանգնած էր սպիտակ զգեստով մի երիտասարդ կին, իսկ աստիճաններին՝ թագավորի ոտքերի տակ՝ աստիճաններինմոտ, նստած էր գունատ, բայց իմաստուն նիհար ու խորամանկ դեմքով մի մարդ, որը կիսախուփ կոպերի տակից ուշադիր զննում էր եկվորներին:
Որոշ ժամանակ լռություն էր տիրում: Ծերունին չէր շարժվում, միայն լուռ զննում էր հյուրերին:Վերջապես Գենդալֆը խախտեց լռությունը.
Վերջապես Գենդալֆը խախտեց լռությունը.— Ողջույն քեզ, Թեոդե՛ն, Թենգելի՛ որդի: Ինչպես տեսնում ես, ես վերադարձել եմ, քանզի փոթորիկը մոտենում է, և այս ծանր ժամին բոլոր բարեկամները պետք է համախմբվեն, որպեսզի առանձին-առանձին չոչնչանան:
— Ողջույն քեզԾերունին դանդաղ վեր կացավ՝ հենվելով կարճ, Թեոդե՛ն, Թենգելի՛ որդիսպիտակ ոսկորից գլխիկով սև ձեռնափայտին: Ինչպես տեսնում եսԷլֆն ու թզուկը զարմանքով նկատեցին, ես վերադարձել եմոր թագավորը, քանզի փոթորիկը մոտենում էչնայած ծերությունից կորացած մարմնին, և այս ծանր ժամին բոլոր բարեկամները պետք բավականին բարձրահասակ է համախմբվեն: Դժվար չէր կռահել, այլապես մեզ առանձին-առանձին կոչնչացնենոր երիտասարդ տարիներին նա հզոր ու արժանապատիվ կեցվածք է ունեցել:
Ծերունին դանդաղ վեր կացավ՝ հենվելով կարճ, սպիտակ ոսկորից պատրաստված գլխիկով սև ձեռնափայտին: Էլֆն ու թզուկը զարմանքով նկատեցին, որ թագավորը, չնայած ծերությունից կորացած մամնին, բավականին բարձրահասակ է: Դժվար չէր կռահել, որ երիտասարդ տարիներին նա հզոր, բարձրահասակ կեցվածք է ունեցել: — Քեզ էլ ողջույն, Գենդա՛լֆ,— ասաց նա: — Եթե ջերմ ընդունելության էիր սպասում, պետք է ասեմ, որ իզուր էիր սպասում: Դու արժանի չես դրան, և քո ներկայությունը ցանկալի չէ այս տանը: Դու միշտ էլ չարագույժ լուրերի բանբեր ես եղել: Դժբախտությունները գալիս են քո հետևից հետևից՝ ինչպես ագռավները, և նրանց մթին երամը ավելի ու ավելի է մեծանում: Ես քեզ չեմ խաբի. երբ իմացա, որ Լուսաչը վերադարձել է, շատ ուրախացա, բայց ավելի շատ ուրախացա, որ նա առանց հեծյալի է վերադարձել և, և երբ Էոմերը լուր բերեց քո մահվան լուրըայն մասին, որ դու հեռացել ես աշխարհից, ես չսգացի: Բայց խոսակցությունները հազվադեպ են ճշմարիտ լինում: Եվ ահա դու կրկին բարեհաճել ես, իսկ քո հետևում, ինչպես միշտ, ավելի մեծ դժբախտություններ են, քան նրանք, որոնց միջով մենք հիմա անցնում ենքառաջ: Ասա՛ ինձ, Գենդալֆ Չարաբաստիկ Փոթորկաբեր Ագռավ, ինչի՞ համար պետք է գրկաբաց ընդունեմ քեզ:
Եվ նա դանդաղ իջավ իր ոսկեզօծ գահին:
Գիմլին մի քայլ առաջ գնաց, բայց Գենդալֆի ձեռքը իջավ նրա ուսին, և նա կանգ առավ:
<poem>
Դուիմորդենում, Լորիենում
Հազվադեպ է օտարը լինում:
Մահկանացուի աչքից հեռու, թաքնված,
Փայլում է այդ երկիրը ինչպես ադամանդ:
Գալադրիել, Գալադրիել,
Վճիտ են քո երկրի ջրերը,
Սպիտակ են քո երկրի աստղերը:
Կուսական են անտառները
Դուիմորդենի, Լորիենի,
Արդար, մաքուր ու չպղծված
Քան մտքերը մահկանացուների:
</poem>
Այդպես երգեց Գենդալֆը և հանկարծ, ասես ինչ-որ կախարդանքով կերպարանափոխվեց: Նա դեն նետեց հին թիկնոցը, ուղղվեց, գավազանով խփեց հատակին և հստակ, սառը ձայնով գոչեց.
Թեոդենը դանդաղ մեկնեց ձեռքը և սեղմեց սրի բռնակը: Բոլորին թվաց, թե ծերունական չորացած ձեռքը աչքի առաջ լցվում է ուժով և եռանդով: Հանկարծակի Թեոդենը բարձրացրեց շողշողացող թուրը, և սոլելով ճեղքեց օդը, մի քանի շրջան գծեց իր գլխավերևում: Այնուհետև նա բարձր ձայնով մարտի կոչեց իր ռազմիկներին իր մայրենի լեզվով:
<poem>
Դե ոտքի՛ ելեք, շու՛տ արեք, Թեոդենի հեծյալներ,
Խավա՛րն է թանձրանում արևելքում,
Եվ մեզ սպասվում են բազում սխրանքներ,
Թամբե՛ք ձիերին, և թող փչե՛ն եղջերափողերը,
Առա՛ջ, Էորլինգնե՛ր:
</poem>
Թիկնապահները որոշեցին, որ թագավորը կանչում է իրենց և նետվեցին աստիճաններով վեր: Տեսնելով իրենց տիրակալին՝ նրանք ապշած կանգ առան, ապա, մի մարդու պես դնելով իրենց սրերը թագավորի ոտքերի տակ՝ գոչեցին.